Դաշյան — ՎԴ/5608/05/18
Ամփոփում
քննելով Աշխեն Դաշյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 24.02.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Աշխեն Դաշյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) Ծառայության 27.03.2018 թվականի թիվ 1807835279 որոշումն ամբողջությամբ անվավեր ճանաչելու (վերացնելու) պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Աշխեն Դաշյանը պահանջել է անվավեր ճանաչել (վերացնել) Ծառայության 27.03.2018 թվականի թիվ 1807835279 որոշումը: ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ծատուրյան) (այս
Ամբողջ Տեքստ
Տան
1)
ՀԵՏԿԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/5608/05/18
դատարանի որոշում 2023թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/5608/05/18
Նախագահող դատավոր՝ Կ. Բաղդասարյան
Դատավորներ՝ Կ. Ավետիսյան
Ա. Թովմասյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2023 թվականի մայիսի 24-ին
գրավոր ընթացակարգով քննելով Աշխեն Դաշյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 24.02.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Աշխեն Դաշյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) Ծառայության 27.03.2018 թվականի թիվ 1807835279 որոշումն ամբողջությամբ անվավեր ճանաչելու (վերացնելու) պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Աշխեն Դաշյանը պահանջել է անվավեր ճանաչել (վերացնել) Ծառայության 27.03.2018 թվականի թիվ 1807835279 որոշումը: ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ծատուրյան) (այսուհետ՝ Դատարան) 04.04.2019 թվականի վճռով հայցը մերժվել է:
2
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.02.2021 թվականի որոշմամբ Աշխեն Դաշյանի վերաքննիչ բողոքը մերժվել է՝ Դատարանի 04.04.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աշխեն Դաշյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկեաբանել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածը, նույն հոդվածի 34-րդ, 39-րդ մասերով սահմանված «կանգառ» հասկացությանը տրվել է այլ բովանդակություն, չի կիրառել «Ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել այն փաստը, որ կանգառի կատարումը տնել է 1 րոպե 43 վայրկյան, ինչը ոչ թե ենթադրյալ խախտման բուն ժամանակահատվածն է, այ կրիչով արձանագրված տեսանյութի տանողության ժամանակահատվածը, մինչդեռ վիճարկվող վարչական ակտի հիմքում դրված տեսանյութի համաձայն՝ բուն կանգառի տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելու տնողությունը 1 րոպեն չի գերազանցել:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանի կողմից քննարկման առարկա չի դարձել հայցադիմումում նշված՝ հայցվորի կողմից հարկադրված կանգառ կատարելու հիմքը, որի դեպքում կանգառի համար օրենսդրությամբ սահմանված կանոնները չեն տարածվում, ն բացակայում է պատասխանատվության միջոցի կիրառման հիմքը: Այդ հանգամանքի պարզման ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու դեպքում Վերաքննիչ դատարանը պարտավոր էր վիճելի մնացած փաստի չապացուցման բացասական հետնանքները դնել այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմի՝ ակտն ընդունած վարչական մարմնի վրա:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հայցվորը կանգառ կատարել է ոչ թե երթնեկելի մասում, այլ երթնեկելի մասի եզրին, քանի որ տեսանյութից ակնհայտ է, որ տվյալ հատվածով չի կարող ոչ մի տրանսպորտային միջոց երթնեկել (առջնում կանգառի համար նախատեսված հատվածն է) ն ուղնորի՝ տրանսպորտային միջոց նստելուց հետո վարորդը փորձում է դասավորվել երթնեկելի գոտի: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել բողոքաբերի այն փաստարկը, որ եթե տրանսպորտային միջոցը կանգառ է կատարել երթնեկելի մասի եզրից հեռու, ապա որնէ իրավական նորմով սահմանված չէ դա որպես իրավախախտում:
Յ
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.02.2021 թվականի որոշումը Ա գործն ուղարկել նոր քննության կամ բեկանել ն փոփոխել այն՝ հայցը բավարարել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետնյալ փաստը.
3 Ծառայության 27.03.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 1807835279 որոշմամբ Աշխեն Դաշյանը ենթարկվել է վարչական
պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով, ն նրա նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 5.000 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ վերջինիս սեփականության իրավունքով պատկանող «107Օ1ձ» մակնիշի «356Ճ965» համարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը 19.03.2018 թվականին ժամը 18:20-ին Երնան քաղաքի Ադոնց/Ազատություն/Ա. Ահարոնյան խաչմերուկի հատվածում կանգառ է կատարել երթնեկելի մասի եզրից հեռու՝ խախտելով ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշմամբ սահմանված հավելված ՈՊ 1-ի 78-րդ կետի պահանջը (հատոր 1-ին գ.թ. 5):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի առումով, այն է' բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ դատարանի կիրառած Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (այսուհետ նան՝ Օրենսգիրք) 124-րդ հոդվածի 21-րդ մասի ն 39-րդ մասի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, ըստ այդմ նշված իրավանորմերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կարնոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական ն կանխատեսելի դատական պրակտիկա ձնավորելու համար:
Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով ենախատեսված' տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի ն (կամ) կայանման կանոնների խախտումը նվազ նշանակություն ունեցող ճանաչելու ն վարչական պատասխանատվությունից ազապտելու իրավական խնդրին:
1) Բողոքի առաջին հիմքի վերաբերյալ
ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթնեկության կանոնները ն 6ստրանսպորտային միջոցների
4
շահագործումն արգելող անսարքությունների ն պայմանների ցանկը հաստատելու մասին» թիվ 955-Ն որոշմամբ հաստատվել են Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթնեկության կանոնները (այսուհետ` «Կանոններ»), որոնցով սահմանվում է ճանապարհային երթնեկության միասնական կարգ «Հայաստանի Հանրապետության տարածքում կարգավորելով ճանապարհային երթնեկության ընթացքում օգտագործվող լուսացույցի, կարգավորողի ազդանշանների, վթարային, հատուկ ազդանշանների, տրանսպորտային միջոցների արտաքին լուսային սարքերի ն ձայնային ազդանշանների կիրառման, տարբեր պայմաններում երթնեկության, երթնեկության արագությունը կանոնակարգելու, վազանց, կանգառ ն կայանում, խաչմերուկների անցում, հետիոտնային անցումների հատում, տրանսպորտային միջոցների քարշակում, ուսումնական վարում, մարդկանց Ա բեռների փոխադրում իրականացնելու հետ կապված հարաբերությունները, ինչպես նան սահմանելով երթնեկությունը կարգավորող նշանները:
Կանոնների «ԿԱՆԳԱՌԸ ԵՎ ԿԱՅԱՆՈՒՄԸ» վերտառությամբ Ս բաժնի 78-րդ կետի համաձայն` տրանսպորտային միջոցների կանգառը ն կայանումը թույլատրվում է ճանապարհի աջ մասում՝ մայթի մոտ կամ կողնակին, դրանց բացակայության դեպքում՝ երթնեկելի մասի եզրին: Կանոնների 81-րդ կետով նախատեսված դեպքում կայանումը թույլատրվում է նան մայթեզրին:
Կանոնների 79-րդ կետի համաձայն՝ բնակավայրերում, երթնեկելի մասի ձախ կողմում կանգառ ու կայանում թույլատրվում է՝
1) յուրաքանչյուր ուղղությամբ մեկ երթնեկելի գոտի ունեցող, մեջտեղում տրամվայի գծեր չունեցող ճանապարհներին.
2) միակողմ երթնեկության ճանապարհներին (3,5 տ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլներին թույլատրվում է միայն կանգառ՝ բեռնելու կամ բեռնաթափելու, ինչպես նան ուղնորի նստելու կամ իջնելու համար):
Կանոնների 80-րդ կետի համաձայն տրանսպորտային միջոցը տեղակայել թույլատրվում է երթնեկելի մասի եզրին զուգահեռ մեկ շարքով՝ բացառությամբ այն տեղերի (երթնեկելի մասի տեղային լայնացում), որտեղ գծանշմամբ թույլատրված են տրանսպորտային միջոցների դասավորման այլ ձներ: Առանց կողային կցորդի երկանիվ տրանսպորտային միջոցները թույլատրվում է կանգնեցնել երկու շարքով:
Կանոնների 81-րդ կետի համաձայն՝ երթնեկելի մասին սահմանակից մայթեզրին կայանման նպատակով կանգնեցնել թույլատրվում է միայն թեթն մարդատար ավտոմոբիլները, մոտոցիկլները, մոպեդները ն հեծանիվները՝ 6.4՝ «Կայանման տեղ» նշանի ն 8.62, 8.6.3, 8.6.6-8.6.9՝ «Տրանսպորտային միջոցի կանգնեցման ձնը կայանման տեղերում» ցուցանակներից որնէ մեկի առկայության դեպքում:
Կանոնների 82-րդ կետի համաձայն՝ բնակավայրերից դուրս երկարատն հանգստի, գիշերակացի ն այլ նպատակներով կայանել թույլատրվում է միայն դրանց համար նախատեսված հրապարակներում կամ ճանապարհի սահմաններից դուրս:
5
Կանոնների՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 84-րդ կետի համաձայն՝ կանգառն արգելվում է՝
1) մայթերին, բացառությամբ 61-րդ կետում նշված դեպքերի, ինչպես նան տրամվայի գծերի վրա ն անմիջապես դրանց մոտ, եթե դա խոչընդոտում է տրամվայների երթնեկությունը.
2) երկաթուղային գծանցների վրա, թունելներում, ինչպես նան էստակադների, կամուրջների, ուղեկամուրջների վրա ն դրանց տակ.
3) այն վայրերում, որտեղ կանգնած տրանսպորտային միջոցի ն հոծ գծի (բացառությամբ երթնեկելի մասի եզրը ցույց տվող) կամ բաժանարար գոտու կամ երթնեկելի մասի հակառակ կողմի եզրի կամ որնէ արգելքի միջն տարածությունը 3 մ պակաս է.
4) հետիոտնային անցումների վրա ն երթնեկելի մասի հետ հետիոտնային անցումների շփման եզրերից (դեպի երթնեկելի մասեր) 5 մ պակաս վայրում.
5) երթնեկելի մասի վրա՝ ճանապարհի այն վտանգավոր շրջադարձերին ն երկայնական պրոֆիլի ուռուցիկ բեկվածքներին մոտիկ, որտեղ ճանապարհի տեսանելիությունը թեկուզ մեկ ուղղությամբ պակաս է 100 մ-ից.
6) խաչմերուկներում, երթնեկելի մասերի հատման վրա ն հատվող երթնեկելի մասի եզրից 5 մ պակաս վայրում՝ բացառությամբ երթնեկելի մասերի եռակողմ հատման հոծ գծով կամ բաժանարար գոտիով առանձնացված կողմի վրա (շարունակություն չունեցող կողմի դիմաց).
7) 117 գծանշմամբ նշված ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերից կամ, այդ գծանշման բացակայության դեպքում, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կամ տաքսիների կայանման տեղերի ցուցիչներից 15 մ մոտ.
8) այն վայրում, որտեղ տրանսպորտային միջոցը թույլ չի տա երթնեկության մասնակիցներին տեսնելու լուսացույցի ազդանշանները, ճանապարհային նշանները կամ որնէ այլ կերպ կսահմանափակի տեսանելիությունը մյուս տրանսպորտային միջոցների վարորդների ու հետիոտների համար:
Կանոնների 85-րդ կետի համաձայն՝ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառն արգելվում է նան ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի տարածքից դուրս՝ բացառությամբ հարկադրված կանգառի դեպքերի:
Կանոնների 86-րդ կետի համաձայն՝ կայանումն արգելվում է՝
1) կանգառն արգելված վայրում.
2) բնակավայրերից դուրս` 2.1. «Գլխավոր ճանապարհ» ճանապարհային նշանով նշված ճանապարհների երթնեկելի մասի վրա.
3) երկաթուղային գծանցներին 50 մ-ից մոտ:
Միննույն ժամանակ Կանոնների 721 բաժնով նախատեսվել են նան ճանապարհային նշանները ն գծանշումները: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կանոնների
6
167-րդ կետով սահմանված են նան արգելող նշանները, որոնք, ըստ թիվ 955-Ն որոշման հավելված 1-ի Ձեն 1ի, բնորոշվում են որպես երթնեկության որոշակի սահմանափակումներ մտցնող կամ վերացնող նշաններ: Դրանցից է նան 3.27 «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանը, որով արգելվում են տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ Կանոններով հստակ սահմանվել են այն վայրերը, որտեղ թույլատրվում ն արգելվում են կանգառը ն (կամ) կայանումը: Միննույն ժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշ դեպքերում կարող է անհրաժեշտություն առաջանալ Կանոններով ուղղակիորեն չարգելված վայրերում բացառել տրանսպորտային միջոցների կանգառը ն (կամ) կայանումը, Կանոններով սահմանվել է հնարավորություն ճանապարհային նշանների, այդ թվում՝ 3.27 «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանի, ն գծանշումների կիրառմամբ արգելել կանգառն այն վայրերում, որտեղ կանգառ ն (կամ) կայանում կատարելու արգելք Կանոններով նախատեսված չէ (տե՛ս, Քրիստինա Գնորկյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/666|/05/15 վարչական գործով 03.07.2020 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թե՛ կանգառի ն կայանման կանոններով, թե՛ ճանապարհային նշաններով ն գծանշումներով սահմանված՝ որոշակի վայրում կանգառի ն (կամ) կայանման արգելքի չպահպանումնՆ առաջացնում է վարչական պատասխանատվություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասի հիմքով:
Իրավահարաբերության ծագման պահին գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասի համաձայն՝ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի ն (կամ) կայանման կանոնները խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով: Նշված նորմի դիսպոզիցիան նկարագրված է բլանկետային դիսպոզիցիայով, այսինքն՝ նորմն ամրագրում է այնպիսի վարքագծի կանոն, որի գործողությունը հիմնվում է այլ իրավական ակտերում բովանդակվող հատուկ կանոնների վրա: Տվյալ դեպքում այդ հատուկ կանոնները՝ կանգառի ն կայանման կանոնները, սահմանված են Կանոնների 78-86-րդ կետերով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը նախատեսում է վարչական պատասխանատվությունից ազատելու առանձին դեպքեր, այն է՝
- կատարված վարչական իրավախախտումը նվազ նշանակություն ունի (Օրենսգրքի 21-րդ հոդված, 124-րդ հոդվածի 34-39-րդ մասեր),
- վարչական իրավախախտումը կատարվել է հարկադրաբար՝ իր նկատմամբ իրականացված մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ընթացքում (Օրենսգրքի 211-րդ հոդված),
- Ազգային ժողովի կողմից ընդունվել է համաներման մասին օրենք (Օրենսգրքի 21.2-րդ հոդված),
7
- վարչական իրավախախտում կատարած անձը վերացրել է իրավախախտման հատկանիշները (Օրենսգրքի 123-րդ հոդվածի 8-րդ մաս, 169.29-րդ հոդվածի 5-րդ մաս, 189.17 հոդվածի 8-րդ մաս):
Կատարված վարչական իրավախախտումը նվազ նշանակության որակելու ընդհանուր նորմի՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 21-րդ հոդվածի առաջին պարբերության ծհամաձայն՝ եթե կատարված վարչական իրավախախտումը նվազ նշանակություն ունի, գործը վճռելու համար լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) կարող է խախտողին ազատել վարչական պատասխանատվությունից ն բավարարվել բանավոր դիտողությամբ:
Նույն հոդվածի երկրորդ պարբերության համաձայն՝ այն դեպքերում, երբ ճանապարհային երթնեկության կանոնի խախտումն ամրագրվել է տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով, սույն հոդվածի առաջին մասով սահմանված կարգը կարող է կիրառվել նան վերադասության կարգով բողոքարկման վարույթի ընթացքում:
Վարչական իրավախախտման նվազ նշանակությունն ընկալվում է որպես գործողություն կամ անգործություն, որը, թեն ձնական առումով պարունակում է վարչական զանցակազմի հատկանիշներ, բայց հաշվի առնելով կատարված իրավախախտման բնույթը ն իրավախախտի անձը, վնասի չափը ն հետնանքների ծանրությունը՝ էականորեն չի խախտում պահպանվող հասարակական հարաբերությունները: Իրավախախտման նվազ նշանակությունը գնահատողական կատեգորիա է, որը պահանջում է գործի քննության համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների, պաշտպանվող հասարակական հարաբերություններին սպառնացող վտանգի բնույթի նե աստիճանի, անձին, հասարակությանը կամ պետությանն վնաս պատճառելու սպառնալիքի գնահատում: Արարքը նվազ նշանակութան գնահատելու դեպքում անձն ազատվում է վարչական պատասխանատվությունից, իսկ դրա փոխարեն կիրառվող բանավոր դիտողությունը չի համարվում վարչական պատասխանատվության տեսակ, ն, համապատասխանաբար, հաշվի չի առնվում անձի կողմից կրկնակի իրավախախտում կատարելիս: Այն ունի կանխարգելիչ նշանակություն. նպատակն իրավախախտի կողմից իր վարքի անօրինականության գիտակցումն է:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 34-րդ մասի համաձայն՝ եթե նույն հոդվածի 1-ին, 2-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ, 12-րդ, 13-րդ, 19-րդ, 21-րդ, 25-րդ (միայն կանգառ կատարելու մասով) կամ 30-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումը, նույն հոդվածին համապատասխան, ունի նվազ նշանակություն, ապա անձը համարվում է նախազգուշացված, ն լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) վարչական պատասխանատվության միջոց չի կիրառում:
Նույն հոդվածի 39-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 21-րդ ն 25-րդ մասերով (միայն կանգառ կատարելու մասով) նախատեսված վարչական իրավախախտումն ունի նվազ նշանակություն այն դեպքում, երբ կանգառը կատարվել է միայն ուղնորների նստելու կամ իջնելու նպատակով, չի գերազանցել մեկ րոպե ժամանակահատվածը, ն
8
դրա հետնանքով երթնեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ չի ստեղծվել:
Այսպիսով, օրենսդիրը, հաշվի առնելով առանձին իրավախախտումների հանրորեն վտանգավորության աստիճանը, սպառիչ կերպով սահմանել է դրանք նվազ նշանակության գնահատելու համար անհրաժեշտ պայմանները՝ պայմանավորված դրանցից յուրաքանչյուրի բնույթով ու բովանդակությամբ:
Օրենսգրքի 124-րդ հոդվածի 39-րդ մասի վերլուծության արդյունքում դատարանը եզրահանգում է, որ Օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումը որպես նվազ նշանակություն ունեցող իրավախախտում գնահատելու համար անհրաժեշտ է մի շարք իրավական նախապայմանների միաժամանակյա առկայություն, որպիսիք են.
- Օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով նախատեսված (միայն կանգառ կատարելու մասով) զանցանքի առկայության փաստ,
- կանգառ կատարելու նպատակ, այն է՝ կանգառը կատարվել է միայն ուղնորների նստելու կամ իջնելու նպատակով,
- կանգառի որոշակի տնողություն, այն է՝ կանգառը չի գերազանցել մեկ րոպե ժամանակահատվածը,
-` վարչական իրավախախտման հետնանքը, որպիսին հանդիսանում է երթնեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ չստեղծվելու հանգամանքը:
Վճռաբեկ դատարանը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի կանոններին («Նորմատիվ իրավական ակտում նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է, եթե իրավական ակտում՝ (..) նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետերով ն «ն» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով») համապատասխան, արձանագրում է, որ վերը նշված պայմաններից որնէ մեկի բացակայությունը հիմք է տվյալ իրավախախտումը որպես նվազ նշանակության խախտում չգնահատելու համար:
«Կանգառ» հասկացության բովանդակությունը բացահայտված է «Ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածում: Այն է՝ կանգառ է համարվում մինչե 5 րոպե կամ ուղնորի նստելու, իջնելու ն (կամ) տրանսպորտային միջոցը բեռնելու, բեռնաթափելու համար անհրաժեշտ ժամանակով տրանսպորտային միջոցը կանխամտածված անշարժ վիճակի բերելը: Ըստ այդմ՝ Օրենսգրքի 124-րդ հոդվածի 39-րդ մասով նախատեսված (խախտումը նվազ նշանակության գնահատելու համար անհրաժեշտ պայման հանդիսացող՝ կանգառի մեկ րոպեն չգերազանցող ժամանակահատվածը մեկնարկում է տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելու պահից ն ավարտվում տրանպորտային միջոցը կրկին շարժման մեջ դնելու պահով:
Այսպիսով՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով արձանագրված իրավախախտումը նվազ նշանակություն ունեցող
9
է որակվում այն դեպքում, երբ թեն առկա է Կանոնների 78-86-րդ կետերի պահանջների խախտում, այնուամենայնիվ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 39-րդ մասով նախատեսված վերը նշված բոլոր պայմանների միաժամանակյա առկայությունն անձին ազատում է այդ պահանջների խախտման համար նախատեսված վարչական պատասխանատվությունից: Ըստ այդմ՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում դատարանից պահանջվում է պարզել՝ առկա է արդյոք կանգառի կանոնի՝ անձին վերագրված խախտման դեպքը, ն արդյոք առկա են արարքը նվազ նշանակության գնահատելու համար օրենքով սահմանված անհրաժեշտ բոլոր պայմանները:
2) Բողոքի երկրորդ հիմքի վերաբերյալ.
«Ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը բացահայտում է «հարկադրված կանգառ» հասկացության բովանդակությունը, այն է՝ հարկադրված կանգառը տրանսպորտային միջոցի անսարքության, վարորդի (ուղնորի) ֆիզիկական ն (կամ) հոգեկան վիճակով ն (կամ) բեռի փոխադրմամբ պայմանավորված` վտանգի կամ ճանապարհին ի հայտ եկած այլ խոչընդոտի պատճառով տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելն է: Կանգառի համար օրենսդրությամբ սահմանված կանոնները չեն տարածվում հարկադրված կանգառի դեպքերի վրա:
Վերը նշված սահմանումից հետնում է, որ Կանոններով սահմանված կանգառի կանոնների խախտումը հարկադրված կանգառի դեպքում չի հանգեցնում վարչական պատասխանատվության:
ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթնեկության կանոնների 22-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ վթարային լուսային ազդանշանը պետք է միացված լինի կանգառն արգելված տեղերում հարկադրված կանգառի դեպքում:
Կանոնների 23-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ վթարային լուսային ազդանշանը միացնելուց հետո (ինչպես նան, երբ այն անսարք է կամ բացակայում է) անհապաղ պետք է տեղադրվի «Վթարային կանգառ» ճանաչման նշանը (թարթող կարմիր լապտերիկ)` կանգառն արգելված տեղերում հարկադրված կանգառի դեպքում, ինչպես նան այն տեղերում, որտեղ, ելնելով տեսանելիության պայմաններից, տրանսպորտային միջոցը չի կարող ժամանակին նկատվել այլ վարորդների կողմից: Այս պահանջը կատարելուց հետո վարորդը պետք է կատարի կանոնների 83-րդ կետի պահանջները:
Կանոնների 83-րդ կետի համաձայն՝ կանգառն արգելված վայրում հարկադրված կանգառ կատարելու դեպքում կանոնների 22-րդ ն 23-րդ կետերի պահանջները կատարելուց հետո վարորդը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ տրանսպորտային միջոցն այդ վայրից դուրս բերելու համար:
10
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկով փաստել է, որ հարկադրված կանգառը տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերելն է՝ պայմանավորված տրանսպորտային միջոցի անսարքության, վարորդի (ուղնորի) ֆիզիկական ն (կամ) հոգեկան վիճակով ն (կամ) բեռի փոխադրման ժամանակ առաջացած վտանգի կամ խոչընդոտի պատճառով: Ընդ որում, կանգառի համար օրենսդրությամբ սահմանված կանոնները չեն տարածվում հարկադրված կանգառի դեպքերի վրա, իսկ ճանապարհային երթնեկության կանոններով սահմանված է արգելված վայրերում հարկադրված կանգառի դեպքում տրանսպորտային միջոցի վթարային լուսային ազդանշանը միացրած լինելու պահանջ (տե՛ս, Արման Մարտիրոսյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/1091/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Այսպիսով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հարկադրված կանգառ կատարելու հիմքերն սպառիչ թվարկված են «Ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով, այն է՝
- տրանսպորտային միջոցի անսարքություն, կամ
- վտանգ կամ ճանապարհին ի հայտ եկած այլ խոչընդոտ, որը պայմանավորված է կամ վարորդի կամ ուղնորի ֆիզիկական կամ հոգեկան վիճակով կամ բեռի փոխադրմամբ:
Հիմք ընդունելով «հարկադրված կանգառ» հասկացության բովանդակությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարորդի կամ ուղնորի ֆիզիկական կամ հոգեկան վիճակը կամ բեռի փոխադրումն ինքնին բավարար պայման չէ կանգառը հարկադրված որակելու համար. պարտադիր պայման է նան վտանգի կամ ճանապարհին ի հայտ եկած այլ խոչընդոտի առկայությունը, որը պայմանավորված է նշված հանգամանքներից որնէ մեկով:
«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթնեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքը կարգավորում է մեխանիկական տրանսպորտային միջոցներով կատարված, տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով (այսուհետ տեխնիկական միջոցներ) հայտնաբերված ճանապարհային երթնեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները:
Օրենքի 3-րդ հոդվածի 1ին մասի համաձայն վարչական վարույթի իրավախախտման հատկանիշների պարզման փուլում իրավախախտումը հիմնավորող ապացույցը իրավախախտումն ամրագրած տեսանյութն է կամ լուսանկարը, որը պարունակում է նան տեխնիկական միջոցով արձանագրված տվյալները: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ որպես իրավախախտումը հիմնավորող ապացույց վարչական կամ դատական կարգով բողոքարկման վարույթում կարող են օգտագործվել Վարչական
11
իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ հոդվածով նախատեսված ապացույցները:
Նույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` վարչական վարույթը բաղկացած է իրավախախտման հատկանիշների պարզման ն վարչական ակտի ընդունման փուլերից:
Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավախախտման հատկանիշների պարզումը վարույթ իրականացնող վարչական մարմնի կողմից տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների համադրումն է իրավախախտման հատկանիշների հետ: Նուն հոդվածի 2-րդ մասի համաձայն` իրավախախտման հատկանիշները համարվում են պարզված, երբ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների նե իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած չի հարուցում, իսկ կասկածի դեպքում մեկնաբանվում է հօգուտ անձի:
ՀՀ փվճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերոնշյալ իրավանորմերի վերլուծությանը, նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված `ճանապարհային երթնեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի իմաստով իրավախախտման հատկանիշները համարվում են պարզված, այսինքն՝ առկա է իրավախախտման փաստը, եթե տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի Ա իրավախախտման հատկանիշների միջն առկա է ակնհայտ համընկնում, որը որնէ կասկած չի հարուցում: Այլ կերպ ասած` տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթնեկության կանոնների 6լխախտումնեի համար անձին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտ պայման է տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարք ն իրավախախտման հատկանիշների համապատասխանության կասկած չհարուցելը (տես, Աիդա Նազարյանն ըեդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6199/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչն 11.01.2016 թվականին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ Ա լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը Օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով նախատեսված զանցակազմի հիպոթեզը ներառում էր հետնյալ պայմանը, այն է՝ «եթե կանգառ կատարելու անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղնորի առողջական վիճակի հետ»: Հետնում է, որ արարքը կարող էր որակվել որպես կանգառ կատարելու կանոնի խախտում, եթե դա պայմանավորված չէր եղել հարկադրված կանգառի փաստով, ն նորմի նման խմբագրությամբ շարադրանքի պայմաններում վարչական մարմինն իր որոշմամբ արարքը կանգառ կատարելու կանոնի խախտում կարող էր որակել միայն, եթե բացառեր հարկադրված կանգառի հանգամանքը: Նշված խմբագրությամբ գործած իրավակարգավորման գործողության պայմաններում ՀՀ
12
վճռաբեկ դատարանն արտահայտել է հետնյալ իրավական դիրքորոշումները. «..տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասի դիսպոզիցիայում նկարագրված արարքը կարող է խախտում որակվել միայն այն դեպքում, երբ վարչարարության արդյունքում կբացառվեն նույն իրավանորմում թվարկված՝ կանգառի անհրաժեշտությունը տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակով կամ վարորդի կամ ուղնորի առողջական վիճակով պայմանավորված լինելու հանգամանքները: Ընդ որում, նշված հանգամանքները ենթակա են պարզման մինչն վարչական մարմնի կողմից վարչական պատասխանատվության մասին որոշում կայացնելը» (տես, Լուսինե Վիրաբյանն ըեդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/1570/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված ապացուցման բեռի բաշխման կանոնին համապատասխան (ապացուցման բեռը վիճարկման հայցով կրում է վիճարկման հայցով՝ վարչական մարմինը, որն ընդունել է միջամտող վարչական ակտը՝ դրա համար հիմք ծառայած փաստերի մասով) մինչն 11.01.2016 թվականին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ ն լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը գործած խմբագրությամբ՝ Օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասի գործողության պայմաններում պատասխանողից պահանջվում էր որպես իր որոշման համար հիմք ծառայացած փաստ, բացառել նան հարկադրված կանգառի փաստի առկայությունը:
Մինչդեռ այլ է իրավիճակը Օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ հոդվածի գործող խմբագրության պայմաններում: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ գործող իրավակարգավորման պայմաններում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124րդ հոդվածի 21-րդ մասով նախատեսված իրավախախտման հատկանիշները պարզելու գործընթացում վարչական մարմինն այլնս ՕՁ քոօո պարտականություն չի կրում կանգառի կանոնները խախտելու զանցակազմի առկայությունը հաստատված համարելու համար բացառել հարկադրված կանգառի դեպքը: Ըստ այդմ հարկադրված կանգառի բացակայությունը չի հանդիսանում պատասխանողի՝ կանգառի կանոնի խախտման համար անձին պատասխանատվության ենթարկելու մասին որոշման համար հիմք ծառայած փաստ, ն հետնաբար՝ պատասխանողը չի կրում հարկադրված կանգառի բացակայության փաստն ապացուցելու պարտականություն: Դրան համապատասխան՝ գործող
իրավակարգավորման պայմաններում անձին Օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարչական ակտի իրավաչափության նկատմամբ դատական վերահսկողության շրջանակը սահմանափակվում է հայցվորի կողմից կանգառի կանոնի խախտման փաստի պարզմամբ, քանի դեռ հայցվորը չի փաստարկել, որ կանգառը կրել է հարկադիր բնույթ:
13
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը պարտավոր է դատարանին ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնցով նա հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները: Կողմն իրավունք չունի ներկայացնելու այնպիսի ապացույցներ, որոնք չեն ներկայացվել վարչական վարույթի ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ կողմը չի ներկայացնում բավարար հիմնավորումներ այն մասին, որ օբյեկտիվորեն զրկված է եղել նշված ապացույցները վարչական վարույթի ընթացքում ներկայացնելու հնարավորությունից:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է նան ներկայացնել վարչական վարույթի բոլոր նյութերը, ինչպես նան իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնք հիմնավորում են հակառակ կողմի պահանջները կամ առարկությունները, բացառությամբ այն ապացույցների, որոնց վարչական մարմինը կարող է իրազեկ դառնալ բացառապես հակառակ կողմի միջոցով, ն որոնք հակառակ կողմը չի ներկայացրել վարչական վարույթի ընթացքում:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գործի լուծման համար անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու նպատակով դատարանն իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` ապացուցման բեռը կրում է վիճարկման հայցով` վարչական մարմինը, որն ընդունել է միջամտող վարչական ակտը՝ դրա համար հիմք ծառայած փաստերի մասով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե բոլոր ապացույցները հետազոտելուց հետո գործի ելքը պայմանավորող որնէ փաստ մնում է չապացուցված, ապա դրա բացասական հետնանքները կրում է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներից մեկով նշել է, որ օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանել է ապացույցներ ներկայացնելու ընդհանուր կանոն, համաձայն որի՝ կողմը պարտավոր է դատարանին ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնցով նա հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորման համաձայն՝ վարչական մարմինը բոլոր դեպքերում, անկախ ապացուցման բեռը կրելու կամ չկրելու հանգամանքից, ունի իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած ապացույց ներկայացնելու պարտականություն, ինչը, սակայն, չի նշանակում, որ այդպիսիք ներկայացնելու անհնարինության դեպքում վարչական մարմինը պետք է կրի չապացուցված փաստով պայմանավորված բացասական իրավական հետնանքներ (րե՛ս, ՀՀ ֆինանսների նախարարության Շենգավիթի հարկային տեսչությունն Օ:ընդդեմ անհար ձեռնարկատեր Մանուկ
14
Նազարյանի թիվ ՎԴ/9439/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Վերահաստատելով ն զարգացնելով վերը նշված իրավական դիրքորոշումը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է նան, որ վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործի շրջանակներում ապացուցման բեռի բաշխման հատուկ կանոնների կիրառմամբ պայմանավորված ապացույցներ ներկայացնելու պարտականությունը կրում է վիճարկվող վարչական ակտն ընդունած վարչական մարմինը՝ ակտն ընդունելու համար հիմք ծառայած փաստերի մասով: Միննույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական մարմինը, սակայն, չի կարող կրել դատավարության մյուս մասնակցի պնդմամբ տեղի ունեցած փաստի ապացուցման բեռը, իսկ այդ դեպքում կիրառելի է ապացույցներ ներկայացնելու ընդհանուր կանոնը, համաձայն որի՝ կողմը պարտավոր է դատարանին ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում եղած այն բոլոր ապացույցները, որոնցով նա հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները: Այսինքն` վիճարկման հայցով հայցվորի կողմից ներկայացված առարկությունների հիմքում ընկած որնէ փաստի ապացուցման բեռը ողջամտորեն կարող է դրվել միայն նրա, որպես այդ փաստի առկայության վերաբերյալ տեղեկություններին, տվյալներին տիրապետող անձի վրա: Հակառակ մեկնաբանման դեպքում կստացվի մի իրավիճակ, որ ակտն ընդունելու համար հիմք ծառայած փաստերի մասով ապացուցման բեռով պայմանավորված վարչական մարմինը բարեխղճորեն կատարելով ապացույցներ ներկայացնելու իր պարտականությունը, ստիպված կլինի ապացուցելու նան հայցվորի պնդմամբ տեղի ունեցած այնպիսի փաստ, որին վարչական մարմինն օբյեկտիվորեն չի կարող տեղյակ լինել (տե՛ս, Սամվել Պոդոսյանեե ըեդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/1603/05//6 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ենթադրյալ իրավախախտումը կատարած անձն է կրում պարտականություն ներկայացնելու իր տրամադրության տակ եղած թույլատրելի ն վերաբերելի ապացույցները հարկադրված կանգառի փաստի վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ այդ փաստը չի հանդիսանում վիճարկվող ակտն ընդունելու համար հիմք ծառայած փաստ: Ընդ որում՝ հաշվի առնելով, որ հարկադրված կանգառի փաստի պարզումը չի ներառվում իրավախախտման՝ կանգառի կանոնի խախտման հատկանիշների պարզման բովանդակային ծավալում (տեսանյութը կամ լուսանկարը միակ թույլատրելի ու վերաբերելի ապացույցն են միայն իրավախախտումը հաստատելու նպատակի համար) հարկադրված կանգառի փաստի վերաբերյալ թույլատրելի ն վերաբերելի ապացույց է ինչպես խախտումն արձանագրած տեսանյութը, այնպես էլ ցանկացած այլ ապացույց, որը շահագրգիռ անձը կներկայացնի ի հիմնավորումն հարկադրված կանգառի անհրաժեշտ պայմանների առկայության:
15
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն վարչական գործը հարուցվել է Աշխեն Դաշյանի վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել (վերացնել) Ծառայության 27.03.2018 թվականի թիվ 1807835279 որոշումը: Նշված վարչական ակտով Աշխեն Դաշյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով, Ա նրա նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 5.000 ՀՀ դրամի չափով այն բանի համար, որ վերջինիս սեփականության իրավունքով պատկանող «ԼՕՄ,ՕԼ1» մակնիշի «35Շճ965» համարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը 19.03.2018 թվականին ժամը 18:20-ին Երնան քաղաքի Ադոնց/Ազատություն, Ա. Ահարոնյան խաչմերուկի հատվածում կանգառ է կատարել երթնեկելի մասի եզրից հեռու՝ խախտելով ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշմամբ սահմանված հավելված Խ 1-ի 78-րդ կետի պահանջը:
Դատարանը, մերժելով Աշխեն Դաշյանի հայցը, պատճառաբանել է, որ «Ծառայութան կողմի Դատարան ներկայացված հայցվորին վերագրվող իրավախախտումն ամրագրած տեսանյութով Դատարանը արձանագրում է, որ դրանում տեսանելի է 10/01Ճ մակնիշի 356Շձ965 համարանիշի տրանսպորտային միջոցը՝ 19.03.2018 թվականին« ժամը՝ 18:19:34-ից մինչն ժամը՝ 18:21:17-ը՝ 1 րոպե 43 վայրկյանի ընթացքում, երթնեկելի մասի եզրից հեռու կանգառ կատարած վիճակում: Վերոգրյալի հիման վրա Դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում տեսանյութում ամրագրված արարքի հատկանիշների ն իրավախախտման հատկանիշների
համապատասխանությունը կասկած չի հարուցում, ուստի հայցվորը Ծառայության 27.03.2018 թվականի թիվ 1807835279 որոշմամբ իրավաչափորեն է ենթարկվել վարչական պատասխանատվության: Անդրադառնալով հայցվոր կողմի պնդմանն այն մասին, որ իր տրանսպորտային միջոցի կանգառի կատարումը պայմանավորված է եղել ուղնեորի նստելու հետ, որը չի գերազանցել 1 րոպեն, Դատարանն արձանագրում է հետնյալը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 34-րդ մասի համաձայն՝ եթե սույն հոդվածի 1-ին, 2-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ, 12-րդ, 13-րդ, 19-րդ, 21-րդ, 25-րդ (միայն կանգառ կատարելու մասով) կամ 30-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումը, սույն հոդվածին համապատասխան, ունի նվազ նշանակություն, ապա անձը համարվում է նախազգուշացված, ն լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) վարչական պատասխանատվության միջոց չի կիրառում: (.) Դատարանը եզրահանգում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 24 մայիսի, 2023 թ.
- Գործի #:
- ՎԴ/5608/05/18
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
