Զազյան
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան 2012 թվականի հոկտեմբերի 16ի որոշմամբ բավարարվել է ՀՇ ոստիկանության պետի առաջին տեղակալի միջնորդությունն ու թույլատրվել՝ 2 (երկու) ամիս ժամկետով Սարգիս Ռազմիկի ԶՋազյանի նկատմամբ իրականացնել «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում: 2. Սարգիս Զազյանի ներկայացուցիչ Ժ.Ղարագյոզյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՇ վերաքննիչ քր
Ամբողջ Տեքստ
ՈՎ աո
/7Ն ՀՅ" թ Է.
Աա ՊԱ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Նախագահող դատավոր՝ Լ.Հովհաննիսյան
3 նոյեմբերի 2023 թվական ք.Երնան
ՀԸ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ
դատարան),
նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
ԱՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով դիմող Սարգիս Ռազմիկի Զազյանի ներկայացուցիչ Ժ.Ղարագյոզյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 22-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանի վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան 2012 թվականի հոկտեմբերի 16ի որոշմամբ բավարարվել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի միջնորդությունն ու թույլատրվել՝ 2 (երկու) ամիս ժամկետով Սարգիս Ռազմիկի ԶՋազյանի նկատմամբ իրականացնել «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում:
2. Սարգիս Զազյանի ներկայացուցիչ Ժ.Ղարագյոզյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2022 թվականի ապրիլի 22-ին որոշում է կայացրել բողոքը բավարարելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2012 թվականի հոկտեմբերի 16-ի որոշումը բեկանելու ն Ս.Զազյանի նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու մասին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի միջնորդությունը մերժելու մասին:
3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն 2023 թվականի մայիսի 23-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
4. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննի. դատարանը թույլ է տվել դատական սխալ` քրեադատավարական իրավունքի խախտում, որը խաթարել է " Շամաձայն ՀՇ թրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող՝ 483-րդ հոդվածի 8-րդ մասի, սույն բողոքը քննվում է մինչն 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
Յ
արդարադատության բուն էությունը: Բացի այդ, ստորադաս դատարանի կիրառած դատավարական նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
Այսպես, բողոքաբերն անդրադառնալով այն դեպքերին, երբ վարույթի ընթացքում դատարանի որոշման հիման վրա սահմանափակվում է մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը՝ արձանագրել է, որ ընթացակարգային առանձնահատկությամբ «պայմանավորված, օրենսդրորեն Օ։»ամրագրված չէ միջոցառումը թույլատրող դատական ակտը շահագրգիռ անձին տրամադրելու դատարանի վարութային պարտականություն, միննույն ժամանակ, բացակայում է դատական ակտը վերջինիս հասու դարձնելու հստակ ընթացակարգ: Խնդրո առարկա հարցով իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրությունը հանգում է նրան, որ շահագրգիռ անձը, տեղեկանալով իր նկատմամբ իրականացված միջոցառման մասին, այն թույլատրող դատական ակտն ստանալու ն բողոքարկելու նպատակով դիմում է վարույթն իրականացնող մարմնին ու ստանալով այն՝ տասնօրյա ժամկետում ներկայացնում բողոք: Ըստ բողոքի հեղինակի՝ այդպիսի իրավակիրառ պրակտիկան կարող է առաջացնել իրավունքի չարաշահում՝ նկատի ունենալով, որ շահագրգիռ անձի իրազեկված լինելու պահը կարող է չհամընկնել դատարանի որոշումը պահանջելու ժամանակի հետ:
Տվյալ դեպքում, Վերաքննիչ բողոքի քննությանը մասնակցած դատախազը փաստարկել է, որ Ժ.Ղարագյոզյանը, դեռնս 2021 թվականի սեպտեմբերի 22-ին բողոքարկելով Ս.Զազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատական ակտը, ծանոթացել է հիմնավոր կասկածի հիմքում դրված հեռախոսային հաղորդակցության վերահսկման արձանագրություններին, ն որպես արդյունք՝ տեղեկացել է իր պաշտպանյալի նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացված լինելու մասին: Արդյունքում, դատախազը եզրահանգել է, որ տեղեկանալուց շուրջ չորս ամիս անց դատական ակտը ստանալու նպատակով վարույթն իրականացնող մարմնին դիմելն իրավունքի չարաշահում է, որը դրսնորվել է հնարավորինս սեղմ ժամկետում միջոցներ չձեռնարկելով:
Վերը շարադրված դիրքորոշման լույսի ներքո՝ բողոք բերած անձը նշել է, որ վերոգրյալ փաստարկումն առնվազն պետք է հիմք հանդիսանար բողոքարկման
4
ժամկետ, պահպանման հարցը քննարկելու համար, մինչդեռ Վերաքննիչ դատարանն այն քննարկման առարկա չի դարձրել:
41. Բողոքաբերն անդրադարձել է նան Ս.Զազյանի նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու մասին միջնորդության առնչությամբ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներին:
5. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 22-ի որոշումը ն օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2012 թվականի հոկտեմբերի 16-ի որոշմանը:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
6. Վերաքննիչ դատարան ներկայացված նյութերում առկա է՝
-ԱՔԶազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 30-ի որոշման պատճենը, համաձայն որի՝ «(.) ԱԶազյանին մեղսագրված հանրորեն վտանգավոր արարքը հիմնավորվել է քրեական գործով ձեռք բերված հետնյալ փաստական տվյալներով (.-) (գյաղտնալաումները զննելու մասին արձանագրություններով, համաձայն որոնց Դ.Զիրոյանը, Ա.Սարգսյանը, Վ.Քարիմվյանը ն Ս. Զազյանը հեռախոսազրույցների ընթացքում: պայմանավորվածություններ են ձեռք րերում (..: (..) Դատարանը գտնում է, որ քննիչի կողմից միջնորդությանը կից ներկայացված նյութերի, այդ թվում` (-) գաղտնալսումները զննելու մասին արձանագրությունները, (-) բավարար են արձանագրելու, որ առկա է մեղադրյալ Ս.Զազյանի կողմից իրեն մեղսագրվող հանցագործությունը կատարած լինելու հիմնավոր կասկածը»: Ըստ դատական ակտի ներածական մասի՝ խափանման միջոց կիրառելու մասին միջնորդության քննությունն իրականացվել է պաշտպանի բացակայությամբ»,
2 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 60-67:
5
- քրեական հետապնդման մարմնին հասցնագրված՝ 2021 թվականի
սեպտեմբերի 3-ով թվագրված դիմումի պատճենը՝ Ս.Զազյանի վերաբերյալ քրեական գործով վարույթին փաստաբաններ Է.Ալեքսանյանին ն Ժ.Ղարագզյոզյանին որպես Ս.Զազյանի պաշտպան ներգրավելու խնդրանքով»,
- կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշման դեմ՝ 2021 թվականի սեպտեմբերի 22ին դատարան մուտքագրված` Ս.Զազյանի պաշտպան Ժ.Ղարազյոզյանի վերաքննիչ բողոքի պատճենը, համաձայն որի՝ «Վերաքննիչ դատարանի ուշադրություն Օ ենք ցանկանում հրավիրել այն հանգամանքին, որ (-) բողոքարկվող որոշման մեջ հիմնավոր կասկածի հիմքում դրվել են այնպիսի ապացույցներ, որոնք աոկա են եղել նախկինում ն որոնց առկա լինելու պայմաններում Ս.Զազյանի նկատմամը հարուցված քրեսւկան հերապնդումը դադարեցվել է (..)»: Նույն բողոքով մեջբերում է կատարվել վիճարկվող դատական ակտից",
- փաստաբան Ժ.Ղարազյոզյանի կողմից քրեական հետապնդման մարմնին հասցեագրված՝ 2022 թվականի հունվարի 13-ով թվագրված դիմումի պատճենը, որի համաձայն` «Պաշտպանական կողմին ն Դատարանին տրամադրված` ԱԶազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն հարուցելու մասին որոշմանը կից նյութերի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ ԱւԶազյանի նկատմամբ իրականացվել է «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» ՕՀՄ:
(-) (Ոմարի խեդրում եմ (-) տրամադրել պաշտպաւնյալիս նկատմամբ իրականացված բոլոր, այդ թվում «Հեռախոսային խոսաւկցությունների վերահսկում» ՕՀՄ անցկացնելը թույլատրելու մասին դատական ակպտերը»":
7. ԺՂարագյոզյանը սույն գործով ներկայացված վերաքննիչ բողոքում Առաջին ատյանի դատարանի՝ 2012 թվականի հոկտեմբերի 12-ի որոշման ստացման օր է նշել 3Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 68:
«Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 39-54:
5 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 74-87:
6 Տե'ս նյութեր, հատոր 2, թերթեր 69:
6
2022 թվականի փետրվարի 8-ը, իսկ բողոքը դատարան է մուտքագրվել 2022 թվականի փետրվարի 18-ին՛:
8. Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 21-ի դատական նիստի արձանագրության համաձայն՝ վերաքննիչ բողոքի քննությանը մասնակցած դատախազն առարկելով ներկայացված բողոքի դեմ, քննարկման առարկա է դարձրել ներկայացուցիչ Ժ.Ղարագզյոզյանի կողմից դատական վերանայման բողոք բերելու ժամկետի պահպանման հարցը, ըստ էության նշելով, որ Ս.Զազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության ընթացքում Ժ.Ղարազյոզյանին հայտնի է դարձել Ս.Զազյանի հեռախոսային հաղորդակցության վերահսկման արձանագրություններով հիմնավոր կասկածը հաստատված լինելը: Նման պայմաններում օպերատիվ-հետախուզական միջոցառումը թույլատրող դատական ակտը ստանալու նպատակով 2023 թվականի հունվարի 13-ին դիմում ներկայացնելը ն դատական վերանայման բողոք բերելն իրավունքի չարաշահում էՅ:
9. Վերաքննիչ դատարանը, Ս.Զազյանի ներկայացուցչի բողոքը բավարարելով ն համապատասխան միջնորդությունը մերժելով, իր որոշմամբ արձանագրել է, որ «(-) Առաջին ատյանի դատարանը թույլ է վւվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի այնպիսի իւախպումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա` հանգեցնելով ԱԶազյանի հաղորդակցության ազատության ն գաղտնիության, մասնավոր կյանքի անձեռնմխելիությաւն սահմանադրաւկաւն իրավունքների անհամաչափ սահմանամաւկմեւն»»:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի կողմից Առաջին ատյանի դատարանի՝ օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը 7 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 1-7:
" Տե՛ս նյութեր, հատոր Լին, դատական նիստի արձանագրության լազերային կրիչը, թերթ 110: 5 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 112-123:
7
թույլատրելու մասին որոշման դեմ դիմող Ս.Զազյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքն ըստ էության քննության առնելը:
1998 թվականի հուլիսի 1ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 284-րդ հոդվածի համաձայն «. (.) (Հեռախոսային խոսակցությունների (-) գաղտնիության իրավունքի աահմանափակում նախատեսող օպերատիվ-հերախուզական միջոցառում|ր), բացառությամբ այն դեպքերի, երը խոսակցության մասնակիցներից կամ հաղորդակցվողներից մեկը նախապես դրանք լսելու կամ վերահսկելու համաձայնություն է տվել, կարող են իրականացվել միայն դաւտարեւնի որոշմամբ:
(-)
4. Միջնորդությունը քննարկում է դատավորը միանձնյա: Միջնորդության քննարկմանը միջնորդություն ներկայացրած պաշտոնատար անձը կամ նրա ներկայացուցիչը մասնակցում է դատարանի պահանջով կամ միջնորդություն ներկայացրած պաշվտնատար Աւնձի նախաճձեռնությամի: (..):
5. (-) Օպերատիվ-հետաւխուզական միջոցառումն իրականացնելու հիմքերի բավարար լինելն ազուգելու նպատակով դավավորը կարող է համապատասխան պաշտոնավաւր անձից պահանջել բացատրություններ ն լրացուցիչ նյութեր:
6. Հարցի քննարկման արդյունքներով դատարանը որոշում է կայացնում օպերատիվ-հերախուզական միջոցառումն իրականացնելու թույլմվություն տալու կամ միջնորդությունը մերժելու մասին նշելով բավարարման կամ մերժմեւն հիմքերը: Համապատասխան նյութերը դատարանը վերադարձնում է օպերատիվ- հետախուզական գործունեություն իրականացնող մարմնին (..):
Մեջբերված դատավարական նորմի բովանդակությունից հետնում է, որ հաղորդակցության գաղտնիության իրավունքը սահմանափակող օպերատիվ- հետախուզական միջոցառման վերաբերյալ միջնորդություներով վարույթն իրականացվում է միանձնյա, դոնփակ դատական նիստում" վարույթը նախաձեռնած պաշտոնատար անձի կամ նրա ներկայացուցչի մասնակցությամբ, ն օպերատիվ- հետախուզական միջոցառումն իրականացնելու հիմքերի բավարար լինելը ստուգելու օ Տե՛ս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 289-րդ հովածը:
8
նպատակով, դատավորը կարող է համապատասխան պաշտոնատար անձից պահանջել բացատրություններ ու լրացուցիչ նյութեր: Միջնորդության քննարկման արդյունքներով դատարանը որոշում է կայացնում օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու թույլտվություն տալու կամ միջնորդությունը մերժելու մասին:
Նշվածի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ
հաղորդակցության գաղտնիության իրավունքի սահմանափակման
իրավաչափության ստուգման վարույթի առանձնահատկությամբ պայմանավորված միջնորդութան քննարկման արդյունքնեով կայացվող դատական ակտը տրամադրվում է բացառապես նախաձեռնող մարմնին: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հաղորդակցության գաղտնիության իրավունքի սահմանափակման նման ընթացակարգն օբյեկտիվորեն ն ողջամտորեն արդարացված է, քանի որ կոչված է ապահովելու համապատասխան միջոցառման անցկացման
օրինականությունը, գաղտնիությունն ու արագությունը տվյալ դեպքում հանրային շահի պաշտպանության տեսանկյունից": Այդուհանդերձ, շահագրգիռ անձանց համար հասանելի է վերադասութան կարգով օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրող դատական ակտի իրավաչափությունը վիճարկելու՝ իրավական պաշտպանության միջոցը չ
10.1. Վճռաբեկ դատարանը, դատական պաշտպանության ն դատարանի մատչելիության իրավունքի համատեքստում մշտապես ընդգծել է, որ ինքնին իրավական պաշտպանության արդյունավետության չափանիշը փոխկապակցված է նան այդ պաշտպանությունը հայցողի կողմից սահմանված ժամկետների պահպանման հետՑ:
Այս առումով հատկանշական է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ նան Եվրոպական դատարան) իրավական դիրքորոշումը բողոքարկման իրավունքի իրացման ժամկետային սահմանափակումների ճ" Տես դամոնչ ռանոմչ ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2020 թվականի ապրիլի 28ի թիվ ՍԴՈ-1526 որոշումը:
ռ Տե՛ս ոսմոհտ ուռում Վճռաբեկ դատարանի՝ Արա Շահնազարյանի գործով 2022 թվականի հունիսի 30-ի թիվ Բ-3683/20 որոշումը:
» Տես Վճռաբեկ դատարանի` Նախրւաւ Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵԴ/0684/11/18 որոշումը, կետ 17:
9
կիրառման առնչությամբ: Այսպես, Եվրոպական դատարանը Խշչիծս չ. Թան գործով ընդունել է, որ ժամկետները սկզբունքորեն իրավաչափ դատավարական սահմանափակումներ են դատարան դիմելու համար, միաժամանակ նշելով, որ դրանց մեկնաբանությունը՝ առանց վարույթների հատուկ հատկանիշները հաշվի առնելու, կարող է հանգեցնել «Մարդու իրավունքներ ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի խախտման: Մեկ այլ գործով Եվրոպական դատարանը հաստատել է, որ սահմանված ժամկետից ուշ բողոք ներկայացնելով, որը հանգեցնում է էական ժամանակ անց սովորական բողոք ներկայացնելուն այնպիսի պատճառներով, որոնք հատկապես համոզիչ չեն թվում, կարող է հանգեցնել իրավական որոշակիության ն դատարան դիմելու իրավունքների խախտման»:
1. Վերահսկողության գաղտնի միջոցառումների դեպքում, դատական պաշտպանության իրավունքից օգտվելիս, խնդրո հարցի համատեքստում, հեռախոսային հաղորդակցության վերահսկումը թույլատրող դատական ակտի բողոքարկման ժամկետի պահպանման գնահատման առարկան բաղկացած է Վճոաբեկ դատարանի նախադեպային իրավունքի հիմքում ընկած թեստից՝ կազմված հետնյալ հարցերից.
ա) երբ է անձին հասանելի եղել դատական ակտը կամ անձը հաստատապես տեղյակ է եղել դրա առկայության մասին,
բ) արդյո՛ք դատական ակտը ստանալու իրավունքն իրացնելիս անձը գործել է բարեխղճորեն,
գ) արդյո՞ք վարույթն իրականացնող մարմինը խոչընդոտել է դատական ակտը ստանալու կամ դրան ծանոթանալու անձի իրավունքի իրացմանը»:
Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ վերոնշյալ հարցերի քննարկման արդյունքում դատարանը յուրաքանչյուր դեպքում պետք է պարզի, թե երբ է Կ Տե՛ս, ռամոնջ ռալոոմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Խշչհծ: ս. Ծալքողո գործով 2004 թվականի հոկտեմբերի 4-ի վճիռը, գանգատ թիվ 40897/98, 38-րդ կետ:
5 Տես, ռամոնջ ուսում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 41ոջ0ողօ007 «ում օԱիօ5 ս. ատո զործով 2017 թվականի մարտի 28-ի վճիռը, զանգատ թիվ 33636/09 ն 9 այլ, 87-89-րդ կետեր:
6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Վահե Գրիգորյանի գործով 2014 թվականի մարտի 28-ի թիվ Ս-930/05 որոշման 19-րդ կետը ն Ռաֆայել Խաչատրյանի գործով 2020 թվականի մայիսի 26ի թիվ ԵԿԴ/0026/15/09 որոշման 14-րդ կետը:
10
փաստացի ծագել վիճարկվող որոշմանը ծանոթանալու անձի իրավունքը ն արդյո՞ք վերջինս ողջամիտ ժամկետում ծանոթացել է այդ դատական ակտին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում ընդգծել է, որ յուրաքանչյուր դեպքում, երբ դատական ակտին ծանոթանալու հնարավորության առաջացման ու փաստացի ծանոթացման միջն առկա ժամանակային խզումն առերնույթ թվում է ոչ ողջամիտ, անձի՝ դատական պաշտպանության իրավունքի անհամաչափ սահմանափակումից խուսափելու նպատակով, դատարանը պետք է քննարկման առարկա դարձնի ժամանակային նման խզման պատճառները:
111. Վերոնշյալ առաջին չափանիշի առումով կարնոր է նկատի ունենալ, որ դատական ակտի հասանելի կամ դրա առկայության մասին հաստատապես տեղյակ լինելու պահը կարող է բազմատեսակ դրսնորումներ ունենալ, այդպիսին կարող են համարվել, ի թիվս այլնի, կատարման ենթակա քննչական ն դատավարական գործողություններին, այդ թվում՝ հարկադրանքի միջոցի կիրառման վարույթին մասնակցելը կամ նախաքննության ավարտը: Միննույն ժամանակ, վարութային գործողության կատարման անհրաժեշտությամբ հեռախոսային հաղորդակցության վերահսկման փաստի բացահայտումը ենթադրում է, որ համապատասխան միջնորդության դեպքում շահագրգիռ անձին պետք է հնարավորություն տրվի ծանոթանալու օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրող դատական ակտին՝ նրա դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումը երաշխավորելու համար:
Հիշյալ վերջին երկու չափանիշներից բխում է, որ կողմերն իրենց իրավունքներից պետք, է օգտվե ն պարտականություննեը կատարեն բարեխղճորեն, ինչն էլ իր հերթին օբյեկտիվորեն առաջացնում է միջոցներ ձեռնարկելու պարտականություն: Այսինքն՝ շահագրգիռ անձը կամ վարույթի համապատասխան մասնակիցը պետք է գործեն բարեխղճորեն:: Այս հարցի շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ուշադրության արժանացնել այն հանգամանքը, որ բարեխղճության պահանջից ուղղակիորեն բխող է դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման իրավաչափության այն ռ Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Վահե Գրիգորյանի գործով վերը նշված որոշման 19-րդ կետը:
Թ Տե՛ս, ուսնու ուսքոոզԼՏ նույն որոշման 16-րդ կետը:
1
հիմքը, երբ բողոք բերելու իրավունք ունեցող համապատասխան դատավարության մասնակիցն անբարեխղճորեն է օգտվում վիճարկվող դատական ակտը ստանալու իրավունքից: Կոնկրետ իրավիճակում խնդրո առարկա դատական ակտի բողոքարկման ժամկետի մեկնարկն անձի կողմից փաստացի ստանալու պահից հաշվելու դեպքում չի ապահովվի դատական պաշտպանության հիմնարար իրավական արժեքը հակակշռող հանրային շահի կենսագործումը, ն դատական ակտի վերադասության կարգով բողոքարկման համար կսահմանվի անորոշ ժամկետ:
Միննույն ժամանակ, բարեխղճության պահանջի գնահատման առումով կարնոր է, որ իրավակիրառ պրակտիկայում այդ չափանիշի կիրառելիությունը ն դրա հնարավոր հաղթահարումը չմեկնաբանվի չափազանց ձնականացված (6546255176 /Թոուճնտո), այսինքն, շահագրգիռ անձի՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի անհամաչափ սահմանափակում թույլ չտալու համար վարույթի հանրային մասնակցի գործողությունները ն բողոքաբերի վարքագիծը պետք է գնահատել ողջամտության սահմաններում»: Մյուս կողմից էլ, հարկ է նկատել, որ շահագրգիռ անձինք իրենց բողոքը ներկայացնելիս պետք է հիմնավորեն բարեխղճորեն գործած լինելը, որը պետք է ունենա որոշակի փաստական հիմք ն կոնկրետ դրսնորում՝ հնարավորություն տալով դատարանին ողջամտության սահմաններում գնահատելու դատական ակտն ուշ հասանելի լինելու պատճառի ու դատական ակտի վիճարկման հնարավորության հարաբերակցությունը:
12. Այսպիսով, ամփոփելով կատարված վերլուծությունը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե կպարզվի, որ վարույթի հանրային մասնակիցը գործել է բարեխղճորեն նե որոշման պատճեն`՝ ։՝ համապատասխան դատավարության մասնակցին ուշ հասանելի լինելը պայմանավորված է եղել բողոքաբերի վարքագծով, օրինակ՝ վերջինս անբարեխղճորեն է օգտվել վիճարկվող դատական ակտին ծանոթանալու իր իրավունքից, ապա այդ հանգամանքը կարող է բողոքն ըստ էության չքննելու հիմք հանդիսանալ: Մինչդեռ այն դեպքերում, երբ կհաստատվի, որ վիճարկվող դատական ակտին ծանոթանալու իրավունքի առաջացման ու այդ Թ Տե՛ս, դւաոհջ ուսռոմ, Վճռաբեկ դատարանի` Մուրադ Մովսեսյանի գործով 2021 թվականի սոյեմբերի 26-ի թիվ ԵԴ/0273/01/19 որոշման 14-րդ կետը:
12
իրավունքի փաստացի իրացման միջն առկա ժամկետը պայմանավորված է բողոք բերելու իրավունք ունեցող համապատասխան դատավարության մասնակցի կամքից անկախ ն օբյեկտիվ պատճառներով, ապա դա չի կարող հիմք հանդիսանալ բողոքն ըստ էության չքննարկելու կամ այդ հիմքով մերժելու համար, այդ դեպքում բողոքն իրավունքի ուժով (62: աօ) պետք է համարվի ժամկետում բերված:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նման մեկնաբանությամբ կենսագործվում է զսպումների ն հակակշիռների մեխանիզմ, որով հնարավոր է ապահովել հանրային ու մասնավոր շահերի հավասարակշիռ պաշտպանություն: Մասնավորապես՝ նման կառուցակարգի իրավական նշանակությունն ուղղված է երաշխավորելու մի կողմից իրավական պաշտպանություն հայցող անձի՝ դատարանի մատչելիության ն արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը, մյուս կողմից՝ արդարադատության պատշաճ իրականացումը՝ ն համապատասխանությունն իրավական որոշակիության սկզբունքին»»:
13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝
- Առաջին ատյանի դատարանի՝ 2012 թվականի հոկտեմբերի 16-ի որոշմամբ թույլատրվել է 2 (երկու) ամիս ժամկետով Ս.Զազյանի նկատմամբ իրականացնել «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում»,
-ԱՔԶազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու իրավաչափության պայմանը՝ հիմնավոր կասկածի առկայությունը, ի թիվս այլնի, հաստատվել է Ս։«Զազյանի հեռախոսային հաղորդակցության վերահսկման արձանագրություններով: Կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու դատական ակտին հաջորդող ժամանակահատվածում՝ 2021 թվականի սեպտեմբերի 3-ից սկսած, Ժ.Ղարազյոզյանը ստանձնել է Ս.Զազյանի պաշտպանությունը, իսկ այդ դատական ակտի դեմ 2021 թվականի սեպտեմբերի 22-ին դատարան մուտքագրված վերաքննիչ բողոքում Ժ.Ղարագյոզյանն անդրադարձել ն քննարկման առարկա է » Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Վահե Գրիգորյանի գործով վերը նշված որոշման 20-րդ կետը:
7 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը:
Թ
դարձրել հիմնավոր կասկածի առկայության մասին ստորադաս դատարանի եզրահանգման հիմքում դրված փաստակազմըշ,
- 2022 թվականի հունվարի 13ին Ժ.Ղարագյոզյանը դիմել է վարույթն իրականացնող մարմնին խնդրելով տրամադրել| լթՍ.Զազյանի նկատմամբ «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշումը»,
- 2022 թվականի փետրվարի 8-ին Ժ.Ղարագյոզյանը ստացել է Առաջին ատյանի դատարանի հիշյալ որոշումը, իսկ նույն թվականի փետրվարի 18-ին Վերաքննիչ դատարան է մուտքագրվել Ս.Զազյանի նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրող հիշյալ ակտի դեմ Ժ.Ղարագյոզյանի վերաքննիչ բողոքը",
- Դատական նիստի ընթացքում, բողոքի քննությանը մասնակցած դատախազը փաստարկել է, որ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշման դատական վերանայման ընթացքում Ժ.Ղարագյոզյանին հայտնի է դարձել Ս.Զազյանի ազատության իրավունքի սահմանափակման հիմքում օպերատիվ- հետախուզական միջոցառման արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների դրված լինելու փաստը, ուստ. այդ պահի տնական ժամանակ անց
համապատասխան դատական ակտը ստանալու համար վարույթն իրականացնող մարմնին դիմելը, ըստ այդմ՝ վերաքննիչ բողոք ներկայացնելն իրավունքի չարաշահում է»,
- Վերաքննիչ դատարանը քննության առնելով Ժ.Ղարագյոզյանի բողոքը՝ 2022 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ բավարարել է այն ն բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2012 թվականի հոկտեմբերի 16-ի որոշումը՝ մերժելով օպերատիվ- հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվութուն ստանալու միջնորդությունը:շ:
Զ Տե'ս սույն որոշման 6-րդ կետը:
Ց Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:
24 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
» Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
» Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
14
14.`Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքների ն սույն որոշման 10-րդ կետում շարադրված իրավական վերլուծության հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանն իրավական գնահատման չի ենթարկել|րլթ5ՓԺ.Ղարագյոզյանի կողմից դատական վերանայման բողոք ներկայացնելու ժամկետ. պահպանման առնչությամբ բողոքի քննությանը մասնակցած դատախազի դիրքորոշումը՝ չապահովելով դատական
պաշտպանության հիմնարար իրավական արժեքին հակակշռող հանրային շահի կենսագործումը:
Այսպես, հաշվի առնելով գործում առկա փաստական հանգամանքները, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատական ակտի դեմ ներկայացված՝ Ժ.Ղարագյոզյանի վերաքննիչ բողոքի բովանդակությունը հիմք է ողջամտորեն եզրահանգելու, որ վերաքննիչ բողոք ներկայացնելիս, վերջինին հայտնի է եղել, որ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման շրջանակներում վերահսկվել ու վերծանվել է Ս.Զազյանի՝ այլ անձանց հետ ունեցած խոսակցությունը: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ողջամտորեն նշվածը բավարար էր, որպեսզի Ժ.Ղարագյոզյանը, առնվազն 2021 թվականի սեպտեմբերի 22ի դրությամբ, հաստատապես գիտակվեր դատական ակտ. հիման՝ վրա .Ս.Զազյանի հեռախոսային հաղորդակցության վերահսկման փաստը, բողոքարկման իրավունքի իրացման գործընթացում միջոցներ ձեռնարկեր միջամտությունը թույլատրող դատական ակտը ստանալու համար ն կանխատեսեր, որ այդպիսի միջոցներ չձեռնարկելու արդյունքում կարող է զրկվել բողոքարկման իր իրավունքից:
Նման պայմաններում գնահատելով դատական ակտը ստանալու համար միայն 2022 թվականի հունվարի 13-ին դիմում ներկայացված լինելու պատճառը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի նյութերում առկա չէ որնէ տեղեկատվություն, որը կարող է հիմք ծառայել արձանագրելու, որ Ժ.Ղարագյոզյանը գործել է բարեխղճորեն ն դատական ակտը ստանալու համար շուրջ երեք ամիս անց դիմում ներկայացնելը պայմանավորված է եղել օբյեկտիվ պատճառներով: Ընդ որում, Ժ.Ղարագյոզյանի կողմից վերաքննիչ բողոքում նույնպես չի ներկայացվել փաստական որնէ տվյալ ն չի հիմնավորվել, որ ինքը բարեխղճորեն է օգտվել Առաջին
5
ատյանի դատարանի դատական ակտին ծանոթանալու իր իրավունքից, իսկ դատական ակտը տնական ժամանակ անց ստանալու իրավունքի իրացումը պայմանավորված է եղել իր կամքից անկախ ն օբյեկտիվ պատճառներով:
Ընդհանրացնելով կատարված վերլուծությունը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումը թույլատրող դատական ակտին ծանոթանալու ն այն ստանալու հնարավորությունը Ժ.Ղարագյոզյանի համար գործնականում առաջացել է առնվազն 2021 թվականի սեպտեմբերի 22-ին, իրավունքի ծագման ն այն փաստացի իրացնելու միջն առկա ժամկետը պայմանավորված չէ օբյեկտիվ պատճառներով, իսկ իրավասու մարմնին՝ որոշման պատճենը ստանալու համար ավելի վաղ չդիմելը՝ Ժ.Ղարագյոզյանի վարութային ոչ բարեխիղճ վարքագծի արտաքին դրսնորում է:
14.1. Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել նան, որ քրեական հետապնդման մարմնին հասցեագրված դիմումում նշված պնդումն առ այն, որ Ս. Զազյանի հեռախոսային հաղորդակցության վերահսկման մասին Ժ.Ղարագյոզյանը տեղեկացել է պաշտպանության կողմին հանձնված՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությանը կից նյութերի ուսումնասիրության արդյունքում, հերքվում է Ժ.Ղարագզյոզյանի կողմից ներկայացված համապատասխան վերաքննիչ բողոքի բովանդակությամբ: Ընդ որում, նշված բողոքով ոչ միայն քննարկման առարկա է դարձվել հիմնավոր կասկածի առկայության մասին եզրահանգման հիմքում դատարանի կողմից դրված փաստակազմը, այլն մեջբերում է կատարվել վիճարկվող դատական ակտից: Նշվածը, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, բավարար է հաստատված համարելու որ Ժ.՛Ղարագյոզյանը բողոքարկելով կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատական ակտը, ծանոթ է եղել դրա բովանդակությանը, որը հստակ տեղեկատվություն է պարունակել Ս.Զազյանի հեռախոսային հաղորդակցության վերահսկումը թույլատրված լինելու մասին: Այսինքն` նախքան պաշտպանության կողմին հիշյալ նյութերը հանձնելը, Ժ.Ղարագյոզյանը հաստատապես տեղյակ է եղել, որ Ս.Զազյանի հեռախոսային 7 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:
16
խոսակցության վերահսկումը դատարանի որոշմամբ թույլատրվել է: Նշվածի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ժ.Ղարագյոզյանի վերը նշված պնդումն :Օ»արժանահավատ գնահատելու դեպքում նս դատական ակտին ծանոթանալու հնարավորության առաջացման ն փաստացի իրացման միջն առկա ժամկետը ողջամիտ չէ:
15. Վերոգրյալի պայմաններում, գնահատելով, թե արդյոք պահպանված է ողջամիտ հավասարակշռություն, մի կողմից դատարանի մատչելիության իրավունքի, մյուս կողմից` իրավական որոշակիության ն արդարադատության պատշաճ իրականացման պահանջների միջն, Վճռաբեկ դատարանն իրավական որոշակիության պահանջի խախտում է դիտարկում Ս.Զազյանի ներկայացուցիչ Ժ.Ղարագյոզյանի վերաքննիչ բողոքն ըստ էության քննության առնելն այն պարագայում, երբ վերջինս, 2021 թվականի սեպտեմբերի 22-ին հաստատապես տեղյակ լինելով Ս.Զազյանի հեռախոսային հաղորդակցության վերահսկումը թույլատրված լինելու մասին, միջամտությունը թույլատրող դատական ակտը ստանալու համար միջոցներ է ձեռնարկել միայն 2022 թվականի հունվարի 13-ին, իսկ բողոքարկման համար հաշվարկվող ժամկետի սկիզբ է դիտարկվել դատական ակտը ստանալու օրը:
Վերոգրյալ եզրահանգումը պայմանավորված է դիմող Ս.Զազյանի՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման իրավաչափությունը ներկայացուցիչ Ժ.Ղարագյոզյանի կողմից այդ իրավունքից ոչ բարեխղճորեն օգտվելու հանգամանքով: Ուստի, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի՝ օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու մասին որոշման դեմ դիմող Ս.Զազյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի կողմից ըստ էության քննության առնելն իրավաչափ չէ:
Վերոգրյալի հաշվառմամբ, բողոքաբերի՝ սույն որոշման 4.1րդ կետում նշված փաստարկին անդրադառնալը Վճռաբեկ դատարանն առարկայազուրկ է համարում:
16. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով դատական ակտ կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում
17
կայացնելու վրա ն, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու համար: Միննույն ժամանակ, հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2012 թվականի հոկտեմբերի 16-ի որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 17-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 415.Լրդ, 418.Լ-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմող Սարգիս Ռազմիկի Ջազյանի ներկայացուցիչ Ժ.Ղարագյոզյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 22-ի որոշումը բեկանել Սարգիս Ռազմիկի Զազյանի նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու թույլտվություն ստանալու միջնորդությունը բավարարելու մասին Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2012 թվականի հոկտեմբերի 16-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 նոյեմբերի, 2023 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
