Սարգսյան — ՎԴ/8180/05/23
Ամփոփում
քննելով Գնորգ Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01042024 թվականի «Վերաքննիչ բողոքը մասնակի բավարարելու մասին» որոշման դեմ վարչական գործով՝ ըստ հայցի Գնորգ Սարգսյանի ընդդեմ Երնանի քաղաքապետարանի, երրորդ անձ՝ «ՋԱՎ-Ա ՇԻՆ» ՍՊԸ՝ Երնան համայնքի կողմից 18.01.2023 թվականին տրված թիվ 01/18-Դ-117413-1 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Գնորգ Սարգսյանը պահանջել է անվավեր ճանաչել Երնան համայնքի կողմից 18.01.2023 թվականին տրված թիվ 01/18-Դ-117413
Ամբողջ Տեքստ
ՍԱՐԱՆ
ՀՅ ԱԱԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/8180/05/23
դատարանի որոշում 2024թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/8180/05/23
Նախագահող դատավոր Ռ. Խանդանյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'
նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
զեկուցող Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2024 թվականի նոյեմբերի 18-ին
գրավոր ընթացակարգով քննելով Գնորգ Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01042024 թվականի «Վերաքննիչ բողոքը մասնակի բավարարելու մասին» որոշման դեմ վարչական գործով՝ ըստ հայցի Գնորգ Սարգսյանի ընդդեմ Երնանի քաղաքապետարանի, երրորդ անձ՝ «ՋԱՎ-Ա ՇԻՆ» ՍՊԸ՝ Երնան համայնքի կողմից 18.01.2023 թվականին տրված թիվ 01/18-Դ-117413-1 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Գնորգ Սարգսյանը պահանջել է անվավեր ճանաչել Երնան համայնքի կողմից 18.01.2023 թվականին տրված թիվ 01/18-Դ-117413-1 շինարարության թույլտվությունը: Միաժամանակ միջնորդել է վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնել:
2
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա. Չիլինգարյան) (այսուհետ` Դատարան) 02.02.2024 թվականի որոշմամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.04.2024 թվականի որոշմամբ Գնորգ Սարգսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 02.02.2024 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը վերացվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գնորգ Սարգսյանը (ներկայացուցիչ՝ Մհեր Շահնազարյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել երրորդ անձ «ՋԱՎ-Ա ՇԻՆ» ՍՊԸ-ն (ներկայացուցիչ՝ Մերի Վարդապետյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 60-րդ, 61-րդ ն 63-րդ հոդվածերը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 27-րդ, 44-րդ ն 83-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պեդումը պատճառաբանել է հետնյալ
փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը չի հիմնավորել դատական ակտի եզրափակիչ մասը՝ խախտելով հայցվորի դատական պաշտպանության իրավունքը, ինչպես նան սույն գործով վարչական արդարադատության օբյեկտիվության ն ամբողջականության ապահովման անհրաժեշտությունը:
Հայցվորին սեփականության իրավունքով պատկանող հողամասը նախատեսված է բազմաբնակարան շենքի կառուցման համար, վիճարկվող շինթույլտվությունն ստացած անձը նույնպես իրականացնում է բազմաբնակարան շենքի կառուցապատում՝ անմիջական հարնանությամբ, շինարարությունն իրականացվում է անվտանգության, սանիտարական նորմերի կոպիտ խախտումներով, ն եթե վիճարկվող շինարարության թույլտվությունն Օ։Օ: ստացած անձը շարունակի շինարարական աշխատանքները, հայցվորը չի կարողանալու իրեն պատկանող հողամասում իրականացնել բազմաբնակարան շենքի կառուցապատում: Բացի այդ, իրականացվող շինարարության արդյունքում հայցորին պատկանող հողամասը, ըստ էության, արժեզրկվում է. Գնորգ Սարգսյանն արդեն իսկ կրել է վնասներ, ն եթե կառուցապատումը շարունակվ, ապա Գնորգ Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասը ոչ միայն զգալի, այլե անդառնալի վնասներ է կրելու:
3
Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 01.04.2024 թվականի որոշումը ն կայացնել որոշում՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը բավարարելու մասին:
2.1. Վճռաբեկ բողոքի վերաբերյալ երրորդ անձ «ՋԱՎ-Ա ՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված պատասխանի հիմնավորումները.
Սույն գործով հայցվորի կողմից ներկայացված ն Դատարանի կողմից որոշման հիմքում դրված փաստարկներն ակնհայտորեն վկայում են այն մասին, որ վիճարկվող վարչական ակտի կատարման դեպքում հայցվորին հասցվելիք ենթադրյալ վնասը կրում է ածանցյալ բնութ նե չի համապատասխանում օրենսդրի հետապնդած նպատակի իրագործմանը: Նման պայմաններում հայցվորի կողմից վկայակոչված ենթադրյալ վնասի առաջացման դեպքում վիճարկվող վարչական ակտի կասեցումը հակասում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի տրամաբանությանը ն օրենսդրի հետապնդած նպատակին:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնութ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի պահանջները, որը խաթարել է արդարադատության բուն էությունը ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ վարչական դատարանի վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջեորդությունը մերժելու մասին որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քենության արդյունքում ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից իրացվող լիազորություններին:
Դատական պաշտպանության իրավունքի արդյունավետության ապահովման կարնոր երաշխիք են նախնական պաշտպանության միջոցները:
4
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Վարչական ակտերի նկատմամբ դատական վերահսկողության վերաբերյալ» Ք6շ(2004)20 հանձնարարականը (այսուհետ` Հանձնարարական) առանձնացնում է վարչական ակտերի նկատմամբ դատական վերահսկողության հինգ հիմնական սկզբունք, այդ թվում՝ դատական վերահսկողության արդյունավետության սկզբունքը: Հանձնարարականը որպես արդյունավետ վերահսկողության անհրաժեշտ տարր է դիտարկում նախնական պաշտպանության միջոցը: Հանձնարարականի 5 (ժ) կետի համաձայն` դատարանին պետք է վերապահվի մինչն գործի քննության ավարտը նախնական պաշտպանության միջոցներ կիրառելու լիազորություն:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Վարչական գործերով նախնական դատական պաշտպանության մասին» Ք (89) 8 հանձնարարականի 2-րդ կետի համաձայն` դատարանը, նախնական պաշտպանության միջոց տրամադրելու հարցը քննարկելիս, պետք է հաշվի առնի բոլոր վերաբերելի գործոններն ու շահերը: Նախնական պաշտպանության միջոց, մասնավորապես, պետք է կիրառվի այն դեպքում, եթե վարչական ակտի կատարումը կարող է պատճառել լուրջ վնաս, որը կարող է վերականգնվել դժվարությամբ կամ վարչական ակտն առերնույթ (քուոճ-8Թ6/6) իրավաչափ չէ:
Նույն հանձնարարականի 3-րդ կետի համաձայն՝ իրավասու դատարանի կողմից կիրառվող նախնական պաշտպանության միջոցները կարող են դրսնորվել վարչական ակտի կատարումն ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնելով, վարչական ակտի ընդունման պահին գոյություն ունեցած վիճակը ամբողջովին կամ մասնակիորեն պահպանելով ո վարչական մարմնի վրա որնէ պարտականություն դնելով: Նախնական պաշտպանության միջոցներ կարող են տրամադրվել այնքան ժամկետով, որքան դատարանը պատշաճ կհամարի: Դրանք կարող են ենթարկվել որոշակի պայմանների: Դրանք կարող են վերացվել: Նախնական պաշտպանության միջոցները որնէ կերպ չեն կարող կանխորոշել վիճարկվող վարչական ակտի իրավաչափության վերաբերյալ դատարանի որոշումը:
Նուն հանձնարարականի 4-րդ կետի համաձայն՝ գործի քննությունը դատարանում պետք է լինի օպերատիվ: Բացառությամբ հրատապ գործերի՝ վարույթը պետք է լինի մրցակցային ն շահագրգիռ անձանց մասնակցելու հնարավորություն տա: Եթե հրատապ գործերում շահագրգիռ անձինք չեն կարող լսվել մինչն դատարանի կողմից նախնական պաշտպանություն տրամադրելը, հարցը կարճ ժամանակում ենթակա է նոր քննության համաձայն նախորդ ենթակետին համապատասխան ընթացակարգի:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով (այսուհետ նան՝ Օրենսգիրք) սահմանված՝ անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետությունն
5
ապահովելուն ուղղված նախնական պաշտպանության միջոցներից է վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու ինստիտուտը, ինչը կիրառելի է միայն վիճարկման հայցի առնչությամբ: Նախնական պաշտպանության այս միջոցը հնարավորություն է տալիս պահպանել այն փաստական ն/կամ իրավական վիճակը, որը գոյություն է ունեցել վիճարկվող վարչական ակտի բացակայության պայմաններում:
Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ընդհանուր կանոնին համապատասխան՝ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցվում է վիճարկման հայցը վարույթ ընդունելու փաստի ուժով: Միաժամանակ, նշված ընդհանուր կանոնից նույն հոդվածի 1-ին մասի 1-7-րդ կետերով սահմանված են բացառություններ: Օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայցվորի միջնորդությամբ վարչական դատարանը կարող է գործի քննության ժամանակ նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 4.-ին, 5-րդ, 6րդ ն 7րդ կետերով նախատեսված դեպքերում ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վարչական ակտի կատարումը՝ նույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերից որնէ մեկի առկայության դեպքում:
Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է դատարանի որոշմամբ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վավերապայմանները, այն է՝ առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը: Այս վավերապայմաններից որնէ մեկի առկայությունը հաստատված համարելու դեպքում ՀՀ վարչական դատարանը կայացնում է վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին որոշում: Օրենսգրքի 83-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է սեղմ ժամկետ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդության քննարկման Ա լուծման համար: Միջնորդության վերաբերյալ որոշումը կայացվում է 3 օրվա ընթացքում:
Վերը նշված իրավակարգավորումներից բխում է, որ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու ինստիտուտի կիրառմամբ դատական
պաշտպանության իրավունքի արդյունավետությունն ապահովվում է այս ինստիտուտի հետնյալ անհրաժեշտ որակների միջոցով՝ կասեցման վերաբերյալ միջնորդությունների քննարկման ն որոշման կայացման հրատապություն, օպերատիվություն ն որոշակիություն: Հրատապության անհրաժեշտ որակը դատարաններից պահանջում է անհապաղ ձեռնարկել միջոցներ կանխելու համար հայցվորին պատճառվելիք զգալի վնասը Օն վերջինիս իրավունքների պաշտպանությունն ։:անհնարին դառնալու հնարավորությունը: -Հլ։րատապությունն Օ։»Ձ՛ապահովելու նպատակին է միտված, մասնավորապես, Օրենսգրքի 83-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված` վարչական
6
ակտի կատարումը կասեցնելու միջնորդության վերաբերյալ եռօրյա ժամկետում որոշում կայացնելու պահանջը:
Արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի կարնոր բաղադրատարր է նան դատական բողոքարկման հնարավորությունը:
ՀՀ սահմանադրական 0դատարանը, անդրադառնալով բողոքարկման
ինստիտուտի անհրաժեշտ որակներին, մասնավորապես, արձանագրել է.
- դատական բողոքարկումը, որպես դատական պաշտպանության եղանակ, պետք է արդյունավետ միջոց ծառայի վերականգնելու անձի խախտված իրավունքներն ու ազատությունները՝ պահպանելով արդարադատության իրականացման սահմանադրական սկզբունքները,
- դատական բողոքարկման ինստիտուտը, առանց բացառության, պետք է միջոց հանդիսանա հավասարության պայմաններում, օբյեկտիվ, բազմակողմանի, արդար Ա հրապարակային դատաքննության արդյունքում, ողջամիտ `ժամկետներում բացահայտելու ն շտկելու դատական բոլոր այն սխալները, որոնք թույլ են տրվել ինչպես նյութական, այնպես էլ դատավարական իրավունքի նորմերի խախտման արդյունքում, հետնաբար հանգեցրել են դատական գործի սխալ լուծմանը (...) (Տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-190 որոշումը):
Օրենսդիրը նախատեսել է նան վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդության արդյունքում ընդունված որոշումների բողոքարկման իրավական հնարավորություն: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն` վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են վարչական դատարանի՝ Օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված դատական ակտերը: Վերջիններս ներառում են վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին որոշումը, կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշումը, վարչական ակտի կատարման կասեցումը փոխելու որոշումը, վարչական ակտի կատարման կասեցումը վերացնելու մասին որոշումը, վարչական ակտի կատարման կասեցումը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշումը:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշման իրավաչափությունը կարող է ստուգվել վերաքննության կարգով համապատասխան որոշումը բողոքարկելու միջոցով, Ա այս մեխանիզմը միակն է, որի շրջանակներում կարելի է անդրադառնալ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշման հիմքում դրված փաստերի ու ապացույցների քննարկման արդյունքում ձնավորված եզրահանգման իրավաչափությանը: Այ կերպ՝ վերաքննության կարգով բողոքարկման արդյունքում վարչական ակտի կատարումը կասեցնելու որոշման իրավաչափությունն ստուգելու շրջանակներում է միայն, որ
7
գնահատվում է ՀՀ վարչական դատարանի կողմից որոշումը կայացնելու պահի դրությամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու օրենքով սահմանված հիմքերի առկայությունը (բացակայությունը) (տե'ս, Սպարտակ /ԹԹադնոսյանի ընդդեմ Կուրայքի մարզի Նաիրի համայնքի թիվ ՎԴ/3638/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.11.2023 թվականի որոշումը):
Դատական ակտերի բողոքարկման իրավունքի արդյունավետությունը, ի թիվս այլնի, գործնականում ապահովվում է բողոքի քննության արդյունքում վերադաս դատական ատյանին վերապահված լիազորությունների ճիշտ իրացման միջոցով:
Միջանկյալ դատական ակտերի, այդ թվում՝ Օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված վերը նշված դատական ակտերի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ վարչական դատարանին վերապահված լիազորություններն ամրագրված են Օրենսգրքի 145-րդ հոդվածի 2-րդ մասում:
Գործի քննության պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական
դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում վերաքննիչ դատարանը, բավարարելով բողոքը, վերացնում է վարչական դատարանի միջանկյալ դատական ակտը կամ կայացնում է նոր դատական ակտ կամ մերժում է վերաքննիչ բողոքը՝ դատական ակտը թողնելով անփոփոխ:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմաններից բավական է միայն մեկի կամ թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը, եթե իրավական ակտում՝
1) նշված նորմի կիրառումը պայմանավորված է «կամ» շաղկապով բաժանված պայմաններով, կամ
2) նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետերով ն «կամ» շաղկապով բաժանված պայմաններով:
Օրենսդրական տեխնիկայի նշված կանոնին համապատասխան մեկնաբանելով Օրենսգրքի 145-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված նորմը, որում վերջինիս կիրառման համար անհրաժեշտ պայմանները միմյանցից բաժանված են «կամ» շաղկապով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում վերաքննիչ դատարանն իրավասու է իրացնելու հետնյալ լիազորություններից որնէ մեկը.
- բողոքը բավարարելու դեպքում վերացնել ՀՀ վարչական դատարանի միջանկյալ դատական ակտը,
- բողոքը բավարարելու դեպքում՝ վերացնել ՀՀ վարչական դատարանի միջանկյալ դատական ակտը ն կայացնել նոր դատական ակտ,
8
- բողոքը մերժելու դեպքում՝ անփոփոխ թողնել բողոքարկված դատական ակտը:
Այսինքն՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված օրենսդրական տեխնիկայի կանոնը թույլ է տալիս եզրահանգել, որ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը միջանկյալ դատական ակտերի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարելիս իրավասու է.
- վերացնել բողոքարկվող միջանկյալ դատական ակտը՝ կայացնելով նոր դատական ակտ,
- սահմանափակվել միայն բողոքարկվող դատական ակտը վերացնելով՝ առանց նոր դատական ակտ կայացնելու:
Հաշվի առնելով վերաքննության կարգով բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերի բազմազանությունը ն դրանցով կարգավորվող հարցերի բնույթը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքը բավարարելիս վերը նշված լիազորություններից որնէ մեկի ընտրությունը պայմանավորված է բողոքարկվող միջանկյալ դատական ակտի տեսակով: Այլ կերպ՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ՀՀ վերաքննիչ դատարանն է, հաշվի առնելով բողոքարկվող միջանկյալ դատական ակտի տեսակը, որոշում, թե բողոքաբերի իրավունքի արդյունավետ վերականգնումը որ լիազորության իրացումն է պահանջում: Եթե բողոքաբերի իրավունքի արդյունավետ վերականգնման համար բավարար է միայն բողոքարկվող միջանկյալ դատական ակտի վերացումը, ապա իրացման է ենթակա միայն բողոքարկվող միջանկյալ դատական ակտը վերացնելու լիազորությունը: Եթե բողոքաբերի իրավունքի արդյունավետ վերականգնումը պահանջում է նոր դատական ակտի կայացում ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից, ապա վերջինս չի կարող սահմանափակվել միայն բողոքարկվող միջանկյալ դատական ակտի վերացմամբ:
Ըստ այդմ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը բավարարելու վերաբերյալ ՀՀ վարչական դատարանի որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարելիս ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը պետք է սահմանափակվի միայն բողոքարկվող որոշումը վերացնելով ապա վարչական ակտի (կատարումը կասեցնելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարելիս հայցվորի նախնական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումն անխուսափելիորեն պահանջում է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից նոր դատական ակտի՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշման կայացում, եթե ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը բողոքի քննության արդյունքում գտել է, որ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը ենթակա էր բավարարման: Հակառակ դեպքում, կվտանգվեն վարչական ակտի կատարումը կասեցնելու ինստիտուտին բնորոշ հրատապության,
9
օպերատիվության ն որոշակիության վերը նշված անհրաժեշտ որակները: Եթե ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը վերաքննիչ բողոքի քննության արդյունքում փաստի, որ առկա է Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու հիմքերից որնէ մեկը, բայց վերացնելով բողոքարկվող միջանկյալ դատական ակտը միաժամանակ չկայացնի վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին որոշում, ապա արդյունքում կառաջանա անընդունելի մի իրավիճակ, երբ առկա է վարչական ակտի կատարումը կասեցնելու հիմքը, սակայն չկա վարչական ակտի կատարումն այդ հիմքով կասեցնելու վերաբերյալ որոշում, որպիսի պայմաններում հայցվորի ն. բողոքարկման իրավունքը, ն նախնական պաշտպանության միջոցի իրավունքը դառնում են անարդյուշստպվետ ու ինքնանպատակ:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը գտնում է, որ առկա է Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված` վիճարկվող վարչական ակտի կասեցման վերաբերյալ միջնորդությունը բավարարելու հիմքերից որնէ մեկը ապա դատական պաշտպանության իրավունքի, վերջինիս բաղադրիչը կազմող բողոքարկման իրավունքի, ինչպես նան նախնական պաշտպանության միջոցի իրավունքի արդյունավետության ապահովումը պահանջում է կայացնել նոր դատական ակտ՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին որոշում:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործով դիմելով Դատարան՝ Գնորգ Սարգսյանը պահանջել է անվավեր ճանաձել Երնան համայնքի կողմից 18.01.2023 թվականին տրված թիվ 01/18-Դ-117413-1 շինարարության թույլտվությունը: Միաժամանակ ներկայացվել է վիճարկվող շինարարության թույլտվության կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն: Դատարանը 02.02.2024 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշմամբ Գնորգ Սարգսյանի միջնորդությունը մերժել է՝ գտնելվ, որ «միջեորդությամբ ներկայացված փաստարկները բավարար չեն ն չի ներկայացվել ապացույցների այնպիսի համակցություն, որոնք հնարավորություն կրան Դատարանի մոտ ձնավորել առեվազն հիմնավոր կասկած վիճարկվող որոշման կատարման արդյունքում հայցվորին զգալի վեաս պատճառելու կամ երա իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալու առնչությամբ, որի դեպքում հայցվորի շահը (եթե անգամ այն առկա լինի) կարող է գերակայել որոշման կատարումը չկասեցնելու այլ անձանց շահի եկատմամբ»:
Դատարանն արձանագրել է. «Նախ՝ հայցվորը եշել է, որ իր հողամասը նախատեսված է բազմաբնակարան շենքի կառուցման համար, ինչի կապակցությամբ
10
ստացվլ է նախագծման թույլտվություն ն շինարարության 9 թույլտվություն: Հայցադիմումին կցվել է 2107.202թ. թիվ 01/18-07/2-82538-675 նախագծման թույլտվությունը Գնորգ Սարգսյանի կողմից Նոր-Նորք վարչական շրջանի Գյուլիքնխյան փող. հ. 6 հասցեում բազմաբնակարան շենքի կառուցման վերաբերյալ, սակայն շինարարության թույլտվություն չի ներկայացվել, թեն հայցվորը նշել է, որ այն ստացվել է:
Անվիճելի է, որ հայցվորի հողամասում դեռնս շինարարություն չի իրականացվում: Փորձագիտական եզրակացությամբ արձանագրված ենթադրյալ խախտումներն ըստ էության հանգում են Գյուլիքնխան 9/1 ն 9/2 հասցեներում կառուցվելիք բազմաբնակարան շինության կիսաստորգետեյա ավտոկայանատեղի ն հայցվորին պատկանող հողամասի միջն հեռավորությանը ն հրշեջ ավտոմեքենաների ն այլ տեխնիկական միջոցների մոտենալու հնարավորությանը: Դատարանի գնահատմամբ հայցվորի փաստարկներից պարզ չէ, թե վիճարկվող շինթույլրվության հիման վրա կատարվող շինարարական աշխատանքների արդյունքում հայցվորին ինչ վնաս կարող է պատճառվել ն ինչում է դրսնորվում այդ վնասի «զգալի» բնույթը: (...) Յուրաքանչյուր կոնկրեր դեպքում ենթադրյալ վնասի զգալի լինելու հանգամանքը պետք է հիմնավորվի որոշակի փաստական տվյալեերով, մինչդեռ հայցվորը սահմանափակվել է «Էական վնասներ» կրելու վերացական պեդմամբ, ինչպես նան եշել է, որ հողամասը կարժեզրկվի, սակայն այդ պնդումեերը հիմնավորող փաստական տվյալներ չեն ներկայացվել, որոնք հեարավորություն կտան գործի փաստական հանգամանքների համակցության մեջ եզրահանգելու որ վիճարկվող վարչական ակտի կատարման դեպքում հայցվորը կարող Է կրել զգալի վնաս: (...)Ինչ վերաբերում է հայցվորի այն պեդմաենը, որ շինարարություն չի կարող իրականացնել, ապա Դատարանը նս մեկ անգամ արձանագրում է, որ շինարարության թույլտվությունը ներկայացված չլինելու պայմաններում հայցվորի կողմից շինարարություն իրականացնելու իրավունքի ն այն իրացնելու անհնարինության վերաբերյալ փաստարկները հիմնավոր չեն:
Ինչ վերաբերում է հայցվորի վկայակոչած այն հանգամանքին, որ վարչական ակտի չկասեցումը կհանգեցեի սույն վարչական գործով հնարավոր դատական ակտի կատարման ակեհայտ ձնականությանը, ապա Դատարանն արձանագրում է, որ հայցի ենթադրյալ բավարարումը հանգեցնելու է շինարարության թույլտվության վերացմանը, ուստի հասկանալի չէ, թե ինչում է դրսնորվելու հայցվորի վկայակոչած ակնհայտ ձնականությունը: Ընդ որում, վարչական ակտի կատարումը կասեցնելու հիմք է ոչ թե դատական ակտի կատարման, այլ հայցվորի իրավունքների պաշտպանության ենթադրյալ անհնարինությունը, ինչի վերաբերյալ հայցվորը փաստարկներ ն ապացույցներ չի ներկայացրել»:
11
Վերաքննիչ դատարանը 01042024 թվականի որոշմամբ, մասնակի
բավարարելով Գնորգ Սարգսյանի վերաքննիչ բողոքը, վերացրել է Դատարանի 02.02.2024 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «ռսր Դատարանի՝ հայցվորի փաստարկներից պարզ չէ, թե վիճարկվող շիեթույլրվության հիման վրա կատարվող շինարարական աշխատանքների արդյունքում հայցվորին ինչ վնաս կարող է պատճառվել ն ինչում է դրսնորվում այդ վնասի «զգալի» բնույթը, մինչդեռ, Վերաքննիչ դատարանը եկատում է, որ հայցվորի' միջեորդությամբ արտացոլված փաստարկները հստակ են, վերաբերում են խեդրո առարկա հողամասի արժեզրկմանը, էական վնասներ կրելուն, որպիսիք, սակայե, հայցվորի կողմից ներկայացված թիվ 24-001 Պ փորձագիտական եզրակացության հետ համակցության մեջ' զգալի վեաս հասցնելու տեսանկյունից, պատշաճ գնահատականի չեն արժանացել Դատարանի կողմից: Նշվածի հիման վրա Վերաքենիչ դատարանը գտնում է, որ բողոքով ներկայացված պատճառաբանությունները սույն դեպքում հիմք են հանդիսանում Վերաքննիչ դատարանի' ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 2րդ մասով սահմանված վարչական դատարանի միջանկյալ դատական ակտը վերացնելու լիազորությունը կիրառելու համար»:
Նշված պատճառաբանությամբ Վերաքննիչ դատարանն ըստ էության հիմնավոր է համարել հայցվորի փաստարկները՝ Օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված՝ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու հիմքերից մեկի (զգալի վնաս պատճառվելու վտանգը) վերաբերյալ՝ իրացնելով Դատարանի միջանկյալ դատական ակտը վերացնելու լիազորությունը:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից արտահայտված դիրքորոշումներին պետք է հետներ համապատասխան եզրահանգումը ոչ միայն Դատարանի 02.02.2024 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը վերացնելու, այլե վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին նոր դատական ակտ կայացնելու վերաբերյալ: Հակառակ պարագայում չի ապահովվի հայցվորի իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը, մասնավորապես, բողոքարկման իրավունքի Ա նախնական պաշտպանության միջոցի իրավունքի արդյունավետ իրացումը՝ մինչն վեճի լուծումը հայցվորին զգալի վնասի պատճառելը կանխելու եղանակով:
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ խնդրո առարկա իրավիճակում սահմանափակվելով միայն բողոքարկվող դատական ակտը վերացնելով ն չկայացնելով նոր դատական ակտ՝ վիճարկվող վարչական ակտի
12
կատարումը կասեցնելու վերաբերյալ, խախտվել է հայցվորի՝ Օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված նախնական պաշտպանության միջոցի իրավունքը:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ ն 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները ն ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ ն 171-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01042024 թվականի «Վերաքննիչ բողոքը մասնակի բավարարելու մասին» որոշումը ն կայացնել նոր դատական ակտ, այն է՝ վերացնել ՀՀ վարչական դատարանի 02.02.2024 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը ն կասեցնել Երնան համայնքի կողմից 18.01.2023 թվականին տրված թիվ 01/18-ԴՂՆ4131 շինարարության թույլտվության կատարումը մինչն թիվ ՎԴ/8180/05/23 վարչական գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող - Ը Հ ԲԵԴԵՎՅԱՆ
Զեկուցող ՕՏ: Լ ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
ԶԸ Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
ԱՀՀ Ը Ք. ՄԿՈՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 նոյեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ՎԴ/8180/05/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
