Պապինյան — ՎԴ/9636/05/20
Ամփոփում
քննելով Կիմա Պապինյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 05.06.2024 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Կիմա Պապինյանի ընդդեմ Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետնանքով անօթնան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ վարչական ակտը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելո
Ամբողջ Տեքստ
մն
Ի ԱԵՒ
4 Հրակ
Ի: ՛ 2)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/9636/05/20
դատարանի որոշում 2025թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/9636/05/20
Նախագահող դատավոր` Ա. Առաքելյան
Դատավորներ՝ Գ. Սոսյան
Կ. Գնորգյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
զեկուցող Ք. ՄԿՈՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
2025 թվականի մարտի 21-ին
գրավոր ընթացակարգով քննելով Կիմա Պապինյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 05.06.2024 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Կիմա Պապինյանի ընդդեմ Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետնանքով անօթնան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ վարչական ակտը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Կիմա Պապինյանը պահանջել է իր ընտանիքին վերաբերող մասով անվավեր ճանաչել Հանձնաժողովի 14.12.2012 թվականի թիվ 31 արձանագրային որոշման թիվ 5 հարցի 5.49-րդ ենթակետով ընդունված միջամտող վարչական ակտը:
2
ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ա. Դարբինյան) (այսուհետ` Դատարան) 14.12.2022 թվականի որոշմամբ վարչական գործի վարույթը կարճվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 05.06.2024 թվականի որոշմամբ Կիմա Պապինյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 14.12.2022 թվականի «Վարչական գործի վարույթը կարճելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կիմա Պապինյանը (ներկայացուցիչ Էլիտա Մուրադյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Ինչ վերաբերում է 10.01.2025 թվականին ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն վավերացված է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի անունից, որպես ի պաշտոնե ներկայացուցիչ, հանդես եկող Եղիազար Վարդանյանի էլեկտրոնային թվային ստորագրությամբ, ներկայացված է էլեկտրոնային փաստաթղթի պատճենի՝ թղթի վրա կատարված վերարտադրության (արտաքին) ձնով, որը, սակայն, չի համապատասխանում «Էլեկտրոնային փաստաթղթի ն էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի պահանջներին, քանի որ այն չի պարունակում նշում՝ էլեկտրոնային փաստաթղթի պատճենը լինելու, ինչպես նան դրա համապատասխանությունը բնօրինակին վավերացված չէ օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 60-րդ, 6-րդ հոդվածները, «Սարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվեցիայի 6-րդ, 13րդ հոդվածները ն նույն կոնվենցիայի թիվ 1 արձանագրության Լին հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ, 54-րդ, 150-րդ, 15-րդ հոդվածները, սխալ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ վիճարկման հայց, Ձ ՀՀ վարչական դատարան ներկայացվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված երկամսյա ժամկետի ավարտից հետո: Նման փաստը հաստատված համարելու կամ որ նույնն է՝ վիճարկվող վարչական ակտը Վերաքննիչ դատարանի որոշման մեջ նշված ժամկետում ուժի մեջ մտնելու վերաբերյալ վերջինս իր ձեռքի տակ պետք է ունենար այդ փաստը հավաստող ապացույց, մինչդեռ, նման ապացույց գործում առկա չէ ն ձեռք չի բերվել նան Դատարանի կողմից իրականացված պատշաճ դատավարական ընթացակարգերի շրջանակներում: Այս պայմաններում անհրաժեշտ է պարզել, թե վարչական ակտը երբ է համարվում ուժի մեջ մտած:
Վերաքննիչ դատարանը նշել է, որ վարչական ակտի մասին հայցվորն իրազեկված է եղել առնվազն 11.12.2013 թվականին, սակայն, խախտելով դատավարական իրավունքի նորմերը, չի նշել, թե գործում առկա որ ապացույցով է նման փաստը հաստատվում: Ընդ որում, այդ
3
ապացույցը պետք է լիներ կամ վարչական ակտը հայցվորին հանձնված լինելու, կամ վարչական ակտը «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով հրապարակված լինելու վերաբերյալ: Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պնդմանը, թե նման փաստը հաստատվում է ՀՀ նախագահին ուղղված հայցվորի՝ 11.12.2013 թվականի դիմում-խնդրանքի Ա դրան կից ներկայացված փաստաթղթերի, այդ թվում՝ ՀՀ քաղաքաշինության նախարարության 31.01.2013 թվականի թիվ 03/13.1/529-2013 գրության պատճենների միջոցով ապա նման պնդումն ակնհայտ անհիմն է, քանի որ «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածը վարչական ակտի իրազեկման նման եղանակ չի նախատեսում, այլ կերպ՝ այդ գրություններով չի կարող հաստատված համարվել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այն փաստը, որ հայցվորը վարչական ակտի մասին իրազեկվել է 11.12.2013 թվականին, ուստի Դատարանը սխալ է մեկնաբանել օրենքը ն չի կիրառել «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումները, միաժամանակ, խախտել է նան դատավարական իրավունքի նորմերը` պատշաճ ապացույցի բացակայության պայմաններում վարչական ակտի մասին իրազեկված լինելու փաստը հաստատված համարելու վերաբերյալ, ինչն էլ հանգեցրել է գործի սխալ լուծման:
Սույն գործով հայցվորի կողմից պահպանվել է հայց ներկայացնելու ժամկետը, քանի որ վարչական ակտն ուժի մեջ է մտել 09.10.2020 թվականին, վարչական ակտի օրինակը ստանալուն հաջորդող օրը, իսկ հայցադիմումը դատարան է ներկայացվել 17.11.2020 թվականին, այսինքն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված դատավարական ժամկետների պահպանմամբ:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.06.2024 թվականի որոշումը ն գործն ուղարկել ստորադաս դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
1) Հանձնաժողովի 14.12.2012 թվականի թիվ 31 արձանագրության քաղվածքի թիվ 5 հարցի վերաբերյալ 5.49-րդ ենթակետով որոշվել է. «5. Աղետի գոտու գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետնանքով անօթնան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շահառու չճանածել՝
5.49 ՀՀ Լոռու մարզի Լեռնապատ համայնքի բնակիչ Կիմա Պապինյանին՝ ղեկավարվելով ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի Վ 1337-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 2-րդ, 3-րդ կետերի, 11-րդ կետի 1-ին ենթակետի, նույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի, ինչպես նան ՀՀ կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի Ա 1402-Ն որոշման 1-ին կետով հաստատված կանոնակարգի 6-րդ կետի 1-ին ենթակետի դրույթներով» (հատոր 1-ին, գ.թ. 53-54):
2) ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալի 31.01.2013 թվականի թիվ 03/13.1/529-13 գրությամբ՝ ի պատասխան Կիմա Պապինյանի 08.01.2013 թվականի դիմումին,
4
հայտնվել է հետնյալը. «...ՀՀ Լոռու մարզի Լեռնապատ համայնքում երկրաշարժի հետնանքով անօթնան մնացած, համայնքի ղեկավարի կողմից 2008 թվականի դեկտեմբերի 15-ի դրությամբ սահմանված բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող քաղաքացիների հերթացուցակում Դուք 1 անձով հաշվառված եք որպես 1 սենյակի հավակնող՝ ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 2005 թվականի մարտի 18-ի վճռի (գործ 2/850-2005թ.) հիման վրա:
Դատարանի վճռի հիման վրա հաշվառված լինելով ՀՀ Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավարի կողմից 2008 թվականի դեկտեմբերի 15-ի դրությամբ հաստատված բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակում, դուք դիտարկվել եք այդ ցուցակում հաշվառված ընտանիքների հետ հավասար իրավական դաշտում:
Նշված ցուցակում հաշվառված ընտանիքների, այդ թվում նան Ձեր փաստաթղթային փաթեթն ուսումնասիրվել է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետնանքով անօթնան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրները կարգավորող իրավական ակտերի դրույթներին համապատասխան` մասնավորապես, ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի 1337-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի դրույթներին:
Ձեր փաստաթղթային փաթեթը քննարկվել է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետնանքով անօթնան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի 2012 թվականի հուլիսի 7-ին կայացած նիստում:
Քննարկման արդյունքներով, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի Ա1337-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ ն 11-րդ կետի 1-ին ենթակետի դրույթներով, Դուք չեք ճանաչվել համայնքում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շահառու հետնյալ պատճառաբանությամբ՝
- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ ճշտված տեղեկատվության համաձայն՝ 2002 թվականի հունիսի 21-ին տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման Ի/0322864 վկայականի համաձայն՝ ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բազում թաղամասի Համբարձումյան փողոցի ԿԽՅ շենքի թիվ 20 բնակարանի նկատմամբ Ձեր անվամբ գրանցված է ընդհանուր համատեղ սեփականության իրավունք.
-1980 թվականից Դուք հաշվառված եք Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի Խ3 շենքի թիվ 20 հասցեում՝ այսինքն երկրաշարժի պահին ՀՀ Լոռու մարզի Լեռնապատ համայնքում հաշվառում չեք ունեցել» (հատոր 1-ին, գ.թ. 46-47):
3) ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին 11.12.2013 թվականին ուղղված դիմում-խնդրանքի համաձայն՝ Կիմա Պապինյանը խնդրել է ի պաշտոնե ն ՀՀ գործող օրենսդրությանը համապատասխան լուծում տալ իր խնդրին, որ կարողանա վերջապես ստանալ բնակարան կամ բնակարանի գումարային փոխհատուցում: Դիմում-ւխնդրանքին կից ներկայացված փաստաթղթերի ցանկը հետնյալն է.
«1. Անձնագրի պատճեն
2. բն. տան նվիրատվության պայմանագրի պատճեն
5
3. հողամասի տեղեկանքի պատճեն
4. գյուղապետարանի տեղեկանքի պատճեն
5. դատարանի վճռի պատճեն
6. նախարարության պատասխանը
7. բնակարանի օրդերի պատճեն
8. բնակ. բաժնի տեղեկանքի պատճեն» (հատոր 1-ին գ.թ. 38-40):
4) ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի 08.10.2020 թվականի թիվ 03/13/8024-2020 գրությամբ ի պատասխան Արտուր Հարությունյանի 22.09.2020 թվականի՝ Կիմա Պապինյանի ընտանիքի բնակարանային գործի ընթացքի մասին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ թիվ Հ-20/0669 դիմումի, նշվել է. «...Կիմա Պապինյանի բնակապահովման հարցը քննարկվել է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետնանքով անօթնան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի 2012 թվականի դեկտեմբերի 14-ին կայացած նիստում (եիսրի արձանագրությունից քաղվածքը կցվում է), ն քննարկման արդյունքներով Կիմա Պապինյանը չի ճանաչվել Ծրագրի շահառու:
Միաժամանակ հայտնում ենք, որ իր բնակարանային խնդիրը Ծրագրի շրջանակներում չդիտարկելու պատճառների ն իրավական հիմքերի վերաբերյալ Կիմա Պապինյանը տեղեկացվել է ՀՀ. քաղաքաշինության նախարարության (ներկայումս՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտե) 2013 թվականի հունվարի 31-ի Ի03/13.1/529-2013 գրությամբ (գրության մեջ տեղ է գտել վրիպակ՝ նիստի ամսաթիվը դեկտեմբերի 14-ի փոխարեն գրված է հուլիսի 7):
Աոռդիր՝ 2 ֆայլ» (հատոր 1-ին գ.թ. 12-13):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի, «Մարդու իրավունքների Ա հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ, 54-րդ, 96-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ինչը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վիճարկման հայց ներկայացնելու երկամսյա ժամկետի հաշվարկման ելակետը որոշելու համար անհրաժեշտ' վարչական ակտի ուժի մեջ մտնելու փաստի գեահատման առանձնահատկությունեերին՝ վերահաստատելով ն զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայե՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների Ա ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
6
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Սարդու իրավունքների Ա հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականություններ, կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ Ա անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:
Սարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ ն կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատճելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի, ն եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների ն հետապնդվող նպատակների միջն համաչափության առումով (տե՛՛ս, 4Տիլոջմճոծ ւ. հօ Սուօժ Խոոջմօտ, թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):
Ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարնոր նպատակներ, մասնավորապես իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ ն ոչ ամբողջական՝ բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տես, Տէսեելոօտջ զոժ ՕէիօրՏ մ. հօ Սողօժ ԽՍոջմօտ գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, կետեր 51, 55):
Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, Ա դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձնականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ
7
իրականացման նպատակներին ն խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տես, Զստյ՛ս Շիօօոջիօ մ. Ջօտզուն գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկով արձանագրել է, որ անձինք իրենց դատական պաշտպանության իրավունքից կարող են օգտվել օրենքով սահմանված ժամկետներում, ն որպեսզի վարչական դատարանն իրավասու լինի գործադրելու օրենքով սահմանված իր լիազորությունները կոնկրետ իրավական վեճն ըստ էության լուծելու համար, անհրաժեշտ է երկու պայմանների միաժամանակյա առկայություն, առաջին՝ համապատասխան հայցի առկայություն երկրորդ հայցի ներկայացում վարչական դատարան՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում: Դատավարական ժամկետները բաց թողնելու դեպքում երկրորդ պայմանն ապահովված կարող է համարվել միայն կոնկրետ վարչական գործում բաց թողնված դատավարական ժամկետների վերականգնման բավարարված միջնորդության առկայության դեպքում, իսկ մնացած դեպքերում անձը չի կարող օգտվել դատական պաշտպանության իրավունքից, իսկ ՀՀ վարչական դատարանն իրավասու չէ գործադրելու օրենքով վարչական դատարանի համար նախատեսված լիազորությունները (տես, .Քեարիկ Սարգսյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/2242/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 09.09.2015 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացված որոշումներից մեկում արձանագրել է, որ դատարանի մատճելիության, մասնավորապես, ՀՀ վարչական դատարանի մատչելիության իրավունքի իրավաչափ սահմանափակումներն օրենսդիրը սահմանել է՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում հայցադիմում ներկայացնելու համար որոշակի իրավական պահանջներ ու պայմաններ ամրագրելու միջոցով, որոնք վերաբերում են ինչպես հայցադիմումի ներկայացման կարգին ու ժամկետներին, այնպես էլ ձնին ն բովանդակությանը: Լ.) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնելու, դատական 0`պաշտպանություն հայցելու համար համապատասխան ժամկետների սահմանումը նպատակ է հետապնդում ապահովել իրավական որոշակիությունն ու անվտանգությունը (տես, Հակոբ Հակոբյանն ըեդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, Արթուր Սարգսյանի, Միթրա Էմամվիրդի Ղաֆֆարի Շահրիվարդիի թիվ ՎԴ/0360/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.03.2023 թվականի որոշումը):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ նան՝ Օրենսգիրք) 65-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:
Օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):
Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում՝ երկամսյա ժամկետում՝ վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ վարչական մարմնի ընդունած ակտը կամ ակտը չընդունելը կամ գործողություն կատարելը կամ չկատարելը բողոքարկվել է վարչական կարգով, նույն հոդվածով սահմանված ժամկետները հաշվարկվում են բողոքի
8
վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց կամ բողոքի քննության համար սահմանված ժամկետն ավարտվելուց հետո:
Օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում:
Օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե՝ լրացել է հայց ներկայացնելու համար օրենքով նախատեսված ժամկետը:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վիճարկման հայցադիմումն օրենքով սահմանված` դատավարական ժամկետի պահպանմամբ ներկայացնելը հայցադիմումը վարույթ ընդունելու անհրաժեշտ նախապայմաններից մեկն է, հետնաբար վիճարկման հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծելիս վարչական դատարանը պարտավոր է անդրադառնալ նշված հայցատեսակի համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված դատավարական ժամկետները պահպանված լինելու հարցին: (...) Վիճարկման հայց ներկայացնելու ժամկետների հարցի լուծումն ուղղակիորեն պայմանավորված է վիճարկվող վարչական ակտի (այդ թվում նան վարչական բողոքի վերաբերյալ ընդունված վարչական ակտի) ուժի մեջ մտնելու կամ բողոքի քննության համար սահմանված ժամկետն ավարտվելու հանգամանքով (տես, Արմեն Դանիելյանն ըեդդեմ ՀՀ Նախագահի թիվ ՎԴ/9097/05/18. վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.12.2020 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ գրավոր վարչական ակտի ընդունումը բավարար չէ, գրավոր վարչական ակտի իրավական համակարգում ի հայտ գալու ն գործելու համար անհրաժեշտ է նան, որ օրենքով սահմանված կարգով այդ վարչական ակտը մտնի ուժի մեջ: Հաշվի առնելով վերոգրյալը՝ օրենսդիրը վարչական ակտը վիճարկելու օրենքով սահմանված ժամկետի հոսքը պայմանավորել է ոչ թե վարչական ակտի ընդունմամբ, այլ այդ ակտի՝ օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելու հետ: ՀՀ վճռաբեկ դատարանը, առաջնորդվելով անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումը երաշխավորելու անհրաժեշտությամբ, գտել է, որ վարչական ակտի վիճարկման պարագայում անձի՝ դատարան դիմելու համար սահմանված ժամկետի հոսքը սկսվում է այն պահից, երբ վարչական ակտի հասցեատերը տեղեկացել է իր նկատմամբ տվյալ վարչական ակտի ընդունման մասին, այլ խոսքով, օրենքով սահմանված կարգով վարչական ակտի ուժի մեջ մտնելուց հետո (տես, Երնանի քաղաքապետարանն ըեդդեմ Արմենուհի Դալիբալթյանի թիվ ՎԴ/2499/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.12.2014թ. որոշումը):
Վարչական ակտի ուժի մեջ մտնելու հարցը կարգավորված է «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նան՝ Օրենք) 59-րդ ն 60-րդ հոդվածներով:
Այսպես. Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին՝ նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված
9
կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ:
Օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական մարմինը վարույթի մասնակիցներին վարչական ակտի ընդունման մասին իրազեկում է նույն հոդվածով նախատեսված հանձնման կամ հրապարակման եղանակով:
Նույն հոդվածի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող 2-րդ մասի համաձայն՝ գրավոր վարչական ակտը, ընդունումից հետո՝ եռօրյա ժամկետում, պետք է հանձնվի վարույթի մասնակիցներին: Դա կարող է իրականացվել պատվիրված փոստով, այդ թվում՝ ստանալու մասին ծանուցմամբ, հասցեատիրոջը ստորագրությամբ առձեռն հանձնելու, ինչպես նան՝ օրենքով սահմանված այլ եղանակներով:
Որպես կանոն, գրավոր վարչական ակտի հանձնումը պետք է կատարվի ակտը վարույթի մասնակիցներին ստորագրությամբ առձեռն հանձնելու միջոցով:
Սույն մասով նախատեսված հանձնման մյուս միջոցները կիրառվում են այն դեպքում, երբ որնէ հիմնավոր պատճառով ստորագրությամբ առձեռն հանձնելու հնարավորություն չկա, այդ թվում, եթե հասցեատերն ինքը խնդրել է օգտագործել հանձնման այլ միջոցներ:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ վարչական ակտի հրապարակումը կատարվում է վարչական մարմնի տեղեկագրում կամ այլ պաշտոնական տեղեկագրում հրատարակելով կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակելով:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական ական ուժի մեջ մտնելու պահն օրենսդիրը պայմանավորել է այդ ակտի մասին վարչական վարույթի մասնակիցներին, այդ թվում նան ակտի հասցեատիրոջն օրենքով սահմանված եղանակներից որնէ մեկով իրազեկելու հանգամանքով, ինչը նշանակում է, որ վերջիններիս համար վարչական ակտը կարող է ուժի մեջ մտնել իրազեկվելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ:
Այսպիսով, գրավոր վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահը պայմանավորված է «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելու, այսինքն՝ վարույթի մասնակիցներին վարչական ակտի ընդունման մասին հանձնման կամ հրապարակման եղանակով իրազեկելու հանգամանքով:
Ընդ որում, օրենսդիրը սահմանել է գրավոր վարչական ակտը վարույթի մասնակիցներին ստորագրությամբ առձեռն հանձնելու հատուկ կանոն` միննույն ժամանակ նախատեսելով բացառություն նշված կանոնից այն պարագայում, երբ որնէ հիմնավոր պատճառով ստորագրությամբ առձեռն հանձնելու հնարավորություն չկա, այդ թվում, եթե հասցեատերն ինքն է խնդրել օգտագործել հանձնման այլ միջոցներ:
Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վիճարկման հայցադիմումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ն 2-րդ մասով սահմանված ժամկետում ներկայացված լինելու հանգամանքն ուղղակիորեն պայմանավորված է վարչական ակտի, այդ թվում նան վարչական բողոքի վերաբերյալ որոշման մասին հայցվորի իրազեկմամբ, ուստի վիճարկման հայցը կարող է ներկայացվել վարչական ակտի կամ վարչական բողոքի վերաբերյալ որոշման ընդունման մասին հայցվորի իրազեկվելուն կամ բողոքի քննության համար սահմանված ժամկետն ավարտվելուն հաջորդող օրվանից սկսած երկամսյա ժամկետում: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ վիճարկման հայց ներկայացնելու համար օրենքով նախատեսված ժամկետը բաց թողնելու դեպքում հայցվորը
10
պարտավոր է ներկայացնել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդություն: Ընդ որում, հայցվորի վրա չի կարող դրվել դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդություն ներկայացնելու պարտականություն, եթե վիճարկման հայցը ներկայացվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ն 2-րդ մասով սահմանված ժամկետների պահպանմամբ (տես, Արմեն Դանիելյանն ընդդեմ ՀՀ Նախագահի թիվ ՎԴ/9097/05//8 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.12.2020 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է. «(...) Հաշվի առնելով, որ օրենսդիրը վիճարկման հայց ներկայացնելու համար սահմանված երկամյսա ժամկետի հաշվարկի համար ելակետ է դիտարկում վիճարկվող վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահը, իսկ Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ընդհանուր կանոնին համապատասխան վարչական ակտի ուժի մեջ մտնելը պայմանավորված է վարույթի մասնակիցներին տվյալ վարչական ակտի մասին իրազեկելու հանգամանքով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ընդհանուր կանոնի համաձայն՝ օրենսդիրը վարչական ակտը վիճարկելու երկամսյա ժամկետի մեկնարկը նս պայմանավորում է վիճարկվող վարչական ակտի մասին վարույթի մասնակիցների կողմից իրազեկվելու հանգամանքով: Սակայն, այն դեպքում, երբ օրենքով կամ տվյալ վարչական ակտով սահմանվում է վերջինիս ուժի մեջ մտնելու այլ կարգ, քան սահմանված է Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված ընդհանուր կանոնով, Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված երկամսյա ժամկետի հոսքն սկսվում է օրենքով կամ տվյալ վարչական ակտով սահմանված կարգով վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:
(..) Վիճարկման հայցի ընդունելիության փուլում դատարանի կողմից, ի թիվս այլ հարցերի, ենթակա է ստուգման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հայց ներկայացնելու դատավարական ժամկետի պահպանման հանգամանքը: Նշված հանգամանքը պարզելու նպատակով դատարանից պահանջվում է հետնյալ հաջորդական գործողությունների կատարումը.
- որոշել երկամսյա ժամկետի հաշվարկման ելակետը (...),
- պարզել՝ արդյոք վերը նշված ելակետի ն տվյալ հայցադիմումը ներկայացնելու օրվա միջն ընկած ժամանակահատվածը գերազանցում է երկու ամիսը. ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել ընդգծել, որ այն դեպքում, երբ հայցադիմումի ընդունումը մերժելուց հետո հայցվորը երկրորդ անգամ է ներկայացնում միննույն հայցադիմումը (Օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված բացառությունների հաշվառմամբ), երկամսյա ժամկետի պահպանված |ինելու/չլինելու հարցը գնահատելիս հիմք պետք է ընդունվի երկրորդ անգամ հայցադիմումը ներկայացնելու օրը,
- այն դեպքում, երբ նշված ելակետի ն տվյալ հայցադիմումը ներկայացնելու օրվա միջն ընկած ժամանակահատվածը գերազանցում է երկու ամիսը, պարզել բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդության առկայությունը (բացակայությունը),
- այն դեպքում, երբ նշված ելակետի ն տվյալ հայցադիմումը ներկայացնելու օրվա միջն ընկած ժամանակահատվածը չի գերազանցում երկու ամիսը, սակայն ներկայացված է բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն, չքննարկել միջնորդությունը՝ որպես առարկայազուրկ միջնորդություն» (տես, Հակոբ Հակոբյանն ըեդդեմ ՀՀ կադաստրի
11
կոմիտեի, Արթուր Սարգսյանի, Միթրա Էմամվիրդի Ղաֆֆարի Շահրիվարդիի թիվ ՎԴ/0360/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.03.2023 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկով արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ դատավարական ժամկետները բաց թողնված լինելու հանգամանքը կարող է հաստատված համարվել միայն վիճարկվող վարչական ակտի, այդ թվում նան վարչական բողոքի վերաբերյալ ընդունված վարչական ակտի ուժի մեջ մտնելու օրվա վերաբերյալ անհերքելի ապացույցների առկայության պարագայում (տես, Մհեր Մեացականյանե ըեդդեմ Երնաեի քաղաքապետարաեի թիվ ՎԴ/3194/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.07.2020 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ, 60-րդ հոդվածների ն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1ին մասի 1ին կետի համակարգային վերլուծությունից հետնում է, որ հայցադիմումը դատավարական ժամկետների պահպանմամբ ներկայացված լինելու հանգամանքը հնարավոր է անսխալ որոշել միայն այն դեպքում, երբ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվա մասին փաստն անվիճելի է:
Ցանկացած այլ դեպքում, երբ դատական պաշտպանություն հայցող անձը վիճարկում է վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրը Ա դատարանին տեղեկություն հայտնում իր իրազեկման օրվա մասին, որը հայցադիմումը վարույթ ընդունելու փուլում, ըստ էության, դատարանին հայտնի միակ տեղեկությունն է լինում, հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծելիս, որպես իրազեկման օր, դատարանը պետք է հիմք ընդունի նշված օրը, հետնաբար վիճարկման հայց ներկայացնելու համար դատավարական ժամկետների հաշվարկն էլ պետք է կատարվի այդ օրվանը հաջորդող օրվանից ն, եթե այդ պարագայում վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետը բաց չի թողնվել, այն վերականգնելու միջնորդությունը դառնում է առարկայազուրկ, որի պատճառով միջնորդությունը քննարկելու անհրաժեշտությունը բացակայում է (րես, Հովհաննես Չամսարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/7268/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.07.2015 թվականի որոշումը):
Վերահաստատելով ն զարգացնելով վերը նշված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վիճարկման հայցի օբյեկտ կարող է դառնալ բացառապես ուժի մեջ գտնվող միջամտող վարչական ակտը, իսկ վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահն օրենսդիրը պայմանավորել է այդ ակտի մասին վարչական վարույթի մասնակիցներին Օրենքի 59-րդ հոդվածով սահմանված եղանակներից որնէ մեկով իրազեկելու հանգամանքով: Ըստ այդմ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դատավարական ժամկետների ընթացքի սկիզբը բացահայտելու տեսանկյունից էական նշանակություն ունի վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական վարույթի մասնակից հանդիսացող անձի կողմից վիճարկման հայցի ներկայացման համար սահմանված դատավարական ժամկետների հաշվարկման համար անհրաժեշտ պայման է վերջինիս՝ Օրենքի 59-րդ հոդվածով սահմանված եղանակներից որնէ մեկով (հանձնման կամ հրապարակման) վիճարկվող ակտի մասին իրազեկելու փաստը հաստատող ապացույցի առկայությունը: Հատկանշական է, որ վիճարկման հայց հարուցելու դատավարական
12
ժամկետի հաշվարկման այլ կարգ օրենքով նախատեսված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ վարչական մարմնի ընդունած ակտը բողոքարկվել է վարչական կարգով: Հետնաբար, այն դեպքում, երբ վարչական ակտը վիճարկող սուբյեկտի դերում հանդես է գալիս վարույթի մասնակիցներից որնէ մեկը, այդ թվում՝ ակտի հասցեատերը, վիճարկման հայցը օրենքով սահմանված դատավարական ժամկետներում ներկայացված լինելու հարցը լուծելիս ն այդ նպատակով Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1ին մասի 1-ին կետով «սահմանված իրավակարգավորումներին համապատասխան դատավարական ժամկետների ընթացքի սկիզբը որոշելիս էական է պարզել ոչ թե այն հանգամանքը, թե վերջինս երբ է տեղեկացել իրեն վերաբերող միջամտող վարչական ակտի գոյության մասին, այլ այն, թե վիճարկվող ակտը իրավահարաբերության ծագման պահին գործող Օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված եղանակներից որնէ մեկով երբ է հանձնվել նրան կամ ուժի մեջ մտել նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով (վարչական մարմնի տեղեկագրում կամ այլ պաշտոնական տեղեկագրում հրատարակելով կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակելով):
Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված դատական պաշտպանության իրավունքն արդյունավետ իրացնելու ն վարչական դատավարության կարգով Օրենսգրքի 66-րդ հոդվածով նախատեսված վիճարկման հայց ներկայացնելու համար անձը փաստացի իր տրամադրության տակ պետք է ունենա վիճարկվող վարչական ակտը: Ըստ այդմ, վարչական ակտի հասցեատիրոջն ուղղված որնէ այլ փաստաթղթում վիճարկվող ակտի վերաբերյալ նշում կատարված լինելը դեռնս բավարար չէ արձանագրելու, որ վերջինիս կողմից վիճարկման հայցով դատարան դիմելու ժամկետի հոսքը սկսվում է այդ փաստաթուղթը ստանալու պահից, քանի որ Օրենքի 59-րդ հոդվածը վարչական ակտի իրազեկման նման եղանակ չի նախատեսում:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Կիմա Պապինյանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է իր ընտանիքին վերաբերող մասով անվավեր ճանաչել Հանձնաժողովի 14.12.2012 թվականի թիվ 31 արձանագրային որոշման թիվ 5 հարցի 5.49-րդ ենթակետով ընդունված միջամտող վարչական ակտը:
Դատարանի 14.12.2022 թվականի որոշմամբ սույն վարչական գործի վարույթը կարճվել է այն պատճառաբանությամբ, որ «Տվյալ դեպքում, հաշվի առնելով այն փաստը, որ սույն վարչական վիճարկվող վարչական ակտի մասին հայցվորն իրազեկված է եղել առնվազն 11.12.2013 թվականիե'՝ Հայասրանի Հանրապետության Նախագահին հասցեագրված դիմում-խնդրանքը կազմելու պահին, մինչդեռ, հայցադիմումը Դատարան է ներկայացրել միայն 17.11.2020 թվականին, ուստի բաց է թողել վիճարկման հայց ներկայացնելու համար օրենքով սահմանված երկամսյա ժամկետը:
Վերոգրյալ մեկեաբանությունների լույսի եներքո' անդրադառնալով հայցվորի ներկայացուցչի այն փաստարկին, որ վիճարկվող վարչական ակտը հայցվորին է՝ ուղարկվել 22.09.2020 թվականին' թիվ 03/13/8024-2020 գրությամբ, որը ներկայացուցիչն ստացել է
13
08.10.2020 թվականին, այսինքե' վիճարկվող վարչական ակտե ուժի մեջ է մտել 09.10.2020 թվականին՝ վարչական ակտի օրինակնե ստանալուն հաջորդող օրը, իսկ հայցադիմումը Դատարան է ներկայացվել 17112020 թվականին դատավարական ժամկետների պահպաեմամբ' Դատարանն այդ փաստարկն անհիմն է համարում' հաշվի առնելով այն փաստը, որ սույն վարչական գործում առկա նյութերով չի հիմեավորվում, որ հայցվորը, վիճարկվող վարչական ակտի մասին իրազեկվելու պահից' առեվազե 11.12.2013 թվականից հետո' միեչն 2020 թվականը' շուրջ 7 տարի, ակտիվ գործողություններ է իրականացրել այդ վարչական ակտը ձեռք բերելու ն դրա շրջանակներում իր դատական պաշտպանության իրավունքնե իրացնելու ուղղությամբ, այսիեքե' գործում առկա ապացույցներով չի հիմնավորվում, որ հայցվորը ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ վարչական ակտի գոյության մասին իրազեկվելուց հետո օրենքով սահմանված ժամկետում վիճարկվող վարչական ակտը ձեռք բերելու ն Դատարան դիմելու ուղղությամբ, սակայե, իրենից անկախ պատճառներով նշված ժամկետը չի բավականացրել վիճարկվող վարչական ակտը ձեռք բերելու ն իր իրավունքեերն իրացնելու համար:
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի համաձայե' դատարանը գործի քենության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե' լրացել է հայց եերկայացնելու համար օրենքով նախատեսված ժամկետը:
Նկատի ունենալով, որ հայցվորն առեվազն 11.12.2013 թվականին իրազեկված լինելով սույն վարչական գործով վիճարկվող վարչական ակտի մասին' ինչպես օրենքով սահմանված երկամսյա ժամկետում, այեպես էլ դրանից հետո՝ շուրջ 7 րարի ակտիվ գործողություններ չի ձեռնարկել այդ վարչական ակտը ձեռք բերելուն դրա շրջանակներում դատական պաշտպանության իր իրավունքն իրացնելու ուղղությամբ' որպիսի հանգամանքը բացահայտվել է գործի քենության ընթացքում, իսկ հայցադիմումը Դատարան է ներկայացրել միայն 17.11.2020 թվականին' Դատարանը գփտնում է, որ լրացել է հայց ներկայացնելու համար օրենքով նախատեսված ժամկետը:
Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նեան այե, որ Դատարան չի ներկայացվել միջեորդություն' վիճարկման հայց ներկայացնելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու ն այն վերականգնելու մասին, ավելիե' հայցվորի ներկայացուցիչը հայտնել է, որ դատավարական ժամկետի վերակաեգեման միջնորդություն ներկայացնելու առիթը բացակայում է' Դատարանը գտնում է, որ սույն վարչական գործի վարույթը ենթակա է կարճման»:
Վերաքննիչ դատարանի 05.06.2024 թվականի որոշմամբ Կիմա Պապինյանի վերաքննիչ բողոքը մերժվել է՝ Դատարանի 14.12.2022 թվականի «Վարչական գործի վարույթը կարճելու մասին» որոշումը թողնելով անփոփոխ՝ այն պատճառաբանությամբ, որ «Սույն գործում առկա փաստաթղթերի, մասնավորապես" հայցվորի կողմից ՀՀ Նախագահին ուղղված 11.12.2013 թվականի դիմում-խեդրանքի ն դրան կից ն
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 21 մարտի, 2025 թ.
- Գործի #:
- ՎԴ/9636/05/20
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
