Մելքոնյան — ԵԴ/0597/01/20
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2020 թվականի հունվարի 13ին ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 34-38-3312րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով ն 309րդ հոդվածի Լին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է թիվ 62200920 քրեական գործը: Նախաքննության մարմնի 2020 թվականի փետրվարի 25-ի որոշմամբ Արման Կարլենի Մելքոնյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն
Ամբողջ Տեքստ
Հրե «2 Հ»
Ո 25: ԱՐՑ: ԵԴ/0597/01/20
ՄՈՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Հ.Մանուկյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր՝ Մ.Մակյան
դատավորներ՝ Ա.Մարտիրոսյան
Ժ.Մելիքսեթյան
2025 թվականի օգոստոսի 26-ին քաղաք Երնանում
ՀՇ Վճռաբե՝։ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն
հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նան՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ՝ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով Արման Կարլենի Մելքոնյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նան՝ Վերաքննիչ դատարան) 2024 թվականի հունիսի 26-ի որոշման դեմ ամբաստանյալ Արման Կարլենի Մելքոնյանի պաշտպան Հ.Սուքիասյանի վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2020 թվականի հունվարի 13ին ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 34-38-3312րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով ն 309րդ հոդվածի Լին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է թիվ 62200920 քրեական գործը:
Նախաքննության մարմնի 2020 թվականի փետրվարի 25-ի որոշմամբ Արման Կարլենի Մելքոնյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության մարմնի նույն օրվա այլ որոշումներով Ա.Մելքոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը, ն ժամանակավոր դադարեցվել է վերջինիս
պաշտոնավարությունը ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության ն կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի բաժանմունքի պետի պաշտոնում:
Նախաքննության մարմնի 2020 թվականի մարտի 2-ի որոշմամբ Սմբատ Օհանյանը ճանաչվել է տուժող:
Նախաքննության մարմնի 2020 թվականի մայիսի 23-ի որոշմամբ թիվ 62200920 քրեական գործով մեղադրյալ Ա.Մելքոնյանի վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթում՝ ստանալով թիվ 62212920 համարը:
2020 թվականի հունիսի 15-ին թիվ 62212920 քրեական գործը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նան՝ Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի 2024 թվականի հունվարի 29-ի դատավճռով Ա.Մելքոնյանը ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ ճանաչվել է անմեղ ն արդարացվել՝ արարքում
3
հանցակազմի բացակայության հիմքով: Ա.Մելքոնյան նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված՝ չհեռանալու մասին ստորագրությունը թողնվել է անփոփոխ՝ մինչն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
3. Դատախազ Մ.Անտոնյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2024 թվականի հունիսի 26-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի 2024 թվականի հունվարի 29-ի դատավճիռը բեկանել է ն գործն ուղարկել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության:
Վերաքննիչ դատարանի 2024 թվականի հունիսի 26-ի որոշման վերաբերյալ դատական կազմի դատավոր Մ.Մակյանը հայտնել է հատուկ կարծիք:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալ Ա.Մելքոնյանի պաշտպան Հ.Սուքիասյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 10-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, նե սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել լուրջ դատական սխալ, որը խաթարում է արդարադատության բուն էությունը:
Մասնավորապես, բողոք բերած անձը նշել է, որ ստորադաս դատարանի դատական ակտը պատճառաբանված չէ, քանի որ Վերաքննիչ դատարանը որոշմամբ դատողություններ է արել երկու հանցակազմերի վերաբերյալ` առանց հստակեցնելու, թե դրանցից որի առկայությունն է պարզված համարում, բացի այդ որոշումից չի հասկացվում, թե նոր քննության ինչ ծավալ է սահմանվել:
5.1. Միննույն ժամանակ, բողոքի հեղինակը, համադրելով ներկայացված վերաքննիչ բողոքի հիմնավորումնեն ու վիճարկվող դատական ակտի պատճառաբանական մասը, եզրահանգել է, որ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի սահմաններից ն իր դատական ակտը հիմնավորել է այնպիսի փաստարկումներով, որոնք ներկայացված չեն եղել վերաքննիչ բողոքում:
4
5.2. Բացի այդ, բողոքաբերը, շարադրելով ն վերլուծելով սույն գործի փաստական հանգամանքները, ինչպես նան Վճռաբեկ դատարանի` Արմեն Վարդանյանի գործով 2019 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԿԴ3/003/01/18 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, փաստել է, որ տվյալ դեպքում Ա.Մելքոնյանին մեղսագրվող արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1ին մասով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ համարվող հանրորեն վտանգավոր հետնանքը՝ պատճառված էական վնասը, ինչը վերաբերելի իրավական ն փաստական հիմքերով արձանագրել է նան Առաջին ատյանի դատարանը:
6. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 2024 թվականի հունիսի 26-ի որոշումը ն օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի 2024 թվականի հունվարի 29-ի դատավճռին:
Վճոաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Արման Մելքոնյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ. «(...// Նայ, հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, անցել է իր պաշտոնեական լիազորությունները, ինչի արդյունքում պետության օրինական շահերին ն անձի իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս է պատճառվել:
Այսպես՝
Արման Մելքոնյանը, 2002թ. հուլիսի 6-ից մինչն 2018թ. դեկտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում, րնդգրկված լինելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության գործող պահեարազորում ն զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի անվտանգության գծով խորհրդականի պաշտոնը, մտերիմ հարաբերություններ է հաստատել «Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» աչքի կլինիկա ՓԲ ընկերության բաժնեմասերի գերակշիո մասի սեփականատեր, տնօրեն Ալեքսանդր Սերգեյի Մալայանի հետ: Աշխատանքային ն անձնական շփումներում տեղեկանալով, որ Ալեքսանդր Մալայսւնր դժգոհություններ
5
է ունեցել բժշկական կենտրոնի տնօրենի ֆինանսական գծով տեղակալ, նշված ընկերության բաժնեմասերի ավելի քան 20 տոկոսի սեփականատեր Սմբատ Օհանյանի աշխատանքից, իր ծառայություններն է առաջարկել հիվանդանոցի՝ վերջինիս վերահսկողության տակ գտնվող ֆինանսատետեսեւկաուն գործունեությունը արուգելու ն դրա արդյունքում նրան այդ աշխատանքների ղեկավարումից հեռացնելու հարցում, որպիսի հանգամանքները քննարկել է Ալեքսանդր Մալայանի հեր: 2019թ. փետրվարի վերջին ն մարտի 15-ին Արման Մելքոնյանը, զբաղեցնելով ՀՀ ԱԱԾ փետեսական անվտանգության ն կոռուպցիայի հակազդման դեպարտաւմենտի բաժանմունքի պետի պաշտոնը, հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշվտնատար անձ, նյութական շահագրգովածությունից ելնելու, դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եղել իր լիազորություններից, մասնավորապես՝ Ալեքսանդր Մալայանի հեր ունեցած քննարկումների ընթացքում Ա.Մելքոնյանը իրազեկել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը մտադրվել է նվազեցնել հիվանդանոցին պետական պատվերով մատուցվող ծառայությունների հաւմար նախատեսված հատկացումները (գումարի), ոչ ձեռնտու քայլեր են կավարել զորակոչի կազմակերպման ժամանակ, արդեն իսկ Մալայանի անվան ակնաբուժական կլինիկան զրկվել է համավճարային ակզրունքով բժշկաւկան ծառայություններ մավաւցելու հնարավորությունից, որպիսի հարցերը լուծելու համար անհրաժեշվ է կազմակերպել, որպեսզի Սմիապտ Օհանյանը կաշառք տա ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյաւնին: Արման Մելքոնյանը հավաստիացրել է, որ այդ դեպքում Սմբատ Օհանյանի ն Արսեն Դավթյանի նկատմամը քրեական հերապնդում կհարուցվի, երանք կազատազրկվեն ն ոռնալ հնարավորություն կունենա ձեռք բերել հիվանդանոցի րաժներոմսերի՝ Սմիատ Օհանյանի մասնարաժինը, որը հավասարապես կբաժանվի իր ն Ալեքսանդր Մալայանի միջն: 2019թ. մարտի 15-ին Ալեքսանդր Մալայանի աշխատասենյակում: հերթական խոսակցության ընթացքում Արման Մելքոնյանը, ներկայացնելով, որ պաշտոնատար անձին կաշառք տալը հիվանդանոցի համար անցանկալի հետնանքներից խուսափելու արդյունավեվ, տարբերակ է, Ալեքսանդր Մալայանի մոտ վճռականություն է հարուցել համոզելու եղանակով դրդել Սմբավ Օհանյանին
6
կաշառք տալ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալին, ն Ալեքսանդր Մալայանը առաջիկա աշխատանքային օրը Սմիավտ Օհանյանի հետ հանդիպելու ն ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու
պատրաստակամություն է հայտնել: Սմբրատփտ Օհանյանը հիվանդանոցի տեսանկարահանող սարքերի փեսաձայնագրությունները դիտելիս պատահարար տեղեկացել է Արման Մելքոնյանի ն Ալեքսանդր Մալայանի միջն ձեռք բնրված պայմանավորվածության ն իր համար վտանգավոր հնարավոր հետնանքների մասին: Արման Մելքոնյանի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն՝ 2019թ. մարտի 18-ին Ալեքսանդր Մալայանն իր մոտ է կանչել Սմբատ Օհանյանին ն առաջարկկ գնալ Արսեն Դավթյանի մով, սակայն, Սմբատ Օհանյանն արդեն իսկ տեղեկացված լինելով Արման Մելքոնյանի վերը նշված մտադրության մասին, հրաժարվել է կատարել Ալեքսանդր Մալայանի պահանջը, խակ որոշ ժամանակ անց Արման Մելքոնյանի զործողությունների մասին հայտնե է ՀՀ ազգային անվտանգության ծեւոայությաւն ղեկավար պաշտոնատար անձին:
Արդյունքում պաշվտնատար անձ Արման Մելքոնյանի վերոհիշյալ
գործողությունների հետնանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս՝ հեղինակազրկվել է պերական կառավարման մարմնի՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության րարի համբավը, առաջացել է Սմիատ Օհանյանի իրավունքներին ն օրինական շահերին էական վնաս պատճառելու իրական վտանգ»:
8. Ամբաստանյալ Արման Մելքոնյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել ն դատաքննության ընթացքում ըստ էության ցուցմունք է տվել այն մասին, որ իրենք Արսեն Դավթյանի հետ կապված օպերատիվ միջոցառումներ են իրականացրել, որին զուգահեռ ինքն էլ օպերատիվ զրույցների ձնով աշխատանքներ է տարել Ա.Մալայանի հետ: Զրույցների ընթացքում վերջինս իրեն պատմել է կլինիկայում առաջացած ֆինանսական խնդիրների մասին: Ինքն ասել է, որ Ա.Մալայանը գնա նախարարի կամ փոխնախարարի մոտ, իսկ վերջինս պատասխանել է, որ փոխնախարարին նորմալ չի ճանաչում ն չի կարող գնալ: ւՏե՛ս վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 139-141:
7
Ա.Մալայանն ասել է, որ իր տեղակալ Սմբատն է այդ հարցերով զբաղվում, ն նա մոտիկ է Ա.Դավթյանի հետ, ինքն էլ ասել է՝ եթե մոտիկ է, ճանաչում է, թող զնա: Ինչ վերաբերում է Ս.Օհանյանեն պատկանող հիվանդանոցի մասնաբաժնին տիրանալուն, ՕՁԺապա ինքը նման նպատակ երբեք չի ունեցել, ավելին՝ չի պատկերացնում, թե դա ինչպես կարող էր անել: Իր համար անհասկանալի է նան, թե որտեղից է գործի մեջ հայտնվել բաժնեմասը «խլելու» արտահայտությունը: Եթե հիմք է ընդունվել տեսաձայնագրությունը, ապա այնտեղ «բաժնեմասը խլելու» մասին խոսք չկա, դրանում խոսվում է «բաժնեմասից հրաժարվելու» մասին, իսկ այդ արտահայտությունն արվել է այն համատեքստում, որ եթե իրոք Ս.Օհանյանն իր ակցիաները ձեռք է բերել անօրինական ճանապարհով, ապա նա պետք է հրաժարվի դրանցից հօգուտ պետության, քանի որ խոսք է գնացել նան սեփականաշնորհման ժամանակ ակցիաների անօրինական ձեռքբերման մասին: Անդրադառնալով «պակետիկով» գնալուն՝ ԱՄելքոնյանը նշել է, որ «պակետիկ»-ի մեջ պետքէ լիներ ոչ թե գումար, այլ ձայնագրող տեխնիկական միջոց: Ա.Մալայանը «պակետիկ»-ի մասին խոսակցությունը չէր կարող հասկանալ որպես կաշառքի գումար, քանի որ իրենք փողի մասին ընդհանրապես խոսակցություն չեն ունեցել, ձայնագրությամբ էլ ասվում է, որ առանց ավելորդությունների: Ինքը նկատի է ունեցել Ս.Օհանյանի կողմից Ա.Դավթյանին ընդամենը բանավոր խնդրանքի ձնով «Ժեստ անելը»: Եթե Ս.Օհանյանը համաձայնություն կտար գնալու ապա իր ղեկավարության թույլտվությունը ստանալուց հետո Ա.Մալայանին ն Ս.Օհանյանին կբացատրեր: Ա.Մալայանը Ս.Օհանյանին պետք է ասեր, որ նա գնար Ա.Դավթյանի հետ զրուցեր իրենց ֆինանսական վիճակի վերաբերյալ, որից հետո Ա.Մալայանն իրենց տեղյակ պետք է պահեր, որ զրուցել է, նա գնում է մոտը»:
9. Տուժող Սմիատ Օհանյանը դատաքննության ընթացքում ըստ էության ցուցմունք է տվել այն մասին, որ արձակուրդից եկել է կլինիկա աշխատանքի, թերթել է կլինիկայի տեսաձայնագրման համակարգը ն նկատել, որ Ա.Մալայանի աշխատասենյակը նս ներաոված է դրա մեջ: Իր աշխատակիցներից մեկը հայտնել է, որ Ա.Մալայանի ընդունարանի ներսում է եղել, երբ մի մարդ է ներս մտել, որից 7 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 7-րդ, թերթեր 10-17:
8
անմիջապես հետո Ա.Մալայանն աշխատակցին դուրս է հրավիրել: Իր համար հետաքրքիր է եղել, թե այդ ով է: Միացրել է տեսագրությունը ն լսել, որ խոսակցությունը գնում է իր անվան վերաբերյալ, իր մասին խոսել են հայհոյանքներով: Պարզել է, որ այդ անձնավորությունն ազգային անվտանգության ծառայության աշխատակից է: Իմանալով նրա պաշտոնը՝ մարդ է գտել այդ ժամանակվա ազգային անվտանգության ծառայության տնօրենի մոտ ն ասել, որ ցանկանում է անձամբ նրա հետ խոսել, հանդիպում են նշանակել «Անի» հյուրանոցի սրճարանում, բայց հանդիպմանը եկել է Միքայել Համբարձումյանը, ում ինքը ճանաչել է: Ինքը նրան այդ ամեն ինչը բացատրել է, որ տվյալ անձնավորությունն Ա.Մալայանի սենյակում հայհոյանքներ է տվել իր հասցեին, հետո «փայ»-ի մասին են խոսել, ասել է, որ փոքրը փաթեթով տանի առողջապահության փոխնախարար Ա.Դավթյանին բան տա: Երկուշաբթի օրն Ա.Մալայանը զանգել ն իրեն կանչել է իր աշխատասենյակ ու առաջարկել, որ գնա Արսեն (Թորոսյանի մոտ, նրան գումար առաջարկի իրենց բյուջեի համար: Ինքը պատասխանել է, որ նա է տնօրենը ն կյանքում շատ փորձ ունի, նրան ավելի շատ են հարգում ն ճանաչում, թող նա գնա: Ինքն ազգային անվտանգության ծառայությանն իրազեկել է, որ նրանց աշխատակիցն այդպիսի «հարամ» բաներ է արել: Հետո ինքը ժողով է հրավիրել աչքի հիվանդանոցում, որին ներկա են գտնվել Ալեքսան Սերգեյիչը, նրա երկու աղջիկները ն ութ բաժանմունքների վարիչները: Բոլորի ներկայությամբ ինքն ասել է մանրամասն, թե ինչ է արել Ա.Մալայանը, իսկ վերջինս ներողություն է խնդրել իր արածների համար՝ ասելով, որ իրեն վախեցրել ն համոզել են: Հետագայում Ա.Մելքոնյանը նույնպես իր արածներն ընդունել է ն հայհոյանքի համար ներողություն խնդրել` ասելով, որ մնացածն օպերատիվ ծառայություն է եղել, սակայն ԱԱԾ-ի գրության համաձայն այդ ժամանակահատվածում «Մալայան» կենտրոնում օպերատիվ ծառայություններ նախատեսված չեն եղել, ինչը նշանակում է, որ նա ինքնակամ եկել ն խորհրդակցել Ա.Մալայանի հետ:
Հետագայում հանդիպել է նան Արսեն Թորոսյանին ն պատմել եղելությունը, ով էլ ներկայացրել է հաղորդումը:
3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 7-րդ, թերթեր 17-24:
9
9.1. Ս.Օհանյանը նախաքննության ընթացքում, ի թիվս այլնի, ցուցմունք է տվել այն մասին, որ իր կողմից առողջապահության փոխնախարարին տրվելիք գումարի չափի մասին բացարձակ խոսակցություն չի եղել: Մարտի 15ին կայացած խոսակցության մեջ փողի չափի մասին խոսք չկա, նա ասել է, որ պակետիկով գնա ու խոսի: Մալայանը նույնպես իրեն գումարի չափ չի ասել, հենց սկսել է խոսել, որ գնա Արսեն Դավթյանի մոտ, ինքը նրան պատասխանե է ու թույլ չի տվել, որ շարունակի: Եթե տեսաձայնագրությունըՑ պատահաբար չդիտեր, ապա նույն պատասխանը կտար, նրան կասեր, որ հենց նա էլ գնա, պրոֆեսոր մարդ է, բոլորն էլ նրան ճանաչում են, նա պետք է գնա":
10. Վկա Այեքսանդր Մալայանը նախաքննության ընթացքում ըստ էության ցուցմունք է տվել այն մասին, որ իր տեղակալ Ս.Օհանյանն իրեն թերագնահատել է որպես տնօրենի, այդ պատճառով իր ն Սմբատի հարաբերություններում որոշակի լարվածություն է եղել: Ս.Օհանյանն իրեն հեռու է պահել իր անմիջական գործերից, որը կապված է եղել հիվանդանոցի ֆինանսատնտեսական աշխատանքների հետ, ինչն իրեն դուր չի եկել: Իր մտահոգությունների մասին կիսվել է Ա.Մելքոնյանի հետ, նա իրեն ներկայացել է որպես մեծ կարողությունների տեր մարդու, որ կարող է շատ հարցեր լուծել առողջապահության նախարարությունում: Ա.Մելքոնյանն իրեն առաջարկել է մի սխեմա, ըստ որի՝ ինքը Սմբատին ուղարկի առողջապահության նախարարի տեղակալ Ա.Դավթյանի մոտ, որպեսզի նա բարեխոսի ն իրենց հիվանդանոցի ֆինանսավորումը բարելավվի, այսինքն՝ նա ինչոր բան տար փոխնախարարին: Ինքն Արմանի ասածները չի կատարել, որովհետն ինքը դեմ է եղել այդ սկզբունքին ն մեթոդին: Գումարի չափի մասին որնէ խոսք չի եղել, միգուցենվեր, չի կարող ասել: Նման բան չեն քննարկել: Ա.Մելքոնյանի ասածները չի արել ու Ս.Օհանյանին չի ասել, որ նա «պակետիկով» գնա փոխնախարար Ա.Դավթյանի մոտ: Չի հիշում, թե կոնկրետ քանի օր առաջ մի թեթն խոսակցություն իրենց միջն եղել է, Արմանը պարզապես ասել է, որ Սմբատին ուղարկի Ա.Դավթյանի հետ բարեխոսելու, սակայն առարկայական, բովանդակային քննարկում այդ օրն է եղել: Ինքը Սմբատին 4 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 34-42, հատոր 7-րդ, թերթ 27:
10
ասել է, որ գնա Ա.Դավթյանի մոտ բարեխոսելու, բայց դա արել է ոչ թե Ա.Մելքոնյանի հետ խոսելուց հետո, այլ դրանից առաջ:
Ա.Մելքոնյանն իրեն ասել է նան, որ ցանկանում է Սմբատին նստեցնել ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում, որպեսզի հնարավորություն ստանա խլելու հիվանդանոցի նրա մասնաբաժինը: Ասել է, բայց նրա ասածներն իրականությունից շատ հեռու են եղել, որովհետն հասկանալի չէ, թե ինչպես էր խլելու այդ մարդու ունեցվածքը: Ա.Մելքոնյանն ասել է, որ Սմբատի «փայ»-ի կեսը նրան, կեսն իրեն::
1. Տեսաճայնագրություններ պարունակող էլեկտրոնային կրիչի զննության մասին 2020 թվականի հունվարի 18-ի արձանագրության համաձայն՝ «(...) Ա.Մելքոնյան- Արա, էդ (հայհոյանք)..., արա դե ինձ չես լաւմ էլի,
Ա.Մալայան-ինչի չեմ լսում, ասա ի՞նչ էս ուզում
Ա.Մելքոնյան-արա, դրան կանչի, ասա (հայհոյանք), մեր գործերը լավ չեն, դու էլ կանչի իրան ուրիշ րան արա, ոչ թն մուրիտ /հավանարար/ ես անում, այլ ասա մեր գործերը լավ չեն (հայհոյանք),
Ա.Մալայան-ի՞նչ գործեր,
Ա.Մելքոնյան- ասա մեր նախարարությունը (հայհոյանք), համավճարից զրկեց, պրիզիվ ուզումա չվա, սեպտեմբերին փալու.../ճի հասկացվում» ... պետք չի էլի ... չի հասկացվում: Ասա ուզում են մեզ պետպատվերից զրկեն, պոչեր են նախապատրասվում .... ճի հասկացվում», արա իդի փր էտրմու սվայնմու դրուգու մի հատ դելրյ կակոյ փր պրիդել,
Ա.Մալայան-հա հա, փի իմնեշ վիդուէտը,,
Ա.Մելքոնյան-այ ցավդ տանեմ, դաժե վապրոս նն վ տոմ շփո տիպը բուդեվ վապրոս րեշոն, պավոմ, էտր չիստը ժետր դոբրոյ վոլի դելայեշ էլի: Իձյոշ, օն խդձյով: ս պակետիկըմ /արտահայտություն, ։Օ անելու պահին ԱՄելքոնյանը ձեռքերի մատներով զրուցակցին ծրարի պատկեր է ցույց տվել, եսլի կանեշնը օն սագլասիվտցա էլ: Կարողա կայնի ասի ես չեմ կարա տենց րան անեմ: Դու էլ ասա (հայհոյանք), բա դու էլ ինչի համար էս ըտե, եթն էտ հարցն էլ չես կարում լուծես: 5 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 50-62, հատոր 2-րդ, թերթեր 106-112, հատոր 7-րդ, թերթեր 44-48:
1
Ասենք եթե վաղը մեզ դնեն պետպատվերից զրկեն, քո հիվանդանոցնա, նախարարությունը, ո՛վա դրա պատասխանավեւե, դո՛ւ, թե՛ Սմբատը (...):
(-.) ԱՄելյքոնյան- արա, ասու գնա. կամ Գարուշին կամ Դավթյան Արսենին, Դավթյան Արսենին էլ կարա, աոնչվողա էլի /հավանարբար/, թող մի հատ ժեատ անի:
(.-.) ԱՄելքոնյան- ... ճի հասկացվում խնդրում եմ էլի հիմա կանչի
Ա.Մալայան- վաղը
Ա.Մելքոնյան- հիմու կանչի
Ա.Մալայան- վաղը չէ, երկուշաբթի առավովն
Ա.Մելքոնյան- ասա խոսալու բան կա, ասա նախարարությունը ... /ի հասկացվում/ տարբերվի էլի ... /ճի հասկացվում»,
Ա.Մալայան-չէ դէ ընդե... ի հասկացվում (..):
(-.) ԱՄելքոնյան- ես պտի մեխանիզմ ճարեմ, որ (հայհոյանք) իրա փայից հրաժարվի
Ա.Մալայան- մենք խոսել ենք դրա մասին
Ա.Մելքոնյան- ամենաճիշտը էվ ա, թեչէ ոնց քցում բոնում եմ, դու արուգիր, բան արիր, մեկա ինքը խոչընդուր ա լինելու (.-.)»":
1.1. Տեսաճայնագրառման փորձաքննության թիվ 20017 եզրակացության համաձայն տուժող Ս.Օհանյանի կողմից քննությանը ներկայացված ն փորձաքննության՝ տրամադրված հիշողության կրիչում առկա ֆայլերում մոնտաժման հատկանիշնե չեն հայտնաբերվել: Եզրակացությանը կցված հավելվածներում արձանագրված տվյալները համադրելով քրեական գործով ձեռք բերված տվյալների հետ՝ պարզվել է, որ Ա.Մելքոնյանն Ա.Մալայանի հետ ունեցած խոսակցության ընթացքում Ա.Մալայանին ասել է, որ նա Ս.Օհանյանին կանչի, ասի որ իրենց գործերը լավ չեն, քանի որ նախարարությունն իրենց որոշ բաներից զրկել է, ցանկանում են նան պետպատվերից զրկել, շատ վատ են իրենց վերաբերվում, ն ասի, որ վերջինս ծրարով գնա ն առաջարկություն անի: Ա.Մելքոնյանն ասել է նան, որ Ա.Մալայանը Սմբատին կանչի ն ասի, որ հարցեր կան, որ նա պետք է լուծի, գնա Դավթյան Արսենի մոտ ն մի հատ «Ժեստ» անի ու ասի, որ իրենց հիվանդանոցը լավ 6 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 14:33:
12
նայի: Ա.Մելքոնյանն ասել է նան, որ ինչպես «գցում բռնում է», ինքը պետք է մեխանիզմ գտնի ն այնպես անեն, որ Սմբատն իր «փայից» հրաժարվի՛:
12. Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի հունվարի 29-ի դատավճռով արձանագրել է. «/...) Դատարանը նախ հարկ է համարում նշել, ոլր տվյալ գործով ներկայացված նյութերի համալիր վերլուծության արդյունքում հնարավոր է եզրահանգել, որ այն դեպքում կարող է առավելագույնը խոսք գնալ մեղադրանքով նշվածչավարտված հանցագործության մասին: Նման դիրքորոշում արտահայտելիս Դատարանը հաշվի է առնում սույն գործով ինչպես վկաների (տուժողի) կողմից հայտնած տվյալները, այնպես էլ գործով ձեռք բերված մյուս ապացույցները` այդ թվում նան տեսագրությունը ն դրա վերաբերյալ կատարված համապատասխան քննչական ն դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված տվյալները: Այս կապակցությամբ մասնավորապես հարկ է նկատել, որ վերը թվարկված ապացույցներն առավելագույնը կարող են վկայել այն մասին, որ Արման Մելքոնյանը Ալեքսանդրը Մալայանին առաջարկել է, որպեսզի վերջինիս էլ իր հերթին Սմբատ Օհանյանին առաջարկի, որ նա գնա ՀՀ առողջապահության
մոտխնախարարի մոտ «ժեսվ» անի իրենց բուժհաարատության օգտին որոշակի գործողություններ կատարելու նպատակով: Մինչդեռ, ներկայացված նյութերում առկա չէ այնպիսի տեղեկություններ, թե մասնավորապես «ժեստ» ասվածը իրենից ինչ է ենթադրել կամ եթե գումարի մասին է խոսքը գնացել, ապա ինչ ծավալի գումարի, ով պեւրք է տար այդ գումարը ն այլն: (...)
Տուժող Սմբատ Օհանյանի, փտնեսաձայնագրություններ պարունակող էլեկտրոնային կրիչի զննության մասին 2020 թվականի հունվարի 16-ի արձանագրության ե վփեսաձայնագրառման փորձաքննության թիվ 20017 եզրակացության) համալիր վերլուծությունից ակնհայվ է դառնում, որ որնէ տեղ չի հիշատակվում կաշառք տալու մասով կոնկրետացված զործողությունների մասին: Ընդ որում, ուշադրության է արժանի այն, որ նույնիսկ րար վկա Ալեքսանդր Մալայանի՝ նախ իր համար ընդունելի չի եղել Արման Մելքոնյանի առաջարկը, բացի այդ էլ ինքը այն իրատեսական չի համարել: (...)
7 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 94-107:
13
Ամփոփելով ասվածը՝ Դատարանը գտնում է, որ սույն դեպքում ներկայացված փառրերը չեն կարող հիմնավոր կասկածից վեր մակարդակով վկայել ավարվված հանցագործության մասին: (...)
Միաժամանակ անդրադառնալով Արման Կարլենի Մելքոնյանին առաջադրված մեղադրանքին ն գործով ձեոք բերված փատտրերը գնահատելով ՀՇ Վճռարեկ դատարանի 2019 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԿԴ3001/0118 որոշմամը արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքալաւմ՝ Դատարանը փաստում է, որ սույն դեպքում գործով ձեռք բերված ապացույցների ամբողջական հետազուտման արդյունքում հնարավոր է եզրահանգել Արման Մելքոնյանի կողմից որոշակի ոչ իրավաչափ առաջարկ կափարելու մասին: Այսինքն` այն, որ Արման Մելքոնյանը Ալեքսանդր Մալայանին ոչ իրավաչավտրեն առաջարկ է ներկայացրել Սմբատ Օհանյանին փոխնախարարի մով ուղարկելուլ(...) առումով: Սակայն հարկ է նշել, որ գործով չեն ներկայացվել այնպիսի բավարար փաստարկներ, թն փվյալ առաջարկը ինչպիսի էական վնաս է առաջացիել: Ընդ որում, այդ առաջարկի մասին դատողություններ կատարելիս Դատարանը հաշվի է առնում այդ կապակցությամի արդեն իսկ վերը նշված պատճառարանությունները ն եզրահանգումները: Մինչդեր, սույն գործով կոնկրետ որեէ համապավաւսխան դատավարական փեւատալթղթերում: չի պատճառարանվել ն հիմնավորվել վնասր որպես էական հանդիսանալու հանգամանքը: Քանի որ այն դեպքում Արման Մելքոնյանի կողմից որպես ՀՀ ԱԱԾ աշխատակից դիսնորած ոչ իրավաչափ յուրաքանչյուր գործողություն կարող է ինքնին վտանգել տվյալ կառույցի հեղինակությունը, սակայն դա դեռես չի կարող վկայել առաջացրած էական վնասի մասին:
Անդրադառնալով մեղադրանքի ծավալում նշված Սմբատ Օհանյանի
իրավունքներին ն օրինական շահերին էական վնաս պատճառելու իրական վտանգին, ապա այս առումով նախ հարկ է նշել, որ վկայակոչած նախադեպային դիրքորոշմամբ արձանագրված է, որ քննարկվող հանցագործության օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ է հանրորեն վրանգավոր հետնանքը՝ էական վնասը, այլ ոչ թե դրա առաջացման վտանգ ատեղծելը: Հետնաբար, հանրորեն վտանգավոր հետնանքի առաջացման վտանգ ստեղծելը չի կարող գնահատվել որպես էական վնաս (թե գույքային ն թե' ոչ գույքային): (...) Մինչդեռ, ասյն դեպքում ակնհայվ է, որ
14
փաստացի որնէ վտանգավոր հետնանք տուժողի նկավմամի չի առաջացել Արման Մելքոնյանի գործողությունների արդյունքում: Ավելին՝ այս առումով ուշադրության է արժանի հենց մեղադրանքում ներառված այն ծավալը, որ Սմբատ Օհանյանը հիվանդանոցի տեսանկարահանող սարքերի, տփեսաձայնագրությունները դիտելիս պատահաբար տեղեկացել է Արման Մելքոնյանի ն Ալեքսանդր Մալայանի միջն ձեռք բերված ապայմանավորվածութան ն իր համար վտանգավոր հնարավոր հետնանքների մասին, հրաժարվել է կատարել Ալեքսանդր Մալայանի պահանջը: Ընդ որում, այս կապակցությամբ հարկ է նշել նան այն, որ այն գործով հանցագործության մասին հաղորդումը վատւժողի կողմից չի ներկայացվել: (..) (Գործով ձեռք բերված (...) ապացույցներից ակնհայտ է (..., որ տուժող Սմբատ Օհանյանի վրդովմունքն առավելապես կայացել է Արման Մելքոնյանի կողմից իր հասցեին հայհոյանքներ հասցնելու պատճառով, քանի որ իրեն առաջարկվել է հաղորդում ներկայացնել, սակայն ինքը հրաժարվել է ն նոյնիսկ ՀՀ առողջապահության նախարարին առաջարկել է, որ եթն նա խնդիր ունի, ապա նա դիմի:
Հեփնաբար, ասվածի պայմաններում Դատարանը եզրահանգում է, ոլ. աւյն գործով չի հիմնավորվում 2003 թվականի ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի Լին մաստվ նախատեսված հանցագործության օրյեկտիվ կողմի պարտադիր հավփկանիշ հանդիսացող՝ հանրորեն վտանգավոր հետնանքը:
Միննույն ժամանակ Դատարանը վերր թվարկված ապացույցների
պայմաններում գալիս է այն եզրահանգման, որ սույն դեպքում առավելապես խոսքը վերաբերվում է հանցագործության նախապատրաստության մասին, քանի որ ներկայացված ապացույցներից ողջամտորեն բխում է, որ հանցագործության օբյեկվիվ կողմին ուղղված գործողություն փաստացի չի ալսվել, այլ միայն որոշակի քննարկումներ ն առաջարկներ է եղել, սակայն կոնկրետ իրատեսական որեէ գործողություն փաարացի չի սկսվել, առավել ես այն դեպքում, երը տուժող Սմբատ Օհանյանը, արդեն իսկ տեղեկացված լինելով տեսագրության մասին, միանգամից հրաժարվել է այդ առաջարկը ընդունելուց: Մինչդեռ, հարկ է նշել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածի իմաստով հանցագործությունների
նախապատրաստությունը կարող է լինել միայն ծանր կամ առանձնապես ծանր
5
հանցագործությունների առկայությաւն դեպքում: Ասվածի հեզ. միաժամանակ հարկ է փաստել, որ Արման Մելքոնյանին ՀՀ քրնական օրենսգրքի 509-րդ հոդվածի Էին մաստվ առաջադրված մեղադրանքով ենթադրյալ արարքի կատարումը նույն օրենսգրքի 19-րդ հոդվածի 3րդ մասի համաձայն` դասվում է միջին ծանրության հանցանքների շարքին:
Այլ կերպ՝ համադրելով սույն քրեական գործով հետազոտված ապացույցները վկայակոչած իրավանորմերի հետ, դրանք գնահատելով վերաբերելիության, թույլատրելիությաւն, արժանահավատությաւն, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամը` գործի լուծման համար բավարարության փեսանկյունից, դրանց բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամի՝ Դատարանը փաստում է, որ այն քրեական գործում առկա չէ արժանահավատ ապացույցների բավարար համակցություն, որը թույլ կրար հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան ապացուցված հաւմարել, որ Արման Կարլենի Մելքոնյանը կատարել է իրեն մեղաագրված 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի Էին մասով նախատեսված արարքը: (.-.)»":
3. Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, արձանագրել է. «/...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը վարույթով հրապարակված ն հետազոտված ապացույցների վերլուծությունն իրականացրել է միմյանցից անջավ ն ինքնավար գնահատման հիման վրա, մինչդեո (...) նշված ապացույցները պետք Լէ գնահատել դրանց համակցությամբ, որի արդյունքում միայն կատարել համապատասխան եզրահանգումներ: (...)
(-.) Վիճարկվող դավաւկան ակվտվ շեշտադրվել է այն հանգամանքը, որ մտւժողն առհասարակ հաղորդում չի ներկայացրել ն ի վերջո քրեական գործր հարուցվել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հաղորդման հիման վրա: (.) Վերաքննիչ դատարանն րնդգծում է, որ ենթադրյալ հանցագործությունից վաւմած անձի հաղորդում չներկայացնելը` օրյեկտիվ ն ծ Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 7-րդ, թերթեր 60-71:
16
սուրյեկտիվ պատճառներից ելնելով դեռես իի կխոտմմ ենթադրյալ հանցագործության դեպքի րացակայության կամ անձի գործողություններում հակաօրինականության բացակայության մասին:
Վերաքննիչ դատարանի դիտարկմամբ քրեական գործով ձեռք բնրված ապացույցներով փաւարվում է, որ տուժողը, հիրավի, գիտակցում է ունեցել, որ Արման Մելքոնյանը ն Ալեքսանդր Մալայանը քննարկումներ են իրականացրել այն մասին, որ «ինքը տանի, կաշառք տա առողջապահության փտխնախարար Արսեն Դավթյանին, որ Արմաւն Մելքոնյանն իրեն նստեցնի անվվանգության ծառայության մեկուսարանում ն խլի իր բաժնեմասը»: (...)
Վերաքննիչ դատարանի համար հատկանշական է նան, որ խոսակցությունից հետո Մալայանը մեծ զղջում է հայտնել, ինչն ընդգծել է նան իր ցուցմունքներով՝ հայտնելով, որ ինքը գիվակցել է, որ Արման Մելքոնայնն իրեն ճիշտ բան չի առաջարկել ն իրենք սխալ են վարվում, սխալ ուղի են բոնել՝ խնդիրը լուծելու: Առհասարակ, գնահատման առարկա չի դարձվել այն փաստական մվյալը» որ, ըսվ ցուցմունքների, հիվանդանոցում կայացած ժողովի ժամանակ Սմբատ Օհանյանի կողմից Ալեքսանդր Մալայանի զործողությունների մասին բարձրաձայնելուց հերո Մալայանը մի քանի անգամ հայտարարել է, որ ինքը չի ցանկացել, այլ ելք չի ունեցե ն իրեն արիպել են ու վախեցրել: Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչի համար էր ներողություն խնդրում Ալեքսանդր Մալայանը, ինչու էր հայտնում, որ իրեն ստիպել են ն վախեցրել, կամ, որ ինքը հասկացել է, որ սխալ բան են անում ն ինրրված ուղին իր համար ընդունելի չէ, եթե Արման Մելքոնյանի հետ վարվող խոսակցություններում քննարկման էությունը չի կայացել Սմբատ Օհանյանին փոխնախարարին կաշառք տալու առաջաւրկ անելու վերաբերյալ:
(.-.) Հարկ է նկատել նան, որ ԱԱԾ որեէ արորարբաժանումից, որեէ ղեկավարից տվյալ չի արացվել այն մասին, որ Արման Մելքոնյանը գործել է օպերատիվ- հետախուզական միջոցառումների իրականացման շրջանակներում, որտեղ դիտարկվել է նան Սմբատ Օհանյանի դերակավտարությունը, սակայն Մալայանի ն Սմրատ Օհանյանի խոսակցությունը՝ փոխնախարարի մոտ գնալու առաջարկի մասին, կայացկլ է: (...)
17
Բացի այդ, տուժողն իր ցուցմունքներով պնդել է, որ Արման Մելքոնյանը նպատակ է հետապնդել իր «փայաբաժինը» խլելու ինչը թեն ամբաստանյալը հերքել է իր ցուցմունքներով, սակայն այդ մասին փաստրել է ինչպես Ալեքսանդր Մալայանն իր նախաքննական ցուցմունքում (...) այնպես էլ այդ նպատակի մասին է փաստում: տեսագրության, արձանագրության մեջ կատարված «Ա.Մելքոնյան- ես պտի մեխանիզմ ճարեե. որ (այհոյանք| լիրա ՛փայից հրաժարվի» արտահայտությունը, որպիսի հանգամանքներին ես գնահատական առհասարակ չի տրվել:
(.-.) Վերաքննիչ դատարանն ընդգծում է, որ փեսանելի է համարում Արման Մելքոնյանի հետ ունեցած զրույցների արդյունքում Ալեքսանդր Մալայանի մով առաջացած վճռականությունը, որը հանգեցրել է Սմբավ: Օհանյանի հետ ակնկալվող խոսակցության վարմանը: Ուստի, եթե Սմբատ Օհանյանի իրազեկվածության համապտեքարում հնարավոր չէ կանխորոշել, թն ինչ ընթացք կունենար վերջինի ն Մալայանի խոսակցությունը, եթե վաուժողը տեսաձայնագրությանը ծանոթ չլիներ, ապա Արման Մելքոնյանի պարագայում կարելի է փաարե, որ վերջինի կողմից կատարված ենթադրյալ գործողությունները որոշակի առումով հասել են դրված նպատակին, քանի որ, թեն Ալեքսանդր Մալայանը ինչպես տփեսագրությունների զննության արձանագրություններում, այնպես էլ ցուցմունքներում բազմիցս նշել է, որ տարբերակն իր համար ընդունելի չէ, սակայն ի վերջո Սմբատ Օհանյանին կանչել Լ` խոսակցության: Այս առումով նան ուշագրավ է, որ . տփեսագրությունների զննություններից պարզ է դառնում, որ իր առաջարկը ներկայացնելիս Արման Մելքոնյանը մի քանի անգամ նշում է, որ Մալայանը իրեն չի լսում, ապա ցուցում է տալիս, թե Մալայանը ինչ պերք է ասի Սմբատ Օհանյանին ն ի վերջո, անգամ ակնկալվող խոսակցության վարմեաւն օրվա. վերաբերյալ ես Արման Մելքոնյանը սկսում է խնդրել Ալեքսանդր Մալայանին՝ ոչ թե երկուշաբթի Սմբատ Օհանյանին կանչել խոսելու, այլ հենց այդ պահին: Ավելին, ուշագրավ է այն հանգամանքը, որ Արման Մելքոնյանը խոսակցությունը սկսում է նախարարության կողմից Մալայանի անվան ակնաբուժական կլինիկային ֆինանսավորումից զրկելու վերաբերյալ տեղեկատվության փոխանցմամի ն կլինիկայի տեօրենի՝ Ալեքսանդր Մալայանի մո հիվանդանոցի վիճակի ծայրեւհեղ ծանր լինելու իմիտացիա է ատեղծում, որն առավել
18
նպաստավոր պայման պերք է դառնար՝ կլինիկայի հիմնադիրի մեջ վճռականություն առաջացնկու: (...)»՛:
14. Վերաքննի, դատարանի դատավոր Մ.Մակյանը վերոնշյալ որոշման վերաբերյալ հայտնել է հատուկ կարծիք՝ նշելով, որ Առաջին ատյանի դատարանը պատշաճ գնահատման է ենթարկել դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները, ինչի արդյունքում իրավաչափ եզրահանգում է արել առ այն, որ ամբաստանյալ Ա.Մելքոնյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմը»:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
15. 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` «Մինչն այն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ ն վճռաբեկ բողոքները բերվում ն քննվում են մինչն 2022 թվականի հուլիսի Էր գործող կարգով»:
Վերոգրյալից հետնում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում ն քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետնաբար, սուն բողոքի քննությունն Օիրականացնելիս, որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգային կառուցակարգ հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը: Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Ա.Մելքոնյանի վերաբերյալ քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նան ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանի 5 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 9-րդ, թերթեր 4-60:
. Տե'ս վարույթի նյութեր, հատոր 10-րդ, թերթեր 1-32:
19
հետնությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի 1ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները:
16. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավորված են արդյո՞ք ամբաստանյալ Ա.Մելքոնյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի Լին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու մասին Վերաքննիչ դատարանի հետնությունները:
17. ՇԸ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի Լին մասի համաճայն՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը «Պաշտտնատար անձի կողմից դիմավորությամը այնպիսի գործողություններ կատարելը, ոլլոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից ն էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պեվության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագոյւն աշխատավարձի
հինգհարյուրապատիկի չափր գերազանցող գումարը կամ դրա արժեքը)»:
171. Մեջբերված հոդվածի վերլուծությունից երնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմը նյութական է, ն դրա օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ են հանրորեն վտանգավոր հետնանքները: Քննարկվող հանցակազմի դեպքում այդպիսի հետնանք է համարվում անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին պատճառված էական վնասը, որը կարող է դրսնորվել ինչպես գույքային, այնպես էլ ոչ գույքային վնասի ձնով: Այդպիսի վնաս կարող են համարվել մարդու իրավունքների ու ազատությունների ոտնահարումը, իշխանության մարմինների հեղինակազրկումը, նրանց գործունեության խաթարումը, հասարակական կարգի խախտումը ն այլն: Ընդ որում՝ եթե գույքային վնասի դեպքում օրենքով նախատեսված է որոշակի շեմ՝ հանցագործութան պահին սահմանված նվազագուլւն աշխատավարձի
հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը, ապա ոչ գույքային վնասի էական կամ ոչ էական լինելու հանգամանքը պետք է յուրաքանչյուր
20
գործով գնահատվի իրավակիրառողի կողմից` հաշվի առնելով տվյալ գործի հանգամանքները այդ թվում քաղաքացիներին, կազմակերպություններին, հասարակությանը կամ պետությանը հասցված բարոյական վնասի ծանրությունը, տուժողնեի քանակը, խախտված իրավունքների ու ազատությունների կարնորությունը, դրանց խախտման աստիճանը, հիմնարկության,
կազմակերպության կամ ձեռնարկության նորմալ գործունեության խաթարման աստիճանը ն այլն:
17.2. Սահմանադրական դատարանն իր որոշումներում ն Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում մշտապես կարնոր են համարել ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ օրենքում առկա գնահատողական բնույթ կրող եզրույթները կամ ձնակերպումներն իրենց մեկնաբանությունն ու հստակեցումն են ստանում դատարանի կողմից կոնկրետ գործի հանգամանքների հաշվառմամբ ն գնահատվում են դատարանի իրավակիրառ հայեցողության լիազորությունների իրականացման շրջանակներում, որը պետք է լինի հնարավորինս հստակ, որոշակի ն հիմնավորված':
173. Վճռ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 օգոստոսի, 2025 թ.
- Գործի #:
- ԵԴ/0597/01/20
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
