Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Հայրապետյան — ՎԴ/1736/05/22
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Հայրապետյան — ՎԴ/1736/05/22

Վճռաբեկ դատարանՎԴ/1736/05/2219 հունիսի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ՀՀ կադաստրի կոմիտեի ն Երնանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 11.04.2024 թվականի որոշման դեմ վարչական գործով ըստ հայցի Ծովինար Հայրապետյանի ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի (այսուհետ` Կոմիտե), երրորդ անձ՝ Երնանի քաղաքապետարան՝ Երնան քաղաքի Վ. Սարգսյանի փողոցի թիվ 12/3 հասցեի 0,00195հա մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Ծովինար Հայրապետյանը պահանջել է պարտավորեցնել Կոմիտեին կա

Ամբողջ Տեքստ

«ա ՅՅռ

ՍՈ ՎԱՏ)

ՀՀՅՑԱԱԻՇՅ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/1736/05/22

դատարանի որոշում 2025թ.

Վարչական գործ թիվ ՎԴ//1736/05/22

Նախագահող դատավոր .Ռ. Մախմուդյան

Դատավորներ՝ Կ. Ավետիսյան

Ս. Հովակիմյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'

նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

զեկուցող Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

2025 թվականի հունիսի 19-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ կադաստրի կոմիտեի ն Երնանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 11.04.2024 թվականի որոշման դեմ վարչական գործով ըստ հայցի Ծովինար Հայրապետյանի ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի (այսուհետ` Կոմիտե), երրորդ անձ՝ Երնանի քաղաքապետարան՝ Երնան քաղաքի Վ. Սարգսյանի փողոցի թիվ 12/3 հասցեի 0,00195հա մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ծովինար Հայրապետյանը պահանջել է պարտավորեցնել Կոմիտեին կատարել Երնան քաղաքի Վ. Սարգսյանի փողոցի թիվ 12/3 հասցեի 0,00195հա մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում:

2

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Կ. Զարիկյան) (այսուհետ՝ Դատարան) 06.04.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է. անվավեր է ճանաչվել Կոմիտեի 14.03.2022 թվականի թիվ Կ-14032022-01-0036 որոշմամբ կասեցված իրավունքի պետական գրանցման վարույթի՝ «Գուքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն դադարեցումը ն Կոմիտեին պարտավորեցվել է գրանցել Երեան քաղաքի Վ. Սարգսյանի փողոցի թիվ 12/3 հասցեի 0,00195հա մակերեսով հողամասի նկատմամբ Ծովինար Հայրապետյանի սեփականության իրավունքը:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 11.04.2024 թվականի որոշմամբ Կոմիտեի ն երրորդ անձ Երեանի քաղաքապետարանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքներն ամբողջությամբ մերժվել են, Ա Դատարանի 06.04.2023 թվականի վճիռը թողեվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Երնանի քաղաքապետարանը (ներկայացուցիչ՝ Լիլիթ Նարիմանյան) ն Կոմիտեն (ներկայացուցիչ՝ Մարինե Եսայան):

Վճռաբեկ բողոքների պատասխան է ներկայացրել Ծովինար Հայրապետյանը:

2. Երնանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքի հիմքը. հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը սխալ է կիրառել 04.10.2005 թվականի «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ ն փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ թիվ ՀՕ-199-Ն օրենքի 23-րդ հոդվածը, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 28-րդ ն 29-րդ հոդվածների դրույթները, ՀՀ կառավարության 15.04.2021 թվականի թիվ 600-Ն որոշման 6-րդ կետը, չի կիրառել ՀՀ հողային օրենսգրքի 62րդ հոդվածի 1-րդ կետը, որը պետք է կիրառեր, ՀՀ կառավարության 15.12.2005 թվականի թիվ 2330-Ն որոշումը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 25-րդ, 26-րդ, 27-րդ, 124-րդ ն 126-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վարչական գործում առկա չէ որնէ վերաբերելի Ա թույլատրելի ապացույց (գլխավոր հատակագծեր, քաղաքաշինական գոտիավորման նախագծեր, հողերի օգտագործման սխեմաներ), որով կարող էր հաստատվել սուն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքն առ այն, որ վիճելի հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, ինչպես նան առկա չէ որնէ ապացույց առ այն, որ Երնանի գլխավոր ճարտարապետն այն պաշտոնատար անձն է, ով օրենսդրությամբ սահմանված կարգով կարող էր տրամադրել տեղեկատվություն` վիճելի հողամասի՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում

3

ընդգրկված լինելու կամ չլինելու վերաբերյալ, մինչդեռ Վերաքննիչ դատարանը նշված հանգամանքներին էական նշանակություն չի տվել:

Դատարանը հայցը բավարարելիս հիմնվել է մոտ 17 տարի առաջ տրված գրության վրա՝ չպարզելով՝ արդյոք վճռի կայացման պահին նշված տարածքն ընդգրկված չի եղել ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում:

Նշվածից հետնում է, որ վիճելի հողամասը հայցվորին հատկացված չի եղել, դրա վրա կառուցված հասարակական նշանակության շինությունը՝ առնտրի կրպակը, սահմանված կարգով քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան չի կառուցվել:

Սուն դեպքում գործի փաստերից հետնում է, որ Վերաքննիչ դատարանը քննարկման առարկա չի դարձրել գործի համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքը, որ հայցի հիմքում դրված 04.10.2005 թվականի «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ Ա փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-199-Ն օրենքն ուժի մեջ է մտել 02.11.2005 թվականին, իսկ ՀՀ կառավարության 15.12.2005 թվականի հ.2230-Ն որոշմամբ թողարկվել է Երնան քաղաքի գլխավոր հատակագծը: Ասվածից հետնում է, որ Վերաքննիչ դատարանը չի պարզել, սակայն ի պաշտոնե պարտավոր էր պարզել, թե քննարկման առարկա հանդիսացող հողամասն արդյոք համապատասխանում է 15.12.2005 թվականին հաստատված Երնան քաղաքի գլխավոր հատակագծով սահմանված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան նախատեսվող նպատակային նշանակությանը, թե՝ ոչ, քանի որ գույքն օրինական ճանաչելու մասին Երնանի քաղաքապետի որոշումը կայացվել է ավելի վաղ, քան հաստատվել է Երնան քաղաքի գլխավոր հատակագիծը: Նշվածից հետնում է, որ Երնանի քաղաքապետի որոշման կայացման ժամանակ չէին կարող ապացուցված համարվել առնտրի կրպակը քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին

համապատասխանելու հարցերը, որոնք ներկայումս ենթակա են պարզման գործող օրենսդրության պահանջներից ելնելով:

Դատարանի կողմից կիրառված «Հողային օրենսգրքում լրացումներ ն փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-199-Ն օրենքն ընդունվել է 04102005 թվականին ն ուժի մեջ է մտել 26.11.2005 թվականին:

Մինչդեռ հայցվոր Ծովինար Հայրապետյանի կողմից 22.01.2021 թվականին Երնանի քաղաքապետարան ներկայացված դիմումից Աե դրան կից ներկայացված հողի վարձակալության պայմանագրի նախագծից հետնում է, որ քննարկման առարկա հանդիսացող Վ. Սարգսյան 12/3 հասցեում գտնվող առնտրի տաղավարի նկատմամբ Ծովինար Հայրապետյանի սեփականության իրավունքը, իսկ հողի նկատմամբ վարձակալության իրավունքը գրանցվել է 10.06.2009 թվականին, (սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ թիվ 2565771):

Այսպիսով, գործով չի ապացուցվում այն փաստը, որ վիճելի տարածքի նկատմամբ հայցվորի վարձակալության իրավունքը գրանցվել է մինչն «Հողային օրենսգրքում լրացումներ ն փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-199-Ն օրենքի ուժի մեջ մտելը՝ 26.11.2005 թվականը:

4

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.04.2024 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը մերժել կամ գործն ուղարկել ամբողջ ծավալով նոր քննության:

2.Լ Կոմիտեի վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ, 29-րդ, 64-րդ ն 124րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ մասը:

Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը չի հետազոտել ն գնահատել գործում առկա Երնանի քաղաքապետի 16.04.2009 թվականի թիվ 2702-Ա որոշումը, դրա փոխարեն ակտի հիմքում դրել է Երեան քաղաքի գլխավոր ճարտարապետ Ս. Դանիելյանի 13.09.2006 թվականի գրությունը, ինչը խնդրահարույց է մի քանի տեսանկյունից: Այսպես՝

1. Երեանի քաղաքապետի որոշումը կայացվել է ժամանակային առումով ավելի ուշ, քան Երնանի գլխավոր ճարտարապետի կողմից տրված գրությունը, ինչն էական է այն մասով, որ ժամանակի ընթացքում Ծովինար Հայրապետյանի ն Երնան համայնքի միջն առկա իրավահարաբերությունը կրել է որոշակի փոփոխություններ, որոնց մասին են վկայում գործում առկա մի շարք որոշումները ն կողմերի միջն ստորագրված համաձայնագրերը: Հետնաբար, սուն գործի շրջանակում ավելի ուշ կայացված որոշումները, կողմերի միջն առկա համաձայնագրերը ն այլ փաստաթղթերն առավել օբյեկտիվ են արտահայտում այդ պահին առկա իրավիճակը:

2. Թիվ 2702-Ա որոշումը, որն անմիջականորեն վերաբերում է վիճելի հողամասի հետ կապված վարձակալական իրավահարաբերության երկարաձգմանը, կայացվել է Երնանի քաղաքապետի կողմից, ով տվյալ պարագայում որոշման կայացման համար հանդիսանում էր օրենքի տեսանկյուքցից պատշաճ սուբյեկտ, մինչդեռ, նախորդ՝ 13.09.2006 թվականի գրությունը ուղարկվել է Երնանի գլխավոր ճարտարապետի կողմից, ինչն էլ պարունակում է սխալ տեղեկություններ հողամասի իրավական վիճակի մասին, ավելին՝ նշված տեղեկությունը տրամադրելու իրավասությունը պատկանում է համայնքի ղեկավարին, ինչն էլ հաստատված է համարվել Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտով:

Յ. Երեանի քաղաքապետի 16.04.2009 թվականի թիվ 2702-Ա որոշմամբ արձանագրված է, որ վիճելի հողամասն ընդգրկված է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում, ն հետնաբար ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ մասը կիրառելի չէ նշված հողամասի նկատմամբ:

5

4. Երեանի քաղաքապետի 16.04.2009 թվականի թիվ 2702-Ա որոշումը որնէ կերպ չի վիճարկվել ն վերացված չէ:

Այսպիսով, նշված իրավիճակում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածում նախատեսված սահմանափակումների ցանկում վիճելի հողամասի ընդգրկված չլինելու հանգամանքը հանդիսանում է հայցվորի համար բարենպաստ վարչական ակտի ընդունման հիմքում դրված կարնոր հանգամանք, այսինքն՝ այդ փաստի հաստատումը բարենպաստ է հենց Ծովինար Հայրապետյանի համար, ուստի նշված հանգամանքի հաստատման համար ապացույց ներկայացնելու պարտականություն ուներ ոչ թե վարչական մարմինը, այլ բարենպաստ վարչական ակտ հայցող ֆիզիկական անձը:

Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը հայցապահանջը բավարարելիս չի պարզել դատական ակտի կայացման պահին վիճելի տարածքը ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում ընդգրկված լինելու փաստը, միայն հիմք է ընդունել 23.09.2006 թվականի գրությունը:

Այս առումով հարկ է նշել, որ գլխավոր ճարտարապետի 13.09.2006 թվականի գրության բովանդակությունից ակնհայտ է, որ վիճելի հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված ցանկում, սակայն նույն օրենսգրքի 62-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն՝ ենթակա չէ սեփականաշնորհման, որից հետնում է, որ Կոմիտեն իրավունք չուներ հայցվորի անվամբ սեփականության իրավունք գրանցել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.04.2024 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության կամ գործի վարույթը կարճել:

2.2. Վճռաբեկ բողոքների վերաբերյալ Ծովինար Հայրապետյանի պատասխանի հիմնավորումները.

Երնանի քաղաքապետարանը գործի քննության ժամանակ չի ներկայացրել որնէ ապացույց առ այն, որ հողամասն ընդգրկված է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում կամ եթե ընդգրկված է, ապա որ իրավական ակտի համաձայն:

Վերը նշվածի հաշվառմամբ՝ պետք է փաստել, որ տվյալ դեպքում պատասխանողին հայցվորի կողմից ներկայացվել է լիազոր մարմնի՝ Երեանի քաղաքապետարանի կողմից 13.09.2006 թվականին տրված գրությունը, որի համաձայն՝ թիվ 1563478 վկայականով ամրագրված 19.5քմ մակերեսով հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում:

Նման պայմաններում հաշվի առնելով օրենքով սահմանված պահանջները, Վճռաբեկ դատարանի կողմից դրա վերաբերյալ տրված իրավական դիրքորոշումը, ինչպես նան այն հանգամանքը, որ խնդրո առարկա հողամասը վարձակալության պայմանագրի ուժով օգտագործվել է հայցվորի կողմից, որպիսի իրավունքը սահմանված կարգով ունեցել է պետական գրանցում՝ ուստի անշարժ գույքի պետական գրանցում իրականացնող վարչական մարմինը պետք է օրենքով սահմանված կարգով

6

իրականացներ իր լիազորությունները, տվյալ դեպքում` կատարեր քաղաք Երնան, Կենտրոն, Վ. Սարգսյան փողոց, 12/3 հասցեում գտնվող շինության զբաղեցրած հողամասի սեփականության իրավունքի պետական գրանցումը: Այսինքն, նման հանգամանքների առկայությամբ ներկայացված դիմումը չէր կարող հանգեցնել վարչական վարույթի կասեցման, այլ այն պետք է եզրափակվեր հայցվորի համար բարենպաստ վարչական ակտի ընդունմամբ, քանի որ դրա համար անհրաժեշտ փաստական ն իրավական հիմքերն ու նախադրյալներն առկա են եղել:

Վերաքննիչ դատարանի որոշումը ոչ միայն հիմնավորված ն ճիշտ է դատավարական նորմերի տեսանկյունից, այլ նան բխում է նյութական իրավունքի նորմերի բովանդակությունից, ուստի կայացված դատական ակտը համապատասխանում է արդարադատության ն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի դրույթների պահանջներին:

Վերոգրյալի հիման վրա բողոքի պատասխան բերած անձը պահանջել է սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքներն ամբողջությամբ մերժել՝ անփոփոխ թողնելով Վերաքննիչ դատարանի 11.04.2024 թվականի որոշումը:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

Դ Երնան քաղաքի գլխավոր ճարտարապետը, ի պատասխան Ծովինար

Հայրապետյանի կողմից Երնանի քաղաքապետարան ներկայացված հարցման, 13.09.2006 թվականի գրությամբ հայտնել է, որ «Էրեբունի» հյուրանոցի բակում վերջինիս պատկանող առնտրի տաղավարի զբաղեցրած հողամասի՝ ըստ անշարժ գույքի սեփականության 24.06.2005 թվականի թիվ 1563478 վկայականի, վարձակալությամբ տրամադրված 19.5քմ մակերեսով հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում, սակայն նույն օրենսգրքի 62-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն՝ չի կարող փոխանցվել սեփականության իրավունքով (հատոր 1-ին, գ.թ. 46).

2) «Հողամասի վարձակալության մասին» 19.08.2005 թվականի թիվ Կ-191 պայմանագրի համաձայն՝ Հայաստանի Հանրապետություն` ի դեմս Երնանի քաղաքապետ Ե. Զախարյանի, որի անունից հանդես է եկել Երնանի Կենտրոն թաղային համայնքի ղեկավար Գ. Բեգլարյանը, համապատասխան վարձավճարի դիմաց Ծովինար Հայրապետյանի տիրապետմանն ու օգտագործմանն է տրամադրել «Էրեբունի» հյուրանոցի բակում գտնվող 19.50քմ մակերեսով հողամասը համաձայն նույն պայմանագրի հավելվածը կազմող հողամասի հատակագծի, որը հանդիսանում է սույն պայմանագրի անբաժանելի մասը: Հողամասը տրամադրվել է Էրեբունի հյուրանոցի բակում առնտրի տաղավարի (քար, մետաղ) վարձակալության իրավունքով (հատոր 1-ին, գ.թ. 37).

7

3) Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 24.08.2005 թվականի թիվ 1563478 վկայականի համաձայն՝ Կենտրոն համայնքի «Էրեբունի» հյուրանոցի բակում առնտրի տաղավարի նկատմամբ գրանցվել է Ծովինար Հայրապետյանի սեփականության իրավունքը, իսկ առնտրի տաղավարի զբաղեցրած հողամասի նկատմամբ՝ վարձակալության իրավունքը՝ 1 տարի ժամկետով (հատոր 1-ին, գ.թ. 41-45).

4) Երնանի քաղաքապետ Ե. Զախարյանի 28.07.2006 թվականի թիվ 1231-Ա որոշման համաձայն «Էրեբունի» հյուրանոցի բակում տեղակայված Ծովինար Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 24.08.2005 թվականի թիվ 156348 վկայական) տաղավարի զբաղեցրած 19.5քմ մակերեսով հողամասի վարձակալության ժամկետը երկարացվել է մինչն 31122008 թվականը, ն Կենտրոն թաղային համայնքի ղեկավարը լիազորվել է Երեանի քաղաքապետի անունից Ծովինար Հայրապետյանի հետ 19.08.2005 թվականի հողամասի վարձակալության թիվ Կ-191 պայմանագրում փոփոխություն կատարելու համար կնքել պայմանագրի փոփոխման համաձայնագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ համաձայնագրից ծագող իրավունքները ենթակա են գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային մարմնում (հատոր 1-ին, գ.թ. 47).

5) «Պայմանագիրը փոփոխելու մասին» 23.08.2006 թվականի թիվ Կ-191/1 համաձայնագրի համաձայն 19.08.2005 թվականին կնքված հողամասի վարձակալության թիվ Կ-191 պայմանագիրը երկարացվել է մինչն 31.12.2008 թվականը (հատոր 1-ին, գ.թ. 48).

6) Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 19.09.2006 թվականի թիվ 2041930 վկայականի համաձայն՝ Կենտրոն համայնքի «Էրեբունի» հյուրանոցի բակում առնտրի տաղավարի նկատմամբ գրանցվել է Ծովինար Հայրապետյանի սեփականության իրավունքը, իսկ առնտրի տաղավարի զբաղեցրած հողամասի նկատմամբ` վարձակալության իրավունքը մինչն 31.12.2008 թվականը (հատոր 1-ին, գ.թ. 50-53).

7) Երնանի քաղաքապետ Գ. Բեգլարյանի 16.04.2009 թվականի «Ծովինար Հայրապետյանի հետ կնքված հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու ն պայմանագրում փոփոխություններ ն լրացումներ կատարելու մասին» թիվ 2702-Ա որոշման համաձայն` պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչն 31.12.2012 թվականը, ն Կենտրոն թաղային համայնքի ղեկավարը լիազորվել է Երնանի քաղաքապետի անունից Ծովինար Հայրապետյանի հետ կնքել համաձայնագիր՝ Երնանի քաղաքապետի 20.04.2005 թվականի թիվ 839-Ա ն 17.08.2005 թվականի թիվ 1747-Ա որոշումների հիման վրա «Էրեբունի» հյուրանոցի բակում սեփականության իրավունքով Ծովինար Հայրապետյանին պատկանող առնտրի տաղավարի զբաղեցրած 19.5քմ մակերեսով հողամասի համար 19.08.2005 թվականին կնքված հողամասի վարձակալության թիվ Կ-191 պայմանագրի ժամկետը երկարացնելու ն դրանում փոփոխություններ ն լրացում կատարելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 54).

8

8) Կոմիտեի 14.03.2022 թվականի «Գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին» թիվ Կ-14032022-01-0036 որոշմամբ Շավարշ Սարգսյանի կողմից Երնան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Վ. Սարգսյան փողոցի 12/3 տաղավարի նկատմամբ հարուցված իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցվել է «Գույքի նկատմամբ իրավունքների գրանցման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով այն պատճառաբանությամբ, որ ներկայացված փաստաթղթերի (հողի վարձակալության պայմանագիր` պատճեն) արդեն իսկ կատարվել է իրավունքի պետական գրանցում, Երնանի քաղաքապետի տեղեկանքով հողամասը չի կարող փոխանցվել սեփականության իրավունքով: Անհրաժեշտ է պարզաբանում կամ նոր իրավահավաստող փաստաթղթեր (հատոր 1-ին, գ.թ. 33):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ ն 27րդ հոդվածների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, Ա որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառեալ հողատարածքը ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ըեդգրկված լինելու փաստը հաստատող ապացույցների գնահատման առանեձեահատկություններիե' վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե ("62 օքիօլօ"):

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, (.) ն իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր ն հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն դատարանը (..) պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու ն գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ դատարանի կողմից գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("օչ օքոօօ") պարզելու սկզբունքը վարչական արդարադատությանը բնորոշ կարնորագույն առանձնահատկություններից մեկն է: Քննարկվող վարչադատավարական սկզբունքի

9

էությունն օրենսդիրը բացահայտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածում, որի բովանդակությունը հանգում է հետնյալին.

1) վարչական դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով, առարկություններով.

2) վարչական դատարանը պարտավոր է՝

- իր նախաձեռնությամբ ձեռնարկել համարժեք միջոցներ՝ կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր ն հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար,

- պահանջել, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու ն գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները,

- մատնանշել հայցադիմումներում առկա ձնական սխալները,

- առաջարկել|իրլքճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, տարբերակել հիմնական Ա ածանցյալ պահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները (տե'ս, Զաքար Ջերեջյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/1979/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.02.2021 թվականի որոշումը):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման ն գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձնավորումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գործի լուծման համար անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու նպատակով դատարանն իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի վերլուծությանը, արձանագրել է, որ նշված իրավակարգավորումից բխում է, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("Տ օքԲՇ լօ") սկզբունքը դատական ապացուցման գործընթացում, մասնավորապես, դրսնորվում է կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրավաբանական փաստերի վերաբերյալ հնարավոր ն հասանելի տեղեկություններ ձեռք

10

բերելու նպատակով անհրաժեշտ ապացույցներ պահանջելու վարչական դատարանի պարտականությամբ (տե՛ս, Ալեքսանդր Կարալովե ըեդդեմ Երեանի քաղաքապետարանի' թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ, 27-րդ ն 124-րդ հոդվածների վերլուծությունից հետնում է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման ն գնահատման միջոցով: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծություն է դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու ն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական ն իրավաբանական որակում դրանց վերաբերելիության, թույլատրելիությաան, արժանահավատութան ն 0բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը՝ որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիութան նե ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին:

Վարչադատավարական օրենսդրության համաձայն` դատարանը գործում եղած բոլոր ապացույցները գնահատում է ներքին համոզմամբ, որը պետք է հիմնված լինի գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ Ա օբյեկտիվ հետազոտության վրա:

ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել նան, որ թեն ներքին համոզմունքը սուբյեկտիվ կատեգորիա է, այդուհանդերձ, օրենսդիրն այն դիտարկում է որպես ապացույցների գնահատման միջոց, որը հանգեցնում է իրավական գնահատականների, հետնաբար ն դատավարական օրենսդրությամբ նախատեսել է դրա օբյեկտիվության ապահովմանն ուղղված որոշակի երաշխիքներ, մասնավորապես՝

1) որպես դատարանի ներքին համոզմունքի օբյեկտիվ հիմք պետք է հանդիսանա գործում եղած ամեն մի ապացույցի ն ապացույցների համակցության բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտությունը,

2) դատարանն ազատ է ապացույցների գնահատման գործում:

Ներքին համոզմամբ ապացույցնեի ազատ գնահատումը ենթադրում է, որ դատարանը կաշկանդված չէ տվյալ ապացույցին գործին մասնակցող ն այլ անձանց տված գնահատականներով ն արտահայտած կարծիքներով:

Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է

11

մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետնությունները, ինչպես նան այն դատողությունները, որոնցով հերքում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը միայն այն դեպքում կարող է համարվել պատշաճորեն պատճառաբանված, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձնավորման օբյեկտիվ հիմքերը (տես, Միսակ Այանյանն ըեդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0702/05//1 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ գործի ճիշտ լուծման նպատակով դատարանը պետք է ստուգի ապացույցների արժանահավատությունը, քանի որ միայն արժանահավատ ապացույցն է հնարավորություն տալիս հաստատելու կամ հերքելու գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքները: Գործով ձեռք բերված որոշ ապացույցների ոչ հավաստիության վերաբերյալ կարող է վկայելէ` Դգատարանի կողմից միննուն հանգամանքի կամ փաստի վերաբերյալ հակասական, միմյանց բացառող տեղեկությունների, տվյալների ստացումը: Ապացույցի հավաստիության մասին կարելի է դատել առաջին հերթին ելնելով այդ տեղեկատվության աղբյուրի բնույթից (հատկանիշներից), այսինքն՝ ապացույցների արժանահավատություն առաջին հերթին կախված է տեղեկատվության աղբյուրի որակից: Միննուն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ապացույցների արժանահավատությունը կախված է նան գործով ձեռք բերված տարբեր ապացույցների՝ միմյանց համապատասխանությունից, հավաքված ն հետազոտված բոլոր ապացույցների ընդհանուր գնահատականից, քանի որ գործով ձեռք բերված ն հետազոտված բոլոր ապացույցների գնահատումը միայն կարող է վերհանել ապացույցների միջն եղած հակասությունները ն. արդյունքում որոշել ապացույցների հավաստիությունը: Այլ կերպ ասած, եթե դատարանի մոտ կասկածներ են առաջանում` կապված ձեռք բերված ն հետազոտվող ապացույցների հավաստիության վերաբերյալ, ապա այդ կասկածներն անհրաժեշտ է փարատել՝ տվյալ ապացույցներն այլ ապացույցների հետ համադրելու միջոցով (տես, Զոյա Սիմեոնիդուն ըեդդեմ Երնան համայեքի թիվ ՎԴ/10507/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Անդրադառնալով պարտավորեցման հայցի էությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ պարտավորեցման հայցի բուն նպատակը անձի համար բարենպաստ վարչական ակտի ընդունմանը հասնելն է: Հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումները, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ եթե վարչական դատարանը ձեռք բերված ապացույցների շրջանակում Ա դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա հաստատված է համարում հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը, վերջինս պետք է կայացնի հայցը բավարարելու վերաբերյալ գործն ըստ էության լուծող դատական ակտ՝ անվավեր ճանաչելով վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումը ե պարտավորեցնելով վարչական մարմնին այդ վարչական ակտի

12

ընդունմանը (..) (տես, Կարեն Սարդարյանն ըեդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6495/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):

ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ հողային հարաբերությունների կարգավորման բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում ն հաստատում են համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը (այսուհետ՝ գլխավոր հատակագիծ), քաղաքաշինական գոտիավորման նախագիծն ու հողերի օգտագործման սխեման, ինչպես նան սահմանում ն փոփոխում են հողերի նպատակային ն գործառնական նշանակությունը՝ կառավարության սահմանած կարգով (...):

ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ հողերի նպատակային նշանակությունը, հողատեսքերն ու գործառնական նշանակությունը ն հողերի օգտագործման նկատմամբ սահմանափակումները նշվում են համայնքների հողերի օգտագործման սխեմաներում, գլխավոր հատակագծերում:

Շարադրված նորմերի բովանդակությունից բխում է, որ համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը, քաղաքաշինական գոտիավորման նախագիծը, հողերի օգտագործման սխեման կազմելու ն հաստատելու, ՀՀ կառավարության սահմանած կարգին համապատասխան՝ հողերի նպատակային ն գործառնական նշանակությունը սահմանելու ն փոփոխելու իրավասությամբ օժտված են տեղական ինքնակառավարման մարմինները: Ընդ որում, հողերի նպատակային նշանակության, հողատեսքերի ն գործառնական նշանակության, հողերի օգտագործման նկատմամբ

սահմանափակումների վերաբերյալ նշումներն արվում են համայնքների հողերի օգտագործման սխեմաներում ն գլխավոր հատակագծերում:

ՀՀ հողային օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին պարբերության 1-ին Ա 2-րդ կետերի համաձայն` հողամասերի նկատմամբ քաղաքացիների ն իրավաբանական անձանց իրավունքները, ինչպես նան հողամասերի նկատմամբ օգտագործման իրավունքների սահմանափակումները ծագում են պետական կառավարման ն տեղական ինքնակառավարման մարմինների որոշումներից ն նրանց հետ կնքած պայմանագրերից, քաղաքացիների ու իրավաբանական անձանց միջն հողամասի հետ կապված պայմանագրերից ն այլ գործարքներից:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Երնան քաղաքում տեղական ինքնակառավարման

առանձնահատկությունները սահմանվում են «Երնան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

«Երնան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` Երնանի տեղական ինքնակառավարման մարմիններն են՝ Երեանի ավագանին (այսուհետ՝ ավագանի):

«Երնան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ ն 20-րդ կետերի համաձայն՝ ավագանին որոշում է ընդունում Երնան քաղաքի գլխավոր հատակագծի, դրա փոփոխությունների, ինչպես նան

13

նախագծման առաջադրանքի վերաբերյալ, որոշում է ընդունում Երնան քաղաքի գլխավոր հատակագծին համապատասխան մշակված Երնան քաղաքի առանձին տարածքների գոտիավորման նախագծերի, ինչպես նան նախագծման առաջադրանքի վերաբերյալ:

«Երնան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ . օրենքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 53-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ ն 10-րդ կետերի համաձայն՝ ավագանու հետ հարաբերություններում քաղաքապետն իրականացնում է հետնյալ սեփական լիազորությունները՝ ավագանուն է ներկայացնում Երնան քաղաքի գլխավոր հատակագծի ն դրա փոփոխությունների, ինչպես նան նախագծման առաջադրանքի նախագծերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երնան քաղաքի գլխավոր հատակագծին համապատասխան մշակված Երնանի առանձին տարածքների գոտիավորման, ինչպես նան նախագծման առաջադրանքի նախագծերը:

Վերոգրյալ իրավանորմերի համակարգային վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ Երնան քաղաքի գլխավոր հատակագծի վերաբերյալ որոշումն ընդունվում է ավագանու կողմից՝ Երնանի քաղաքապետի կողմից ներկայացված նախագծի հիման վրա: Երնան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա ն դրան համապատասխան՝ մշակվում են Երնանի առանձին տարածքների գոտիավորման, ինչպես նան նախագծման առաջադրանքի նախագծերը: Իր հերթին՝ Երնան համայնքի տարածքների գոտիավորումն իրենից ենթադրում է այդ համայնքի կամ դրա առանձին հատվածների տարածքների, հողամասերի ն այլ անշարժ գույքի օգտագործման պարտադիր պահանջների սահմանում՝ դրանց իրավական ռեժիմին, նպատակային ու գործառնական նշանակությանը, թույլատրված օգտագործումներին համապատասխան՝ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն:

Երնան համայնքի վարչական տարածքում գտնվող հողերի նպատակային ն գործառնական նշանակությունը որոշելու ն դրանց օգտագործման նկատմամբ սահմանափակումներ սահմանելու իրավասությունը վերապահված է Երնանի քաղաքապետին ն ավագանուն:

ՀՀ հողային օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետության ն համայնքների սեփականության հողամասերը տրամադրվում են սեփականության, կառուցապատման կամ օգտագործման իրավունքով (...):

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` տեղական ինքնակառավարման մարմինները հողամասերը տրամադրում են նույն օրենսգրքի 3-րդ հոդվածով սահմանված կարգով հաստատված գլխավոր հատակագծերին, քաղաքաշինական գոտիավորման նախագծերին ու հողերի օգտագործման սխեմաներին համապատասխան:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով համայնքի սեփականությանը պատկանող որնէ հող այլ անձի փոխանցելու դեպքերին, հայտնել է այն իրավական դիրքորոշումը, որ «(..) տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությանն է վերապահված կազմելու ւ հաստատելու քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը, իրենց վարչական տարածքում գտնվող որնէ հողի նկատմամբ նախատեսելու

լ4

սահմանափակումներ, հողն ի սեփականություն այլ անձի հանձնելու հարցի լուծումը նս վերապահվել է այդ մարմիններին: Մինչ համայնքին կամ պետությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասերն այ անձի փոխանցելը տեղական ինքնակառավարման մարմինները կրում են իրենց կազմած ն տիրապետման ներքո գտնվող գլխավոր հատակագիծը, քաղաքաշինական գոտիավորման նախագիծը ու հողերի օգտագործման սխեմաները հետազոտելու պարտականություն: Այդպիսի պարտականություն սահմանելը կապված է հողամասի նկատմամբ սահմանափակումներ առկա չլինելու փաստը պարզելու անհրաժեշտությամբ, իսկ սահմանափակումների մասին նշումներ պարունակում են հենց քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը: Եթե համայնքի վարչական տարածքում գտնվող որնէ հողի նկատմամբ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով նախատեսված է որնէ սահմանափակում, ինչը ՀՀ հողային օրենսգրքով արգելում է այն սեփականության իրավունքով այլ անձանց տրամադրելը, ապա տեղական ինքնակառավարման մարմինն արդեն կաշկանդված է ՀՀ հողային օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արգելքով ն այդ հողը չի կարող տրամադրել որնէ քաղաքացու կամ իրավաբանական անձի: Մինչ հողն այլ անձի տրամադրելը քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերն ուսումնասիրելու պարտականություն սահմանելով օրենսդիրը հետապնդում է որոշակի նշանակություն ունեցող հողամասերի պահպանությունն ապահովելու նպատակ» (ե'ս, Դավիթ Մելիք- Ստեփանյանն ընդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0325/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.10.2021 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով հողամասի՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկին, արտահայտել է իրավական դիրքորոշում, ըստ որի՝ «(..) ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածում հստակ թվարկված են պետական ն համայնքային սեփականություն հանդիսացող այն հողերը, որոնք քաղաքացիներին Աե իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցվել չեն կարող: Այդպիսի սահմանափակում նախատեսելը պայմանավորված է այդ հողերի հանրային, մշակութային, էկոլոգիական, սանիտարական, գիտահետազոտական կամ այլ հատուկ նշանակությամբ, ինչպես նան հանրության առողջության պաշտպանության կամ կենդանական ն բուսական աշխարհի պահպանության անհրաժեշտությամբ:

(...) ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածում թվարկված հողերը քաղաքացիներին Ա իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցելու սահմանափակումը նույն օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն արգելքներից է, որը տեղական ինքնակառավարման մարմիններին կաշկանդում է այլ անձանց սեփականության իրավունքով տրամադրել դրանք: (...)

Նույն որոշմամբ, անդրադառնալով հողամասի ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված լինելու կամ չլինելու մասին համապատասխան տեղեկատվությունը տրամադրելու իրավասու սուբյեկտի հարցին ՀՀ վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ «(...) տեղական ինքնակառավարման մարմինները, իրականացնելով համայնքի գլխավոր հատակագծի Ա

15

գոտիավորման նախագծի մշակման ն հաստատման, համայնքի վարչական տարածքում գտնվող հողերի նպատակային ն գործառնական նշանակությունը սահմանելու գործընթացներ, հողամասերի տեղադրության, դրանց նպատակային նշանակութան ն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված լինելու կամ չլինելու վերաբերյալ հավաստի Ա արժանահավատ տեղեկատվություն տրամադրող վարչական մարմիններ են:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

Ինչպես նշվեց ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով ն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի մի շարք հոդվածներով համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը, քաղաքաշինական գոտիավորման նախագիծն ու հողերի օգտագործման սխեման կազմում ն հաստատում, ինչպես նան հողերի նպատակային ն գործառնական նշանակությունը սահմանում ն փոփոխում են տեղական ինքնակառավարման մարմինները, իսկ Երնան համայնքում` «Երնան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ Ա 20-րդ կետերի Ա «Երնան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
19 հունիսի, 2025 թ.
Գործի #:
ՎԴ/1736/05/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել