Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-359-Ն22 հոկտեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Ս Ա Հ Մ Ա Ն Ա Դ Ր Ա Կ Ա Ն Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2025 թվականի հոկտեմբերի 22-ին «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-1-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասության «վերաբերյալ» բառը փոխարինել «, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» բառերով: Հոդված 2 ․ Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «2. Պաշտպանին փոխարինելու մասին որոշման անհնարինության կամ հրաժարականի դեպքում Պաշտպանին ժամանակավորապես փոխարինում է Պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտների ղեկավարներից տարիքով ավագը, իսկ Պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտների ղեկավարներից տարիքով ավագի կողմից Պաշտպանին ժամանակավորապես փոխարինելու անհնարինության դեպքում՝ Պաշտպանի աշխատակազմի հաջորդ դեպարտամենտի ղեկավարը։

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված դեպքերում Պաշտպանին փոխարինող դեպարտամենտի ղեկավարն իրականացնում է Պաշտպանին սույն օրենքով վերապահված լիազորությունները, բացառությամբ սույն օրենքի 26-րդ հոդվածով, 28-րդ հոդվածի 5-7-րդ մասերով, 29-րդ հոդվածի 1-7-րդ մասերով, 30-րդ, 30.1-ին հոդվածներով, 30.2-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-7-րդ մասերով, 31-33-րդ հոդվածներով, 36-րդ հոդվածի 4-րդ մասով, 37-րդ հոդվածի 3-րդ մասով, 39-րդ հոդվածի 1-ին մասի 3-7-րդ (բացառությամբ քաղաքացիական ծառայողների և Պաշտպանի աշխատակազմում այլ պաշտոն զբաղեցնող անձանց՝ աշխատանքից ազատվելու մասին իրենց դիմումի հիման վրա սույն օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված՝ պաշտոնից ազատելու, որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրերի ժամկետը լրանալու հիմքով աշխատանքից ազատելու, ինչպես նաև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակցի՝ պաշտոնի նշանակման համար դիմումի հիման վրա սույն օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված՝ պաշտոնի նշանակելու, ինչպես նաև պաշտոնի վերանշանակելու լիազորությունների) և 9-րդ կետերով սահմանված լիազորությունների:»։ Հոդված 3 ․ Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասում «Բողոքը» բառը փոխարինել «Գրավոր բողոքը» բառերով։ Հոդված 4 ․ Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով. «2.1. Եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումը պարունակում է անձնական տվյալներ կամ օրենքով պահպանվող գաղտնիք, ապա այլ անձի իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով բողոք ներկայացրած անձը սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան բողոքն ստանալու օրվանից երեսուն օրվա ընթացքում, ծանուցվում է որոշման կայացման և դրա տեսակի մասին, իսկ որոշման օրինակն ուղարկվում է բողոք ներկայացրած անձին՝ անձնական տվյալների ու օրենքով պահպանվող գաղտնիքի տրամադրմանը օրենքով նախատեսված պահանջների պահպանմամբ։»։ Հոդված 5 ․ Օրենքի 26-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով. «3.1. Եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումը պարունակում է անձնական տվյալներ կամ օրենքով պահպանվող գաղտնիք, ապա այլ անձի իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով բողոք ներկայացրած անձը որոշումն ընդունելու օրվանից հինգ օրվա ընթացքում ծանուցվում է որոշման կայացման և դրա տեսակի մասին, իսկ որոշման օրինակն ուղարկվում է բողոք ներկայացրած անձին՝ անձնական տվյալների ու օրենքով պահպանվող գաղտնիքի տրամադրմանը օրենքով նախատեսված պահանջների պահպանմամբ։»։ Հոդված 6 ․ Օրենքի 29-րդ հոդվածում` 1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «Հոդված 29. Պաշտպանի լիազորությունները մարդու իրավունքների խթանման ոլորտում». 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով. «4.1․ Պաշտպանն իրավասու է ներկայացնելու իրավական դիրքորոշում (amicus brief) Սահմանադրական դատարան ներկայացված դիմումների առնչությամբ՝ Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին համապատասխանության հարցերով։». 3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-7-րդ մասերով․ «6. Պաշտպանն իրականացնում է մարդու իրավունքների և ազատությունների վերաբերյալ հարցերով հետազոտություններ, ինչպես նաև հանրության շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումներ:

7. Պաշտպանն իրավասու է խթանելու մարդու իրավունքների միջազգային չափանիշներին Հայաստանի Հանրապետության օրենսդրության և դրա կիրառման համապատասխանեցումը, այդ թվում՝ իրականացնելու մարդու իրավունքների միջազգային չափանիշներին Հայաստանի Հանրապետության օրենսդրության և դրա կիրառման համապատասխանության ուսումնասիրություն և մշտադիտարկում, խթանելու մարդու իրավունքների և ազատությունների ապահովմանն ուղղված միջազգային պայմանագրերի՝ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացումը (միանալը) և Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին ներպետական օրենսդրության և դրա կիրառման համապատասխանեցումը։»։ Հոդված 7 ․ Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասում «Պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական ծառայողների» բառերը փոխարինել «Պաշտպանի աշխատակազմում պաշտոն զբաղեցնող անձանց» բառերով։ Հոդված 8 ․ Օրենքի 30․1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով․ «2. Պաշտպանի աշխատակազմում պաշտոն զբաղեցնող անձանց կողմից սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով Պաշտպանին վերապահված լիազորությունների կատարմանն ուղղված գործառույթներ կարող են իրականացվել միայն Պաշտպանի գրավոր որոշման հիման վրա՝ այդ որոշմամբ նախատեսված կարգով և ծավալով:»։ Հոդված 9 ․ Օրենքի 30․2-րդ հոդվածի 1-ին մասում և 2-րդ մասի 2-րդ կետում «մոնիտորինգ» բառը փոխարինել «մշտադիտարկում» բառով։ Հոդված 10 ․ Օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասը «դեպքերում» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սույն օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հետազոտությունների արդյունքով» բառերով։ Հոդված 11 ․ Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 8․1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ « 8․1) սահմանում է Պաշտպանի աշխատակազմում էթիկայի հանձնաժողովի ձևավորման կարգը և էթիկայի հանձնաժողովի աշխատակարգը, հաստատում է էթիկայի հանձնաժողովի կազմը.»: Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2025 թ. նոյեմբերի 18 Երևան ՀՕ-359-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2025 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-359-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (20.11.2025-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2025.11.10-2025.11.23 Պաշտոնական հրապարակման օրը 19.11.2025 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 22.10.2025 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 18.11.2025 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 20.11.2025 Հիմնական ակտ 22.10.2025, ՀՕ-359-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 16.12.2016, ՀՕ-1-Ն 16.12.2016, ՀՕ-1-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
22 հոկտեմբերի, 2025 թ.
Գործի #:
ՀՕ-359-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել