Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Դատական — ՍԴ3/0834/02/19
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Դատական — ՍԴ3/0834/02/19

Վճռաբեկ դատարանՍԴ3/0834/02/1931 մարտի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ըստ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ Հրաչ, Սուրեն, Արաքսյա, Մուշեղ, Մելան ն Հայկ Մանուչարյանների ու Սեդա Մինասյանի (այսուհետ` նան Համապատասխանողներ)՝ ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.07.2022 թվականի որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է համատեղ սեփականության իրավունքով Համապատասխանողներին պատկանող ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքու

Ամբողջ Տեքստ

ԱՅ»

ԱԵՏԱՆ

Ս /ՀՅԱՀ

Աե, ՅԵ

ՀՀԲԺ ՑԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ՍԴՅ/0834/02/19 դատարանի որոշում 2023թ.

Քաղաքացիական գործ թիվ ՍԴՅ/0834/02/19

Նախագահող դատավոր՝ Տ. Նազարյան

Դատավորներ՝ Ն. Կարապետյան

Կ. Չիլինգարյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող ն զեկուցող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

2023 թվականի մարտի 31-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ Հրաչ, Սուրեն, Արաքսյա, Մուշեղ, Մելան ն Հայկ Մանուչարյանների ու Սեդա Մինասյանի (այսուհետ` նան Համապատասխանողներ)՝ ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.07.2022 թվականի որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է համատեղ սեփականության իրավունքով Համապատասխանողներին պատկանող ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքում գտնվող 2.885իհա մակերեսով հողամասից բնեղենով առանձնացնել պարտապան Հրաչ Մանուչարյանին պատկանող 1/8 բաժինը՝ դրա վրա դատարանի վճռով սահմանված բռնագանձումը տարածելու համար, իսկ բաժինն առանձնացնելու անհնարինության կամ աննպատակահարմարության դեպքում այդ գույքը վաճառել հրապարակային սակարկություններով՝ ստացված գումարը հետագայում բաշխելով

2

ընդհանուր սեփականության մասնակիցների միջն՝ նրանց բաժիններին համաչափ՝ բռնագանձումը տարածելով Հրաչ Մանուչարյանին հասանելիք գումարի վրա:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 24.02.2022 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը կարճվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.07.2022 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է ն Դատարանի 24.02.2022 թվականի «Քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Հարություն Չադրյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 195-րդ, 197-րդ ն 200-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1ին մասի 5-րդ կետը:

Բողոք բերած անձը եշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը կիրառել է թիվ ԼԴԼ/0721/02/20, թիվ ԼԴԶ/0055/02/21, թիվ ԼԴԼՂՀ22/02/20, թիվ ԼԴԶ/0403/02/19, թիվ ԼԴ4/0713/02/19, թիվ ԼԴ2/1266/02/19 ն թիվ ԱՐԴԼ/0846/02/20 քաղաքացիական գործերով ստորադաս դատարանների օրինական ուժի մեջ մտած դատական ակտերում ու թիվ ԵԱՆԴ/1984/02/08 ն թիվ ԱՐԴԼ/0004/02/18 քաղաքացիական գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման մեջ նույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 195-րդ, 197րդ ն 200-րդ հոդվածների կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, քանի որ օրենքի միատեսակ կիրառումն ապահովելու նպատակից ելնելով անհրաժեշտ է իրավունքի զարգացում՝ կապված համատեղ կամ բաժնային համասեփականատերերի շարքում մահացած սեփականատիրոջ առկայութթան պարագայում համատեղ կամ բաժնային սեփականության ներքո գտնվող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու անհնարինության դեպքում այդ բաժնի գնմանն ուղղված առաջարկի, ինչպես նան գնման նախապատվության իրավունքի հետ՝ հաշվի առնելով սեփականության ն ժառանգության ինստիտուտները, ինչպես նան պարտատիրոջ Սահմանադրությամբ ու Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքները:

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.07.2022 թվականի որոշումը Ա գործն ուղարկել նոր քննության:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

Յ

7 19.08.2019 թվականին Ընկերությունը հայց է հարուցել Դատարան ընդդեմ Հրաչ, Սուրեն, Արաքսյա, Մուշեղ, Մելան ն Հայկ Մանուչարյանների ու Սեդա Մինասյանի՝ պահանջելով համատեղ սեփականության իրավունքով վերջիններիս պատկանող՝ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքում գտնվող 2.885հա մակերեսով հողամասից բնեղենով առանձնացնել պարտապան Հրաչ Մանուչարյանին պատկանող 1/8 բաժինը՝ դրա վրա դատարանի վճռով սահմանված բռնագանձումը տարածելու համար, իսկ բաժինն առանձնացնելու անհնարինության կամ աննպատակահարմարության դեպքում այդ գույքը վաճառել հրապարակային սակարկություններով ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջն՝ նրանց բաժիններին համաչափ՝ բռնագանձումը տարածելով Հրաչ Մանուչարյանին հասանելիք գումարի վրա (հատոր 1-ին, գ.թ. 2-32).

2) Համապատասխանողներից Արաքսյա Մանուչարյանը մահացել է մինչն վերը նշված հայցի հարուցումը՝ 23.01.2017 թվականին, իսկ Սուրեն Մանուչարյանը մահացել է նույն հայցը հարուցվելուց հետո՝ 15.02.2020 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 59, 149).

3) Դատարանի 15.10.2020 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է մինչե Արաքսա Մանուչարյանի ն Սուրեն Մանուչարյանի իրավահաջորդության հարցի լուծումը (հատոր 2-րդ, գ.թ. 28, 29).

4) Դատարանի 19.01.2022 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել է՝ «Սուրեն Մանուչարյանի ն Արաքսյա Մանուչարյանի մահից ավելի քան 6 ամիս անցնելու նե նրանց իրավահաջորդության վերաբերյալ տեղեկություններ դատարանին չներկայացվելու» հիմքով՝ պայմանով, որ «գործի վարույթի կասեցման հիմքի պահպանված լինելու հանգամանքը ենթակա է պարզման դատական նիստով» (հատոր 2-րդ, գ.թ. 45).

5) Դատարանի 24.02.2022 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը կարճվել է՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով՝ հայցը մինչն հարուցումը մահացած պատասխանողի դեմ հարուցված լինելու պատճառաբանությամբ (հատոր 2-րդ, գ.թ. 68, 69):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին ն 3-րդ կետերի իմաստով՝ քանի որ՝

3 Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը կիրառել է թիվ ԼԴԼՕ0721/02/20, թիվ ԼԴԶ/0055/02/21, թիվ ԼԴՈ22/02/20, թիվ ԼԴԶ/0403/02/19, թիվ ԼԴ4/0713/02/19, թիվ ԼԴ2/1266/0219 Ան թիվ ԱՐԴԼ/0846/02/20 քաղաքացիական գործերով ստորադաս դատարանների օրինական ուժի մեջ մտած դատական ակտերում նույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ,

2) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով գործի վարույթն ամբողջությամբ կարճելու հարցին

4

այն դեպքում, երբ գործին մասնակցում են մի քանի պատասխանողներ, որոնցից մեկը կամ մի քանիսը մահացել են միեչն հայցի հարուցումը, մյուսը (մյուսները)' դրանից հետո, ն մյուս համապատասխահողեերը ողջ են:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ այն գործով, որին պետք է մասնակցեր մահացած կամ մահացած ճանաչված անձի ժառանգը, եթե ժառանգությունը դեռնս ոչ ոք չի ընդունել, որպես ժառանգի ներկայացուցիչ հանդես է գալիս ժառանգական գույքի պահպանման ն կառավարման համար նշանակված անձը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե գործին մասնակցող անձը մահացել է, ն վիճելի իրավահարաբերությունը թույ է տալիս իրավահաջորդություն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը գործի վարույթի կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալու մասին իրեն հայտնի դառնալուց հետո՝ եռօրա ժամկետում, իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ վերսկսում է գործի վարույթը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե հայցը հարուցվել է մինչն հարուցումը մահացած պատասխանողի դեմ:

Վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով գործին մասնակցող քաղաքացու մահվան հիմքով գործի վարույթը կասեցնելու հարցին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ գործի վարույթի կասեցումը գործի քննության ընթացքում այնպիսի հանգամանքի ի հայտ գալն է, որն ըստ էության արգելակում է գործի հետագա ընթացքը: Միաժամանակ, օրենքով գործի վարույթի կասեցման համար նախատեսված են երկու խումբ հիմքեր: Դրանցից առաջին խումբը վերաբերում է սպառիչ թվարկված այն հիմքերին, որոնց առկայության դեպքում գործի քննության շարունակումը դառնում է անհնարին, ե դատարանը պարտավոր է դրանցից որնէ մեկի ի հայտ գալուց հետո կասեցնել գործի վարույթը: Այդպիսի հիմքերից է նան գործին մասնակցող քաղաքացու մահը, որի դեպքում գործի կողմերից մեկը դուրս է մնում հետագա դատավարությունից, ինչը բացառում է դրա շարունակումը: Իսկ երկրորդ խումբը վերաբերում է այն հիմքերին, որոնց առկայությունը գործի քննության հետագա շարունակումը կարող է դարձնել անհնարին կամ դժվարացնել, ն դատարանը, ելնելով գործի փաստական հանգամանքներից, յուրաքանչյուր դեպքում պետք է որոշի գործի հետագա քննության շարունակման նպատակահարմարությունը: Այդ իսկ պատճառով երկրորդ խումբ հիմքերն օրենքով սպառիչ թվարկված չեն, այլ դատարանին իրավունք է տրված օրենքով նախատեսված այլ դեպքերում նս կասեցնել գործի վարույթը: Այսինքն՝ գործի վարույթի կասեցումը չի կարող կրել ձնական բնույթ, իսկ դրա միակ նպատակը գործի շարունակմանը խոչընդոտող հանգամանքների վերացումն է (տես, Սամվել, Սահակ ն Սուլթան Մարկոսյաններն ըեդդեմ Լուսիկ Գնորգյանի ն մյուսների թիվ ԵԿԴ/0808/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.11.2013 թվականի որոշումը):

Վերը նշված նորմերի մեկնաբանությունց բխում է, որ օրենսդիրն առանձին-առանձին իրավակարգավորման է ենթարկել գործին մասնակցող անձի

5

մահվան դեպքում գործի հետագա ընթացքը լուծելու հարցը՝ սահմանելով, որ բոլոր այն դեպքերում, երբ պարզվում է, որ հայցը հարուցվել է մինչն դրա հարուցումը մահացած պատասխանողի դեմ, ապա տվյալ գործի վարույթը ենթակա է կարճման, իսկ եթե գործին մասնակցող անձը, այդ թվում` նան պատասխանողը, մահացել է հայցը հարուցվելուց հետո ն վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն, ապա բոլոր այդ դեպքերում դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարութը մինչն իրավահաջորդության հարցի լուծումը, իսկ նշված հանգամանքը վերանալու մասին իրեն հայտնի դառնալուց հետո` եռօրյա ժամկետում, իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ վերսկսել գործի վարույթը: Ընդ որում, այն գործով, որին պետք է մասնակցեր մահացած կամ մահացած ճանաչված անձի ժառանգը, եթե ժառանգությունը դեռնս ոչ ոք չի ընդունել, որպես ժառանգի ներկայացուցիչ հանդես է գալիս ժառանգական գույքի պահպանման ն կառավարման համար նշանակված անձը:

Ինչպես նշվեց վերը, Վճռաբեկ դատարանը նան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ պայմանավորված նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է նրանով, որ առկա է եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը զարգացնելու խնդիր, քանի որ օրենսդիրն առանձին չի կարգավորել գործի հետագա ընթացքն այն դեպքում, երբ գործով առկա են մի քանի պատասխանողներ, որոնցից մեկը մահացել է մինչն հայցի հարուցումը, իսկ մյուսը (մյուսները)՝ հայցը հարուցվելուց հետո:

Այդ կապակցությամբ Վճռաբեկ դատարանը, վերը նշված դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է ենթակա կարգավորման գործի հետագա ընթացքը վերը նշված դեպքում, արձանագրում է, որ այդ դեպքում նս վերը նշված դիրքորոշումները ենթակա են կիրառման, այսինքն՝ գործի վարույթը ենթակա է կարճման բացառապես մինչն հայցի հարուցումը մահացած պատասխանողի մասով, իսկ հայց հարուցելուց հետո մահացած պատասխանողի (պատասխանողների) մասով գործի վարույթն օրենքով նախատեսված դեպքում ենթակա է կասեցման, որից հետո՝ համապատասխան հիմքերով պայմանավորված վերսկսման: Ընդ որում նշված դիրքորոշումը հավասարապես կիրառելի է նան այն դեպքերում, երբ բացի նշված անձանցից, գործին մասնակցում են նան այլ անձինք, որոնք ողջ են:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Ընկերությունը 19.08.2019 թվականին հայց է հարուցել Դատարան ընդդեմ Հրաչ, Սուրեն, Արաքսյա, Մուշեղ, Մելան ն Հայկ Մանուչարյանների ու Սեդա Մինասյանի՝ պահանջելով համատեղ սեփականության իրավունքով վերջիններիս պատկանող՝ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքում գտնվող 2.885հիա մակերեսով հողամասից բնեղենով առանձնացնել պարտապան Հրաչ Մանուչարյանին պատկանող 1/8 բաժինը՝ դրա վրա դատարանի վճռով սահմանված բռնագանձումը տարածելու համար, իսկ բաժինն առանձնացնելու անհնարինության կամ աննպատակահարմարության դեպքում այդ գույքը վաճառել հրապարակային սակարկություններով ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջն՝ նրանց բաժիններին համաչափ՝ բռնագանձումը տարածելով Հրաչ Մանուչարյանին հասանելիք գումարի վրա:

6

Մինչ նշված հայցը Դատարան հարուցելը համապատասխանողներից Արաքսյա Մանուչարյանն արդեն 23.01.2017 թվականին մահացած է եղել:

Համապատասխանողներից Սուրեն Մանուչարյանը մահացել է հայց հարուցվելուց հետո՝ գործի քննության ժամանակ՝ 15.02.2020 թվականին:

Ընդ որում, վճռաբեկ բողոքի քննությամբ պարզվեց նան, որ հայցը հարուցվելուց հետո` 15.11.2021 թվականին, մահացել է Համապատասխանողներից նան Մուշեղ Մանուչարյանը:

Դատարանի 15.10.2020 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը կասեվե է մինն Արաքսա Մանուչարյանի ն Սուրեն Մանուչարյանի իրավահաջորդության հարցի լուծումը, որից հետո Դատարանի 19.01.2022 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել է այն պատճառաբանությամբ, որ «Սուրեն Մանուչարյանի ն Արաքսյա Մանուչարյանի մահից անցել է ավելի քան 6 ամիս ն դատարանին չեն ներկայացվել նրանց 0իրավահաջորդության վերաբերյալ տեղեկություններ»:

Դրանից հետո՝ 24.02.2022 թվականին, Դատարանը, պատճառաբանելով, որ «ներկայացվել է ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին, որի դեպքում բաժնային սեփականության մասնակիցներից յուրաքանչյուրի իրավունքները պետք է պաշտպանված լինեն, ինչը տվյալ դեպքում անհնար է ապահովել, իսկ դա շղթայական կապված է գույքի նկատմամբ հայցվորի ներկայացրած պահանջի շրջանակներում նախատեսած գործողություները օրենքի 6սահմաններում նե ընթացակարգով իրականացնելու հետ», ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, որոշում է կայացրել գործի վարույթն ամբողջությամբ կարճելու մասին՝ հայցը մինչն հարուցումը մահացած պատասխանողի դեմ հարուցված լինելու հիմքով:

Վերաքննիչ դատարանը Ընկերության վերաքննիչ բողոքը մերժել է ն Դատարանի 24.02.2022 թվականի «Քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին» որոշումը թողել է օրինական ուժի մեջ պատճառաբանելով, որ «հայցը ներկայացվել է համասեփականատերերից մեկի բաժինն առանձնացնելու կամ ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջով, ուստի Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ խնդրո առարկա վարելահողի բոլոր սեփականատերերը պետք է օգտվեն այդ գույքից պարտապանին պատկանող բաժինը գնելու՝ Քաղաքացիական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1ին մասով նախատեսված նախապատվության իրավունքից, իսկ առանց մահացած պատասխանողների իրավահաջորդության հարցի լուծման հնարավոր չէ պարզել համատեղ սեփականության իրավունքի օբյեկտ հանդիսացող անշարժ գույքից պարտապանի բաժինը գնելու հարցում ընդհանուր սեփականության բոլոր մասնակիցների կամահայտնությունը, այսինքն՝ անհնարին է համատեղ սեփականության իրավունքի օբյեկտ հանդիսացող վարելահողից պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու հնարավորությունը: Արդյունքում՝ անկախ գործով մի քանի պատասխանողների 6(համասեփականատերերի) առկայությունից, հայցի էությունից բխում է վերջիններիս սերտ փոխկապակցվածությունը, որպիսի պարագայում թեկուզն մեկ պատասխանողի բացակայությունը՝ մահվան հիմքով, ըստ էության, անհնարին է դարձնում գործի քննությունն առանց նշված պատասխանողի (վերջինիս իրավահաջորդության հարցի լուծման), հետնաբար՝ ստեղծված իրավիճակում

7

բաժնային սեփականության մասնակիցներից յուրաքանչյուրի իրավունքի պաշտպանությունն ապահովելն անհնարին լինելու ն. դրա՝ գույքի նկատմամբ հայցվորի ներկայացրած պահանջի շրջանակներում նախատեսած գործողություններն օրենքի սահմաններում ն ընթացակարգով իրականացնելու հետ շղթայական կապված լինելու վերաբերյալ Դատարանի հետնությունն իրավաչափ է, ուստի իրավաչափ է նան մինչն հայցի հարուցումը մահացած պատասխանողի՝ Արաքսյա Մանուչարյանի դեմ հարուցված գործի վարույթը Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի կիրառմամբ կարճելու մասին բողոքարկվող որոշումը, որպիսի պայմաններում «Քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին» Դատարանի 24.02.2022թ. որոշումը վերացնելու մասին բողոք բերած անձի պահանջը ենթակա չէ բավարարման»:

Վերոգրյալ դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով ՝Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք անհիմն են, քանի որ չեն բխում վերը նշված իրավական նորմերի մեկնաբանությունից, Ա չէին կարող բավարար հիմք հանդիսանալ վերաքննիչ բողոքը մերժելու համար, քանի որ, ինչպես արդեն իսկ նշվեց վերը, սույն գործի փաստերի համաձայն` մինչն սուն գործով հայցը Դատարան հարուցվելլը մահացել է համապատասխանողներից միայն Արաքսյա Մանուչարյանը, որի պայմաններում գործի վարույթը ենթակա էր կարճման բացառապես վերջինիս մասով: Միննույն ժամանակ, նկատի ունենալով, որ համապատասխանող Սուրեն Մանուչարյանը մահացել է հայցը հարուցվելուց հետո, վերը նշված դիրքրոշումների համաձայն` գործի վարույթը ենթակա էր կասեցման, որից հետո, համապատասխան հիմքերով պայմանավորված՝ վերսկսման, որպիսի դատավարական գործողությունները, ըստ էության, Դատարանը կատարել է: Այնուհետն,գործի քննությունը ենթակա էր շարունակման ընդհանուր կարգով:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանը, ըստ էության, այն մասին, որ «նման պահանջ ներկայացված լինելու պայմաններում գույքի բոլոր սեփականատերերը պետք է օգտվեն այդ գույքից պարտապանին պատկանող բաժինը գնելու նախապատվության իրավունքից, մինչդեռ առանց մահացած պատասխանողների իրավահաջորդության հարցի լուծման հնարավոր չէ պարզել համատեղ սեփականության իրավունքի օբյեկտ հանդիսացող անշարժ գույքից պարտապանի բաժիեը գնելու հարցում ընդհանուր սեփականության բոլոր մասնակիցեերի կամահայտնությունը, որպիսի պարագայում թեկուզն մեկ պատասխանողի բացակայությունը' մահվան հիմքով, ըստ էության, անհնարին է դարձնում գործի քննություն առանց եշված պատասխանողի (վերջինիս իրավահաջորդության հարցի լուծման» ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն չէր կարող բավարար հիմք հանդիսանալ գործի վարույթն ամբողջությամբ կարճելը իրավաչափ համարելու համար, քանի որ օրենսդիրն առանձին հայցապահանջների առումով վերը նշված պարտադիր կանոնից որնէ բացառություն չի նախատեսել:

Ավելին` Վճռաբեկ դատարանը, թիվ ԵԱՆԴ/1984/02/08 քաղաքացիական գործով քննելով «Ֆինքա» բարեգործական հիմնադրամի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.08.2009 թվականի որոշման դեմ ըստ «Ֆինքա» բարեգործական հիմնադրամի հայցի ընդդեմ (Թագուհի, Հովհաննես, Լուսինե ն Արման Թարխանյանների" բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառելու ն գումարի բռնագանձումը (Թագուհի (Թարխանյանի բաժնի վրա տարածելու պահանջների մասինե, 04.12.2009 թվականին կայացված որոշմամբ դիրքորոշում է հայտնել այն մասին,

8

որ «համատեղ սեփականության ներքո գտեվող բնակարանի սեփականատերերի միջն օրենքով կամ իրենց համաձայնությամբ բաժինները որոշված լինելու մասին քաղաքացիական գործում որնէ ապացուց առկա չլինելու պայմաններում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածի 2րդ կերի հիմքով Երնանի Հ. Հովհաննիսյան թաղամասի 25/1 շենքի թիվ 3 բնակարանի սեփականատերերի բաժինները հավասար են, այսինքե' յուրաքանչյուրինը 1/5-ական մաս, հետնաբար Թագուհի (Թարխանյաեը վիճելի բնակարանում ունի 1/5 մասի սեփականության իրավունք, որի վրա հնարավոր է բռնագանձում տարածել: Ինչ վերաբերում է Ելենա Հակոբյանի մահից հետո վիճելի գույքի մեջ բաժինները հստակ որոշված չլինելու մասին Վերաքենիչ դատարանի եզրահանգմանը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հանգամանքը, Թագուհի Թարխանյանի համատեղ սեփականության ներքո գտնվող բնակարանում 15 մասով սեփականության իրավունք ունենալու պայմաններում, սույն հայցի քննարկման սահմաններում չի կարող ունենալ էական նշանակություն, առավել նս, որ Դատարանի վճռի եզրափակիչ մասում ամրագրվել է, որ Ելենա Հակոբյանի բաժնեմասին հաշվարկվող գումարը պետք է թողնել հարկադիր կատարման ծառայության դեպոզիտ հաշվում՝ մինչն նրա ժառանգության նկատմամբ ձնակերպումը»:

Վճռաբեկ դաւրարանը, անդրադառնալով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մյուս հիմքերին, արձանագրում է հետնյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու նույն օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից, առնվազն մեկի առկայության հիմնավորումը:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանն արաձանագրում է, որ հիմնավոր է վճռաբեկ բողոքը նան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-րդ կետով նախատեսված հիմքով՝ պայմանավորված նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, վարույթ ընդունելու մասին վճռաբեկ բողոքում նշված հիմքը, քանի որ վճռաբեկ բողոքի քննությամբ հաստատվեց, որ Վերաքննի: դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը կիրառել է թիվ ԼԴԼ0721/02/20, թիվ ԼԴ2/0055/02/21, թիվ ԼԴԼՈԱ22/02/20, թիվ ԼԴ2/0403/02/19, թիվ ԼԴ4/0713/02/19, թիվ ԼԴԶ/266/0219 ն թիվ ԱՐԴԼ/0846/02/20 քաղաքացիական գործերով ստորադաս դատարանների օրինական ուժի մեջ մտած դատական ակտերում նուն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ:

Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է նրանով, որ ստորադաս դատարանները վերը նշված գործերով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը մեկնաբանելու արդյունքում, ի տարբերություն սույն գործով Վերաքննիչ դատարանի մեկնաբանման, քաղաքացիական գործի վարույթը կարճել են ոչ թե ամբողջությամբ, այլ` բացառապես մինչն հայցի հարուցումը մահացած ապատասխանող-ընդհանուր սեփականության մասնակցի մասով, իսկ մյուս պատասխանողների մասով հայցը բավարարվելու արդյունքում, ըստ էութան, վճիռ է (կայացվել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին` ստացված գումարը հետագայում բաշխելով

9

ընդհանուր սեփականության մասնակիցների միջն՝ նրանց բաժիններին համաչափ՝ մինչն հայցի հարուցումը մահացած պատասխանող-ընդհանուր սեփականության մասնակցի բաժնին համաչափ գումարը թողնելով հարկադիր կատարման ծառայության դեպոզիտ հաշվում:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը վերը նշված հանգամանքները դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի ն 390-րդ հոդվածի 3րդ մասերի ուժով «Վերաքննիչ դատարանի 15.07.2022 թվականի որոշումը մասնակիորեն` համապատասխանողներ Հրաչ, Սուրեն, Մուշեղ, Մելան ու Հայկ Մանուչարյանների ն Սեդա Մինասյանի դեմ ուղղված պահանջի մասով Դատարանի 24.02.2022 թվականի «Քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին» որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասով, բեկանելու համար: Ընդ որում, գործի նոր քննության ժամանակ անհրաժեշտ է նկատի ունենալ հայցը հարուցվելուց հետո' 15.11.2021 թվականին համապատասխանող Մուշեղ Մանուչարյանի մահացած լինելու հանգամանքը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ դատական ակտը մասնակիորեն բեկանելու ն բեկանված մասով գործը համապատասխան ստորադաս դատարան, տվյալ դեպքում` Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության ուղարկելու լիազորությունը՝ համապատասխանողներ Հրաչ, Սուրեն, Մուշեղ, Մելան ն Հայկ Մանուչարյանների ու Սեդա Մինասյանի դեմ ուղղված պահանջի մասով գործի հետագա ընթացքը սահմանված կարգով լուծելու համար:

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու ն բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են նույն գլխի |10-րդ գլուխ| կանոններին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

Նկատի ունենալով, որ սուն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ն 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

10

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.07.2022 թվականի որոշումը մասնակիորեն` համապատասխանողներ Հրաչ, Սուրեն, Մուշեղ, Մելան Ա Հայկ Մանուչարյանների ու Սեդա Մինասյանի դեմ ուղղված պահանջի մասով նս Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 24.02.2022 թվականի «Քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին» որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասով, բեկանել ն գործն այդ մասով ուղարկել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության. մնացած մասով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.07.2022 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող ն զեկուցող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
31 մարտի, 2023 թ.
Գործի #:
ՍԴ3/0834/02/19
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել