Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-1-Ն18 հունվարի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2022 թվականի հունվարի 18-ին «ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հաշվեքննիչ պալատի մասին» 2018 թվականի հունվարի 16-ի ՀՕ-58-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16-րդ և 17-րդ կետերով. «16) ընթացիկ եզրակացություն ՝ սույն օրենքով սահմանված կարգով իրականացված հաշվեքննության արդյունքում կազմված և հաշվեքննիչ պալատի կողմից հաստատված փաստաթուղթ. 17) հաշվեքննության արձանագրություն ՝ սույն օրենքով սահմանված կարգով հաշվեքննողի կողմից հաշվեքննության արդյունքների վերաբերյալ կազմված և իր ստորագրությամբ հաստատված փաստաթուղթ:»: Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 6. Միջազգային համագործակցությունը և ստանդարտները 1. Հաշվեքննիչ պալատը հաշվեքննության մեթոդաբանության և դրա իրականացման առաջավոր փորձի փոխանակման նպատակով համագործակցում է արտաքին պետական հաշվեքննություն իրականացնող բարձրագույն աուդիտորական մարմինների և դրանց միջազգային կազմակերպությունների հետ:

2. Հաշվեքննիչ պալատը կարող է մշակել ուղեցույցներ, մեթոդաբանություն՝ առաջնորդվելով Աուդիտի բարձրագույն մարմինների միջազգային կազմակերպության (INTOSAI) ստանդարտներով:»: Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 9. Օրինականության և գաղտնիության սկզբունքները 1. Հաշվեքննիչ պալատի անդամները և հաշվեքննողները՝ 1) գործում են միայն օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում. 2) չեն կարող տարածել իրենց հասանելի՝ օրենքով գաղտնիք համարվող տեղեկատվությունը:»: Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 5. Օրենքի 16-րդ հոդվածի 9-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21-րդ կետով. «21) հաշվեքննիչ պալատի կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատանքի ընդունվողների համար չափորոշիչները։»։ Հոդված 6. Օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասը «քաղաքացիական ծառայողների» բառերից հետո լրացնել «, փորձագետների և մասնագետների» բառերով: Հոդված 7. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 8. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասից հանել երկրորդ նախադասությունը: Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ա. Սիմոնյան 2022 թ. փետրվարի 8 Երևան ՀՕ-1-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 փետրվարի 2022 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-1-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (18.02.2022-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2022.02.07-2022.02.20 Պաշտոնական հրապարակման օրը 08.02.2022 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 18.01.2022 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահի լիազորությունները կատարող Ստորագրման ամսաթիվ 08.02.2022 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 18.02.2022 Հիմնական ակտ 18.01.2022, ՀՕ-1-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 16.01.2018, ՀՕ-58-Ն 16.01.2018, ՀՕ-58-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
18 հունվարի, 2022 թ.
Գործի #:
ՀՕ-1-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել