Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Այվազյան — ԵԷԴ/0040/01/16
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Այվազյան — ԵԷԴ/0040/01/16

Վճռաբեկ դատարանԵԷԴ/0040/01/1624 դեկտեմբերի, 2018 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ 2 Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2015 թվականի փետրվարի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի, 312-րդ հոդվածի 1-ին մասի, 313-րդ հոդվածի 1-ին մասի, 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 90150215 քրեական գործը։ 2015 թվականի փետրվարի 18-ին Ալեքսանդր Արտեմի Այվազյանը և Քրիստինա Ռաֆայելի Ջամալյանը ձերբակալվել են: Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի փետրվարի 20-ի որ

Ամբողջ Տեքստ

ԵԷԴ/0040/01/16

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԵԷԴ/0040/01/16

Նախագահող դատավոր`

Տ.Սահակյան

Դատավորներ`

Ա.Ազարյան

Ռ.Մխիթարյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), նախագահությամբ`

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

մասնակցությամբ` դատավորներ

Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

քարտուղարությամբ`

Մ.ԱՎԱԳՅԱՆԻ

մասնակցությամբ`

դատախազ

Վ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

ամբաստանյալներ

Ա.ԱՅՎԱԶՅԱՆԻ

Ք.ՋԱՄԱԼՅԱՆԻ

Է.ՋԱՄԱԼՅԱՆԻ

2018 թվականի դեկտեմբերի 24-ին

ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալներ Ալեքսանդր Արտեմի Այվազյանի, Քրիստինա Ռաֆայելի Ջամալյանի և Էդգար Ռաֆայելի Ջամալյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի փետրվարի 15-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վ.Հարությունյանի բողոքը,

ՊԱՐԶԵՑ

2

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2015 թվականի փետրվարի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի, 312-րդ հոդվածի

1-ին մասի, 313-րդ

հոդվածի 1-ին մասի, 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, 375-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 90150215 քրեական գործը։

2015 թվականի փետրվարի 18-ին Ալեքսանդր Արտեմի Այվազյանը և Քրիստինա Ռաֆայելի Ջամալյանը ձերբակալվել են:

Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի փետրվարի 20-ի որոշմամբ Ք.Ջամալյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:

Նախաքննության մարմնի՝ նույն օրվա մեկ այլ որոշմամբ Ա.Այվազյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Նախաքննության մարմնի՝ 2016 թվականի մարտի 15-ի որոշմամբ Էդգար Ռաֆայելի Ջամալյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: 2016

թվականի

մարտի

21-ի

որոշմամբ

թիվ

90150215

քրեական

գործից

Ա.Այվազյանի, Ք.Ջամալյանի և Է.Ջամալյանի մասով անջատվել և առանձին վարույթում է առանձնացվել թիվ 90151116 քրեական գործը:

2016 թվականի ապրիլի 11-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)։

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի օգոստոսի 1-ի դատավճռով Ա.Այվազյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ կետերով և դատապարտվել տուգանքի՝ 800.000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառմամբ հաշվակցվել է Ա.Այվազյանին կալանքի տակ պահելու 8 (ութ) ամիս 24 (քսանչորս) օրը, նրա նկատմամբ նշանակված պատիժը մեղմացվել է, և վերջնական պատիժ է սահմանվել տուգանք՝ 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

3

Ք.Ջամալյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել տուգանքի՝ 700.000 (յոթ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառմամբ հաշվակցվել է Ք.Ջամալյանին կալանքի տակ պահելու 9 (ինը) ամիս 24 (քսանչորս) օրը, նրա նկատմամբ նշանակված պատիժը մեղմացվել է, և վերջնական պատիժ է սահմանվել տուգանք՝ 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 103.1-րդ հոդվածի 1-ին մասի կիրառմամբ Ք.Ջամալյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի է բռնագանձվել 220.000 (երկու հարյուր քսան հազար) ՀՀ դրամ գումար՝ որպես հանցագործության կատարման արդյունքում ստացված օգուտ:

Նույն դատավճռով ճանաչվել և հռչակվել է Է.Ջամալյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքի կատարման մեջ՝ հանցակազմի բացակայության հիմքով: 3.

Ամբաստանյալ

Ա.Այվազյանի

պաշտպան

Մ.Գրիգորյանի

և

մեղադրող

Վ.Հարությունյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի փետրվարի 15-ի որոշմամբ բողոքները մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի օգոստոսի 1-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի փետրվարի 15-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերել ամբաստանյալ Ա.Այվազյանի պաշտպան Ա.Մելքոնյանը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վ.Հարությունյանը:

ՀՀ

գլխավոր

դատախազի

տեղակալ

Վ.Հարությունյանի

վճռաբեկ

բողոքի

կապակցությամբ պատասխան է ներկայացրել ամբաստանյալ Ա.Այվազյանը՝ փաստելով, որ վճռաբեկ բողոքն անհիմն է:

Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի մայիսի 4-ի որոշումով ամբաստանյալ Ա.Այվազյանի պաշտպան Ա.Մելքոնյանի բողոքը վերադարձվել է՝ բողոքի ձևական սխալները շտկելու և կրկին ներկայացնելու համար:

Ամբաստանյալ Ա.Այվազյանի պաշտպան Ա.Մելքոնյանը կրկին ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը վարույթ ընդունելը մերժվել է Վճռաբեկ դատարանի՝ 2018 թվականի հունիսի 29-ի որոշմամբ:

Վճռաբեկ դատարանի՝ նույն օրվա մեկ այլ որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վ.Հարությունյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

4

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ալեքսանդր Այվազյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի

3-

րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա` ((…) զբաղեցնելով

Երևանի բժշկական համալսարանի թերապիայի թիվ 1 ամբիոնի վարիչի պաշտոնը և ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 16-ի՝ թիվ 1112-Ն որոշմամբ ընդգրկված լինելով

կենտրոնական

բժշկական

հանձնաժողովի

կազմում,

հանդիսանալով

պաշտոնատար անձ, Աշտարակի տարածքային զինկոմիսարիատում հաշվառված զորակոչիկ Գրիգոր Դավթի Դավթյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու՝ նրա վերաբերյալ ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հիմք հանդիսացող եզրակացություն տալու համար, 2014 թվականի դեկտեմբեր ամսվա վերջերին Գրիգոր Դավթյանի ազգական, (Էրեբունիե ԲԿ-ի բուժքույր Գայանե Ղուկասյանից, վերջինիս աշխատասենյակում, պահանջել է խոշոր չափի՝ 688.950 ՀՀ դրամին համարժեք 1500 ԱՄՆ դոլար կաշառք (…)ե1:

5.1. Քրիստինա Ջամալյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա` ((…) աշխատելով

(Էրեբունիե բժշկական կենտրոնում որպես ալերգոլոգիական ծառայության ղեկավար, բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի՝ 19.09.2014թ. թիվ 321 հրամանով ընդգրկված լինելով 2014թ. ձմեռային զորակոչի ընթացքում զինապարտների հետազոտություն և փորձաքննություն իրականացնող բժշկական հանձնաժողովի կազմում, հանդիսանալով պաշտոնատար անձ, կաշառքի դիմաց Էրեբունու զինկոմիսարիատում հաշվառված և նույն զինկոմիսարիատի կողմից (Էրեբունիե ԲԿ ստուգիչ հետազոտման ուղեգրված զորակոչիկ

Մերուժան

Սամսոնի

Խաչատրյանի

օգտին

իր

լիազորությունների

շրջանակում գործողություններ կատարելու՝ նրա վերաբերյալ տարկետման իրավունք վերապահող ախտորոշմամբ առողջական վիճակի հետազոտման ակտ տալու և տարկետում տրամադրելու հերթական գործընթացը կազմակերպելու հարցի շուրջ 2014թ. դեկտեմբերի սկզբին իր աշխատասենյակում տեղի ունեցած զրույցի ժամանակ համաձայնություն է ձեռք բերել միջնորդ Ալեն Գագիկի Բաբայանի հետ և նրա միջոցով պահանջել է առանձնապես խոշոր չափի՝ 1.331.490 ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլար կաշառք, այնուհետև պայմանավորվել է Ալեն Բաբայանի հետ կաշառքի գումարն իր եղբորը՝ Էդգար Ռաֆայելի Ջամալյանին, հանձնելու վերաբերյալ և 2014թ. դեկտեմբերի 8-ին վերջինիս օժանդակությամբ ստացել այդ գումարից 220.000 ՀՀ դրամը, որն Ալեն 1

Տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթեր 106-126։

5

Բաբայանը ոստիկանության Կենտրոնական բաժնի վարչական շենքի հարակից տարածքում տվել է Էդգար Ջամալյանին (…)ե2:

5.2. Էդգար Ջամալյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա` ((…) օժանդակել է իր

քրոջը՝ (Էրեբունիե բժշկական կենտրոնի ալերգոլոգիական ծառայության ղեկավար, բժշկական

կենտրոնի

իրականացնող

զինապարտների

բժշկական

հետազոտություն

հանձնաժողովի

անդամ

և

փորձաքննություն

Քրիստինա

Ջամալյանին,

առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ, այն է՝ տեղյակ լինելով, որ Քրիստինա Ջամալյանը համաձայնություն է ձեռք բերել միջնորդ Ալեն Գագիկի Բաբայանի հետ 1.331.490 ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլար կաշառքի դիմաց (Էրեբունիե ԲԿ ստուգիչ հետազոտման ուղեգրված զորակոչիկ Մերուժան Սամսոնի Խաչատրյանի

վերաբերյալ

տարկետման

իրավունք

վերապահող

ախտորոշմամբ

առողջական վիճակի հետազոտման ակտ տալու և տարկետում տրամադրելու հետագա գործընթացը կազմակերպելու հարցի շուրջ, պայմանավորվածության համաձայն՝ 2014թ. դեկտեմբերի 8-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնի վարչական շենքի հարակից տարածքում հանդիպել է Ալեն Բաբայանին և նրանից ստացել կաշառքի գումարից 500 ԱՄՆ դոլարին համարժեք 220.000 ՀՀ դրամը (…)ե3: 5.3. ՀՀ առողջապահության նախարարի՝ 2014 թվականի սեպտեմբերի 16-ի՝ (2014 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում պետության կողմից երաշխավորված՝ անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում զինապարտների բժշկական հետազոտում,

փորձաքննություն

և

բուժում

իրականացնող

բժշկական

կազմակերպություններում հանձնաժողովների նախագահներ նշանակելու մասինե N 2164-Ա հրամանի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց պետական պատվերի շրջանակներում հիվանդանոցային և ցերեկային ստացիոնարի պայմաններում հետազոտումը, փորձաքննությունն ու բուժումն իրականացնողներին հանձարարվել է հրամանն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում ՀՀ առողջապահության նախարարի հաստատմանը ներկայացնել բժշկական

փորձաքննություն

և

հետազոտում

իրականացնող

հանձնաժողովների

կազմում ընդգրկվող թեկնածու բժիշկ-մասնագետների անվանացանկը4:

2

Տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթեր 106-126։

Տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթեր 106-126։

4 Տե՛ս քրեական գործ, հատոր 11-րդ, թերթեր 9-10։

3

6

Վերը նշված հրամանի հիման վրա տրված՝ (Էրեբունի ԲԿե ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի՝ (2014թ. ձմեռային զորակոչի ընթացքում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում զինապարտների բժշկական հետազոտում, փորձաքննությունն և բուժում իրականացնող բժշկական կազմակերպություններում հանձնաժողովների նախագահներ նշանակելու մասինե թիվ 321 հրամանին կից ներկայացված ցանկի 5-րդ կետի համաձայն՝ 2014 թվականի ձմեռային զորակոչի

ընթացքում

պետության

կողմից

երաշխավորված

անվճար

բժշկական

օգնության և սպասարկման շրջանակներում զինապարտների բժշկական հետազոտում, փորձաքննությունն և բուժումն իրականացնող բժշկական կազմակերպություններում հանձնաժողովների նախագահ նշված է գործադիր տնօրեն Ա.Ռոստոմյանը, իսկ ալերգոլոգիական հիվանդությունների գծով հանձնաժողովի անդամների կազմում ընդգրկված է Ք.Ռ.Ջամալյանը5:

5.4. Ք.Ջամալյանը դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ 2001 թվականից աշխատում է (Էրեբունիե ԲԿ-ում որպես ալերգոլոգիական բաժանմունքի վարիչ,

ծառայության

զորակոչային

ղեկավար։

տարիքի

հասած

Ք.Ջամալյանն

անձանց

իր ցուցմունքներում նշել է, որ

փորձաքննության

հետ

կապված

իր

գործունեությունը ներառել է բաժանմունք դիմած զինակոչիկների փաստաթղթերը զննելը, գանգատները լսելը, վերջիններիս հիվանդության պատմության տվյալների հիման վրա հետազոտություն իրականացնելը և դրա արդյունքները հանձնաժողովի նախագահին ներկայացնելը, ում որոշմամբ էլ դրանք ուղարկվել են Կենտրոնական բժշկական հանձնաժողով6։

5.5. Ք.Ջամալյանի, Է.Ջամալյանի և Ա.Բաբայանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների ձայնագրությունների համաձայն՝ 2014 թվականի դեկտեմբերի 8-ին` ժամը 10:35-ին, Է.Ջամալյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ վերջինս Ք.Ջամալյանին հայտնում է, որ պայմանավորվել է հանդիպել Ա.Բաբայանի հետ: Նույն օրը` ժամը 19:21ին, Է.Ջամալյանը Ք.Ջամալյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտնում է, որ Ա.Բաբայանն իրեն ոստիկանական բաժանմունքի մոտ է կանչել, միաժամանակ մտահոգություն հայտնում, թե կարող է իրեն ոստիկանությանը հանձնի, ապա շարունակում, որ կասի` Ա.Բաբայանը գումարը պարտքով է տալիս: Հանդիպումից հետո` ժամը 19:30-ին, Ա.Բաբայանն Է.Ջամալյանի հեռախոսով Ք.Ջամալյանի հետ

5

6

Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 227-228:

ՏեԲս քրեական գործ, հատոր 11-րդ, թերթ 35:

7

հեռախոսազրույցի ընթացքում հարցնում է, թե որքան գումար պետք է փոխանցի, իսկ Ք.Ջամալյանը պատասխանում է` 2.500 (երկու հազար հինգ հարյուր) և 500 (հինգ հարյուր):

Սակայն

Ա.Բաբայանը համաձայնում է տալ միայն

հինգ

հարյուրը`

պայմանավորվելով, որ մյուս մասով կհանդիպեն ու լրացուցիչ կխոսեն: Նշված հեռախոսազրույցից անմիջապես հետո՝ նույն օրը՝ ժամը 19:33-ին, Է.Ջամալյանի և Ք.Ջամալյանի

միջև

հեռախոսազրույցի

ժամանակ

Ք.Ջամալյանը

կշտամբում

է

Է.Ջամալյանին հեռախոսով նման հարցեր քննարկելու համար: Հաջորդ օրը՝ ժամը 14:48ին, Ք.Ջամալյանը Է.Ջամալյանին հայտնում է, որ Ա.Բաբայանը գնացել է իր մոտ, և ինքը նրանից պահանջել է տալ նաև գումարի մյուս մասը, սակայն նա չի համաձայնել` ասելով, որ անձամբ է ուզում դա անել7:

6. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն` ((…) [Քրիստինա

Ջամալյանի] [մ]եղադրանքի հիմքում դրված` 19.09.2014թ. (Էրեբունիե բժշկական կենտրոն ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի՝ թիվ 321 հրամանն ուսումնասիրելով՝ [Առաջին ատյանի դատարանը] պարզեց, որ այն վերնագրված է` (2014թ. ձմեռային զորակոչի ընթացքում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում զինապարտների բժշկական հետազոտում, փորձաքննությունն և բուժում իրականացնող բժշկական կազմակերպություններում հանձնաժողովների նախագահներ նշանակելու մասինե, այսինքն, ըստ էության, պետք է վերաբերի հանձնաժողովների նախագահներ նշանակելուն, և նրա բովանդակությունում Քրիստինա Ջամալյանին վերաբերելի որևէ դրույթ կամ նշում առկա չէ։ Ավելին, նշված հրամանով

առհասարակ

որևէ

հանձնաժողովի

կազմ

հաստատված

չէ,

ուստի

մեղադրանքի այն մասը, որ Քրիստինա Ջամալյանն ընդգրկված է եղել (բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի 19.09.2014թ. թիվ 321 հրամանով 2014թ. ձմեռային զորակոչի ընթացքում զինապարտների հետազոտություն և փորձաքննություն իրականացնող բժշկական հանձնաժողովի կազմումե, հիմնավորված չէ։

(…) [Առաջին ատյանի դատարանը] հանգում է հետևության, որ [թիվ 321 հրամանն] անհատական իրավական ակտ է, հետևաբար պարտադիր կերպով ենթակա է ծանոթացման։ Եթե նախաքննության մարմինը գտել է, որ հրամանը վերաբերելի է եղել Քրիստինա Ջամալյանին, ապա քրեական գործում պետք է առկա լիներ նաև ապացույց` վերջինիս կողմից այդ հրամանին ծանոթացված լինելու մասին։ Քրեական գործում նման ապացույցի բացակայությունը փաստում է, որ նշված հրամանը միանշանակորեն 7

ՏեԲս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթեր 119-121:

8

Քրիստինա Ջամալյանի համար պարտադիր կատարման ենթակա լինել չէր կարող։ Նման հանգամանքների առկայությամբ, նշված հրամանը Ք.Ջամալյանի համար պարտադիր լինել չէր կարող նույնիսկ այն դեպքում, եթե նրա անունը որևէ կերպ նշված լիներ հրամանի տեքստում (…)։

19.09.2014թ. (Էրեբունիե բժշկական կենտրոն ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի թիվ 321 հրամանի ուսումնասիրությամբ [Առաջին ատյանի դատարանը] պարզեց նաև, որ հրամանի հիմքում դրվել է ՀՀ ԱՆ 16.09.2014թ. հմ. 2164-Ա հրամանը։ Նշված հրաման[ի] (…) անբաժանելի մասը կազմող հավելվածում, ալերգոլոգիական հիվանդությունների մասով, (Էրեբունիե ԲԿ-ից ընդգրկվել և հաստատվել է միայն Ա.Ա.Ռոստոմյանը։ Նշված հրամանում և դրան կից հավելվածում Քրիստինա Ջամալյանի անվանական տվյալները ևս բացակայում են։

(…) [Առաջին ատյանի դատարանն] արձանագրում է, որ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված՝ բժշկական հանձնաժողովի նախագահի և կենտրոնական

բժշկական

հանձնաժողովի

կազմի

գոյության

պայմաններում,

զորակոչային գործընթացում սահմանված որևէ հատուկ լիազորություն չունեցող` ոչ պետական

մարմնի,

տվյալ

դեպքում`

(Էրեբունիե

ԲԿ

փակ

բաժնետիրական

ընկերությունում աշխատող Քրիստինա Ջամալյանը չէր կարող կազմակերպականտնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող անձ հանդիսանալ (…)։

(…) Ըստ գործով հաստատված փաստական տվյալների, զորակոչիկ Մերուժան Խաչատրյանի հիվանդությունների վերաբերյալ Քրիստինա Ջամալյանը նախապես տեղեկացել է Ալեն Բաբայանից։ (…) [Զ]որակոչիկ Մ.Խաչատրյանն (Էրեբունիե ԲԿ-ում հետազոտման է ենթարկվել 04.12.2014թ-ին, ինչը հիմնավորում է, որ մինչև գումարը ստանալը Քրիստինա Ջամալյանին արդեն հայտնի է եղել զորակոչիկի առողջական վիճակի մասին տվյալը, և նա համոզված է եղել զորակոչիկի հիվանդության և տարկետում ստանալու հնարավորության մասին։ Գործով ձեռք բերված դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ ևս հաստատվեց, որ զորակոչիկի ախտորոշված հիվանդությունը ճիշտ է եղել, այսինքն` վերջինս իրականում տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը նրան զինվորական ծառայությունից տարկետում ստանալու իրավունք է վերապահում։

Այսինքն՝ դատաքննությամբ ձեռք բերված` բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ հետազոտության

ենթարկված

ապացույցները

և

սույն

գործի

փաստական

9

հանգամանքները թույլ են տալիս հանգել հետևության, որ Քրիստինա Ջամալյանը, գիտակցելով

իր

կողմից

տարկետման

իրավունք

վերապահող

ախտորոշմամբ

առողջական վիճակի հետազոտման ակտ տալու և տարկետում տրամադրելու հետագա գործընթացի կազմակերպումն իրագործելու լիազորություններ չունենալու հանգամանքը, բժշկական

փաստաթղթերով

հետազոտության

համոզմունք

արդյունքում

լիովին

ձեռք

բերելով,

համոզվելով

այնուհետև

զորակոչիկ

բժշկական

Մ.Խաչատրյանին

տարկետման հնարավորություն տվող հիվանդության առկայության մասին, օգտագործել է այդ հանգամանքը և խաբեության միջոցով ցանկացել է իրեն դիմած Ալեն Բաբայանի միջոցով հափշտակել զորակոչիկ Մերուժան Խաչատրյանի հոր` Սամսոն Խաչատրյանի ԱՄՆ 3000 դոլարին համարժեք ՀՀ 1.301.070 դրամը, որից ԱՄՆ 500 դոլարին համարժեք ՀՀ 220.000 դրամը հաջողվել է ստանալ, իսկ մնացածը չի հաջողվել` իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ Ալեն Բաբայանը չի տվել։

(…)

(2014

թվականի

ձմեռային

զորակոչը

կազմակերպելու

մասինե

ՀՀ

կառավարության 16.10.2014թ. թիվ 1112-Ն որոշման 3-րդ կետով որոշվել և թիվ 3 հավելվածով հաստատվել է կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը, որի կազմում հաստատվել է նաև թերապևտ Ալեքսանդր Այվազյանը։

(…) [Առաջին ատյանի դատարանը] գտնում է, որ Ալեքսանդր Այվազյանը (…) [ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածով նախատեսված] հանցագործության կատարման համար կարող է (պաշտոնատար անձե դիտարկվել, հետևաբար հանցագործության պատշաճ սույբյեկտ է հանդիսանում։

(…) [Առաջին ատյանի դատարանը] գտնում է, որ ամբաստանյալ Ա.Այվազյանը, լինելով ՀՀ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում, թեև ձևական առումով զորակոչիկների վերաբերյալ եզրակացություններ տալու իրավասություն ունեցել է, սակայն

կոնկրետ

զորակոչիկ

Գրիգոր

Դավթյանի

վերաբերյալ,

որևէ`

իր

լիազորությունների սահմաններում և դրանից բխող գործառույթ չի իրականացրել։ Բացի այդ, [Առաջին ատյանի դատարանն] արձանագրում է, որ ըստ գործի փաստական տվյալների, դրա անհրաժեշտությունը չի եղել, քանի որ զորակոչիկն իրականում տառապել է այնպիսի հիվանդություններով, որոնք իրեն զինվորական ծառայությունից ազատվելու իրավունք են վերապահել։

Վկա

Գայանե

Ղուկասյանի

կողմից

տրված

ցուցմունքները

գործի

մյուս

ապացույցների և փաստական հանգամանքների հետ համադրելու արդյունքում հիմնավորվեց, որ Ա.Այվազյանի և Գ.Ղուկասյանի միջև ԱՄՆ 1500 դոլար կաշառք

10

պահանջելու շուրջ խոսակցությունը տեղի է ունեցել զորակոչիկ Գրիգոր Դավթյանին հետազոտելուց և նրան զինվորական ծառայությունից ազատելու և պահեստազոր հաշվառելու եզրակացությունը տալուց օրեր անց։

(…) Այսինքն, թեև ամբաստանյալ Ա.Այվազյանը հանդիսանում է իրեն մեղսագրվող հանցակազմի սուբյեկտ, սակայն զինակոչիկ Գ.Դավթյանի օգտին որևէ գործողություն չկատարելու փաստի ուժով հիմնավորվում է հանցակազմում տարրերից մեկի` հանցագործության օբյեկտիվ կողմի բացակայությունը, իսկ հանցակազմի տարրերից թեկուզ մեկի բացակայության պայմաններում հանցագործության բացառման կանոնի համաձայն, [Առաջին ատյանի դատարանը] փաստում է, որ վերջինիս արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը։ (…) [Առաջին ատյանի դատարանը] գտնում է, որ Ալեքսանդր Այվազյանի արարքում առկա են կաշառք ստանալու պատրվակով խոշոր չափերով խարդախություն կատարելու չավարտված հանցակազմը (…)։

(…) 2014թ. դեկտեմբերի սկզբին, Քրիստինա Ջամալյանի և Ալեն Բաբայանի միջև կայացած համաձայնության կայացման և կաշառք պահանջելու պահից, Քրիստինա Ջամալյանի հանցավոր արարքն ավարտված է համարվել` ձևական հանցակազմով հանցագործության ավարտման պահի կանոնի համաձայն, և հանցանքն ավարտված համարելու համար ոչ միայն պարտադիր, այլև էական չէ կաշառքի առարկան ստանալու պահի ավարտն արձանագրելը։ Ինչպես արդեն [Առաջին ատյանի դատարանն] արձանագրել է, Էդգար Ջամալյանը (կաշառքի առարկանե ստացել է 08.12.2014թ-ին, այսինքն`

հանցանքն

արդեն

ավարտված

լինելու

պայմաններում։

Փաստորեն,

նախաքննության մարմինն Էդգար Ջամալյանին մեղադրանք է առաջադրել արդեն ավարտված հանցագործությանն օժանդակելու համար։

(…) Դատաքննությամբ որևէ` ՀՀ քրեադատավարական օրենքով սահմանված կարգով ձեռք բերված վերաբերելի, թույլատրելի և հավաստի ուղղակի ապացույց ձեռք չբերվեց, որը կհիմնավորեր, որ ամբաստանյալ Էդգար Ջամալյանը տեղեկացված է եղել նախապատրաստվող

հանցագործության

մասին,

կամ

նախապես

խոստացել

է

օժանդակել հանցագործությանը, այսինքն` բացակայում է վերջինիս կողմից կատարված հանցագործությանն օժանդակելու հիմնավոր կասկածը։ Որևէ փաստական տվյալով չի հաստատվում, որ Ալեն Բաբայանի ու Քրիստինա Ջամալյանի խոսակցության մասին Էդգար Ջամալյանը տեղյակ է եղել, որ վերջինս իմացել է այն մասին, որ փոխանցվող գումարը զինակոչիկ Մերուժան Խաչատրյանի հետազոտության հետ կապ ունի։

11

(…)

[Առաջին

ատյանի

դատարանը]

գտնում

է,

որ

գաղտնալսումների

վերծանումներում առկա տեղեկությունը բավարար չէ` կատարված հանցագործության մեջ Էդգար Ջամալյանի մեղավորությունը հաստատելու համար։ Հատկապես, որ այդ հանգամանքը չհիմնավորվեց նաև ամբաստանյալների կողմից տրված ցուցմունքներով ևս։

(…) [Առաջին ատյանի դատարանը] հանգում է այն հետևության, որ [ապացույցները] բավարար չեն ամբաստանյալ Էդգար Ջամալյանի անմեղության կանխավարկածը հաղթահարելու համար, նաև հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու, որ նա կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործությունը, հաշվի առնելով նաև այն, որ վերջինիս առաջադրվել է արդեն ավարտված հանցակազմով հանցագործությանը օժանդակելու մեղադրանք։ (…)։

(…) Էդգար Ջամալյանի գործողություններում բացակայում են նաև որևէ այլ հանցագործության

կամ

դրան

օժանդակելու

հատկանիշները,

այդ

թվում`

խարդախության։ (…)ե8:

7. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ փաստել է. ((…) Վերաքննիչ դատարանը

գտնում է, որ ամբաստանյալ Ք.Ջամալյանի արարքին ՀՀ քրեական օրենսգրքի

34-

178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով իրավական գնահատական տալն օրինական է և հիմնավորված, իսկ դրա վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևություններն իրավաչափ են, ուստի մեղադրող Վ.Հարությունյանի վերաքննիչ բողոքի պահանջն` ամբաստանյալ Ք.Ջամալյանին մեղսագրվող արարքին նույն օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասին 2-րդ կետով իրավական գնահատական տալու վերաբերյալ, անհիմն է և չի բխում սույն որոշման մեջ արտացոլված փաստական տվյալների բովանդակությունից: (…) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ (…) Ա.Այվազյանի արարքին իրավական գնահատական պետք է տրվի ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2րդ և 5-րդ կետերով, ինչի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանը ևս հանգել է իրավաչափ

հետևության:

անդրադառնալով

մեղադրող

Միևնույն

ժամանակ,

Վ.Հարությունյանի

և

Վերաքննիչ

դատարանը,

ամբաստանյալ

Ա.Այվազյանի

վերաքննիչ բողոքների պահանջներին, գտնում է, որ նշված պահանջներն անհիմն են և չեն բխում [որոշմամբ] նշված փաստական տվյալների բովանդակությունից:

8

Տե՛ս քրեական գործ, հատոր 11-րդ, թերթեր 32-51։

12

(…) Սույն գործի հանգամանքները վկայում են [այն] մասին, [որ] Էդ.Ջամալյանը (…) Ա.Բաբայանից 220.000 ՀՀ դրամ գումարը վերցնելու գործընթացին ներգրավվել է գիտակցելով թե վերջինս իրեն տալու է քրոջ պարտք մնացած գումարը, այլ ոչ թե հանցավոր ճանապարհով ձեռք բերվածը: Այսինքն` նման պարագայում (…) բացակայում է հանցակցության դիտավորությունը, իսկ առանց հանցակիցներից յուրաքանչյուրի՝ կատարվող հանցանքին դիտավորյալ մասնակցության (…) հանցակցության մասին խոսք չի կարող լինել:

Վերաքննիչ դատարանը գտնում է, որ (…) ամբաստանյալ Է.Ջամալյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի

4-րդ մասի 2-րդ

կետով առաջադրված

մեղադրանքում անպարտ ճանաչելու և արդարացնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի

հետևություններն

օրինական

են

և

հիմնավոր,

իսկ

մեղադրող

Վ.Հարությունյանի վերաքննիչ բողոքի պահանջն` ամբաստանյալին ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով մեղավոր ճանաչելու և քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ անհիմն է և չի բխում վերը նշված պատճառաբանությունների տրամաբանությունից (…)ե9:

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակի կարծիքով ստորադաս դատարանները, վերաորակելով ամբաստանյալներ

Ա.Այվազյանի,

Ք.Ջամալյանի

արարքներն

ու

արդարացնելով

Է.Ջամալյանին, թույլ են տվել նյութական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք հանգեցրել են ամբաստանյալներին մեղսագրվող արարքների քրեաիրավական որակման և համապատասխան հանցակազմերի հատկանիշների առկայության վերաբերյալ սխալ հետևությունների:

8.1. Մասնավորապես, բողոքի հեղինակը վկայակոչել է զինապարտների բժշկական փորձաքննություն

իրականացնող

առողջապահության

նախարարի

և

հանձնաժողովների

(Էրեբունիե

բժշկական

վերաբերյալ

կենտրոնի

ՀՀ

տնօրենի

հրամանները և փաստել, որ անհիմն են Ք.Ջամալյանի՝ զորակոչային գործընթացում լիազորություն չունեցող ոչ պետական մարմնի՝ փակ բաժնետիրական ընկերության

9

Տե՛ս քրեական գործ, հատոր 13-րդ, թերթեր 40-95։

13

աշխատակից լինելու և տվյալ ընկերության տնօրենի հրամանով որպես պաշտոնատար անձ

հանդես

գալու

անհնարինության

վերաբերյալ

ստորադաս

դատարանների

հետևությունները: Ինչ վերաբերում է (Էրեբունիե բժշկական կենտրոնի տնօրենի հրամանին

Ք.Ջամալյանի

ծանոթացված

լինելու

վերաբերյալ

ապացույցների

բացակայությանը, ապա այս պնդումը, ըստ բողոք բերած անձի, հերքվում է գործի դատաքննությամբ հետազոտված ապացույցներով, այդ թվում՝ հենց Ք.Ջամալյանի ցուցմունքներով:

Վերոգրյալի հետ մեկտեղ բողոքաբերը, վերլուծելով Վճռաբեկ դատարանի՝ թիվ

ԵԿԴ/0002/01/13

և

թիվ

ՏԴ/0053/01/12

գործերով

արտահայտված

իրավական

դիրքորոշումները և համադրելով դրանք սույն գործի փաստական հանգամանքների հետ, արձանագրել է, որ հիմնազուրկ են Ք.Ջամալյանին մեղսագրվող արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետից նույն օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով վերաորակելու մասին Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների դատողությունները: Բողոքի հեղինակը նշել է, որ Ք.Ջամալյանի արարքում կաշառք ստանալու հանցակազմի առկայության պարզումը և զորակոչիկի օգտին

համապատասխան

գործողությունների

կատարման

հնարավորության

ու

հավանականության աստիճանը միմյանց հետ կապված չեն:

8.2. Բողոք բերած անձի կարծիքով վերը նշված պատճառաբանությունները վերաբերելի են նաև ամբաստանյալ Ա.Այվազյանին, քանի որ նրա պարագայում ևս ստորադաս դատարանները սխալ են որոշել կաշառք ստանալու հանցակազմի օբյեկտիվ կողմը՝ առանց վերլուծելու ու գնահատելու գործում առկա ապացույցները: 8.3. Անդրադառնալով ամբաստանյալ Է.Ջամալյանի վերաբերյալ արդարացման դատավճիռ կայացնելուն՝ բողոքի հեղինակը մեջբերել է Վճռաբեկ դատարանի՝ թիվ ԵԿԴ/0224/01/14 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, վերլուծել գործի նյութերը և եզրահանգել, որ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարաններն անտեսել են այն բոլոր փաստական տվյալները, որոնք հիմնավորում են Է.Ջամալյանին մեղսագրվող արարքը: Մասնավորապես, բողոքաբերը վկայակոչել է հեռախոսային խոսակցությունների ձայնագրառումներն ու դրանց վերծանման նպատակով նշանակված դատահամակարգչատեխնիկական փորձաքննության եզրակացությունը՝ գտնելով, որ այդ ապացույցներն ունեն բարձր արժանահավատություն, որպիսի հանգամանքն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

14

9. Վերոգրյալի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը խնդրել է ամբաստանյալներ Ա.Այվազյանի, Ք.Ջամալյանի և Է.Ջամալյանի մասով բեկանել Առաջին ատյանի դատարանի դատավճիռն ու այն անփոփոխ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածով նախատեսված՝ կաշառք ստանալու հանցակազմի հատկանիշների մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյոք ամբաստանյալներ Ք.Ջամալյանին և Ա.Այվազյանին առաջադրված մեղադրանքները վերաորակելու, իսկ ամբաստանյալ Է.Ջամալյանին առաջադրված մեղադրանքում արդարացնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

12. ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի համաձայն՝ (Պաշտոնատար անձի

կողմից կաշառք ստանալը, այսինքն՝ պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն

կատարելու

կամ

չկատարելու

կամ

իր

պաշտոնեական

դիրքն

օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար՝ պատժվում է (…):

(…) 3. Նույն արարքը, որը կատարվել է՝

3) խոշոր չափերով`

պատժվում է (…):

4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝

15

(…) 2) առանձնապես խոշոր չափերով,

պատժվում են (…)ե։

I. Հիմնավոր են արդյոք Ք.Ջամալյանին մեղսագրված արարքում կաշառք ստանալու հանցակազմի

սուբյեկտի

բացակայության

մասին

ստորադաս

դատարանների

հետևությունները.

13. ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասից ուղղակիորեն բխում է, որ կաշառք ստանալու հանցակազմի սուբյեկտ կարող է լինել բացառապես պաշտոնատար անձը։

ՀՀ

քրեական

օրենսգրքի

308-րդ

հոդվածի

3-րդ

մասի

համաձայն՝

((…)

[Պ]աշտոնատար անձինք են՝

1) մշտապես, ժամանակավորապես կամ առանձին լիազորությամբ իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող անձինք.

2) պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերում,

Հայաստանի

Հանրապետության

այլ

զորքերում

և

զինվորական

միավորումներում մշտապես, ժամանակավորապես կամ առանձին լիազորությամբ կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող անձինքե:

Մեջբերված

քրեաիրավական

դրույթի

վերաբերյալ

Վճռաբեկ

դատարանը

Հ.Սահակյանի գործով որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. ((…)

Կազմակերպական-տնօրինչական

գործառույթներ

իրականացնող

են

համարվում այն պետական ծառայողները, ովքեր ղեկավարում են իրենց ենթակայության տակ գտնվող ծառայողների գործունեությունը: Այս առումով պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության հատուկ սուբյեկտ է հանդիսանում յուրաքանչյուր պետական ծառայող, ով իր ենթակայության տակ այլ ծառայողներ ունի, ղեկավարում է նրանց գործունեությունը:

(…) Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել նաև, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողներին պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների սուբյեկտ դիտելու համար էական նշանակություն ունի նաև այն հանգամանքը, թե արդյոք նրանք օժտված են իրավական նշանակություն ունեցող,

իրավահարաբերություններ

առաջացնող,

դադարեցնող

կամ

փոփոխող

գործողություններ կատարելու լիազորությամբ: Պետական ծառայության դեմ ուղղված

16

հանցագործությունների սուբյեկտ է այն պետական ծառայողը, ով իրավունք ունի պետական

կամ

տեղական

ինքնակառավարման

մարմնի,

հիմնարկության,

կազմակերպության կամ ձեռնարկության անունից պաշտոնական փաստաթուղթ տրամադրել քաղաքացիներին և դրանով կարգավորել նրանց վարքագիծը: Զուտ մասնագիտական գործառույթներ իրականացնող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողները պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների սուբյեկտ չեն հանդիսանում: Սակայն, եթե նշված անձինք օժտված

են

նաև

կազմակերպական-տնօրինչական

կամ

վարչատնտեսական

լիազորություններով, ապա, այդ լիազորություններն իրականացնելիս հանդիսանում են պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների սուբյեկտ (…)ե10:

14. Վերոշարադրյալ իրավական կարգավորումների և դիրքորոշումների հիման վրա անդրադառնալով այն իրավական հարցին, թե արդյոք բժշկական գործունեության ոլորտի աշխատողը (բուժաշխատողը) կարող է համարվել պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների, մասնավորապես՝ կաշառք ստանալու հանցակազմի սուբյեկտ՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերջինս զուտ իր մասնագիտական գործառույթներն իրականացնելիս պաշտոնատար անձի կարգավիճակ չունի: Սակայն բժշկական գործունեության ոլորտում մշտապես, ժամանակավորապես կամ հատուկ լիազորությամբ կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող անձինք կարող են քննարկվող կարգավիճակն ունենալ։ Բժշկական

գործունեության

ոլորտում

կազմակերպական-տնօրինչական

գործառույթները մասնավորապես ներառում են պետական մարմնի, պետական կամ տեղական հիմնարկի (դրա կառուցվածքային ստորաբաժանման) աշխատանքային կոլեկտիվի

կամ

իր

ծառայողական

ենթակայության

ներքո

գտնվող

անձանց

ղեկավարումը, կադրային կազմի ձևավորման կամ աշխատանքային գործառույթների, ծառայություն

միջոցների,

անցնելու

կարգի

կարգապահական

սահմանումը,

տույժերի

խրախուսման

կիրառումը,

և

ինչպես

պարգևատրման

նաև

իրավական

նշանակություն ունեցող կամ իրավական հետևանքներ առաջացնող որոշումների ընդունումը (օրինակ՝ անձի աշխատունակության, առողջական վիճակի վերաբերյալ փաստաթուղթ

տալը,

փորձագիտական

հանձնաժողովի

կամ

զորակոչային

ՏեԲս Համլետ Սահակյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԼԴ/0207/01/12 որոշման 16-րդ կետը:

10

17

հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու հետ կապված լիազորություններ իրականացնելը):

15. Այսպիսով, բժշկական գործունեության ոլորտում նույն սուբյեկտը կարող է իրականացնել թեԲ մասնագիտական և թեԲ կազմակերպական-տնօրինչական ու վարչատնտեսական լիազորությունների հետ կապված գործառույթներ, ուստի կաշառք ստանալու հանցակազմի սուբյեկտի քննարկվող հատկանիշի առկայությունը փաստելիս կարևոր է պարզել, թե արդյոք տվյալ անձը կոնկրետ դեպքում պաշտոնական, թե բացառապես մասնագիտական գործառույթներ է իրականացրել, որն էլ կարող է հիմք հանդիսանալ բուժաշխատողին պաշտոնատար անձ դիտարկելու կամ չդիտարկելու համար: Ընդ որում, կաշառք ստանալու հանցակազմի սուբյեկտի այս հատկանիշի առկայությունը փաստելու համար բավարար կարող է լինել ոչ միայն մշտապես կամ ժամանակավորապես, այլ նաև հատուկ լիազորությամբ կազմակերպատնօրինչական լիազորությունների իրականացումը, այդ թվում՝ իրավական նշանակություն ունեցող կամ իրավական հետևանքներ առաջացնող կոնկրետ որոշման ընդունման կամ դրա ընդունմանը մասնակցելու առանձին դեպքը:

16. Սույն գործի նյութերի համաձայն` Առաջին ատյանի դատարանը, փաստելով Ք.Ջամալյանին մեղսագրվող արարքում կաշառք ստանալու սուբյեկտի հատկանիշների բացակայությունը, իր դիրքորոշումը հիմնավորել է նրանով, որ ՀՀ առողջապահության նախարարի N 2164-Ա հրամանում և (Էրեբունիե ԲԿ ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի թիվ 321 հրամանում Ք.Ջամալյանի վերաբերյալ որևէ նշում չկա, և որ նախարարի հրամանով հաստատված՝ բժշկական հանձնաժողովի նախագահի և կենտրոնական բժշկական հանձնաժողովի

կազմի

գոյության

պայմաններում,

զորակոչային

գործընթացում

սահմանված որևէ հատուկ լիազորություն չունեցող, ոչ պետական մարմնում՝ (Էրեբունիե ԲԿ ՓԲԸ-ում աշխատող Ք.Ջամալյանը չէր կարող կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող անձ համարվել։ Առաջին ատյանի դատարանը գտել է, որ Ք.Ջամալյանը պաշտոնական դրության ուժով իրեն մեղսագրվող արարքը՝ զորակոչիկի օգտին տարկետման իրավունք վերապահող ախտորոշմամբ առողջական վիճակի հետազոտման ակտ տալու և տարկետում տրամադրելու հետագա գործընթացը կազմակերպելու լիազորություն չի ունեցել11:

11

ՏեԲս սույն որոշման 6-րդ կետը։

18

Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով ստորադաս դատարանի դատական ակտը, իր համաձայնությունն է արտահայտել Առաջին ատյանի դատարանի դիրքորոշման հետ12:

16.1. Անդրադառնալով ՀՀ առողջապահության նախարարի՝ 2014 թվականի սեպտեմբերի 16-ի N

2164-Ա հրամանում Ք.Ջամալյանի

վերաբերյալ

նշումների

բացակայության մասին ստորադաս դատարանների հետևություններին՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նշված հրամանի ուսումնասիրությունից բխում է, որ դրանով ոչ միայն հաստատվել է 2014 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում զինապարտների բժշկական հետազոտում, փորձաքննություն և բուժում իրականացնող բժշկական կազմակերպություններում ձևավորված հանձնաժողովների նախագահների ցանկը, այլև նախատեսվել

է,

որ

հրամանի

ուժի

մեջ

մտնելուց

հնգօրյա

ժամկետում

ՀՀ

առողջապահության նախարարի հաստատմանը պետք է ներկայացվեն նաև բժշկական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովների կազմում ընդգրկվող թեկնածու բժիշկ-մասնագետների ցանկը: Ի կատարումն նշված հրամանի՝ (Էրեբունիե ԲԿ ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի կողմից 2014 թվականի սեպտեմբերի 19-ին արձակվել է թիվ 321 հրամանը, որին, չնայած դրա վերտառությանը, կցվել է ոչ միայն համապատասխան հանձնաժողովների նախագահի, այլ նաև դրանց անդամների ցանկը։ Նշված ցանկում որպես հանձնաժողովների նախագահ է նշվել (Էրեբունիե ԲԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ա.Ռոստոմյանը, ինչպես նաև

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
24 դեկտեմբերի, 2018 թ.
Գործի #:
ԵԷԴ/0040/01/16
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել