Քոչարյան — ԵԴ/0743/06/18
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2008 թվականի մարտի 2-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է թիվ 62202608 քրեական գործը։ Նախաքննության մարմնի` 2009 թվականի մարտի 24-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և միացվել թիվ 62202608 քրեական գործին: Նախաքննության մարմնի` 2009 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի
Ամբողջ Տեքստ
ԵԴ/0743/06/18
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Գործ թիվ ԵԴ/0743/06/18
Նախագահող դատավոր՝ Ա.Ազարյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) նախագահությամբ`
մասնակցությամբ՝ դատավորներ`
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
քարտուղարությամբ`
Մ. ԱՎԱԳՅԱՆԻ
մասնակցությամբ՝
ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար՝
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ`
դատախազներ՝
մեղադրյալ՝
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ
Դ.ՄԵԼՔՈՆՅԱՆԻ
Կ.ԲԻՇԱՐՅԱՆԻ
Դ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ
Վ.ԴՈԼՄԱԶՅԱՆԻ
Հ.ԱԼՈՒՄՅԱՆԻ
Ռ.ՍԱՀԱԿՅԱՆԻ
Ա.ՕՐԲԵԼՅԱՆԻ
Հ.ԽՈՒԴՈՅԱՆԻ
Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԻ
քննիչ՝
Հ.ՄՈՒՇԵՂՅԱՆԻ
պաշտպաններ՝
2018 թվականի նոյեմբերի 15-ին
ք.Երևանում
2
դռնփակ դատական նիստում, քննության առնելով Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի օգոստոսի 13-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի, մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպաններ Հ.Ալումյանի, Ռ.Սահակյանի, Ա.Օրբելյանի և Հ.Խուդոյանի վճռաբեկ բողոքները,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2008 թվականի մարտի 2-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է թիվ 62202608 քրեական գործը։ Նախաքննության մարմնի` 2009 թվականի մարտի 24-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և միացվել թիվ 62202608 քրեական գործին: Նախաքննության մարմնի` 2009 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 62203909 քրեական գործը և միացվել թիվ 62202608 քրեական գործին:
2. Նախաքննության մարմնի` 2018 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի
300.1-րդ
հոդվածի
1-ին
մասով
նախատեսված
հանցագործության
հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և միացվել թիվ 62202608 քրեական գործին: Նախաքննության մարմնի` 2018 թվականի հուլիսի 26-ի որոշմամբ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով։
3.
Երևան
քաղաքի
առաջին
ատյանի
ընդհանուր
իրավասության
դատարանի
(այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2018 թվականի հուլիսի 27-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է, և մեղադրյալ Ռ.Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 2 (երկու) ամիս
3
ժամկետով։ Միաժամանակ մերժվել է կալանավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը:
4. Մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպաններ Ռ.Սահակյանի, Ա.Օրբելյանի, Հ.Խուդոյանի և Հ.Ալումյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի օգոստոսի 13-ի որոշմամբ բողոքները բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հուլիսի 27-ի որոշումը բեկանել է, վերացրել է մեղադրյալ Ռ.Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը, և նրան ազատ արձակել:
5. Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի օգոստոսի 13-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանը, մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպաններ Հ.Ալումյանը, Ռ.Սահակյանը, Ա.Օրբելյանը և Հ.Խուդոյանը, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վ.Գրիգորյանը:
Վճռաբեկ դատարանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 19-ի որոշումներով ՀՀ գլխավոր դատախազի և պաշտպանների վճռաբեկ բողոքներն ընդունվել են վարույթ, իսկ տուժողների իրավահաջորդների ներկայացուցչի բողոքը թողնվել է առանց քննության: Վճռաբեկ
բողոքի
պատասխաններ
են
ներկայացվել
մեղադրյալ
Ռ.Քոչարյանի
պաշտպաններ Հ.Ալումյանի, Ա.Օրբելյանի, Հ.Խուդոյանի և դատախազ Ա.Մնացականյանի կողմից:
Պաշտպանները խնդրել են ՀՀ գլխավոր դատախազի բերած վճռաբեկ բողոքը մերժել, իսկ դատախազը խնդրել է մերժել մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպանների վճռաբեկ բողոքը:
Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
6. Նախաքննության մարմնի կողմից Ռ.Քոչարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար. ([Ռոբերտ
Քոչարյանը], 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Նախագահը, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, տապալել է սահմանադրական կարգը, որն արտահայտվել է հետևյալում. 2008 թվականի փետրվարի 19-ին անցկացվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունը, որի նախապատրաստումը և անցկացումը մեծ դժգոհություններ են առաջացրել ՀՀ բազմաթիվ քաղաքացիների մոտ:
4
Տարբեր հասարակական կազմակերպություններ, իրավապաշտպան կառույցներ և քաղաքացիներ ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները վերագրել են Հայաստանի Հանրապետության այդ ժամանակ գործող Նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նույն
ժամանակ
գործող
վարչապետ,
Նախագահի
թեկնածու
Սերժ
Սարգսյանի
կողմնակիցներին: Ըստ հասարակության լայն շերտերի՝ ընտրությունների ընթացքում տեղի ունեցած ապօրինությունները խախտել են Հայաստանի Հանրապետության այդ ժամանակ գործող Սահմանադրության 4-րդ հոդվածում ամրագրված՝ ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները, որի արդյունքում ժողովուրդը զրկվել է ազատ ընտրությունների միջոցով իր իշխանությունն իրականացնելու հնարավորությունից, ինչն իր հերթին առաջացրել է հանրության մեծ մասի զայրույթը և, 2008 թվականի փետրվարի 20-ից սկսած, Երևանի Ազատության հրապարակում կազմակերպվել են Նախագահի մյուս թեկնածուներին սատարող բազմահազար քաղաքացիների զանգվածային հրապարակային միջոցառումներ, երթեր, շուրջօրյա հանրահավաքներ:
Բազմահազար քաղաքացիներ, իրացնելով իրենց սահմանադրական իրավունքները, Հայաստանի
Հանրապետության
սահմանադրական
կարգի
գործող
Սահմանադրությամբ
համապատասխան,
ժողովրդավարական
հաստատված
և
իրավական
պետության, իշխանությունը ժողովրդին պատկանելու սահմանադրական բարձրագույն երաշխիքներից օգտվելով, անցկացրել են խաղաղ, առանց զենքի շուրջօրյա հավաքներ, պահանջել են անվավեր ճանաչել կեղծված ընտրությունները, չեղարկել ընտրական տեղամասերից ստացվող արդյունքները: Միաժամանակ, ՀՀ գործող իշխանություններից ակնկալել են, որ կպահպանվի սահմանադրական կարգը, այն է՝ կապահովվի մարդու և քաղաքացու
իրավունքների
իրացման
հնարավորությունը
և
պետությունը
կգործի
Սահմանադրությանը համապատասխան:
Հասարակության
լայն
շրջանակներում
առաջացող
դժգոհությունը
և
խաղաղ
հավաքներին մարդկանց նոր զանգվածների ներգրավումը լուրջ անհանգստություն է պատճառել գործող իշխանություններին: Այն բանից հետո, երբ հավաքների թվացյալ ոչ իրավաչափ լինելու մասին ոստիկանության հայտարարություններով և կոչերով հնարավոր չի եղել խոչընդոտել շուրջօրյա խաղաղ հավաքների անցկացումը՝ ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը իշխանությունն իր մտերիմ Սերժ Սարգսյանին ցանկացած գնով հանձնելուց,
5
դրանով իսկ իր և իր մտերիմների անվտանգությունն ապահովագրելու դրդումներով, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի, ՀՀ ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի և մյուսների հետ որոշել են իրականացնել Հայաստանի Հանրապետության
սահմանադրական
կարգը
բռնությամբ
տապալելուն
ուղղված
գործողություններ:
Սահմանադրական կարգի բռնությամբ տապալմանն ուղղված գործողություններն արտահայտվել
են
նախատեսված՝
Հայաստանի
պետություն
2-րդ
է,
2008
թվականին
գործող
Սահմանադրության
Հանրապետությունը
հոդվածով
նախատեսված՝
ժողովրդավարական
Հայաստանի
1-ին
հոդվածով
և
իրավական
Հանրապետությունում
իշխանությունը պատկանում է ժողովրդին, 3-րդ հոդվածով նախատեսված՝ պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝
միջազգային
համապատասխան,
5-րդ
իրավունքի
հոդվածով
սկզբունքներին
նախատեսված՝
ու
պետական
նորմերին
իշխանությունն
իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու
միայն
այնպիսի
գործողություններ,
որոնց
համար
լիազորված
են
Սահմանադրությամբ կամ օրենքներով և 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն, նորմերը փաստացի վերացնելով, այդ ժամանակահատվածում իրավական համակարգում դրանց գործողության դադարեցմամբ: Այսպես.
ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի, ՀՀ ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի և մյուսների հետ խախտել է 2008 թվականին գործող ՀՀ Սահմանադրության 8.2-րդ հոդվածն այն մասին, որ
(Հայաստանի
Հանրապետության
Հանրապետության
ամբողջականությունը,
զինված
անվտանգությունը,
նրա
սահմանների
ուժերն
ապահովում
պաշտպանությունը
անձեռնմխելիությունը։
և
են
Հայաստանի
տարածքային
Զինված
ուժերը
քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական
6
վերահսկողության ներքոե, ինչպես նաև Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետն այն մասին, որ միայն Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում կարող է ՀՀ Նախագահը հայտարարել ռազմական դրություն, և միայն ռազմական դրության հայտարարումից հետո կարող է որոշում ընդունվել զինված ուժերի օգտագործման մասին: ՀՀ
Նախագահ
Ռոբերտ
Քոչարյանը
և
մյուս
պաշտոնատար
անձինք
ՀՀ
Սահմանադրության խախտմամբ Հայաստանի Հանրապետությունում փաստացի հաստատել են ռազմական դրություն, զինված ուժերն օգտագործել են քաղաքական հարցերում, խաղաղ հանրահավաքների մասնակից քաղաքացիների դեմ: Մասնավորապես. ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածի համաձայն, հանդիսանալով զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը և համակարգելով պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում, 2008 թվականի փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ խորհրդակցություն անցկացնելուց հետո առաջադրել է իշխանությունը ցանկացած գնով, այդ թվում՝ ՀՀ Զինված ուժերի օգտագործմամբ պահպանելուն ուղղված խնդիրներ, որոնց կատարման վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը նույն օրը ստորագրել է հույժ գաղտնի թիվ 0038 ակնհայտ ապօրինի հրամանը: Հրամանում խաղաղ ցուցարարները բնորոշվել են որպես (ՀՀ Նախագահական ընտրությունների արդյունքները չընդունող, իրավիճակն ապակայունացնող քաղաքական ուժերե, և (երկրի բնականոն զարգացումըե ապահովելու նպատակով ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը փետրվարի 23-ին՝ ժամը 18.00-ից, տեղափոխվել է զորանոցային վիճակի: ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծվել են սպայական խմբեր, որոնց զինել են տաբելային զենքերով: Երևանի կայազորի պետ, պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովի հետագա գործունեության ապահովման նպատակով ստեղծվել է կայազորի պետի վարչակազմ:
Հրամանով ՀՀ Զինված ուժերի կազմից ստեղծվել են բարձր շարժունակությամբ, բարդ իրավիճակներում արդյունավետ գործելու ունակ հավաքական ստորաբաժանումներ, որոնց զինել են հրաձգային զենքերով: Հանձնարարվել է այդ ստորաբաժանումները համալրել առավել պատրաստված, հոգեբանորեն կայուն ծառայողներով:
7
Դրանից հետո, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2008 թվականի փետրվարի 24-ին ամփոփել է ընտրության արդյունքները և ընդունել իր թիվ 24-Ա որոշումը, համաձայն որի՝ Հանրապետության Նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը: Երևան քաղաքում բազմահազարանոց խաղաղ հանրահավաքները շարունակվել են, որոնց մասնակիցները պահանջել են քվեարկության արդյունքների վերահաշվարկ կատարել: ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանձնարարությամբ և ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի 2008 թվականի փետրվարի 23-ի թիվ 0038 հրամանի համաձայն՝ Երևան քաղաքում փաստացի սահմանված ռազմական դրության և զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման շրջանակներում, այդ հրամանով ձևավորված զինվորական կառավարման նոր կառույցի կազմակերպմամբ իրականացվել է բանակային ստորաբաժանումների տեղաշարժ՝ Զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներ զինված և զրահատեխնիկայով համալրված դուրս են բերվել տեղակայման հիմնական վայրերից և տեղափոխվել Երևանում կամ քաղաքամերձ հատվածներում տեղակայված զորամասեր: Բազմահազար քաղաքացիների խաղաղ, առանց զենքի հավաքներին զուգահեռ Հանրապետության Նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանը և Լևոն ՏերՊետրոսյանը, համապատասխանաբար՝ 2008 թվականի փետրվարի 27-ին և 29-ին դիմումներ են
ներկայացրել
ՀՀ
Սահմանադրական
դատարան
Կենտրոնական
ընտրական
հանձնաժողովի 2008 թվականի փետրվարի 24-ի թիվ 24-Ա որոշումը և Հանրապետության Նախագահի 2008 թվականի փետրվարի 19-ին անցկացված ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի որոշմամբ 2008 թվականի մարտի 1-ի գիշերը՝ լուսաբացից առաջ, Երևան քաղաքի Ազատության հրապարակում իրականացվել է (տեղանքի հետազոտումե օպերատիվ հետախուզական միջոցառում, որի ընթացքում բազմահազար խաղաղ ցուցարարներ ոստիկանական ուժերի միջոցով հեռացվել են հրապարակից և ստիպված հանգրվանել Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում:
Խաղաղ ցուցարարների թիվն ավելի է աճել և արդեն ցերեկը, ՀՀ Նախագահ և Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանի գիտությամբ և ի կատարումն 2008 թվականի փետրվարի 23-ին առաջադրված խնդիրների, ՀՀ պաշտպանության
8
նախարարության ստորաբաժանումներն իրենց տեխնիկայով, ինքնաձիգներով զինված տեղակայվել են Հանրապետության հրապարակում, Տիգրան Մեծ, Մելիք-Ադամյան և այլ փողոցներում:
Փաստացի հաստատված ռազմական դրության, Զինված ուժերի ապօրինի գործադրման համար առերևույթ իրավական հիմք ստեղծելու նպատակով 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի
Հանրապետության
Սահմանադրության
56-րդ
Նախագահ
հոդվածի՝
Ռոբերտ
պարտավոր
Քոչարյանը,
լինելով
համաձայն
ՀՀ
հրապարակել
ՀՀ
Սահմանադրությանը և օրենքներին չհակասող հրամանագրեր, ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի խախտմամբ ընդունել է (Արտակարգ դրություն հայտարարելու մասինե ՆՀ-35-Ն հրամանագիրը: Նշված հրամանագրով Երևան քաղաքում 2008 թվականի մարտի 1ից հայտարարվել է արտակարգ դրություն, իսկ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովումը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից բացի, վերապահվել է նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը՝ արտակարգ դրության ռեժիմն ապահովելու համար ապօրինի կերպով օգտագործվել են ՀՀ Զինված ուժերը: Նույն օրը՝ երեկոյան, Զինված ուժերը և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական
փողոցներում
զենքի,
պայթուցիկ
նյութերի
և
հատուկ
միջոցների
գործադրմամբ իրականացրել են հատուկ միջոցառումներ՝ խաղաղ հավաքը ցրելու, անզեն ցուցարարներին փողոցներից հեռացնելու, այդօրինակ միջոցառումները ժամանակավոր արգելելու ուղղությամբ:
Հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և հատուկ միջոցների գործադրման հետևանքով հարյուրավոր մարդիկ ստացել են ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, պետությանը, Երևան համայնքին և քաղաքացիներին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Տեղի ունեցած գործողությունների և իրադարձությունների ընթացքում զոհվել են 8 քաղաքացիական անձինք և ոստիկանության զորքերի 2 ծառայող: Խաղաղ հավաքը ցրվել է: Էական վնաս է հասցվել Հայաստանի Հանրապետության միջազգային վարկին:
Ապօրինի կերպով ՀՀ Զինված ուժերն օգտագործելով Երևան քաղաքում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին՝ ՀՀ ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, վկայակոչելով Ռոբերտ Քոչարյանի՝ արտակարգ դրություն հայտարարելու մասին
9
ապօրինի հրամանագիրը, 2008 թվականի մարտի 2-ին հանրային հեռուստատեսության ուղիղ հեռարձակմամբ դիմել է ՀՀ քաղաքացիներին, ըստ էության, բռնություն կիրառելու սպառնալիք պարունակող կոչով, նախազգուշացրել, որ արտակարգ դրությամբ արգելված միջոցառումների կազմակերպմանը կամ մասնակցությանը ներգրավվելու ցանկացած փորձ ՀՀ Զինված ուժերի կողմից արժանանալու է համարժեք և խիստ հակազդեցության՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, հորդորել է զերծ մնալ Երևան քաղաքում, թեկուզև փոքր խմբերով հավաքվելու փորձերից: Սեյրան Օհանյանը, հանդես գալով ՀՀ Զինված ուժերի անունից, ստանձնել է (օրինազանցներիե նկատմամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու Սահմանադրությամբ և օրենքներով չնախատեսված պարտականություն: Դրանից հետո, Հանրապետության Նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2008 թվականի փետրվարի 24-ի թիվ 24-Ա որոշումը վիճարկելու, այն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումի քննությունը ՀՀ Սահմանադրական դատարանում նշանակվել է 2008 թվականի մարտի 8-ին: Մինչ այդ, ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անցնելով իր պաշտոնեական լիազորությունները, հանձնարարել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարին՝ տարբեր եղանակներով և միջոցներով, այդ թվում՝ դատարանի անդամների վրա ճնշում գործադրելով՝ ներազդել դատարանի անդամների վրա, որպեսզի վերջիններս քվեարկեն Կենտրոնական հանձնաժողովի հիշյալ որոշման վավերական և օրինական ճանաչվելու օգտին: Ռոբերտ Քոչարյանի
անմիջական
ցուցումներով
և
հանձնարարությամբ
Սահմանադրական
դատարանի անդամների վրա գործադրված ճնշումների ազդեցության արդյունքում, չնայած ընտրախախտումների առկայության փաստին, ՀՀ Սահմանադրական դատարանի 2008 թվականի մարտի 8-ի որոշմամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2008 թվականի փետրվարի 24-ի թիվ 24-Ա որոշումը ճանաչվել է վավերական և օրինական (...)ե1:
7. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն` ((…) Դատարանը գտնում է, որ
առկա են Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու օրենսդրական հիմքերն ու պայմանները:
Մասնավորապես, Քննիչի կողմից ներկայացված և սույն որոշման 2-3-րդ կետերում շարադրված փաստական տվյալներն ու տեղեկությունները, մասնավորապես՝ 1
Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 30-34։
10
- ՀՀ պաշտպանության նախարարի 23.02.2008թ թիվ 0032 հույժ գաղտնի հրամանը, որը վերնագրված էր ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ,
- 2008թ. փետրվարի 29-ին հեռուստատեսային ելույթի տեսագրությունը պարունակող լազերային սկավառակի զննության արձանագրությունը, որի համաձայն՝ Ռոբերտ Քոչարյանն իր ելույթում հայտնել է, որ իշխանությունը երկու տարբերակ ունի. առաջինը՝ համբերատար սպասել թատերական բեմադրումը թատերական հրապարակում ինքն իրենով մարվելուն: Երկրորդ տարբերակը՝ ոստիկանական գործողություններ կիրառելով՝ մաքրել թատերական հրապարակը.
- 2008թ. մարտի 1-ին կատարված տեսագրությունները պարունակող լազերային սկավառակի զննության արձանագրությունը այն մասին, որ 2008թ. մարտի 1-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում Երևան քաղաք և դրա հարակից մատույցներ են բերվել ՀՀ ՊՆ Զինված ուժերի ստորաբաժանումների անձնակազմ, տրանսպորտային միջոցներ ու զրահատեխնիկա,
- 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամներին Միքայել Հարությունյանի տված բացատրության
տեսագրությունը
պարունակող
լազերային
սկավառակի
զննության
արձանագրությունը, որի համաձայն՝ Միքայել Հարությունյանը չի հերքել փաստացի ռազմական
դրություն
հաստատելու
և դրանով
պայմանավորված՝
Զինված
ուժերի
ստորաբաժանումները Երևան քաղաքում տեղակայելու հանգամանքները.
- 2008 թվականի մարտի 1-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի ասուլիսը պարունակող լազերային սկավառակի զննության արձանագրությունը, որի համաձայն՝ վերջինս նույն օրը՝ ժամը մոտ 19-ի սահմաններում հայտարարել է ՀՀ Նախագահի կողմից արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրի և դրա փաստաթղթերի պատրաստ լինելու մասին.
- 2008 թվականի մարտի 1-ին ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը պարունակող տեսագրության զննության արձանագրությունը, որի համաձայն՝ նա նույն օրը՝ ժամը 22-ի սահմաններում հրապարակել է Երևանում արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը.
11
- ՀՀ ազգային արխիվից ստացված (Արտակարգ դրություն հայտարարելու մասինե ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2008 թվականի մարտի 1-ի հրամանագիրը, որով արտակարգ դրության ռեժիմի ապահովումը վերապահվել է նաև ՀՀ պաշտպանության նախարարությանը.
- 2008թ. մարտի 2-ին ուղիղ հեռարձակմամբ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի
ժողովրդին
դիմելու
ուղերձը
պարունակող
տեսագրության
զննության
արձանագրությամբ, որի համաձայն՝ Սեյրան Օհանյանն ուղերձով դիմել է ժողովրդին և նախազգուշացրել, որ արտակարգ դրությամբ արգելված միջոցառումների կազմակերպման կամ մասնակցության ցանկացած փորձ ՀՀ զինված ուժերի կողմից արժանանալու է համարժեք և խիստ հակազդեցության, ամենափոքր կասկածների դեպքում ՀՀ զինված ուժերն օրինազանցների
նկատմամբ
ձեռնարկելու
են
Սահմանադրությամբ
և
օրենքներով
նախատեսված միջոցներ.
- որպես վկաներ հարցաքննված Գրիգորի Խաչատուրովի, Արարատ Մահտեսյանի, Արթուր Անդրեասյանի, Մասիս Շիրոյանի, Վարդան Հարությունյանի, Արշակ Կարապետյանի, Վալերի Պողոսյանի և Վիկտոր Պողոսյանի ցուցմունքները:
Դատարանի համար, դատավարության տվյալ փուլում, ողջամտորեն բավարար են հիմնավորված համարելու.
ա) Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի առնչությունը ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով իրեն մեղսագրվող ենթադրյալ հանցագործությանը (հանցագործություն կատարած
լինելու
հիմնավոր
կասկած),
որը
դասվում
է
առանձնապես
ծանր
հանցագործությունների շարքին, որի համար նախատեսված է միայն ազատազրկման ձևով պատիժ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով և որ
բ) մեղսագրվող հանցագործության բնույթի, դրա վտանգավորության աստիճանի, սպառնացող հնարավոր պատժի խստության, գործի օպերատիվ քննչական իրավիճակից բխող տվյալների համակցությունը մեծացնում է հավանականությունն առ այն, որ մեղադրյալ Ռ.Քոչարյանը մնալով ազատության մեջ՝ կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից,
խոչընդոտել
մինչդատական
վարույթում
գործի
քննությանը՝
քրեական
դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, այդ թվում նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Մ.Հարությունյանի վրա՝ կապված 23.02.2008 թվականի թիվ 0038 հրամանի արձակման հանգամանքների կապակցությամբ,
12
ինչպես նաև գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու ճանապարհով:
Դատարանը նման հետևության հանգելիս հաշվի է առնում ինչպես մեղադրյալ Ռ.Քոչարյանի անձը, նախկինում զբաղեցրած պաշտոնը, կապերը, այնպես էլ այն հանգամանքը, որ անհրաժեշտ է լրացուցիչ հարցաքննել Ռոբերտ Քոչարյանին, ինչպես նաև նրա
հետ
առնչություն
ունեցած
անձանց,
անհրաժեշտության
դեպքում
կատարել
առերեսումներ, փաստաթղթեր և քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ նյութեր հայտնաբերելու նպատակով կատարել խուզարկություններ, առգրավումներ, քննչական ու դատավարական այլ գործողություններ: Քրեական գործի նախաքննության տվյալ՝ Ռոբերտ Քոչարյանի
մասնակցության
վերաբերյալ
ապացույցների
հավաքման
և
ստուգման
սկզբնական փուլում հնարավոր է վերջինս, օգտվելով իր նախկին զբաղեցրած պաշտոնից ու կապերից, գործողություններ կատարի հանցագործությունը բացահայտող բովանդակությամբ ցուցմունքներ տալուն հակված անձանց դեմ կամ քննությանը խոչընդոտի գործի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, իրեր և այլ նյութեր թաքցնելու, կեղծելու եղանակով: Քանի դեռ հանցագործությունն ամբողջությամբ բացահայտված չէ, վերը նկարագրված գործողությունների
վտանգն
առկա
է,
առավել
ևս,
որ
նախաքննության
ընթացքը
շարունակվում է, ձեռնարկվում են քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումները սահմանադրական կարգի տապալմանը մասնակցություն ունեցած պաշտոնատար այլ անձանց, 2008թ. մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձություններին ներգրավված ՀՀ զինված ուժերի, ինչպես նաև զորքերի այլ ստորաբաժանումների ծառայողներին, նրանց ամրակցված
զենքերը
պարզելու,
վերջիններիս
դերակատարությունը,
այդ
իրադարձությունների ընթացքում 10 անձանց մահվան և բազմաթիվ քաղաքացիների վնասվածքներ ստանալու հանգամանքները բացահայտելու ուղղությամբ: Ինչ վերաբերում է պաշտպան Ա.Օրբելյանի այն դիտարկմանը, որ Ռոբերտ (…) [Քոչարյանը] օժտված է անձեռնմխելիությամբ և նա իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար, ապա Դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքի պայմաններում, երբ Ռոբերտ Քոչարյանին է վերագրվում սահմանադրական կարգը տապալելը, որն արտահայտվել է նրա՝ որպես ՀՀ նախագահի
13
կողմից 23.02.2008թ-ին ՀՀ պաշտպանության նախարարին քաղաքական գործընթացներում զինված ուժերն օգտագործելու հրաման տալով, ինչպես նաև արտակարգ դրության ռեժիմում դրա ապահովումը ՀՀ պաշտպանության նախարարությանը վերապահելով, չի բխել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված լիազորություններից, ուստի առկա պայմաններում բացակայում է անձեռնմխելիության սահմանադրական երաշխիքը: Դատարանը (…) գտնում է, որ գրավը տվյալ դեպքում չի կարող գործուն երաշխիք հանդիսանալ մեղադրյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման հիմքերի չեզոքացման համարե2:
8.
Վերաքննիչ
դատարանն
արձանագրել
է
հետևյալը.
((...)
Հայաստանի
Հանրապետության Նախագահի անձեռնմխելիության սահմանադրաիրավական սկզբունքն ինքնանպատակ չէ, այլ դրանով բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձի համար նախատեսվում է այնպիսի կարգավիճակ, որը նրան հնարավորություն կտա առանց արգելքների և խոչընդոտների իրականացնելու Սահմանադրությամբ իր վրա դրված գործառույթներն ու լիազորությունները: Այլ կերպ՝ Նախագահը, որպես բարձրագույն պաշտոնատար
անձ,
օժտված
է
որոշակի
պաշտպանվածությամբ:
Նախագահական
անձեռնմխելիությունը նշանակում է պետության կողմից վերապահված իրավունք՝ ենթակա չլինելու որոշ ընդհանուր նորմերի, այն է՝ Նախագահը չի կարող ձերբակալվել, ենթարկվել դատական պատասխանատվության, որպես վկա հարկադրաբար հրավիրվել դատարան, ենթարկվել վարչական պատասխանատվության և այլն:
Վերոգրյալից հետևում է, որ Նախագահն անձեռնմխելիության իրավունքից օգտվում է ինչպես պաշտոնավարման ժամանակ, այնպես էլ պաշտոնավարումից հետո, այսինքն՝ անձեռնմխելիության
իրավունքից
օգտվում
են
նաև
նախկին՝
պաշտոնաթող
այն
նախագահները, որոնք ենթադրյալ արարքները կատարել են պաշտոնավարման ընթացքում: Նման եզրակացությունը պայմանավորված է նրանով, որ Սահմանադրության 56.1-րդ հոդվածով
ուղղակի
ամրագրված
պատասխանատվության
է
ենթարկելու,
Նախագահին
լիազորությունների
հետևաբար՝
անձեռնմխելիությունից
և
ժամկետում
զրկելու
անհնարինությունը՝ ինչպես իր կարգավիճակից բխող, այնպես էլ կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար: Նախագահի կարգավիճակ ասելով պետք է հասկանալ 2
Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 201-214։
14
որպես բարձրագույն պաշտոնատար անձ, պետության գլուխ, որի իրավասությունը, այսինքն՝ իրավունքների և պարտականությունների շրջանակը սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ, որոնց իրականացման համար ստեղծվում է Նախագահի ինստիտուտը, իսկ կարգավիճակից բխող
գործողությունները
Սահմանադրությամբ
և
մյուս
օրենքներով
Նախագահին
վերապահված լիազորությունների իրականացումն են:
Հարկ է նշել, որ պաշտոնավարող Նախագահին անձեռնմխելիությունից զրկել հնարավոր է միայն պաշտոնավարումից հետո, ընդ որում՝ միայն պաշտոնանկ անելու միջոցով:
Ինչ վերաբերում է պաշտոնավարումից հետո Նախագահի անձեռնմխելիության հարցին, ապա Վերաքննիչ դատարանի գնահատմամբ Սահմանադրությամբ հստակ սահմանված է, որ կարգավիճակից
չբխող
պատասխանատվության
կարգավիճակից
գործողությունների
ենթարկվել
համար
պաշտոնավարման
չբխող գործողությունների համար
Նախագահը
ավարտից
կարող
հետո:
է
Այսինքն՝
Նախագահի անձեռնմխելիության
երաշխիքը տարածվում է միայն նրա պաշտոնավարման ժամկետի վրա: Վերը նշված կարգավորումը վկայում է այն մասին, որ ընդհանուր կանոնն այն է, որ Նախագահը
օգտվում
է
անձեռնմխելիությունից:
Սակայն
Վերաքննիչ
դատարանի
գնահատմամբ դա չի նշանակում, որ Նախագահն ունի բացարձակ անձեռնմխելիություն և նույն փաստաթուղթը ընդհանուր կանոնից նախատեսում է բացառություն: 2008 թվականի դրությամբ գործող Սահմանադրության 57-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության Նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար: Նշվածից հետևում է, որ
56.1-րդ հոդվածն
ընդհանրապես
երաշխիքը,
սահմանում
Սահմանադրության
57-րդ
է
Նախագահի
հոդվածով
անձեռնմխելիության
սահմանված
դեպքերում
որից
համապատասխան
ընթացակարգով Նախագահը կարող է զրկվել: Այսինքն` Նախագահն իր պաշտոնավարման ընթացքում չի կարող ենթարկվել քրեական հետապնդման և պատասխանատվության, քանի դեռ պաշտոնանկ չի արվել պետական դավաճանության կամ այլ ծանր հանցանքի համար, անկախ դրա՝ Նախագահի կարգավիճակից բխելու կամ չբխելու հանգամանքից: Հարկ
է
նկատել,
որ
Սահմանադրության
մեջ
օգտագործվում
է
ոչ
թե
անձեռնմխելիությունից զրկել, այլ՝ պաշտոնանկ անել եզրույթը: Վերաքննիչ դատարանը
15
գտնում
է,
որ
պաշտոնանկ
անելը
դա
ընդհանուր
կանոններից
տարբերվող
պատասխանատվության ուրույն ձև է, որը հնարավորություն է տալիս Նախագահին զրկել անձեռնմխելիությունից, ինչն իր հերթին իրավական հնարավորություն է տալիս Նախագահի նկատմամբ ընդհանուր կարգով իրականացնել քրեական հետապնդում: Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, իր կարգավիճակից բխող գործողությունների համար պաշտոնավարման ավարտից հետո Նախագահի անձեռնմխելիության իրավունքը պահպանվում է, քանի դեռ վերջինը սահմանված կարգով չի զրկվել այդ իրավունքից: Հետևաբար, նման դեպքում պաշտոնավարման ժամկետից հետո Նախագահի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար անհրաժեշտ պարտադիր պայման է նրան անձեռնմխելիությունից զրկելը: Հակառակ մոտեցման դեպքում, եթե պայմանականորեն ընդունենք, որ առանց անձեռնմխելիության զրկման Նախագահին հնարավոր է ենթարկել քրեական պատասխանատվության, ապա այդ դեպքում որն է այդ իրավունքի սահմանման իմաստը,
իսկ
նման
պայմաններում
չի
գործի
Նախագահի
անձեռնմխելիության
սահմանադրական նորմը և Նախագահը չի օգտվի այդ իրավունքից: Հետևաբար՝ նման մեկնաբանման պայմաններում ընդհանրապես անիմաստ է դառնում անձեռնմխելիության ինստիտուտի նախատեսումը:
(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ գործող Նախագահին Սահմանադրությամբ պաշտոնանկ անելու համար առկա է հատուկ ընթացակարգ, որի պահպանման դեպքում միայն հնարավոր է Նախագահի նկատմամբ իրականացնել քրեական հետապնդում, ընդ որում՝ հաշվի առնելով, որ իր կարգավիճակից բխող գործողությունների համար քրեական հետապնդման և պատասխանատվության ենթարկվելու անձեռնմխելիությունը Նախագահի վրա տարածվում է նաև պաշտոնավարման ավարտից հետո, ուստի նշված ընթացակարգը պետք է կիրառվի նաև Նախագահի պաշտոնավարման ավարտից հետո: Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, եթե Նախագահին մեղսագրվում է այնպիսի ենթադրյալ արարք, որն իր պաշտոնավարման ընթացքում բացահայտվելու դեպքում նրա նկատմամբ քրեական հետապնդում կարող է իրականացվել միայն նրան պաշտոնանկ անելուց, այսինքն՝ անձեռնմխելիությունից զրկելուց հետո, ապա այդ ենթադրյալ արարքը պաշտոնավարումից հետո բացահայտվելու դեպքում նույնպես պարտադիր է վերջինին անձեռնմխելիությունից զրկելը: Թեև այս դեպքում Նախագահն արդեն պաշտոնաթող է և նրան պաշտոնանկ անելու
16
հարց չի առաջանում, սակայն հաշվի առնելով, որ Սահմանադրությամբ պաշտոնանկ անելու և անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը փոխկապակցված է, հետևաբար՝ պաշտոնանկ անելը
չպետք
է
նեղ
մեկնաբանել
և
այն
դիտարկել
միայն
որպես
Նախագահի
լիազորությունների դադարեցում:
Վերաքննիչ
դատարանի
նման
եզրահանգումը
պայմանավորված
է
նաև
այն
հանգամանքով, որ անձեռնմխելիությունից զրկելու ընթացակարգը պահպանված լինելու անհրաժեշտությանը ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է դեռևս 2011թ. հոկտեմբերի 20ի թիվ ԳԴ5/0022/01/10 որոշմամբ (...): (...)
Այսպիսով՝ ամփոփելով վերը նշվածը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դատարաններն իրավասու չեն և չեն կարող քննարկել կարգավիճակից բխող արարքների համար Նախագահին, այդ թվում՝ պաշտոնաթող, կալանավորելու հարցը, քանի դեռ նա սահմանված ընթացակարգերի պահպանմամբ զրկված չէ անձեռնմխելիությունից: Հակառակ մոտեցման դեպքում՝ դատարանները պետք է ընդհանուր կարգով քննարկեն և լուծեն նաև պատգամավորների, դատավորների, դիվանագետների և անձեռնմխելիությամբ օժտված այլ անձանց կալանավորման հարցը նույնիսկ այն պարագայում, երբ առկա չէ նրանց անձեռնմխելիությունից զրկելու մասին իրավասու մարմնի համաձայնություն: Իզուր չէ, որ ՀՀ քրեական
դատավարության
օրենսգիրքը
նախատեսել
է
առանձին
կարգավորում
անձեռնմխելիությունից օգտվող անձանց նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցում: Նշված օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերության համաձայն՝ քրեական պատասխանատվության անձեռնմխելիությունից օգտվող անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերի առկայության դեպքում դատախազը համաձայնություն ստանալու միջնորդությամբ դիմում է համապատասխան մարմիններին: Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի գնահատմամբ ներկայացված մեղադրանքից ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվում [են] այնպիսի արարքներ, որոնց կատարումը բխել է նրա՝ ժամանակին զբաղեցրած կարգավիճակից: Ինչ վերաբերում է Առաջին ատյանի դատարանի այն եզրահանգմանը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքի պայմաններում, երբ Ռոբերտ Քոչարյանին է մեղսագրվում Սահմանադրական կարգը տապալելը, որն արտահայտվել է
17
նրա՝ որպես ՀՀ Նախագահի կողմից 2008թ. փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարին քաղաքական գործընթացում զինված ուժերն օգտագործելու հրաման տալով, ինչպես նաև արտակարգ ռեժիմում դրա ապահովումը ՀՀ պաշտպանության նախարությանը վերապահելով, չի բխել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված լիազորություններից,
ուստի
բացակայում
է
անձեռնմխելիության
սահմանադրական
երաշխիքը, ապա Վերաքննիչ դատարանի գնահատմամբ տեղին [չէ], քանի որ Ռոբերտ Քոչարյանը նշված ենթադրյալ գործողությունները կատարել է ոչ թե որպես անհատ, հասարակ քաղաքացի, այլ այդ ենթադրյալ արարքը կատարելու պահին հանդես է եկել որպես ՀՀ Նախագահ: Ընդ որում՝ նշված դեպքում պարտադիր չէ, որպեսզի Նախագահը գործի հստակ իր լիազորությունների շրջանակներում և դրանցից դուրս չգա, կարևորն այն է, որ վերջինի կատարած այդպիսի արարքը բխի իր՝ որպես Նախագահի կարգավիճակից և պայմանավորված լինի Նախագահին վերապահված լիազորությունների իրականացմամբ: Հակառակ մոտեցման դեպքում, եթե պայմանականորեն ընդունենք, որ (կարգավիճակից բխող գործողություններե հասկացության տակ պետք է հասկանալ Նախագահին վերապահված իրավունքների և պարտականությունների անշեղ կատարումը, ապա այդ դեպքում Նախագահի անձեռնմխելիության իրավունքի նախատեսումն անիմաստ կլինի, քանի որ ոչ միայն Նախագահը, այլ նաև ցանկացած պաշտոնատար անձ և անհատ չի կարող հետապնդվել
կամ
քրեական
պատասխանատվության
[ենթարկվել]
իր
օրինական
գործողությունների համար:
(...) Վերաքննիչ դատարանը, վերոնշյալի համատեքստում, հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանը
Նախագահին
քրեական
պատասխանատվության
ենթարկելու
օրենքով
սահմանված հատուկ ընթացակարգի պահպանմամբ չի զրկվել անձեռնմխելիությունից, այլևս չի
անդրադառնում
կալանավորման
պայմանների
և
հիմքերի
առկայության
կամ
բացակայության հարցին և գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի 2018թ. հուլիսի 27-ի որոշումը պետք է բեկանել և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը պետք է վերացնելե3:
Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
3
Տե՛ս նյութեր, հատոր 3-րդ, թերթեր 69-95։
18
I.ՀՀ գլխավոր դատախազի բողոքի փաստարկները.
9. Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի օգոստոսի 13-ի որոշումն օրինական, հիմնավորված և պատճառաբանված չէ, ենթակա է բեկանման, քանի որ դատարանի կողմից թույլ է տրվել դատական սխալ` նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա: Վերոգրյալի համատեքստում ՀՀ գլխավոր դատախազը Վճռաբեկ դատարանի առջև բարձրացրել է հետևյալ իրավական հարցերը.
1) իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ նախագահին պաշտոնանկ անելու ինստիտուտի նույնացումը Նախագահին անձեռնմխելիությունից զրկելու հետ,
2) Ռ.Քոչարյանին առաջադրված մեղադրանքում ձևակերպված՝ նրան մեղսագրվող գործողությունները կարո՞ղ են գնահատվել որպես ՀՀ նախագահի կարգավիճակից բխող: 9.1. Այսպես, բարձրացված առաջին հարցադրման շրջանակներում բողոքաբերը, մեջբերելով 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 56.1-րդ և 57-րդ հոդվածները, ի թիվս այլնի, փաստել է. ՛[Վերաքննիչ դատարանը] վիճարկվող դատական
ակտում
անհասկանալի
տրամաբանությամբ
Նախագահին
պաշտոնանկ
անելու
ինստիտուտը մեկնաբանել է որպես պաշտոնաթող Նախագահի անձեռնմխելիությունը հաղթահարելու ընթացակարգ: Մինչդեռ, 2005թ. խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 57րդ հոդվածով սահմանված սահմանադրական իրավակարգավորումն անգամ ոչ մասնագետի աչքերով ուսումնասիրելու և մեկնաբանելու պարագայում ակնհայտ է, որ այդպիսին բացառապես վերաբերում է պաշտոնավարող ՀՀ Նախագահին պաշտոնանկ անելու հիմքերին և ընթացակարգին, այլ ոչ թե պաշտոնաթող Նախագահին անձեռնմխելիությունից զրկելու կառուցակարգին: (…)
(…) [Մ]եջբերված սահմանադրական նորմերի իրավակարգավորման առարկաներն ակնհայտորեն
տարբեր
հարաբերությունների
Սահմանադրության
իրավական
են
և
դրանք
կարգավորմանը:
57-րդ
հոդվածով
կառուցակարգը,
եթե
ուղղված
են
սահմանադրական
Այդուհանդերձ,
նախատեսված՝
անգամ
տարբեր
2005թ.
խմբագրությամբ
Նախագահի
պաշտոնանկման
մեկնաբանվի
որպես
Նախագահի
անձեռնմխելիության հաղթահարման կառուցակարգ, ապա մեջբերված սահմանադրական
19
ձևակերպման պայմաններում այդ կառուցակարգը կարող է կիրառելի լինել բացառապես պաշտոնավարող Նախագահի համար, քանզի այդ կառուցակարգը ենթադրում է գործող Նախագահին քրեական պատասխանատվության ենթարկելուց առաջ նրան պաշտոնանկ անելու հարցի լուծում: Այս առումով ամենևին տեղին չէ վիճարկվող դատական ակտում Անահիտ Սաղաթելյանի վերաբերյալ գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2011թ. հոկտեմբերի 20ի թիվ ԳԴ5/0022/01/10 որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումների մեջբերումը (…):
9.2. Բարձրացված երկրորդ հարցադրման շրջանակներում բողոքի հեղինակը, ՀՀ Սահմանադրության համապատասխան նորմերի հիման վ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 15 նոյեմբերի, 2018 թ.
- Գործի #:
- ԵԴ/0743/06/18
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
