Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ԵԴ/11155/02/20
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

ԵԴ/11155/02/20

Վճռաբեկ դատարանԵԴ/11155/02/2028 փետրվարի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի (այսուհետ` Հաշտարար) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.06.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի «Գուդկրեդիտ» լուծարվող ՈւՎԿ ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)՝ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է չեղյալ ճանաչել Հաշտարարի 2 06.02.2020 թվականին կայացրած թիվ 15-872/20 որոշումը (այսուհետ՝ Որոշում): Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (ա

Ամբողջ Տեքստ

թ: Ա զ

/ ԱԷ Ա» Հ

ՆԽՌՎԻ: (Հ

71 ՍՎ 3)

ԲԺԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/11155/02/20 դատարանի որոշում 2025թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ//11155/02/20

Նախագահող դատավոր՝ Ա. Կուրեխյան

Դատավորներ՝ Ա. Մխիթարյան

Ս. Գրիգորյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

2025 թվականի փետրվարի 28-ին

գրավոր ընթացակարգով քննելով Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի (այսուհետ` Հաշտարար) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.06.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի «Գուդկրեդիտ» լուծարվող ՈւՎԿ ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)՝ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է չեղյալ ճանաչել Հաշտարարի

2

06.02.2020 թվականին կայացրած թիվ 15-872/20 որոշումը (այսուհետ՝ Որոշում):

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 29.12.2021 թվականի որոշմամբ դիմումը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 03.06.2022 թվականի որոշմամբ Հաշտարարի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է՝ Դատարանի 29.12.2021 թվականի «Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը քննության առնելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հաշտարարը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը, 336-րդ հոդվածը, 339-րդ հոդվածի Լին ն 2-րդ մասերը, չի կիրառել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի Լին մասի 2-րդ կետը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ընկերությունը Դատարան է ներկայացրել դիմումի հիմքի փոփոխություն թույլատրելու միջնորդություն, որը բավարարվել է, ն Որոշումը չեղյալ է ճանաչվել այդ միջնորդության մեջ ներառված հիմքի քննության արդյունքում: Ե՛վ Դատարանը, ն Վերաքննիչ դատարանը գտել են, որ Ընկերությունն իրավունք ուներ իրականացնելու դիմումի հիմքի փոփոխություն հակառակի մասին Հաշտարարի փաստարկները համարելով անհիմն: Մինչդեռ Ընկերությունը չէր կարող իրականացնել այդ փոփոխությունն այնպես, որ դրա արդյունքում չխախտվեն Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու դիմումի քննությանը վերաբերվող պահանջները: Այլ կերպ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառումն անխուսափելիորեն հանգեցնում է նույն օրենսգրքի 339-րդ հոդվածի խախտմանը: Տվյալ դեպքում պետք է կիրառվեր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածը, ոչ թե նույն օրենսգրքի 12-րդ հոդվածը, քանի որ նույն օրենսգրքի 339-րդ հոդվածը հատուկ կանոն է, իսկ նույն օրենսգրքի 12-րդ հոդվածը՝ ընդհանուր կանոն:

Դատարանը գտել է, որ Հաշտարարը սխալ է եզրահանգել, որ քաղվածքները հաճախորդին պետք է ուղարկվեին փոստային կապի, այլ ոչ թե էլեկտրոնային փոստի միջոցով, որպիսի հիմք դիմումում առկա չի եղել: Այսինքն՝ Դատարանը խաթարել է հատուկ վարույթի ողջ էությունը՝ թույլատրել է դիմումի հիմքի փոփոխություն, ապացուցման բեռ է բաշխել, դիմումը քննել է 9 ամսում, ինչը հանգեցրել է ուշացած արդարադատության, որը հավասար է մերժված արդարադատության: Ընդ որում, դատական ակտի բեկանման հիմք պետք է լինի ոչ թե ինքնին դիմումը սահմանված ժամկետի խախտմամբ քենելը, այլ այն, որ

3

դիմումի հիմքի փոփոխություն թույլատրելու միջնորդությունը բավարարվել է, ն Որոշումն էլ չեղյալ է ճանաչվել այդ միջնորդությամբ ավելացված հիմքի քննարկման արդյունքում: Այսպիսով, եթե Դատարանը վարվեր իրավաչափ ն մերժեր միջնորդությունը, ապա Որոշումը չեղյալ չէր ճանաչվի:

2) Վերաքննիչ դատարանը խախտել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ Օրենք) 17րդ հոդվածի Լին, 2րդ ն 3-րդ մասերը, չի կիրառել Կենտրոնական բանկի խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված «Սպառողների ն ֆինանսական -կազմակերպությունների հաղորդակցման կարգը, պայմանները, ձները ն նվազագույն պահանջները» 8/05 կանոնակարգի (այսուհետ' Կանոնակարգ) 3-րդ կետի 12-րդ ենթակետը, 5-րդ կետի 11-րդ ենթակետը ու 15-րդ կետը, որոնք պետրք է կիրառեր:

Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Եվ Օրենքով, ն' Կանոնակարգ 8/05-ով առանձնացվում են երկու տարբեր հասկացություններ՝ «պարտադիր ներկայացման տեղեկատվություն» ու «քաղվածք»: Ընդ որում, «քաղվածքը» փաստաթուղթ է, որտեղ արտացոլված է

կրեդիտավորման պայմանագրից բխող սպառողի պարտավորությունների ն դրանց առաջացման հիմքերի ու մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվությունը, այդ թվում՝ սպառողի կողմից իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար կրեդիտավորողի կողմից կիրառվող կամ կիրառված պատասխանատվության միջոցների (տուժանքի կամ սպառողի վիճակը վատթարացնող ցանկացած այլ միջոցների) սպառիչ ցանկը, դրանց կիրառման դեպքերն ու կարգը: «Պարտադիր ներկայացման տեղեկատվություն» հասկացությունը վերաբերում է կրեդիտավորման պայմանագրի պայմանների կամ կողմերի միջն հաղորդակցման կարգի կամ կողմերի իրավունքների, պարտականությունների կամ պատասխանատվության սահմանմանը, փոփոխմանը կամ դադարեցմանը կամ կրեդիտավորման պայմանագրի վրա որնէ ազդեցություն ունեցող օրենքներին, նորմատիվ իրավական ակտերին կամ կրեդիտավորողի ներքին ակտերին:

Պահանջի քննության ընթացքում Հաշտարարին չի ներկայացվել որնէ ապացույց այն մասին, որ Ընկերությունը փոստային կապի միջոցով Հաճախորդին ուղարկել է Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվությունը, ինչն էլ հիմք է հանդիսացել Հաճախորդի իրավունքի խախտման փաստի հաստատման, այդ հիմքով վերջինիս պահանջը բավարարելու ն Ընկերության նկատմամբ Օրենքի 20-րդ հոդվածով սահմանված օրինական տուժանքը կիրառելու համար:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ «քաղվածք» ն «պարտադիր ներկայացման տեղեկատվություն» հասկացություննեը նույնական չեն ու ունեն ինքնուրույն բովանդակություն, ուստի պարտադիր ներկայացվող տեղեկատվությունը էլեկտրոնային եղանակով ստանալու մասին պայմանը չի նշանակում, որ քաղվածքը նս այդ տարբերակով պետք է ուղարկվեր: Ինչ վերաբերում է քաղվածքները էլեկտրոնային եղանակով ուղարկված լինելու փաստը ենթադրաբար հաստատող՝ Ընկերության կողմից ներկայացված

4

ապացույցներին, ապա դրանք չեն կարող դիտվել որպես Ընկերության կողմից իր պարտականությունը պատշաճ կատարած լինելու մասին ապացույցներ, քանի որ սույն դեպքում քաղվածքի ստացման որնէ եղանակ ընտրված չլինելու պայմաններում Ընկերությունն ունեցել է քաղվածքներն Օրենքով սահմանված եղանակով՝ փոստային կապի միջոցով, այլ ոչ թե էլեկտրոնային փոստով ուղարկելու պարտականություն, որը կատարած լինելու վերաբերյալ ապացույցները բացակայում են: Ուստին բացակայում է նան Որոշումը չեղյալ ճանաչելու հիմքը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.06.2022 թվականի որոշումը ն կայացնել նոր դատական ակտ՝ Ընկերության դիմումը՝ մերժել:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

1) Ընկերության ն վարկառու Գուրգեն Վարդանյանի միջն 04.12.2017 թվականին կնքվել է թիվ 7578006 վարկային պայմանագիրը, որով վարկառուին տարեկան 24 տոկոս տոկոսադրույքով, մինչն 24.11.2019 թվականը մարման ժամկետով տրամադրվել է 400.000 ՀՀ դրամ վարկ: Պայմանագրի 6.3 կետի համաձայն՝ պայմանագրի ներքո կողմերի միմյանց ներկայացվող ցանկացած պահանջ, ծանուցում, հաղորդագրություն կողմերը կարող են ուղարկել միմյանց հայտնի վերջին փոստային հասցեով կամ էլեկտրոնային փոստով: ՀՀ օրենսդրությամբ սպառողներին պարտադիր տրամադրման ենթակա տեղեկատվությունը վարկառուին տրամադրվում է (..) վարկային հայտում ընտրված հաղորդակցության եղանակով: Պայմանագրում՝ որպես վարկառու Գուրգեն Վարդանյանի էլեկտրոնային փոստի հասցե նշվել է՝ ցսոցօո.ՄճՐՄճուճու232Թ29ոոճ.Շօո-ը: «Վարկային հայտ Մաս Բ» փաստաթղթի «Հաղորդակցում» բաժնում «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ որպես պարտադիր ներկայացվող տեղեկատվությունը ստանալու եղանակ նշվել է Քսրժծո.ԿՅՐԱՃոյձո123Ժա9ոճյ.օօտ էլեկտրոնային փոստը (հատոր 1-ին, գ.թ.66-70).

2) Հաշտարարի Որոշմամբ Գուրգեն Վարդանյանի՝ Ընկերության դեմ ուղղված 27.11.2019 թվականի թիվ 09-347/19 պահանջը բավարարվել է մասնակիորեն՝ 300.000 ՀՀ դրամի չափով (հատոր 2-րդ, գ.թ. 20-28).

3) Ընկերությունը դիմել է Դատարան ն խնդրել է Որոշումը չեղյալ ճանաչել այն հիմքերով, որ նախ՝ Հաշտարարը թույլ է տվել ընթացակարգային կանոնների պահանջների խախտում, այն է՝ պահանջի քննության ժամկետը երկարաձգելու որոշմամբ նշել է, որ պահանջի քննությանն անհրաժեշտ է մասնագետի ներգրավում, ն իրականացվում են բանակցություններ կողմերի միջն, սակայն Որոշմամբ անդրադարձ չի կատարել մասնագետի եզրակացությանը, ինչպես նան Ընկերությանը չի տրվել հնարավորություն ծանոթանալու այդ եզրակացությանն ու դիրքորոշում հայտնել դրա վերաբերյալ, իսկ կողմերի միջն բանակցություններ երբնէ չեն ընթացել: Բացի այդ, Հաշտարարին ուղղված բողոք-պահանջը ենթակա չէր քննության, քանի որ Գուրգեն Վարդանյանը բաց էր թողել իր

5

իրավունքների ենթադրյալ խախտման մասին իմանալու պահից մեկ տարվա ընթացքում Ընկերությանը պահանջ ներկայացնելու ժամկետը (հատոր 1-ին, գ.թ. 3-5).

4) Ընկերության լուծարային հանձնաժողովի նախագահ Արտաշես Տոնոյանը 09.06.2021 թվականին միջնորդություն է ներկայացրել դիմումի հիմքը Ա առարկան լրացնելու, գրավոր ապացույց թույլատրելու մասին, որը Դատարանի 13.08.2021 թվականի որոշմամբ բավարարվել է: Միջնորդությամբ, վկայակոչելով Սահմանադրական դատարանի 08.12.2020 թվականի թիվ ՍԴՈ-1571 որոշումը, Ընկերությունը հիմնավորել է Հաշտարարի որոշումն ըստ էության վիճարկելու իրավունք ունենալու հանգամանքը, ն նշել է, որ Որոշումը ենթակա է չեղյալ ճանաչման նան այն հիմքով, որ Ընկերության ու վարկառու Գուրգեն Վարդանյանի միջն կնքված պայմանագրի համաձայն՝ Գուրգեն Վարդանյանը որպես Ընկերության կողմից տրամադրվելիք տեղեկատվության ստացման ձնե ընտրել է էլեկտրոնային փոստի հասցեն (հատոր 1-ին, գ.թ. 60-65, հատոր 2-րդ գ.թ 57-62):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտման առկայությամբ, որը, սակայն, հերքվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետնյալ իրավական հարցադրմանը. արդյո՛ք ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու դիմումներով գործերի վարույթի ընթացքում դատարաեն իրավասու է թույլատրել դիմումի հիմքի փոփոխություն:

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 75-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքները ն ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների ն ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր ն ընթացակարգեր:

«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն՝ դատարանի մատծճելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ

6

մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ ն կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատճելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե ան իրավաչափ նպատակ չհետապնցդի ն եթե չլնի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների ն հետապնդվող նպատակների միջն համաչափության առումով(տե՛ս /տիլոջմռոօ .. Լհջ Սութժ էԽԿոջժօտ, թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներով հանգամանորեն անդրադարձել է արդարադատության մատճելիության, արդար ն արդյունավետ դատական քննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին` կարնորելով դրանք որպես դատական պաշտպանության իրավունքի անհրաժեշտ բաղադրատարրեր՝ հավասարապես ընդգծելով դրանց կարնորությունը դատաընթացակարգային բնագավառներում (քրեական, քաղաքացիական ն վարչական): Մասնավորապես՝ Սահմանադրական դատարանն իր՝ 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719 որոշման մեջ արտահայտել է հետնյալ իրավական դիրքորոշումը. «...հայցը կամ դիմումը դատարան՝ իրավական պաշտպանության այն միջոցներն են, որոնցով հիմնական իրավունքների, այդ թվում` դատական պաշտպանության իրավունքի կրող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պաշտպանվում է իր իրավունքների տարաբնույթ խախտումներից, որոնք կարող են կատարվել ինչպես հանրային իշխանության, այնպես էլ մասնավոր անձանց կողմից: Իշխանության ոտնձգություններից անձի պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը դատարան դիմելու նրա իրավունքն է, որը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես ն բոլոր այլ իրավական պետություններում, ունի սահմանադրական (հիմնարար) իրավունքի բնույթ...»:

Անդրադառնալով դատարանի մատչելիության սահմանափակումների հարցին՝ Սահմանադրական դատարանն ամրագրել է հետնյալը.

- ընթացակարգային որնէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված դատարանի մատճչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի (արդարադատության) մատծճելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս Սահմանադրական դատարանի 24.09.2019 թվականի ՍԴՈ-1477 որոշումը):

Միաժամանակ, դատարանի մատչելիության սահմանափակումների վերաբերյալ Եվրոպական դատարանն իրավական դիրքորոշումն է արտահայտել առ այն, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «...պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք

7

է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, ն եթե կիրառված միջոցների Ա հետապնդվող նպատակի միջն չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե՛ս ՍճհզԼԱաօս/ Մ. ԲՒռոօտ, թիվ 34791/97 գանգատով ՄԻԵԴ 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

Մինչե 25.02.2022 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենսգիրքը սահմանում է Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (.), Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանում (.) ն Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատում (..) քաղաքացիական գործերով դատավարության իրականացման կարգը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիադատավարական օրենսդրությամբ սահմանվել են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների ենթակայությանը վերապահված քաղաքացիական գործերի քննության ն լուծման ընդհանուր կանոններ, որոնք կիրառելի են բոլոր քաղաքացիական գործերով, սակայն այն բացառություններով, որոնք պայմանավորված են նյութաիրավական ու ընթացակարգային բնույթի էական տարբերություններ ունեցող պահանջների քննության համար անհրաժեշտ հատուկ դատավարական կանոնների ներդրմամբ: Այդ տարբերությունները Ան առանձնահատկություններն ազդում են քաղաքացիական գործի հարուցման, գործը դատաքննության նախապատրաստելու, գործի քննության ու լուծման, նույնիսկ` դրանցով կայացված դատական ակտերի տեսակների, բովանդակության, դրանց հրապարակման ն կատարման կարգի վրա, որի պատճառով օրենսդիրը դատավարական առումով ոչ միայն առանձնացրել է այս վարույթները, այլ նան դրանք սպասարկելու համար սահմանել է հատուկ կանոններ՝ դրանք ընդգրկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի երկրորդ բաժնի |«Վարույթն առաջին ատյանի դատարանում»| 3-7-րդ ենթաբաժիններում:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում օրենսդիրը որպես քաղաքացիական դատավարության տարբերակված ձն (վարույթի տեսակ), ի թիվս այլի, դիտարկել Ա հատուկ իրավական կարգավորման է ենթարկել նան ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու ու ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումներով գործերի վարույթները՝ դրանց առանձնահատկություններին նվիրելով նուն օրենսգրքի 336-345-րրդ հոդվածները՝ միաժամանակ 336-րդ հոդվածում սահմանելով ընդհանուր կանոն առ այն, որ քննարկվող վարույթներն իրականացվում են նույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն, այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են նույն օրենսգրքի երկրորդ բաժնի վեցերորդ ենթաբաժնի |Ենթաբաժին վեցերորդ. Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու ն

8

ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումներով գործերի վարույթները| դրույթներով:

Նշվածից հետնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ առաջին ատյանի դատարանում գործերի քննության ընդհանուր կարգը սահմանող դրույթները, որոնք, ի թիվս այլի, վերաբերում են քաղաքացիական դատավարության սկզբունքներին, քաղաքացիական դատավարության մասնակիցների դատավարական կարգավիճակի առանձնահատկություններին, քաղաքացիական գործերի հարուցման ընդհանուր կարգին, գործը դատաքննության նախապատրաստելուն, դատաքննությանը, առանց գործն ըստ էության լուծելու վարույթն ավարտելու կարգին, ինչպես նան առաջին ատյանի դատարանի դատական ակտերին ու դրանց ներկայացվող պահանջներին, կիրառելի են ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու ն ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումներով գործերի վարույթների նկատմամբ այնքանով, որքանով համապատասխան վարույթների մասին հատուկ կանոններով այլ բան սահմանված չէ:

Վերոգրյալի հաշվառմամբ 6անդրադառնալով ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու ն ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումներով գործերով տնօրինչականության դատավարական սկզբունքի դրսնորման առանձնահատկություններին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետնյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցադիմումի կամ դիմումի հիման վրա:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրականացնում է իր դատավարական իրավունքները, տնօրինում է դատական պաշտպանության միջոցները ն եղանակները սեփական հայեցողությամբ՝ օրենքով սահմանված կարգով:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքով սահմանված կարգով հայցվորը (դիմողը) իրավունք ունի ամբողջությամբ կամ մասնակիորեն հրաժարվելու իր պահանջից, փոփոխելու հայցի առարկան ն հիմքը կամ դրանցից յուրաքանչյուրը, (...):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ դատական պաշտպանության իրավունքի իրացման հիմնական սկզբունքներից է տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքը, որն անձին հնարավորություն է տալիս սեփական հայեցողությամբ տնօրինելու իր նյութական նե դատավարական իրավունքներն ու դրանց պաշտպանության եղանակները: .Տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքն անձանց հնարավորություն է տալիս ինքնուրույն որոշել՝ դիմել, թե չդիմել դատարան իրենց իրավունքների, ազատությունների ն օրինական շահերի պաշտպանության համար, այսինքն՝ իրականացնել, թե չիրականացնել իրենց դատական պաշտպանության հիմնական իրավունքը (տես ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ըեդդեմ «Գորիս-Ապակի» ՍՊԸ-ի թիվ ՍԴՅ/0055/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Նախկինում կայացված մեկ այլ որոշմամբ՝ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ

9

մրցակցային դատավարության պայմաններում դատարանը, որպես արդարադատություն իրականացնող մարմին, որոշակի դատավարական գործողությունների կատարմանը ձեռնամուխ է լինում միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձը հայցում է համապատասխան գործողության կատարումը: Այսինքն՝ կողմերի իրավահավասարության ն մրցակցության սկզբունքներով պայմանավորված դատարանը հանդես է գալիս որպես միայն վեճը լուծող մարմին ն կաշկանդված է որոշակի դատավարական գործողություններ սեփական հայեցողությամբ իրականացնելու արգելքով: Մյուս կողմից, քաղաքացիադատավարական հարաբերությունները ծավալվում նե գործառնում են տնօրինչականության սկզբունքի շրջանակներում: .Քաղաքացիադատավարական այս սկզբունքի բովանդակությունը ներառում է այն դատավարական իրավունքները, որոնք թույլ են տալիս կանխորոշել դատական պաշտպանության առարկան ն ազդել դատավարության ուղղվածության ն ընթացքի վրա (տե՛ս «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Յուրիկ Առաքելյանի ն Մխիթար Վարդիկյանի թիվ ԱՐԱԴ/1440/02//4 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.01.2016 թվականի որոշումը):

Վերը նշված նորմերի վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տնօրինչականության սկզբունքի բովանդակությունը ներառում է նան այն դատավարական իրավունքները, որոնք ուղղակիորեն նշված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 3-րդ մասում ն գործին մասնակցող անձանց թույլ են տալիս վարույթի ընթացքում որոշելու դատական պաշտպանության առարկան, ազդելու դատավարության ընթացքի ու դրա ուղղվածության վրա՝ գործին մասնակցող անձի համար ապահովելով իր խախտված կամ վիճարկվող իրավունքների ն օրինական շահերի պաշտպանության առավել արդյունավետ եղանակն ու ձնն ընտրելու կամ դրանց պաշտպանությունից ընդհանրապես հրաժարվելու հնարավորություն:

Յուրաքանչյուր հայց (ոչ հայցային բնույթի գործերով՝ դիմում), ուղղված լինելով այս կամ այն անձի սուբյեկտիվ իրավունքների ն օրինական շահերի պաշտպանությանը, անհատականացվում է իր տարրերով' առարկայով ու հիմքով: Վերջիններս որոշելու իրավունքը, տնօրինչականության սկզբունքի ուժով, պատկանում է բացառապես դատական պաշտպանություն հայցող սուբյեկտին, որն իր կամ, օրենքով նախատեսված դեպքերում, այլ անձի իրավունքների Ա օրինական շահերի պաշտպանությամբ դիմում է դատարան: Դատարան դիմելու սահմանադրական իրավունքը ենթադրում է, որ դատարան դիմող անձն ինքն է որոշում ընդդեմ ում դիմել դատարան, ինչու ն ինչպիսի պահանջով: Ընդ որում, գործող դատավարական օրենսդրությունը դատարան դիմող անձին թույլ է տալիս ոչ միայն ինքնուրույն, սեփական հայեցողությամբ որոշելու դատարան ներկայացվող հայցի (դիմումի) առարկան՝ ներառյալ իրավունքի (օրենքով պահպանվող շահի) պաշտպանության հայցվող եղանակը, դրա փաստական ն իրավական հիմքերը, այլ նան վարույթի ընթացքում փոփոխել հայցը (դիմումը) առանց կրկնակի հայցադիմում (դիմում) ներկայացնելու՝ դրանով իսկ դատական պաշտպանություն հայցող անձին հնարավորություն տալով վարույթի ընթացքում ուղղելու թույլ տված թերացումներն ու ամրապնդելու իր դիրքորոշումը:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ հայցի փոփոխմանն ուղղված դատավարական գործողությունը տնօրինչական ակտ է: Փոփոխելով հայցի տարրերը՝ հայցվորը, ըստ

10

էության, «հրաժարվում» է սկզբնապես ներկայացված հայցից ն միաժամանակ պահանջում է, առանց սկզբնապես ներկայացված պահանջով վարույթը կարճելու, քննել փոփոխված հայցը: Հրաժարվելով սկզբնապես առաջադրված պահանջի իրավաչափության վերաբերյալ դատարանի պատասխանը ստանալու իրավունքից՝ հայցվորը միաժամանակ ձեռք է բերում փոփոխված հայցով վճռահատություն պահանջելու իրավունք: Նշված հնարավորությունը, լինելով քաղաքացիական դատավարությունում տնօրինչականության սկզբունքի կարնոր դրսնորում, լայն առումով «դատարան դիմելու իրավունք», «դատարանի մատչելիության իրավունք» հասկացությունների բովանդակային տարրերից է: Ինչպես բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12րդ հոդվածի 3-րդ մասի դիսպոզիցիայից, նշված իրավունքն օրենսդիրը սահմանափակել է բացառապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով իրացնելու անհրաժեշտությամբ:

Հայցի փոփոխման դատավարական կարգը սահմանված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածով, որի՝

1-ին մասի համաձայն՝ հայցվորը հայցի առարկայի ն հիմքի կամ դրանցից յուրաքանչյուրի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ ներկայացնում է գրավոր միջնորդություն մինչն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը.

2-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքի իմաստով՝ հայցի առարկայի փոփոխությունը հայցվորի կողմից պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջն այլ պահանջով փոխարինելը, պահանջը փոփոխելը կամ լրացնելն է, այդ թվում` պահանջների չափն ավելացնելը կամ նվազեցնելը, որը թույլատրում է առաջին ատյանի դատարանը.

3-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքի իմաստով՝ հայցի հիմքի փոփոխությունը հայցվորի կողմից հայցի հիմքում սկզբնապես դրված փաստերն այլ փաստերով փոխարինելն է, ինչպես նան հայցի հիմքում դրված փաստերի շրջանակը ճշգրտելն է այն լրացնելու կամ պակասեցնելու եղանակով.

4-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը հայցի առարկայի կամ հիմքի փոփոխությունը թույլատրելու կամ մերժելու վերաբերյալ կայացնում է առանձին դատական ակտի ձնով որոշում, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ միջնորդությունը քննարկվել ն այն թույլատրելու կամ մերժելու վերաբերյալ որոշումը կայացվել է դատական նիստում՝ գործին մասնակցող անձանց ներկայությամբ.

5-րդ մասի համաձայն՝ հայցի առարկայի կամ հիմքի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը մերժում է, եթե այն բավարարելու դեպքում փոփոխվում է այն իրավունքը կամ օրենքով պահպանվող շահը, որի պաշտպանության նպատակով հայցը սկզբնապես հարուցվել է, կամ քննվող գործը դուրս է գալու առաջին ատյանի դատարանի ենթակայության սահմաններից.

6-րդ մասի համաձայն՝ հայցի առարկայի կամ հիմքի փոփոխությունը թույլատրելու դեպքում դատարանն անհրաժեշտության դեպքում իրականացնում է սույն օրենսգրքի 167-րդ հոդվածով նախատեսված դատավարական գործողությունները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 336-340-րդ հոդվածների

11

վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումներով վարույթին նվիրված նորմերը չեն նախատեսում քննարկվող վարույթի շրջանակում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածով նախատեսված տնօրինչական գործողություններն իրականացնելու դիմողի իրավունքի որնէ սահմանափակում: Ավելին, օրենսդիրը, ակնհայտորեն նպատակ հետապնդելով սահմանելու, որ դատարան դիմող սուբյեկտը տնօրինչական գործողություններ, այդ թվում՝ հայցը փոփոխելուն ուղղված, կարող է կատարել ոչ միայն հայցային, այլ նան ոչ հայցային բնույթի վարույթներում, ինչպիսին է նան ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումներով վարույթը, որպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի դիսպոզիցիայում թվարկված գործողությունները կատարելու իրավունք ունեցող անձի նշել է ոչ միայն հայցվորի, այլ նան դիմողի դատավարական կարգավիճակ ունեցող անձանց՝ օգտագործելով «հայցվորը (դիմողը) իրավունք ունի» ձնակերպումը:

Նման պայմաններում, նկատի ունենալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 336-րդ հոդվածի կարգավորումն առ այն, որ քննարկվող վարույթն իրականացվում է նուն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն, այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են նույն ենթաբաժնի դրույթներով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տնօրինչականության սկզբունքի ուժով ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնող սուբյեկտի համար երաշխավորված է ոչ միայն նման պահանջով իր հայեցողությամբ դատարան դիմելու, դիմումի փաստական ն իրավական հիմքերն ու հիմնավորումները որոշելու իրավունքը, այլ նան դիմումի հիմքերը փոփոխելու, այն է՝ դիմումում սկզբնապես դրված փաստերն այլ փաստերով փոխարինելու, ինչպես նան դիմումի հիմքում դրված փաստերի շրջանակը լրացնելու կամ պակասեցնելու եղանակով այն ճշգրտելու դատավարական հնարավորությունը:

Այսպիսով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու դիմումներով գործերի վարույթի ընթացքում դատարանն իրավասու է թույլատրել դիմումի հիմքի փոփոխություն դիմումի հիմքում սկզբնապես դրված փաստերն այլ փաստերով փոխարինելու, ինչպես նան դիմումի հիմքում դրված փաստերի շրջանակը լրացնելու կամ պակասեցնելու եղանակով, եթե դիմողը պահպանել է նշված դատավարական գործողությունը կատարելու դատավարական կարգը ն բացակայում են դիմումի հիմքի փոփոխությունը մերժելու օրենքով նախատեսված հիմքերը: Ընդ որում, նկատի ունենալով այն, որ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու դիմումներով գործերի վարույթը հատուկ իրավակարգավորման ուժով իրականացվում է առանց նախնական դատական նիստեր անցկացնելու, հետնաբար նան՝ որպես կանոն, առանց ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելու՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննարկվող վարույթի նկատմամբ կիրառելի չէ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածի 1-ին

12

մասով նախատեսված հայցը փոփոխելու վերաբերյալ միջնորդությունը մինչն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը ներկայացնելու ժամանակային սահմանափակումը: Հետնաբար դատարանները պետք է քննության առարկա դարձնեն մինչն գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելը ներկայացված դիմումը (դրա հիմքերը) փոփոխելու վերաբերյալ միջնորդությունը, թեկուզն այդպիսի միջնորդության բավարարումը կարող է հանգեցնել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին ն 2-րդ մասերով սահմանված՝ ժամկետների խախտման:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործը հարուցվել է Ընկերության դիմումի հիման վրա, որով վերջինս խնդրել է Հաշտարարի Որոշումը ճանաչել չեղյալ:

Դատարան ներկայացված դիմումով որոշումը վիճարկվել է երկու հիմքով.

1. Հաշտարարի կողմից ընթացակարգային պահանջների խախտման, այն է՝ Հաշտարարը որպես պահանջի քննության հետաձգման հիմք նշել է լրացուցիչ ապացույցներ, այդ թվում՝ մասնագետի եզրակացություն ստանալու պատճառաբանությունը, սակայն որոշմամբ որնէ անդրադարձ չի կատարվել մասնագետի եզրակացությանը,

2. Հաճախորդի կողմից դիմում-պահանջն Ընկերությանը ներկայացվել է օրենքով սահմանված մեկ տարվա ժամկետը լրանալուց հետո (տե՛ս փաստ թիվ 3):

Դատարանի 03.04.2020 թվականի որոշմամբ դիմումն ընդունվել է վարույթ, Ա գործի վարույթը կասեցվել է: Կասեցման հիմք է հանդիսացել Սահմանադրական դատարանի 15.11.2019 թվականի ՍԴԱՌ-127 աշխատակարգային որոշումը, որով Սահմանադրական դատարանը վարութ է ընդունե «Վարկս ԷՅ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի դիմումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-դ հոդվածի 5-րդ մասի վերաբերյալ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը Սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ (հատոր 1-ին, գ.թ. 43):

Դատարանի 10.03.2021 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել է, Ա նշանակվել է դատաքննություն: Գործի վարույթը վերսկսելու որոշման հիմքում դրվել է Սահմանադրական դատարանի 14.04.2020 թվականի ՍԴԱՈ-82 աշխատակարգային որոշումը, որով «Վարկս ԷՅ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասի՝ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի վարույթը կարճվել է, այսինքն՝ վերացել են քաղաքացիական գործի վարույթի կասեցման հիմքերը (հատոր 1-ին, գ.թ. 49):

Ընկերությունը 08.06.2021 6լթվականին Դատարան ներկայացված «Թիվ ԵԴ/11155/02/20 քաղաքացիական գործով հայցի հիմքը ն առարկան լրացնելու, գրավոր ապացույց թույլատրելու մասին նե դիմումատուի ու վերջինիս ներկայացուցչի բացակայությամբ՝ ներկայացված փաստաթղթերի ն նյութերի հիման վրա գործը քննելու մասին» վերտառությամբ միջնորդությամբ հայտնել է, որ Ընկերության ու Հաճախորդի միջն

13

04.12.2017 թվականին կնքված թիվ 7578006 վարկային պայմանագրի ն «Վարկային հայտ, Մաս Բ»-ի պատճենները, Վարկային պայմանագրի կարգավորումները (5.3-րդ ն 6.3-րդ կետերը) ու դրան նախորդած «Վարկային հայտ, Մաս Բ»-ի շարադրանքը փաստում են, որ պայմանադիր կողմերը որպես հաղորդակցման եղանակ ընտրել են էլեկտրոնային փոստը: Թե' վարկային պայմանագրում ն թե' «Վարկային հայտ, Մաս Բ»-ում նշվել է հաճախորդին պատկանող էլեկտրոնային փոստի հասցեն՝ Ցսոցճո.մՅՐմՃոյնու23Թ9ոճմ.Շօո, որին էլ վարկային պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում Ընկերության կողմից էլեկտրոնային եղանակով ՀՀ օրենսդրութամբ նախատեսված կարգով ու պարբերականությամբ ուղարկվել են վարկի քաղվածքները, որը Հաշտարարը հաշվի չի առել:

Դատարանը, արձանագրելով, որ «սույն միջնորդությունը թեն վերնագրված է «Թիվ ԵԴ/11155/02/20` քաղաքացիական գործով հայցի հիմքը ն առարկան լրացնելու, (...)», սակայն այե, ըստ էության, դիմումի հիմքի փոփոխությունը թույլատրելու մասին է», 13.08.2021 թվականի որոշմամբ միջնորդությունը բավարարվել է ն, քննության առնելով փոփոխված դիմումը, 29.12.2021 թվականի որոշմամբ Ընկերության դիմումը բավարարել է ու չեղյալ է ճանաչել ֆինանսական համակարգի հաշտարարի 06.02.2020 թվականին կայացված ն 24.02.2020 թվականին կողմերի համար պարտադիր դարձած Գուրգեն Վարդանյանի՝ Ընկերության դեմ ուղղված 27.11.2019 թվականի թիվ 09-347/19 պահանջը բավարարելու մասին թիվ 15-872/20 որոշումը:

Դատարանի 29.12.2021 թվականի որոշման դեմ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որի հիմքում, ի թիվս այլի, դրվել է նան այն, որ Դատարանը, 13.08.2021 թվականի որոշմամբ ոչ իրավաչափորեն բավարարելով Ընկերության դիմումը փոփոխելու վերաբերյալ միջնորդությունը, կատարել է բացառապես հայցային վարույթի կարգով քննվող գործերին բնորոշ դատավարական գործողություն, որը հակասության մեջ է մտնում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածով սահմանված՝ դիմումի քննության ժամկետներին վերաբերող հատուկ իրավակարգավորումների հետ՝ ըստ էության բացառելով դիմումը սահմանված ժամկետներում քննելու հնարավորությունը. այսինքն՝ քննության առարկա դարձնելով փոփոխված դիմումը, Դատարանը դուրս է եկել Ընկերության կողմից ներկայացված դիմումի հիմքերի ն հիմնավորումների շրջանակից: Բողոքի հիմքում դրվել է նան այն, որ Դատարանը սխալ է մեկնաբանել Օրենքի 17-րդ հոդվածը, քանի որ «քաղվածք» ն «պարտադիր ներկայացման տեղեկատվություն» հասկացությունները նույնաբովանդակ չեն: Սույն պարագայում հաճախորդը Վարկային հայտի «Հաղորդակցում» փաստաթղթով պարտադիր ներկայացման տեղեկատվության տրամադրման եղանակ է ընտրել փոստը, իսկ քաղվածքի ստացման եղանակի վերաբերյալ որնէ նշում առկա չէ: Հետնաբար Ընկերությունը պարտավոր է եղել Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված քաղվածքները հաճախորդին տրամադրել փոստային եղանակով, քանի որ առկա չի եղել հաճախորդի կողմից ներկայացված գրավոր կամ էլեկտրոնային դիմում, որով վերջինս հրաժարվել է քաղվածքները փոստային եղանակով ստանալուց:

Վերաքննիչ դատարանը 03.06.2022 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել

14

է այն ապատճառաբանությամբ, որ «Հաճախորդը, վարկային հայտով ընտրելով «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով իրեն պարտադիր ներկայացման տեղեկատվությունը էլեկտրոնային փոստի միջոցով ստանալու եղանակը, չի մասեավորեցրել Օրենքի 17-րդ հոդվածի որնէ մասով սահմանված տեղեկատվությունը, այլ շեշտադրել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով իրեն պարտադիր ներկայացման տեղեկատվությունը, հելրնաբար կրեդիտավորողը պարտավոր էր ինչպես Օրենքի 17րդ հոդվածի Լին մասով, այնպես էլ 2րդ մասով նախատեսված տեղեկատվությունը տրամադրել հաճախորդին էլեկտրոնային փոստի միջոցով, ինչը վերջինիս կողմից կատարվել է, իսկ համապատասխան տեղեկատվություն ստանալու սպառողի իրավունքը չի խախտվել: (...) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-50-րդ գլուխներում պարունակվող նորմերն ուղղակիորեն չեն արգելում, կամ որնէ կերպ չեն սահմանափակում դիմումի հիմքը փոփոխելու հնարավորությունը, հետնաբար դիմումի հիմքի փոփոխություն չթույլատրելը միայն այն հիմեավորմամբ, թե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-50-րդ գլուխներով նման հնարավորություն նախատեսված չէ, իրավաչափ չէր լինի ն կհանգեցներ տեօրիեչականության սկզբունքի, արդյունքում եան' արդար դատաքենության իրավունքի խախտմանը: Նման պայմաններում վերաքննիչ դատարանի գնահատմամբ հիմեավոր չէ բողոքաբերի պեդումե առ այն, որ գործի քննության ընդհանուր կանոնների կիրառումը հանգեցեում է այդ վարույթի համար սահմանված հատուկ կանոնների անտեսմանը ն որ դա հակասում է հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ գործերի քննության կարգավորումներին», առավել նս, որ «ֆինանսական համակարգի հաշտարարը հնարավորություն է ունեցել ն դիրքորոշում է հայտնել ինչպես դիմումի հիմքը փոփոխելու ն գրավոր ապացույցներ թույլատրելու միջեորդության վերաբերյալ, այնպես էլ իր առարկություններն է . ներկայացրել միջնորդությամբ լրացված հի

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
28 փետրվարի, 2025 թ.
Գործի #:
ԵԴ/11155/02/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել