Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Խաչատրյան — ԵԿԴ/0050/15/08
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Խաչատրյան — ԵԿԴ/0050/15/08

Վճռաբեկ դատարանԵԿԴ/0050/15/0826 մարտի, 2010 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2003 թվականի ապրիլի 7-ի որոշմամբ Վարդան Առաքելի Խաչատրյանը ՛Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172-րդ հոդվածով ենթարկվել է վարչական կալանքի 3 /երեք/ օր ժամկետով: 2003 թվականի ապրիլի 16-ին Վ.Խաչատրյանը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2003 թվականի ապրիլի 7-ի որոշումը բողոքարկել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան: 2. Վ.Խաչատրյանի բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի կողմից քննության չի առնվել` այն ՀՀ քրեական և զինվ

Ամբողջ Տեքստ

ԵԿԴ/0050/15/08

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ԵԿԴ/0050/15/08

Նախագահող դատավոր Հ.Ասատրյան

Հայաստանի

Հանրապետության

վճռաբեկ

դատարանի քրեական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

քարտուղարությամբ

Կ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ

մասնակցությամբ

ներկայացուցիչներ

Ա.ՂԱԶԱՐՅԱՆԻ

Ա.ԶԵՅՆԱԼՅԱՆԻ

2010 թվականի մարտի 26-ին

ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2008 թվականի հոկտեմբերի 1-ի որոշման

դեմ դիմող Վարդան Առաքելի Խաչատրյանի և նրա ներկայացուցիչ Ա.Զեյնալյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2003 թվականի ապրիլի 7-ի որոշմամբ Վարդան Առաքելի Խաչատրյանը ՛Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172-րդ հոդվածով ենթարկվել է վարչական կալանքի 3 /երեք/ օր ժամկետով:

2003 թվականի ապրիլի 16-ին Վ.Խաչատրյանը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2003 թվականի ապրիլի 7-ի որոշումը բողոքարկել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան: 2.

Վ.Խաչատրյանի

բողոքը

ՀՀ

քաղաքացիական

գործերով

վերաքննիչ

դատարանի կողմից քննության չի առնվել` այն ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանին վերանայման ենթակա լինելու պատճառաբանությամբ:

3. Վ.Խաչատրյանի վճռաբեկ բողոքի քննության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատը 2003 թվականի մայիսի 30-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը թողել է առանց քննության:

4. 2008 թվականի հուլիսի 28-ին Վ.Խաչատրյանը դիմում է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` խնդրելով նոր հանգամանքներով վերանայել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2003 թվականի ապրիլի 7-ի որոշումը և կայացնել արդարացման դատավճիռ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը 2008 թվականի օգոստոսի 7-ին մերժել է Վ.Խաչատրյանի դիմումը` կայացնելով ՛Դատական ակտի վերանայման վարույթի հարուցումը մերժելու մասին որոշում:

5. Վ.Խաչատրյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2008 թվականի հոկտեմբերի 1-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` Երևանի

Կենտրոն

և

Նորք-Մարաշ

համայնքների

ընդհանուր

իրավասության

դատարանի 2008 թվականի օգոստոսի 7-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ: 6.

Վերաքննիչ

դատարանի

2008

թվականի

հոկտեմբերի

1-ի

որոշման

բողոքարկման արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը 2008 թվականի նոյեմբերի 19-ի որոշմամբ Վ.Խաչատրյանի վճռաբեկ բողոքը թողել է առանց քննության: 2

7. Վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426 2-րդ հոդվածի 2-րդ մասի,

4264-րդ

հոդվածի

սահմանադրականությունը

1-ին

մասի

Վ.Խաչատրյանի

2-րդ

կետի

4267-րդ

և

ներկայացուցիչներ

հոդվածի

Ա.Զեյնալյանը

և

Ա.Ղազարյանը դիմել են ՀՀ Սահմանադրական դատարան: ՀՀ Սահմանադրական դատարանը

2009

թվականի

հոկտեմբերի

13-ի

որոշմամբ

ՀՀ

քրեական

դատավարության օրենսգրքի 4267-րդ հոդվածի 4-րդ մասի վերջին նախադասությամբ ամրագրված դրույթը և 4262-րդ հոդվածի 2-րդ մասի, 4264-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը ճանաչել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի պահանջներին հակասող և անվավեր, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4264-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող:

Ելնելով այն հանգամանքից, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426 4րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով ՀՀ Սահմանադրական դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 13-ի որոշումը հիմք է ՀՀ վճռաբեկ դատարանի 2008 թվականի նոյեմբերի 19-ի որոշումը նոր հանգամանքներով վերանայելու համար` դիմող Վ.Խաչատրյանի

ներկայացուցիչներ

Ա.Ղազարյանը

և

Ա.Զեյնալյանը

բողոք

են

ներկայացրել Վճռաբեկ դատարան:

8. Վճռաբեկ դատարանը 2010 թվականի փետրվարի 22-ին կայացրել է նոր հանգամանքով վերանայելու և վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում: Վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ է ընդունել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով (՛առկա է նոր երևան եկած կամ նոր հանգամանք):

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոք բերած անձինք փաստարկել են, որ ՀՀ վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ, 93-րդ, ՛Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների

պաշտպանության

մասին

եվրոպական

կոնվենցիայի

6-րդ

հոդվածների, ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները: Ըստ բողոքաբերների խախտվել են նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4264– րդ 2-րդ մասի պահանջները, այն է` սահմանափակ մեկնաբանություն է տվել օրենքի 3

նորմի բովանդակությանը,

մինչդեռ Վերաքննիչ դատարանը պարտավոր էր այն

մեկնաբանել հաշվի առնելով ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտի`

ՀՀ

Սահմանադրության,

՛Մարդու

իրավունքների

և

հիմնարար

ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի դրույթները և սկզբունքները, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նպատակը և խնդիրները:

10. Բողոքաբերները նշում

են, որ Գալստյանն ընդդեմ Հայաստանի գործի

քննության արդյունքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ՛Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի լույսի ներքո մեկնաբանելով ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը, հիմնավորել է դրանց միջև հակասությունը: Արդյունքում ՄԻԵԴ-ի վճիռը, դրանում բերված հիմնավորումները և դրանում առկա ՀՀ ներպետական օրենդրության մեկնաբանությունները պարտադիր են եղել դատարանի համար դիմումի ընդդատության հարցը լուծելիս, հետևաբար չէին կարող նաև պարտադիր չլինել վերանայման վարույթ հարուցելու հարցում:

11. Ըստ բողոքի հեղինակների` Վ.Խաչատրյանի նկատմամբ կիրառվել է ՛Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային, հետևաբար նաև ՀՀ Սահմանադրությանը հակասող նորմ, այսինքն խախտվել են

Վ.Խաչատրյանի իրավունքները, որի արդյունքում Վ.Խաչատրյանը

դատապարտվել է ՀՀ Սահմանադրության և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերի պահանջների խախտմամբ, դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4264-րդ հոդվածի 2-րդ մասը մեկնաբանելիս նույնպես հաշվի չի առել այդ սկզբունքները:

12. Վկայակոչելով ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումները և ՄԻԵԴ-ի վճիռը բողոքաբերները նշում են, որ նոր հանգամանքներով վճիռների և որոշումների վերանայման

ինստիտուտի

վերաբերյալ

Սահմանադրական

դատարանի

վերլուծությունները և իրավական դիրքորոշումները կիրառելի են սույն գործով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4262-րդ հոդվածի ՛նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայելու դիմում ներկայացնելու իրավունք ունեն միայն այդ հանգամանքի հետ առնչվող գործին մասնակցած շահագրգիռ անձինք դրույթը մեկնաբանելիս, քանի որ նոր հանգամանք է ինչպես ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը, այնպես էլ ՄԻԵԴ-ի վճիռը: Ուստի վերը նշված նորմը չպետք է մեկնաբանվի նեղ իմաստով: Ելնելով վերը նշվածից` բողոքաբերները գտնում են, որ Գալստյանն

ընդդեմ Հայաստանի գործով կայացված ՄԻԵԴ-ի վճիռը դրա հայտնի դառնալու պահից 4

երեք ամսվա ընթացքում նոր հանգամանք է խաղաղ հավաքի մասնակցելու համար վարչական կալանքի ենթարկված Վ.Խաչատրյանի համար:

Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքի հեղինակները խնդրել են կայացնել նոր դատական ակտ` ՛Նոր հանգամանքով որոշման վերանայման վարույթ հարուցելու մասին որոշում:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն

է.

Ա.Զեյնալյանին

Վերաքննիչ

դատարանը,

հնարավորություն

դիմող

չտալով

Վ.Խաչատրյանի

մասնակցել

ներկայացուցիչ

դատարանում

գործի

քննությանը, սահմանափակել է արդյոք դիմողի` գործի արդարացի քննության սահմանադրական իրավունքը:

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4267-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` ՛Նոր հանգամանքների հիմքով շահագրգիռ անձի փոխարեն բողոք կարող է ներկայացնել նրա լիազորած անձը, որը բողոքի հետ միաժամանակ դատարան պետք է ներկայացնի նաև իր լիազորությունները հաստատող փաստաթուղթը: Շահագրգիռ անձի լիազորված անձ կարող է լինել միայն փաստաբանը: Վերը նշված նորմի վերլուծությունից երևում է, որ օրենսդիրը որպես դիմողի ներկայացուցիչ մասնակցելու իրավունք վերապահել է է միայն փաստաբանին:

15. ՀՀ Սահմանադրական դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 13-ի ՍԴՈ-833 որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4267-րդ հոդվածի 4-րդ մասի վերջին

նախադասությամբ

ամրագրված

դրույթը,

այն

է`

՛Շահագրգիռ

անձի

լիազորված անձ կարող է լինել միայն փաստաբանը որոշման մեջ արտայատված իրավական դիրքորոշումների մասով ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի պահանջներին հակասող և անվավեր:

ՀՀ Սահմանադրական դատարանն իր որոշման 7-րդ կետում արձանագրել է, որ ՛(…) նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման վարույթի նպատակն անձանց խախտված իրավունքների (…) վերականգնման հնարավորության և ոչ թե քրեական մեղադրանքի հարցի լուծումն է:

Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ ՛(…) վիճարկվող նորմում փաստաբանի միջոցով ներկայացուցչության վերաբերյալ պարտադիր պահանջը, փաստաբանների կողմից` դատական ակտերի վերանայման վերաբերյալ բողոք ներկայացնելու կապակցությամբ անվճար հիմունքներով իրավաբանական օգնության տրամադրման հնարավորություն չնախատեսելու պայմաններում, անհամաչափորեն սահմանափակում

է

անձի

խախտված

սահմանադրական

և

Կոնվենցիայով

5

երաշխավորված իրավունքները նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու միջոցով վերականգնման հնարավորությունը` վտանգելով անձի թե սահմանադրական արդարադատության իրավունքի և թե իր խախտված իրավունքները միջազգային ատյաններում դատական կարգով պաշտպանելու սահմանադրական իրավունքի արդյունավետ իրացումը:

Սահմանադրական դատարանը նաև արձանագրել է, որ ՛դատավարության մասնակից ճանաչելու պահանջի իրավունքի և այն խախտվելիս դրա վերականգնման երաշխիքների (մասնավորապես` դատական կարգով) վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածում ամրագրված նորմերի ընդհանուր իրավակարգավորիչ

նշանակությունն

անհրաժեշտությունը

քրեական

ու

դրանց

տրամաբանական

դատավարության

բոլոր,

այդ

զարգացման

թվում

նոր

հանգամանքներով դատական ակտերի վերանայման փուլում (…):

Սահմանադրական

դատարանն

այնուհետև

նշել

է,

որ

՛խնդրի

լուծումը

պահանջում է համալիր իրավակարգավորում կապված դատավարության մյուս փուլերում երաշխավորված անվճար իրավաբանական օգնության տրամադրման` օրենքով նախատեսված հիմքերի ընդարձակման հետ: Դատարանը վերահաստատում է իր ՍԴՈ-765 որոշմամբ արտահայտած այն դիրքորոշումը, համաձայն որի ՛… փաստաբանի միջոցով վճռաբեկ դատարան դիմելու պահանջը կարող է իրավաչափ համարվել, եթե բխում է ֆիզիկական և իրավաբանական անձանց շահերից` ներկայացուցչությունն իրականացնելով արհեստավարժ և փորձառու մասնագետների միջոցով … միաժամանակ հարկ է համարում ընդգծել, որ փաստաբանի միջոցով վճռաբեկ դատարան դիմելու ինստիտուտը` որպես այլընտրանքային տարբերակ, իրավաչափ

փաստաբանի

կարող

է

համարվել

ծառայությունից

միայն

այն

օգտվելու

դեպքում,

երբ

հնարավորությունը

օրենսդրությունը

երաշխավորի

յուրաքանչյուրի համար` անկախ տվյալ անձի ֆինանսական հնարավորությունից: Արդյունքում Սահմանադրական դատարանը եզրակացություն է արել այն մասին, որ ՛անձանց փաստաբանական ծառայությամբ ապահովելու իրավակարգավորման համանման սկզբունքի կիրառումն անհրաժեշտ է քրեական վարույթի բոլոր` այդ թվում նոր հանգամանքների հիմքով դատական ակտերը վերանայելու փուլում (…):

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանը, քննարկման ենթարկելով Ա.Զեյնալյանին որպես դիմող Վ.Խաչատրյանի ներկայացուցիչ ընդգրկելու հարցը, որոշել է, որ նա չի կարող լինել դիմողի ներկայացուցիչ` նկատի ունենալով, որ օրենսդիրը որպես դիմողի ներկայացուցիչ նախատեսել է միայն փաստաբանի (տե՛ս քրեական գործ, էջ 132): 6

17. Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով սույն որոշման 14-16-րդ կետերում առկա

դատողությունները,

գտնում

է,

որ

Վերաքննիչ

դատարանը,

դիմող

Վ.Խաչատրյանի ներկայացուցիչ Ա.Զեյնալյանին հնարավորություն չտալով մասնակցել դատարանում գործի քննությանը, սահմանափակել է դիմողի` գործի արդարացի քննության սահմանադրական իրավունքը:

Այսինքն, սույն գործով տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով նախատեսված գործի արդարացի քննության սկզբունքի խախտում:

18. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ844 որոշումը հիմք է ՀՀ վերաքննիչ դատարանի համար Վ.Խաչատրյանի վերաքննիչ բողոքը կրկին քննության առնելու համար: Հետևաբար, պետք է բեկանել ստորադաս դատարանի կայացրած դատական ակտը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

Ելնելով

վերոգրյալից

և

ղեկավարվելով

Հայաստանի

Հանրապետության

Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Վարդան Առաքելի Խաչատրյանի դիմումի կապակցությամբ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթի հարուցումը մերժելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 1-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող`

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դատավորներ`

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

7

Ս.ՕՀԱՆՅԱՆ

8

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 մարտի, 2010 թ.
Գործի #:
ԵԿԴ/0050/15/08
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել