Սույն Գաղտնիության քաղաքականությունը («Քաղաքականություն») սահմանում է, թե «Արիօգնեմ» հարթակը («Ariognem», «մենք», «մեզ» կամ «հարթակ») ինչպիսի անձնական տվյալներ է հավաքում և մշակում, ինչ նպատակներով է դրանք օգտագործում, ում կարող է փոխանցել, ինչպես է ապահովում դրանց անվտանգությունը, որքան ժամանակ է պահպանում և ինչ իրավունքներ ունեն տվյալների սուբյեկտները։
Ariognem-ը իրավական տեխնոլոգիական հարթակ է, որը կարող է տրամադրել, այդ թվում՝ արհեստական բանականության միջոցով, իրավական հարցերի մշակման, իրավական փաստաթղթերի վերլուծության, OCR-ի, ձայնային ֆայլերի տեքստային փոխակերպման և այլ թվային ծառայություններ։
Սույն Քաղաքականությունը պետք է մեկնաբանվի Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը, այդ թվում՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան։
1. Ընդհանուր դրույթներ
1.1. Սույն Քաղաքականությունը տարածվում է Ariognem-ի կայքի, վեբ-հարթակի, օգտահաշիվների, իրավական AI գործիքների, OCR ծառայության, ձայնային ֆայլերի մշակման, փաստաթղթերի վերլուծության, վճարային և հաճախորդների սպասարկման գործառույթների օգտագործման ընթացքում իրականացվող անձնական տվյալների մշակման վրա։
1.2. Քաղաքականությունը կիրառվում է այն անձանց նկատմամբ, որոնք՝
- այցելում են Ariognem-ի կայք,
- ստեղծում կամ օգտագործում են օգտահաշիվ,
- օգտագործում են Ariognem-ի AI գործիքները,
- մուտքագրում են հարցեր կամ փաստերի նկարագրություններ,
- վերբեռնում են փաստաթղթեր,
- օգտագործում են OCR գործիքը,
- վերբեռնում կամ մշակում են ձայնային ֆայլեր,
- օգտվում են վճարովի ծառայություններից,
- կապվում են Ariognem-ի աջակցման ծառայության հետ։
1.3. Օգտվելով Ariognem-ի ծառայություններից՝ օգտատերը հաստատում է, որ ծանոթացել է սույն Քաղաքականությանը։
1.4. Եթե տվյալների մշակման համար օրենքով պահանջվում է տվյալների սուբյեկտի համաձայնությունը, այդ համաձայնությունը ստացվում է օրենքով սահմանված կարգով։
1.5. Ariognem հարթակը սպասարկում է անհատ ձեռնարկատեր (ՀՎՀՀ՝ 20391533, իրավաբանական հասցե՝ ք. Երևան, Հանրապետության 1), որը սույն Քաղաքականության իմաստով անձնական տվյալներ մշակողն է։ Անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը տրամադրվում են տվյալների սուբյեկտին՝ 12-րդ բաժնում նշված հասցեով դիմելու դեպքում։ Կապի տվյալները նշված են 15-րդ բաժնում։
2. Ինչպիսի՞ տվյալներ կարող ենք մշակել
Ariognem-ը կարող է մշակել տվյալների հետևյալ կատեգորիաները՝ կախված այն ծառայությունից, որից օգտվում եք։
2.1. Օգտահաշվի և պրոֆիլի տվյալներ
Գրանցման և պրոֆիլի լրացման ժամանակ մշակվում են՝
- էլեկտրոնային փոստի հասցե,
- գաղտնաբառ (պահվում է միայն անվտանգ, չվերականգնվող տեսքով՝ hash),
- անուն, ազգանուն և հեռախոսահամար,
- գործունեության տեսակը,
- կամավոր լրացվող դաշտեր՝ կազմակերպություն, մասնագիտացման ոլորտներ, մարզ, ուսումնական հաստատություն և կուրս, թե որտեղից եք իմացել Ariognem-ի մասին, պրոմո կոդ,
- պրոֆիլի լուսանկարը, եթե այն ավելացրել եք (կամավոր). պահվում է Ariognem-ի սերվերում և ցուցադրվում է միայն ձեզ,
- Google-ի միջոցով մուտք գործելիս՝ Google հաշվի նույնացուցիչը, էլեկտրոնային փոստը, անունը և ազգանունը,
- օգտագործման պայմաններն ընդունելու և մարքեթինգային հաղորդագրություններ ստանալու համաձայնության փաստը և ամսաթիվը,
- token դրամապանակի մնացորդի, վճարումների և բաժանորդագրությունների (եթե այդպիսիք կան) հետ կապված տեղեկություններ,
- անվտանգության տվյալներ՝ վերջին մուտքի ժամանակը և մուտքի անհաջող փորձերի քանակը։
Պարտադիր են էլեկտրոնային փոստը, գաղտնաբառը (եթե մուտք չեք գործում Google-ով), անունը, ազգանունը, հեռախոսահամարը և գործունեության տեսակը։ Մնացած դաշտերը կամավոր են։
Ariognem-ը չի պահպանում վճարային քարտի տվյալները. դրանք մուտքագրվում են բանկի («Ամերիաբանկ» ՓԲԸ) վճարային էջում և Ariognem-ին հասանելի չեն։ Ariognem-ը պահպանում է միայն վճարման արդյունքը՝ պատվերի համարը, սակագինը, գումարը, կարգավիճակը, ամսաթիվը և բանկի տրամադրած գործարքի նույնացուցիչը։ Եթե ապագայում միացվի բաժանորդագրության ավտոմատ թարմացումը, և դուք այն ընտրեք, կպահպանվի նաև բանկի տրամադրած քարտի դիմակավորված համարը (օրինակ՝ ****1234)։
2.2. Տեխնիկական և օգտագործման տվյալներ
Հարթակի օգտագործման ընթացքում կարող են ավտոմատ կերպով գրանցվել՝
- IP հասցե,
- մուտքի ամսաթիվ և ժամ,
- բրաուզերի տեսակ,
- օպերացիոն համակարգ,
- սարքի տեխնիկական տվյալներ,
- սեսիայի տվյալներ,
- օգտագործված գործիքները,
- հարցումների քանակը,
- ծառայության օգտագործման ծավալը,
- տեխնիկական սխալները,
- անվտանգության հետ կապված իրադարձությունները։
Այս տվյալները կարող են անհրաժեշտ լինել ծառայության մատուցման, անվտանգության, չարաշահումների կանխարգելման և օգտագործման ծավալների հաշվարկման համար։
3. AI հարցումներ և օգտատիրոջ կողմից մուտքագրված բովանդակություն
Ariognem-ի իրավական AI ծառայություններից օգտվելիս օգտատերը կարող է մուտքագրել՝
- իրավական հարցեր,
- փաստերի նկարագրություններ,
- իրավական խնդիրներ,
- անձնական կամ գործի հանգամանքներ,
- իրավական փաստաթղթերի բովանդակություն,
- այլ տեքստային տեղեկատվություն։
Ariognem-ը այդ տեղեկատվությունը մշակում է՝ AI ծառայությունը տրամադրելու, հարցումը մշակելու, համապատասխան իրավական տեղեկատվություն ստանալու և պատասխան ձևավորելու նպատակով։
Գրանցված օգտատիրոջ AI զրույցները պահվում են նրա օգտահաշվում, որպեսզի հասանելի լինեն տարբեր սարքերից։ Զրույցին կցված ֆայլի բովանդակությունը զրույցի հետ չի պահվում. պահվում է միայն ֆայլի անունը։
Զրույցը հղումով կիսելիս այն հասանելի է դառնում հղումն ունեցող յուրաքանչյուրին, ներառյալ կիսելուց հետո ավելացված հաղորդագրությունները։ Հղումը կարող եք անջատել ցանկացած պահի՝ բացելով այն ձեր հաշվով։ Կիսված էջերը որոնողական համակարգերում չեն ինդեքսավորվում։
Համակարգից դուրս գալիս («Ելք») ձեր սարքի զննարկչում պահված զրույցների պատճենները ջնջվում են, որպեսզի նույն սարքից օգտվող այլ անձը դրանք չտեսնի։
Բացի այդ՝
- զրույցի կարճ համատեքստը (վերջին հարցերի և պատասխանների համառոտ տարբերակը) պահվում է մինչև 14 օր՝ կապված ձեր օգտահաշվի և սարքի հետ, որպեսզի AI-ը հաշվի առնի նախորդ հարցերը. այն ջնջվում է, երբ այդ սարքում դուրս եք գալիս համակարգից կամ ջնջում եք օգտահաշիվը,
- նույն հարցին ավելի արագ պատասխանելու համար պատասխանը կարող է պահվել քեշում մինչև 7 օր՝ առանց օգտատիրոջ հաշվի հետ կապի (սա չի կիրառվում կցված ֆայլեր կամ նախորդ հաղորդագրություններ ունեցող զրույցների դեպքում),
- պատասխանների որակը վերլուծելու համար հարցի տեքստը պահվում է ներքին մատյանում՝ առանց օգտատիրոջ հաշվի հետ կապի,
- եթե գնահատում եք պատասխանը, պահվում են գնահատականը, ձեր մեկնաբանությունը, հարցը և պատասխանի սկզբնական հատվածը,
- եթե պատասխանի համար անհրաժեշտ է վեբ որոնում, հարցի կրճատված տարբերակը կարող է ուղարկվել որոնողական ծառայությանը։
4. Վերբեռնված փաստաթղթեր
Ariognem-ի միջոցով օգտատերը կարող է վերբեռնել՝
- դատական ակտեր,
- հայցադիմումներ,
- վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ,
- պայմանագրեր,
- վարչական ակտեր,
- քրեական գործերի նյութեր,
- քաղաքացիական գործերի նյութեր,
- վարչական գործերի նյութեր,
- անձը հաստատող փաստաթղթեր,
- սկանավորված փաստաթղթեր,
- PDF, JPG, PNG և այլ ֆայլեր,
- այլ իրավական կամ ոչ իրավական փաստաթղթեր։
Նման փաստաթղթերը կարող են պարունակել տվյալների սուբյեկտի կամ երրորդ անձանց անձնական տվյալներ։
Օգտատերը պատասխանատու է այն բանի համար, որ Ariognem վերբեռնվող երրորդ անձանց տվյալների մշակման համար ունենա համապատասխան իրավական հիմք, երբ այդպիսի հիմքի առկայությունը պահանջվում է օրենքով։
Վերբեռնված ֆայլերը մշակումից հետո չեն պահվում. մշակման ընթացքում ստեղծված ժամանակավոր ֆայլերը ջնջվում են։
«Գործի նյութերի վերլուծություն» գործիքի դեպքում պահվում է վերլուծության արդյունքը, որպեսզի այն հասանելի լինի ձեզ՝ ֆայլերի անունները, նյութերից դուրս բերված տվյալները (կողմեր, դատարաններ, ամսաթվեր, գումարներ, պահանջներ, իրավական նորմեր), ամփոփումը և AI-ի պատրաստած վերլուծությունը։
Գրանցված օգտատիրոջ գործիքների արդյունքները՝ «Փաստաթղթի վերծանում (OCR)» գործիքով ճանաչված տեքստը, «Փաստաթղթերի գեներացիա» գործիքով պատրաստված փաստաթղթերը և «Գործի նյութերի վերլուծություն» գործիքի արդյունքները, պահվում են նրա օգտահաշվի «Պատմություն» բաժնում, որպեսզի հասանելի լինեն տարբեր սարքերից։ Պատմության յուրաքանչյուր գրառում կարող եք ջնջել ցանկացած պահի. բոլոր գրառումները ջնջվում են օգտահաշիվը ջնջելիս։
Ariognem-ը փաստաթղթերի բովանդակությունը մշակում է բացառապես համապատասխան ծառայությունը տրամադրելու, տեխնիկական մշակման, վերլուծության և անվտանգության ապահովման նպատակներով՝ կիրառելի իրավական հիմքի շրջանակում։
5. OCR ծառայություն
Ariognem-ի OCR ծառայությունը կարող է մշակել պատկերային կամ սկանավորված փաստաթղթեր՝ դրանցում առկա տեքստը ճանաչելու և թվային ձևով վերարտադրելու նպատակով։
OCR մշակման ընթացքում կարող են մշակվել փաստաթղթում պարունակվող անձնական տվյալները։
Տեքստային PDF, DOCX և TXT ֆայլերը մշակվում են Ariognem-ի սերվերում։ Սկանավորված փաստաթղթերը և լուսանկարները տեքստի ճանաչման համար ուղարկվում են AI ծառայությանը, իսկ ճշգրտության ստուգման համար՝ նաև Ariognem-ի սերվերում աշխատող OCR համակարգին։
Ֆայլը մշակումից հետո չի պահվում։ Ճանաչված տեքստը մոտ 2 ժամ պահվում է սերվերի օպերատիվ հիշողության մեջ, որպեսզի էջը թարմացնելիս արդյունքը չկորչի. այն կարող է ստանալ միայն ճանաչումը սկսած օգտահաշիվը։ Գրանցված օգտատիրոջ ճանաչված տեքստը պահվում է նաև նրա օգտահաշվի «Պատմություն» բաժնում (տե՛ս 4-րդ բաժինը), մինչև որ այն ջնջեք։
6. Ձայնային ֆայլեր և խոսքի տեքստային փոխակերպում
Ariognem-ը կարող է թույլ տալ օգտատիրոջը վերբեռնել ձայնային ֆայլեր և ստանալ դրանց տեքստային վերծանումը։
Ձայնային ֆայլը կարող է պարունակել՝
- օգտատիրոջ ձայնը,
- այլ անձանց ձայնը,
- անձնական տվյալներ,
- խոսակցությունների բովանդակություն,
- իրավական կամ գաղտնի տեղեկատվություն։
Ձայնային ֆայլերը սերվերում պահվում են միայն մշակման ընթացքում՝ ժամանակավոր ֆայլերի տեսքով, և ջնջվում են մշակման ավարտից հետո (ընդհատված մշակման դեպքում՝ հաջորդ ավտոմատ մաքրման ժամանակ)։ Միկրոֆոնից ուղիղ խոսքը մշակվում է օպերատիվ հիշողության մեջ և ֆայլի տեսքով չի պահվում։
Վերծանված տեքստը սերվերում պահվում է միայն այն դեպքում, երբ սեղմում եք «Պահել և կիսվել»։ Այդ դեպքում վերծանումը հասանելի է դառնում հանրային հղումով։ Հղումը կարող եք անջատել ցանկացած պահի՝ բացելով այն ձեր հաշվով. կիսված էջերը որոնողական համակարգերում չեն ինդեքսավորվում։
Եթե ձայնագրության մեջ առկա են այլ անձանց տվյալներ, օգտատերը պարտավոր է ապահովել դրանց Ariognem-ին փոխանցելու համար անհրաժեշտ իրավական հիմքը, եթե նման հիմք պահանջվում է օրենքով։
7. Հատուկ կատեգորիայի և զգայուն տվյալներ
Ariognem-ի իրավական բնույթի պատճառով հարթակ կարող են փոխանցվել տվյալներ, որոնք իրենց բնույթով կարող են լինել բարձր ռիսկայնության կամ օրենքով հատուկ պաշտպանվող տվյալներ։
Օրինակ՝ փաստաթղթերում կարող են առկա լինել տեղեկություններ՝
- առողջական վիճակի,
- դատվածության կամ քրեական վարույթի,
- ընտանեկան կյանքի,
- ֆինանսական վիճակի,
- անչափահասների,
- անձնական կյանքի այլ հանգամանքների վերաբերյալ։
Ariognem-ը նման տվյալները չի պահանջում, եթե դրանք անհրաժեշտ չեն օգտատիրոջ կողմից ընտրված ծառայության համար։
Օգտատիրոջը խորհուրդ է տրվում չմուտքագրել կամ չվերբեռնել այնպիսի տվյալներ, որոնք անհրաժեշտ չեն համապատասխան իրավական հարցի կամ ծառայության իրականացման համար։
Նման տվյալներ պարունակող հարց, փաստաթուղթ կամ ձայնագրություն Ariognem-ում մուտքագրելու կամ վերբեռնելու որոշումը կայացնում է օգտատերը։ Դա անելով՝ օգտատերը հաստատում է, որ ունի այդ տվյալների մշակման համար օրենքով պահանջվող իրավական հիմքը (օրինակ՝ տվյալների սուբյեկտի համաձայնությունը)։ Ariognem-ը նման տվյալները մշակում է միայն օգտատիրոջ ընտրած ծառայությունը մատուցելու համար։
Ariognem-ը պատասխանատվություն չի կրում այն բանի համար, որ օգտատերը նման տվյալներ մուտքագրել կամ վերբեռնել է առանց իրավական հիմքի. այդ պատասխանատվությունը կրում է օգտատերը։ Ariognem-ը նման տվյալների նկատմամբ նույնպես կիրառում է սույն Քաղաքականությամբ նախատեսված անվտանգության միջոցները և պահպանման ժամկետները (տես՝ 10-րդ բաժինը)։
8. Տվյալների մշակման նպատակները
Ariognem-ը տվյալները կարող է մշակել հետևյալ նպատակներով՝
- օգտահաշվի ստեղծում և սպասարկում,
- օգտատիրոջ նույնականացում,
- իրավական AI ծառայությունների տրամադրում,
- AI հարցումների մշակում,
- փաստաթղթերի վերլուծություն,
- OCR ծառայության տրամադրում,
- ձայնային ֆայլերի տեքստային փոխակերպում,
- token դրամապանակի և բաժանորդագրությունների սպասարկում,
- վճարումների իրականացում,
- ծառայությունների օգտագործման ծավալի հաշվարկ,
- տեխնիկական խնդիրների հայտնաբերում,
- տեղեկատվական անվտանգության ապահովում,
- չարաշահումների և խարդախության կանխարգելում,
- հաճախորդների աջակցություն,
- ծառայության որակի և կայունության բարելավում,
- իրավական պարտավորությունների կատարում,
- իրավական պահանջների ներկայացում, իրականացում կամ պաշտպանություն,
- համակարգի աուդիտի և անվտանգության միջոցառումների իրականացում։
Ariognem-ը անձնական տվյալները չի օգտագործում այնպիսի նպատակով, որն անհամատեղելի է դրանց հավաքագրման սկզբնական և օրինական նպատակների հետ, եթե դրա համար չկա համապատասխան իրավական հիմք։
9. Տվյալների մշակման իրավական հիմքերը
Կախված կոնկրետ տվյալից և մշակման նպատակից՝ Ariognem-ի կողմից տվյալների մշակումը կարող է հիմնվել կիրառելի իրավական հիմքի վրա, այդ թվում՝
- տվյալների սուբյեկտի համաձայնության,
- պայմանագրի կնքման կամ կատարման անհրաժեշտության,
- օրենքով նախատեսված պարտավորության կատարման,
- օրենքով նախատեսված այլ իրավական հիմքի,
- տվյալների սուբյեկտի կամ այլ անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության անհրաժեշտության՝ օրենքով թույլատրելի դեպքերում։
Գրանցվելիս համապատասխան նշումը կատարելով՝ դուք տալիս եք ձեր համաձայնությունը անձնական տվյալների մշակմանը՝ սույն Քաղաքականությանը համապատասխան։ Համաձայնությունը կարող եք ցանկացած պահի հետ կանչել՝ դիմելով 12-րդ բաժնում նշված հասցեով. դա չի ազդում մինչ այդ կատարված մշակման օրինականության վրա։
10. Տվյալների անվտանգություն
Ariognem-ը կիրառում է տեխնիկական և կազմակերպական միջոցներ՝ անձնական տվյալները պաշտպանելու համար, այդ թվում՝
- կայքի հետ կապը գաղտնագրված է (HTTPS),
- գաղտնաբառերը պահվում են միայն չվերականգնվող (hash) տեսքով,
- մուտքի բազմաթիվ անհաջող փորձերից հետո օգտահաշիվը ժամանակավորապես արգելափակվում է,
- մուտքի cookie-ն հասանելի չէ կայքի սկրիպտներին (httpOnly),
- վարչական գործառույթները հասանելի են միայն ադմինիստրատորի դեր ունեցող անձանց,
- սերվերն ուղիղ հասանելի չէ համացանցից. բոլոր հարցումներն անցնում են Cloudflare-ի պաշտպանության միջով,
- տվյալների բազայից ամեն օր ստեղծվում է պահուստային պատճեն։
Անձնական տվյալներին հասանելիությունը սահմանափակված է այն անձանցով, որոնց դա անհրաժեշտ է ծառայության աշխատանքն ապահովելու համար։
Ոչ մի համակարգ չի կարող երաշխավորել բացարձակ անվտանգություն։ Էլեկտրոնային համակարգերից անձնական տվյալների արտահոսքի դեպքում Ariognem-ը անհապաղ կհրապարակի հայտարարություն, միաժամանակ այդ մասին կհայտնի Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը և անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնին և կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ հետևանքները նվազեցնելու համար։
11. Օգտատիրոջ իրավունքները
Օրենքով նախատեսված պայմանների և սահմանափակումների շրջանակում տվյալների սուբյեկտը կարող է ունենալ իրավունք՝
- տեղեկություն ստանալու իր անձնական տվյալների մշակման վերաբերյալ,
- ստանալու իր տվյալներին հասանելիություն,
- պահանջելու սխալ կամ ոչ ամբողջական տվյալների ուղղում,
- պահանջելու օրենքով նախատեսված դեպքերում տվյալների ջնջում կամ ոչնչացում,
- պահանջելու տվյալների մշակման դադարեցում կամ սահմանափակում՝ կիրառելի դեպքերում,
- առարկելու տվյալների մշակմանը՝ օրենքով նախատեսված դեպքերում,
- հետ կանչելու իր համաձայնությունը, երբ մշակումը հիմնված է համաձայնության վրա,
- բողոք ներկայացնելու իրավասու մարմնին,
- օրենքով նախատեսված կարգով դիմելու դատարան։
Այս իրավունքների իրականացումը կարող է ենթակա լինել օրենքով նախատեսված բացառությունների և սահմանափակումների։
Պրոֆիլի տվյալները կարող եք փոխել ինքներդ՝ պրոֆիլի էջում։ Մնացած իրավունքներն իրականացնելու համար դիմեք 12-րդ բաժնում նշված հասցեով։
12. Ինչպե՞ս ներկայացնել տվյալների պաշտպանության վերաբերյալ դիմում
Օգտատերը կարող է Ariognem-ին դիմել իր անձնական տվյալների մշակման, հասանելիության, ուղղման, ջնջման կամ այլ հարցերով՝
Էլ․ փոստ՝ [email protected]
Դիմումում ցանկալի է նշել՝
- դիմողի անունը,
- կապի միջոցը,
- պահանջի էությունը,
- այն տվյալների կամ գործընթացի նկարագրությունը, որոնց վերաբերում է դիմումը,
- անհրաժեշտության դեպքում՝ դիմումը հիմնավորող լրացուցիչ տեղեկությունը։
Ariognem-ը կարող է անհրաժեշտության դեպքում պահանջել լրացուցիչ տեղեկատվություն դիմողի ինքնությունը կամ տվյալների սուբյեկտի հետ նրա կապը հաստատելու համար՝ օրենքով թույլատրելի շրջանակում։
Ձեր անձնական տվյալների մշակման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու պահանջին Ariognem-ը կպատասխանի այն ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում։
13. Իրավական փաստաթղթերի գաղտնիությունը
Ariognem-ը հասկանում է, որ հարթակում կարող են մշակվել փաստաբանական, դատական, պայմանագրային կամ այլ գաղտնի տեղեկություններ։
Ariognem-ի կողմից տվյալների տեխնիկական մշակումը չի նշանակում, որ հարթակը դառնում է օգտատիրոջ ներկայացրած իրավական գործի կողմ կամ փաստաբան։
Օգտատերը պետք է ինքնուրույն գնահատի՝ արդյոք կոնկրետ փաստաթղթի կամ տեղեկության փոխանցումը երրորդ կողմի տեխնիկական ծառայություն օգտագործող համակարգին համապատասխանում է իր մասնագիտական, պայմանագրային կամ այլ գաղտնիության պարտավորություններին։
14. Փոփոխություններ սույն Քաղաքականությունում
Ariognem-ը կարող է փոփոխել սույն Քաղաքականությունը՝ հաշվի առնելով՝
- օրենսդրական փոփոխությունները,
- նոր ծառայությունների գործարկումը,
- տեխնիկական ենթակառուցվածքի փոփոխությունը,
- տվյալների մշակման գործընթացների փոփոխությունը,
- անվտանգության նոր պահանջները։
Քաղաքականության յուրաքանչյուր նոր տարբերակի սկզբում նշվում է դրա վերջին թարմացման ամսաթիվը։
Էական փոփոխությունների դեպքում Ariognem-ը կարող է օգտատերերին տրամադրել լրացուցիչ ծանուցում՝ կիրառելի իրավական պահանջներին համապատասխան։
15. Կապ մեզ հետ
Անձնական տվյալների պաշտպանության, տվյալների մշակման, ջնջման, հասանելիության կամ սույն Քաղաքականության վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք կապվել Ariognem-ի հետ։
Ariognem (անհատ ձեռնարկատեր)
ՀՎՀՀ՝ 20391533
Իրավաբանական հասցե՝ ք. Երևան, Հանրապետության 1
Էլ․ փոստ՝ [email protected]
Կայք՝ ariognem.am
16. Ուժի մեջ մտնելը
Սույն Գաղտնիության քաղաքականությունն ուժի մեջ է մտել 1 հոկտեմբերի 2026 թվականից։ Դրա փոփոխություններն ուժի մեջ են մտնում կայքում հրապարակվելու պահից։
Վերջին թարմացում՝ 28.10.2026
Տարբերակ՝ 1.4
