ՎԴ/0992/05/23
Ամփոփում
քննելով «Թայգր Գրուպ» ՍՊ ընկերության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 16.01.2024 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի «Թայգր Գրուպ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե)՝ Կոմիտեի 21.12.2022 թվականի թիվ 3214356 արձանագրությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 21.12.2022 թվականի թիվ 3214356 արձանագրությունը: ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա. Հարությունյան
Ամբողջ Տեքստ
Չն Կ ի
, ԱԵ Վ
ՈԶ
ԹԻՀՀ-
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/0992/05/23
դատարանի որոշում 2024թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/0992/05/23
Նախագահող դատավոր` Ս. Հովակիմյան
Դատավորներ՝ Ռ. Մախմուդյան
Կ. Ավետիսյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2024 թվականի հոկտեմբերի 28-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Թայգր Գրուպ» ՍՊ ընկերության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 16.01.2024 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի «Թայգր Գրուպ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե)՝ Կոմիտեի 21.12.2022 թվականի թիվ 3214356 արձանագրությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 21.12.2022 թվականի թիվ 3214356 արձանագրությունը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա. Հարությունյան) (այսուհետ` Դատարան) 25.05.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է:
2
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.01.2024 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 25.05.2023 թվականի վճիռը բեկանվել ն փոփոխվել է՝ հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ` Հակոբ Սաֆարյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածը, կիրառել է նշված հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել եույն հոդվածի Լին մասի 2-րդ կետը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Ընկերությունը հայցը դատարան է ներկայացրել մի քանի հիմքերով: Մասնավորապես՝
- առկա չի եղել Ընկերությունում ուսումնասիրություն իրականացնելու համար ՀՀ հարկային օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված հիմքը,
- հանձնարարագրում նշվել է միայն Ընկերության գտնվելու (հաշվառման) վայրի հասցեն՝ «ԵՐԵՎԱՆ ԴԱՎԻԹԱՇԵՆ ԹՂՄ ., «ՄԵՆԱՏՈՒՆ»», մինչդեռ ուսումնասիրություն իրականացնող տեսուչները հսկիչ գնումը կատարել են «ք. Երնան Փիրումյան 5» հասցեում, որի վերաբերյալ որնէ նշում առկա չէ հանձնարարագրում: Այսինքն, ստուգող տեսուչների կողմից կատարվել են գործողություններ մի վայրում (հասցեում), որտեղ վերջիններս գործողություններ կատարելու լիազորություններ չեն ունեցել,
-. ուսումնասիրություն իրականացնող տեսուչների կողմից սխալ է կիրառվել ՀՀ հարկային օրենսգրքի 49-րդ հոդվածի 8-րդ մասը, 416-րդ հոդվածի 2-րդ մասը, քանի որ Ընկերության մոտ բացակայել է իրավախախտման դեպքը:
Դատարանը վերը նշված հիմքերից քննարկման առարկա է դարձրել միայն առաջին հիմքը՝ գտնելով, որ այն բավարար է վարչական ակտն անվավեր ճանաչելու համար, իսկ մյուս հիմքերին չի անդրադարձել: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը չէր կարող կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, քանի որ հայցվորի կողմից հայցադիմումում ներկայացված թվով երեք հիմնավորումներից քննարկվել է միայն մեկը, իսկ մնացած երկուսի մասով Դատարանը, ըստ էության, քննություն չի իրականացրել:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 16.01.2024 թվականի որոշումը, Դատարանի 25.05.2023 թվականի վճիռը թողնել անփոփոխ, կամ գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:
Յ
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
3) Կոմիտեի նախագահի պաշտոնակատարի 09.11.2022 թվականի թիվ 3214356 հանձնարարագրով հանձնարարվել է Ընկերության մոտ իրականացնել հսկիչ գնում՝ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության ն (կամ) հսկիչ դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների համար սահմանված կարգերի ու կանոնների պահանջների պահպանումը, «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերում ն կարգով վճարային քարտերով անկանխիկ վճարումները չընդունելը, այդ թվում վճարային քարտերով անկանխիկ վճարումներ ընդունելու հնարավորություն Օ Օ: չապահովելը կամ կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները չպահպանելն ուսումնասիրելու նպատակներով: Նույն հանձնարարագրի համաձայն` ստուգման ժամկետը սահմանվել է մինչն 10 անընդմեջ աշխատանքային օր, որպես հիմք՝ նշվել է ՀՀ հարկային օրենսգրքի 343-րդ հոդվածը ն 345- րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը (հատոր 1-ին, գ.թ. 11).
2) Կոմիտեի 21.12.2022 թվականի թիվ 3214356 արձանագրության համաձայն՝ Կոմիտեի ՀՕՀ վարչության ոլորտային թիվ 2 բաժնի ավագ օպեր լիազոր Ավետիք Մաճկալյանի կողմից 05.12.2022 թվականին ժամը 12:55-ին ք. Երեան, Փիրումյան 5 հասցեում գործող Ընկերությանը պատկանող մարզահամալիրից կատարվեց հսկիչ գնում 400.000 ՀՀ դրամի չափով, մեկ անձի համար, գումարը չմուտքագրվեց ՀԴՄ ն չտրամադրվեց համապատասխան գումարի ՀԴՄ կտրոն, սակայն տրամադրվեց 05.12.2022 թվականին ժամը 12:55-ի թիվ 29547 համարի ներքին կտրոն:
Ուսումնասիրությամբ արձանագրվել է նան, որ 05.12.2022 թվականին ժամը 12:55-ին կատարված գնման արդյունքում խախտվել են նան «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:
Վերոգրյալի արդյունքում թիվ 3214356 արձանագրությամբ Ընկերությանը գանձման է առաջադրվել ՀՀ հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասով ն 419-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված տուգանք (հատոր 1-ին, գ-թ. 40-44):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի խախտում թույլ տալու հետեանքով առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.
Սուն վճռաբեկ բողոքի քնենութան շրջանակներում Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նան եախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները, հարկ է համարում անդրադառնալ հետնյալ իրավական հարցադրմանը.
4
- կարող է արդյոք ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը բողոքի քննության արդյունքում կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի Լին մասի 3րդ կետով նախատեսված վարչական դատարանի դատական ակտն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելու ն փոփոխելու լիազորությունը, այեպիսի պայմաններում, երբ հայցում ներկայացված բոլոր փաստարկների վերաբերյալ համապատասխան եզրահանգում ՀՀ վարչական դատարանը չի կատարել:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե ("624 օքիօլօ"):
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություներով նռն առարկությունեով ն իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ՝ կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր ն հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար:
Նուն հոդվածի 3-րդ մասի համաձայն դատարանը մատնանշում է
հայցադիմումներում առկա ձնական սխալները, առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, տարբերակել հիմնական ն ածանցյալ պահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նան պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու ն գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրությամբ ն «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով (այսուհետ` Կոնվենցիա) երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրացման հիմնական սկզբունքներից է տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքը, որն անձի՝ ՀՀ Սահմանադրությամբ ն օրենքով նրան տրված հնարավորությունն է սեփական հայեցողությամբ տնօրինելու իր նյութական ն դատավարական իրավունքնեը ե դրանց. պաշտպանության եղանակները: Տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքն անձանց հնարավորություն է տալիս ինքնուրույն որոշել՝ դիմել, թե չդիմել դատարան իրենց իրավունքների, ազատությունների Ա օրինական շահերի պաշտպանության համար, այսինքն` իրականացնել, թե չիրականացնել իրենց դատական պաշտպանության հիմնական իրավունքը: Անձինք իրենց դատական պաշտպանության հիմնական իրավունքն իրացնելիս, ինչպես նան դատարաններն արդարադատություն իրականացնելիս պետք է առաջնորդվեն վերը նշված սկզբունքով:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("6 ՕՈՇօ") պարզելու վարչական դատարանին ուղղված օրենսդրական պահանջը նպատակաուղղված է վարչական արդարադատության առջն դրված առանձնահատուկ խնդիրների լուծմանը ն հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ու լուծման միջոցով ֆիզիկական, իրավաբանական անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոցի .կենսագործունեության ապահովմանը: Վարչադատական գործընթացում գործի փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքի իրավական ամրագրումը հետապնդում է դատավարությունում ֆիզիկական ու
5
իրավաբանական անձանց նկատմամբ հանրային-իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ունեցած փաստացի առավելությունները վերացնելու նպատակ: Քննարկվող իրավական սկզբունքը հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ընթացքում վարչական դատարանին օժտում է ակտիվ դերակատարությամբ, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետորեն ապահովելու իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ընդունած իրավական ակտերի, գործողությունների ու անգործությունների դեմ ֆիզիկական ն իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության իրացումը (տե'ս, Ալեքսաեդր Կարալովե ըեդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ամրագրված փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("64 օքոօլօ") սկզբունքը վերաբերում է բացառապես գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելուն, այլ խոսքով, կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրավաբանական փաստերի վերաբերյալ հնարավոր ն հասանելի տեղեկություններ ձեռք բերելուն. այս դատավարական սկզբունքը վերաքննիչ դատարանին հնարավորություն չի ընձեռում սեփական նախաձեռնությամբ ն ինքնուրույն լրացնել վերաքննիչ բողոքի իրավական հիմքերը: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ թեն վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում՝ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար, սակայն չի կարող սեփական նախաձեռնությամբ դուրս գալ առաջին ատյանի դատարանում գործի քննության շրջանակներից, մասնավորապես` փոխել հայցի հիմքը ն կայացնել դատական ակտ այն իրավական ն փաստական հիմքերով, որոնք առաջին ատյանի դատարանում քննության առարկա չեն դարձվել (տես, ՀՀ առողջապահության նախարարությունն ընդդեմ «Ռեվերդի» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/3271705/2 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):
Զարգացնելով վերոհիշյալ իրավական դիրքորոշումը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է նան, որ գործի վերաքննության փուլում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("Ջ օքոօօ") սկզբունքի բովանդակությունը որոշակիորեն տարբերվում է գործի դատաքննության փուլում այդ սկզբունքի ունեցած բովանդակությունից: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ գործի վերաքննության փուլում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("Ջ« օքոօօ") սկզբունքի բովանդակությունը հանգում է հետնյալին. վերաքննիչ դատարանը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերն ըստ էության քննության առարկա դարձնելու համար:
ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերաքննիչ դատարանը մի կողմից՝ չի կարող սեփական նախաձեռնությամբ դուրս գալ վարչական դատարանում գործի քննության շրջանակներից, այսինքն՝ առանց վերաքննիչ բողոքում համապատասխան հիմքի առկայության կայացնել դատական ակտ այն իրավական ն փաստական հիմքերով, որոնք առաջին ատյանի դատարանում քննության առարկա չեն դարձվել: Իսկ մյուս կողմից՝ վերաքննիչ բողոքում վարչական դատարանի կողմից քննության առարկա չդարձված հիմքի
6
առկայության դեպքում վերաքննիչ դատարանը պարտավոր է ըստ էության քննության առարկա դարձնե նան վերաքննիչ բողոքի այդ հիմքը այս ։պլարագայում չսահմանափակվելով վարչական դատարանում գործի քննության շրջանակներով:
Փաստորեն, վարչական դատավարությունում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("6 օքոօլօ") սկզբունքի ուժով վերաքննիչ դատարանը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերն ըստ էության քննության առարկա դարձնելու համար` անկախ այն հանգամանքից, թե վերաքննիչ բողոքում վկայակոչված այս կամ այն հիմքը վարչական դատարանում քննարկվել է, թե՝ ոչ (տե'ս Ա/Ձ Գնորգ Դավթյանն ընդդեմ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության թիվ ՎԴ/2976/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):
Անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի «Վարչական դատարանի դատական ակտերին ներկայացվող պահանջները» վերտառությամբ 123-րդ հոդվածին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող ն միջանկյալ դատական ակտերին ներկայացվող պահանջների, դատական ակտում առկա վրիպակների, գրասխալների ն թվաբանական սխալների ուղղման, լրացուցիչ վճռի կայացման, վճռի պարզաբանման վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կանոնները, եթե նույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:
Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս՝
1) գնահատում է ապացույցները.
2) որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, ն որոնք չեն պարզվել.
3) որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները ն այլ իրավական ակտերը, ինչպես նան այն իրավական ակտերը, որոնք պետք է կիրառվեին տվյալ գործով, սակայն օրենքին հակասելու պատճառով կիրառման ենթակա չեն.
4) որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը սահմանել է դատական ակտի բովանդակությանը ն կառուցվածքին ներկայացվող հստակ ։պահանջներ, որոնց պահպանումը երաշխավորում է դատական ակտի տրամաբանորեն միասնական, հաջորդական ու համակարգված լինելը, ինչն էլ հանգեցնում է դատական ակտի պատճառաբանվածության չափանիշի ապահովմանը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանի վճիռը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական ն եզրափակիչ մասերից:
Նուն հոդվածի 4-րդ մասի համաձայն վճռի պատճառաբանական մասը բովանդակում է՝
1) գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը.
2) գործի լուծման համար նշանակություն չունեցող փաստերը շարադրելով դատարանի եզրահանգումները յուրաքանչյուր փաստի ապացուցված լինելու վերաբերյալ ն
7
գնահատելով տվյա փաստի հաստատման կամ մերժման համար :պիտանի՝ դատավարության մասնակիցների ներկայացրած յուրաքանչյուր ապացույցը.
3) եզրահանգում` կիրառելի իրավունքի վերաբերյալ` միջազգային պայմանագրերի, օրենքների Ա այլ իրավական ակտերի այն նորմերի, սահմանադրական դատարանի, վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների վկայակոչմամբ, որոնք դատարանը վերաբերելի է համարում.
4) եզրահանգում որնէ ապացույց անթույլատրելի, ոչ վերաբերելի կամ ապացուցողական ուժ չունեցող համարելու մասին՝
ա. հղում կատարելով այն իրավանորմերին, որոնց հիման վրա ապացույցը ճանաչվել է անթույլատրելի, ոչ վերաբերելի կամ ապացուցողական ուժ չունեցող,
բ. շարադրելով այն փաստերը, որոնց հիման վրա դատարանը եկել է նման եզրահանգման.
5) եզրահանգում՝ դատավարության մասնակիցների պահանջների ն առարկությունների հիմնավորվածության վերաբերյալ.
6) դատարանի դիրքորոշումը՝ դատավարության մասնակիցների միջն դատական ծախսերի բաշխման վերաբերյալ:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ վճռի պատճառաբանական մասի բաղադրատարրերը ըստ էության հանդիսանում են եզրահանգումներ՝ որնէ ապացույց անթույլատրելի, ոչ վերաբերելի կամ ապացուցողական ուժ չունեցող համարելու մասին, դատավարության մասնակիցների պահանջների ն առարկությունների հիմնավորվածության վերաբերյալ: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատական ակտի պատճառաբանական մասի բովանդակությունը կանխորոշում է դատական ակտի եզրափակիչ մասի բովանդակությունը, մասնավորապես՝ յուրաքանչյուր պահանջ լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու մասին կամ գործի վարույթը կարճելու մասին դատարանի եզրահանգումը:
Նույն որոշմամբ անդրադառնալով դատարանի՝ վճռի պատճառաբանական մասում դատավարության մասնակիցների պահանջների ն առարկությունների հիմնավորվածության վերաբերյալ եզրահանգում կատարելու պարտականության իրացմանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել վկայակոչել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատական ակտին ներկայցվող պահանջների վրա տարածվում են նա. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան կանոնները, եթե ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով այլ բան նախատեսված Հէ (տե'ս, «Սուրբ (Թերեզայի անվան բժշկական համալսարան» ՍՊ ընկերությունն ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ն սպորտի նախարարության թիվ ՎԴ/1244/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.03.2024 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1ին մասի համաձայն` դատական ակտը պատճառաբանված է, եթե դրանում արտացոլված են ապացույցների գնահատման, փաստերի հաստատման ն իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը ն դրանից բխող եզրահանգումները:
8
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե այլ բան սահմանված չէ նույն օրենսգրքով, ապա դատարանը պարտավոր է դատական ակտում անդրադառնալ գործին մասնակցող անձանց կողմից դատավարական փաստաթղթերում, բանավոր բացատրություններում, հարցերին տրված պատասխաններում ներկայացված բոլոր էական փաստարկներին, վկայակոչված իրավական հիմքերին ն ներկայացված ապացույցներին, բացառությամբ այն դեպքերի, երբ ներկայացված փաստարկները կամ իրավական հիմքերն առերնույթ սխալ են, կամ կիրառման է ենթակա հայցային վաղեմության կամ որնէ դատավարական ժամկե, նե այդ փաստարկներին, իրավական հիմքերին կամ ապացույցներին անդրադառնալն անհրաժեշտ չէ տվյալ դատական ակտի կայացման համար:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ Եվրոպական դատարան) իր մի շարք վճիռներում ներպետական դատարանների կողմից կայացված որոշումների չպատճառաբանվածությունը կամ ոչ բավարար պատճառաբանվածությունը դիտելով որպես անձի արդար դատական քննության իրավունքի խախտում, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանների կողմից կայացվող որոշումները պետք է ողջամտորեն պարունակեն այդ դատական ակտերի կայացման համար հիմք հանդիսացած պատճառաբանություններ՝ կողմերի լսված լինելու հանգամանքը ցույց տալու, ինչպես նան արդարադատության իրականացման նկատմամբ հրապարակային հսկողություն ապահովելու նպատակով, սակայն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը չի կարող ընկալվել որպես պահանջ՝ մանրամասնորեն պատասխանելու կողմերի ներկայացրած բոլոր փաստարկներին: Ըստ այդմ, այն հարցը, թե դատարանը պատշաճորեն կատարել է, արդյոք, դատական ակտը պատճառաբանելու իր պարտականությունը, կարող է պարզվել միայն յուրաքանչյուր կոնկրետ գործի հանգամանքների լույսի ներքո (տե՛ս, Սալովե ընդդեմ Ուկրաինայի գործով Եվրոպական դատարանի 06.09.2005 թվականի վճիռը, 89-րդ կետ, Գարսիա Ռուիզե ընդդեմ Իսպանիայի գործով Եվրոպական դատարանի 21.01.1999 թվականի վճիռը, 26-րդ կետ):
Դատարանները պարտավոր են քննել հայցվորների հիմնական փաստարկները (տես, Թսշօջօս-ն ընդդեմ Ռումինիայի գործով Եվրոպական դատարանի 24.08.2005 թվականի վճիռը, 67րդ կետ, Քօոճժշօ-ն ընդդեմ Վրաստանի գործով Եվրոպական դատարանի 07032006 թվականի վճիռը, 35րդ կետ), առանձնահատուկ, համապատասխան ն կարնոր կետերը (տե'ս, Խ7/ու Ցլռոօ 1՛օժ/ոջ Լմ զոժ /ուռոօՏ 1ռուստ Ոճժյոց Լն ընդդեմ Ուկրաինայի գործով Եվրոպական դատարանի 31.05.2021 թվականի վճիռը, 82-րդ ն 84-րդ կետեր):
Այսպիսով, Եվրապական դատարանի կողմից ներկայացված դիրքորոշումների համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտի պատճառաբանվածության չափանիշի պահպանվածությունը ի թիվս այլնի դրսնորվում է նան հայցի հիմք հանդիսացող բոլոր էական ն կարնոր փաստարկներին անդրադառնալով Ա համապատասխան եզրահանգում կատարելով, որպիսի պարտականության չկատարումը դատարանի կողմից հանգեցնում է դատական ակտի ոչ լիարժեք
պատճառաբանվածության:
9
ՀՀ սահմանադրական դատարանը 09.04.2007 թվականի թիվ ՍԴՈ-690 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որի համաձայն՝ պատճառաբանվածության վերաբերյալ նորմատիվ պահանջը կարնոր երաշխիք է ինչպես արդարադատության մատճելիությունը, այնպես էլ անձանց սահմանադրական իրավունքների դատական պաշտպանության արդյունավետությունն ապահովելու համար:
Ներկայացված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածով սահմանված լիազորություններիի իրացման ։առանձնահատկություններին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում վկայակոչել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածը: Այսպես՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն գործն ըստ էության լուծող դատական ակտի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը՝
1) մերժում է վերաքննիչ բողոքը՝ դատական ակտը թողնելով անփոփոխ, իսկ այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը, սակայն վարչական դատարանի կայացրած՝ գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.
2) ամբողջութամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը՝ ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով վարչական դատարանի դատական ակտը՝ բեկանված մասով գործն ուղարկելով վարչական դատարան՝ նոր քննության, ն սահմանելով նոր քննության ծավալը, իսկ չբեկանված մասով դատական ակտը թողնելով անփոփոխ.
3) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում նե փոփոխում է վարչական դատարանի ակտը՝ կայացնելով նոր դատական ակտ, եթե վարչական դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, ն եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից, իսկ բողոքարկված ն չբեկանված մասով դատական ակտը թողնում է անփոփոխ.
4) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը ն կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը, իսկ բողոքարկված ն չբեկանված մասով դատական ակտը թողնում է անփոփոխ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտի վերաքննության արդյունքում ՀՀ վերաքննիչ դատարանն իրացնում է վարչական դատարանի դատական ակտը բեկանելու ն փոփոխելու լիազորությունը ն կայացնում է նոր դատական ակտ, եթե վարչական դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, նե եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից, այսինքն՝ նշված երկու պայմանների միաժամանակյա առկայությունը կարող է հանդիսանալ բավարար ն անհրաժեշտ պայման ՀՀ վարչական դատարանի դատական ակտը փոփոխելու համար:
Անդրադառնալով նոր քննության լիազորության իրացմանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ որոշ դեպքերում, անձի՝ դատարանի մատչելիության ն դատական պաշտպանության իրավունքնեի արդյոււավետ իրականացման երաշխիքների պաշտպանությունը, ինչպես նան դատարանների միջն ձնավորված գործառութային կապի սկզբունքի արդյունավետ կենսագործումը կարող է ապահովվել միայն վերադաս դատարանի կողմից գործը նոր քննության ուղարկելու արդյունքում` երաշխավորելով նան
10
վերադասության կարգով դատական ակտերի օրինականության վերահսկման սկզբունքի անխախտելիությունը (տե՛ս, «Սուրբ (Թերեզայի անվան բժշկական համալսարան» ՍՊ ընկերությունն ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ն սպորտի նախարարության թիվ ՎԴ/1244/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.03.2024 թվականի որոշումը):
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատարանի կողմից հայցի հիմք հանդիսացող որնէ փաստարկին չանդրադառնալը ն քննության առարկա չդարձնելը դատական ակտի բողոքարկման փուլում բացառում է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից ՀՀ վարչական դատարանի դատական ակտը բեկանելու ն փոփոխելու լիազորության իրացման համար օրենսդրի կողմից սահմանված պայմաններից մեկը, հետնաբար նշված պարագայում ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը պարտավոր է բեկանել ՀՀ վարչական դատարանի դատական ակտը ն հայցի հիմք հանդիսացող մնացած փաստարկները քննարկման առարկա դարձնելու նպատակով գործն ուղարկել նոր քննության:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սուն վարչական գործը հարուցվել է Ընկերության կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 21.12.2022 թվականի թիվ 3214356 արձանագրությունը:
Դատարանը 25.05.2023 թվականի վճռով Ընկերության հայցը բավարարել է հետնյալ պատճառաբանությամբ. «(..) ուսումնասիրելով Պատասխանողի կողմից Դատարան ներկայացրած վիճարկվող վարչական ակտի կայացման համար հիմք հանդիսացած վարչական վարույթի նյութերը, արձանագրում է, որ դրանցում առկա չէ որնէ փաստաթուղթ, որը կվկայի այե մասինե, որ առկա է եղել հանձնարարագրում եշված' ՀՀ հարկային օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կերով սահմանված հիմքը: Մասնավորապես, հանձնարարագրում ՀՀ հարկային օրենսգրքի համապատասխան նորմի մատեանշումը' առաեց այդ հիմքերի առկայության, չի կարող համարվել ՀՀ հարկային օրենսգրքի 343-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կերով սահմանված պահանջի պահպանում:
Միաժամանակ, անդրադառնալով Պատասխանողի կողմից գրավոր առարկությունով նշված այն հանգամանքիե, որ Հայցվորի կողմից սեպտեմբերի 1-ին ն 6-ին ՀԴՄ-ի միջոցով կանխիկ եղանակով մուտքագրվել է համապատասխանաբար 430.000 ն 420.000 ՀՀ դրամ կանխավճար ն նույն օրը ՀԴՄ-ի միջոցով վերադարձ է կատարվել որից կարելի է ենթադրել, որ ընկերությունը մուտքագրված գումարների վերադարձ է կազմակերպում, որը ՀՀ հարկային օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով ըեկերության մոտ հսկիչ գեում կատարելու հիմք է հանդիսանում, Դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ նշված գործառնությունն ինքեին, չի կարող վկայել ՀՀ հարկային օրենսգրքի 345րդ հոդվածի 2րդ մասի 2րդ կետով ենախատեսված տեղեկությունների անհամապատասխանության մասին փաստող գործառնություն, եթե նման գործառնության հետնանքով որնէ անհամապատասխանություն հնարավոր չէ մատեացույց անել: Տվյալ պարագայում Պատասխանողը, մատնացույց անելով խեդրո առարկա գործառնությունները,
11
որնէ կերպ դրանք չի կապել ՀՀ հարկային օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված տեղեկությունների անհամապատասխանությանը հանգեցնող վերլուծության հետ:
Ինչ վերաբերում է Պատասխանողի կողմից մատեանշված ն գրավոր առարկությանը կից ներկայացված «Չափագրումների կամ հսկիչ գնումների իրականացման հայտ»-ին, Դատարանն անհրաժեշտ է համարում եշել, որ եշված փաստաթուղթն ինքեին չի կարող վկայել ՀՀ հարկային օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված հիմքի առկայության մասին:
Ամփոփելով վերոգրյալը' Դատարանը հանգում է այն եզրակացության, որ վիճարկվող վարչական ակտը կայացվել է ՀՀ հարկային օրենսգրքի վերը նշված պահանջների խախտմամբ, այե է' հանձեարարագիրը տրվել է ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտմամբ, քանի որ չի եղել հսկիչ գնում իրականացնելու հիմքերը, հետնաբար վիճարկվող 21.12.2022 թվականի թիվ 3214356 վարչական ակտը ոչ իրավաչափ է ն ենթակա է անվավեր ճանաչման (...)»:
Վերաքննիչ դատարանը 16.01.2024 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը բավարարել է՝ Դատարանի վճիռը բեկանել ն փոփոխել է'՝ հայցը մերժել է՝ պատճառաբանելով, որ «(.) սույն վարչական գործում առկա ապացույցներով հաստատվում ՀՀ հարկային օրենսգրքի 345-րդ հոդվածի 2րդ մասի 2րդ կետով սահմանված հիմքերը կիրառելու համար անհրաժեշտ փաստակազմերի առկայությունը, մասնավորապես՝ գործում առկա հայտը հանդիսանում է որպես վերաբերելի ապացույց, որով կարող է հավաստվել Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված առանձին ապրանքների արտադրության ն շրջանառության ֆիզիկական ծավալների, իրացման փաստացի գների (այդ թվում' միջին), ինչպես նան կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների ծավալեերի ն դրանց փաստացի գների (այդ թվում" միջին) վերաբերյալ հաշվետվությունների, հսկիչ դրամարկղային մեքենաներով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարների, գործարքների ն գործողությունների փաստաթղթավորման նպատակով կիրառվող հաշվարկային փաստաթղթերի տվյալների, հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկեեի ն հարկային մարմին ներկայացված (այդ թվում երրորդ անձից ստացված) տեղեկությունների անհամապատասխանությունները:
(չ-.) սույն դեպքում ՀՀ հարկային օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հիմքով Պատասխանողի կողմից տրված հանձնարարագիրը հիմեավոր է' հիմք ըեդունելով այե հանգամանքը, որ գործում առկա վերը եշված փաստով ապացուցվում է այդ դրույթի կիրառելիության համար օրենքով սահմանված անհրաժեշտր հիմքերի առկայությունը, հետնաբար (...) Դատարանի եզրահանգումներն այս մասով հիմնավոր չեն:
(:-.) Վերաքննիչ դատարանը փաստում է նան, որ գործում առկա մյուս ապացույցները, մասեավորապես՝ 05.12.2022 թվականի արձանագրությունը (որը ստորագրված է նան Ընկերության վաճառքի մենեջեր Տաթնիկ Սարգսյանի կողմից), 05.12.2022 թվականի «Հսկիչ գեման արդյունքում վաճառված ապրանքների հետընդունման» թիվ 3214356/2 ակտը, 05.12.2022 թվականի Ընկերության վաճառքի մենեջեր Տաթնիկ Սարգսյանի կողմից տրված հայտարարությունը, Վերաքենիչ դատարանին հիմք են տալիս գալու հետնության' վիճարկվող վարչական ակտի իրավաչափ լինելու մասին (...)»:
12
Վերոգրյալ՝։ իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում որպես Կոմիտեի 21.12.2022 թվականի թիվ 3214356 արձանագրությունն Օ:անվավեր ճանաչելու հիմնավորումներ սույն վարչական գործի հարուցման համար հիմք հանդիսացող հայցադիմումում Ընկերության կողմից ներառվել են հետնյալ փաստարկները.
1 Ընկերությունում ուսումնասիրություն իրականացնելու համար ՀՀ հարկային օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված հիմք առկա չի եղել,
2. Կոմիտեի նախագահի փոխարինողի կողմից տրված հանձնարարագրում առկա չի եղել նան ՀՀ հարկային օրենսգրքի 343-րդ հոդվածի 6-րդ մասի 7-րդ կետով սահմանված պահանջի ուժով արտագնա ուսումնասիրության՝ հսկիչ գնման իրականացման վայրի կամ վայրերի նշումները: Հանձնարարագրում նշվել լ թէ միայն Ընկերության գտնվելու (հաշվառման) վայրի հասցեն՝ «ԵՐԵՎԱՆ ԴԱՎԻԹԱՇԵՆ ԹՂՄ., «ՄԵՆԱՏՈՒՆ»», մինչդեռ ուսումնասիրություն իրականացնող տեսուչները հսկիչ գնումը կատարել են «ք. Երնան Փիրումյան 5» հասցեում, որի վերաբերյալ որնէ նշում առկա չէ հանձնարարագրում: Այսինքն, ստուգող տեսուչների կողմից կատարվել են գործողություններ մի վայրում (հասցեում), որտեղ վերջիններս գործողություններ կատարելու լիազորություններ չեն ունեցել,
Յ. ուսումնասիրություն իրականացնող տեսուչների կողմից սխալ է կիրառվել ՀՀ հարկային օրենսգրքի 49-րդ հոդվածի 8-րդ մասը, 416-րդ հոդվածի 2-րդ մասը, քանի որ Ընկերության մոտ բացակայել է իրավախախտման դեպքը (տե՛ս, հայցադիմումը՝ գ. թ. 2-6):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանն իր վճռում անդրադարձել է վերը նշված փաստարկներից միայն առաջինին՝ գտնելով, որ հանձնարարագրում ՀՀ հարկային օրենսգրքի համապատասխան նորմի մատնանշումը՝ առանց այդ հիմքերի առկայության, չի կարող համարվել ՀՀ հարկային օրենսգրքի 343-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով սահմանված պահանջի պահպանում:
Ինչ վերաբերում է Կոմիտեի 21.12.2022 թվականի թիվ 3214356 արձանագրությունն անվավեր ճանաչելու մասին Ընկերության կողմից հայցադիմումով ներկայացված մյուս հիմնավորումներին, Ձ: ապա դրանց վերաբերյալ որնէ դիրքորոշում Դատարանը չի արտահայտել:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սուն պարագայում Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը, հայցը բավարարելով միայն հանձնարարագիրը ՀՀ հարկային օրենսգրքի 343-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով սահմանված պահանջին չհամապատասխանելու հիմքով, չի անդրադարձել հայցում ներկայացված մնացած փաստարկներին, այն է՝ Դատարանը դատական ակտի պատճառաբանական մասում քննության առարկա չի դարձրել Ա անդրադարձ չի կատարել հանձնարարագիրը ՀՀ հարկային օրենսգրքի 343-րդ հոդվածի 6-րդ մասի 7-րդ կետին համապատասխանելու, ինչպես նան ուսումնասիրություն իրականացնող տեսուչների կողմից ՀՀ հարկային օրենսգրքի 49-րդ հոդվածի 8-րդ մասը, 416-րդ հոդվածի 2-րդ մասը սխալ կիրառված լինելու մասին հայցվորի փաստարկներին, մինչդեռ սույն պարագայում
13
վերջինս ներկայացված հայցում մատնանշել է նան, որ ստուգող տեսուչների կողմից կատարվել| րլ են գործողություններ մի վայրում (հասցեում), որտեղ վերջիններս գործողություններ կատարելու լիազորություններ չեն ունեցել Մասնավորապես Ընկերությունը պնդել է, որ հանձնարարագրում առկա չէ ՀՀ հարկային օրենսգրքի 343-րդ հոդվածի 6-րդ մասի 7րդ կետով սահմանված պահանջի ուժով արտագնա ուսումնասիրության՝ հսկիչ գնման իրականացման վայրի կամ վայրերի նշումները: Հանձնարարագրում նշվել է միայն Ընկերության գտնվելու (հաշվառման) վայրի հասցեն՝ «ԵՐԵՎԱՆ ԴԱՎԻԹԱՇԵՆ ԹՂՄ., «ՄԵՆԱՏՈՒՆ»», մինչդեռ ուսումնասիրություն իրականացնող տեսուչները հսկիչ գնումը կատարել են «ք. Երնան Փիրումյան 5» հասցեում, որի վերաբերյալ որնէ նշում առկա չէ հանձնարարագրում: Միննուն ժամանակ հայցադիմումում Ընկերությունը պնդել է, որ իրավախախտման դեպքը բացակայել է: Հետնաբար, Դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն չին տալիս Վերաքննիչ դատարանին իրացնելու իր՝ Դատարանի դատական ակտը բեկանելու ն փոփոխելու լիազորությունը, այսինքն՝ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, Վերաքննիչ դատարանը հայցում ներկայացված մնացած փաստարկներին անդրադառնալու ն վարչական ակտի նյութական իրավաչափությունը քննարկման առարկա դարձնելու հիմքով պետք է գործն ուղարկեր նոր քննության:
Միննույն ժամանակ անդրադառնալով վարչական ակտի իրավաչափությունը միայն մեկ հիմքով, այն է Ընկերությունում ուսումնասիրություն իրականացնելու համար ՀՀ հարկային օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված հիմքի առկայության կամ բացակայության մասով, գնահատելու արդյունքում Վերաքննիչ դատարանի մոտ ձնավորված իրավական դիրքորոշման հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետնյալը.
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ (այսուհետ` նան Օրենսգիրք) 328-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկային հսկողությունը հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողությունն է՝ հարկային մարմնին վերապահված լիազորությունների շրջանակներում հարկային մարմնի (պաշտոնատար անձանց)` Օրենսգրքով նախատեսված գործողությունների ամբողջությունը: Օրենսգրքի կիրառության իմաստով՝ հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտեր են համարվում Օրենսգրքի 2-րդ հոդվածով սահմանված հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերը, ինչպես նան այն իրավական ակտերը, որոնց պահանջների կատարման նկատմամբ հսկողության լիազորություններն այդ իրավական ակտերով վերապահված են հարկային մարմնին:
Օրենսգրքի 333-րդ հոդվածի համաձայն՝ հարկային հսկողությունն իրականացվում է հետնյալ եղանակներով՝
Ը)
2) հարկային ուսումնասիրություններ.
(2:
Օրենսգրքի 343-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկային ուսումնասիրությունը հարկային մարմնի լիազորությունների շրջանակներում սույն գլխով սահմանված կարգով
14
իրականացվող ընթացակարգ է, որի նպատակն է հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջներին դրանց կատարման համապատասխանությունը պարզելը, այդ պահանջների խախտումները կանխելն ու խափանելը, դրանց հայտնաբերելը, սույն բաժնով սահմանված դեպքերում հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերով սահմանված կարգով հարկային պարտավորություննեի առաջադրումն ու հայտնաբերված խախտումների համար պատասխանատվություն կիրառելը:
Նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն հարկային հսկողության շրջանակներում հարկային ուսումնասիրություններն իրականացվում են հետնյալ եղանակներով.
(...
2) արտագնա` հարկային մարմնի լիազորությունների շրջանակներում հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների կատարման ճշտությունը պարզելու նպատակով սույն գլխով սահմանված կարգով հարկ վճարողի մոտ իրականացվող ուսումնասիրություն: (....)»:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` հարկային հսկողության շրջանակներում արտագնա հարկային ուսումնասիրության տեսակներից է նան հսկիչ գնումը:
Նույն հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ հարկային ուսումնասիրությունների արդյունքում հարկային պարտավորություններ չեն առաջանում, բացառությամբ հետնյալ դեպքերի.
(...)
3) հսկիչ գնման արդյունքում արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների գրանցման կարգի՝ Օրենսգրքի 414-րդ հոդվածով սահմանված խախտումներ կամ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության Ա (կամ) հսկիչ դրամարկղային մ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 28 հոկտեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ՎԴ/0992/05/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
