Եղիազարյան — ԵԴ1/1194/06/23
Վճռաբեկ դատարանի նախադեպային շտեմարանում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 111. Ձերբակալումը ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համարԱմփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2023 թվականի հոկտեմբերի 16-ին՝ ժամը 01։00-ին, Նարեկ Եղիազարյանն ապօրինի զենք և զինամթերք ձեռք բերելու, պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է: Նույն օրը որոշում է կայացվել Ն.Եղիազարյանին ձերբակալելու մասին։ 2023 թվականի հոկտեմբերի 16-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով և 457-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով նախաձեռն
Ամբողջ Տեքստ
ԵՂ1/1194/06/23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության քրեական դատարան,
նախագահող դատավոր` Տ.Գրիգորյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր` Մ.Հարությունյան
10 ապրիլի 2026 թվական
ք.Երևան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝
մասնակցությամբ դատավորներ`
Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 23-ի որոշման դեմ մեղադրյալ Նարեկ Անդրանիկի Եղիազարյանի պաշտպան Մ.Ավագյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2023 թվականի հոկտեմբերի 16-ին՝ ժամը 01։00-ին, Նարեկ Եղիազարյանն ապօրինի զենք և զինամթերք ձեռք բերելու, պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է:
Նույն օրը որոշում է կայացվել Ն.Եղիազարյանին ձերբակալելու մասին։ 2023 թվականի հոկտեմբերի 16-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով և 457-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 14872523 քրեական վարույթը:
2023 թվականի հոկտեմբերի 18-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, նախաձեռնվել է թիվ 14873023 քրեական վարույթը։ Նույն օրը որոշում է կայացվել թիվ 14873023 և 14872523 քրեական վարույթները մեկ վարույթում միացնելու, և նախաքննությունը 14872523 համարով շարունակելու մասին։
2023 թվականի հոկտեմբերի 18-ին, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ– Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ Վ.Համբարձումյանի որոշմամբ Ն.Եղիազարյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով։ 2023 թվականի հոկտեմբերի 19-ին որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Ն.Եղիազարյանին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածով սահմանված կարգով, ձերբակալելու մասին։
Նույն օրը՝ ժամը 01:05-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի աշխատակիցների կողմից Ն.Եղիազարյանը ձերբակալվել է:
3
2023 թվականի հոկտեմբերի 19-ին մեղադրյալ Նարեկ Եղիազարյանի պաշտպան Մ.Ավագյանը բողոք է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ խնդրելով անհապաղ քննարկել մեղադրյալի ձերբակալման իրավաչափությունը՝ վերջինիս ձերբակալելու պահին անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի բացակայության, և 60 ժամը լրանալուց հետո վերջինի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու միջնորդության բացակայության պայմաններում նրան ձերբակալված պահելու հիմքերով։
Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ մեղադրյալ Նարեկ Եղիազարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին՝ 2 (երկու) ամիս ժամկետով:
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2023 թվականի հոկտեմբերի 19-ի որոշմամբ մեղադրյալ Նարեկ Եղիազարյանի պաշտպան Մ.Ավագյանի բողոքը բավարարվել է և հաստատվել 2023 թվականի հոկտեմբերի 16-ի ձերբակալման ընթացքում մեղադրյալ Ն.Եղիազարյանի իրավունքների խախտման փաստը։ Նույն որոշմամբ՝ նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է, և մեղադրյալ Նարեկ Եղիազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը՝ 2 (երկու) ամիս ժամկետով՝ հաշվակցելով 2023 թվականի հոկտեմբերի 16-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 19-ն անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը, և կալանքի սկիզբը հաշվվել է 2023 թվականի հոկտեմբերի 19-ից։
3. Մեղադրյալ Նարեկ Եղիազարյանի պաշտպան Մ.Ավագյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան), 2023 թվականի նոյեմբերի 23-ի որոշմամբ բողոքը բավարարել է մասնակի, բեկանել է Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ որոշումը, և նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարել մասնակի՝ մեղադրյալ Նարեկ Եղիազարյանի նկատմամբ համակցված կիրառելով տնային կալանքը՝ 2 (երկու) ամիս ժամկետով, և գրավը՝ 8.000.000 (ութ
4
միլիոն) ՀՀ դրամի չափով։ Տնային կալանքի ժամկետին հաշվակցվել է մեղադրյալի անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ մեղադրյալ Նարեկ Եղիազարյանի պաշտպան Մ.Ավագյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի դեկտեմբերի 28-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով․
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը, Ն.Եղիազարյանի ձերբակալումը համարելով իրավաչափ, թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է վարույթի ելքի վրա, և միաժամանակ բողոքի հիմնավորումներով բարձրացված հարցերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ, ի թիվս այլնի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ, 111-րդ և 288-րդ հոդվածների միատեսակ կիրառության համար։ 5.
1. Ի հիմնավորումն վերոնշյալ պայմանի` բողոք բերած անձը փաստարկել է, որ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ապօրինի ձերբակալման պայմաններում կիրառվել է կրկնակի ձերբակալություն, մասնավորապես՝ որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին՝ այն պայմաններում, երբ Ն.Եղիազարյանն այդ որոշման կայացման ժամանակ չի հանդիսացել ձերբակալման սուբյեկտ՝ այն է՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալ, ինչը, բողոքաբերի գնահատմամբ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի ուժով, հիմք է նախաքննության մարմնի միջնորդությունը մերժելու համար։ Նշվածի համատեքստում, բողոքաբերն ընդգծել է, որ Ն.Եղիազարյանի նկատմամբ կիրառված առաջին և երկրորդ ձերբակալումները եղել են մեկը մյուսի շարունակությունը, և նպատակ են հետապնդել առավել երկար ժամանակ ստանալ՝ մեղադրյալի դեմ ապացույցներ հավաքելու և վերջինիս նկատմամբ կալանքը որպես
5
խափանման միջոց կիրառելու միջնորդությունը դատարան ներկայացնելու համար, որպիսի հանգամանքն ընդունվել է նաև նախաքննության մարմնի կողմից՝ դատական նիստի ընթացքում։
Բողոքաբերի գնահատմամբ՝ քննիչը Ն.Եղիազարյանին երկրորդ անգամ ձերբակալելու մասին որոշումը կայացրել է ոչ թե վերջինին ազատ արձակելուց հետո, այլ ձերբակալվածի կարգավիճակ ունենալու ժամանակ՝ հաշվի առնելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի և Երևան քաղաքի ձերբակալվածներին պահելու վայրի միջև առկա հեռավորությունը, որպիսի պայմաններում ողջամիտ չէ 5 րոպեի ընթացքում քննիչի կողմից համապատասխան որոշում կայացնելը, այն ոստիկանության աշխատակիցներին հանձնելը և վերջիններիս կողմից Երևան քաղաքի ձերբակալվածներին պահելու վայր հասնելը:
Բողոքաբերն ընդգծել է, որ անձին երկրորդ անգամ՝ ձերբակալվածներին պահելու վայրի մոտից անմիջապես ձերբակալելը (մինչև երկրորդ ձերբակալումը՝ ձևական առումով եղել է 5 րոպե ժամանակային խզում) չի կարող մեկնաբանվել իբրև անձի ազատության մեջ գտնվելու փաստի առկայություն, հետևաբար Ն.Եղիազարյանի ձերբակալումը 72 ժամից վերաճել է 96 ժամի, որպիսի խախտումն իր բնույթով էական է և կարող է խաթարել արդարադատության բուն էությունը, քանի որ նման մոտեցումն ուղղակիորեն հակասում է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված՝ ձերբակալման առավելագույն՝ 72 ժամյա սահմանափակմանը, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի կարգավորումներին։
5.
2. Բացի այդ, բողոքաբերի պնդմամբ՝ ստորադաս դատարանները մեղադրյալի կողմից իրեն վերագրվող հանցանքը կատարելու հիմնավոր կասկածը հաստատելիս, հաշվի չեն առել այն հանգամանքը, որ խնդրո առարկա ենթադրյալ հրազենը ողորկափող է և չի հանդիսանում ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածով նախատեսված հանցագործության առարկա, հետևաբար Ն.Եղիազարյանի ենթադրյալ գործողություններում ակնհայտորեն բացակայում է հանցակազմը: Ավելին՝ միջնորդությանը կից ներկայացված նյութերով չեն հիմնավորվել Ն.Եղիազարյանի կողմից զենքը վաճառելու կամ այլ կերպ իրացնելու
6
հանգամանքները, որպիսի պայմաններում կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց, որն ինչպես առանձին, այնպես էլ վերը նշված խախտումների հետ համակցության մեջ, հանդիսանում է վարույթի ելքի վրա ազդող՝ անձի հիմնարար իրավունքները խախտող դատական սխալ:
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է մասնակի բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 23-ի որոշումը, կայացնել դրան փոխարինող դատական ակտ, այն է՝ հաստատել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածով՝ Ն.Եղիազարյանի ձերբակալման ոչ իրավաչափ լինելը, արձանագրել հիմնավոր կասկածի բացակայությունը, և մերժել քննիչի միջնորդությունը:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Նարեկ Եղիազարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն արարքի համար, որ նա․ «(…) ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և իրացրել է հրազեն: Այսպես.
Նարեկ Եղիազարյանը չունենալով «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված հրազենի, ռազմամթերքի շրջանառություն իրականացնելու` այն ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և իրացնելու իրավունք, ինչպես նաև հրազենի և ռազմամթերքի շրջանառություն իրականացնելու՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում
օրենքով սահմանված կարգով ձևակերպված
համապատասխան թույլտվություն, քննությամբ դեռևս չպարզված
ժամանակահատվածում և հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և 2023 թվականի հոկտեմբերի 16-ին Երևան քաղաքի […]
[…]
[…]
[…]
[…]
փողոցի հասցեի մոտակայքում […] *
[…]-ին իրացրել է
ողորկափող հրազեն հանդիսացող` ձևափոխված «ANSAR 1071» մոդելի «2302618» համարի 9 մմ տրամաչափի ազդանշանային ատրճանակ, որը հայտնաբերվել և
7
վերցվել է 2023 թվականի հոկտեմբերի 16-ին իրականացված՝
[…]
*-h անձնական խուզարկությամբ»:
8. ՀՀ ՆԳՆ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության պետ Լ.Սաֆարյանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 17-ի գրության համաձայն՝ «(...) ներկայացված թվով 1 հատ փաթեթում առկա օբյեկտը հանդիսանում է. գործարանային արտադրության «ANSAR 1071» մոդելի «2302618» համարի 9մմ տրամաչափի ազդանշանային ատրճանակ, որը ձևափոխված է (փամփշտանոցի արտաքին աջակողմյան հատվածում գտնվող գազերի արտանետման անցքը ինքնաշեն եղանակով փակված է, փողանցքը տաշված է և սահմանափակիչը բացակայում է):
ներկայացված ատրճանակը՝ փամփշտանոցում 9մմ ձայնային փամփուշտ տեղադրելու և փողանցքից համապատասխան կառուցվածքային տվյալներով արկ (կապարից գնդակ, մետաղագնդիկ և այլն) տեղադրելու դեպքում պիտանի է կրակելու համար և հանդիսանում է (կարող է օգտագործվել) ողորկափող հրազեն:(…)»:
9. Նախաքննության մարմնի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 19-ին որոշում է կայացվել՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալ Ն.Եղիազարյանին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածով սահմանված կարգով ձերբակալելու մասին, և նույն օրը՝ ժամը 01:05-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի աշխատակիցների կողմից Ն.Եղիազարյանը ձերբակալվել է։ Ձերբակալման արձանագրության մեջ Ն.Եղիազարյանի կողմից արվել է հետևյալ հայտարարությունը․ «(…) Ես փաստացի ազատության մեջ չեմ գտնվել, քանի որ Երևան քաղաքի ՁՊՎ-ի մուտքի անմիջապես առաջ ինձ մոտեցել են ոստիկանության աշխատակիցները, և հայտնել, որ ձերբակալված եմ քննիչի որոշման հիման վրա (...)»:
10․ Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի հոկտեմբերի 19-ի որոշման համաձայն՝ «(...) [թե' Նարեկ Եղիազարյանին ձերբակալելու մասին արձանագրության, թե' վերջինիս ձերբակալելու մասին որոշման մեջ որևէ 1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 5-6։
2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթ 56:
3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 75-77, 80-83:
8
տեղեկատվություն առկա չէ այն մասին, թե որոնք են այն հիմքերը, որոնք կարող էին վկայել Նարեկ Եղիազարյանին ձերբակալելիս վերջինիս կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով և 457-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքներ կատարած լինելու հիմնավոր կասկածն
անմիջականորեն ծագած լինելու մասին: Ավելին՝ հիշյալ հանգամանքը հավաստող՝ օրենքով ձեռք բերված փաստեր կամ տեղեկություններ չեն ներկայացվել նաև միջնորդության քննության ընթացքում:
Դատարանն իր այս հետևությունը պայմանավորում է նաև այն հանգամանքով, որ օպերատիվ տվյալների առկայության վերաբերյալ քննիչի միջնորդության մեջ նշված փաստական տվյալը չի կարող գնահատվել որպես «անմիջականորեն ծագած հիմնավոր կասկած»։ Ավելին` օպերատիվ տեղեկությունների հիման վրա անձի հիմնարար իրավունքը սահմանափակելը նույնպես անթույլատրելի է: (…) […]
[…]
*-h
Անդրադառնալով անձին ձերբակալելու մասին 2023 թվականի հոկտեմբերի 16-ի արձանագրությամբ մատնանշված այն հանգամանքին, որ մեղադրյալը բռնվել է հանցանք կատարելիս կամ այն կատարելուց անմիջապես հետո, դատարանը փաստում է, որ անձի ձերբակալման հիմքում դրվել է
խուզարկության արդյունքում ձեռք բերված առարկայի հայտնաբերումը, որը ձերբակալումից առաջ, ըստ էության, դուրս է գտնվել իրավասու անձանց «տեսողական դաշտ»-ից` հիշյալ առարկան հայտնաբերվել է […]-ի մոտ եղած սև կաշվե պայուսակից, ոստիկանության բաժնում կատարված նրա անձնական խուզարկության արդյունքում։ Միևնույն ժամանակ, դատարանն արձանագրում է, որ
*-ը ենթարկվել է անձնական խուզարկության արդեն
** […]
**
իսկ փաստացի ազատությունից զրկվելուց հետո, հետևաբար, նշված խուզարկության արդյունքում հայտնաբերված առարկան չէր կարող հիմք հանդիսանալ արդեն իսկ կիրառված հարկադրանքի միջոցի՝ ձերբակալման համար: Ավելին` հարկ է նշել, որ 2023 թվականի հոկտեմբերի 16-ի ձերբակալման ժամանակ նշված առարկան Ն.Եղիազարյանի կողմից […]-ին իրացված լինելու հիմնավոր կասկածի առկայությունը հավաստող՝ օրենքով ձեռք բերված փաստեր կամ տեղեկություններ նույնպես վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ չեն եղել:
9
Ինչ վերաբերում է քննիչի այն փաստարկին, որ 2023թ. հոկտեմբերի 16-ին Ն.Եղիազարյանին ձերբակալելուց 60 ժամ հետո վարույթն իրականացնող մարմինը հնարավորություն չի ունեցել դատարան միջնորդություն ներկայացնել` վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, քանի որ անհրաժեշտ են եղել ձեռք բերել լրացուցիչ փաստաթղթեր, և ձերբակալման առավելագույն 72 ժամը լրանալուց հետո Ն.Եղիազարյանը ազատ է արձակվել, ապա հարկ է նշել, որ բոլոր այն դեպքերում, երբ հիշյալ հիմքով անձին ձերբակալելուց հետո 60 ժամը լրանալիս վարույթն իրականացնող մարմինը չի նախաձեռնում անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն դատարան ներկայացնելու իրավական ընթացակարգ, ապա պետք է որոշում կայացնի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով անձին ձերբակալումից ազատելու մասին` անձին անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը վերացած լինելու պատճառաբանությամբ։ Դատարանի հիշյալ հետևությունը պայմանավորված է նրանով, որ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով դատարան դիմելու վերջնաժամկետը սահմանված է անձին փաստացի ազատությունից զրկելուց հետո 60 ժամը, մնացած՝ 12 ժամը նախատեսված է դատարանի կողմից որոշում կայացնելու համար, իսկ 60 ժամը լրանալուց և դատարան միջնորդություն չներկայացնելուց հետո անձին շարունակաբար անազատության մեջ պահելը դառնում է ինքնանպատակ, որպիսի իրավիճակն առկա է նաև սույն դեպքում: Վերոգրյալի հիման վրա դատարանը հանգում է հետևության, որ Նարեկ Եղիազարյանի 2023թ. հոկտեմբերի 16-ի ձերբակալումը չի կարող համարվել իրավաչափ և այդ գործողությունների արդյունքում խախտվել են ձերբակալված անձի իրավունքները։ (…)
Վերոհիշյալ իրավանորմերի համատեքստում գնահատելով դատարանի տրամադրության տակ գտնվող նյութերը և անդրադառնալով ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար Ն.Եղիազարյանի ձերբակալման իրավաչափության հարցին՝ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ պահպանված են Նարեկ Եղիազարյանին ձերբակալելու իրավաչափության
10
պայմանները և ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու հիմքով ձերբակալումն իրավաչափ է: (…)
[Դ]ատարանը գտնում է, որ իրեն վերագրվող արարքի կատարմանը մեղադրյալ Նարեկ Եղիազարյանի առնչվելու վերաբերյալ առկա է հիմնավոր կասկած, ինչը հաստատվում է միջնորդությանը կից ներկայացված նյութերով, այդ թվում՝ […] […]-ին ձերբակալելու մասին արձանագրությամբ, փորձագետի կողմից դատաձգաբանական փորձաքննության վերաբերյալ տրված նախնական տեղեկատվությամբ, հեռախոսազանգերի գաղտնալսման ձայնագրությունները զննության ենթարկելու մասին արձանագրությամբ: (…)
[…]
Ինչ վերաբերում է պաշտպանության կողմի այն հետևությանը, որ […]
[…]-ի մոտ հայտնաբերված ատրճանակը չի հանդիսանում ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի առարկա, քանի որ դրա՝ ձևափոխված լինելու դեպքում՝ այն չի դադարում ողորկափող հրազեն լինելուց, դատարանը հարկ է համարում նշել, որ համաձայն փորձագետի կողմից դատաձգաբանական փորձաքննության վերաբերյալ տրված նախնական տեղեկատվության՝ գործարանային արտադրության <<ANSAR 1071>> մոդելի, 2302618 համարի, 9 մմ տրամաչափի ազդանշանային ատրճանակը եղել է ձևափոխված, որի փամփշտանոցում 9 մմ ձայնային փամփուշտ տեղադրելու և փողանցքից համապատասխան կառուցվածքային տվյալներով արկ տեղադրելու դեպքում պիտանի է կրակելու համար և հանդիսանում է (կարող է օգտագործվել) ողորկափող հրազեն, իսկ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` արգելվում է, որպես քաղաքացիական և ծառայողական զենք, շրջանառության մեջ մտցնել՝ ինքնաշեն հրազեն, իր ձևով և տեսքով այլ առարկաների նմանեցված հրազեն, կառուցվածքային փոփոխության ենթարկված ակոսափող և ողորկափող հրազեն՝ առանց կրակելու ունակության կորստի։ Հետևաբար, դատարանը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նարեկ Եղիազարյանի կողմից
[…]-ին ողորկափող հրազեն հանդիսացող`
ձևափոխված «ANSAR 1071» մոդելի «2302618» համարի 9 մմ տրամաչափի ազդանշանային ատրճանակ ենթադրաբար իրացնելու վերաբերյալ քննությունը գտնվում է վաղ փուլում, ուստի հաշվի առնելով նաև քննչական իրադրությունը, […]
1
11
դեպքի իրական հանգամանքների ճշտման ուղղությամբ ապացուցողական և վարութային գործողությունների կատարման անհրաժեշտությունը, դատարանը վերևում վկայակոչված փաստերը և տեղեկությունները բավարար է համարում քրեական վարույթի ներկա փուլում հիմնավոր կասկածի ապացուցման շեմը հաղթահարված համարելու համար: (…)
Վերոգրյալի հաշվառմամբ՝ մեղադրյալի ազատության իրավունքի
սահմանափակման աներկբա անհրաժեշտությունը գնահատելով ավելի բարձր նշանակության բարիքի, այն է` հանրային շահի պաշտպանության տեսանկյունից` ապահովելով հանրային և մասնավոր շահերի ողջամիտ հավասարակշռությունը, անձի ազատության սահմանափակման հիմնավորվածությունը, դատարանը գտնում է, որ քրեական վարույթի ընթացքում մեղադրյալի ոչ պատշաճ վարքագիծը կանխելու, մեղադրյալի կողմից իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով դրված՝ քրեական վարույթին չխոչընդոտելու [անընթեռնելի]
ապացուցման գործընթացին ապօրինի չմիջամտելու հետ կապված
պարտականությունների կատարումն ապահովելու նպատակն հնարավոր չէ հասնել մեղադրյալ Նարեկ Եղիազարյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառմամբ, ավելին` քննիչը պատշաճորեն հիմնավորել է Նարեկ Եղիազարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու անհրաժեշտությունը և իրավաչափությունը:
Այսպիսով, դատարանի գնահատմամբ վկայակոչված փաստարկները
ծանրակշիռ են, բխում են գործի նյութերից և դատարանի համար բավարար են` մեղադրյալի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վերոգրյալ գործողությունները կատարելու հավանականության վերաբերյալ արժանահավատ հետևության հանգելու համար և բացառում են այլ խափանման միջոցների կիրառմամբ մեղադրյալ Ն.Եղիազարյանի պատշաճ վարքագծի ապահովման հնարավորությունը
ուստի քննիչի
միջնորդությունը ենթակա է բավարարման (…)»*:
11. Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 23-ի որոշման համաձայն՝ «(…) Տվյալ դեպքում պաշտպանի վերանայման բողոքում (…) նշված փաստարկները 4 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 92-109:
12
բավարար չեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը կիրառելու և քննիչի միջնորդությունը մերժելու համար: Մասնավորապես, անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալման մասով արդեն իսկ Առաջին ատյանի դատարանը խախտում է արձանագրել: Անձը հետագայում ձերբակալվել է դատարան ներկայացնելու համար և այս անգամ՝ իրավաչափորեն։ Եվ այս մասով նույնիսկ խախտում արձանագրելը չի կարող հանգեցնել կալանքի միջնորդության մերժման: Ինչ վերաբերվում է նման պրակտիկայի ձևավորման անթույլատրելիության վերաբերյալ ներկայացված փաստարկին, ապա հարկ է նշել, որ անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ոչ իրավաչափ ձերբակալումը տվյալ դեպքում հանգեցնում է համապատասխան իրավական հետևանքի, բացի անձի իրավունքի խախտում արձանագրելուց անձը համապատասխան վնասի հատուցման հնարավորություն է ստանում այլ ընթացակարգով (քաղաքացիադատավարական), և քննչական մարմինների կողմից նման պրակտիկայի ձևավորումը բացասական հետևանք է առաջացնում պետության համար: Ուստի այդ փաստարկը բավարար չէ հակառակ հետևությանը հանգելու համար: Բացի այդ, տվյալ դեպքում անձի ազատության իրավունքի սահմանափակման հիմքը եղել է ոչ իրավաչափ, որը վերացվել է, և նոր իրավաչափ հիմքով սահմանափակվել է, և այդ պայմաներում հետագա սահմանափակումը չի կարող լինել ոչ իրավաչափ:
Հետևաբար Վերաքննիչ դատարանը տվյալ դեպքում ամբողջությամբ իր համաձայնությունն է հայտնում Առաջին ատյանի դատարանի հետևություններին (…)՝ ձերբակալման մասով, և գտնում է, որ դրանք հիմնավոր են և բխում են ինչպես առկա իրավակարգավորումներից, այնպես էլ սույն վարույթի նյութերից: Իսկ վերանայման բողոքում նշված փաստարկները բավարար չեն այդ մասով հակառակ հետևությանը հանգելու համար։
Այսպիսով, ձերբակալումն իրավաչափ ճանաչելու մասով Առաջին ատյանի դատարանի հետևությունների հիմքում ընկած փաստական տվյալների շրջանակում ձերբակալումն իրավաչափ ճանաչելու վերաբերյալ եզրահանգումները հիմնավոր են, իսկ վերանայման բողոքում նշված փաստարկներն անհիմն են։ (…)
13
[Ա]նդրադառնալով մեղադրյալ Նարեկ Անդրանիկի Եղիազարյանի
կալանավորման պայմանների առկայության կամ բացակայության հարցին՝ Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ մեղադրյալ Նարեկ Անդրանիկի Եղիազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ թիվ ԵԴ1/1194/06/23 նյութերում առկա փաստական տվյալներն ու տեղեկությունները (...), վարույթի քննության տվյալ փուլի համար բավարար հիմք են տալիս փաստելու, որ նախաքննության մարմնի միջնորդությունը քննելիս Առաջին ատյանի դատարանն իր տրամադրության տակ բավարար ապացույցներ, փաստեր և տեղեկություններ է ունեցել մեղսագրվող ենթադրյալ հանցանքը մեղադրյալ Նարեկ Անդրանիկի Եղիազարյանի կողմից ենթադրաբար կատարված լինելու հիմնավոր կասկածի առկայության մասին հետևություն անելու համար, և ըստ էության եկել է ճիշտ եզրահանգման:
Հետևաբար վերանայման բողոքում այդ մասով նշված փաստարկներն, ըստ էության անհիմն են և չեն բխում սույն վարույթի նյութերից։ (…) Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանն իրավասու չէ կանխորոշելու մեղադրյալի մեղքի հարցը, իրավական գնահատական տալու նրա մեղավորությանը կամ անմեղությանը, ապացույցների թույլատրելիությանը կամ
անթույլատրելիությանը, հետևաբար սույն գործի լուծման ընթացքում Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի կիրառման անհրաժեշտությունը, այնքանով որքանով վերաբերելի է նշված իրավանորմի հատկանիշներն ամբողջական վերլուծության ենթարկելուն, տարրերը վեր հանելուն և համապատասխան փաստական տվյալների հետ համադրելուն, բացակայում է։
Այսուհանդերձ հարկ է նշել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի դիսպոզիցիան բլանկետային է և բլանկետ հանդիսացող իրավական ակտի փոփոխությունը հանգեցնում է հանցակազմի փոփոխության, ուստի նախկին «Զենքի մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումների կիրառման վերաբերյալ վերանայման բողոքում
նշված փաստարկներն անհիմն
են և չեն բխում առկա
իրավակարգավորումներից։
14
Բացի այդ, տվյալ դեպքում վերը նշված հանցակազմով որպես
հանցագործության առարկա բացառություն է հանդիսանում քաղաքացիական ողորկափող հրազենը, դրա փամփուշտները կամ դրա բաղկացուցիչ մասերը: Արարքի կատարման պահին գործող «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն քաղաքացիական զենքի տեսակներից է նաև ողորկ-երկարափող հրազենը: Սույն վարույթի նյութերից բխում է, որ հիմնավոր կասկածի չափանիշով ենթադրյալ հանցագործության առարկան առերևույթ չի հանդիսանում քաղաքացիական ողորկափող հրազեն և ընդհանրապես ներառված չէ քաղաքացիական զենքի տեսակների մեջ։ Բացի այդ, «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն արգելվում է, որպես քաղաքացիական և ծառայողական զենք, շրջանառության մեջ մտցնել ինքնաշեն հրազեն, իր ձևով և տեսքով այլ առարկաների նմանեցված հրազեն, կառուցվածքային փոփոխության ենթարկված ակոսափող և ողորկափող հրազեն` առանց կրակելու ունակության կորստի։ Այսինքն, առերևույթ ենթադրյալ հանցագործության ենթադրյալ առարկայի շրջանառությունն արգելված է, իսկ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքի համապատասխան իրավակարգավորումները, այդ թվում` նույն օրենքի 190-րդ հոդվածը առերևույթ վերաբերվում է օրինական շրջանառության մեջ գտնվող զենքերի համապատասխան ընթացակարգերի խախտմամբ զենք ձեռք բերելուն կամ վաճառելուն:
Հետևաբար, վերը նշված հարցերի մասով վերանայման բողոքում նշված փաստարկներն անհիմն են և չեն բխում վերաբերելի իրավակարգավորումներից, իսկ այդ մասով Առաջին ատյանի դատարանի հետևություններն իրավաչափ են: (…) [Վ]երաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ տվյալ դեպքում (...) մեղադրյալ Նարեկ Եղիազարյանի ենթադրյալ վարքագծի դրսևորումները, մեղադրյալին վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը և սպառնացող հնարավոր պատժի խստությունը, ինչպես նաև խափանման միջոցի համար հիմք հանդիսացած հանգամանքները,
դրանց դրսևորման
հավանականության աստիճանը, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տնային կալանքի և գրավի համակցված կիրառման միջոցով, քրեական վարույթի քննության և
15
տվյալ փուլում, ողջամտորեն հնարավոր է ապահովել մեղադրյալ Նարեկ Եղիազարյանի հետագա պատշաճ վարքագիծը և տվյալ դեպքում տնային կալանքի և գրավի համակցված կիրառումը կարող է գործուն երաշխիք հանդիսանալ խափանման միջոցի վերը նշված նպատակի չեզոքացման համար (…)»։ Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
12. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է․ իրավաչափ է արդյո՞ք ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար Ն.Եղիազարյանի ձերբակալումն իրավաչափ ճանաչելու մասին ստորադաս դատարանի հետևությունը։
13. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով
(...)
4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով. (…)»:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Եվրոպական կոնվենցիա) 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք։ Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.
(...)
գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա 5 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 42-60:
16
հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար, (...)»: Վճռաբեկ դատարանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումների հաշվառմամբ, արձանագրում է, որ ցանկացած դեպքում անձին ազատությունից զրկելու ընթացակարգը պետք է համապատասխանի ներպետական օրենսդրության պահանջներին, իսկ անձին ազատությունից զրկելու օրինականության ապացուցման բեռը կրում են քրեական հետապնդման մարմինները, եթե արգելանքի վերցվելու պահից անձը գտնվել է նրանց իրավասության ներքո և բացակայում է հակառակը հիմնավորող համոզիչ, օբյեկտիվ բնույթ կրող փաստական տվյալ?:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 44-րդ կետի համաձայն՝ «(…) ձերբակալում՝ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով կամ մեղադրյալին դատարան ներկայացնելու նպատակով անձնական ազատության իրավունքի սահմանափակումը` առանց դատարանի որոշման.(…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Ձերբակալումը կարող է կիրառվել՝
1) հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում.
2) ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար.
3) խափանման միջոցի պայմանները խախտած մեղադրյալի նկատմամբ։ (…)»: Նույն օրենսգրքի 111-րդ հոդվածի համաձայն՝ «1. Ազատության մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտության դեպքում քննիչն իրավասու է որոշում կայացնելու մեղադրյալին ձերբակալելու մասին: Որոշման մեջ նշվում են այն կազմելու տարին, ամիսը, օրը, մեղադրյալի տվյալները, ձերբակալման հիմքը և պատճառները, ինչպես նաև 6 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Mooren v. Germany [GC] գործով 2009 թվականի հուլիսի 9-ի վճիռը, գանգատ թիվ 11364/03, 72-րդ կետ։ 7 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Zalyan and others v. Armenia գործով 2016 թվականի մարտի 17-ի վճիռը, գանգատներ թիվ 36894/04 և 3521/07, 302-312-րդ կետեր։
17
հետաքննության այն մարմինը, որին հանձնարարվում է ձերբակալման իրականացումը:
2. Հետաքննիչը մեղադրյալին ձերբակալելուց առաջ ստորագրությամբ նրան է հանձնում ձերբակալման որոշման պատճենը: Ազատությունից փաստացի զրկվելուց անմիջապես հետո մեղադրյալը բերվում է քննիչի մոտ: Մեղադրյալին քննիչի մոտ բերելու փաստն ամրագրվում է անձի ձերբակալման արձանագրության մեջ։ Արձանագրության մեջ նշվում են մեղադրյալի անունը, ազգանունը, հայրանունը, նրան ազատությունից փաստացի զրկելու տարին, ամիսը, օրը, ժամը, րոպեն, վայրը, պայմանները և հիմքերը, ձերբակալում իրականացրած հետաքննիչի անունը, ազգանունը,
պաշտոնը,
կոչումը, ձերբակալված մեղադրյալի
հայտարարությունները, ձերբակալված մեղադրյալին քննիչի մոտ բերելու և արձանագրություն կազմելու տարին, ամիսը, օրը, ժամը և րոպեն։
3. Ձերբակալման որոշմանը որպես դրա բաղկացուցիչ մաս կցվում է ձերբակալման արձանագրությունը: Ձերբակալման որոշման և ձերբակալման արձանագրության պատճեններն անհապաղ ուղարկվում են հսկող դատախազին:
4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով իրականացված ձերբակալումը չի կարող տևել 24 ժամից ավելի: Նշված հիմքով ձերբակալված մեղադրյալը պետք է դատարան տարվի ոչ ուշ, քան ձերբակալման պահից 12 ժամվա ընթացքում: Հակառակ դեպքում անձը պետք է ազատ արձակվի։
5. Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով ձերբակալված մեղադրյալը ձերբակալման պահից 24 ժամվա ընթացքում դատարանի որոշմամբ չի կալանավորվում, ապա նա ենթակա է անհապաղ ազատ արձակման:
Կալանավորման հարցը քննարկելիս դատարանը պետք է ստուգի նաև ձերբակալման իրավաչափությունը»:
14. Վերոգրյալ իրավանորմերի և մեջբերված կոնվենցիոն ու սահմանադրական դրույթների հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը նախատեսել է ձերբակալման եղանակով սահմանադրորեն երաշխավորված` անձնական ազատության իրավունքը սահմանափակելու երեք ինքնավար կառուցակարգ։ Ձերբակալման կառուցակարգերից մեկն էլ ազատության մեջ
18
գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար իրականացվող ձերբակալումն է։
Մասնավորապես, ձերբակալման քննարկվող տեսակի կիրառման իրավաչափ նպատակը՝ մեղադրյալին դատարան ներկայացնելն է՝ կալանավորման անհրաժեշտության հարցը քննարկելու համար, քանի որ կալանքի հարցը քննող դատարանը պետք է ոչ թե անձին ազատությունից զրկող լինի, այլ պետք է ստուգի արդեն իսկ անազատության մեջ գտնվող անձին ազատությունից զրկելու, ինչպես նաև նրան հետագայում անազատության մեջ պահելու իրավաչափությունը։ Վերոգրյալից հետևում է, որ նշված հիմքով անձի ձերբակալման համար պարտադիր է վերջինիս՝ համապատասխան կարգավիճակ ունենալու հանգամանքը, մասնավորապես՝ քննարկվող հիմքով ձերբակալումը կարող է կիրառվել բացառապես այն մեղադրյալի նկատմամբ, ով գտնվում է ազատության մեջ: Նշված պայմանի առկայությունը բացառում է միջազգային և ներպետական օրենսդրությամբ երաշխավորված անձի հիմնարար իրավունքներից մեկի՝ անձնական ազատության իրավունքի առկայության ձևական մեկնաբանման ցանկացած դրսևորում՝ հաշվի առնելով նշված իրավունքի հիմնարար և անօտարելի բնույթը։
14.
1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անդրադառնալով Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով՝ «ազատությունից զրկել» հասկացության մեկնաբանման առանձնահատկություններին, արձանագրել է, որ պարզելու համար, թե արդյոք նշված հոդվածի իմաստով անձը զրկվել է ազատությունից, պետք է ելնել կոնկրետ իրավիճակից և պետք է հաշվի առնել չափանիշների մի ամբողջ համակցություն, ինչպես օրինակ՝ խնդրո առարկա միջոցի կիրառման տեսակը, տևողությունը, հետևանքները և եղանակը՞։ Ընդ որում, այն ունի և' օբյեկտիվ բաղադրիչ, այն է՝ ոչ կարճատև ժամանակով անձին սահմանափակ տարածքում պահելը, և' սուբյեկտիվ բաղադրիչ, այն է՝ տվյալ սահմանափակմանը ենթարկվելու համար անձի օրինական համաձայնության բացակայությունը՚։ 8 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Guzzardi v. Italy գործով 1980 թվականի նոյեմբերի 6-ի վճիռը, գանգատ թիվ 7367/76, 92-րդ կետ:
9 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Storck v. Germany գործով 2005 թվականի հունիսի 16-ի վճիռը, գանգատ թիվ 61603/00, 74-րդ կետ, Stanev v. Bulgaria գործով 2012 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 36760/06, 117-րդ կետ։
19
Օբյեկտիվ գործոնները, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել, ներառում են սահմանափակ տարածքից հեռանալու հնարավորություն ունենալը, անձի տեղաշարժի նկատմամբ հսկողության և վերահսկողության աստիճանը, մեկուսացման աստիճանը և սոցիալական շփումների հնարավորությունը"։ Ավելին՝ այն փաստը, որ անձը չի ձեռնաշղթայվել, չի պահվել խցում կամ չի ենթարկվել ֆիզիկական այլ սահմանափակումերի, վճռորոշ նշանակություն չունի ազատությունից զրկելու փաստի առկայությունն արձանագրելու տեսանկյունից": 14.
2. Վերոնշյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձի ազատության և անձնական
անձեռնմխելիության իրավունքի ձևական մեկնաբանման արգելքի համատեքստում՝ մեղադրյալը չի կարող համարվել ազատության մեջ գտնվող, եթե նախորդ հիմքով իրականացված ձերբակալումից ազատ արձակվելուց հետո փաստացի ազատության մեջ է գտնվել չափազանց կարճատև ժամանակահատված, և հնարավորություն չի ունեցել իրացնել իր այն իրավունքները, որոնք սահմանափակվում են ազատությունից զրկվելու պայմաններում:
15. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝ 2023 թվականի հոկտեմբերի 16-ին՝ ժամը 01:00-ին, Նարեկ Եղիազարյանն ապօրինի զենք և զինամթերք ձեռք բերելու, պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է'2,
2023 թվականի հոկտեմբերի 18-ին՝ Ն.Եղիազարյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով,
2023 թվականի հոկտեմբերի 19-ին որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Ն.Եղիազարյանին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 10 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Guzzardi v. Italy գործով 1980 թվականի նոյեմբերի 6-ի վճիռը, գանգատ թիվ 7367/76, 95-րդ կետ, H.M. v. Switzerland գործով 2002 թվականի փետրվարի 26-ի վճիռը, գանգատ թիվ 39187/98, 45-րդ կետ, H.L. v. The United Kingdom գործով 2004 թվականի հոկտեմբերի 5-ի վճիռը, գանգատ թիվ 45508/99, 91-րդ կետ, Storck v. Germany գործով 2005 թվականի հունիսի 16-ի վճիռը, գանգատ թիվ 61603/00, 73-րդ կետ։ 11 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ M.A. v. Cyprus գործով 2013 թվականի հուլիսի 23-ի վճիռը, գանգատ թիվ 41872/10, 193-րդ կետ:
12 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 7-10։
13 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
20
111-րդ հոդվածով սահմանված կարգով ձերբակալելու մասին, և նույն օրը՝ ժամը 01:05-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի աշխատակիցների կողմից Ն.Եղիազարյանը ձերբակալվել է։ Ձերբակալման արձանագրության մեջ Ն.Եղիազարյանի կողմից հայտարարություն է կատարվել առ այն, որ ինքը փաստացի ազատության մեջ չի գտնվել, քանի որ Երևան քաղաքի ՁՊՎ-ի մուտքի անմիջապես առաջ իրեն մոտեցել են ոստիկանության աշխատակիցները, և հայտնել, որ ձերբակալված է քննիչի որոշման հիման վրա¹4, Առաջին ատյանի դատարանը, արձանագրելով անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալման ընթացքում Ն.Եղիազարյանի իրավունքների խախտման փաստը, հանգել է այն հետևության, որ պահպանված են ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար Ն.Եղիազարյանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 19-h ձերբակալման իրավաչափության պայմանները և ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու հիմքով ձերբակալումն իրավաչափ է¹5, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ձերբակալումն իրավաչափ ճանաչելու մասով Առաջին ատյանի դատարանի հետևությունների հիմքում ընկած փաստական տվյալների շրջանակում ձերբակալումն իրավաչափ ճանաչելու վերաբերյալ եզրահանգումները հիմնավոր են:
16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-14.2-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ն.Եղիազարյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ հետևության հանգելիս, ստորադաս դատարանները պատշաճ գնահատման չեն ենթարկել ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար իրականացված ձերբակալման պարտադիր պայմանի՝ պատշաճ սուբյեկտի բացակայության հանգամանքը։
Մասնավորապես, անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Նարեկ Եղիազարյանի ձերբակալման առավելագույն ժամկետը՝ 72 ժամը 14 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
15 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:
16 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:
21
լրանալու և վերջինին ազատ արձակելու պահից ընդամենը 5 րոպե անց՝ ձերբակալվածներին պահելու վայրի մուտքի անմիջապես դիմաց, նա ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածով սահմանված հիմքով (որպիսի փաստը վարույթի հանրային մասնակիցների կողմից չի վիճարկվել)։ Փաստորեն, Նարեկ Եղիազարյանը, չափազանց կարճատև ժամանակահատված (մոտ 5 րոպե) գտնվելով ազատության մեջ, ողջամտորեն հնարավորություն չի ունեցել իրացնել իր իրավունքները, որոնք սահմանափակվել են նախորդ հիմքով ձերբակալման պայմաններում, արդյունքում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, ազատության և անձնական անձեռնմխելիության հիմնարար իրավունքը մեկնաբանվել է խիստ ձևականորեն հնարավորություն ընձեռելով վարույթն իրականացնող մարմնին շրջանցել օրենսդրական արգելքը և արհեստականորեն «լրացուցիչ ժամանակ շահել»։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդրության պահանջների նման եղանակով շրջանցումն անթույլատրելի է, հակասում է վարույթն իրականացնող մարմնի բարեխղճության կանխավարկածին, ինչպես նաև չի բխում քրեական դատավարության տրամաբանությունից։
Նշվածի համատեքստում Վճռաբեկ դատարանի համար ընդունելի է նաև բողոքաբերի կողմից սույն որոշման 5.1-րդ կետում նշված պնդումն առ այն, որ Նարեկ Եղիազարյանին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածով սահմանված հիմքով ձերբակալելու մասին որոշումն ամենայն հավանականությամբ կայացվել է վերջինի՝ ձերբակալվածի կարգավիճակ ունենալու և անազատության մեջ գտնվելու ժամանակ, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Նարեկ Եղիազարյանն անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալումից ազատվել է առավելագույն՝ 72 ժամը լրանալու պահից, այն է՝ 2023 թվականի հոկտեմբերի 19-ին՝ ժամը 01։00-ին, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածով սահմանված հիմքով վերջինս քննիչի որոշման հիման վրա ձերբակալվել է նույն օրը՝ ժամը 01։05-ին՝ ձերբակալվածներին պահելու վայրի մուտքի անմիջապես դիմաց։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, նշված ժամանակահատվածում երկրորդ հիմքով ձերբակալման պատշաճ կազմակերպումը ողջամտորեն անհնար էր։
22
17. Ընդհանրացնելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ազատության և անձնական անձեռնամխելիության իրավունքի խիստ ձևական մեկնաբանման պայմաններում սահմանափակվել է Նարեկ Եղիազարյանի` նշված հիմնարար իրավունքի իրացման իրական հնարավորությունը, հետևաբար բացակայել է ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար իրականացված ձերբակալման պարտադիր պայման հանդիսացող պատշաճ սուբյեկտը՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալը, հետևաբար Ն.Եղիազարյանի ձերբակալումն իրավաչափ ճանաչելու մասին ստորադաս դատարանի հետևությունն իրավաչափ չէ։
18. Ինչ վերաբերում է նման պայմաններում նախաքննության մարմնի միջնորդությունը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի կիրառմամբ մերժելու վերաբերյալ բողոքաբերի կողմից բարձրացված և սույն որոշման 5.1-րդ կետում նշված փաստարկին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կանխարգելիչ նշանակություն ունեցող վերոնշյալ նորմի իմպերատիվ պահանջը վերաբերում է բացառապես հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով իրականացված ձերբակալմանը, և նպատակ է հետապնդում բացառել անձի անհիմն ձերբակալումն այն դեպքերում, երբ տվյալ հիմքն իրականում բացակայում է։
19. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյո՞ք Նարեկ Եղիազարյանի արարքում՝ իրեն վերագրվող հանցանքը կատարելու հիմնավոր կասկածի առկայության մասին ստորադաս դատարանի հետևությունը:
20. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Խափանման միջոց չի կարող կիրառվել, եթե բացակայում է մեղադրյալի կողմից իրեն վերագրվող հանցանքը կատարելու մասին հիմնավոր үшицшбр: (...)»:
21. Վերահաստատելով և զարգացնելով կալանավորման պայմաններից «հիմնավոր կասկածի» գնահատման սահմանների վերաբերյալ Վահրամ
23
Գևորգյանի", Հարություն Խաչատրյանի¹8 գործերով արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն Էդգար Եղիազարյանի գործով ընդգծել է, որ իրավասու մարմինը պետք է ներկայացնի փաստեր կամ տեղեկություններ, որոնք կհամոզեն դատարանին, որ անձը հիմնավոր կերպով է կասկածվում (մեղադրվում) ենթադրյալ հանցագործության կատարման մեջ։ Այսինքն՝ քրեական հետապնդման մարմինները պետք է ներկայացնեն կասկածը հիմնավորող որոշակի փաստական հանգամանքներ, իսկ դրա վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն պատճառաբանված և, միևնույն ժամանակ, չպետք է պարունակեն իրավական գնահատականներ անձի մեղավորության կամ անմեղության հարցի առնչությամբ: Վճռաբեկ դատարանը, ի թիվս այլնի, ընդգծել է հետևյալ հանգամանքները՝ հիմնավոր կասկածը չի պահանջում կատարված արարքի մեջ մեղադրյալի մեղավորությունն ապացուցող՝ հիմնավոր կասկածից վեր ապացուցման չափանիշին համապատասխան բավարար փաստերի առկայություն, այնուամենայնիվ, «կասկածը» պետք է լինի ողջամիտ, այն պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռքբերված որոշակի փաստական տվյալների վրա (որոնք կվկայեն կատարված արարքին անձի առնչությունը և դեպքի, իրադարձության համընկնումն այն հանցանքին, որի առերևույթ կատարման մեջ անձը կասկածվում (մեղադրվում է), իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված, մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն
իրականացնելիս, մասնավորապես՝ կալանավորման վերաբերյալ միջնորդությունը քննելիս դատարանն իրավասու չէ քննարկման առարկա դարձնելու այնպիսի հարցեր, որոնք դուրս են այդ պահին իր առջև դրված խնդիրների շրջանակից°, ուստիև հիմնավոր կասկածի առկայությունը ստուգելիս դատարանն իրավասու չէ կանխորոշելու մեղքի
իրավական գնահատական տալու անձի
հարցը,
17 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Վահրամ Գևորգյանի գործով 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0678/06/10 որոշումը, կետեր 20-23:
18 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Հարություն Խաչատրյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ՏԴ2/0009/06/11 որոշումը, կետեր 13 և 15։
19 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Էդգար Եղիազարյանի գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումը, կետ 14:
20 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Ներսես Միսակյանի գործով 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08 որոշումը։
24
մեղավորությանը կամ անմեղությանը, անմիջականորեն փաստելու անձի արարքում հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը։ Միևնույն ժամանակ, հիմնավոր կասկածի հարցը գնահատման ենթարկելիս վճռորոշ նշանակություն կարող են ունենալ այն իրավիճակները, երբ արարքին տրված իրավական որակումն ակնհայտորեն չհամապատասխանի արարքի փաստական նկարագրությանը, իսկ արարքի փաստական կողմն առերևույթ վկայի արարքին տրված իրավական որակման համեմատությամբ իր բնույթով առավել նվազ ծանրության ենթադրյալ հանցագործության կատարման մասին":
22. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- Նարեկ Եղիազարյանը և […]-ը՝ 2023 թվականի հոկտեմբերի 16-ին, Երևան քաղաքի […] հասցեի մոտից ձերբակալվել են՝ ապօրինի զենք և զինամթերք ձեռք բերելու, պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, որի ընթացքում՝
[…]_h
անձնական խուզարկությամբ, իր մոտ եղած պայուսակից հայտնաբերվել է մեկ հատ առանց գործարանային համարի մարտական ատրճանակ??,
[…]
ՀՀ ՆԳՆ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության պետ
Լ.Սաֆարյանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 17-ի գրության համաձայն՝ ներկայացված ատրճանակը ձևափոխված է և հանդիսանում է (կարող է օգտագործվել) ողորկափող հրազեն23,
2023 թվականի հոկտեմբերի 18-ին՝ Նարեկ Եղիազարյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով՝ այն արարքի համար, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և իրացրել հրազեն, մասնավորապես՝ չունենալով «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված հրազենի, ռազմամթերքի շրջանառություն իրականացնելու՝ այն ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և իրացնելու իրավունք, ինչպես նաև հրազենի և ռազմամթերքի շրջանառություն իրականացնելու՝ ՀՀ ՆԳՆ 21 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Էդգար Եղիազարյանի գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումը, կետ 15:
22 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 7-10, 17-20:
23 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
25
ոստիկանությունում օրենքով սահմանված կարգով ձևակերպված համապատասխան թույլտվություն, քննությամբ դեռևս չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և 2023 թվականի հոկտեմբերի 16-ին Երևան քաղաքի […] փողոցի […] հասցեի մոտակայքում […]-ին իրացրել է ողորկափող հրազեն հանդիսացող` ձևափոխված «ANSAR 1071» մոդելի «2302618» համարի 9 մմ տրամաչափի ազդանշանային ատրճանակ, որը հայտնաբերվել և վերցվել է 2023 թվականի հոկտեմբերի 16-ին իրականացված՝
[…]-ի անձնական
խուզարկությամբ24,
[…]
[…]
- Առաջին ատյանի դատարանը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նարեկ Եղիազարյանի կողմից
[…]-ին ողորկափող հրազեն հանդիսացող՝
ձևափոխված «ANSAR 1071» մոդելի «2302618» համարի 9մմ տրամաչափի ազդանշանային ատրճանակ ենթադրաբար իրացնելու վերաբերյալ քննությունը գտնվում է վաղ փուլում, ուստի հաշվի առնելով նաև քննչական իրադրությունը, դեպքի իրական հանգամանքների ճշտման ուղղությամբ ապացուցողական և վարութային գործողությունների կատարման անհրաժեշտությունը, վկայակոչված փաստերը և տեղեկությունները բավարար է համարել քրեական վարույթի տվյալ փուլում հիմնավոր կասկածի ապացուցման շեմը հաղթահարված համարելու համար25,
Վերաքննիչ դատարանն իր հերթին արձանագրել է, որ վարույթի նյութերի համաձայն՝ հիմնավոր կասկածի չափանիշով ենթադրյալ հանցագործության առարկան առերևույթ չի հանդիսանում քաղաքացիական ողորկափող հրազեն և ընդհանրապես ներառված չէ քաղաքացիական զենքի տեսակների մեջ։ Բացի այդ, «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն արգելվում է որպես քաղաքացիական և ծառայողական զենք շրջանառության մեջ դնել ինքնաշեն հրազեն, իր ձևով և տեսքով այլ առարկաների նմանեցված հրազեն, կառուցվածքային փոփոխության ենթարկված ակոսափող և ողորկափող հրազեն՝ առանց կրակելու ունակության կորստի։ Այսինքն, առերևույթ 24 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
25 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:
26
իրավախախտումների վերաբերյալ
նշված առարկայի շրջանառությունն ենթադրաբար արգելված է, իսկ վարչական օրենսգրքի համապատասխան
իրավակարգավորումները, այդ թվում՝ նույն օրենսգրքի 190-րդ հոդվածը, վերաբերում են օրինական շրջանառության մեջ գտնվող զենքերի համապատասխան ընթացակարգերի խախտմամբ զենք ձեռք բերելուն կամ վաճառելուն։ Հետևաբար, այդ առումով հատուկ վերանայման բողոքում նշված փաստարկներն անհիմն են և չեն բխում վարույթի նյութերից, իսկ այդ մասով Առաջին ատյանի դատարանի հետևություններն իրավաչափ են:
23. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները
գնահատելով սույն որոշման 20-21-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում ստորադաս դատարանի դատողությունների հետ, մասնավորապես՝ տվյալ դեպքում նախաքննության մարմնի կողմից միջնորդությանը կից ներկայացված տվյալների համակցությունը բավարար են Նարեկ Եղիազարյանին վերագրվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցանքի կատարմանը նրա առնչության վերաբերյալ հիմնավոր կասկածի շեմը հաղթահարելու համար:
24. Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ստորադաս դատարանի հետևությունն առ այն, որ Նարեկ Եղիազարյանի արարքում՝ իրեն վերագրվող հանցանքը կատարելու հիմնավոր կասկածն առկա է, հիմնավոր է։
25. Ամփոփելով վերոշարադրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար Ն.Եղիազարյանի ձերբակալումն իրավաչափ ճանաչելով, Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որը, սակայն, չի ազդել վարույթի ելքի վրա»։ Հետևաբար ստորադաս դատարանի դատական ակտը պետք է թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետք է ճանաչել Նարեկ Եղիազարյանի իրավունքի խախտման փաստը, և ՀՀ քրեական 26 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:
27 Տե՛ս սույն որոշման 18-րդ կետը։
27
դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 7-րդ մասի հիման վրա վերջինիս պարզաբանել, որ ձերբակալման ընթացքում իրավունքի խախտման հետևանքով ունի ՀՀ քաղաքացիական դատավարության կարգով հատուցում ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք։
26. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Ճանաչել մեղադրյալ Նարեկ Անդրանիկի Եղիազարյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտման փաստը և նրան պարզաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության կարգով հատուցում ստանալու պահանջ ներկայացնելու իրավունքը։
2. Նարեկ Անդրանիկի Եղիազարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 23-ի որոշումը թողնել անփոփոխ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։
Նախագահող՝
Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ`
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 10 ապրիլի, 2026 թ.
- Գործի #:
- ԵԴ1/1194/06/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
