Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Պետրոսյան — ՎԴ/6291/05/17
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Պետրոսյան — ՎԴ/6291/05/17

Վճռաբեկ դատարանՎԴ/6291/05/1729 նոյեմբերի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Հասմիկ Պետրոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.03.2021 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Հասմիկ Պետրոսյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն), երրորդ անձինք «Հայբիզնեսբանկ» փակ բաժնետիրական ընկերություն, «Արտույտների ագարակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն՝ ք. Երնան, Դավթաշեն 1-ին փողոց, 2-րդ նրբանցք, 2/2 բնակելի տան 06.03.2017 թվականի հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաձելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գո

Ամբողջ Տեքստ

ՆՎ

ԱՀա Արիի ի,

(7 Ն ՈՅ-2 ՏԱ)

ՆԱՅԵ

ՀԵՑՑ ԱԿ ԲՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/6291/05/17

դատարանի որոշում 2022թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/6291/05/17

Նախագահող դատավոր՝ Կ. Մաթնոսյան

Դատավորներ՝ Կ. Բաղդասարյան

Կ. Ավետիսյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'

նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Ք. ՄԿՈՅԱՆ

Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

2022 թվականի նոյեմբերի 29-ին

գրավոր ընթացակարգով քննելով Հասմիկ Պետրոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12.03.2021 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Հասմիկ Պետրոսյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն), երրորդ անձինք «Հայբիզնեսբանկ» փակ բաժնետիրական ընկերություն, «Արտույտների ագարակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն՝ ք. Երնան, Դավթաշեն 1-ին փողոց, 2-րդ նրբանցք, 2/2 բնակելի տան 06.03.2017 թվականի հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաձելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան Հասմիկ Պետրոսյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության «Արտույտների ագարակ» սահմանափակ ՛.պլատասխանատվությամբ

2

ընկերության` ք. Երնան, Դավթաշեն 1-ին փողոց, 2-րդ նրբանցք, 2/2 բնակելի տան 06.03.2017 թվականի հարկադիր էլեկտրոնային աճուրդը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ա. Ավագյան) (այսուհետ՝ Դատարան) 11.05.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.03.2021 թվականի որոշմամբ Հասմիկ Պետրոսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 11.05.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հասմիկ Պետրոսյանը:

Վճռաբեկ բողոքին ներկայացվել է պատասխան:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից աճուրդ կազմակերպելիս խախտվել են «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածը, 30-րդ հոդվածի 3-րդ կետը, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին, 3-րդ ն 4-րդ կետերը, 34-րդ հոդվածի 3-րդ կետը, 35-րդ հոդվածի 4-րդ կետը, 16-րդ հոդվածի 1-ին ն 3-րդ կետերը, «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 1-ին ն 2-րդ մասերը, 63-րդ հոդվածի 4-րդ մասը:

Հարկադիր կատարողը, խախտելով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջը, ըստ որի՝ աճուրդի ներկայացվող լոտի մեկնարկային գնի մասին հարկադիր կատարողը պատշաճ ծանուցում է պարտապանին ն պահանջատիրոջը, ոտնահարելով ն անտեսելով հայցվորի իրավունքները պատշաճ չի ծանուցել մեկնարկային գնի մասին, զրկելով վերջինիս իր գույքի աճուրդի գործընթացին մասնակից դառնալու հնարավորությունից: Հնարավոր է հայցվորի կողմից աճուրդի մեկնարկային գնի վերաբերյալ առաջարկություն արվեր, մինչդեռ հայցվորը զրկվել է այդ իրավունքից չծանուցման պատճառով: Հայցվոր կողմը տեղյակ չէ, թե որքան է գնահատվել իրեն պատկանող առանձնատունը, ինչ գնով է այն վաճառվել ն ինչ կարգով է իրականացվել աճուրդը:

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.03.2021 թվականի որոշումը ն կայացնել նոր դատական ակտ կամ գործն ուղարկել համապատասխան դատարահ՝ նոր քննության:

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Հարկադիր կատարողը, համաձայն իրավահարաբերության պահին գործող օրենսդրության, չի ունեցել ոչ պարտականություն, ոչ էլ լիազորություն վիճարկվող աճուրդի մասին որոշումը նե աճուրդի մասին հրապարակային ծանուցումը ուղարկել նան բողոքաբերին՝ պարտապանից ն պահանջատիրոջից բացի, հակառակ դեպքում հարկադիր կատարողի գործողություններն ուղղակի կխախտեին ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածը, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նան «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի

Յ

3-րդ մասը, 31-րդ հոդվածի 3-րդ մասը, նման պայմաններում ամբողջությամբ անհիմն է բողոքաբերի այն պնդումը, թե վիճարկվող հարկադիր հրապարակային աճուրդն անցկացվել է «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի խախտմամբ, քանի որ հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասին որոշումը, ինչպես նան աճուրդի մասին հրապարակային ծանուցումը բողոքաբերին ուղարկելու հարկադիր կատարողի պոզիտիվ պարտականության բացակայության պայմաններում, այն չէր կարող խախտվել հարկադիր կատարողի կողմից` առաջացնելով բողոքաբերի որնէ իրավունքի խախտում: Հետնաբար Վերաքննիչ դատարանի դիրքորոշումները իրավաչափ են, իսկ կայացված դատական ակտը բեկանման ենթակա չէ:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

1) «Անշարժ գույքի (հիփոթեքի)» 23.11.2009 թվականի թիվ 6Շ09-12541 պայմանագրի համաձայն` գրավառու «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն ն գրավատու Հասմիկ Պետրոսյանը մի կողմից ն վարկառու «Արտույտների ագարակ» ՍՊԸ-ն կնքել են պայմանագիր հետնյալի մասին՝ գրավառուի ն վարկառուի միջն Երնան քաղաքում 23.11.2009 թվականին կնքված թիվ Մ09-012814 վարկային պայմանագրով, գրավառուն վարկառուին տրամադրում է վարկ 130.000 ԱՄՆ դոլար գումարի չափով, տարեկան 13 տոկոս տոկոսադրույքով, մինչն 18.11.2016 թվականը մարման վերջնական ժամկետով, նախատեսված վարկառուի պարտավորությունների կատարման ապահովման համար գրավատուն որպես գրավ է դնում ՀՀ, ք. Երնան, Դավթաշեն համայնք, Դավթաշեն 1-ին փ., 2-րդ նրբանցք հասցեում գտնվող 2/2 բնակելի տունը՝ 447.8 քմ մակերեսով ն 0.02541 հա հողամասը:

Նույն պայմանագրի 1.5-րդ կետի համաձայն՝ գրավի առարկան, «Պարտեր» ՍՊԸ-ի կողմից գնահատված է 88.000.000 ՀՀ դրամ (հատոր 3-րդ, գ.թ. 33-35):

2) «Անշարժ գուքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման» 16.11.2007 թվականի թիվ 2421251 վկայականի համաձայն՝ ք. Երեան, Դավթաշեն համայնք, Դավթաշեն 1-ին փողոց, 2-րդ նրբանցք թիվ 2/2 հասցեի անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանում է Հասմիկ Պետրոսյանին (հատոր 3-րդ գ.թ. 40-42):

3) ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 04.09.2015 թվականին տրված թիվ ԱՐԱԴ/0119/02/12 կատարողական թերթի համաձայն` վճռվել է «Արտույտների ագարակ» ՍՊԸ-ից հօգուտ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի բռնագանձել ընդհանուր 162.592.16 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որից՝ 122.121.24 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը՝ վարկի մնացորդը, 36.633.59 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ. դրամը՝ տոկոսագումար, 1.946.91 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը՝ ժամկետանց գումարին հաշվարկվող տոկոսը, 1.890.42 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը ժամկետանց տոկոսի տույժը: «Արտույտների ագարակ» ՍՊԸ-ից հօգուտ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 78.787.6 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ ժամկետանց վարկին հաշվեգրվող տոկոս՝ տարեկան տոկոսադրույքով՝ սկսած 10.02.2015 թվականից մինչն պարտավորության դադարման օրը: «Արտույտների ագարակ» ՍՊԸ-ից հօգուտ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հաշվեգրել ն բռնագանձել տույժ 36.294.05 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ վարկի մնացորդի նկատմամբ օրական 0,1 տոկոսադրույքով՝ սկսած 10.02.2015 թվականից մինչն պարտավորությունների դադարման օրը: Բռնագանձումը տարածել գրավադրված ն

4

25.500.000 ՀՀ դրամ գնահատված Երնան, Եղիազարյան փողոց, թիվ 52/1 հասցեում գտնվող բնակելի տան ու հողամասի, ինչպես նան 88.000.000 ՀՀ դրամ գնահատված Երնանի Դավթաշեն 1-ին փողոց, 2-րդ նրբանցք թիվ 2/2 հասցեում գտնվող բնակելի տան Ա հողամասի վրա: Քաղաքացիական գործի վարույթը պահանջի մնացած մասով կարճել:

Նուն կատարողական թերթի համաձայն պահանջատեր է հանդիսանում «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն, իսկ պարտապան՝ «Արտույտների ագարակ» ՍՊԸ-ն (հատոր 3-րդ, գ.թ. 28-29):

4) «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» 10.11.2016 թվականի որոշման համաձայն՝ որոշվել է պարտապան «Արտույտների ագարակ» ՍՊԸ-ի կողմից «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում գրավադրված ք. Երնան, Աջափնյակ համայնք, Եզիազարյան փողոց 52/1 բնակելի տունը (գնահատման գինը՝ 26.120.000 ՀՀ դրամ, մեկնարկային գինը (757:)' 19.590.000 ՀՀ դրամ) ն ք. Երնան, Դավթաշեն, Դավթաշեն 1-ին փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 2/2 բնակելի տունը (գնահատման գինը՝ 80.800.000 ՀՀ դրամ, մեկնարկային գինը (757:)՝ 60.600.000 ՀՀ դրամ) ներկայացնել հարկադիր էլեկտրոնային աճուրդի: Նույն որոշման վրա առկա է մակագրություն «Գ. Հովհաննիսյանս «Արտույտների ագարակ» ՍՊԸ-ի տնօրեն ստացա գույքն աճուրդով իրացնելու մասին որոշման օրինակը, ծանոթացա գրանցված ն նշանակված գներին, ինչպես նան աճուրդի կարգին ն պայմաններին» (հատոր 3-րդ, Գթ. 117-118):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, ու գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ կատարողական վարույթի կողմ չհանդիսացող անձի լսված լինելու իրավունքի իրացման ապահովման վերաբերյալ կարնոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական ն կանխատեսելի դատական պրակտիկա ձնավորելու համար:

Սույն բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետնյալ իրավական հարցադրմանը, թե գրավի առարկայի եկատմամբ սեփականության իրավունք ունեցող, սակայն կատարողական վարույթում պարտապան չհանդիսացող անձը պետք է արդյոք ներգրավվի կատարողական վարույթում, ն ինչ կարգով պետք է ապահովվի վերջինիս լսված լինելու իրավունքը՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը:

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի պետական ն տեղական ինքնակառավարման մարմիններում իրեն վերաբերող տեղեկություններին ծանոթանալու իրավունք:

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հայաստանի 6Հանրապետությունում ճանաչվում ն հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձները:

5

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական վարույթի ընթացքում յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող բոլոր փաստաթղթերին ծանոթանալու իրավունք, բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնիքների: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն պետական ն տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են մինչն անձի համար միջամտող անհատական ակտն ընդունելը լսել նրան, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին ն 2-րդ մասերի համաձայն՝ յուրաքանչյու ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու տնօրինելու ն կտակելու իր 0սեփականությունը: Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության ն պետության իրավունքներն ու օրինական շահերը: Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերի:

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին, 3-րդ ն 4-րդ մասերի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու ն տնօրինելու իրավունք, այդ իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով, ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով սահմանված դեպքերի:

Սեփականության իրավունքն իր ամրագրումն է ստացել նան «Մարդու իրավունքների Ա հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրությունում, որի 1-ին հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կատարվում է ի շահ հանրության Ա այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով: Միաժամանակ, նույն հոդվածի 2-րդ մասն արտոնում է օրենքով նախատեսել այնպիսի իրավակարգավորումներ, որպիսիք պայմանավորված են հանրային շահերով կամ անհրաժեշտ են հարկերի, տուրքերի կամ տուգանքների վճարումն ապահովելու համար:

«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 13-րդ հոդվածի :համաձայն՝ յուրաքանչյուր ոք, ում նույն կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջե իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:

ՀՀ սահմանադրական դատարանը 30.10.2018 թվականի թիվ ՍԴՈ-1432 որոշմամբ արձանագրել է, որ սեփականության իրավունքը որպես ժողովրդավարական, սոցիալական ն իրավական պետության պայմաններում անձի իրավունքների ու ազատությունների երաշխավորման բնութագրիչ, միաժամանակ նան՝ որպես մասնավոր ն հանրային իրավահարաբերությունների կարգավորման կառուցակարգ ունի սահմանադրաիրավական կարնոր նշանակություն:

6

Մեկ այ որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն առանձնացրել է սեփականությունից զրկելու հետնյալ հիմնական տարրերը.

- սեփականությունից զրկելու դեպքում տեղի է ունենում սեփականատիրոջ կամքին ն համաձայնությանը հակառակ գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքի անհատույց դադարեցում.

- սեփականությունից զրկումը կիրառվում է որպես պատասխանատվության միջոց.

- սեփականությունից զրկելու դեպքում տեղի է ունենում տվյալ գույքի նկատմամբ սեփականատիրոջ տիրապետման, օգտագործման ն տնօրինման իրավազորությունների միաժամանակյա դադարեցում՝ առանց շարունակության երաշխավորման (տես ՀՀ սահմանադրական դատարանի 13.07.2010 թվականի թիվ ՍԴՈ-903 որոշումը):

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն՝ կատարողական վարույթի մասնակիցներն են կողմերը ն (կամ) նրանց ներկայացուցիչները:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն՝ կատարողական վարույթի կողմերն են պահանջատերը ն պարտապանը:

Նույն հոդվածի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 2-րդ պարբերության համաձայն՝ պահանջատերն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կամ օտարերկրյա պետությունը, որի օգտին կամ ի շահ որի տրվել է կատարողական թերթը: Նույն հոդվածի 3-րդ պարբերության համաձայն` պարտապանն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կամ օտարերկրյա պետությունը, որը, կատարողական թերթի համաձայն, պարտավոր է կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ դրանց կատարումից:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ կատարողական վարույթի ընթացքում կողմերն իրավունք ունեն մասնակցել կատարողական գործողություններին:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 3-րդ մասի համաձայն՝ հարկադիր կատարողի որոշման պատճենը, ոչ ուշ, քան որոշումը կայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, պատշաճ ձնով ուղարկվում է պահանջատիրոջը ն պարտապանին, ինչպես նան սույն օրենքով նախատեսված այլ անձանց ն մարմիններ:

Հարկադիր կատարողի որոշումը կողմերին է ուղարկվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված պատշաճ ծանուցմամբ՝ կատարողական թերթում կամ յուրաքանչյուր կողմի նշված հասցեով:

Նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերը նշված իրավանորմերի մեկնաբանությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը դատարանի կողմից տրված կատարողական թերթն է, որի հիման վրա հարուցված կատարողական վարութի մասնակիցները կողմերն են՝ պահանջատերը ն պարտապանը, ն (կամ) նրանց ներկայացուցիչները, որոնց վերաբերյալ էլ նշումը կատարվում է հենց կատարողական թերթում: Միաժամանակ, հարկադիր կատարողը պարտավոր է կատարողական գործողությունների ընթացքում իր կողմից կայացված

7

որոշումների պատճենները դրանց կայացումից հետո՝ եռօրյա ժամկետում, պատշաճ ձնով ուղարկել պահանջատիրոջ ն պարտապանին: Հետնաբար, հարկադիր կատարողը կատարողական թերթում որպես պահանջատեր ն պարտապան չնշված անձին այդ որոշումներն ուղարկելու որնէ պարտավորություն չունի, ն դա չի կարող դիտվել որպես վերջինիս կողմից թույլ տրված օրենքի խախտում: Այսինքն՝ կատարողական վարույթում ներգրավվում ն կատարողական վարույթի ընթացքում կայացված որոշումներն ուղարկվում են բացառապես կատարողական վարույթի կողմերին՝ կատարողական թերթում որպես պահանջատեր ն պարտապան նշված անձանց (տե'ս, Սուսաննա ն Հասմիկ Փոթոյաններե ըեդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ԵԷԴ/1130/02/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Միաժամանակ, մեկ այլ որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրելով, որ Վճռաբեկ դատարանի կողմից օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթը ենթադրում է ոչ միայն միասնական դիրքորոշման ձնավորում՝ իրավական նորմի մեկնաբանության արդյունքում, այլն՝ ձնավորված դիրքորոշման հետագա զարգացում: Նման իրավիճակներում իրավունքի զարգացման արդյունքում ձնավորված նոր դիրքորոշումը պետք է գերակայի նախորդ դիրքորոշման նկատմամբ ն հիմք ընդունվի Վճռաբեկ դատարանի նոր դիրքորոշումը՝ ձնավորած որոշման կայացման պահին դատարանների վարույթներում գտնվող գործերի լուծման համար:

Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ թեն թիվ ԵԷԴ/1130/02/10 վարչական գործով 05.04.2013 թվականի որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտվել առ այն, որ կատարողական վարույթում ներգրավվում Աե կատարողական վարույթի ընթացքում կայացված որոշումներն ուղարկվում են բացառապես կատարողական վարույթի կողմերին՝ կատարողական թերթում որպես պահանջատեր նե պարտապան նշված անձանց, այդուհանդերձ, գտել է, որ իրավակիրառ պրակտիկայի առանձնահատկություններով պայմանավորված՝ օբյեկտիվորեն առկա է նշված դիրքորոշումը վերանայելու ն զարգացնելու անհրաժեշտություն ներքոշարադրյալ հիմնավորումներով: Այսպես՝

«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ նուն օրենքը սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու (...) հետ կապված՝ վարչական մարմինների ն ֆիզիկական կամ իրավաբանական անձանց (...) միջն ծագած հարաբերությունները:

«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով ն Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

ՀՀ սահմանադրական դատարանը 12.05.2020 թվականի թիվ ՍԴՈ-1529 որոշմամբ արձանագրել է, որ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի իրավակարգավորումների տրամաբանությունից բխում է, որ բոլոր այն դեպքերում, երբ իրականացվելու է որնէ վարչական վարույթ, այն իրականացնող վարչական մարմինը պետք է պարզի, թե արդյո՞ք գոյություն ունեն իրեն վերապահված լիազորությունների շրջանակի մեջ մտնող հարցերով իրականացվող վարչական վարույթը կարգավորող հատուկ օրենքներ, ն, եթե այդպիսիք

8

գոյություն ունեն, ապա պետք է որոշի, թե որքանո՞վ են հատուկ օրենքով կարգավորված իր կողմից իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները (տես, ՀՀ սահմանադրական դատարանի 12.05.2020 թվականի թիվ ՍԴՈ-1529 որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկին որոշումներում անդրադառնալով վերոգրյալ իրավանորմի մեկնաբանությանը, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դրանում ամրագրված իրավակարգավորումը բնավ չի բացառում առանձին տեսակի վարչական վարույթների նկատմամբ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի կիրառումը, հատկապես այն հարաբերությունների մասով, որոնք իրենց կարգավորումը չեն ստացել հատուկ օրենքներում կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում (տես, Սարգիս ց Խնարիկյանն ընդդեմ Երնանի քաղաքապետարանի ն ՀՀ կառավարությանն առըեթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/12466/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Վերոգրյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ կատարողական վարույթն իրենից ներկայացնում է առանձին տեսակի վարչական վարույթ, որի նկատմամբ նս կիրառվում են «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները այնքանով, որքանով հարկադիր կատարողի կողմից կատարողական վարութի շրջանակներում իրականացվող կատարողական գործողությունները կարգավորող հատուկ օրենքով սահմանված չեն վարչական վարույթի առանձնահատկություններ, որոնց շրջանակներում կարգավորվում են շահագրգիռ անձանց կատարողական գործողությունների մասին ծանուցելու, ինչպես նան կատարողական վարույթին վերջիններիս ներգրավելու վերաբերյալ դրույթներ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կատարողական վարույթը, հանդիսանալով առանձին տեսակի վարչական վարույթ, հարուցվում է հարկադիր կատարողի որոշման հիման վրա ն ավարտվում վարչական ակտի ընդունմամբ: Իսկ հարուցված կատարողական վարույթի ընթացքում իրականացվող կատարողական գործողությունների վրա, բացի «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքից, ընդհանուր կարգով տարածվում է նան. «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը:

Ընդ որում, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքը, հանդիսանալով առանձին տեսակի վարչական վարույթի՝ մասնավորապես կատարողական վարույթի կարգավորմանն ուղղված օրենք, սահմանել է կատարողական վարույթի մասնակիցների շրջանակը, որում ընդգրկվում են կատարողական վարույթի կողմերը՝ պահանջատերը ն պարտապանը, ինչպես նան վերջիններիս ներկայացուցիչները: Այսինքն՝ ստացվում է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքը, ըստ էության, բացառում է բացի վերոնշյալ անձանցից կատարողական վարույթին այլ մասնակիցների ներգրավվածությունը: Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ իրավակարգավորումը հնարավորություն չի ընձեռում այն անձանց, ում իրավունքներին ն օրինական շահերին առնչվում է կամ կարող է առնչվել կատարողական վարույթը եզրափակող ակտը, գործնականում իրացնելու իրենց իրավունքների պաշտպանությունը:

9

ՀՀ սահմանադրական դատարանը մի շարք որոշումներում (ՍԴՈ-630, ՍԴՈ-1142) անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքին, գտել է, որ այն անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան հարաբերությունների մասնակիցնեը ողջամիտ սահմաններում ի վիճակի լինեն կանխատեսել իրենց վարքագծի հետնանքները ն վստահ լինեն ինչպես իրենց պաշտոնապես ճանաչված կարգավիճակի անփոփոխելիության, այնպես էլ ձեռք բերված իրավունքների ն պարտավորությունների հարցում:

Նույնիսկ իրավական նորմի առավելագույն հստակությամբ ձնակերպման դեպքում դատական մեկնաբանությունը չի բացառվում: Իրավադրույթների պարզաբանման ն փոփոխվող հանգամանքներին՝ զարգացող հասարակական հարաբերություններին դրանց համապատասխանեցման անհրաժեշտությունը միշտ էլ առկա է: Հետնաբար, օրենսդրական կարգավորման որոշակիությունը ն ճշգրտությունը չեն կարող բացարձականացվել՝ նույնիսկ ոչ բավարար հստակությունը կարող է լրացվել դատարանի մեկնաբանություններով (տե'ս, ՀՀ սահմանադրական դատարանի 03.06.2016 թվականի թիվ ՍԴՈՌ-1270 որոշումը):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս դիրքորոշում է արտահայտել առ այն, որ՝ «Չնայած այն բանին, որ սահմանումների որոշակիությունը խիստ ցանկալի է, միաժամանակ անհրաժեշտ է խուսափել դրանց չափազանց կոշտ լինելուց՝ իրավունքը պետք է ունակ լինի հետնել փոփոխվող հանգամանքներին: Այդ իսկ պատճառով, հաճախ օրենքներում առկա են տերմիններ, որոնք քիչ թե շատ անորոշ են: Դրանց մեկնաբանումը Ա կիրառումը դատական պրակտիկայի խնդիր է» (7հօ Տսոմճյ, ՈոոօՏջ մ. էհօ Սուօժ էոցմօտ (4քքնօճեօո ոօ. 6538/74, 26/04/79, Տ 49):

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված չէ վերը նշված վարչական վարույթում երրորդ անձանց վերաբերյալ որնէ առանձնահատկություն, ինչը նշանակում է, որ այդ վարչական վարույթում երրորդ անձանց կարգավիճակին առնչվող հարցերի վերաբերյալ կիրառելի է «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը:

Այսպես, «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ վարչական վարույթը վարչական մարմնի վարչական ակտ ընդունելուն ուղղված գործունեությունն է:

«Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական վարութը բաղկացած է միմյանց փոխկապակցված վարույթի հարուցման, ընթացիկ ն եզրափակիչ փուլերից: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական վարույթը հարուցվում է անձի (անձանց) դիմումի կամ վարչական մարմնի նախաձեռնության հիման վրա (հարուցման փուլ): Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դիմումին կամ վարչական մարմնի նախաձեռնությանը համապատասխան իրականացվում են վարչական գործի քննարկման հետ կապված նույն օրենքով նախատեսված գործառույթները (ընթացիկ փուլ): Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վարչական վարույթը եզրափակվում է վարչական ակտի ընդունմամբ (եզրափակիչ փուլ): Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անմիջական սպառնացող վտանգը կանխելու կամ արդեն իսկ առաջացած վտանգի հետնանքները վերացնելու, ինչպես նան օրենքով նախատեսված այլ դեպքերում վարչական վարույթը կարող է սահմանափակվել միայն եզրափակիչ փուլով:

10

«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթի մասնակիցներ են` (ա) վարչական ակտի հասցեատերը՝ այն անձը, ով դիմել է վարչական ակտ ընդունելու համար (դիմող), կամ այն անձը, ում նկատմամբ վարչական մարմինն իր նախաձեռնությամբ ընդունելու է վարչական ակտ, (բ) երրորդ անձինք՝ այն անձինք, որոնց իրավունքները կամ օրինական շահերը կարող են շոշափվել վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով:

«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դիմումի հիման վրա վարչական մարմինը վարչական վարույթի հարուցումից հետո՝ եռօրյա ժամկետում, վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին ծանուցում է վարչական վարույթի հարուցման մասին: Նշված անձանց (..) վարչական մարմինը ծանուցում է վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների անցկացման տեղի, օրվա, ժամի ն այլ պայմանների մասին: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական մարմինը իր նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելիս վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին պատշաճ ձնով ծանուցում է վարչական վարույթ հարուցելու մասին, եթե վարչական վարույթի հարուցումից մինչն վարչական ակտն ընդունելու միջն ընկած ժամանակահատվածը երեք օրից ավելի է:

«Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական վարույթը պետք է իրականացվի հնարավորինս սեղմ ժամկետում: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական մարմինը պետք է վարչական վարույթն իրականացնի առանց դա բարդացնելու լրացուցիչ լսումներ անցկացնելու, լրացուցիչ փորձաքննություն նշանակելու կամ զննում կատարելու, եթե առկա չեն Օ գործի փաստական հանգամանքների պարզաբանման համար անհրաժեշտ պատճառներ:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե վարչական վարույթ հարուցելուց հետո վարչական մարմնի տրամադրության տակ առկա են համապատասխան վարչական ակտ ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, բավարար չափով պարզաբանված ն ճշգրտված են տվյալ գործի հանգամանքները, ապա վարչական մարմինը պարտավոր է վարչական ակտ ընդունել նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո՝ ողջամիտ ժամկետում՝ չսպասելով ընդհանուր կամ հատուկ ժամկետի լրանալուն:

«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում՝ վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:

«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթի ընթացքում պարտավոր է վարույթի մասնակիցներին Ա նրանց ներկայացուցիչներին հնարավորություն տալ արտահայտվելու վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ լսումներ կարող են չանցկացվել, եթե՝ (ա) վարչական վարույթի արդյունքում ընդունվելու է բարենպաստ վարչական ակտ, որը չի միջամտում այ անձանց իրավունքների իրականացմանը, կամ վարչական ակտի հասցեատերը չի պնդում, որ լսումներ անցկացվեն, (բ) դիմումն ակնհայտ անհիմն է, (գ) ընդունվում է բանավոր վարչական ակտ: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ լսումներ չեն

11

անցկացվում, եթե՝ (ա) անհրաժեշտություն է առաջանում անհապաղ ընդունելու վարչական ակտ, քանի որ հապաղումը կարող է հանգեցնել հանրության համար որնէ վտանգի առաջացման, (բ) ընդունվում է այլ ձնի վարչական ակտ: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ լսումներ չեն անցկացվում կամ կարող են չանցկացվել նան օրենքով նախատեսված այլ դեպքերում:

«Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական վարույթի մասնակիցները, վարչական մարմնի գործունեության հրապարակայնությունը ն վարչական վարույթի իրականացման ժամանակ այդ մարմնի անաչառությունն ապահովելու նպատակով, իրավունք ունեն վարույթն իրականացնող մարմնում ծանոթանալու վարչական վարույթի նյութերին:

ՀՀ սահմանադրական դատարանը 12.05.2020 թվականի թիվ ՍԴՈ-1529 որոշմամբ ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի վերլուծության արդյունքում արձանագրել է հետնյալը.

1) անձի լսված լինելու իրավունքը մարդու ն քաղաքացու հիմնական իրավունքի՝ պատշաճ վարչարարության իրավունքի բաղկացուցիչ տարր է,

2) լսված լինելը վարչական մարմինների կողմից գործերի անաչառ, արդարացի ն ողջամիտ ժամկետում քննության ընթացքում մարդու ն քաղաքացու իրավական պաշտպանության միջոց է, որը հնարավորություն է ընձեռում, որ յուրաքանչյուր ոք առարկություն ներկայացնի կամ այլ կերպ իր կարծիքն արտահայտի իր նկատմամբ կայացվելիք ն իր իրավունքներին կամ ազատություններին միջամտող ցանկացած վարչական ակտի առնչությամբ,

3) անձի լսված լինելը պատշաճ վարչարարության հիմնարար բաղադրիչ է,

4) անձի լսված լինելու իրավունքի իրականացումն ունի հետնյալ գործառութային նշանակությունը. մի կողմից՝ անձի համար երաշխավորվում է վարչական մարմնի միջամտող անհատական ակտի դեմ արդյունավետ պաշտպանության ապահովման հնարավորություն, իսկ մյուս կողմից՝ վարչական մարմինը վարչական վարույթի շրջանակներում պարտավոր է քննարկել գործի փաստական հանգամանքներն ամբողջությամբ ն պարզել դրանց օբյեկտիվությունը ն լիարժեքությունը վարույթի մասնակիցների ներկայացրած փաստարկներն ու դիրքորոշումները քննարկման առարկա դարձնելու միջոցով,

5) անձն օժտված է վարչական վարույթում լսված լինելու իրավունքով այն դեպքերում, երբ նրա նկատմամբ պետք է ընդունվի միջամտող անհատական ակտ,

6) վարչական վարույթում լսված լինելու իրավունքով օժտված է վարչական ակտի հասցեատեր ն վարչական վարույթի մասնակից չհանդիսացող յուրաքանչյուր անձ, եթե տվյալ վարույթի արդյունքում ընդունվելիք միջամտող անհատական ակտը կարող է անմիջական ազդեցություն ունենալ վերջինիս իրավունքների ն օրինական շահերի վրա,

7) լսված լինելու իրավունքը սահմանադրորեն երաշխավորվում է միայն այն վարչական ընթացակարգերում, որոնք ուղղված են անձանց նկատմամբ միջամտող անհատական ակտ ընդունելուն,

8) «(...) բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի» դրույթի բովանդակությունից հետնում է, որ վարչական մարմնի կողմից լսումներ կարող են չանցկացվել օրենքով սահմանված բացառիկ դեպքերում:

ՀՀ սահմանադրական դատարանը փաստել է, որ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված պատշաճ վարչարարության տարր հանդիսացող անձի լսված լինելու

12

իրավունքի կոնկրետացումն օրենսդրությունում ենթադրում է այդ իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերի ն ընթացակարգերի սահմանում (տես, ՀՀ սահմանադրական դատարանի 12.05.2020 թվականի թիվ ՍԴՈ-1529 որոշումը):

Նախկինում կայացրած որոշումներից մեկում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական վարույթի մասնակիցների՝ ընդունվելիք վարչական ակտի հասցեատիրոջ ն երրորդ անձանց, լսված լինելու իրավունքի իրացման միջոցով վերջիններս հնարավորություն են ստանում արդյունավետ կերպով պաշտպանելու ն իրականացնելու իրենց այն իրավունքներն ու շահերը, որոնց վերաբերում է տվյալ վարչական վարույթը: Այդ իրավունքի պատշաճ կենսագործման շնորհիվ վարչական վարույթի մասնակիցներն իրազեկվում են իրենց իրավական ն փաստական վիճակի վրա ազդող վարչական վարույթի հարուցման Ա դրա արդյունքում արձակվելիք վարչական ակտի հիմքում դրվող փաստական ն իրավական հանգամանքների վերաբերյալ` հնարավորություն ունենալով վարչական գործի քննարկման ն լուծման համար էական նշանակություն ունեցող այս կամ այն հարցի կապակցությամբ դիրքորոշումներ, ապացույցներ ներկայացնելու ն այլ ընթացակարգային գործողություններ կատարելու միջոցով ազդելու վարչական մարմնի վերջնական որոշման վրա: Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ վարչական մարմինը լսի Ա գնահատի վարույթի մասնակիցների դիրքորոշումները: 6Վարչական վարութի ընթացքում վարույթի մասնակիցների ներկայությունն ապահովելու վարչական մարմնի պարտականությունը կարնոր երաշխիք է հանդիսանում վարույթի մասնակցի՝ իրեն ընձեռված իրավունքներն իրացնելու նե պաշտպանության միջոցներից օգտվելու համար: Ընդ որում, այդ իրավունքի իրացմանը խոչընդոտելը, այդ իրավունքի իրացման համար լիարժեք հնարավորություն չապահովելը կամ անհիմն ոչ ողջամիտ սահմանափակումներ ստեղծելն անթույլատրելի է:

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նան գտել է, որ վարչական վարույթի մասին ծանուցելու՝ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածով նախատեսված կառուցակարգը անհրաժեշտ նախադրյալ է հանդիսանում վարչական վարույթի ընթացքում մարդու լսված լինելու իրավունքի կենսագործման համար, քանի որ առանց վարչական վարույթի մասնակիցներին վարույթի հարուցման կամ վարչական վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների (օրինակ՝ լսումների) անցկացման տեղի, օրվա, ժամի ն այլ պայմանների մասին ծանուցելու հնարավոր չէ ապահովել վարչական վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքի գործնական իրացումը (տե'ս, Սարգիս Խաչատրյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առըեթեր պերական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության թիվ ՎԴ/7107/05/14 վարչական գործով 20.07.2017 թվականի որոշումը):

Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների համաձայն՝ օրենսդրի կողմից նախատեսված վարչական վարույթի մասնակիցներին լսելու վարչական մարմնի պարտականության նպատակը չի սահմանափակվում միայն տվյալ մասնակիցների համար արդյոււավետ անհատական պլաշտպանություն ապահովելով, դրանով մասնակիցները նան նպաստում են գործի փաստական հանգամանքները պատշաճ պարզելու վարչական մարմնի պարտականության կատարմանը: Ավելին, վարույթի մասնակցի լսված լինելու իրավունքի սահմանափակման համար իրավաչափ հիմք չի կարող հանդիսանալ նույնիսկ «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ

13

օրենքի 36-րդ հոդվածում ամրագրված վարչական մարմնի արագ գործելու պարտականության կատարման անհրաժեշտությունը, քանի որ վարչական վարույթը հնարավորինս սեղմ ժամկետում իրականացնելու օրենսդրական պահանջի կատարումը չի կարող տեղի ունենալ ի վնաս վարչական վարույթի ընթացքում անձի լսված լինելու իրավունքի պատշաճ իրացման (տես, Տիգրան Աբաղյանն ընդդեմ Երնան համայնքի Կենտրոն վարչականշրջանի ղեկավարի թիվ ՎԴ/5539/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):

Այդ նպատակին հասնելու համար օրենսդիրը «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի շրջանակներում սահմանել է վարչական վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերը ն ընթացակարգերը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, թիվ ՎԴ/6067/05/16 որոշմամբ գտել է, որ վարչական վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքի գործնական իրացումը կարող է տեղի ունենալ միայն վարույթի ընթացիկ փուլում, երբ վարչական մարմինն իրականացնում է գործի փաստերի ուսումնասիրություն ն պարզում է կիրառման ենթակա իրավական ակտերը. այս փուլում կատարվում են վարչական ակտ ընդունելուն ուղղված հիմնական գործողությունները, մասնավորապես` վարչական գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքների բացահայտումը, անհրաժեշտ ապացույցների ձեռքբերումը ն գնահատումը, գործի բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ քննարկումը: Բացի այդ, վարույթի ընթացիկ փուլում լսումները պետք է իրականացվեն այն հաշվառմամբ, որ վարույթի մասնակիցները դեռ հնարավորություն ունենան իրենց դիրքորոշմամբ ազդելու վարչական մարմնի որոշման վրա (տե'ս, Տիգրան Սահակյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առըեթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/6067/05/16 վարչական գործով 25.12.2019 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նան, որ վարչական վարույթի հարուցման մասին վարույթի մասնակիցներին ծանուցելու կարգավորումը հատկապես կարնորվում է վարչական մարմնի նախաձեռնությամբ վարույթ հարուցելու դեպքերում, քանի որ վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցված լինելու մասին վարույթի մասնակիցը որնէ կերպ տեղեկացված չի կարող լինել: Ընդ որում, դիմումի հիման վրա հարուցված Ա վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթների հարուցման մասին վարույթի մասնակիցներին ծանուցելու վարչական մարմնի պարտականությունների բովանդակային տարբերությունն այն է, որ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի հարուցման մասին ծանուցումը պարտադիր է առանց որնէ բացառության, իսկ վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի հարուցման մասին ծանուցումը պարտադիր է միայն այն դեպքում, երբ վարչական վարույթի հարուցումից մինչն վարչական ակտն ընդունելու մի

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
29 նոյեմբերի, 2022 թ.
Գործի #:
ՎԴ/6291/05/17
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել