Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Անդրեասյան — ԼԴ/0611/02/18
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Անդրեասյան — ԼԴ/0611/02/18

Վճռաբեկ դատարանԼԴ/0611/02/1823 հուլիսի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով (Ռոսգոսստրախ-Արմենիաե ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.12.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ Ընկերության հայցի ընդդեմ Արկադի Անդրեասյանի և Խաչատուր Ենգոյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Արկադի Անդրեասյանից և Խաչատուր Ենգոյանից համապարտության կարգով բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ՝ որպես հետադարձ պահանջի գումար: 2 ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր`Ա. Մկոյան) (այսուհետ` Դատարան) 20

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/0611/02/18

Նախագահող դատավոր` Դ. Սերոբյան

Դատավորներ՝

Ա. Պետրոսյան

Լ. Գրիգորյան

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/0611/02/18

2021թ.

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

նախագահող

զեկուցող

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

2021 թվականի հուլիսի 23-ին

գրավոր ընթացակարգով քննելով (Ռոսգոսստրախ-Արմենիաե ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.12.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ Ընկերության հայցի ընդդեմ Արկադի Անդրեասյանի և Խաչատուր Ենգոյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Արկադի Անդրեասյանից և Խաչատուր Ենգոյանից համապարտության կարգով բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ՝ որպես հետադարձ պահանջի գումար:

2

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր`Ա. Մկոյան) (այսուհետ` Դատարան) 20.06.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.12.2019 թվականի որոշմամբ Արկադի Անդրեասյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, իսկ Խաչատուր Ենգոյանի վերաքննիչ բողոքը՝ մերժվել: Վերաքննիչ դատարանը որոշել է` Դատարանի 20.06.2019 թվականի վճիռը բեկանել և փոփոխել հետևյալ կերպ. հայցը` Խաչատուր Ենգոյանից 2.000.000 ՀՀ դրամ բռնագանձելու մասով, բավարարել, իսկ Արկադի Անդրեասյանից 2.000.000 ՀՀ դրամ բռնագանձելու մասով` մերժել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Կարեն Դանիելյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը .

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 438-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանը կիրառել է (Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոե ԻԱՄ (այսուհետ՝ Բյուրո) խորհրդի 26.09.2016 թվականի թիվ 37-Լ որոշմամբ հաստատված (փոփոխված 28.02.2017 թվականի թիվ 8-Լ որոշմամբ) (ԱՊՊԱ ընդհանուր պայմաններե թիվ RL 1-001 կանոնների 100-րդ կետը, մինչդեռ այն սույն գործի նկատմամբ կիրառելի չէ, քանի որ նշված խմբագրությամբ կանոնները գործում են 01.04.2017 թվականից, իսկ ապահովագրական վկայագիրը, որի գործողության ժամանակ տեղի է ունեցել պատահարը, կնքվել է 25.04.2014 թվականին և գործել է մինչև 25.04.2015 թվականը, հետևաբար պատասխանողներին ներկայացված պահանջը բխել է պայմանագրից, որի գործողության ժամկետի ընթացքում կանոնների հիշյալ դրույթը գոյություն անգամ չի ունեցել: Այսպիսով՝ Ընկերությունը չի կրում վերոհիշյալ կանոնների 100-րդ կետով սահմանված պարտավորությունը: Վերաքննիչ դատարանի կողմից վկայակոչված կանոնները չեն պարունակում որևէ դրույթ, որից կարելի էր եզրակացնել, որ նշված պայմանների գործողությունը տարածվում է նախկինում կնքված պայմանագրերից ծագող հարաբերությունների վրա, որպիսի պահանջը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 438-րդ հոդվածի դրույթներից:

Վերաքննիչ դատարանը Ընկերության պահանջը մերժելու հիմքում դրել է նաև Բյուրոյի կանոնների 17-րդ կետը, որը կիրառելի է պատահարի հետևանքով պատճառված վնասի հատուցում ակնկալող անձանց նկատմամբ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մերժված մասով բեկանել Վերաքննիչ դատարանի 30.12.2019 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել ամբողջությամբ կամ գործն ուղարկել նոր քննության:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ընկերության և Արկադի Անդրեասյանի միջև 25.04.2014 թվականին կնքված (Ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր

3

ապահովագրությանե թիվ SG 936001 վկայագրի համաձայն՝ ապահովագրվել է (Mazda MPVե մակնիշի 34 DZ 878 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվությունը: Ապահովագրության ժամկետի սկիզբ է սահմանվել 25.04.2014 թվականը, իսկ ապահովագրության ժամկետի ավարտ՝ 25.04.2015 թվականը: Վկայագրի համաձայն՝ ավտոմեքենայի սեփականատեր է հանդիսանում Արկադի Անդրեասյանը: Միաժամանակ վկայագիրը պարունակում է նշում առ այն, որ Բյուրոյի խորհրդի կողմից 13.09.2010 թվականին հաստատված Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանները նույն վկայագրի անբաժանելի մասն են (հատոր 1-ին գ. թ. 17, 42):

2) ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 05.08.2016 թվականի թիվ ՇԴ3/0018/01/16 քրեական գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած դատավճռի համաձայն՝ Խաչատուր Ենգոյանը 18.02.2015 թվականին ժամը 22:30-ի սահմաններում իր վարած (Mazda MPVե մակնիշի 34 DZ 878 հաշվառման համարանիշով ավտոմեքենայով Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում վրաերթի է ենթարկել հետիոտներ Մանուկ Ամիրյանին, Գագիկ Մանուկյանին և Գարիկ Արշակյանին, որի արդյունքում անզգուշությամբ առաջացրել է Մանուկ Ամիրյանի և Գագիկ Մանուկյանի մահը: Խաչատուր Ենգոյանը ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողել և դիմել է փախուստի, սակայն հաջորդ օրը ներկայացել է ոստիկանություն և հայտնել իր կատարած հանցանքի մասին (հատոր 1-ին գ. թ. 33-41):

3) Պատահարը տեղի է ունեցել 18.02.2015 թվականին ժամը 22:30-ի սահմաններում, որի մասին Ընկերությունը տեղեկացվել է 10.05.2017 թվականին (չվիճարկվող փաստ)։

4) Տուժողի իրավահաջորդներ Ասքանազ Մանուկյանը և Լեռնիկ Ամիրյանը դիմել են Ընկերությանը Ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ (հատոր 1-ին գ. թ 19, 25):

5) Թիվ A07785 վճարման հանձնարարագրի համաձայն՝ 17.05.2017 թվականին ապահովագրողի կողմից տուժողի իրավահաջորդ Լեռնիկ Ամիրյանին որպես ապահովագրական հատուցում վճարվել է 1.000.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին գ. թ. 29-30):

6) Թիվ A07784 վճարման հանձնարարագրի համաձայն՝ 17.07.2017 թվականին ապահովագրողի կողմից տուժողի իրավահաջորդ Ասքանազ Մանուկյանին որպես ապահովագրական հատուցում վճարվել է 1.000.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին գ. թ. 31-32):

7) Ընկերությունն իր կողմից վճարված ապահովագրական հատուցման չափով դատական կարգով հետադարձ պահանջ է ներկայացրել ապահովադիր Արկադի Անդրեասյանին, ինչպես նաև վնաս պատճառած անձ Խաչատուր Ենգոյանին: Հայցադիմումը դատարան է մուտքագրվել 23.02.2018 թվականին (հատոր 1-ին գ.թ 8-12):

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝

Հայաստանի

Հանրապետության

իրավական

համակարգում

ապահովագրության ընդհանուր պայմանների դերի և պարտադիրության վերաբերյալ կարևոր

4

նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

1.

ո՞ր դեպքերում են ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների բյուրոյի (Բյուրո) կանոնները հանդիսանում ապահովագրության պայմանագրի մաս և արդյո՞ք այդ կանոններով կարգավորվում են միայն ապահովագրության պայմանագրից ծագած իրավահարաբերություններ,

2. արդյո՞ք ապահովագրական ընկերությունը զրկվում է հետադարձ պահանջի ներկայացման իր իրավունքից բոլոր այն դեպքերում, երբ նման պահանջը նախ և առաջ չի ներկայացնում պարտապանին ծանուցում իրականացնելու միջոցով:

ա. ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրությունն ունի բարձրագույն

իրավաբանական

ուժ:

Օրենքները

պետք

է

համապատասխանեն

սահմանադրական օրենքներին, իսկ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը՝ սահմանադրական օրենքներին և օրենքներին: Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

(Նորմատիվ իրավական ակտերի մասինե ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտը Հայաստանի Հանրապետության ժողովրդի, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված մարմինների կամ պաշտոնատար անձանց ընդունած գրավոր իրավական ակտն է, որը պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար: Նույն հոդվածի համաձայն՝

օրենսդրական ակտը Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամ Ազգային ժողովի ընդունած նորմատիվ իրավական ակտն է՝ Սահմանադրությունը, սահմանադրական օրենքները և օրենքները,

ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված լինելու դեպքում Սահմանադրությամբ նախատեսված մարմինների ընդունած նորմատիվ իրավական ակտն է, անհատական իրավական ակտը նորմատիվ իրավական ակտի հիման վրա և դրան համապատասխան ընդունված գրավոր իրավական ակտն է, որը սահմանում է վարքագծի կանոն կամ առաջացնում է փաստական հետևանքներ և վերաբերում է միայն դրանում անհատապես նշված անձի կամ անձանց,

ներքին (լոկալ) իրավական ակտը նորմատիվ իրավական ակտի հիման վրա և դրան համապատասխան ընդունված իրավական ակտն է, որը, սահմանում է վարքագծի կանոն այն անձանց

խմբի

համար,

որոնք

դա

ընդունող

մարմնի

հետ

աշխատանքային,

քաղաքացիաիրավական կամ վարչական հարաբերությունների մեջ են կամ օգտվում են դա ընդունող մարմնի ծառայություններից կամ աշխատանքներից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավական ակտը վարքագծի կանոններ պարունակող գրավոր փաստաթուղթ է, որը պայմանավորված իրավական ակտ ընդունելու իրավասություն

ունեցող

սուբյեկտների

կարգավիճակով,

կարգավորման

ենթակա

5

իրավահարաբերությունների բնույթով և հասցեատերերի շրջանակով՝ դասակարգվում է մի քանի տեսակների: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետության իրաավական համակարգում հայտնի են իրավական ակտերի հետևյալ տեսակները՝ 1. նորմատիվ իրավական ակտեր, 2. անհատական իրավական ակտեր, 3. ներքին (լոկալ) իրավական ակտեր: Նորմատիվ իրավական ակտերը բաժանվում են երկու խմբի՝ օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի, ընդ որում՝ ենթաօրենսդրական ակտերն իրենց իրավաբանական ուժով ստորադասվում են օրենսդրական ակտերին: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդրական ակտերի շարքում բարձրագույն իրավաբանական ուժ ունի Սահմանադրությունը, այնուհետև՝ սահմանադրական օրենքները, որից հետո՝ օրենքները: Սահմանադրությունը,

սահմանադրական

օրենքները

և

օրենքները,

ինչպես

նաև

ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը պարունակում են վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար: Ի տարբերություն նորմատիվ իրավական ակտերի, անհատական իրավական ակտերը վերաբերում են միայն դրանում անհատապես նշված անձի կամ անձանց, իսկ ներքին (լոկալ) իրավական ակտերը վերաբերում են անձանց խմբի, որոնք դա ընդունող մարմնի հետ աշխատանքային, քաղաքացիաիրավական կամ վարչական հարաբերությունների մեջ են կամ օգտվում են դա ընդունող մարմնի ծառայություններից կամ աշխատանքներից:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել այն կարևոր հանգամանքը, որ ինչպես անհատական, այնպես էլ ներքին (լոկալ) իրավական ակտերն ընդունվում են նորմատիվ իրավական ակտի հիման վրա և դրան համապատասխան, ինչից ուղղակիորեն բխում է, որ անհատական և ներքին (լոկալ) իրավական ակտերը ևս պարտադիր են այդ ակտերի հասցեատերերի համար: Այլ կերպ ասած՝ չնայած այն հանգամանքին, որ անհատական և ներքին (լոկալ) իրավական ակտերը չեն պարունակում վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար, այդուհանդերձ, այդպիսի ակտերով սահմանված նորմերը պարտադիր են այդ ակտերի հասցեատերերի համար, որը մի դեպքում կոնկրետ անձը կամ անձինք են, իսկ մյուս դեպքում ՝ անձանց կոնկրետ խումբը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այս կամ այն իրավական նորմի հասցեատիրոջը, այլ կերպ ասած՝ այն սուբյեկտներին, որոնց վարքագծի կարգավորման նպատակով ընդունվել է համապատասխան իրավական նորմը, պարզելու համար նախևառաջ կարևոր է պարզել տվյալ իրավական նորմի տեսակը, որն էլ անմիջականորեն բխում է այն իրավական ակտի տեսակից, որում արտացոլված է այդ նորմը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում առաջացող իրավահարաբերությունները կարգավորվում են ամենատարբեր իրավական ակտերով, ընդ որում՝ միևնույն ոլորտը կարող է կարգավորվել ինչպես տարբեր իրավաբանական ուժ, այնպես էլ տարբեր հասցեատերեր ունեցող իրավական ակտերով, ինչը նշանակում է, որ իրավահարաբերության այս կամ այն մասնակցի գործողությունները պետք է գնահատվեն հենց այդ մասնակցի վարքագիծը կարգավորող իրավական նորմեր պարունակող իրավական ակտի լույսի ներքո՝ անկախ տվյալ ոլորտում առաջացող հարաբերությունների մյուս մասնակիցների վարքագիծը այլ իրավական ակտերով կարգավորման ենթարկված լինելու հանգամանքից: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ օրենսդիրը իրավահարաբերության մասնակիցներին հնարավորություն է ընձեռել նաև փոխադարձ համաձայնությամբ սահմանել միմյանց վարքագծի կարգավորման կանոններ՝ պայմանագիր

6

կնքելու միջոցով, ինչը, անշուշտ, պետք է համապատասխանի օրենսդրի սահմանած ընդհանուր կանոներին:

Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (Պայմանագիր և օրենքե վերտառությամբ 438-րդ հոդվածին: Այսպես՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 438-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանագիրը պետք է համապատասխանի այն կնքելու պահին գործող օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված` կողմերի համար պարտադիր կանոններին (իմպերատիվ նորմերին):

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ եթե պայմանագիրը կնքելուց հետո ընդունվել է օրենք, որը սահմանում է կողմերի համար պարտադիր այլ կանոններ, քան պայմանագիրը կնքելիս գործող կանոնները, ապա կնքված պայմանագրի պայմանները պահպանում են իրենց ուժը, բացի այն դեպքերից, երբ օրենքում սահմանված է, որ դրա գործողությունը տարածվում է նախկինում կնքված պայմանագրերից ծագող հարաբերությունների վրա: Վերոհիշյալ իրավանորմի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կողմերի միջև կնքված պայմանագրի դրույթները պետք է համապատասխանեն և չհակասեն պայմանագրի կնքման պահին օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված իմպերատիվ կանոններին, իսկ եթե պայմանագրի կնքումից հետո օրենսդիրը սահմանում է կողմերի համար պարտադիր այլ կանոններ, այլ կերպ ասած՝ հակասություն է առաջանում արդեն իսկ կնքված պայմանագրի դրույթների և հետագայում օրենսդրի կողմից ընդունված նոր կանոնների միջև, ապա նախկինում կնքված պայմանագրից ծագող հարաբերությունները շարունակում են կարգավորվել պայմանագրի դրույթներով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքում սահմանվում է, որ դրա գործողությունը տարածվում է նաև նախկինում կնքված պայմանագրերից ծագող հարաբերությունների վրա: Ընդ որում՝ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 438-րդ հոդվածի 2-րդ կետի տառացի մեկնաբանությունից բխում է, որ նախկինում կնքված պայմանագրերից ծագած հարաբերությունների վրա կարող են տարածվել միայն պայմանագրերի կնքումից հետո ընդունված օրենքի դրույթները, ինչից էլ հետևում է, որ օրենսդիրն ի սկզբանե բացառել է այլ իրավական ակտերով (այդ թվում նաև՝ Բյուրոյի կանոններով1) սահմանված` կողմերի համար պարտադիր կանոնների գործողությունը՝ նախկինում կնքված պայմանագրերից ծագած հարաբերությունների վրա տարածելու հնարավորությունը:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կողմերի միջև կնքված պայմանագրից ծագած իրավահարաբերությունները կարգավորվում են պայմանագրով սահմանված պայմաններով, իսկ հետագայում ընդունված օրենքով կողմերի համար պայմանագրի համեմատ նոր կանոններ սահմանված լինելու դեպքում նոր օրենքով սահմանված կանոնները պայմանագրից ծագած հարաբերությունների վրա կարող են տարածվել միայն այն դեպքում, երբ օրենքում ուղղակիորեն նշված է՝ դրա գործողությունը նախկինում կնքված պայմանագրերից ծագող հարաբերությունների վրա տարածվելու մասին:

բ. Սույն որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր 1

Այս հարցին առավել մանրամասն անդրադարձ է կատարվել սույն որոշման 4-րդ կետի (գե ենթակետում։

7

ապահովագրության ոլորտում առաջացող իրավահարաբերությունների կարգավորման հարցերին:

Այսպես՝

(Ավտոտրանսպորտային

միջոցների

օգտագործումից

բխող

պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասինե ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի

Հանրապետության

քաղաքացիական

օրենսգրքով,

նույն

օրենքով,

(Ապահովագրության

և

ապահովագրական

գործունեության

մասինե

Հայաստանի

Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (...) իրավական ակտերով, Բյուրոյի կանոններով և իրավական այլ ակտերով: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության ոլորտում առաջացող իրավահարաբերությունները, նախևառաջ, կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, որը, որպես ապահովագրության ոլորտի ընդհանուր սկզբունքները և կանոները սահմանող նորմատիվ իրավական ակտ, պարունակում է հետևյալ կարևոր դրույթները.

ՀՀ

քաղաքացիական

օրենսգրքի

983-րդ

հոդվածի

1-ին

կետի

համաձայն`

ապահովագրությունն իրականացվում է ապահովագրողի հետ ապահովադրի կնքած ապահովագրության պայմանագրի և (կամ) ապահովագրական վկայագրով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում կարող է իրականացվել կամավոր և պարտադիր ապահովագրություն: Կամավոր ապահովագրությունն ապահովադրի կամավոր ցանկությամբ ապահովագրողի հետ ապահովագրության պայմանագիր կնքելու միջոցով իրականացվող ապահովագրությունն է: Պարտադիր ապահովագրությունը ապահովադրի կամքից անկախ ապահովագրողի հետ օրենքի ուժով ծագող հարաբերություններն են, որի տեսակները, պայմաններն ու իրականացման կարգը կարգավորվում են նույն օրենսգրքով, (Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով և պարտադիր ապահովագրության մասին համապատասխան օրենքներով:

ՀՀ

քաղաքացիական

օրենսգրքի

996-րդ

հոդվածի

1-ին

կետի

համաձայն`

ապահովագրության պայմանագրով մի կողմը` ապահովագրողը, որոշակի միանվագ կամ պարբերական վճարի (ապահովագրավճարի) դիմաց պարտավորվում է մյուս կողմին` ապահովադրին կամ նրա մատնանշած անձին (շահառուին), որոշակի ապահովագրական գումարի շրջանակներում հատուցել որոշակի իրադարձության (իրադարձությունների) տեղի ունենալու արդյունքում պատճառված վնասը կամ դրա մի մասը կամ տրամադրել որոշակի գումար (ապահովագրական հատուցում), եթե այդ իրադարձությունների տեղի ունենալը կրում է հավանական և (կամ) պատահական բնույթ և կախված չէ կողմերի կամ ապահովագրված անձի կամ շահառուի կամքից (բացառությամբ կյանքի ապահովագրության այն դեպքերի, երբ հատուցվում է որոշակի հավաստի և ակնկալվող իրադարձության տեղի ունենալը): ՀՀ

քաղաքացիական

օրենսգրքի

998-րդ

հոդվածի

1-ին

կետի

համաձայն`

ապահովագրության պայմանագրի էական պայմաններն են՝ ապահովագրության օբյեկտը, ապահովագրական պատահարը (պատահարները) կամ իրադարձությունը, որի տեղի ունենալու դեպքում տրվում է ապահովագրական հատուցումը, ապահովագրական գումարի չափը, ապահովագրական հատուցման կարգը, ապահովագրավճարի չափը, ապահովագրական

8

պատահարի տեղի ունենալու մասին ապահովադրի և (կամ) շահառուի կողմից ապահովագրողին տեղեկացնելու կարգը և ժամկետները, վնասի գնահատման կարգը, ապահովադրի կողմից ապահովագրավճարի` պայմանագրում սահմանված ժամկետներում և կարգով չվճարելու հետևանքները:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ապահովագրության պայմանագրում պետք է նշվեն նաև՝ ապահովագրության պայմանագրի գործողության ժամկետը, ապահովագրության պայմանագրի փոփոխման, լրացման և վաղաժամկետ լուծման կարգը, նշում այն մասին, որ ապահովադիրը

ծանոթացել

է

ապահովագրության

վկայագրի

պայմաններին,

ապահովագրության պայմանագիրը կնքելու տարին, ամիսը, ամսաթիվը: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ապահովագրության վկայագիրը պետք է ներառի հետևյալ վավերապայմանները՝ ապահովագրության վկայագրի համարը, ապահովագրողի անվանումը և գտնվելու վայրը, հեռախոսահամարը, ինտերնետային կայքի հասցեն, ապահովադրի շահառուի անունը կամ անվանումը, գտնվելու վայրն ու հեռախոսահամարը, ապահովագրության համապատասխան դասը և ենթադասը, ապահովագրության պայմանագրի գործողության

ժամկետը,

ապահովադրի

ստորագրությունը

(եթե

ապահովադիրը

իրավաբանական անձ է, նրա գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությունը) և նշում այն մասին, որ ապահովադիրը ծանոթացել է ապահովագրության պայմանագրի պայմաններին, ապահովագրողի կողմից լիազորված անձի ստորագրությունը կամ դրա ֆաքսիմիլային վերարտադրությունը, ապահովագրության վկայագիրը տալու տարին, ամիսը, ամսաթիվը, ապահովագրական գումարի չափը, ապահովագրական պատահարը կամ իրադարձությունը, որի տեղի ունենալու դեպքում տրվում է ապահովագրական հատուցումը, ապահովագրական պատահարի տեղի ունենալու մասին ապահովադրի և (կամ) շահառուի կողմից ապահովագրողին տեղեկացնելու կարգը և ժամկետները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 999-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանները, որոնցով կնքվում է ապահովագրության պայմանագիրը, կարող են որոշվել ապահովագրողի կամ ապահովագրողների

միության

ընդունած

կամ

հաստատած

ապահովագրության

համապատասխան տեսակի, դասի համար սահմանված ստանդարտ պայմաններով (ապահովագրության ընդհանուր պայմաններ): Եթե ապահովագրության պայմանագիրը կնքվել է ապահովագրողի

կամ

ապահովագրական

միությունների

կողմից

հաստատված

ապահովագրության

պայմանագրի

ընդհանուր

պայմանների

հիման

վրա,

ապա

ապահովագրության պայմանագիրը պետք է հղում պարունակի այդ պայմաններին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ապահովագրության ընդհանուր պայմաններում պարունակվող և ապահովագրության պայմանագրի մեջ չընդգրկված պայմանները պարտադիր են ապահովադրի (շահառուի) համար, եթե պայմանագրում ուղղակի վկայակոչված է այդ ընդհանուր պայմանների կիրառումը, և այդ պայմանները կցված են պայմանագրին, ընդ որում, պայմանագիր կնքելիս ապահովագրական պայմանների հանձնումն ապահովադրին պետք է հավաստվի պայմանագրի մեջ կատարվող գրառմամբ:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ապահովագրության պայմանագիր կնքելիս ապահովադիրը և ապահովագրողը պետք է գրավոր (ապահովագրական պայմանագրով կամ առանձին համաձայնությամբ) պայմանավորվեն ապահովագրության ընդհանուր պայմանների առանձին դրույթներ փոփոխելու, վերացնելու կամ լրացնելու կարգի վերաբերյալ: Ընդ որում, եթե նախատեսված է ընդհանուր պայմանների միակողմանի փոփոխումն առանց ապահովադրի համաձայնության, ապա պայմանագրում պետք է ամրագրվի այդպիսի փոփոխության դեպքում

9

ապահովագրողի կողմից ապահովադրին նախապես ծանուցելու պարտականությունը և այդպիսի փոփոխության հետ համաձայն չլինելու դեպքում պայմանագիրն անմիջապես լուծելու ապահովադրի իրավունքը:

Վերոգրյալ իրավանորմերի համալիր վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապահովագրությունն իրականացվում է ապահովագրողի հետ ապահովադրի կնքած ապահովագրության պայմանագրի և (կամ) ապահովագրական վկայագրի հիման վրա, ընդ որում՝ օրենքով սահմանված են այն անհրաժեշտ և էական պայմանները, որոնք պետք է պարտադիր նշվեն ապահովագրության պայմանագրի կամ ապահովագրական վկայագրի մեջ: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ապահովագրության պայմանագրի որոշակի պայմաններ կարող են որոշվել նաև ապահովագրողի կամ ապահովագրողների

միության

ընդունած

կամ

հաստատած

ապահովագրության

համապատասխան տեսակի, դասի համար սահմանված ստանդարտ պայմաններով (ապահովագրության ընդհանուր պայմաններ), ինչի պարագայում ապահովագրության պայմանագիրը պետք է պարտադիր հղում պարունակի այդ պայմաններին: Բացի այդ, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ապահովագրության պայմանագիր կնքելիս ապահովադիրը և ապահովագրողը պետք է գրավոր (ապահովագրական պայմանագրով կամ առանձին համաձայնությամբ) պայմանավորվեն ապահովագրության ընդհանուր պայմանների առանձին դրույթներ փոփոխելու, վերացնելու կամ լրացնելու կարգի վերաբերյալ և եթե նախատեսված է ընդհանուր պայմանների միակողմանի փոփոխումն առանց ապահովադրի համաձայնության, ապա պայմանագրում պետք է ամրագրվի այդպիսի փոփոխության դեպքում ապահովագրողի կողմից ապահովադրին նախապես ծանուցելու պարտականությունը և այդպիսի փոփոխության հետ համաձայն չլինելու դեպքում պայմանագիրն անմիջապես լուծելու ապահովադրի իրավունքը:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապահովագրողի կամ ապահովագրողների

միության

ընդունած

կամ

հաստատած

ապահովագրության

համապատասխան տեսակի, դասի համար սահմանված ստանդարտ պայմանները հանդիսանում են ապահովագրական պայմանագրի անբաժանելի մաս միայն այն դեպքում, երբ ապահովագրողի և ապահովադրի միջև կնքված ապահովագրության պայմանագիրը պարտադիր հղում է պարունակում այդ պայմաններին, իսկ բոլոր այն դեպքերում, երբ ապահովագրության պայմանագիրը հղում է պարունակում ապահովագրության ընդհանուր պայմաններին, ապա ապահովագրության ընդհանուր պայմանները ևս, ի թիվս ապահովագրության պայմանագրի մյուս էական պայմանների, դառնում են պարտադիր ապահովագրության պայմանագրի կողմերի համար: Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել այն կարևոր հանգամանքը, որ ապահովագրության պայմանագրի անբաժանելի մաս են հանդիսանում միայն ապահովագրության այն ընդհանուր պայմանները, որոնք վերաբերում են կողմերի միջև ապահովագրության պայմանագրից ծագած հարաբերություններին, իսկ այն պայմանները, որոնք կարգավորում են կողմերի միջև կնքված ապահովագրության պայմանագրի կարգավորման ոլորտից

դուրս

գտնվող

հարաբերություններ,

բնականաբար,

չեն

հանդիսանում

ապահովագրության պայմանագրի անբաժանելի մաս:

Այսպիսով Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ապահովագրության ընդհանուր պայմանների՝ ապահովագրության պայմանագրի մաս հանդիսանալու համար անհրաժեշտ է երկու հանգամանքի միաժամանակյա առկայություն՝ 1. պայմանագիրը պետք է պարտադիր

հղում պարունակի ապահովագրության ընդհանուր պայմաններին և 2. ապահովագրության

10

ընդհանուր պայմանները պետք է կարգավորեն ապահովագրության պայմանագրից ծագած իրավահարաբերություններ:

գ.

Վճռաբեկ

դատարանը

հաջորդիվ

հարկ

է

համարում

անդրադառնալ

ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության ոլորտում առաջացող իրավահարաբերությունների կարգավորման հարցում ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների բյուրոյի (Բյուրո) ընդունած իրավական ակտերի, մասնավորապես՝ Բյուրոյի կանոների դերին և նշանակությանը: Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի կանոնադրության (Իրավական ակտերի մասին կանոներե վերտառությամբ Հավելված 2-ի 6-րդ բաժնի 1-ին գլխի 6-րդ կետի համաձայն՝ Բյուրոյի իրավական ակտերը Բյուրոյի կառավարման մարմինների, ինչպես նաև Բժշկական հանձնաժողովի

կողմից

(Ավտոտրանսպորտային

միջոցների

օգտագործումից

բխող

պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասինե ՀՀ օրենքի կամ Բյուրոյի կանոնադրությամբ սահմանված իրենց լիազորությունների շրջանակներում ընդունված ժամանակավոր կամ մշտական բնույթ կրող, մեկանգամյա կամ բազմակի կիրառման համար նախատեսված պաշտոնական գրավոր փաստաթղթեր են, որոնցով սահմանվում են պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, պատասխանատվություններ, սահմանափակումներ կամ վարքագծի այլ կանոններ:

Նույն գլխի 7-րդ կետի համաձայն՝ Բյուրոյի իրավական ակտերն ըստ բնույթի ստորաբաժանվում են երկու տեսակի` անհատական և ներքին (լոկալ): Նույն գլխի 8-րդ կետի համաձայն՝ անհատական են համարվում Բյուրոյի այն իրավական ակտերը, որոնք սահմանում են վարքագծի կանոններ միայն դրանում ուղղակի անհատապես նշված (նախատեսված) անձանց համար:

Նույն գլխի 9-րդ կետի համաձայն՝ Ներքին են համարվում Բյուրոյի այն իրավական ակտերը, որոնցով սահմանվող վարքագծի կանոնները տարածվում են միայն անորոշ կամ որոշակի (բայց ոչ անհատական) այն անձանց վրա, ովքեր` 1) Բյուրոյի հետ գտնվում են աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ կամ 2) օգտվում են Բյուրոյի ծառայություններից կամ աշխատանքներից կամ 3) Բյուրոյի անդամներ են: Նույն գլխի 10-րդ կետի համաձայն՝ Բյուրոյի կողմից ընդունվում են երկու խմբի ներքին իրավական ակտեր` 1) Բյուրոյի կանոններ, 2) Բյուրոյի այլ ներքին իրավական ակտեր: Նույն գլխի 11-րդ կետի համաձայն՝ Բյուրոյի կանոններն իրենց հերթին բաժանվում են հետևյալ տեսակների`1) Բյուրոյի ընդհանուր կանոններ, 2) Բյուրոյի ներքին կանոններ: Նույն գլխի 12-րդ կետի համաձայն՝ Բյուրոյի ընդհանուր կանոններ են համարվում Բյուրոյի այն ներքին իրավական ակտերը, որոնք Բյուրոյի կողմից ընդունվում են որպես ԱՊՊԱ համակարգի կարգավորող մարմին կամ հասարակական կազմակերպություն, և որոնցով պահանջներ են սահմանվում ԱՊՊԱ համակարգի մասնակիցների, Բյուրոյի և (կամ) Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունների` միմյանց միջև հարաբերությունների նկատմամբ։ Բյուրոյի կողմից ընդունված ցանկացած իրավական ակտ համարվում է Բյուրոյի ընդհանուր կանոն, եթե պարունակում է թեկուզ մեկ դրույթ, որն առնչվում է Բյուրոյի, նրա անդամ ապահովագրական ընկերությունների և (կամ) ԱՊՊԱ համակարգի մասնակիցների` միմյանց միջև հարաբերություններին: Բյուրոյի ընդհանուր կանոններ են համարվում նաև Բյուրոյի

11

ընդհանուր կանոններում փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող, ինչպես նաև Բյուրոյի ընդհանուր կանոնների կամ դրանց մի մասի գործողությունը դադարեցնող իրավական ակտերը` նույնիսկ այդ փոփոխությունների կամ լրացումների` նույն կետով նախատեսված հարաբերությունները կարգավորող դրույթներ չպարունակելու դեպքում: Բյուրոյի ընդհանուր կանոնները հաստատվում են Բյուրոյի խորհրդի կողմից, իսկ (Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասինե ՀՀ օրենքի կամ Բյուրոյի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում` Բյուրոյի անդամների ընդհանուր ժողովի կամ Բժշկական հանձնաժողովի կողմից։ Այսպիսով Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Բյուրոյի կանոնները հանդիսանում են ներքին (լոկալ) իրավական ակտեր, ինչը ենթադրում է, որ Բյուրոյի կանոները սահմանում են վարքագծի կանոններ անձանց խմբի համար, ընդ որում՝ պայմանավորված յուրաքանչյուր կանոնի բովանդակությամբ՝ յուրաքանչյուր դեպքում տարբեր է անձանց այն խումբը, որը հանդիսանում է Բյուրոյի այս կամ այն կանոնի հասցեատեր, քանի որ մի դեպքում այդ հասցեատերերը Բյուրոյի անդամ հանդիսացող ապահովագրական ընկերություններն են, իսկ մյուս դեպքում՝ ԱՊՊԱ համակարգի մասնակիցները:

դ.

Վճռաբեկ

դատարանը,

անդրադառնալով

ապահովագրության

ոլորտում

ապահովագրական ընկերության հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունքին և այդ իրավունքի ծագման հիմքերին, ինչպես նաև իրացման պայմաններին, հարկ է համարում արձանագրել հետևյալը.

(Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասինե ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով հստակ և սպառիչ սահմանված են այն դեպքերը, երբ ապահովագրական ընկերությունը հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունք է ձեռք բերում վնաս պատճառած անձի, վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ապահովադրի), ինչպես նաև օրենքով սահմանված այլ անձանց նկատմամբ:

Այսպես.

(Ավտոտրանսպորտային

միջոցների

օգտագործումից

բխող

պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասինե ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին

մասի համաձայն`

ապահովագրական

ընկերությունը

հետադարձ

պահանջի

(սուբրոգացիայի) իրավունք ունի՝

1) վնաս պատճառած անձի նկատմամբ, եթե`

ա. նա ապահովագրական պատահարի ժամանակ ավտոտրանսպորտային միջոցը վարել է ալկոհոլի, թմրանյութերի կամ հոգեմետ նյութերի ազդեցության ներքո.

բ. նա առանց հիմնավոր պատճառի լքել է պատահարի վայրը կամ խուսափել է ալկոհոլի, թմրանյութերի կամ այլ հոգեմետ նյութերի օգտագործման փաստի վերաբերյալ քննություն անցնելուց.

գ. նա ապահովագրական պատահարի պահին չի ունեցել ավտոտրանսպորտային միջոցը վարելու իրավունք կամ օրենքով սահմանված կարգով զրկված է եղել այդպիսի իրավունքից, բացառությամբ նույն մասի 2-րդ կետի (գե ենթակետով նախատեսված դեպքի.

դ. ԱՊՊԱ պայմանագրով սահմանված ժամկետում և կարգով ապահովագրական ընկերությունը չի տեղեկացվել ապահովագրական պատահարի մասին.

2) վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ապահովադրի) նկատմամբ, եթե՝

12

ա. ավտոտրանսպորտային միջոցը վնասի պատճառման պահի դրությամբ չի անցել տեխնիկական զննություն, և պատահարի առաջացման անմիջական պատճառ է դարձել ավտոտրանսպորտային միջոցի այնպիսի անսարքությունը, որը կարող էր բացահայտվել տեխնիկական զննություն անցնելու դեպքում.

բ. ԱՊՊԱ պայմանագրով սահմանված ժամկետում և կարգով ապահովագրական ընկերությունը չի տեղեկացվել ապահովագրական պատահարի մասին.

գ. ավտոտրանսպորտային միջոցի վարումը վստահել է այն վարելու իրավունք չունեցող անձին և գիտեր կամ կարող էր իմանալ, որ այդ անձը չունի վարելու իրավունք.

դ. ԱՊՊԱ պայմանագիրը կնքելիս ակնհայտ սուտ տեղեկություններ է հայտնել ապահովագրական ընկերությանն ապահովագրության ռիսկայնության աստիճանը որոշելու համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, եթե այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել ապահովագրական ընկերությանը մինչև ապահովագրական պատահարը.

3) ինչպես նաև՝

ա. պատահարի տարածքի կամ ճանապարհի սեփականատիրոջ նկատմամբ, եթե պատահարը տեղի է ունեցել տարածքի կամ ճանապարհի անսարքության կամ թերության պատճառով, և դրանում առկա է սեփականատիրոջ մեղքը.

բ.

ավտոտրանսպորտային

միջոցի

տեխնիկական

զննություն

իրականացրած

կազմակերպության նկատմամբ, եթե պատահարի առաջացման անմիջական պատճառ է դարձել ավտոտրանսպորտային միջոցի այնպիսի անսարքությունը, որը չի բացահայտվել տեխնիկական զննության ընթացքում` դրա թերի կամ ոչ պատշաճ իրականացման հետևանքով.

գ. օրենքով սահմանված դեպքերում և կարգով այլ անձանց նկատմամբ, որոնց մեղքով տեղի է ունեցել պատահարը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե նույն հոդվածի համաձայն` ապահովագրական ընկերությունը հետադարձ պահանջի իրավունք է ձեռք բերում մի քանի անձի նկատմամբ, ապա այդ անձինք ապահովագրական ընկերության նկատմամբ հանդես են գալիս որպես համապարտ պարտապաններ:

Այսպիսով Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ապահովագրական ընկերության հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունքը ծագում է օրենքի ուժով, քանի որ այդ իրավունքի ծագման հիմքերը թվարկված են օրենքում, ինչից էլ բխում է, որ ապահովագրական ընկերության հետադարձ պահանջի (սուբրոգացիայի) իրավունքի իրացման արդյունքում առաջացող հարաբերությունները դուրս են ԱՊՊԱ պայմանագրի կարգավորման ոլորտից: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ հետադարձ պահանջի իրավունքն ապահովագրական ընկերության սուբյեկտիվ իրավունքն է և վերջինս ինքն է որոշում իրացնել, թե չիրացնել իր սուբյեկտիվ իրավունքը, ինչպես նաև ինքնուրույն է որոշում իր իրավունքի իրացման, այսինքն՝ պարտապանի նկատմամբ հետադարձ պահանջի ներկայացման պայմանները և ժամանակը: Այդուհանդերձ, բոլոր այն դեպքերում, երբ ապահովագրական ընկերությունը որոշում է օգտվել իր իրավունքից և հետադարձ պահանջ ներկայացնել պարտապանի նկատմամբ, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապահովագրական ընկերությունը պարտավոր է իր այդ իրավունքն իրացնել այդ իրավունքի իրացման պահին գործող իրավակարգավորումների, այդ թվում նաև՝ Բյուրոյի այդ պահի դրությամբ գործող կանոնների համաձայն:

13

(Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոե իրավաբանական անձանց միության խորհրդի 26.09.2016 թվականի թիվ 37-Լ որոշմամբ հաստատված և 28.02.2017 թվականի թիվ 8-Լ որոշմամբ փոփոխված (ԱՊՊԱ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐե թիվ RL 1-001 կանոնների գործողության ժամկետի սկիզբ է սահմանվել 01.04.2017 թվականը: Վերոհիշյալ կանոնների 1-ին կետի համաձայն՝ նույն կանոններով կարգավորվում են ԱՊՊԱ ոլորտի մասնակիցների միջև պայմանագրերի կնքման, պատահարների կարգավորման, փորձաքննությունների իրականացման, հատուցումների կարգավորման և հետադարձ պահանջի կիրառման գործընթացում առաջացող հարաբերությունները:

Վերոհիշյալ կանոնների 100-րդ կետի համաձայն՝ այն դեպքում, երբ ՀՊԱ-ն (Հատուցման պարտավորությամբ Ապահովագրողը՝ (Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասինե ՀՀ օրենքի համաձայն տուժողին

ապահովագրական

հատուցում

վճարելու

պարտավորություն

ունեցող

Ապահովագրողը կամ Բյուրոն) մտադիր է օգտվել հետադարձ պահանջի իրականացման իր իրավունքից, ապա նման պահանջը նախ և առաջ պետք է ներկայացվի պարտապանին ծանուցում իրականացնելու միջոցով՝ նույն կանոններով նախատեսված ծանուցման եղանակներով և պարտավորության կատարման համար ողջամիտ ժամկետ տրամադրելով: Վերոհիշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Բյուրոյի վերոհիշյալ կանոնը կարգավորում է ապահովագրական ընկերության կողմից օրենքով նախատեսված հիմքերից ծագած հետադարձ պահանջի իրավունքի իրացման կարգը, ուստի վերոհիշյալ կանոնի հասցեատերը հետադարձ պահանջի իր իրավունքից օգտվող ապահովագրական ընկերությունն է, ինչը նշանակում է, որ անկախ ապահովագրական ընկերության և ապահովադրի միջև կնքված ապահովագրության պայմանագրի կնքման, ինչպես նաև գործողության ժամանակից, վերոհիշյալ կանոնը գործողության մեջ դրվելու պահից սկսած պարտադիր է ապահովագրական ընկերության համար՝ վերոհիշյալ կանոնի գործողության մեջ դրվելուց հետո պարտապանին հետադարձ պահանջ ներկայացնելիս, քանի որ այդ կանոնով կարգավորվող հարաբերությունը՝ պարտապանի

նկատմամբ

ապահովագրական

ընկերության

հետադարձ

պահանջի

ներկայացումը դուրս է ապահովագրության պայմանագրով կարգավորվող հարաբերությունների շրջանակից:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Ընկերության և Արկադի Անդրեասյանի միջև 25.04.2014 թվականին կնքված (Ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրությանե թիվ SG 9

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
23 հուլիսի, 2021 թ.
Գործի #:
ԼԴ/0611/02/18
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել