ՎԴ2/0087/05/21
Ամփոփում
քննելով Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի (այսուհետ՝ Նոյեմբերյան համայնք) ն «Արմ-Հելիա Դյութի Ֆրի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.05.2023 թվականի որոշման դեմ՝ ըստ «Դյութի Ֆրի Հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Հոլդինգ) հայցի ընդդեմ Նոյեմբերյան համայնքի ու երրորդ անձ Ընկերության՝ մրցույթն անվավեր ճանաչելու ն անվավերության հետնանքներ կիրառելու պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Հոլդին
Ամբողջ Տեքստ
«8Տ ԷԱ ի
մ Տ Ո Հ
ԱՆԱ թ)
ԼԱՅ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ՎԴ2/0087/05/21 դատարանի որոշում 2023թ.
Քաղաքացիական գործ թիվ ՎԴԶ/0087/05/21
Նախագահող դատավոր՝ Ն. Կարապետյան
Դատավորներ՝ Լ. Հովհաննիսյան
Լ. Գրիգորյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝'
նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Ս. ՄԵՂՐՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
2023 թվականի դեկտեմբերի 21-ին
գրավոր ընթացակարգով քննելով Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի (այսուհետ՝ Նոյեմբերյան համայնք) ն «Արմ-Հելիա Դյութի Ֆրի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.05.2023 թվականի որոշման դեմ՝ ըստ «Դյութի Ֆրի Հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Հոլդինգ) հայցի ընդդեմ Նոյեմբերյան համայնքի ու երրորդ անձ Ընկերության՝ մրցույթն անվավեր ճանաչելու ն անվավերության հետնանքներ կիրառելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Հոլդինգը պահանջել է անվավեր ճանաչել Տավուշի մարզի Այրում համայնքի Բագրատաշեն գյուղի 19-րդ փողոցի թիվ 69/5 հասցեում գտեվող՝ 11-016-0236-0110 կադաստրային ծածկագրով հատուկ նշանակության 0,1036հա հողամասը (այսուհետ նան՝ Հողամաս) կառուցապատման իրավունքով տրամադրելու 29.01.2021 թվականի մրցույթը ն
2
որպես հետնանք՝ անվավեր ճանաչել մրցույթի արդյունքում «Այրումի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի ու Ընկերության միջն 29.01.2021 թվականին կնքված պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի կառուցապատման իրավունք տրամադրելու մասին պայմանագիրը:
ՀՀ վարչական դատարանի 24.05.2021 թվականի որոշմամբ Հոլդինգի հայցադիմումը վերահասցեագրվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին:
Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 19.10.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 23.05.2023 թվականի որոշմամբ Նոյեմբերյան համայնքի ն Ընկերության վերաքննիչ բողոքները մերժվել են, ու Դատարանի 19.10.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սուն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Նոյեմբերյան համայնքը (ներկայացուցիչ Արծրուն Անանյան) ն Ընկերությունը (ներկայացուցիչ Վահե Հովսեփյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հոլդինգը (ներկայացուցիչ Էդգար Անդրեասյան):
2. Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Սույն վճռաբեկ բողոքները քննվում են հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 463-465-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ, 290-րդ, 436-րդ, 438-րդ ն 463-465-րդ հոդվածները, սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ ու 465-րդ հոդվածները, «Հրապարակային սակարկությունեերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ, 59-րդ, 62-րդ ն 66-րդ հոդվածները:
Բողոք բերած անձինք եշված պեդումը պատճառաբանել են հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ պայմանագրի կնքման համար նախատեսված մրցութային իրավահարաբերությունները տվյալ դեպքում ծագել են մրցույթի կազմակերպչի՝ Տավուշի մարզի Այրում համայնքի ն մրցույթին մասնակցած ու հաղթող ճանաչված անձ Ընկերության միջն: ՆՄրցութի ձնով իրականացվող սակարկություններից ծագող պարտավորության հիմքում ընկած իրավաբանական փաստերը միմյանց հաջորդող գործողությունների ամբողջություն են, մինչդեռ Վերաքննիչ դատարանը խնդրո առարկա մրցույթի իրավաչափությունը գնահատել է ոչ թե սույն գործով քննարկվող փաստական հանգամանքների համակցության մեջ, այլ միայն համայնքի պաշտոնական կայքում մրցույթի վերաբերյալ հայտարարությունը հրապարակված չլինելու հանգամանքի վկայակոչմամբ, որպիսի փաստը չի ապացուցվել:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ մրցույթի վերաբերյալ հայտարարությունը 29.12.2020 թվականին համայնքը հրապարակել է ինչպես «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների՝ պաշտոնական ինտերնետային կայքում հէլքտ://ոտ.220418Ր.Յո/ հասցեում, իսկ Այրում
Յ
համայնքի ավագանու25.12.2020 թվականի թիվ 54-Ա որոշումը, որով համաձայնություն է տրվել Հողամասը կառուցապատման իրավունքով մրցույթով տրամադրելու վերաբերյալ, մինչ մրցույթ հայտարարելը համայնքի պաշտոնական կայքում հրապարակված է եղել:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 465-րդ հոդվածի 1-ին կետում ն «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասում սակարկություններն անվավեր ճանաչելու մասով կիրառված է «կարող է» եզրույթը, որն իր մեջ ներառում է դատարանի կողմից ձեռնարկվող դատավարական այն գործողությունների ամբողջությունը, որն ուղղված է գործարքի վավերության՝ սուբյեկտներին, կամահայտնությանը, բովանդակությանն ու ձնին վերաբերող պայմանների բացահայտմանը:
Վերաքննիչ դատարանը մրցույթի կազմակերպչական գործողությունների նկատմամբ կիրառել է գործարքն անվավեր ճանաչելու պայմանները, մինչդեռ անտեսել է, որ գործարքի՝ օրենքով սահմանված կարգով կնքված լինելու մասով որնէ խախտում չի եղել, իսկ սույն գործով չի ապացուցվել մրցույթի վերաբերյալ հայտարարությունը համայնքի պաշտոնական կայքում չհրապարակելով դրան մասնակցելու հնարավորությունից Հոլդինգին զրկելու փաստը:
Հիմք ընդունելով թիվ ՏԴ/2214/02/21 քաղաքացիական գործով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 28.12.2021 թվականի վճռով Հոլդինգի՝ շահագրգիռ անձ հանդիսանալու փաստը՝ Վերաքննիչ դատարանը, որպես նախադատելի փաստ պետք է հիմք ընդուներ նան այն, որ մրցույթի բովանդակությունը կազմող ն մրցույթի օրինականությունն ամփոփող թիվ 1 արձանագրության կապակցությամբ հարուցված նշված գործով հաստատված է համարվել նան գործարքի կողմերի կամքի ու կամահայտնության միջն անհամապատասխանություն չլինելու փաստը: Ավելին՝ մրցույթի բովանդակությունը կազմող ն մրցույթի օրինականությունն ամփոփող թիվ 2 արձանագրության մասին Հոլդինգը որնէ փաստարկ չի ներկայացրել ու դրա իրավաչափությունը չի վիճարկել:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նան, որ մրցույթին մասնակցելու իրական մտադրություն ունենալու Ա դրան ուղղված կամահայտնության առկայության դեպքում Հոլդինգը զրկված չի եղել մրցույթի մասին տեղեկանալու, հայտ ներկայացնելու ու դրան մասնակցելու իրավունքից:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ Հոլդինգը կարող էր շահագրգիռ անձ համարվել ն մրցույթը վիճարկելու հայց հարուցել, եթե մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած լինելու փաստի հիմքով ձեռք բերեր հրապարակային սակարկությունների մասնակցի կարգավիճակ, կամ եթե խնդրո առարկա հողամասի նկատմամբ ունենար այլ իրավունք: Մինչդեռ Հոլդինգը մրցույթին մասնակցելու հայտ չի ներկայացրել, հետնաբար վիճարկվող մրցույթով վերջինիս որնէ իրավունք չի խախտվել:
Վերաքննիչ դատարանը մրցույթն անվավեր ճանաչման ենթակա լինելու իր եզրակացության հիմքում դրել է միայն մրցույթի մասին հայտարարությունը համայնքի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված չլինելու Հոլդինգի փաստարկը, մինչդեռ չի պատճառաբանել, թե մրցույթին մասնակցելու Հոլդինգի ենթադրյալ իրավունքն ինչու ն ինչպես է գերակշռում օրենքով սահմանված կարգով մրցույթին մասնակցած, մրցույթում հաղթած, օրենքով սահմանված կարգով պայմանագիր կնքած ու պայմանագրից ծագող իրավունքները պետական գրանցման ենթարկած երրորդ անձի՝ Ընկերության իրավունքներին:
4
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 23.05.2023 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը մերժել:
2... Վճռաբեկ բողոքների պատասխանի հիմքերը ն հիմնավորումները
Բողոքաբերների կողմից նշված պատճառաբանություններն անհիմն են, քանի որ ոչ պատշաճ ընթացակարգով մրցույթ կազմակերպելու արդյունքում Հոլդինգը զրկվել է մրցույթին մասնակցելու, ինչպես նան դրա արդյունքում հաղթող ճանաչվելու հնարավորությունից:
Համայնքը՝ ի դեմս պետության, հանդես է գալիս որպես հանրային իշխանական լիազորություններով օժտված անձ, կրում է օրենսդրի կողմից սահմանված լրացուցիչ գործողությունների ն պարտականությունների կատարման պարտավորություն, հետնաբար համայնքային հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու մրցույթին օրենսդրությամբ ներկայացվում են լրացուցիչ ու խիստ պայմաններ:
Ինչ վերաբերում է Այրում համայնքի ավագանու 25.12.2020 թվականի որոշումը համայնքի պաշտոնական կայքում հրապարկված լինելու վերաբերյալ փաստարկներին, ապա հարկ է ընդգծել, որ այն չի կարող հավասարեցվել ՀՀ հողային օրենսգրքի 78-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված համայնքի պաշտոնական ինտերնետային կայքերում մրցույթի առարկայի, ձնի, անցկացման տեղի, ամսվա, օրվա, ժամի ն հանձնաժողովի կողմից մշակված՝ մրցույթի պայմանների ու պահանջների, մրցույթի անցկացման կարգի, ներառյալ` մրցույթում մասնակցության ձնակերպման, մրցույթում հաղթած անձի որոշման, ինչպես նան մրցույթի առարկայի նախնական գնի մասին տեղեկատվությունը հրապարակելու պահանջին, որը տվյալ պարագայում Համայնքի կողմից չի իրականացվել:
ՀՀ հողային օրենսգրքի 78-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ մրցույթի վերաբերյալ տեղեկությունները մի քանի եղանակով հրապարակելու պահանջն ունի իմպերատիվ բնույթ, ուստի Հոլդինգն ուներ լիարժեք իրավունք մրցույթի մասին տեղեկանալու ինչպես մրցույթի վերաբերյալ տեղեկությունների հրապարկման բոլոր եղանակներից, այնպես էլ' դրանից յուրաքանչյուրից առանձին:
Հոլդինգի՝ որպես շահագրգիռ անձ չհանդիսանալու վերաբերյալ բողոք բերած անձանց փաստարկների առնչությամբ պետք է հաշվի առնել, որ Հոլդինգի շահագրգռվածության փաստը հիմնավորվում է ոչ միայն ՏԴ/2214/02/21 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այլն մինչն մրցույթի անցկացումը Պետական եկամուտների կոմիտեին ուղղված գրություններով, որպիսի հանգամանքը իրականացվել է ստորադաս դատարանների կողմից: Անհրաժեշտ է ընդգծել, որ մրցույթային իրավահարաբերությունները ծագում են մի կողմից համայնքի ն մյուս կողմից անորոշ թվով անձանց միջն, ուստի մրցույթի մասին իրազեկման կարգի խախտումը հանգեցնում է անորոշ թվով սուբյեկտների` դրան մասնակցելու հնարավորությունից զրկված լինելուն, ուստի այդ հիմքով հայցի հարուցումն ինքնին վկայում է անձի շահագրգովածության մասին:
3. Վճռաբեկ բողոքների քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
1) Տավուշի մարզի Այրում համայնքի ավագանին 25.12.2020 թվականի թիվ 54-Ա որոշմամբ համաձայնություն է տվել Այրում համայնքի Բագրատաշեն բնակավայրի վարչական
5
տարածքում գտնվող, Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող՝ Տավուշի մարզի Այրում համայնքի Բագրատաշեն գյուղի 19-րդ փողոցի թիվ 69/5 հասցեում գտնվող՝ 11-016-0236-0110 կադաստրային ծածկագրով 0,1036հա հողամասը (նպատակային նշանակությունը հատուկ նշանակության, գործառնական նշանակությունը հատուկ նշանակության) սահմանված կարգով կառուցապատման իրավունքով մրցույթով տրամադրելու համար (հատոր 1-ին, գ.թ. 22).
2) «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի 29.12.2020 թվականի թիվ 229 (7441) համարում ներառված է հայտարարություն՝ հետնյալ բովանդակությամբ. «ՀՀ Տավուշի մարզի Այրումի համայնքապետարանը հայտարարում է' Այրում համայեքի Բագրատաշեն գյուղի վարչական տարածքում 19-րդ փողոց թիվ 69/5 հասցեում գտնվող 1-016-0236-0110 կադաստրային ծածկագրով հատուկ նշանակության 0.1036 հա հողամասի կառուցապատման իրավունքով մրցույթ անմաքս առնտրի խանութ կառուցելու եպատակով, 600000 դրամ տարեկան մեկնարկային վարձավճարով, քայլի չափը մեկնարկային Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի հունվարի 29-ին, Տավուշի մարզ, ք. Այրում, Աբովյան 1 հասցեում, համայնքապետարանի վարչական շենքում ժամը 10:00-ին: Հայտերի ընդունումը դադարում է մրցութի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ: Մրցույթին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ, մասնակցության համար սահմանված վճարի անդորրագիր ն անձնագիր, ինչպես եան մրցույթի անցկացման օրը վճարեն նախավճար' հողամասի մեկնարկային վարձավճարի 54-ի չափով: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Այրումի համայնքապետարան, հեռ. 098-72-33-00» (հատոր 1-ին, գ.թ.23-25).
3) Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հէլքտ://ոո.220888.Յո/ հասցեում 29.12.2020 թվականին հրապարակվել է «Հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու համար մրցույթ» վերտառությամբ հայտարարություն՝ հետնյալ բովանդակությամբ. «ՀՀ Տավուշի մարզի Այրումի համայնքապետարանը հայտարարում է' Այրում համայնքի Բագրատաշեն գյուղի վարչական տարածքում 19-րդ փողոց թիվ 69/5 հասցեում գտնվող 1-016-0236-0110 կադաստրային ծածկագրով հատուկ նշանակության 0.1036 հա հողամասի կառուցապատման իրավունքով մրցույթ անմաքս առնտրի խանութ կառուցելու ենպատակով, 600000 դրամ տարեկան մեկնարկային վարձավճարով, քայլի չափը մեկնարկային վարձավճարի 574-ի: Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի հունվարի 29-ին, Տավուշի մարզ, ք. Այրում, Աբովյան 1 հասցեում, համայնքապետարանի վարչական շենքում ժամը 10:00-ին: Հայտերի ընդունումը դադարում է մրցույթի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ: Մրցույթին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ, մասնակցության համար սահմանված վճարի անդորրագիր ն անձնագիր, ինչպես եան մրցույթի անցկացման օրը վճարեն նախավճար' հողամասի մեկեարկային վարձավճարի 52-ի չափով: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Այրումի համայեքապետարան, հեռ. 098-72-33-00:» (հատոր 1-ին, գ.թ. 98, հատոր 3-րդ, գ.թ. 9).
4) Ընկերությունը 22.01.2021 թվականին ներկայացրել է հողամասի կառուցապատման մրցույթին մասնակցելու հայտ, որով ցանկություն է հայտնել ՝ մասնակցելու Այրում համայնքում կայանալիք` կառուցապատման իրավունքով տրամադրվող հողամասի մրցույթին ն
6
վարձակալելու հատուկ նշանակության հողամասը՝ 0,1036հա մակերեսով (հատոր 1-ին, գ.թ. 29).
5) «Հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին» 29.01.2021 թվականի թիվ 1 արձանագրության համաձայն Տավուշի մարզի Այրում համայնքի Բագրատաշեն գյուղի 19-րդ փողոցի թիվ 69/5 հասցեում գտնվող հատուկ նշանակության հողամասը մրցույթում առաջադրված առավելագույն՝ 600.000 ՀՀ դրամ մեկնարկային վարձավճարով տրամադրվել է Ընկերությանը (հատոր 1-ին, գ.թ. 26).
6) «Հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու արդյունքների մասին» 29.01.2021 թվականի թիվ 2 արձանագրության համաձայն՝ Տավուշի մարզի Այրում համայնքապետարանի վարչական շենքում նույն օրն անցկացված՝ մրցույթի հանված մեկ հողակտոր՝ 0,1036հա մակերեսով հողամասի մրցույթի հաղթող է ճանաչվել Ընկերությունը (հատոր 1-ին, գ.թ. 27).
7) հիմք ընդունելով Տավուշի մարզի Այրում համայնքի ավագանու 25.12.2020 թվականի թիվ 54-Ա որոշումը ն 29.01.2021 թվականի թիվ 1 ու թիվ 2 արձանագրությունները՝ 11-016-0236- 010 կադաստրային ծածկագրով 0,1036հա հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու համար Ընկերությանը հաղթող ճանաչելու մասին` Տավուշի մարզի Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանի 29.01.2021 թվականի թիվ 09-Ա որոշմամբ 11-16- 0236-0110 կադաստրային ծածկագրով 0,1036հա հատուկ նշանակության հողամասը կառուցապատման իրավունքով՝ տարեկան 600.000 ՀՀ դրամ վարձավճարով տրամադրվել է Ընկերությանը՝ 50 տարի ժամկետով: Որոշվել է նան մրցույթի վերաբերյալ կազմված արձանագրությունների հիման վրա կնքել երկկողմանի պայմանագիր, ինչպես նան կատարել պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցում (հատոր 1-ին, գ.թ. 28).
8) «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Այրումի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի` որպես սեփականատիրոջ, ն Ընկերության՝ որպես կառուցապատողի միջն 29.01.2021 թվականին կնքված պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի կառուցապատման իրավունք տրամադրելու մասին պայմանագրով սեփականատերը պարտավորվել է կառուցապատման նպատակով վճարի դիմաց կառուցապատման իրավունք ունեցող իրավաբանական անձին տրամադրել սեփականության իրավունքով Հայաստանի Հանրապետությանը պատկանող 11-016-0236-0110 կադաստրային ծածկագրով 0,1036հա մակերեսով անշարժ գույքը, որը գտնվում է Տավուշի մարզի Այրում համայնքի Բագրատաշեն գյուղի 19-րդ փողոցի թիվ 69/5 հասցեում (հատոր 1-ին, գ.թ. 18-21).
9)յ)անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 03022021-11-0039 վկայականի համաձայն՝ Տավուշի մարզի Այրում համայնքի Բագրատաշեն գյուղի 19-րդ փողոցի 69/5 հողամասի՝ 0,1036հա մակերեսի նկատմամբ գրանցված է Ընկերության՝ կառուցապատման իրավունքը (հատոր 3-րդ, գ.թ. 18):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը պայմանավորված է.
7
1) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 465-րդ հոդվածի ն «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, ինչպես նան
2) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 465-րդ հոդվածի ու «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքների քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ օրենքով սահմանված պահանջների խախտմամբ կազմակերպված ն (կամ) անցկացված մրցույթն անվավեր ճանաչելու դատարանի հայեցողական լիազորության իրականացման պայմաններիե՝ հիմք ընդունելով իրավական որոշակիության ն. իրավունքի գերակայության պահանջներն ու մրցակցող իրավունքների -հավասարակշռությունն ապահովելու անհրաժեշտությունը:
(Ա) Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների ն ազատությունների վերաբերալ ..Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
«Մարդու իրավունքների Ա հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները (..), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետությունը հռչակված է որպես իրավական պետություն, իսկ իրավական որոշակիության սկզբունքն իրավական պետության ն հատկապես դրա կարնորագույն հատկանիշներից իրավունքի գերակայության գլխավոր պահանջներից մեկն է, որը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դիտել է
8
որպես Կոնվենցիայի անքակտելի մաս (րես ըստ Տիգրան Ուստրյանի դիմումի թիվ ՍեԴ/0453/04/20 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.09.2023 թվականի որոշումը):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) մասնավորապես նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված՝ արդար դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանվի Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո, որի համաձայն՝ պայմանավորվող կողմերի ընդհանուր ժառանգության մասն է իրավունքի գերակայությունը, որի բաղկացուցիչ մասն է իրավական որոշակիության սկզբունքը: Եվրոպական դատարանը նշել է, որ ներպետական իշխանությունները, ըստ էության, ամենաարդյունավետը կարող են գնահատել, թե ինչպես են արդարադատության շահերը ն օրենքի գերակայությունը դրսնորվել կոնկրետ իրադրությունում: Եվրոպական դատարանն այնուամենայնիվ ընդգծել է, որ օրենքի գերակայության սկզբունքը ներառում է հավասարապես կարնոր մի շարք այլ սկզբունքներ, որոնք չնայած փոխկապակցված են ն հաճախ՝ լրացուցիչ, որոշակի հանգամանքներում մտնում են մրցակցության մեջ (տե՛ս 8ոսոոմոօտջոս մ. Խօոճոյ գործով Եվրոպական դատարանի 28.10.1999 թվականի, Տռեջի ԷԼ Լալ մ.Բղռոօօգործով Եվրոպական դատարանի 29.06.2011 թվականի, հյմ6է Տռհյո զոժ Քծոհզո Տռհյո-ե մ. 1սուօյ/ գործով Եվրոպական դատարանի 20.10.2011 թվականի, ՇՍԶԽՍԽՔՍԹ 48/0Թ/ 4Տ1Թ4ՔՏՏՕԻԼն .1ԸօԼռոմ գործով Եվրոպական դատարանի 12.03.2019 թվականի վճիռները):
Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է նան այն դիրքորոշումը, որ հին «սխալը» շտկելու անհրաժեշտությունը չպետք է անհամաչափորեն միջամտի նոր իրավունքին, որը ձեռք է բերվել անհատի կողմից՝ բարեխղճորեն ապավինելով պետական մարմինների գործողությունների օրինականությանը (տես ԹյտօտտԹ7/ 7. Սոռ/ոծ գործով Եվրոպական դատարանի 28.10.1999 թվականի վճիռը):
Սահմանադրական դատարանը, անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքին, նշել է, որ իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ ակնկալիքները: Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նան, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում` իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ (տե'ս Սահմանադրական դատարանի 09.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1213 որոշումը):
Սահմանադրական դատարանը հավելել է, որ իրավական որոշակիության սկզբունքն անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան հարաբերությունների մասնակիցները ողջամիտ սահմաններում ի վիճակի լինեն կանխատեսել իրենց վարքագծի հետնանքները ն վստահ լինեն ինչպես իրենց պաշտոնապես ճանաչված կարգավիճակի անփոփոխելիության, այնպես էլ ձեռք բերված իրավունքների ն պարտավորությունների հարցում (րես Սահմանադրական դատարանի 18.04.2006 թվականի թիվ ՍԴՈւ630 ն 02.04.2014 թվականի թիվ ՍԴՈ-Ո42 որոշումները):
Եվրոպական դատարանը նշել է, որ իրավական որոշակիության պահանջները բացարձակ չեն: Այս սկզբունքից շեղումն արդարացված է միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է էական
9
ն անհաղթահարելի բնույթ ունեցող հանգամանքների թելադրանքով կամ եթե լուրջ իրավաչափ նկատառումները գերակայում են իրավական որոշակիության սկզբունքի նկատմամբ (տե'ս Թյճեյխհ չ. ԹԱտտռ գործով Եվրոպական դատարանի 03.12.2003 թվականի վճիռը, կետ 52, Ցոզէյ/Օո մ. Թաջտտջյռ գործով Եվրոպական դատարանի 09.03.2006 թվականի վճիռը, 7փծոզյ մ. 41Եցու գործով Եվրոպական դատարանի 29.07.2008 թվականի վճիռը, կետեր 51-52-րդ):
Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու ն տնօրինելու իրավունք:
Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել նրան պատկանող գույքից, բացառությամբ ի շահ հանրության ն այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով (...):
Եվրոպական դատարանն արձանագրել է, որ թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված «գույք» հասկացությունն ինքնուրույն նշանակություն ունի, որը չի սահմանափակվում նյութական իրերի նկատմամբ սեփականության իրավունքով ն կապված չէ ներպետական օրենսդրության ֆորմալ դասակարգման հետ: Ինչպես նյութական իրերը, այնպես էլ ունեցվածք համարվող որոշակի այլ իրավունքներ ու շահեր նույնպես կարող են համարվել «գույքային իրավունքներ» նե հետնաբար նան «գույք» նուն դրույթի իմաստով: Յուրաքանչյուր գործով ուսումնասիրման ենթակա հարցն այն է, թե արդյոք, ամբողջությամբ վերցված գործի փաստական հանգամանքներով դիմումատուին վերապահվել է իրավունք՝ թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով պաշտպանվող նյութաիրավական շահի մասով (տես, օրինակ, 1եոմտ ւ. ՓՐօօօ6 գործով Եվրոպական դատարանի 25.03.1999 թվականի, 85/16 Մ. 1էռլ/ գործով Եվրոպական դատարանի 05.01.2000 թվականի ն 8/օուօտտԱ
չ. Քօլռոմ գործով Եվրոպական դատարանի 22.06.2004 թվականի վճիռները):
Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը բաղկացած է 3 առանձին կանոններից, որի առաջին կանոնը ձնակերպում է գույքից անարգել օգտվելու իրավունքը (տես Տքօողօոջ ռոմ Լծոոոօհ ւ. Տոօժօո գործով Եվրոպական դատարանի 22.09. 1982 թվականի վճիռը, կետ 61):
Սահմանադրության 60-րդ հոդվածի, ինչպես նան Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով սեփականության իրավունքը բացարձակ չէ, ուստի Սահմանադրությամբ նե Արձանագրությամբ նախատեսվում է այն սահմանափակելու իրավական հնարավորություն: Միաժամանակ, Եվրոպական դատարանը նախատեսել է մի շարք չափանիշներ, որոնց պետք է բավարարի այդ սահմանափակումը, ն որոնց առկայության դեպքում այն կարող է համարվել թույլատրելի սահմանափակում: Գույքից անարգել օգտվելու միջամտությունը կարող է թույլատրելի համարվել, եթե՝
1. նախատեսված է օրենքով,
2. բխում է հանրային շահից,
3. անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում:
10
Առաջին պայմանը ենթադրում է համապատասխան օրենքի առկայություն, որը նախատեսում է սեփականության օգտագործման սահմանափակումները: Այն միաժամանակ պետք է բավարարի Կոնվենցիայի 1-ին Արձանագրությամբ ն Եվրոպական դատարանի վճիռներով սահմանված պահանջները (րե՛'ս /.ոոօջ օոժ Օքիօոտ ւ. Լհջ Սոււօժ Խոջմօտգործով Եվրոպական դատարանի 21.02.1986 թվականի վճիռը, կետ 67):
Երկրորդ պայմանը սահմանում է, որ սեփականության իրավունքի իրականացման միջամտությունը պետք է հետապնդի իրավաչափ նպատակ՝ ելնելով ընդհանուր, հանրային շահից (ե՛ս Ւօոո6Ւ ոջ օք ՇՐօ6օՇ ռոմ Օէիօոտ չ. ՇՒօօօօ գործով Եվրոպական դատարանի 23.11.2000 թվականի վճիռը, կետ 83):
Երրորդ պայմանը նախատեսում է, որ գույքից անարգել օգտվելու միջամտությունը պետք է անհրաժեշտ լինի ժողովրդավարական հասարակությունում Ա ուղղված լինի իրավաչափ նպատակի հասնելուն: Անհրաժեշտ է բարենպաստ հավասարակշոություն ստեղծել հանրության շահից բխող պահանջմունքների ն անհատի իրավունքների միջն: Նման բարենպաստ հավասարակշոռությանը հնարավոր չէ հասնել այն դեպքերում, երբ գույքի սեփականատերը ստիպված է «անհատական ն չափազանց մեծ անհարմարություններ» կրել: Կոնվենցիայի խախտում սկզբունքորեն տեղի չի ունենա, եթե առկա է կոնվենցիոն իրավունքին ավելի քիչ սահմանափակող միջոց, քան այն, որն ընտրվել է որոշակի նպատակի հասնելու համար, սակայն երկու միջոցներն էլ դուրս չեն պետության հայեցողության թույլատրելի շրջանակից: Մյուս կողմից, հետապնդվող նպատակի ն միջամտության համարժեքության հարցը լուծելիս պետք է հաշվի առնվի այլընտրանքային լուծումների առկայությունը: Պետության հայեցողության թույլատրելի շրջանակները կախված են գործի հանգամանքներից, Կոնվենցիայով երաշխավորված իրավունքի տեսակից, միջամտության արդյունքում հետապնդվող իրավաչափ նպատակի բնույթից, ինչպես նան միջամտության ծավալներից (տե՛ս ՒօոՈ6Ւ խոց օք ՕՐօօօը ռոմ օՕէիօոտ Ս. ՕՒօօօօ գործով Եվրոպական դատարանի 23.11.2000 թվականի վճիռը, կելտ 89, ինչպես նան Տ.օլօ չ. Էռլ/ գործով Եվրոպական դատարանի 28.09.1985 թվականի վճիռը, կետ 32):
(Բ թ5ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 463-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ սակարկություններն անց են կացվում աճուրդի կամ մրցույթի ձնով: Աճուրդում հաղթած է համարվում առավել բարձր գին առաջարկած անձը, իսկ մրցույթում այն անձը, որը սակարկությունների կազմակերպիչների կողմից նախապես նշանակված մրցութային հանձնաժողովի եզրակացությամբ առաջարկել է լավագույն պայմաններ: Սակարկությունների ձնրը որոշում է վաճառվող գույքի սեփականատերը կամ իրացվող գույքային իրավունք տիրապետողը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 465-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ օրենքով սահմանված կանոնների խախտմամբ անցկացված սակարկությունները շահագրգիռ անձի հայցով դատարանը կարող է ճանաչել անվավեր:
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքը կարգավորում է հրապարակային աճուրդների միջոցով գույքի, գույքային իրավունքների, մտավոր գործունեության արդյունքների Ա դրանց նկատմամբ
11
իրավունքների իրացման, ինչպես նան հրապարակային մրցույթների կազմակերպման հետ կապված հարաբերությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: (...):
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետնյալ իմաստները.
հրապարակային սակարկություններ կամ սակարկություններ' աճուրդի (մրցույթի) կազմակերպման միջոցով պայմանագրերի կնքման գործընթաց, որին կարող է մասնակցել սույն օրենքով նախատեսված պայմաններին բավարարող անձանց անորոշ շրջանակ.
(..)
մրցույթ՝ սակարկությունների ձն, որի ընթացքում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որը մրցութային հանձնաժողովի եզրակացությամբ առաջարկել է լավագույն պայմաններ.
(..):
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 20-28-րդ հոդվածներով սահմանված են մրցույթների կազմակերպման ն անցկացման կարգը:
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենքի 21-26-րդ հոդվածների պահանջների խախտմամբ կազմակերպված Ա անցկացված մրցույթը դատական կարգով կարող է ճանաչվել անվավեր:
Վերոշարադրյալ նորմերի բովանդակությունից բխում է, որ մրցույթը պայմանագրերի կնքման գործընթաց է, որում հաղթող է ճանաչվում օրենքով նախատեսված պայմաններին բավարարող այն մասնակիցը, ով սակարկությունների կազմակերպիչների կողմից նախապես նշանակված մրցութային հանձնաժողովի գնահատմամբ առաջարկել է լավագույն պայմանները: Այլ կերպ ասած՝ մրցույթի նպատակն է գույքի, գույքային իրավունքների, մտավոր գործունեության արդյունքների Ա դրանց նկատմամբ իրավունքների իրացման նպատակով անձանց որոշակի շրջանակից ընտրել լավագույն պայմաններն առաջարկած սուբյեկտին ու վերջինիս հետ մտնել պայմանագրային իրավահարաբերությունների մեջ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 465-րդ հոդվածի 1-ին կետում Ա «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասում կիրառված է «կարող է ճանաչել անվավեր» ձնակերպումը, ինչից հետնում է, որ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 21-26-րդ հոդվածների պահանջների խախտմամբ կազմակերպված ու (կամ) անցկացված մրցույթն անվավեր ճանաչելը դատարանի հայեցողական լիազորությունն է, երբ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում գործի փաստական հանգամանքները լրիվ, օբյեկտիվ ն բազմակողմանի հետազոտելուց ու խախտման բնույթը, ծանրությունը ն հետնանքները գնահատման առարկա դարձնելուց հետո դատարանն է որոշում՝ կիրառել իրավական այդ հետնանքը, թե՝ ոչ:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով «հայեցողություն» եզրույթի իրավական բովանդակության բացահայտմանը, նշել է, որ այն թույլատրելի իրավաչափ վարքագծի ընտրության կամ դրսնորման հնարավորությունն է: Որպես ուղենիշ հիմք ընդունելով իրավունքի գերակայության սկզբունքը, մարդու ու քաղաքացու Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների ն ազատությունների պաշտպանության գաղափարը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ «հայեցողություն» եզրույթի ներքո պետք է նկատի ունենալ նպատակահարմարության ու օրինականության ողջամիտ հարաբերակցությունը: Այսինքն՝
12
պետաիշխանական լիազորություններով օժտված որնէ պետական մարմին հայեցողական լիազորություն իրականացնելիս պարտավոր է թույլատրելի իրավաչափ վարքագծի ընտրությունն իրականացնել` առաջնորդվելով մարդու ն քաղաքացու` Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների ու ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, կամայականության արգելքի սկզբունքներով' ապահովելով գործի ըստ էության ճիշտ քննությունը ն լուծումը:
Հիմք ընդունելով իրավական պետության հիմքում ընկած իրավունքի գերակայության սկզբունքը ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ «դատական հայեցողության» սահմանները նախնառաջ պայմանավորված են գործի փաստական հանգամանքները լրիվ ն բազմակողմանի պարզելու, կողմերի իրավահավասարության ու մրցակցության սկզբունքներն ապահովելու անհրաժեշտությամբ միաժամանակ 60պայմանավորված են վիճելի իրավահարաբերության բնութով են տվյալ իրավահարաբերությունը կարգավորող նյութաիրավական օրենսդրության առանձնահատկություններով (տես ՀՀ ֆինանսների նախարարության Շենգավիթի հարկային պտեսչություն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Գուրգեն Այվազյանի, Իրինա Ալոյանի, Տիգրան Այվազյանի ն Արմեն Այվազյանի թիվ ԵՇԴ/3780/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Վերահաստատելով նախկինում արտահայտած իր իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական հայեցողությունն իրավակիրառ գործընթացում դատարանին ընձեռված իրավաչափ լուծումներից որնէ մեկի ընտրության հնարավորությունն է: Անդրադառնալով դատարանների կողմից որնէ հայեցողական լիազորություն իրականացնելու իրավունքին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ իրավունքը բացարձակ բնույթ չի կրում, քանի որ դրա իրականացման ուղեգծում դատարանը կաշկանդված է անձի՝ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով ն օրենքներով պահպանվող իրավունքներով ու օրինական շահերով: Հետնաբար՝ դատարանն իր հայեցողական լիազորությունը պետք է իրականացնի գործի փաստական հանգամանքների շրջանակներում գործին մասնակցող անձանց երաշխավորված իրավունքների ն օրինական շահերի ապահովման գերակայության հաշվառմամբ՝ առաջնորդվելով իրավական պետության ու հատկապես դրա կարնորագույն հատկանիշներից իրավունքի գերակայության՝ իրավական որոշակիության, օրինական ակնկալիքների պահպանման ն կամայականությունների կանխարգելման պահանջներով:
Եվրոպական դատարանի սահմանած չափորոշիչների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մրցույթի կազմակերպման ն (կամ) անցկացման կանոնի խախտում արձանագրելու դեպքում դատարանը մրցույթն անվավեր ճանաչելու՝ ՀՀ. քաղաքացիական օրենսգրքի 465-րդ հոդվածի 1-ին կետով ու «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իր հայեցողական լիազորությունն իրականացնելիս պետք է հավասարակշռի պաշտպանվող ն միջամտվող շահերը՝ ապահովելով իրավունքի գերակայությունը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մրցույթն անվավեր ճանաչելու պահանջ ներկայացվելու դեպքերում մի կողմից առկա է մրցույթի կազմակերպման ն (կամ) անցկացման
13
կանոնների խախտման հիմքով այն վիճարկող անձի իրավունքների ապահովման, իսկ մյուս կողմից՝ մրցույթում հաղթած անձի՝ գույքից անարգել օգտվելու իրավունքի պաշտպանության, այսինքն՝ սեփականության իրավունքին անհամաչափ չմիջամտելու պահանջ:
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մրցույթն անվավեր ճանաչելու իր հայեցողական լիազորությունն իրականացնելու հարցը դատարանը պետք է գնահատի նշված պաշտպանվող ն միջամտվող շահերի հարաբերակցության շրջանակներում՝ յուրաքանչյուր գործի փաստական հանգամանքների 6գնահատմամբ ողջամիտ հավասարակջշոություն ապահովելով այդ իրավունքների միջն:
Այլ կերպ ասած՝ դատարանը գնահատման առարկա պետք է դարձնի այն հարցը, թե արդյո՞ք մրցույթը կայացած լինելու Ա նոր իրավունքներ գրանցված լինելու պայմաններում մրցույթն անվավեր ճանաչելով իրավական որոշակիությունից շեղվելն արդարացված է, թե ոչ` միաժամանակ պատճառաբանելով, որ արձանագրված խախտման հետնանքով մրցույթը վիճարկող անձի իրավունքների սահմանափակումն իր բնույթով էական ու անհաղթահարելի բնույթ ունեցող այնպիսի խախտում է, որը հնարավոր չէ վերականգնել առանց իրավական որոշակիության սկզբունքից շեղվելու՝ մյուս անձի սեփականության իրավունքին միջամտելու, կամ իրավաչափ նկատառումները գերակայում են իրավական որոշակիության սկզբունքի նկատմամբ:
(Գ) Պետութան ն համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի նկատմամբ գույքային իրավունքների իրացման մրցույթները կազմակերպելու Ա անցկացնելու կարգը սահմանվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, ՀՀ հողային օրենսգրքով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով, ինչպես նան ՀՀ կառավարության 12.04.2001 թվականի «Պետական ն համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի Ա օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշմամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կառուցապատման նպատակով կարող են փոխանցվել այլ անձանց միայն սեփականության իրավունքով, բացառությամբ (...) Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված պետական ն համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերի, որոնց փոխանցումը սեփականության իրավունքով արգելված է:
ՀՀ հողային օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետության ն համայնքների սեփականության հողամասերը տրամադրվում են սեփականության, կառուցապատման կամ օգտագործման իրավունքով: Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կառուցապատման նպատակով կարող են տրամադրվել այլ անձանց միայն սեփականության իրավունքով, բացառությամբ նույն օրենսգրքով սահմանված պետական ն համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերի, որոնց տրամադրումը սեփականության իրավունքով արգելված է (...):
ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն՝ արգելվում է քաղաքացիներին ե իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական ն համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերը, որոնք հատուկ
14
նշանակության հողեր, պետական կամ համայնքային գերեզմանատներ են, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Մինչն 23.07.2021 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ կառավարության 12.04.2001 թվականի «Պետական ն համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի ն օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշմամբ հաստատված «Պետական ն համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման» կարգի (այսուհետ՝ Կարգ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 21 դեկտեմբերի, 2023 թ.
- Գործի #:
- ՎԴ2/0087/05/21
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
