Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ԵԴ/54467/02/21
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

ԵԴ/54467/02/21

Վճռաբեկ դատարանԵԴ/54467/02/2115 դեկտեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ըստ «Իվենթ սիթի» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.05.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Կոմիտեի վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Կոմիտեից բռնագանձել 3.191.219 ՀՀ դրամ, որից 2.173.125 ՀՀ դրամը՝ որպես պարտավորության մայր գումար, իսկ 1.018.094 ՀՀ դրամը՝ որպես տույժի գումար: Երնան քաղա

Ամբողջ Տեքստ

«թան Ա ֆ

Ա-Ն

՛ եյի 2 ջ)

ՀԻԱ ՏԵ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/54467/02/21 դատարանի որոշում 2023թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/54467/02/21

Նախագահող դատավոր՝ Հ. Ենոքյան

Դատավորներ՝ Ն. Գաբրիելյան

Ս. Գրիգորյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող ն զեկուցող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

2023 թվականի դեկտեմբերի 15-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ «Իվենթ սիթի» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.05.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Կոմիտեի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Կոմիտեից բռնագանձել 3.191.219 ՀՀ դրամ, որից 2.173.125 ՀՀ դրամը՝ որպես պարտավորության մայր գումար, իսկ 1.018.094 ՀՀ դրամը՝ որպես տույժի գումար:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 14.11.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Կոմիտեից

2

հօգուտ «Իվենթ սիթի» ՍՊԸ-ի բռնագանձվել է 2.544.729 ՀՀ դրամ, որից 2.173.125 ՀՀ դրամը՝ որպես պարտավորության մայր գումար, 371.604 ՀՀ դրամը՝ որպես տույժի գումար:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 04.05.2023 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոք ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու ն այն վերականգնելու վերաբերյալ Կոմիտեի միջնորդությունն ու վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում.

Վերաքննիչ դատարանը խախփել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը եշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանի 14.11.2022 թվականի վճիռը Կոմիտեն ստացել է 24.02.2023 թվականին, որպիսի հանգամանքով պայմանավորված՝ բաց է թողել այդ վճիռը հրապարակելու պահից բողոքարկելու օբյեկտիվ հնարավորությունը, ինչը հիմք է հանդիսացել Կոմիտեի կողմից վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու մասին միջնորդություն ներկայացնելու համար:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ բողոքներն օրենքով սահմանված պահանջներին համապատասխան նախապատրաստելու համար անհրաժեշտ է, որպեսզի բողոք ներկայացնող անձն իր տնօրինության ներքո ունենա համապատասխան դատական ակտը, ն վերաքննիչ բողոք ներկայացնելու համար նախատեսված ժամկետները պետք է մեկնարկեն բողոքարկվող դատական ակտին ծանոթանալու իրական հնարավորության առաջացման պահից:

Նկատի ունենալով այն, որ Վերաքննիչ դատարանի կողմից որպես խախտում նան նշվել է վերաքննիչ բողոքի էլեկտրոնային կրիչը չներկայացնելը, ուստի բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդության մերժումն անհիմն համարելու պայմաններում վերաքննիչ բողոքը ենթակա էր վերադարձման:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանել ն փոփոխել» Վերաքննիչ դատարանի 04.05.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ու որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:

Յ

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու ն բաց թողեված ժամկետը վերակաեգեելու հարցին' վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները:

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների Ա հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ Ք(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (ճ) կետով նախատեսված սկզբունքի համաձայն՝ պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) լցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն՝ առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան: Այն է՝ երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետնաբար ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձնական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խավխտվել անձանց` դատական ակտի՝ օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե՛ս, ի թիվս այլեի, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի ն Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանութան ն արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարնոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը ն ուղղումը՝ դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության ն արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը՝ այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ, որոնցից են ժամկետային սահմանափակումները:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան), անդրադառնալով բողոքարկման իրավունքի ն դրա իրացման պայմաններին, արձանագրել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «(..) պարզապես, պետութան կողմից կիրառված

4

սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատճելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, ն եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջն չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տես Խիզլնօս ւ. ԲՒռոշօ գործով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

Եվրոպական դատարանը բազմիցս ընդգծել է, որ իր առջն դրված չէ ազգային դատարանների փոխարեն գործելու խնդիր: "Ներպետական օրենսդրության մեկնաբանության խնդիրների լուծումը նախ ն առաջ ազգային դատարանների գործառույթն է, իսկ Եվրոպական դատարանի դերակատարումը պարզելն է, թե արդյոք ազգային դատարանների կողմից տրված մեկնաբանությունները համատեղելի են Կոնվենցիայի հետ: Վերոշարադրյալը հատկապես վերաբերում է դատարանների կողմից դատավարական այնպիսի նորմերի մեկնաբանությանը, ինչպիսիք են, օրինակ, դատավարական փաստաթղթեր կամ բողոք ներկայացնելու ժամկետների սահմանափակումները (տե'ս Ք6Ւ52 մօ Խոմռ ԸճմճութՏ,. Տքճյո գործով Եվրոպական դատարանի 28.10.1998 թվականի վճիռը, կետ 43):

Եվրոպական դատարանը մեկ այլ գործով արձանագրել է, որ պետության կողմից սահմանված՝ բողոք բերելու ժամկետային սահմանափակումների վերաբերյալ կանոններն ուղղված են իրավական որոշակիության երաշխավորմանը: Դատավարության կողմերը պետք է գիտակցեն դատավարական նմանատիպ կանոնների կիրառումն իրենց նկատմամբ: Բայցնայնպես այդ կանոնները ն դրանց կիրառումը չպետք է խոչընդոտեն դատավարության մասնակիցների կողմից պաշտպանության հասանելի միջոցներն օգտագործելուն (տե՛ս ԽԱջօոօժօՄ զոժ ՕէհօհՏ մ. Թաջտջռ գործով Եվրոպական դատարանի 28.06.2017 թվականի վճիռը, կետ 87):

Բացի այդ, Եվրոպական դատարանը նշել է, որ նան բողոք ներկայացնելու իրավունքը պետք է իրացվի այն պահից սկսած, երբ համապատասխան անձը ձեռք է բերել իրական հնարավորություն ծանոթանալու դատարանի որոշման հետ, որը շոշափում է նրա իրավունքները կամ օրինական շահերը, կամ նրա համար առաջացնում է որոշակի հետնանքներ: Հակառակ դեպքում, դատարանները կստանային հնարավորություն դատական ակտերի կայացման մասին անձանց ուշացմամբ ծանուցելով էապես սահմանափակել անձանց կողմից բողոք բերելու իրավունքը, անգամ` բացառել այդ հնարավորությունը: Դատական ծանուցումները համարվում են միջոց դատարանի ն դատավարության մասնակիցների միջն փոխազդեցություն ստեղծելու համար ն ուղղված են դատավարության մասնակիցներին կայացված ակտերի մասին տեղեկացնելուն, ինչպես նան նրանց՝ այդ ակտերը բողոքարկելու հնարավորություն տալուն: Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի սահմանում դատական ակտերի հանձնման կոնկրետ եղանակ, ինչպես, օրինակ, պատվիրված նամակով ուղարկելն է: Սակայն միաժամանակ դատարանի որոշումն անձին պետք է հանձնված լինի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա ստուգել ինչպես դատական ակտը փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը (տես խցոօյե զոժ խռտջիօմռ մ. ՔՋաջառ գործով Եվրոպական դատարանի 26.04.2017 թվականի վճիռը, կետեր 41, 45-46):

Դատարանի մատչելիության իրավունքի դրսնորումներից է համարվում կայացված որոշումների մասին պատշաճ ծանուցում ստանալու իրավունքը, մասնավորապես այն դեպքերում, երբ բողոք բերելու իրավունքը սահմանափակված է որոշակի ժամկետներով

5

(տես 2օսօժուն չ. ՏԼմծոյօ գործով Եվրոպական դատարանի 21.08.2015 թվականի վճիռը, կետ 71):

Իր հերթին Սահմանադրական դատարանը մի շարք որոշումներում արձանագրել է, որ՝

-` դատավարական որնէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որնէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես Սահմանադրությամբ երաշխավորված: դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի մատձճելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձեական պահանջներով,

-` իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով' դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ ն չհանգեցնի իրավունքի էության խախտման (տես թիվ ՍԴՈ-652, թիվ ՍԴՈ-690, թիվ ՍԴՈ-719, թիվ ՍԴՈ-765, թիվ ՍԴՈ-844, թիվ ՍԴՈ-873, թիվ ՍԴՈւՑ90, թիվ ՍԴՈ-932, թիվ ՍԴՈ-942, թիվ ՍԴՈ-1037, թիվ ՍԴՈ-1052, թիվ ՍԴՈ-1115, թիվ ՍԴՈ-1127, թիվ ՍԴՈ-1190, թիվ ՍԴՈ-1192, թիվ ՍԴՈ-Ո96, թիվ ՍԴՈւ-Ո97, թիվ ՍԴՈ-1220, թիվ ՍԴՈ-1222, թիվ ՍԴՈ-1257, թիվ ՍԴՈ-1289 որոշումները):

Սահմանադրական դատարանը 22.12.2015 թվականի թիվ ՍԴՈՂՎ249 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ երբ վճռաբեկ բողոքը վճռաբեկ դատարան բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառ է հանդիսանում համապատասխան բողոքարկվող դատական ակտը բողոքաբերից անկախ պատճառներով վերջինիս ուշ հասու լինելու հանգամանքը, ապա բողոքաբերը պետք է ներկայացնի բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն` կցելով համապատասխան հանգամանքը հավաստող, վկայող ապացույցները, իսկ Վճռաբեկ դատարանը՝ տվյա հանգամանքի հաշվառմամբ բավարարի ներկայացված միջնորդությունը: Այդ դեպքում բաց թողնված ժամկետը Վճռաբեկ դատարանի կողմից վերականգնվում է իրավունքի ուժով (օ« ս-6)՝ համապատասխան դատական ակտում այդ մասին փաստելով:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ըստ Սահմանադրական դատարանի դիրքորոշման՝ բողոքարկման ժամկետը բաց թողնելու դեպքում բողոքաբերի կողմից ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն ե համապատասխան ապացույցներ ներկայացնելը, իսկ վերադաս դատարանի կողմից նշված միջնորդության քննարկումը ն ապացույցները գնահատելը, պարտադիր է: Այն դեպքում, երբ պատշաճ ապացուցված է բողոքարկվող դատական ակտը բողոք բերած անձի կողմից իր կամքից անկախ պատճառներով ուշ ստանալու հանգամանքը ն բողոքը ներկայացվել է դատական ակտն ստանալու օրվանից հաշված օրենքով սահմանված ժամկետում, վերադաս դատարանը բացթողած ժամկետը պետք է վերականգնի իրավունքի ուժով (օ: )ս-օ) (տե՛ս «ՍԵՖ Ինտերնեյշել ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՍՊԸ-ն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Մարինե Ասրյանի, Ասատուր Գրիգորյանի, անհատ ձեռնարկատեր Սալվինա Հայրապետյանի, Նարիեե Բաբայանի, Հովհաննես ԷԽԽաչիկյանի թիվ ԵԴ/14539/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.01.2022 թվականի որոշումը):

6

Վերոշարադրյալ դիրքորոշումների լույսի ներքո ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ անձի բողոքարկման իրավունքը, հանդիսանալով դատարանի մատչելիության իրավունքի բաղկացուցիչ տարր, կարող է իրացվել այն դեպքում, երբ անձն իրական հնարավորություն է ձեռք բերել ծանոթանալու դատարանի որոշման հետ: Ներպետական օրենսդրությամբ դատական ակտը հրապարակելու, գործին մասնակցող անձանց հանձնելու ն նրանց ուղարկելու ընթացակարգեր սահմանելով՝ օրենսդիրը նպատակ է հետապնդում այդ միջոցներով ստեղծել բավարար հիմքեր ն երաշխիքներ, որպեսզի անձինք կարողանան անխաթար կերպով օգտվել իրենց դատական պաշտպանության իրավունքից: Ուստի ելնելով այդ նպատակներից՝ դատավարական նորմերով սահմանված` դատական ակտը հրապարակելու ն գործին մասնակցող անձանց հանձնելու կամ նրանց ուղարկելու ընթացակարգեր: պետք է ուղղված լինեն պաշտպանության միջոցներն ավելի հասանելի դարձնելուն, այլ ոչ դրանք ոչ իրավաչափորեն սահմանափակելուն:

Նույն որոշմամբ ամփոփելով Եվրոպական դատարանի որոշումներում արտահայտված վերը նշված դիրքորոշումները ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ թեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածը հստակ չի սահմանում, թե դատարանի կայացրած ակտն ինչ կերպով պետք է հանձնվի անձին, սակայն միանշանակ է այն, որ դատական ակտը պետք է հանձնվի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա իրապես պարզելու ինչպես դատական ակտի՝ փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը: Դատական ակտի հանձնման կոնկրետ եղանակ չսահմանելով հանդերձ՝ Կոնվենցիան ն դրա կիրառումը պահանջում են, որպեսզի անձի բողոքարկման իրավունքի իրացումը սերտորեն փոխկապակցված լինի դատարանի կայացրած ակտին ծանոթանալու իրական հնարավորության հետ: Այսինքն՝ դատավարական նորմերը պետք է սահմանվեն այնպես, որպեսզի գործին մասնակցող անձանց համար իրական հնարավորություն ապահովեն տիրապետելու դատական ակտի բովանդակության, նե չարդարացված կերպով չսահմանափակվի նրանց բողոք բերելու իրավունքը: Դրա հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ հանդիսանալով դատական պաշտպանության Ան արդար դատաքննության հիմնական իրավունքների բաղադրատարրերից մեկը` բողոքարկման իրավունքը կարող է սահմանափակվել պետության կողմից, սակայն այդ սահմանափակումները՝ ներառյալ ժամկետայինները, չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը (տե'ս «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ Սահմանադրության ն Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարնոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը ն ուղղումը դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության նե արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը՝ այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ, որոնցից են ժամկետային սահմանափակումները (տես «ՀՍՌ Ֆարինա» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանն ըեդդեմ Գագիկ Դավթյանի թիվ ԿԴԼՕ764/02//8. քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.12.2019 թվականի որոշումը):

7

Վճռաբեկ դատարանը վերը նշված սկզբունքների Ա դիրքորոշումների լույսի ներքո անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ, 119-րդ, 179-րդ, 362-րդ ն 372-րդ հոդվածներին: Այսպես՝

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճիռը նույն օրենսգրքով սահմանված կարգով հրապարակվում է գործի քննությունն ավարտելուց հետո՝ 15 օրվա ընթացքում, եթե օրենքով վճռի հրապարակման համար ավելի կարճ ժամկետ սահմանված չէ: (...):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դատարանի՝ եզրափակիչ, իսկ նույն օրենսգրքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նան այ դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռի, ինչպես նան գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակվելու օրվանից մեկամսյա ժամկետում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք զրկվում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, Ա բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանը, վերլուծելով վերը նշված նորմերը, արձանագրել է, որ վճիռը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով, որի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել: Այսինքն՝ ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգիրքը որդեգրել է այն մոտեցումը, որի համաձայն` առձեռն հանձնվելու եղանակի իրագործված չլինելու պայմաններում վճռի օրինակն ուղարկելը դիտարկվում է որպես առաջինին համարժեք, դրան փոխարինող միջոց: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պայմաններում վճռի հրապարակումն իրականացվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով: Հրապարակման նոր կարգ սահմանելն ուղղված է հանրության ավելի լայն շրջանակներին դատական ակտին հաղորդակից դարձնելու, ինչպես նան դատարանների ծանրաբեռնվածության բեռնաթափմանը: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքով սահմանել է նոր կարգ, սակայն դատարաններին չի ազատել դատական ակտի օրինակն անձին առձեռն հանձնելու կամ ուղարկելու պարտականությունից: Օրենսդիրը դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելը չի դիտարկել դատական ակտին հաղորդակից դարձնելու դատարանի պարտականության պատշաճ

8

իրականացում, քանի որ հակառակ պարագայում իմաստազուրկ է դառնում հրապարակման այդ կարգին զուգահեռ դատական ակտի հանձնման կամ ուղարկման եղանակների պահպանումը: Այսինքն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումներից բխող հրապարակման նոր կարգը չի բացառում Ա չի դադարեցնում դատարանի՝ վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականությունը, եթե մինչ այդ այն առձեռն նրանց չի հանձնվել (տես «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ե ըեդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանը, 24.10.2022 թվականին ավարտելով գործի դատաքննությունը, հայտարարել է, որ վճիռը կհրապարակվի 14.11.2022 թվականին (գ.թ. 116, 117):

Դատարանի 14112021 թվականի ամսաթվով վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակվել է միայն 05.01.2023 թվականին (հիմք՝ «ԱՈՈԱ.ՇՕԱՐԼ.Յո»):

Վերը նշված վճիոը Կոմիտեին ուղարկելու վերաբերյալ գրությունը Դատարանը կազմել է միայն 20.022023 թվականին, որով ուղարկված առաքանին Կոմիտեն ստացել է 24.02.2023 թվականին (գ.թ. 130-132):

Կոմիտեն Դատարանի վերը նշված վճռի դեմ վերաքննիչ բողոքը փոստային առաքման եղանակով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան է ներկայացրել 22.03.2023 թվականին որպես ստացողի հասցե նշելով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի հասցեն` Երնան, Թբիլիսյան խճուղի 3/9-ըԸ միաժամանակ միջնորդելով վերականգնել վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված դատավարական ժամկետն այն պատճառաբանությամբ, որ Դատարանի 14.11.2022 թվականի վճիռը Կոմիտեն ստացել է 24.02.2023 թվականին (հիմք' «ոմ .հզյ/քօՏտէ ո», գ-թ. 138-146, 154):

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում վերը նշված առաքանին մուտքագրվել է 27.03.2023 թվականին Մ-2323 համարի ներքո, որից հետո այն ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից 28.03.2023 թվականի գրությամբ փոստային առաքման եղանակով նուն օրն ուղարկվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան (հիմք' «/ՄՈԽ.իզ)/քթօՏտէ. տ», գ.թ. 155): Նշված առաքանին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում մուտքագրվել է 31.03.2023 թվականին 1945 համարի ներքո (գ.թ. 135-155):

Վերաքննիչ դատարանը 04.05.2023 թվականի որոշմամբ մերժել է վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը ն Կոմիտեի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է այն պատճառաբանությամբ, որ՝

- «բողոքաբերի կողմից ներկայացված փաստարկները բավարար չեն հանգելու այն հետնության, որ բողոքաբերը վերաքենիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց է թողել օբյեկտիվ պատճառներով, քանի որ բողոքաբերի փաստարկմամբ բողոքարկվող դատական ակտը փոստային ծառայության միջոցով ստացել է 24.02.2023 թվականին, այսինքն' վերջինիս կողմից վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները կարող են հարգելի համարվել մինչն 25.03.2023 թվականը եերկայացնելու պարագայում: Մինչդեռ տվյալ դեպքում վերաքննիչ

9

բողոքը եերկայացվել է 30.03.2023 թվականին: Ընդ որում' բողոքաբերի կողմից չի ներկայացվել միջեորդություն 25.03.2023 թվականից մինչե 30.03.2023 թվականը վերաքենիչ բողոք ներկայացնելու ժամկերը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու վերաբերյալ, այլ միայն փաստարկվել է, որ բողոքարկվող դատական ակտը ստացել է 24.02.2023 թվականին, որից հաշվարկելով Վերաքենիչ դատարանը հարգելի է համարում մինչն 25.032023 թվականը ընկած ժանականահատվածի պատճառները, սակայն ոչ՝ դրան հաջորդող հինգ օրը, որի ընթացքում է ներկայացվել վերաքենիչ բողոքը: Այլ կերպ ասած' բողոքաբերի կողմից վերաքենիչ բողոք բերելու ժամկետը հարգելի պատճառներով բաց է թողնվել միեչն 25.032023 թվականը, իսկ դրան հաջորդող ժամանակահատվածում" անհարգելի»,

- «Բացի վերոգրյալից, Վերաքննիչ դատարանը եշում է նան, (.) Ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի' բողոքաբերը չի ներկայացրել վերաքննիչ բողոքի էլեկտրոնային կրիչը: Հետնաբար' Վերաքենիչ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերը ներկայացված վերաքննիչ բողոքում թույլ տալով նոր խախտում (վերաքննիչ բողոքին կցված չէ էլեկտրոնային կրիչը), միաժամանակ ոչ հարգելի պատճառներով բաց է թողել այն ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը, ուստի' վերաքննիչ բողոքը չի կարող վարույթ ընդուեվել» (գ-թ. 156, 157):

Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական վերլուծությունները Ա սույն գործի փաստերը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն անհիմն են հետնյալ պատճառաբանությամբ:

Տվյալ դեպքում Դատարանը պատշաճ չի իրականացրել ինչպես դատական ակտի հրապարակման, այնպես էլ այն գործին մասնակցող անձ Կոմիտեին հասանելի դարձնելու իր պարտականությունը, քանի որ հայտարարելով, որ Դատարանի վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով կհրապարակվի 14.11.2022 թվականին, այն հրապարակել է միայն 05.01.2023 թվականին:

Ավելին Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Կոմիտեին Դատարանի վճիռն ուղարկվել է ոչ թե դրա հրապարակման հաջորդ օրը, այլ՝ շուրջ մեկ ամիս տասնհինգ օր հետո՝ 20.02.2023 թվականին, իսկ վերջինս այն ստացել է 24.02.2023 թվականին, այսինքն՝ Դատարանի 14.11.2022 թվականի վճիռը Կոմիտեին հասանելի է դարձել միայն 24.02.2023 թվականից, որ ամսաթվից սկսած մեկամսյա ժամկետում՝ 22.03.2023 թվականին, փոստային առաքման եղանակով Կոմիտեն վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ որպես ստացողի հասցե սխալմամբ նշելով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի հասցեն: Ընդ որում, այնուհետն ՀՀ վերաքննիչ վարչական դատարանն է ներկայացված վերաքննիչ բողոքն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:

Հիմք ընդունելով վերը նշված փաստական հանգամանքները, այդ թվում՝ Դատարանի 14.11.2022 թվականի վճիռը Կոմիտեին հասանելի դառնալու, այդ պահից թեկուզն սխալ հասցեով, բայց ճիշտ հասցեատիրոջը վերաքննիչ բողոք ներկայացված լինելու, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում այդ բողոքն ստացված լինելու, այնուհետն այդ դատարանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ուղարկելու ն այդ դատարանում այն ստացված լինելու ամսաթվերը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի վերը նշված առաջին եզրահանգումը (25.03.2023 (թվականից մինչն 30032023 թվականն ընկած ժամանակահատվածում վերաքննիչ բողոք չներկայացնելու պատճառն անհարգելի համարելը) անհիմն է ու չի կարող բավարար հիմք հանդիսանալ համապատասխան միջնորդությունը մերժելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից, ըստ էության

10

խիստ ձնական խոչընդոտ է ստեղծվել, որի արդյունքում խախտվել է Կոմիտեի՝ վերը նշված դատական ակտը վերադասության կարգով բողոքարկելու իրավունքը: Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է նրանով, որ վերը նշված հանգամանքները վկայակոչված իրավական դիրքորոշումների ն կոնվենցիոն նորմերի համատեքստում բավարար հիմք են հանդիսանում ներակայացված միջնորդությունը բավարարելու համար, քանի որ տվյալ դեպքում վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց է թողնվել հարգելի պատճառով, որպիսի հանգամանքները պատշաճ հետազոտման ն համարժեք գնահատման չեն արժանացել Վերաքննիչ դատարանի կողմից: Հակառակ պարագայում Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված սահմանափակումը կկրի խիստ ձնական բնույթ խախտելով ողջամիտ հարաբերակցությունը ձեռնարկվող միջոցի ն հետապնդվող նպատակի միջն, ինչն անթույլատրելի է՝ հաշվի առնելով դատարանի մատչելիության վերաբերյալ, այդ թվում նան՝ վերադաս ատյաններում, ինչպես Եվրոպական դատարանի, այնպես էլ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

Հիմք ընդունելով վերոշարադրյալը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, կայացնելով վերը նշված հիմքով Կոմիտեի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշում, թուլ է տվել լնան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի ց խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ ոչ իրավաչափորեն մերժելով Կոմիտեի՝ վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողնման պատճառները հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը ն վերաքննիչ բողոքի ընդունումը՝ Վերաքննիչ դատարանը սահմանափակել է Կոմիտեի՝ բողոքարկման իրավունքի իրականացման հնարավորությունը՝ արդյունքում նրան զրկելով վերադաս դատարանի մատչելիության իրավունքից:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի վերը նշված երկրորդ եզրահանգմանը, ապա այն նս անհիմն է ն չի բխում սույն գործի փաստերից, քանի որ Վերաքննիչ դատարանը մինչ 04.05.2023 թվականին «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշում կայացնելը որոշում չի կայացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին, որի պայմաններում Վերաքննիչ դատարանը չէր կարող վերաքննիչ բողոք ներկայացրած գործին մասնակցող անձին՝ Կոմիտեին, վերագրել վերաքննիչ բողոքի էլեկտրոնային կրիչը վերաքննիչ բողոքին չկցելու արդյունքում իբրն եռր խախտում թույլ տալը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի ն 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 04.05.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար: Ընդ որում, նշված որոշումը վերացվելու դեպքում Կոմիտեի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, ենթակա է վարույթ ընդունման, եթե բացակայեն վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու այլ հիմքեր կամ վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքեր:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

11

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.05.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող ն զեկուցող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
15 դեկտեմբերի, 2023 թ.
Գործի #:
ԵԴ/54467/02/21
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել