Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Մալխասյան — ԱՎԴ1/0338/02/08
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Մալխասյան — ԱՎԴ1/0338/02/08

Վճռաբեկ դատարանԱՎԴ1/0338/02/0825 դեկտեմբերի, 2012 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով (Մովսիսյանե ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.05.2012 թվականի որոշման դեմ՝ ըստ Ընկերության հայցի ընդդեմ ՀՀ Արարատի մարզպետարանի, Նորիկ Մալխասյանի, ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Վեդու տարածքային ստորաբաժանման, ՀՀ Արարատի մարզի Դաշտաքար համայնքի` անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը վավեր ճանաչելու, գործարքը (մրցույթը) անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին, ինչպես նաև ըստ Նորիկ Մալխասյանի հակընդդեմ հայցի` գ

Ամբողջ Տեքստ

1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ1/0338/02/08

դատարանի որոշում

2012թ.

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ1/0338/02/08

Նախագահող դատավոր՝ Ա. Մկրտչյան

Դատավորներ՝

Ն. Տավարացյան

Ն. Բարսեղյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

մասնակցությամբ դատավորներ

Ե.ԽՈւՆԴԿԱՐՅԱՆԻ

Է.ՀԱՅՐԻՅԱՆԻ

Վ.ԱԲԵԼՅԱՆԻ

Ս.ԱՆՏՈՆՅԱՆԻ

Վ.ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Ա.ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

Մ.ԴՐՄԵՅԱՆԻ

Գ.ՀԱԿՈԲՅԱՆԻ

Տ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ե.ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

2012 թվականի դեկտեմբերի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով (Մովսիսյանե ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.05.2012 թվականի որոշման դեմ՝ ըստ Ընկերության հայցի ընդդեմ ՀՀ Արարատի մարզպետարանի, Նորիկ Մալխասյանի, ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Վեդու տարածքային ստորաբաժանման, ՀՀ Արարատի մարզի Դաշտաքար համայնքի` անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը վավեր ճանաչելու, գործարքը (մրցույթը) անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին, ինչպես նաև ըստ Նորիկ Մալխասյանի հակընդդեմ հայցի` գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերի վարձակալության 19.10.2007 թվականի կայացած մրցույթն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու, հողատարածքը նախկին տեսքին բերելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

2

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է վավեր ճանաչել Արարատի մարզպետի հետ կնքված գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին պայմանագիրը, որի առարկան է Վեդի քաղաքից 3,5կմ հյուսիս-արևմուտք գտնվող, Դաշտաքար գյուղին հարող 40,0հա հողամասը` ըստ ներկայացված գլխավոր հատակագծի:

Ընկերությունը, ավելացնելով հայցային պահանջների չափը, պահանջել է անվավեր ճանաչել 104հա, 40հա և 18հա հողամասերի վարձակալության մրցույթները (աճուրդը), որոնցում հաղթող է ճանաչվել Նորիկ Մալխասյանը, և որոնց վերաբերյալ կազմվել են առանց ամիս, ամսաթվի թիվ 9, թիվ 8 և թիվ 7 արձանագրությունները, որպես մրցույթի (աճուրդի) անվավերության հետևանք, անվավեր ճանաչել Արարատի մարզպետի 25.11.2004 թվականի թիվ 86 որոշման Նորիկ Մալխասյանին վերաբերող մասը, 01.03.2005 թվականին կնքված` գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասը վարձակալության հանձնելու մասին պայմանագիրը, ինչպես նաև 03.03.2005 թվականի 104հա հողամասի վարձակալության իրավունքի պետական գրանցումը, որի համար տրվել է թիվ 0072014 վկայականը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Նորիկ Մալխասյանը պահանջել է անվավեր ճանաչել գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերի վարձակալության 19.10.2007 թվականին կայացած մրցույթը, դրա արդյունքում 19.10.2007 թվականին կազմված արձանագրությունն Ընկերության մասով, ինչպես նաև որպես մրցույթի անվավերության հետևանք մասնակի անվավեր ճանաչել Արարատի մարզպետի 31.10.2007 թվականի թիվ 154 որոշումը` Ընկերությանը վերաբերող մասով, և պարտավորեցնել Ընկերությանը Նորիկ Մալխասյանին վարձակալության իրավունքով տրամադրված և Ընկերության կողմից ապօրինի օգտագործվող հողամասը բերել նախկին տեսքի:

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ.Բալյան) (այսուհետ` Դատարան) 09.12.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել: Վճռվել է. (Վավեր ճանաչել (Մովսիսյանե ՍՊԸ-ի ու Արարատի մարզպետի միջև կնքված գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին պայմանագիրը, որի առարկան է Վեդի քաղաքից 3,5կմ հյուսիս-արևմուտք գտնվող, Դաշտաքար գյուղին հարող 40,0 հա հողամասը` ըստ թիվ ԱՎԴ1/0338/02/08 քաղ. գործի հատոր 1-ին, գ.թ. 112-ում առկա ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (Գեոդեզիայի և քարտեզագրությանե ՊՈԱԿ-ի կողմից 2010թ. կազմված, S-2 նշման տակ գտնվող սև գույնի գծով սահմանազատված 40հա հողատարածքի հատակագծի: Մասնակիորեն` (Մովսիսյանե ՍՊԸ-ի կողմից փաստացի զբաղեցված 40հա հողատարածքից (փաստացի` հանքավայր) Նորիկ Մալխասյանին վարձակալության տրված 104հա հողատարածքի հետ համադրվող 33,7 հա մակերեսով հատվածի (տես թիվ ԱՎԴ1/0338/02/08 քաղ. գործում առկա (Մովսիսյանե ՍՊԸ-ի 40հա և Նորիկ Մալխասյանի 104հա հողատարածքների հատակագիծը` հատոր 1-ին, գ.թ. 112) մասով անվավեր ճանաչել 104հա հողամասի վարձակալության մրցույթը (աճուրդը), որում հաղթող է ճանաչվել Նորիկ Մալխասյանը, և որի վերաբերյալ կազմվել է առանց ամիս, ամսաթվի թիվ 9 արձանագրությունը:

Որպես

մրցույթի

(աճուրդի)

անվավերության

հետևանք,

մասնակիորեն` (Մովսիսյանե ՍՊԸ-ի կողմից զբաղեցված 40հա (փաստացի` հանքավայրի)

3

հողատարածքից համադրվող 33,7հա մակերեսով հատվածի (տես թիվ ԱՎԴ1/0338/02/08 քաղ. գործում առկա (Մովսիսյանե ՍՊԸ-ի 40հա և Նորիկ Մալխասյանի 104հա հողատարածքների հատակագիծը` հատոր 1-ին, գ.թ. 112) մասով անվավեր ճանաչել. 1) Արարատի մարզպետի 25.11.2004թ. N 86 որոշման Նորիկ Մալխասյանին վերաբերող մասը,

2) 01.03.2005թ.-ին կնքված` գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասը վարձակալության հանձնելու մասին պայմանագիրը, 3) 03.03.2005թ. 104հա հողամասի վարձակալության իրավունքի պետական գրանցումը (թիվ 0072014 վկայական)ե: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.05.2012 թվականի որոշմամբ Նորիկ Մալխասյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` բեկանվել է Դատարանի 09.12.2011 թվականի վճիռը, և գործն ուղարկվել նույն դատարան` նշված ծավալով նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը։ Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Նորիկ Մալխասյանը։

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 91-րդ հոդվածը, (Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասինե եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 5-րդ կետը, 138-րդ, 2212-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել (Հրապարակային սակարկությունների մասինե ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանը սույն քաղաքացիական գործը քննել է նախագահող դատավոր Ա. Մկրտչյանի, մասնակցությամբ դատավորներ Ն. Տավարացյանի և Ն. Բարսեղյանի կոլեգիալ կազմով, սակայն 25.05.2012 թվականին դատական ակտը հրապարկվել է միայն նախագահող դատավոր Ա. Մկրտչյանի կողմից, ինչը չի կարող համարվել օրենքի հիման վրա ստեղծված դատարան և դատարանի օրինական կազմ, այսինքն` սույն քաղաքացիական գործը քննվել է ոչ օրինական կազմով:

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, ինչպես նաև անտեսել է այն հանգամանքը, որ Ընկերությունը, լինելով առևտրային

կազմակերպություն

և

զբաղվելով

հանքավայրերի

երկրաբանահետախուզական աշխատանքներով, շահագրգիռ է հանքավայրերի և կից տարածքների

ձեռքբերմամբ,

հետևաբար

Ընկերությունը

(Հրապարակային

սակարկությունների մասինե ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով համարվում է շահագրգիռ անձ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.05.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 09.12.2011 թվականի վճռին:

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանը սույն քաղաքացիական գործը քննել է օրինական կազմով, ավելին, վերաքննիչ դատարանի դատական ակտերի հրապարակման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2212-րդ հոդվածով, որով նախատեսված չէ դատական ակտի հրապարակման դեպքում

4

գործը քննող բոլոր դատավորների մասնակցությունը: Բացի այդ, դատական նիստում հրապարակվում է բողոքի քննության արդյունքում արդեն իսկ ընդունված որոշումը` դատական կազմի բոլոր դատավորների կողմից ստորագրված և կնքված վիճակում: Վերաքննիչ դատարանի կողմից լիարժեք պատճառաբանվել և հիմնավորվել է Նորիկ Մալխասյանի վերաքննիչ բողոքը և կայացվել համապատասխան որոշում, հետևաբար բերված վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման։

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Ընկերությանը հասցեագրված ՀՀ Արարատի մարզպետի 25.09.2001 թվականի թիվ 30/1746 գրության համաձայն` մարզպետարանը չի առարկել, որպեսզի Դաշտաքար գյուղին հարող պետական ֆոնդի տարածքում (40հա, համաձայն հաստատված սխեմայի) Ընկերությունը կատարի երկրաբանահետախուզական աշխատանքներ` շինարարական քարի պաշարները հաստատելու նպատակով (հատոր 1-ին, գ.թ.40):

2. ՀՀ բնապահպանության նախարարության 16.10.2001 թվականի թիվ 192 թույլտվության համաձայն` (Գալենիտե ՍՊԸ-ին թույլատրվել է Ընկերության ֆինանսական միջոցներով ըստ Արարատի մարզպետի թիվ 30-176 գրության տվյալների` Արարատի մարզի Վեդու ենթաշրջանի 39055 հյուսիսային լայնությամբ և 44045 արևմտյան երկարությամբ 40հա հողամասում իրականացնել Դաշտաքարի տրավերտինի երևակում լեռնային փորվածքներ և հորատանցքեր պահանջող կամ հատուկ ցանկով սահմանված երկրաբանահետախուզական աշխատանքներ (հատոր 1-ին, գ.թ.9-13)։

3. 25.02.2002 թվականին (Գալենիտե ՍՊԸ-ի և Ընկերության միջև հաստատվել է Արարատի մարզի Դաշտաքարի տրավերտինի հատվածի Ընկերության տեղամասի 40հա տարածքում հանքավայրի երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքների մասին հաշվետվությունը (հատոր 1-ին, գ.թ.7-8)։

4. ՀՀ Արարատի մարզպետին հասցեագրված Ընկերության 22.05.2002 թվականի թիվ 017/02 գրությամբ հայտնվել է, որ Ընկերության միջոցներով (ԳԱԼԵՆԻՏե ՍՊԸ-ի կողմից իրականացվել է երկրաբանահետախուզական աշխատանքներ Դաշտաքար գյուղին հարող 40հա պետական ֆոնդի տարածքում, միաժամանակ խնդրվել է թույլատրել նշված տարածքի շահագործման համար ստանալ արտոնագիր (հատոր 1-ին, գ.թ.39)։

5. ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից 15.07.2002 թվականին Ընկերությանը 25 տարի ժամկետով տրվել է գործունեության թիվ ՀՎ-Շ-13/229 թույլտվությունը`

Արարատի

մարզի

Դաշտաքարի

տրավերտինի

հանքավայրի

շահագործման մասին (հատոր 1-ին, գ.թ.127)։

6. ՀՀ բնապահպանության նախարարության և Ընկերության միջև 08.01.2003 թվականին կնքված հանքավայրերից պինդ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի տրամադրման և օգտագործման թիվ 306 պայմանագրով մինչև 06.08.2027 թվականն Ընկերության ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանն է հանձնվել Դաշտաքարի տրավերտինի հանքավայրը (հատոր 1-ին, գ.թ.128-136)։

7. ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության, ՀՀ բնապահպանության նախարարության

և

Ընկերության

միջև

20.12.2004

թվականին

կնքված

հանքարդյունահանման նպատակով ընդերքօգտագործման լիցենզային թիվ 029 պայմանագրով 23 տարի ժամկետով Ընկերության ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանն է հանձնվել Դաշտաքարի տրավերտինի հանքավայրը, որն ըստ թիվ 1 հավելվածի` գտնվում է ՀՀ Արարատի մարզում Վեդի քաղաքից 3,5կմ հյուսիս-արևմուտք, իսկ թիվ 2 հավելվածի` ընդերքի տեղամասի մակերեսը 11,6հա է (հատոր 1-ին, գ.թ.14-29)։

5

8. 15.09.2004 թվականին Արարատի մարզպետարանի կողմից թերթում կատարված հայտարարության համաձայն` (Ս/թ-ի հոկտեմբերի 20-ին` ժ. 11.00, Արարատի մարզպետարանում տեղի կունենա համայնքների վարչական սահմաններից դուրս մարզի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման վարձակալության մրցույթ: Մրցույթի է դրվում 21.500հա արոտավայր: Մրցույթի դրված հողամասերի մեկնարկային գինը սահմանվել է հողի հարկի գույքաչափերին հավասար: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել մրցութային հանձնաժողովինե (հատոր 2-րդ, գ.թ.29)։

9. ՀՀ Արարատի մարզպետի 25.11.2004 թվականի համայնքների վարչական սահմաններից դուրս` մարզի վարչական սահմաններում գտնվող հողամասերը վարձակալության տրամադրելու մասին թիվ 86 որոշման համաձայն` որոշվել է համայնքների վարչական սահմաններից դուրս` մարզի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության տրամադրել կից հավելվածում նշված քաղաքացիներին և մրցույթի արդյունքում հողամասերի վարձակալության իրավունքը շահած քաղաքացիների հետ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել վարձակալության պայմանագրեր: ՀՀ Արարատի մարզպետի 25.11.2004 թվականի թիվ 86 որոշմանը կից հավելվածում նշված է (Նորիկ Մալխասյան – 162հաե (հատոր 2-րդ, գ.թ.23)։

10. Առանց ամիս, ամսաթվի նշման հողամասի վարձակալության տրամադրելու մասին թիվ 7, թիվ 8, թիվ 9 մրցույթի արձանագրությունների համաձայն` գյուղգործունեություն ծավալելու նպատակով պետական ազատ ֆոնդի հողամասերից համապատասխանաբար 18հա, 40հա և 104հա մակերեսով հողատարածքները վարձակալությամբ տրամադրելու մրցույթում հաղթող է ճանաչվել Նորիկ Մալխասյանը (հատոր 2-րդ, գ.թ.20-22):

11. ՀՀ Արարատի մարզպետի և ՀՀ Արարատի մարզի Դաշտաքար գյուղի բնակիչ Նորիկ Մալխասյանի միջև 01.03.2005 թվականին կնքված գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին պայմանագրով Նորիկ Մալխասյանին վարձակալության իրավունքով տրամադրվել է 162,0հա 5-րդ կարգի արոտավայր մարզի վարչական սահմանում (Ագրիջաե կից վայրում գտնվող Վեդի-Ներքին Արփա գոտում (հատոր 2-րդ, գ.թ.16-19), որից ծագող իրավունքները ենթարկվել են պետական գրանցման, և 03.03.2005 թվականին Նորիկ Մալխասյանին տրվել է 104հա մակերեսով արոտավայրի վարձակալության իրավունքի գրանցման թիվ 0072014 վկայականը (հատոր 2-րդ, գ.թ.12):

12. 18.09.2007 թվականին Արարատի մարզպետարանի կողմից (ԱԶԴե թերթում կատարված հայտարարության համաձայն` (Ս/Թ հոկտեմբերի 19-ի ժամը 11-ին ՀՀ Արարատի մարզպետարանի շենքում տեղի կունենա պետական սեփականություն հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության հողամասերի վարձակալության տրամադրման նպատակով մրցույթ: Անասնապահության նպատակով մրցույթի է դրվում 5700,0հա արոտավայր, մրցույթի մեկնարկային գինը սահմանվել է հողի հարկի դրույքաչափին հավասար: Հայտերն ընդունվում են մինչև ս/թ հոկտեմբերի 15-ը, ժամը 18-00: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Արարատի մարզպետարան: հեռ. (0235) 26122ե (հատոր 3-րդ, գ.թ.100):

13. ՀՀ Արարատի մարզպետի 31.10.2007 թվականի հողամասերը վարձակալության տրամադրելու մասին թիվ 154 որոշման համաձայն` որոշվել է կից հավելվածում նշված ֆիզիկական և իրավաբանական անձանց գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով վարձակալության տրամադրել 557հա գյուղատնտեսական նշանակության հողամաս և պարտավորեցնել վարձակալության իրավունքը շահած անձանց

6

օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել վարձակալության պայմանագրեր: ՀՀ Արարատի մարզպետի 31.10.2007 թվականի թիվ 154 որոշմանը կից հավելվածում նշված է ((Մովսիսյանե ՍՊԸ– 40,0հաե (հատոր 1-ին, գ.թ.34)։

14. 19.10.2007 թվականի թիվ 5 արձանագրության համաձայն` Ընկերությունը մասնակցել և հաղթել է Դաշտաքար գյուղին հարող 40,0հա հողամասի վարձակալության տրամադրելու մրցույթում (հատոր 1-ին, գ.թ.35)։

15. Արարատի մարզպետը և Ընկերությունը 31.10.2007 թվականի թիվ 154 որոշման և մրցույթի արդյունքների մասին թիվ 5 արձանագրության հիման վրա կազմել, ստորագրել ու կնիքով հաստատել են գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին պայմանագիրը, որով Ընկերությանը 25 տարի ժամկետով վարձակալությամբ տիրապետման և օգտագործման է տրամադրվել ՀՀ Արարատի մարզի վարչական սահմաններում գտնվող Վեդի-Ներքին Արփա գոտում 40,0հա մակերեսով 5-րդ կարգի արոտ: Պայմանագիրը նոտարական վավերացման չի ենթարկվել (հատոր 1-ին, գ.թ. 32-33):

16. Քաղաքացիական գործի 1-ին հատորի գ.թ. 62-63-ում առկա ՀՀ Արարատի մարզպետարանի կողմից հաստատված Նավասարդյանի կողմից կազմված (Մարզպետի 31.10.2007թ. N 154 որոշմամբե Ընկերությանը հատկացված 40հա վարձակալած հողամասի հատակագիծը (Մ1:6400 մասշտաբով) իր տեսքով համընկնում է քաղաքացիական գործի 1ին հատորի գ.թ. 41-ում առկա (Հողաշինարարության անշարժ գույքի գնահատման և համակարգված դիտարկումների կենտրոնե ՊՈԱԿ-ի կողմից 2008 թվականին կազմված (Մ1:10000 մասշտաբով) հատակագծին, ինչպես նաև 1-ին հատորի գ.թ. 112-ում առկա (Գեոդեզիայի և Քարտեզագրության կենտրոնե ՊՈԱԿ-ի կողմից 2010 թվականին կազմված (Մ1:10000 մասշտաբով) 104հա մակերեսով և 40հա մակերեսով (որից 33.7հա համադրված է 104հա հողամասի հետ) հողամասերի հատակագծին:

17. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (Հողշինմոնիթորինգե ՊՈԱԿ-ի 28.10.2008 թվականի թիվ 04/01-398 գրությամբ հայտնվել է, որ (Ձեր ներկայացրած 2 հատակագծերից (Հողշինմոնիթորինգե ՊՈԱԿ-ի կողմից կազմվել է միայն 1:10000 մասշտաբի հատակագիծը, որը տեղում հանույթագրվել է Դաշտաքարի գյուղապետի և (Մովսիսյանե ՍՊԸ-ի տնօրենի մասնակցությամբ, որոնք ցույց են տվել հողօգտագործության փաստացի սահմաններըե (հատոր 1-ին, գ.թ. 61):

18. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Վեդու տարածքային ստորաբաժանման 04.11.2008 թվականի թիվ 3153 գրության համաձայն` Դաշտաքար համայնքի վարչական սահմաններից դուրս` մարզի վարչական սահմաններում գտնվող հողամասերից Նորիկ Մալխասյանի անվամբ 104հա արոտավայրի նկատմամբ վարձակալության իրավունքի պետական գրանցում կատարվել է 03.03.2005 թվականին, ինչպես նաև պետական գրանցումը կատարվել է առանց կոորդինատային տվյալների, քանի որ 2005 թվականին համայնքի վարչական սահմաններից դուրս` մարզի վարչական սահմաններում գտնվող հողամասերի էլեկտրոնային քարտեզներն անշարժ գույքի կադաստրի Վեդու տարածքային ստորաբաժանումը չի ունեցել (հատոր 1-ին, գ.թ. 60):

19. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (Հողշինմոնիթորինգե ՊՈԱԿ-ի 03.02.2010 թվականի թիվ 04/01-26 գրությամբ հայտնվել է, որ (մասնագետների կողմից ուսումնասիրվել է (Մովսիսյանե ՍՊԸ-ի 40.0հա տարածքը և Նորիկ Մալխասյանի 104,0հա տարածքը, որտեղ կա համադրում: Հողաշինարարական փորձաքննությունից պարզվել է, որ համադրման մակերեսը կազմում է 33.76հա: Կից

7

ներկայացնում ենք հատակագիծը, որտեղ ընդգծված է համադրումըե (հատոր 1-ին, գ.թ. 108109):

20. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (Գեոդեզիայի և Քարտեզագրության կենտրոնե ՊՈԱԿ-ի 05.03.2010 թվականի թիվ 01-4/49 գրությամբ հայտնվել է, որ ((Գեոդեզիայի և Քարտեզագրության կենտրոնե ՊՈԱԿ-ի գեոդեզիական դիտարկումների և չափաբանության բաժնի աշխատակիցների կողմից իրականացվել են նշված տարածքի նշահարման աշխատանքներ` օգտագործելով GPS-1200 մակնիշի արբանյակային ընդունիչ կայանը: Նշահարվել են 19 կետ, որից 104հա տարածքն ամբողջովին 12 կետ և 7 առանցքային կետ 40հա-ից: Նշահարման արդյունքում պարզվել է, որ 40հա տարածքի 33.7հա-ն համադրվում է 104հա տարածքի մեջ: Նշահարման աշխատանքների համար հիմք են հանդիսացել հողամասերի ներկայացված հատակագծերի շրջադարձային կետերի կոորդինատները: Կից ներկայացնում ենք 1:10000 մասշտաբի հատակագիծըե (հատոր 1-ին, գ.թ. 110-112):

21.

(Փորձագիտական

կենտրոնե

ՊՈԱԿ-ի

15.06.2010

թվականի

շինարարատեխնիկական թիվ 11121007 եզրակացության համաձայն` ((Մովսիսյանե ՍՊԸին վարձակալությամբ տրամադրվող, Վեդի քաղաքից 3,5կմ հյուսիս-արևմուտք գտնվող, Դաշտաքար գյուղին հարող` ըստ ներկայացված 31.10.2007թ. թիվ 154 որոշմանը կից հատակագծի 40,0հա հողատարածքի 33,7հա-ն համադրվում է քաղաքացի Նորայր Մալխասյանի վարձակալության իրավունքով գրանցված թիվ 0072014 վկայականի 104հա հողատարածքի մեջ: (տես թիվ ԱՎԴ1/0338/02/08 քաղ. գործում առկա (Մովսիսյանե ՍՊԸ-ի 40հա և Նորայր Մալխասյանի 104հա հողատարածքների հատակագիծը գ.թ.111-112)ե (հատոր 1-ին, գ.թ. 118-120):

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

1. ՀՀ քաղաքաքացիական օրենսգրքի 465-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` օրենքով սահմանված կանոնների խախտմամբ անցկացված սակարկությունները շահագրգիռ անձի հայցով դատարանը կարող է ճանաչել անվավեր:

ՀՀ հողային օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հողամասի թույլատրված օգտագործումը հողամասի օգտագործումն է դրա նպատակային և գործառնական նշանակությամբ, ներառյալ` սահմանված իրավունքները և սահմանափակումները: Հողամասի թույլատրված օգտագործումը սահմանվում է նորմատիվ իրավական ակտերի, հողերի օգտագործման սխեմաների, հողաշինարարական այլ փաստաթղթերի, գլխավոր հատակագծերի ու քաղաքաշինական գոտիավորման նախագծերի հիման վրա: ՀՀ հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն` պետության և համայնքների սեփականության հողամասերի վարձակալությունը չի կարող լինել 99 տարուց ավելի ժամկետով, բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերինը, որոնց վարձակալության ժամկետը սահմանվում է մինչև 25 տարի, ընդ որում, վարձակալը վարձակալության պայմանագիրը նախկին կամ այլ հավասար պայմաններով կրկին կնքելիս կամ տվյալ հողամասն օտարելու դեպքում ձեռք բերելիս նախապատվության իրավունք ունի: Պետության և համայնքի հողերից հողամասերի վարձակալության իրավունքը տրամադրվում է մրցույթով` հրապարակային սակարկությունների միջոցով: ՀՀ հողային օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հողամասը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման համար համայնքի ղեկավարը կամ մարզպետը, իրենց

8

իրավասության շրջանակում, ստեղծում են մրցութային հանձնաժողովներ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` մրցութային հանձնաժողովները սահմանում են մրցույթի պայմաններ, որոնք պետք է ներառեն` հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը, հողամասի չափը և վարձակալության և (կամ) կառուցապատման ժամկետները, հողամասի գտնվելու վայրը, ծածկագիրը, վճարի մեկնարկային չափը, օգտագործման նպատակը, հաղորդակցուղիների առկայությունը, հողամասի նկատմամբ սահմանափակումների (ներառյալ` սերվիտուտների) առկայությունը, գյուղատնտեսական հողատեսքերի դեպքում` հողի որակական հատկանիշները, ագրոտեխնիկական պահանջները, բնապահպանական և հողերի պահպանության միջոցառումները: ՀՀ հողային օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` մրցույթներն անցկացվում են բաց, մրցույթին կարող է մասնակցել ցանկացած անձ: Մրցույթները կազմակերպում և անցկացնում են մրցութային հանձնաժողովները: (Հրապարակային սակարկությունների մասինե ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պետք է պարունակի աճուրդի մասին հետևյալ տեղեկությունները. 1) աճուրդի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը և ժամը, 2) աճուրդի կազմակերպչի անունը (անվանումը), 3) աճուրդի կազմակերպման վայրը (հասցեն), 4) աճուրդի ձևը և անցկացման կարգը, 5) աճուրդի պայմանները, այդ թվում` լոտի (լոտերի) անվանումը, լոտի նկատմամբ սահմանափակումները, եթե լոտն առարկա է, ապա նրա ֆիզիկական վիճակը (մաշվածությունը) և (կամ) արտադրման տարեթիվը, լոտի մեկնարկային գինը, լոտի իրավունք լինելու դեպքում` այդ իրավունքի գործողության ժամկետը, ինչպես նաև էական այլ պայմանները, 6) աճուրդին մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, 7) աճուրդում հաղթողին որոշելու կարգը, 8) կազմակերպչի կողմից սահմանված նախավճարի չափը, ինչպես նաև վճարման կարգը և ժամկետները, 9) լոտն ուսումնասիրելու ամսաթիվը, ժամանակը և վայրը, 10) ընդհանուր աճուրդի դեպքում` լոտերի վաճառքի հերթականությունը, 11) աճուրդի կանոնակարգին ծանոթանալու վայրը և կանոնակարգի պատճենը տրամադրելու կարգը:

(Հրապարակային սակարկությունների մասինե ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` լոտի վերաբերյալ աճուրդն անվավեր կարող է ճանաչվել միայն դատական կարգով: Նույն օրենքի 3-5-րդ, 8-9-րդ և 14-րդ հոդվածներով նախատեսված կանոնների խախտմամբ անցկացված աճուրդը շահագրգիռ անձի պահանջով դատարանը կարող է ճանաչել անվավեր:

Օրենսդիրը նշված դրույթով շահագրգիռ անձին հնարավորություն է ընձեռել դատական կարգով անվավեր ճանաչել (Հրապարակային սակարկությունների մասինե ՀՀ օրենքի 3-5-րդ, 8-9-րդ և 14-րդ հոդվածներով նախատեսված կանոնների խախտմամբ անցկացված աճուրդը:

Հաշվի առնելով սույն վեճի նկատմամբ կիրառման ենթակա իրավական ակտերի նորմերում պարունակվող դրույթների ոչ միանշանակ ընկալման և մեկնաբանման խնդիրը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն հարցին, թե ով կարող է հանդիսանալ շահագրգիռ անձ (Հրապարակային սակարկությունների մասինե ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի իմաստով:

Այսպես` անձի մոտ շահագրգռվածությունը պետք է առկա լինի աճուրդի հանված լոտի նկատմամբ: Ընդ որում, շահագրռգված լինելը կարող է պայմանավորված լինել ինչպես լոտի նկատմամբ սուբյեկտիվ իրավունքներ ունենալու փաստով, այնպես էլ հնարավոր իրավունքներ ձեռք բերելու համար բավարար նախադրյալներ առկա լինելու փաստով: Վերջին դեպքում անհրաժեշտ է իրավաբանական այնպիսի փաստերի ամբողջություն, որոնք իրենց համակցությամբ կարող են բավարար լինել նպաստելու անձի մոտ

9

ապագայում լոտի նկատմամբ իրավունքներ ծագելուն: Կիրառելով վերոնշյալ մեկնաբանությունը` սույն գործի փաստերի նկատմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերության` շահագրգիռ անձ լինելու հանգամանքը պետք է գնահատվի

վիճելի

հողամասի

նկատմամբ

իրականացված

գործընթացների

համատեքստում:

Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 53-րդ հոդվածները, (Հրապարակային սակարկությունների մասինե ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, վերաքննիչ բողոքը բավարարելիս պատճառաբանել է, որ (թե' հայցվորի և թե' հակընդդեմ հայցվորի կողմից ներկայացվել են համապատասխանաբար յուրաքանչյուրի մասնակցությամբ տեղի ունեցած աճուրդներն անվավեր ճանաչելու պահանջներե, (փաստերի ժամանակագրական հերթականությունն էական նշանակություն ունի կողմերից յուրաքանչյուրի մյուսի մասնակցությամբ կայացած աճուրդի անվավեր ճանաչելու հարցում շահագրգռվածությունը պարզելու համար: Այսպես` Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերից հետևում է, որ հակընդդեմ հայցվորը հողամասի նկատմամբ սեփականության իրավունք է ձեռք բերել 2004 թվականին կազմակերպված աճուրդի հիմքով, իսկ հայցվորի մասնակցությամբ աճուրդը տեղի է ունեցել միայն 2007 թվականինե: Այսինքն` (վարձակալության պայմանագիր կնքելու իրավունքը հայցվորի համար ծագել է միայն 2007 թվականին, հետևաբար անհերքելի է 2004 թվականին վերջինիս մոտ վարձակալության պայմանագիր կնքելու իրավունքի բացակայությունը: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ միայն աճուրդների ժամանակագրական փաստի հաշվառմամբ կարելի է արձանագրել, որ 2007 թվականի հողի վարձակալության աճուրդին հայցվորի հաղթող ճանաչվելու փաստով չի կարող հաստատվել վերջինիս շահագրգռվածությունը 2004 թվականի մրցույթն անվավեր ճանաչելու հարցում: Ինչ վերաբերում է հակընդդեմ հայցվորի աճուրդն անվավեր ճանաչելու պահանջին, ապա հարկ է նշել, որ վերջինիս մոտ 2004 թվականի աճուրդին հաղթելու և երկու աճուրդների առարկա հողերի համադրման մասին գործում առկա փորձագիտական եզրակացության ուժով անհերքելիորեն առկա է հակընդդեմ հայցվորի շահագրգռվածությունըե:

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ Արարատի մարզպետի 25.09.2001 թվականի թիվ 30/1746 գրությամբ մարզպետարանը չի առարկել Ընկերությանը կատարելու Դաշտաքար գյուղին հարող պետական ֆոնդի 40հա տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքներ: Ավելին, ՀՀ բնապահպանության նախարարության 16.10.2001 թվականի թիվ 192 թույլտվությամբ թույլատրվել է (Գալենիտե ՍՊԸ-ին Ընկերության ֆինանսական միջոցներով ըստ Արարատի մարզպետի թիվ 30-176 գրության տվյալների` Արարատի մարզի Վեդու ենթաշրջանի 39055 հյուսիսային լայնությամբ և 44045 արևմտյան երկարությամբ 40հա հողամասում իրականացնել Դաշտաքարի տրավերտինի երևակում լեռնային փորվածքներ և հորատանցքեր պահանջող կամ հատուկ ցանկով սահմանված երկրաբանահետախուզական աշխատանքներ, որի արդյունքում 25.02.2002 թվականին (Գալենիտե ՍՊԸ-ի և Ընկերության միջև հաստատվել է Արարատի մարզի Դաշտաքարի տրավերտինի հատվածի Ընկերության տեղամասի 40հա տարածքում հանքավայրի երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքների մասին հաշվետվությունը։ Հատկանշական է, որ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից 15.07.2002 թվականին Ընկերությանը 25 տարի ժամկետով տրվել է գործունեության թիվ ՀՎՇ-13/229 թույլտվությունը` Արարատի մարզի Դաշտաքարի տրավերտինի հանքավայրի շահագործման մասին, իսկ ՀՀ բնապահպանության նախարարության և Ընկերության միջև 08.01.2003 թվականին կնքված հանքավայրերից պինդ օգտակար հանածոների

10

արդյունահանման նպատակով ընդերքի տրամադրման և օգտագործման թիվ 306 պայմանագրով մինչև 06.08.2027 թվականն Ընկերության ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանն է հանձնվել Դաշտաքարի տրավերտինի հանքավայրը։ Համադրելով վերոնշյալ մեկնաբանությունները և փաստերը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերությունը 16.10.2001 թվականի թիվ 192 թույլտվությամբ, ապա նաև 15.07.2002 թվականի 25 տարի ժամկետով տրված թիվ ՀՎ-Շ-13/229 թույլտվությամբ և դրա հիման վրա 08.01.2003 թվականին կնքված թիվ 306 պայմանագրով սկսել է հանքային իրավունքի ձևավորմանն ուղղված գործընթացը: Միաժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել այն, որ նշված բոլոր փաստերն ուղղակիորեն կապված են եղել միևնույն հանքավայրի հետ (Դաշտաքարի տրավերտինի հանքավայր):

Նշված հիմնավորմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից սխալ է մեկնաբանվել (Հրապարակային սակարկությունների մասինե ՀՀ օրենքի 16րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված շահագրգիռ անձի հասկացությունը:

2. Անդրադառնալով վճռաբեկ բողոքի այն փաստարկին, որ Վերաքննիչ դատարանը սույն քաղաքացիական գործը քննել է ոչ օրինական կազմով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բողոքները քննվում են կոլեգիալ` երեք դատավորի կազմով, այլ դատական ակտերի դեմ բողոքը` միանձնյա:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի համաձայն` բոլոր ապացույցները հետազոտելուց հետո նախագահողը գործին մասնակցող անձանց հարցնում է, թե նրանք արդյոք չեն ցանկանում ներկայացնել լրացուցիչ նյութեր` դրանք հետազոտելու միջնորդությամբ: Նման միջնորդությունների բացակայության դեպքում նախագահողը գործի քննությունը հայտարարում է ավարտված, և դատարանը հայտարարում է վճռի հրապարակման վայրն ու ժամանակը: Վճիռը կազմում և ստորագրում է դատական նիստը նախագահողը: Դատարանի վճիռը հրապարակվում է գործի քննությունն ավարտելուց հետո` 15 օրվա ընթացքում: Դատարանի վճիռը հրապարակելիս նիստը նախագահողը պարզաբանում է վճիռը բողոքարկելու կարգը: Հրապարակվելուց անմիջապես հետո վճռի օրինակը հանձնվում է գործին մասնակցած անձանց: Գործի մասնակիցներից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում վճռի օրինակը հրապարակման կամ հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկվում է նրան:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 1-ին կետի հանաձայն՝ վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2212-րդ հոդվածի համաձայն` վերաքննիչ դատարանի դատական ակտերը հրապարակվում և գործին մասնակցող անձանց ուղարկվում են առաջին ատյանի դատարանի համար սահմանված կարգով: Նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ վերաքննիչ վարույթում դատական ակտերի հրապարակման և գործին մասնակցող անձանց ուղարկելու կանոնները նույնն են, ինչ առաջին ատյանի դատարանում: Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի կանոնակարգումներից հետևում է, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործերի միանձնյա և կոլեգիալ քննության կարգի զուգորդման սկզբունքով: Այս սկզբունքի լույսի ներքո ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2212-րդ հոդվածում

11

ամրագրված (դատական ակտերը հրապարակվում են առաջին ատյանի դատարանի համար սահմանված կարգովե դրույթը պետք է մեկնաբանել նշված սկզբունքի համատեքստում, ինչը ենթադրում է վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտերի հրապարակում գործերի քննության կոլեգիալության սկզբունքի պահպանմամբ: Գործի քննությունն իրականացվում է դատավարական ձևին համապատասխան, ինչն էլ ապահովում է ընթացակարգի որոշակիությունը: Հետևաբար վերաքննիչ դատարանում կոլեգիալ քննության դեպքում դատավորների կազմը հանդես է գալիս որպես դատարան բողոքը վարույթ ընդունելուց մինչ դատական ակտի հրապարակումը ներառյալ, այնպես, ինչպես առաջին ատյանի դատարանում միանձնյա դատավորը:

Վերոնշյալ պատճառաբանությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտերի հրապարակումն այն դեպքում, երբ գործը քննվել է կոլեգիալ կազմով, պետք է իրականացվի կոլեգիալության սկզբունքի պահպանմամբ: Հակառակ դեպքում առաջանում է դատական ակտը ոչ օրինական կազմով հրապարակելու խնդիր, ինչի արդյունքում խախտվում է դատավարության վերոնշյալ սկզբունքը և հիմք է դատական ակտի անվերապահ բեկանման համար:

Անդրադառնալով վերը նշված փաստարկի հիմնավորման համար Ընկերության ներկայացրած տեսաձայնագրման, որպես ապացույց դիտելու հարցին` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել հետևյալը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի համաձայն` դատական նիստի կինո և լուսանկարահանումը, տեսաձայնագրումը, ինչպես նաև հեռարձակումը ռադիոյով ու հեռուստատեսությամբ կատարվում են կողմերի համաձայնությամբ` գործը քննող դատարանի թույլտվությամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության 47-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներն իրավաբանական ուժ չունեն: Վերոնշյալ իրավադրույթների վերլուծությունից հետևում է, որ դատական նիստի տեսաձայնագրումը` որպես օրենքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույց (ապացուցման միջոց), իրավաբանական ուժ և ապացուցողական արժեք կարող են ունենալ միայն այն դեպքում, երբ կատարվել է օրենքով սահմանված կարգով, այն է` գործը քննող դատարանի թույլտվությամբ: Նշված կանոնի խախտմամբ կատարված տեսաձայնագրումը չունի ապացուցողական նշանակություն և պետք է գնահատվի որպես օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույց:

Վերոնշյալ պատճառաբանությունները համադրելով սույն գործի փաստերի հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերության ներկայացրած վճռաբեկ բողոքին կից ներկայացված տեսաձայնագրությունը չի կարող համարվել թույլատրելի ապացույց, քանի որ սույն գործում բացակայում է դատական նիստի տեսաձայնագրում կատարելու կապակցությամբ կողմերի համաձայնությունը և գործը քննող դատարանի թույլտվություն տալու փաստը հավաստող ապացույց: Նշված հիմնավորմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերության բողոքի սույն փաստարկն անհիմն է:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

12

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.05.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության։

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

Նախագահող՝

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Դատավորներ՝

Է. ՀԱՅՐԻՅԱՆ

Վ. ԱԲԵԼՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 դեկտեմբերի, 2012 թ.
Գործի #:
ԱՎԴ1/0338/02/08
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել