Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-507-Ն26 դեկտեմբերի, 2002 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 26-ին «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 օգոստոսի 1998 թվականի, ՀՕ-245) 40-րդ հոդվածի` 1) երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի, նրա տեղակալների, Երևան քաղաքի դատախազի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության վարչության պետի և Հայաստանի Հանրապետության դատախազության կառուցվածքային ստորաբաժանումը գլխավորող դատախազի պաշտոնային դրույքաչափերը սահմանվում են «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով. 2) երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության վարչության պետի տեղակալի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի ավագ օգնականի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության բաժնի պետի, Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալի և Երևան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 150000 դրամ: Հայաստանի Հանրապետության դատախազության կառուցվածքային ստորաբաժանումը գլխավորող դատախազի տեղակալի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի օգնականի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր ՀԿԳ քննիչի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության վարչության և բաժնի ավագ դատախազի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 135000 դրամ: Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության բաժնի պետի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության վարչության և բաժնի դատախազի, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության քննչական վարչության ՀԿԳ քննիչի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 120000 դրամ: Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության բաժնի պետի տեղակալի պաշտոնային դրույքաչափը սահմանել 115000 դրամ: Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի ավագ օգնականի, Երևան քաղաքի դատախազի ավագ օգնականի, Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության բաժնի ավագ դատախազի և ՀԿԳ քննիչի, Երևան քաղաքի դատախազության ավագ քննիչի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 110000 դրամ: Հայաստանի Հանրապետության դատախազության գիտաուսումնական կենտրոնի գիտաշխատողի, Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի օգնականի, Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության բաժնի դատախազի, Երևան քաղաքի դատախազի օգնականի, Հայաստանի Հանրապետության դատախազության կառուցվածքային ստորաբաժանումը գլխավորող դատախազի ավագ օգնականի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 100000 դրամ: Երևան քաղաքի դատախազության քննիչի, Հայաստանի Հանրապետության դատախազության կառուցվածքային ստորաբաժանումը գլխավորող դատախազի օգնականի, Հայաստանի Հանրապետության դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ավագ քննիչի պաշտոնային դրույքաչափերը սահմանել 90000 դրամ: Հայաստանի Հանրապետության դատախազության կառուցվածքային ստորաբաժանման քննիչի պաշտոնային դրույքաչափը սահմանել 85000 դրամ: Հայաստանի Հանրապետության դատախազության` սույն օրենքով չսահմանված աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով յուրաքանչյուր տարվա համար նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում:». 3) չորրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Դատախազության աշխատակիցների դասային աստիճանների հավելավճարները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.». 4) հինգերորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Երկարամյա ծառայության համար տրվող հավելավճարներն են` իրավաբանի մասնագիտության աշխատանքային ստաժը հավելավճարի չափը (պաշտոնային դրույքի տոկոսներով) 1) մինչև 5 տարի` 3 տոկոսի չափով.

2) 5-10 տարի` 5 տոկոսի չափով.

3) 10-15 տարի` 10 տոկոսի չափով.

4) 15-20 տարի` 15 տոկոսի չափով.

5) 20-25 տարի` 20 տոկոսի չափով.

6) 25 տարուց ավելի` 25 տոկոսի չափով:»: Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հուլիսի 1-ից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2003 թ. հունվարի 28 Երևան ՀՕ-507-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-507-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.07.2003-01.05.2007) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2003.02.05/7(242) Հոդ.120 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 26.12.2002 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 28.01.2003 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.07.2003 Ուժը կորցրել է 01.05.2007 Հիմնական ակտ 26.12.2002, ՀՕ-507-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 01.07.1998, ՀՕ-245 01.07.1998, ՀՕ-245 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 դեկտեմբերի, 2002 թ.
Գործի #:
ՀՕ-507-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել