Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Դիլանչյան — ԵԿԴ/1737/02/12
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Դիլանչյան — ԵԿԴ/1737/02/12

Վճռաբեկ դատարանԵԿԴ/1737/02/1219 դեկտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ըստ Հերոս Դիլանչյանի հայցի ընդդեմ Դիանա ն Դարեհ Կույումչյանների, Կադաստրի կոմիտեի՝ շինծու գործարքների անվավերության հետնանքներ կիրառելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.05.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Դիանա Կույումչյանի բերած վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Հերոս Դիլանչյանը պահանջել է 18.03.2004 թվականին կնքված Երնանի Ալիխանյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 3 տուն հասցեում գտնվող անշարժ գույքի առուվաճառքի պայմանա

Ամբողջ Տեքստ

ՀԱՏ ՏԱ ՈԱԱՒՆԻ, ն

ՆՈ Ա74 ՛

ՀՅԴ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1737/02/12 դատարանի որոշում 2024թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1737/02/12

Նախագահող դատավոր՝ Կ. Համբարձումյան

Դատավորներ՝ Ն. Մարգարյան

Ս. Թորոսյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

2024 թվականի դեկտեմբերի 19-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Հերոս Դիլանչյանի հայցի ընդդեմ Դիանա ն Դարեհ Կույումչյանների, Կադաստրի կոմիտեի՝ շինծու գործարքների անվավերության հետնանքներ կիրառելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.05.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Դիանա Կույումչյանի բերած վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Հերոս Դիլանչյանը պահանջել է 18.03.2004 թվականին կնքված Երնանի Ալիխանյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 3 տուն հասցեում գտնվող անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի, 17.06.2004 թվականին կնքված Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի 058հա մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագրի, 17.06.2005 թվականին կնքված Կոտայքի մարզի Ձորաղբյուրի 28 թաղամասի թիվ 34 հասցեում

2

գտնվող կիսակառույց այգետնակի ն հողամասի առուվաճառքի պայմանագրի, 02.03.2004 թվականին կնքված Երնանի Անտառային փողոցի թիվ 170/2 հասցեում գտնվող անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի, 01.10.2004 թվականին կնքված Երնանի Անտառային փողոցի թիվ 168 հասցեում գտնվող տան ու հողամասի առուվաճառքի պայմանագրի, 11.05.2004 թվականին կնքված Երնանի Չարենցի փողոցի թիվ 65 հասցեում գտնվող անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերի նկատմամբ կիրառել առոչինչ (շինծու) գործարքի անվավերության հետնանքներ, այն է՝ անվավեր ճանաչել այդ գործարքների հիման վրա Վարուջան Քույումջյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի գրանցումները, ն տվյալ գործարքներով իրեն ճանաչել գնորդ ու սեփականատեր:

Երնանի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 30.07.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.11.2013 թվականի որոշմամբ Դարեհ Կույումչյանի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 30.07.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 05.02.2014 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.11.2013 թվականի որոշման դեմ Դարեհ Կույումչյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.05.2014 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձված անձ Լադիա Քույումջյանի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 30.07.2013 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 23.07.2014 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.05.2014 թվականի որոշման դեմ Լադիա Քույումջյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.05.2022 թվականի որոշմամբ Դիանա Կույումչյանի բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.10.2022 թվականի որոշմամբ Դիանա Կույումչյանի բերած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 15.02.2023 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.10.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Դիանա Կույումչյանի բերած վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.05.2023 թվականի որոշմամբ Դիանա Կույումչյանի բերած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Վերաքննիչ դատարանի դատավոր Նաիրա Մարգարյանը հայտնել է հատուկ կարծիք:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Դիանա Կույումչյանը (ներկայացուցիչ Գառնիկ Թորոսյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հերոս Դիլանչյանը (ներկայացուցիչ Մարիամ Սողոմոնյան):

Յ

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ ն 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոեվեեցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) Լիե, 6-րդ, 13-րդ, 14-րդ ու 17-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի Լին մասի 3-րդ կետը:

Բողոք բերած անձը եշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ 28.10.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ Դիանա Կույումջյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ վերջինս ՀՀ վերաքննիչ դատարանի 10.05.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ արձանագրված խախտումները կրկին ներկայացրած վերաքննիչ բողոքում ամբողջությամբ չի վերացրել, մասնավորապես՝ վերաքննիչ բողոքին դարձյալ չի կցվել այն ստորագրած անձի բողոք բերելու լիազորությունը հավաստող թույլատրելի ապացույց: Նման պայմաններում հաջորդիվ ներկայացված բողոքը պետք է համարվեր նոր բողոք, որը վարույթ ընդունելու հարցն անհրաժեշտ էր քննության առարկա դարձնել քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դիանա Կույումչյանի կողմից 19.04.2023 թվականին ն 21.07.2022 թվականին ներկայացված վերաքննիչ բողոքներում նշված հիմքերն ու հիմնավորումները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից երբնէ քննության առարկա չեն դարձվել, դրանց առկայության կամ բացակայության մասին հետնություններ չեն կատարվել, վերանայման բողոքում բողոքաբերի կողմից որպես դատական սխալ մատնանշված հանգամանքների վերաբերյալ ՀՀ վերաքննիչ դատարանը ո՛չ 10.05.2022 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» ն ո՛չ էլ 28.10.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ որնէ դիրքորոշում չի արտահայտել:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված «բողոքում նշված հիմքով» արտահայտությունն օգտագործվել է՝ նկատի ունենալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում նշված վերաքննիչ բողոքի հիմքերը, որոնց առկայության կամ բացակայության մասին ՀՀ վերաքննիչ դատարանը կարող է եզրահանգումներ անել, հետնաբար նան՝ այդ հիմքերով որոշում կայացնել բացառապես որոշակի ընթացակարգի պահպանմամբ՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու ն դրա հիմքերի ու հիմնավորումների շրջանակներում ըստ էության քննություն իրականացնելու միջոցով, ինչը Դիանա Կույումջշյանի բերած վերաքննիչ բողոքների կապակցությամբ երբնէ չի կատարվել:

4

Վերաքննի դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական

դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1ին մասի 3-րդ կետը, ինչը սահմանափակել է բողոքաբերի՝ արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մաս հանդիսացող բողոքարկման ն դատարանի մատճելիության իրավունքները:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 19.05.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, ինչպես նան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնութ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Սահմանադրության 61-րդ ու 63-րդ հոդվածների, ինչպես նան Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սուն վճռաբեկ բողոքի քնեության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին ՀՀ վերաքենիչ քաղաքացիական դատարանի որոշումը կարո՛ղ է արդյոք դիտվել բողոքում նշված հիմքով նույն գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից արդեն իսկ կայացված որոշում' վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումը:

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական ապաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Սահմանադրության 80-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքների ն ազատությունների վերաբերյալ նույն գլխում |Սահմանադրության 2-րդ գլուխ) ամրագրված դրույթների էությունն անխախտելի է:

5

Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների ն ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հիմնական իրավունքների ն ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ն անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ Եվրոպական դատարան) կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձնավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է բոլոր անձանց քաղաքացիական իրավունքներին ն պարտականություններին վերաբերող յուրաքանչյուր պահանջ՝։ ։»-դատարանին ներկայացնելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է «դատարանի իրավունքը», որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից ն որի սահմանափակումը դատարանների կողմից ընթացակարգային օրենքների զուտ խիստ մեկնաբանման հետնանքով կառաջացնի իրավունքի խախտում, ու անձի այդ իրավունքը կկրի վերացական բնույթ, հետնաբար քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում, ինչի արդյունքում առհասարակ արժեզրկվում են այդ վարույթի արդար, հրապարակային ն արագ քննության բնորոշումները: Ընդ որում, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի նպատակը ոչ թե տեսական կամ վերացական, այլ գործնական ն արդյունավետ իրավունքների երաշխավորումն է: Դա, մասնավորապես, վերաբերում է դատարան դիմելու իրավունքին՝ նկատի ունենալով այն զգալի դերը, որ արդար դատաքննության իրավունքն իրականացվում է ժողովրդավարական հասարակությունում (րես Կրեուզն ընդդեմ Լեհաստանի թիվ 28249/95 գանգատով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52, 5356, Գոլդերն ընդդեմ Միացյալ (Թագավորության թիվ 4451/70 գանգատով Եվրոպական դատարանի 21.02.1975 թվականի վճիռը, կետ 34):

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1995 թվականի փետրվարի 7-ի թիվ թ (95) 5 հանձնարարականի 1-ին հոդվածի (ճ) կետով նախատեսված սկզբունքի համաձայն՝ պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարանի) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն՝ առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման

6

ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է՝ այն դեպքում, երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետնաբար ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատարանների կողմից չեն կարող ստեղծվել այնպիսի ձնական խոչընդոտներ, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց՝ դատական ակտի՝ օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը /ւրե'ս, ի թիվս այլեի, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի ն Վահան Տերյանն ընդդեմ Ժանեա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):

Ըստ Եվրոպական դատարանի՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված իրավունքը չի ներառում վերաքննության իրավունքը: Միննույն ժամանակ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում հետնողականորեն արտահայտվում է այն սկզբունքային իրավական դիրքորոշումը, որի համաձայն` Եվրոպական կոնվենցիան պայմանավորվող պետություններին չի պարտադրում ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ, այնուամենայնիվ, եթե ստեղծվել են, ապա պետք է ապահովվի, որ շահագրգիռ անձինք այդ դատարաններում նս օգտվեն 6-րդ հոդվածի երաշխիքներից (..) (տես Ստարոշչկն ընդդեմ Լեհաստանի թիվ 59519/00 գանգատով Եվրոպական դատարանի 22.03.2007 թվականի վճիռը, կետ 125):

ՀՀ վճռաբեկ դատարանը, իր հերթին, նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ դատական ակտերի բողոքարկման իրավունքը անձի՝ Սահմանադրության ն Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված դատական

պաշտպանության իրավունքի կարնոր բաղադրիչներից մեկն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը ն ուղղումը՝ դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի, ն Սուսաննա Միհրանի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Արարատի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.112015 թվականի որոշումը):

Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ նե կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, ն այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը (տե՛ս Աշիեգդեյեն ըեդդեմ Միացյալ (Թագավորության թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57, Տոլստոյ Միլոսլավսկին ընդդեմ Միացյալ

7

Թագավորության թիվ 18139/91 գանգատով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, կետ 59): Բացի այդ, սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե կիրառված միջոցների ն հետապնդվող նպատակի միջն չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն՝ գործնական ն արդյունավետ իրավունքների երաշխավորման ապահովմամբ (տես Ալ-Ադսանին ընդդեմ Միացյալ (Թագավորության թիվ 35763/97 գանգատով Եվրոպական դատարանի 21-11-2001 թվականի վճիռը, կետ 53, Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի թիվ 34791/97 գանգատով Եվրոպական դատարահի 14.12.1999 թվականի վճիռը, կետ 35-36, Ռապոն ըեդդեմ Ֆրանսիայի թիվ 4210/00 գանգատով Եվրոպական դատարանի 25.07.2002 թվականի վճիռը, կետ 90, «Պայքար ն հաղթանակ» ՍՊԸ-ե ընդդեմ Հայաստանի թիվ 21638/03 գանգատով Եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի վճիռը, կետ 44):

Միաժամանակ, Եվրոպական դատարանը նշել է, որ թեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է դատարան դիմելու արդյունավետ իրավունք, այնուամենայնիվ, պետության հայեցողությանն է թողնված նշված նպատակի համար անհրաժեշտ միջոցների ընտրության հարցը (տես էյրին ընդդեմ Իռլանդիայի թիվ 6289/73 գանգատով Եվրոպական դատարանի 09.10.1979 թվականի վճիռը, կետ 26):

Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, Ա դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձնականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին ն խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (րե՛ս Դումիտրու Գեորգն ընդդեմ Ռումինիայի թիվ 33883/06 գանգատով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):

Սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 Ա այլն) անդրադառնալով արդարադատության մատճելիության, արդար ն արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ՝

- դատավարական որնէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որնէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես

8

Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձաական պահանջներով,

-իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ ն չհանգեցնի իրավունքի էության խախտման:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով կիրառման ենթակա իրավական նորմերը ն սույն գործի փաստերը դիտարկել վերը շարադրված ելակետային դրույթների ու դիրքորոշումների լույսի ներքո:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Դատական ակտերի բողոքարկումը վերաքննության կարգով» վերտառությամբ 53-րդ գլխում վերաքննիչ բողոք բերելու իրավունքի իրացման կարգը ն պայմանները սահմանելու հետ միաժամանակ ամրագրել է ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելու, ընդունումը մերժելու ու վարույթ ընդունելու հիմքերը: Այսինքն, օրենսդիրը սահմանել է այն իրավական հետնանքները, որոնք վրա են հասնում՝ կախված այն հանգամանքից, թե որքանով է վերաքննիչ բողոք բերած անձն իր վերաքննիչ բողոքարկման իրավունքն իրականացրել օրենքին համապատասխան: Ըստ այդմ էլ՝ ներկայացված վերաքննիչ բողոքի առնչությամբ կարող են կայացվել տարբեր դատավարական հետնանքներ ունեցող որոշումներ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում, վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշում կամ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշում:

Այսպես, մինչն 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե՝

1) նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, որում չի վերացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները, կամ բողոքը ներկայացրել է նույն օրենսգրքի 37-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ, կամ նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում ներկայացրել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին միջնորդություն, որը մերժվել է.

2) վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, ն բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է.

3) բողոքում նշված հիմքով նույն գործով վերաքննիչ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել.

4) բողոքը ներկայացրել է այն անձը, որը դատական ակտը բողոքարկելու իրավունք

9

չունի.

5) բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վերաքննության կարգով.

6) վերաքննիչ բողոքը բերվել է գույքային պահանջով քաղաքացիական գործով, եթե տվյալ գործով վեճի առարկայի արժեքը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի հիսնաապատիկը, բացառությամբ այն դեպքերի, երբ բողոք բերող անձն իր վերաքննիչ բողոքում հիմնավորում է, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ.

7) բողոքարկվող դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է 20 տարի:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որպես բողոքի ընդունումը մերժելու ինքնուրույն հիմք օրենսդիրը, ի թիվս այլի, սահմանել է այն դեպքը, երբ բողոքում նշված հիմքով նույն գործով վերաքննիչ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի մեկնաբանությանը, արձանագրել է, որ նշված հիմքով վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա է մերժման բացառապես այն դեպքում, երբ ներկայացված բողոքում նշված հիմքերով (նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումները, որոնք կարող են ազդել գործի ելքի վրա) նույն գործով վերաքննիչ դատարանի կողմից արդեն իսկ կայացվել է որոշում, որով վերաքննիչ դատարանն անդրադարձել է վերաքննիչ բողոքում նշված հիմքերին ն հիմնավորումներին, քննարկել դրանք՝ բողոք բերած անձին հնարավորություն տալով իրացնելու բողոք բերելու իր իրավունքը, ու այդ որոշումը մտել է օրինական ուժի մեջ:

Այսինքն` վերը նշված հիմքով վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելիս բոլոր դեպքերում էական է պարզել հետնյալ հանգամանքների միաժամանակյա առկայությունը՝

1. արդյո՞ք վերաքննիչ բողոքը բերվել է նույն գործով ն նույն դատական ակտի դեմ,

2. արդյո՞ք նույնական են վերաքննիչ բողոքներում նշված հիմքերը՝ վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այն խախտումների վերաբերյալ նշումները, որոնք կարող են ազդել գործի ելքի վրա,

3. արդյո՞ք առկա է վերաքննիչ դատարանի կողմից նույն գործով, նույն դատական ակտի դեմ կայացված ն օրինական ուժի մեջ մտած որոշում, որով վերաքննիչ դատարանն արդեն իսկ անդրադարձել է կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի հիմքերին նույնական բողոքի հիմքերին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված հիմքով վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշում կայացնելիս այդ որոշումը պետք է պարունակի այն կայացնելու համար անհրաժեշտ ն բավարար փաստական ու իրավական հիմքերի վերաբերյալ վերլուծություն, համապատասխան դատողությունների ընթացք՝ կապված ներկայացված վերաքննիչ բողոքներում նշված հիմքերը համեմատական վերլուծության ենթարկելու հետ, հակառակ պարագայում այդ

10

որոշումը չի կարող գնահատվել օրինական, հիմնավորված ն պատճառաբանված (լրե'ս Սիրվարդ Մանգասարյանե ընդդեմ Երնան համայեքի, թիվ ԵԿԴ/2084/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2024 թվականի որոշումը):

Նախկինում կայացված մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համանման հիմք առկա է նան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Դատական ակտերի բողոքարկումը վճռաբեկության կարգով» վերտառությամբ 55-րդ գլխում, որի 396-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե բողոքում նշված հիմքով նույն գործով Վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել: Համեմատական վերլուծության ենթարկելով վերաքննիչ ն վճռաբեկ վարույթներում առկա վերը նշված կարգավորումը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ չնայած երկու վարույթներում առկա է նույնանման հիմքը (կապված ներկայացված վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքների հետ), այն է՝ բողոքում նշված հիմքով նույն գործով վերաքննիչ կամ վճռաբեկ ատյանն արդեն իսկ որոշում է կայացրել, այդուհանդերձ տարբեր են այդ հիմքով վրա հասնող դատավարական հետնանքները: Այսպես, եթե այդ հիմքն առկա է վերաքննիչ ատյանում, ապա վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա է մերժման, իսկ եթե այն առկա է վճռաբեկ ատյանում, ապա վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության: Միննույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ երկու դեպքում էլ, այն է՝ ն' վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշում կայացնելու, ն' վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում կայացնելու, վերաքննիչ ն (կամ) վճռաբեկ բողոքների ըստ էության քննություն չի կատարվում:

Վկայակոչելով Սահմանադրական դատարանի 18.04.2017 թվականի թիվ ՍԴՈ-1363 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը չի կարող համարվել բողոքում նշված հիմքով նույն գործով արդեն իսկ կայացված Վերաքննիչ դատարանի որոշում, քանի որ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ որնէ անդրադարձ չի կատարվում վերաքննիչ բողոքի հիմքերին (...) դատավարության տվյալ փուլում դրանք գործի քննության ն (կամ) գնահատման առարկա չեն դառնում: Այլ կերպ ասած, վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը կայացվում է առանց բողոքն ըստ էության քենելու, որպիսի պայմաններում վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշում կայացնելիս վերաքննիչ դատարանը չի անդրադառնում բողոքում նշված հիմքերի քննարկմանը: Հետնաբար բողոքում նշված հիմքով նույն գործով վերաքննիչ դատարանի կողմից արդեն իսկ որոշում կայացրած լինելը չի վերաբերում վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշմանը: Ըստ այդմ էլ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը չի կարող հիմք հանդիսանալ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու համար, քանի որ բողոքի ընդունումը մերժելու նման հիմքի նախատեսումը կոչված է բացառելու այնպիսի հարցերի քննությանը կրկին անդրադառնալը, որոնք վերաքննիչ դատարանի կողմից արդեն իսկ ըստ էության քննության ն (կամ) գնահատման առարկա են դարձել: Այսինքն, ՀՀ քաղաքացիական

11

դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված «բողոքում նշված հիմքով նույն գործով վերաքննիչ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել» իրավակարգավորումը վերաբերում է վերաքննիչ բողոքում բարձրացված հարցերի առնչությամբ արտահայտված իրավական դիրքորոշում պարունակող որոշմանը, այսինքն՝ այն որոշմանը, որով վերաքննիչ դատարանն արդեն իսկ իրավական գնահատական է տվել վերաքննիչ բողոքի հիմքերին: Հակառակ մեկնաբանման դեպքում, այն է՝ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը, որպես բողոքում նշված հիմքով նույն գործով վերաքննիչ դատարանի կողմից արդեն իսկ կայացրած որոշում դիտարկելու պարագայում, կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը բոլոր դեպքերում ենթակա կլինի մերժման, քանի որ կհամարվի, որ բողոքում նշված հիմքով նույն գործով վերաքննիչ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել: Ամփոփելով, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բողոքում նշված հիմքով նույն գործով վերաքննիչ դատարանի կողմից արդեն իսկ որոշում կայացրած լինելու հանգամանքը նախատեսելով որպես բողոքի ընդունումը մերժելու հիմք՝ օրենսդիրը նկատի է ունեցել վարույթ ընդունված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում կայացված եզրափակիչ դատական ակտերը, հետնաբար վերոգրյալ հիմքով վերաքննիչ դատարանը կարող է բողոքի ընդունումը մերժել միայն այն դեպքում, երբ իրացվել է վերաքննիչ բողոք բերելու անձի իրավունքը, ն բողոքում ներկայացված հիմքերի վերաբերյալ վերաքննիչ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել՝ ըստ էության քննելով վերաքննիչ բողոքը (ւրե՛ս Արտակ ն Վեներա Գալստյաններե ըեդդեմ Արթուր Անդրեասյանիթիվ ԵԿԴ/4950/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.08.2020 թվականի որոշումը):

Այսպիսով, վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը նշված դիրքորոշումը հավասարապես կիրառելի է նան այն դեպքերի նկատմամբ, երբ նույն գործով առկա է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին օրինական ուժի մեջ մտած որոշում, քանի որ նման որոշում կայացնելիս նս ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը վերաքննիչ բողոքում բարձրացված հարցերի առնչությամբ իրավական դիրքորոշում չի արտահայտում, իրավական գնահատական չի տալիս վերաքննիչ բողոքի հիմքերին: Հետնաբար բողոքում նշված հիմքով նուն գործով վերաքննիչ դատարանի կողմից արդեն իսկ որոշում կայացրած լինելը չի վերաբերում նան վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշմանը: Ըստ այդմ էլ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նախկինում կայացված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշումը նս չի կարող հիմք հանդիսանալ նոր ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով մերժելու համար՝ այն հանգամանքի հաշվառմամբ, որ բողոքի ընդունումը մերժելու նման հիմքի նախատեսումը կոչված է բացառելու այնպիսի հարցերի քննությանը կրկին անդրադառնալը, որոնք ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից արդեն իսկ ըստ էության քննության ն (կամ) գնահատման առարկա են դարձել:

12

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանի 30.07.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Դիանա Կույումչյանի կողմից 19.04.2022 թվականին Դատարանի վճռի դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.05.2022 թվականի որոշմամբ վերադարձվել է (հատոր 7-րդ, գ.թ. 3-28, 51-53):

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.05.2022 թվականի որոշմամբ Դիանա Կույումչյանի ներկայացուցիչ Գառնիկ (Թորոսյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ «(...) վերաքենիչ բողոքին կից չի ներկայացվել բնօրինակ կամ պատշաճ վավերացված փաստաթուղթ առ այն, որ Դիանա Կույումչյանը լիազորել է Գառնիկ (Թորոսյանին հանդես գալու իր անունից», բացի այդ, «վերաքնեիչ բողոքում բացակայում է Դիանա Կույումչյանի հասցեն»: Միաժամանակ վերը նշված որոշմամբ սահմանվել է 15-օրյա ժամկետ՝ որոշումը ստանալուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ն բողոքը կրկին ներկայացնելու համար (հատոր 7-րդ, գ.թ. 51-53):

Դիանա Կույումչյանի կողմից 21.07.2022 թվականին կրկին ներկայացվել է վերաքննիչ բողոք (հատոր 7-րդ, գ.թ. 77-101):

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.10.2022 թվականի որոշմամբ Դիանա Կույումչյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ «(.) բողոք բերած անձը Վերաքննիչ դատարանի 10.05.2022թ. որոշմամբ արձանագրված խախտումներն ամբողջությամբ չի վերացրել: Մասնավորապես, վերաքենիչ բողոքին դարձյալ չի կցվել այե ստորագրած անձի' Գառեիկ (Թորոսյանի, Դիանա Կույումչյանի անունից բողոք բերելու լիազորությունը հավաստող թույլատրելի ապացույց: Ինչ վերաբերում է բողոքն ստորագրած անձի կողմից 20.07.2022թ. ներկայացված դիմումին կցված փաստաթղթին, որը տվյալ դիմումում վկայակոչվել է որպես «ապոստիլով ու նորրարով վավերացված լիազորագրի բեօրինակ' երեք թերթից», իսկ կրկին ներկայացված վերաքենիչ բողոքին կցված դիմումում" որպես «պատշաճ վավերացված լիազորագրի պատճեն» ապա այն բավարար չէ բողոքն ստորագրած անձի ներկայացուցչական լիազորությունեերը հավաստելու համար, քանի որ ներկայացվածը լիազորագրի ո'չ բեօրինակե է, ո՛չ էլ պատշաճ վավերացված պատճեեը» (հատոր 7-րդ, գ.թ. 129,130):

Դիանա Կույումչյանը 27.03.2023 թվականին նս մեկ անգամ ներկայացրել է վերաքննիչ բողոք (հատոր 8-րդ, գ.թ. 67-91):

Վերաքննիչ դատարանի 19.05.2023 թվականի որոշմամբ Դիանա Կույումչյանի ներկայացրած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է հետնյալ պատճառաբանությամբ. «Վերաքննիչ դատարանը ուսումնասիրելով սույն վերաքենիչ բողոքը, կից ներկայացված փաստաթղթերը, ն դրանք համադրելով քաղաքացիական գործում առկա 19.04.2023 թվականին ն 21.07.2022 թվականին բողոքաբերի անունից նեերկայացված՝ վերաքննիչ բողոքների բովանդակությունների հետ, արձանագրում է, որ դրանք բովանդակությամբ ն մասնավորապես հիմքերի ն հիմեավորումնեերի առումով ամբողջապես նույնական են:

13

Նկատի ունենալով, որ սույն բողոքում նշված հիմքերով ն հիմեավորումներով նույն գործով Վերաքննիչ դատարանի (..) 22.10.2022 թվականի որոշմամբ արդեն իսկ վերաքնեիչ բողոքի ընդունումը մերժվել է, ուստի սույն վերաքենիչ բողոքի ընդունումը նս ենթակա է մերժման' ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի ին մասի 3-րդ կետի հիմքով»:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լուսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերի ն գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.

Սույն գործով Դիանա Կույումչյանի կողմից 19.04.2022 թվականին ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.05.2022 թվականի որոշմամբ վերադարձվել է` բողոքն օրենքով սահմանված ձնին ն բովանդակությանը համապատասխան ներկայացված չլինելու հիմքով:

«Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» 28.10.2022 թվականի որոշման ուսումնասիրությունից հետնում է, որ 21.07.2022 թվականին կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, մասնավորապես այն պատճառաբանությամբ, որ բողոք բերած անձը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.05.2022 թվականի որոշմամբ արձանագրված խախտումներն ամբողջությամբ չի վերացրել:

Վերաքննիչ դատարանը, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 28.10.2022 թվականին կայացված «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը դիտարկելով որպես բողոքում նշված հիմքով արդեն իսկ վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի կիրառմամբ մերժել է Դիանա Կույումչյանի՝ երրորդ անգամ 27.03.2023 թվականին բերած վերաքննիչ բողոքի ընդունումը:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» 28.10.2022 թվականի որոշմամբ ներկայացված վերաքննիչ բողոքի ըստ էության քննություն չի կատարվել, որպիսի պայմաններում նան անդրադարձ չի կատարվել ն չէր կարող կատարվել վերաքննիչ բողոքի հիմքերին ու հիմնավորումներին՝ նկատի ունենալով, որ դատավարության տվյալ փուլում դրանք գործի քննության առարկա չեն դառնում: Հետնաբար Դիանա Կույումչլանի կողմից 27.03.2023 թվականին ներկայացրած վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի կողմից պետք է դիտարկվեր որպես նոր ներկայացված բողոք, որի վարույթ ընդունելու հարցը պետք է քննարկվեր՝ հաշվի առնելով ՀՀ քաղաքացիական դատավարությամբ սահմանված կարգավորումները:

Վերոգրյալի հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 19.05.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ ոչ իրավաչափորեն է մերժել Դիանա Կույումչյանի ներկայացրած վերաքննիչ բողոքի ընդունումը վերջինիս զրկելով Դատարանի վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից, միաժամանակ

14

սահմանափակելով նրա` Սահմանադրության 61-րդ, 63րդ հոդվածներով ն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված դատական պաշտպանության Ա դատարանի մատչելիության իրավունքները: Արդյունքում՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել այնպիսի դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Հետնաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 19.05.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը ենթակա է վերացման:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար: Ընդ որում, նշված որոշումը վերացվելու դեպքում վերաքննիչ բողոքը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, ենթակա է վարույթ ընդունման, եթե բացակայեն վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու կամ վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքեր:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով «Դիրքորոշում» վերտառությամբ փաստաթղթին, արձանագրում է հետնյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի ներկայացնելու վճռաբեկ բողոքի պատասխան վճռաբեկ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող 15-րդ օրը:

Նույն օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք զրկվում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:

Տվյալ դեպքում վճռաբեկ բողոքի օրինակը Հերոս Դիլանչյանին ուղարկելու համար փոստային առաքանին փոստային ծառայությանն է հանձնվել 16.06.2023 թվականին, որը Հերոս Դիլանչյանն ստացել է 20.06.2023 թվականին (հիմք՝ տոտուհճյքօտէ.Յո), իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 10.11

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
19 դեկտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ԵԿԴ/1737/02/12
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել