Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Բաբայան — ԵԴ/1381/01/20
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Բաբայան — ԵԴ/1381/01/20

Վճռաբեկ դատարանԵԴ/1381/01/2018 հոկտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2020 թվականի դեկտեմբերի 30-ին Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է թիվ 12117520 քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Վարդան Սարգսի Բաբայանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նան ՀՇ նախկին քրեական օրենսգիրք) 178-րդ հոդվածի 3-րդ մասի Լին կետով (2 դրվագ): 2. 2023 թվականի նոյեմբերի 24ին Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում (այսուհետ` նան Առաջին ատյանի դատարան) ստացվել է ամբաստանյալ Վարդան Բաբայանի պաշտպան Վ.Ս

Ամբողջ Տեքստ

«3-ը ՏՀՏ:

ՒՆ. ՅԱ զ ԵԴ/1381/01/20

1/7 158 ԵՏ

(Ոե` Վ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր

իրավասության քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Վ.Գրիգորյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Վ.Մարգարյան

դատավորներ՝ Լ.Աբգարյան

Կ.Հովհաննիսյան

18 հոկտեմբերի 2024 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

ԱՊՈՂՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով Վարդան Սարգսի Բաբայանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հունվարի 10-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2020 թվականի դեկտեմբերի 30-ին Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է թիվ 12117520 քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Վարդան Սարգսի Բաբայանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նան ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 178-րդ հոդվածի 3-րդ մասի Լին կետով (2 դրվագ):

2. 2023 թվականի նոյեմբերի 24ին Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում (այսուհետ` նան Առաջին ատյանի դատարան) ստացվել է ամբաստանյալ Վարդան Բաբայանի պաշտպան Վ.Սարգսյանի միջնորդությունն իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին` վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: 2023 թվականի նոյեմբերի 28-ին կայացած դատական նիստի ընթացքում ամբաստանյալ Վարդան Բաբայանը հայտարարել է, որ չի առարկում, որպեսզի վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի ն քրեական գործի վարույթը կարճվի:

2.. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 28-ի որոշմամբ Վարդան Բաբայանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի Լին կետով մեղսագրված արարքներն համապատասխանեցվել են 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին (2 դրվագ), ն նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, իսկ քրեական գործի վարույթը կարճվել է:

3. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2024 թվականի հունվարի 10-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի նոյեմբերի 28-ի որոշումը թողնելով անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024

Յ

թվականի մայիսի 20-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բոդոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակի պնդմամբ` ստորադաս դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է վարույթի ելքի վրա, ու միաժամանակ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն:

5.. Այսպես՝ բողոքի հեղինակը, ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնների վերլուծության արդյունքում, եզրահանգել է, որ նոր ընդունված քրեական օրենսդրությամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվարկման կանոնի հետ կապված առավել նպաստավոր պայմանների նախատեսումը դիտարկվում է որպես հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող նորմ ն ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` հետադարձ ուժ ունի միայն օրենքով նախատեսված դեպքում, մինչդեռ նման հնարավորություն օրենքով նախատեսված չէ: Վերոշարադրյալի հաշվառմամբ, բողոքի հեղինակն օրենսդրի կամքից չբխող է համարել Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն առ այն, որ եթե համապատասխանեցման արդյունքում անձին վերագրվող ենթադրյալ արարքը դասվւմ է միջին ծանրության հանցագործությունների խմբին, ապա քրեաիրավական հետնանքները պետք է որոշվեն՝ այդ փաստից ելնելով:

5.2. Միաժամանակ բողոքաբերը նշել է նան, որ ստորադաս դատարանները մի դեպքում հետադարձ ուժ են տվել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 17-րդ կետով սահմանված հափշտակության չափերը նախատեսող օրենքին, իսկ մյուս դեպքում, ըստ էության, կիրառել են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի Լին մասի 2րդ կետը, որը սահմանում է միջին ծանրության հանցագործութան համար քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետները, այն դեպքում, երբ մեղադրյալների կողմից կատարված արարքները երբնէ չեն համապատասխանել ն չէին կարող համապատասխանել ՀՀ նախկին

4

քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցագործությանը: Ստորադաս դատարանները հափշտակության չափերը նախատեսող օրենքը համարել են պատիժը մեղմացնող օրենսդրություն, մինչդեռ հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտ. չափերը նախատեսող նոր օրենսգրքի կարգավորումները ոչ մի առնչություն չունեն պատժի խստացման ն մեղմացման հետ, դրանք պատժատեսակ ն պատժաչափ նախատեսող նորմեր չեն ն չեն կարող համարվել պատիժը մեղմացնող, հետնաբար տվյալ պարագայում այլ հարց է, որ դրանց կիրառման պայմաններում անձի վիճակն այլ կերպ կարող է բարելավվել:

5.3. Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ արարքը կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով Վարդան Բաբայանին վերագրվող ենթադրյալ հանցավոր արարքը դասվել է ծանր հանցագործությունների շարքին, որի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը եղել է տասը տարի: Իսկ ներկայումս գործող քրեական օրենքով Վ.Բաբայանին մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, որի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը նս տասը տարի է: Այսինքն, քննարկվող երկու դեպքում էլ Վ.Բաբայանին մեղսագրված ենթադրյալ հանցավոր արարքի համար քրեական

պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը տասը տարի է, որը դեռնս չի անցել:

6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը ն կայացնել դրան փոխարինող դատական ակտ:

Վճոաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Վարդան Բաբայանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1ին կետով (2 դրվագ) մեղադրանք է առաջադրվել այն հանրորեն վտանգավոր արարքը կատարելու համար, որ «/Նա) «Մոգո» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՍՊ ընկերությունում գրավադրված «10)օ1ո Շճո)» մեւկնիշի 87 ԼՏ 777 հաշվառման համարանիշի ավվտմեքենան նախնական մեկ միասնական

5

դիտավորությամբ, խարդախությամբ վաճառել է Արնիկ Ալահվերդյանին, որի դիմաց մաս-մաս ատացել ն հափշտակել է ավտոմնքենայի վաճառքի 3. 934.198 ՀՀ դրամ գումարին համարժեք 8200 ԱՄՆ դոլար գումար, որի արդյունքում Արնիկ Ալլահվերդյանին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 3. 934.198 ՀՀ դրամի գումարին հաւմարժեք 8200 ԱՄՆ դոլար գումարի գույքային վնաս:

Այսպես.

Վարդան Բարայանը, զբաղվելով ավտոմեքենաների առուվաճաւռքով, 2018 թվականի մարտ ամենին ձեռք է բերել «10)օ1ռ Շճու)» մակնիշի (նույնականացման համար` 4118846Խ196372703) 87 ԼՏ 777 հաշվառման համարանիշի ավտոմեքենա, որը հաշվառել Լ մայրիկի՝ Ախդա Սարգսի Բաբայանի անվամբ: 2018 թվականի մարտի 06-ին գումար սափանալու նպատակով, «Մոգո» ՈՒՎԿ ՍՊ ընկերության Երեան քաղաքի Դավիթ Բեկի փողոցի 718-րդ հասցեում գործող մասնաճյուղում, Աիդա Բաբայանը Վարդան Բաբայանի խնդրանքով գրավադրել է իր անվամբ հաշվառված հիշյալ ավտոմնքենաւն, որի արդյունքում կնքվել է կրեդիտավորման վարկային թիվ 160656056 պայմանագիրը՝ ստանալով 3.74Լ777 ՀՀ դրամ գումարի վարկ: Նշված գործարքից անմիջապես հետո Վարդան Բաբայանը, քաջատեղյակ լինելով կնքված պայմանագրի 2.13 կեվտվ նախատեսված դրույթին, րար որի գրավի առարկան հնարավոր է օվւարե, վփրամադրել վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով կամ այլ կերպ տնօրինել, ինչպես նան գույքն օզտագործել Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բացառապես Գրավառուի նախնական գրավոր համաձայնության առկայության դեպքում ն այդ համաձայնությամբ նշված պայմաններու, առանց

համապատասխան համաձայսւնության մի քանի օր անց հիշյալ ավտոմեքենան վաճառելու նպատակով հայտարարություն է փեղադրել համացանցում: 2018 թվականի մարտի 18-ին Արնեիկ Ալլահվերդյանը, ծանոթանալով «10011 Շճույ» մակնիշի 87 ՆԽ 777 հաշվառման համարանիշի ավտոմեքենան վաճառելու վերաբերյալ հայտարարությանը, զանգահարել է հայտարարությամը փեղադրված բջջային հեռախոսահամարին ն խոսակցություն ունեցել Վարդան Բաբայանի հեղ, որի ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն ավտոմեքենան 3.934.198 ՀՀ դրամ գումարին համարժեք 8200 ԱՄՆ դոլար գումարով՝ մաս-մաս վաճառելու

6

վերաբերյալ, սակայն Վարդան Բարայանը խաբեության եղանակով` այն է ավտոմեքենայի գրավադրված լինելու հանգամանքը թաքցնելով (լռելով), ավտոմեքենայի դիմաց պահանջել ն 2018 թվականի մարտ-նոյեմբեր ամիսների ինթացքում մաս-մաս ստացել ն դիտաւվորությամը հափշտակել Լ 3.934.198 ՀՀ դրամ: գումարին համարժեք, 820 ԱՄՆ դոլար գումար, նե մինչ օրս տարբեր պատճառարանություններով խուսափել է ավտոմեքենան անվանափոխելու գործարքը կավարելուց: Ավելին՝ նշված ժամանակահապտվածում միջոցներ չի ձեռնարկել Արնիկ Ալլահվերդյանից խաբեությամբ հափշտակած գումարով «Մոգո» ՈՒՎԿ ՍՊ ընկերությունում ունեցած ժաւմկերանց պարտավորությունները մարելու ն գույքը գրավադրումից հանելու համար, քանի որ միայն դրա իրականացումից հետո կարող է գրանցվել Արնիկ Ալլահվերդյանի սեփականությունը, արդյունքում Արնիկ Ալլահվերդյանը զրկվել է ավտտմեքենան փնօրինելու հնարավորությունից ու վերջինիս պատճառվել է առանձնապես խոշոր չափերի 3.934198 ՀՀ դրամ գումարին համարժեք 8200 ԱՄՆ դոլար գումարի գույքային վնաս: (...):

Բացի այդ,։ «Մոգո» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՍՊ ընկերությունում գրավադրված «10011 Շճո)» մակնիշի 35 ՕՄ 473 հաշվառման համարանիշի ավտոմեքենան նախնական մեկ միասնական դիտավորությամի, խարդախությամբ վաճառել է Հարություն Շատյանին, որի դիմաց մաս-մաս ստացել ն հափշտակել է ավտոմեքենայի վաճառքի 3.600.0000 ՀՀ դրամ գումարին համարժեք 7500 ԱՄՆ դոլար գումար, որի արդյունքում Հարություն Շավյանին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 3.600.000 ՀՀ դրամի գումարին համարժեք 7500 ԱՄՆ դոլար գումարի գույքային վնաս:

Այսպես.

Վարդան Բարայաւնը 2018 թվականի մարտ ամսին ձեռք է բերել «16օ)յօ1ն Շոգու)» մակնիշի (նույնականացման համար` 41488461598105571) 35 ՕՄ 473 հաշվառման համարանիշի ավտոմեքենա, որբի հաշվառել է եղրբոր՝ Էդգար Բարայանի կեոջ՝ Սալվինա Մարտիրոսի Հայրապեվյանի անվամբ: 2018 թվականի մարտի 12ին գումար ատանալու նպատակով, «Մոգո» ՈՒՎԿ ՍՊ ընկերության Երեան քաղաքի Դավիթ Բեկի փողոցի 718-րդ հասցեում գործող մասնաճյուղում, Սալվինա Հայրապետյանը Վարդան Բաբայանի խնդրանքով գրավադրել է իր

7

անվամբ հաշվառված հիշյալ ավտոմեքենան, որի արդյունքում կնքվել է կրեդիտավորման վարկային թիվ 4069136050 պայմանագիրը` արանալով 3.600.000 ՀՀ դրամ գումարի վարկ: Նշված գործարքից անմիջապես հետո, Վարդան Բաբայանը քաջատեվյակ լինելով կնքված պայմանագրի 213 կետով նախատեսված դրույթին, րար որի գրավի առարկան հնարավոր է օվւարել, տրամադրել վարձակալության կամ անհատույց օգվաւգործման իրավունքով կամ այլ կերա տնօրինել, ինչպես նան գույքն օգտագործել .Հայասրանի Հանրապետության տարածքից դուրս բացառապես գրավառուի նախնական գրավոր համաձայնության առկայության դեպքում ն այդ համաձայնությամբ նշված պայմաններում, առանց համապատասխան համաձայնության մի քանի օր անց հիշյալ ավտոմեքենան վաճառելու նպատակով հայտարություն է վփտաեղդադրել համացանցում: 2018 թվականի մարտի 25-ին Հարություն Շատյանը ծանոթանալով «10)օլռ Շճու» մակնիշի 35 ՕՄ 473 հաշվառման համարանիշի ավտոմեքենաւն վաճառելու վերաբերյալ հայտարարությաւնը, զանգահարել է հայտարարութաումը տեղադրված բջջային հեռախոսահամարին ն խոսակցություն ունեցել Վարդան Բաբայանի հետ, որի ընթացքում ձեռք է բերվել ապայմանավորվածություն ավտոմեքենան 3.600.000 ՀՀ դրամ գումարին համարժեք 75200 ԱՄՆ դոլար գումարով մասմաս վաճառելու վերաբերյալ, սակայն Վարդան Բարայանը խաբեության Խլանակով այս է -ավփոմնքենայի գրավադրված լինելու հանգամանքը թաքցնելով (լռելով, ավտոմեքենայի դիմաց պահանջել ն 2018 թվականի մարփ-նոյեմբեն ամիսների ընթացքում մասմաս արացել ն դիտավորությամբ հափշվակել է 3.600.000 ՀՀ դրամ գումարին համարժեք 7500 ԱՄՆ դոլար գումար, ն մինչ օրս տարբեր պատճառաբանություններով խուսափել է ավտոմեքենան անվանափոխելու գործարքը կատարելուց: Ավելին` նշված ժամանակահափվածում միջոցներ չի ձեռնարկել Հայություն Շափյանից խաբեությամբ հափշտաւկած գումարով «Մոգո» ՈՒՎԿ ՍՊ ընկերությունում ունեցած ժամկետանց պարվտավորությունները մարելու ն գույքը գրավադրումից հանելու համար, քանի որ միայն դրա իրականացումից հետո կարող է գրանցվել Հարություն Շատյանի սեփականություն, արդյունքում Հարություն Շատյանը զրկվել է ավտոմեքենան փնօրինելու հնարավորությունից ու վերջինիս պատճառվել է

8

առանձնապես խոշոր չափերի 3.600.000 ՀՀ դրամ գումարին համարժեք 7500 ԱՄՆ դոլար գումարի գույքային վնաս»:

8. Վ.ԲԲաբայանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ն քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումն Առաջին ատյանի դատարանը պատճառաբանել է հետնյալ կերպ. «(...) Դատարանն արձանագրում է, որ ՀՀ 05.05.2021թ. քրեական օրենսգրքի 3րդ հոդվածի Լին մասի 1-րդ կերը Վ.Բարայանի պատասխանավպվությունը մեղմացնող նորմ է, իսկ նույն օրենսգրքի 83-րդ հոդվածը՝ խատացնու, հետնաբար պափասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող ն միաժամանակ մասնակիորեն խատացնող ՀՀ 05.05.202Լթ. քրեական օրենսգիրքը հերադարձ ուժ ունի միայն պատասխանատվությունը մեղմացնող մասով: Այլ կերպ. սույն դեպքում Վ.Բարայանին մեղսագրվող արարքները պետք է դիտարկել որպես միջին ծանրության հանցագործությունների շարքին դասվող արարքներ, իսկ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները պետք է հաշվարկել ՀՀ 18.04.2003թ. քրեական օրենսգրքով սահմանված կանոններով:

(-.)

Գործի նյութերի ուասմնասիրությունից պարզ է դառնում, որ ամբաարանյալ Վարդան Սարգսի Բաբայանին ՀՀ 18.04.2003թ. քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3րդ մասի Լին կարով /2 դրվագ/ մեղադրանք է առաջադրվել 2018 թվականի մարտի 18-ին ն 2018 թվականի մարտի 25ին տելի ունեցած այն ենթադրյալ քրեորեն պավպժելի հափշտակությունների կատարման համար, որի արդյունքում վաուժողներին համապատասխանաբար պատճառվել է 3.934.198 ն 3.600.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Դատարանը, քննարկելով Վ.Բարայանին մեղսագրվող արարքի իրավական որակումի, արձանագրում է, որ ՀՀ 05.05.2021թ. քրեական օրենսգրքով տեղի է ունեցել հափշտակության՝ ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված չափերի փոփոխություն ն գործող քրեական օրենսգրքով հափշվաւկության առանձնապես խոշոր չափ է հանդիսանում 5 միլիոն ՀՀ դրամը գերազանցող գումարը (արժեքը), ՀՀ 18.04.2003թ. քրեական օրենսգրքով սահմանված 3 միլիոն ՀՀ դրամը ւՏե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 220-225:

9

գերազանցող գումարի (արժեքի) փոխարեն, որի դեպքում Վ.Բարայանին մեղսագրվող արարքը համապատասխանում է ՀՀ 05.05.2021թ. քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2րդ մասի տՏրդ կետին, որը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին ե որի համար նախատեսված քրեական պատասխանավվությունից ազատելու վաղեմության ժամկետը, արարքը կատարելու պահին գործող օրենադրության համաձայն, հանդիսանում է 5 տարին:

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում, ամբաարանյալ Վարդան Սարգսի Բաբայանի կողմից առյն գործով մեղսագրվող արարքի կատարումից հեվտ քրեորեն պավժելի այլ արարք կատարած լինելու վերաբերյալ որնէ գրառումներ աոկա չեն:

Հետնաբար Դատարանն արձանագրում է, որ Վարդան Սարգսի Բաբայանին քրեական պատասխանամվությաւն ենթարկելու վաղեմության ժամկետներն անցել են, ինչպես նան վաղեմության ժամկետի ընթացքը չի կասեցվել ն չի ընդհատվել: (::»-:

9. Վերաքննի. դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի

դատարանի դատական ակտը, արձանագրել է հետնյալը. «/(..) Վերաքննիչ դատարանը փաստրում է, որ ի տարբերություն 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի, որով Վարդան Բաբայանին մեղսագրվող` երկու դրվագով 3.934.198 ՀՀ դրամի ն 3.600.000 ՀՀ դրամի խարդախությունը համարվում էր առանձնապես խոշոր չափերի հափշտակություն, գործող ՀՀ քրեական օրենսգրքով որպես հափշտակության առանձնապես խոշոր չափ սահմանված է 5 միլիոն ՀՀ դրամի գերազանցող գումարը: Այսինքն՝ ի տարբերություն Վարդան Բաբայանի արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի՝ վերջինիս մեղսագրվող արարքը համապատասխանում է զործող ՀՀ քրեական օրենսգրքի 255-իդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կարով սահմանված խոշոր չափերով կատարված հանցագործությաւն հատկանիշներին, որր միջին ծանրության հանցագործություն է, հետնաբար դրա համապատասխանեցման ն վերաորակման դեպքում մեղադրյալ Վ.Բաբայանի համար առավել բարենպաստ պայմաններ են ափելծվում` հաշվի առնելով հանցակազմերի համար նախատեսված պատիժների տարբերությունը:

2 Տե'ս վարույթի նյութեր, հատոր 4, թերթեր 211-215:

10

Ուարի հաշվի առնելով մեղադրյալ Վարդան Բարայանի արարքի կատարման պահին գործող 18.04.2003թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի իրավակարգավորումները ն այն, որ մեղադրյալին մեղսագրվող արարքներից մինչ օրս անցել է հինգ տարի ու վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատված կամ կասեցված լինելու վերաբերյալ տեղեկություն առկա չէ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ իրավաչափ է մեղադրյալ Վարդան Բարայանի նկատմամը քրեական պատասխանաւտվությաւն վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրնեաւկան հետաալնդումը դադարեցնելու մասին Առաջին ատյանի դատարանի հեզությունը:

Ալ կերպ՝ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ մեղադրյալ Վարդան Բաբայանին մեղսագրված արարքն րատ դասակարգման միջին ծանրության հանցագործություն համարվելու, այն ենթադրաբար կատարելու պահից հինգ փարի անցած լինելու ն վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատված կամ կասեցված լինելու վերաբերյալ փտաեղեկություններ չլինելու, մեղադրյալի առարկության բացակայության ու վաղեմության ժամկեղրն անցնելու հետնանքով անձին քրեական պատասխանաւտվությունից ազատելու իմպերատիվ բնույթի պայմաններում: Առաջին ատյունի դատարանի (..) պատճաւոաբաւնություններն ու եզրահանգումները հիմնավոր են ու իրավաչափ:

Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փատրարկին, որ հափշվակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը նախատեստղ նոր օրենսգրքի կարգավորումներն ամիաստաւնյալ Վարդան Բարայանի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրություն են, որին կարող էր տրվել հետադարձ ուժ, եթե դա նախատեսված լիներ օրենքով, ապա Վերաքննիչ դափարունը, հաշվի առնելով, որ հափշտակության չափերի փոփոխության արդյունքում փոփոխվում է նան համապատասխան հոդվածի մասը, ն րար այդմ` մեղմանում են նան արարքի համար նշանակվող պատժատեսակներն ու պատժաչափերը, գտնում է, որ հափշտակության, պատճառաւծ գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ արացված գույքի կամ օգուտի չափերը նախատեսող նոր օրենսգրքի կարգավորումները ոչ թե անձի վիճակն այլ կերպ բարելավող, այլ պատիժը մեղմացնող օրենադրություն են, որին հետադարձ ուժ տալու համար,

1

օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտի րացակայության պայմաններում, օրենսդիրը սահմանափակումնեն ն հատուկ պայմաններ չի նախատեսել: Հետնարար բողոքաբերի պնդումներն այս մասով անհիմն են ն չեն բխում վերաբերելի կարգավորումներից: (..-»»:

Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

10. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. իրավաչափ է արդյոք ստորադաս դատարանների հետնությունը՝ Վ.Բաբայանին վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ:

1. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որր կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պապտիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պավպժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:

ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն՝ «ւ Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները ն այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:

2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները ն այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով»:

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաճայն՝ «մ. Արարքի հանցավորությունը սաւհմանող, պափփժը խատացնող կամ հանցանք կամ քրեական օրենադրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենադրությունը հետադարձ ուժ չունի:

2 Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենադրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչն դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենադրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց 3Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 5, թերթեր 60-68:

12

վերաբերյալ դեռես առկա չէ օրինական ուժի մեջ՝ մտած եզրափակիչ դատավարական սւկտ:

(--)

4 Հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք

կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթն դա նախատեսված է օրենքով:

(--)

6. Պափասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող ն միաժամանակ մասնակիորեն խատացնող օրենքը սույն հոդվածով նախավզեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»:

ՃՇ նախկին քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 4-րդ մասի համաճայն՝ «(...) Սույն գլխում ն աույն օրենսգրքի 216-րդ հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի

հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկը չգերազանցող գումարը (արժեքը):

Սույն գլխում ն այն օրենսգրքի 216-րդ հոդվածում առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխավտավալրձի երեքհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը)»:

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1ին մասի 17րդ կետի համաձայն` «հափշտակության (..) չափել ասյն օրենսգրքում հափշտակված գույքի (...) մանր չափ է համարվում 500.000 Հայասվտաւնի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը) առանձնապես խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը), բացառությամբ աույն օրենսգրքի Հատուկ մասով նախապտեսված դեպքերի»:

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178րդ հոդվածի համաձայն՝

«Վ. Խարդախությունը՝ խաբեության կամ վարահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշվաւկությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեոք բերելը՝

13

(-.)

Յ. Խարդախությունը, որը կատարվել Լ՝

1 առանձնապես խոշոր չափերով,

(-.)

պատժվում է ազատազիկմամի՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բոնագրավմամը կամ առանց դրե»:

«ՀԸ գործող քրեական օրենսգրքի 9255րդ հոդվածի 0համաձայն՝

«Վ. Խարդախությունը՝ խաբեության կամ վարահությունը չարաշահելու եղանակով հափշվփակությունը՝

(-.)

2. Խարդախությունը, որը կատարվել Լ՝

(-.)

3) խոշոր չափերով՝

պատժվում է տուգանքով քսանապատիկից հիսնապատիկի չափով կամ հանրային աշխատանքներով` հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տնողությամը, կամ ազատության սահմանափակմամի՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ ազամազրկմամի երկուսից հինգ փարի ժամկետով (...)»:

ՃՇՇ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաճայն՝ «(...) 3. Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտաւվորությաւմը կատարված այն արարքները, որոնց համար այն օրենսգրքով նախատեսված առավելագույն, պատիժը չի գերազանցում հինգ փարի ժամկետով ազավազրկումը, (.-:):

4. Ծանր հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար այն օրենսգրքով նախատեսված առավելագույն, պատիժը չի գերազանցում տասը վարի ժամկեվով ազատազիկումը (...)»:

ՃՇՇ գործող քրեական օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն` «(...) 3. Միջին ծանրության հանցանքներ են համարվում: սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար այն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազաւեցում 5 վարի ժամկետով ազատազրկումը:

4. Ծանր հանցանքներ են համարվում այն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար այն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված

14

առավելագույն պատիժը չի գերազանցում 10 փարի ժամկետով ազատազրկումը (:-.)»:

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի Լին մասի համաձայն՝ «. Անձե ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվաւնից անցել են հեպնյալ ժամկետները.

(.-.)

2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.

3) տասր տարի՝ ծանր հանցանքն ավարտված համարելու օրվանից. (...)»:

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի Լին մասի համաձայն՝ «. Անձե ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել են հետնյալ ժամկետները.

(.-.)

2) 10 րարի՝ միջին ծանրության հանցանքի դեպքում.

3) 15 փարի՝ ծանր հանցանքի դեպքում. (...)»:

12. Վճռաբեկ դատարանը Խաչատուր Պեվրոսյանի ն Հասմիկ Շանոյանի գործով նախադեպային դիրքորոշում է ձնավորել նոր քրեական օրենսդրությամբ հանցանքի դասակարգման խմբի փոփոխության դեպքում վաղեմության ժամկետների վերաբերյալ, որում անդրադարձել է նան այն դեպքին, երբ արարքի (հանցանքի) ծանրության աստիճանը նվազում է, իսկ այդ արարքի համար սահմանված վաղեմության ժամկետը չի փոփոխվում: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այս դեպքում օրենսդրական փոփոխության արդյունքում պատժի մեղմացման հետնանքով նախկինում ծանըր համարվող հանցանքը հանդիսանում է միջին ծանրության հանցանք: Միննույն ժամանակ, արդեն միջին ծանրության հանցանք համարվող այդ նույն արարքի վաղեմության ժամկետը նոր օրենքով չի փոփոխվել ն ՀՀ նախկին քրեական օրենսգրքով ծանը հանցանքի համար նախատեսված վաղեմության ժամկետի պես, տասը տարի է: Հետնաբար, այս դեպքում նս կիրառելի է մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու կանոնը՝ հանցանքի տեսակի ն պատժի մասով՝ արարքը պետք է որակվի ՀՀ գործող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով:

5

Քրեական օրենքի հետադարձության կանոնների համաձայն` տվյալ իրավիճակում նախկին օրենքով ծանր հանցագործության համար նախատեսված քրեական պատասխանատվությունկց ազատելու վաղեմության ժամկետը համեմատելով նոր օրենքով միջին ծանրության հանցանքի համար սահմանված վաղեմության ժամկետի հետ, կարող ենք արձանագրել, որ թեն հանցանքի տեսակը մեղմացել է, սակայն վաղեմության ժամկետները մնացել|Սլեն անփոփոխ: Հետնաբար, շարունակում է գործել տվյալ արարքի համար վաղեմության ժամկետն անցնելո հետնանքով քրեական պատասխանատվությունից

ազատելու տասնամյա ժամկետը:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ տվյալ դեպքում անթույլատրելի է օրենքի փոփոխության արդյունքում հետադարձության կանոնների կիրառմամբ ստացված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը (տասը տարին) համեմատել ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի (հինգ տարի) հետ՞:

3. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.

- Վարդան Բաբայանին վերագրվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն, որը որակվել է այն կատարելու պահին գործող՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ)»,

- Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3րդ հոդվածի Լին մասի 1-րՈ կետը 6Վ.Բաբայանի

պատասխանատվությունը մեղմացնող նորմ է, իսկ նույն օրենսգրքի 83-րդ հոդվածը՝ խստացնող, հետնաբար պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող ն միաժամանակ մասնակիորեն խստացնող ՀՀ գործող քրեական օրենսգիրքը հետադարձ ուժ ունի Օմիայն պատասխանատվությունը մեղմացնող մասով, հետնաբար սույն դեպքում Վ.Բաբայանին մեղսագրվող արարքները պետք է դիտարկել որպես միջին ծանրության հանցագործությունների շարքին դասվող "Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Խաչատուր Պետրոսյանի ն Հասմիկ Շանոյանի վերաբերյալ վարույթով 2024 թվականի մայիսի 3Լի թիվ ԵՍՔԴ/0196/01/17 որոշումը:

5 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

16

արարքներ, իսկ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները պետք է հաշվարկել ՀՀ նախկին քրեական օրենսգրքով սահմանված կանոններով:

Առաջին ատյանի դատարանն արձանագրել է նան, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքում տեղի է ունեցել հափշտակության սահմանված չափերի փոփոխություն՝ ըստ որի՝ Վ.Բաբայանին մեղսագրվող արարքը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին, որը դասվում է միջին ծանրության հանցագործություններիի շարքին ն որի համար նախատեսված քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը, արարքը կատարելու պահին գործող օրենսդրության համաձայն, հինգ տարի է՞,

- Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ի տարբերություն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի, որով Վ.Բաբայանին մեղսագրվող՝ երկու դրվագով 3.934.198 ՀՀ դրամի ն 3.600.000 ՀՀ դրամի խարդախությունը համարվում էր առանձնապես խոշոր չափերի հափշտակություն, ՀՀ գործող քրեական օրենսգրքի պայմաններում, վերջինիս մեղսագրվող արարքը համապատասխանում է 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված՝ խոշոր չափերով կատարված հանցագործության հատկանիշներին, որը միջին ծանրության հանցագործություն է, հետնաբար դրա համապատասխանեցման ն վերաորակման դեպքում մեղադրյալ Վ.Բաբայանի համար առավել բարենպաստ պայմաններ են ստեղծվում հաշվի առնելով հանցակազմերի համար նախատեսված պատիժների տարբերությունը: Հետնաբար, հաշվի առնելով մեղադրյալ Վ.Բաբայանի արարքի կատարման պահին գործող ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի իրավակարգավորումները ն այն, որ մեղադրյալին մեղսագրվող արարքների կատարման պահից մինչ օրս անցել է հինգ տարի ու վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատված կամ կասեցված լինելու վերաբերյալ տեղեկություն առկա չէ, Վերաքննիչ դատարանը գտել է, որ իրավաչափ է մեղադրյաալ` Վ.Բաբայանի նկատմամբ քրեական պատասխանատվության վաղեմութան ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Առաջին ատյանի դատարանի հետնությունը՛:

6 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

7 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

17

14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 1112րդ կետերում վկայակոչված իրավադրույթների ն արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վ.Բաբայանին վերագրվող՝ խաբեության եղանակով 3.934.198 դրամի ն 3.600000 ՀՀ դրամի հափշտակությունները ՀՀ գործող քրեական օրենսգրքով թեն դասվել են միջին ծանրության հանցագործությունների շարքին, սակայն նույն օրենսգրքի՝ վաղեմության ժամկետն անցնելու հետնանքով քրեական պատասխանատվությունից ազատելը կանոնակարգող նորմերի համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ օրենսդրական այդ փոփոխությունը Վ.Բաբայանի համար վաղեմության ժամկետների առումով բարենպաստ հետնանքներ չի առաջացնում, քանզի երկու օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումը. վաղեմության ժամկետն անցնելու հետնանքով անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքը կատարելուց անցել է տասը տարի:

Մինչդեռ, ստորադաս դատարանների մոտեցումը ոչ իրավաչափորեն հանգեցրել է նրան, որ վերագրվող ենթադրյալ արարքը կատարելուց ավելի քան հինգ տարի անց Վ.Բաբայանն ազատվել է քրեական պատասխանատվությունից, այն դեպքում, երբ ն' վերագրվող ենթադրյալ արարքի կատարման ժամանակ, ն' գործող քրեական օրենքի համաձայն, քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը տասը տարի է:

5. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետնությունը՝ Վ.Բաբայանին վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ, իրավաչափ չէ:

16. Ինչ վերաբերում է բողոքաբերի՝ սույն որոշման 5.-ին կետում հիշատակված դատողությանը, ապա Վճռաբեկ դատարանն այն հիմնավոր չի համարում, հիմք ընդունլոէ` Միշա Մուրադյանի գործով արտահայտած իրավական

դիրքորոշումները": Բացի այդ, բողոքաբերի այդ փաստարկը սույն գործով ընդունելի Ց Տես Վճռաբեկ դատարանի` Միշա Մուրադյանի գործով 2023 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԴ/1424/01/21 որոշման 16-20-րդ կետերը:

18

չէ նան այն պատճառաբանությամբ, որ նոր ընդունված քրեական օրենսդրությամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմութան ժամկետների առումով Վ.Բաբայանի՝ համար առավե բարենպաստ պայմաններ չեն նախատեսվել:

17. Անդրադառնալով բողոքաբերի՝ սույն որոշման 52-րդ կետում նշված փաստարկին՝ Վճռաբեկ դատարանն այն նս հիմնավոր չի համարում` հաշվի առնելով, որ հափշտակության չափերի օրենսդրական փոփոխության արդյունքում՝ Վ.Բաբայանին վերագրվող արարքներն առավել ծանրացնող հանգամանքով հանցակազմից ենթակա են վերաորակման ծանրացնող հանգամանքով հանցակազմով, որը նախատեսում է ինչպես ազատազրկման առավել նվազ ժամկետներ, այնպես էլ այ, առավել մեղմ պատժատեսակներ: Այսպիսով, հափշտակության չափերի օրենսդրական փոփոխությունը հանգեցնում է Վ.Բաբայանին վերագրվող արարքնեի համար նախատեսված պատժի

մեղմացման, հետնաբար, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետին անհրաժեշտ է հետադարձ ուժ տալ:

18. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը՝ դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է՝ կիրառել են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որը սույն վարույթով ենթակա չէր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362րդ հոդվածի, ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու հիմք է: Միննույն ժամանակ, հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Վարդան Բաբայանի պաշտպան Վ.Սարգսյանի միջնորդությունը պետք է մերժել:

Հիմք ընդունելով վերոշարադրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վ.Բաբայանի վերաբերյալ վարույթըԲ՝ պետք է փոխանցել Առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննությունը շարունակելու համար:

19

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31րդ, 34-րդ, 264-րդ, 28-րդ, 36Լրդ, 363-րդ ն 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վարդան Սարգսի Բաբայանի նկատմամբ քրեական հետապնդումը

դադարեցնելու ն քրեական գործի վարույթը կարճելու մասին Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 28-ի որոշումը ն այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի հունվարի 10ի որոշումը բեկանել, Վ.Բաբայանի պաշտպան Վ.Սարգսյանի միջնորդությունը մերժել, ն վարույթը փոխանցել Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
18 հոկտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ԵԴ/1381/01/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել