Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Սիմոնյան — ՏԴ/0009/11/20
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Սիմոնյան — ՏԴ/0009/11/20

Վճռաբեկ դատարանՏԴ/0009/11/2028 հուլիսի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով դիմողի ներկայացուցիչներ Ա.Մանթաշյանի ն Ն.Ձիլինգարյանի բողոքը ն բավարարելով այն, իսկ Վերաքննիչ դատարանն այդ որոշումն օրինական ուժի մեջ թողնելով, հանգել են սխալ հետնության՝ կայացնելով անհիմն որոշումներ: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դիմողի ներկայացուցիչ Ա.Մանթաշյանի՝ քրեական հետապնդում չիրականացնելու մասին միջնորդության լուծումը հետաձգելու վերաբերյալ նախաքննության մարմնի որոշումն ինքնին չի հանդիսանում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա, քանի որ դրա բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլերում

Ամբողջ Տեքստ

2»մն Ա

/ ՀՐԵԱ, ի

////, ԱՏ ԻՐՆ

( ի 22" շկ ՏԴ/0009/11/20

ԿԱՏԵ

ԱԻՆ ջ)

` ՀՑ ՀԵ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Նախագահող դատավոր՝ Տ.Սահակյան

28 հուլիսի 2023 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ` 1Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 22ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

Լ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնում 2020 թվականի օգոստոսի 3-ին՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական

2

օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 290-րդ հոդվածի 1-ին մասի, 298-րդ հոդվածի Լին մասի ն 315-րդ հոդվածի Լին մասի հատկանիշներով հարուցվել ն վարույթ է ընդունվել թիվ 36160320 քրեական գործը: Հետագայում, գործն ըստ ենթակայության ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչության Դիլիջանի քննչական բաժին:

1. Դիմող Ռոբերտ Սիմոնյանի ներկայացուցիչ Ա.Մանթաշյանը

նախաքննության մարմնին միջնորդություն է ներկայացրել` հիշյալ քրեական գործով Ռոբերտ Սիմոնյանի նկատմամբ կայացնել քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում` վերջինիս գործողություններում հանցադեպի ն հանցակազմի բացակայության հիմքերով, որի լուծումը նախաքննության մարմնի՝ 2020 թվականի օգոստոսի 25-ի որոշմամբ հետաձգվել է՝ մինչն դրա լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը:

12. Տավուշի մարզի դատախազության դատախազ Ա.Հովհաննիսյանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ նախաքննության մարմնի վերոգրյալ որոշման դեմ դիմողի ներկայացուցիչ Ա.Մանթաշյանի ներկայացրած բողոքը մերժվել է։

2. `ՁՆախաքննութան մարմնի վերոգրյալ որոշման դեմ դիմողի

ներկայացուցիչներ Ա.Մանթաշյանը ն Ն.Չիլինգարյանը բողոք են ներկայացրել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նան՝ Առաջին ատյանի դատարան) խնդրելով պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնել դիմող Ռոբերտ Սիմոնյանի իրավունքների խախտումը:

Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հոկտեմբերի 9-ի որոշմամբ դիմողի ներկայացուցիչներ ԱՄանթաշյաանի ն Ն.Չիլինգարյանի բողոքը բավարարվել է, նախաքննության մարմնի՝ 2020 թվականի օգոստոսի 25-ի որոշումը վերացվել ն վերջինս պարտավորեցվել է վերականգնել դիմող Ռոբերտ Սիմոնյանի խախտված իրավունքները:

3. ՇԸ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նան Վերաքննիչ դատարան) 2021 թվականի փետրվարի 22-ի որոշմամբ դատախազի վերաքննիչ

3

բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի վերոգրյալ որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի վերոգրյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի հոկտեմբերի 22-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանը 2023 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

5. Ըստ բողոքի հեղինակի, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 22-ի որոշումն օրինական ն հիմնավոր չէ, դրանով թույլ է տրվել դատական սխալ` դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա, ուստի այն ենթակա է բեկանման:

6. Բողոքաբերը, վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 6-րդ, 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 7-րդ հոդվածների դրույթները, նշել է, որ ստորադաս դատարանները դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից՝ կայացնելով անհիմն ն օրենքից չբխող դատական ակտեր:

Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանը՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում իրավասու չէր վերացնել նախաքննության մարմնի բողոքարկված որոշումը, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածը լիազորում է դատարանին բողոքը հիմնավորված ճանաչելու դեպքում պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնելու անձի իրավունքների խախտումը, իսկ որոշումը վերացնելու

' Շամաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչն 2022 թվականի հուլիսի 1-ը զործող կարզով:

4

դատարանի լիազորություն, սահմանող նույն օրենսգրքի 180րդ հոդվածով նախատեսված հատուկ կարգավորումը վերաբերում է միայն քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումների դատական ստուգման դեպքերին: Հետնաբար, նախաքննության մարմնի քննարկվող որոշումը վերացնելով, Առաջին ատյանի դատարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից:

Բողոքաբերը նշել է նան, որ ստորադաս դատարանների կողմից ըստ էության գնահատական է տրվել գործ հարուցելու մասին հետաքննության մարմնի որոշման օրինականությանն ու հիմնավորվածությանը, չնայած այն հանգամանքին, որ այդ որոշումը դիմողի ներկայացուցիչների կողմից չի բողոքարկվել ո՛չ դատախազին, ո՛չ էլ դատարան:

7. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հոկտեմբերի 9-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 22-ի որոշումը` նախաքննության մարմնի՝ 2020 թվականի օգոստոսի 25-ի որոշումը թողնելով ուժի մեջ:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքերը.

8. Նախաքննության մարմինը 2020 թվականի օգոստոսի 25-ի որոշմամբ քննարկելով Ռ.Սիմոնյանի նկատմամբ հանցադեպի ն հանցակազմի

բացակայության հիմքերով քրեական հետապնդում չիրականացնելու մասին վերջինիս ներկայացուցիչ ԱՄանթաշյանի միջնորդությունը, նշել է՝ «(..) Եկատի ունենալով, որ (...) միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար դեռնս անհրաժեշտ է պարզել էական հանգամանքներ, ուստի փատրարան Աննա Մանթաշյանի միջնորդությաւն լուծումը անհրաժեշտ է հետաձգկ (...)»-:

- Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 67:

5

9. Առաջին ատյանի դատարանը 2020 թվականի հոկտեմբերի 9-ի որոշմամբ բավարարելով դիմողի ներկայացուցիչներ Ա.Մանթաշյանի ն Ն.Չիլինգարյանի բողոքը` այդ թվում վերացնելով նախաքննության մարմնի վերոհիշյալ որոշումը, նշել է. «(...) Քրեական գործ հարուցելու ն վարույթ ընդունելու մասին 03.08.2020թ. կայացրած որոշման մեջ նշված է, որ Ռ.Սիմոնյանը հանդիսանալով «Վիլլա Ռեստ Հաուզ» ՍՊԸ-ի փեօրեն, իրականացնելով հողային աշխատանքներ, միաժամանակ կատարել է հյուրանոցը սնուցող ջրահավաք բաքը վերանորոգելու ն հյուրանոցի հարակից տարածքը բարեկարգելու աշխատանքներ, սակայն պարզ չէ, թե Ռ. Սիմոնյանի փաստական վարքագիծը քրեական օրենսգրքով նախատեսված որ հանցագործության հատկանիշներին է համապատասխանում՝ 290 հոդվածի Լին մաս, 298 հոդված, 315 հոդվածի Լին մաս: Սա, այն դեպքում, երբ քրեական գործ հարուցելու ն վարույթ ընդունելու մասին որոշման մեջ անձի անվանական նշումը արդեն իսկ ենթադրում է նրան փապրորեն կասկածյալի կարգավիճակ վերագրել: Ավելին, նախաքննական մարմինը կայացնելով միջնորդության լուծումը հետաձգելու մասին որոշում` պավճառաբանում է, որ պետք է կատարվեն քննչայան ն դատավարական գործողություններ գործի լրիվությունը ն բազմակողմանիություն, ապահովելու նպատակով, այսինքն միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար դեռես անհրաժեշտ է պարզել էական հանգամանքներ, մինչդեռ որոշումից պարզ չի, թե ինչպիսի էական հանգամանքների մասին է խոսքը գնում ն կոնկրետ ինչ հանգամանքներ պետք է պարզվեն, որպիսի պարագալյում դատարանը գտնում է, որ միջնորդությաւն լուծումը, հետաձգելու վերաբերյալ նախաքննական մարմնի կայացրած որոշումը հիմնավորված ու օրինական չէ, ինչը հանգեցրել է Ռ.Սիմոնյանի իրավունքների ու օրինական շահերի խախտմանը, քանզի վերջինս գտնվում է փաստորեն կասկածյալի կարգավիճակում ն պարզ չէ, թն նրա այդ կարգավիճակը մինչն երբ է շարունակվելու (...)»::

5 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 49-50:

6

10. Վերաքննիչ դատարանի` 2021 թվականի փետրվարի 22ի որոշման համաձայն՝ «(...) Ինչ վերաբերում է միջնորդության լուծումը, հետաձգելու մասին որոշմանը, ապա Առաջին ատյանի դատաւլրաւնը այդ կապակցությաւմի արձանագրել է, որ նախաքննական մարմինը կայացնելով միջնորդություն լուծումը հետաձգելու մասին որոշում` պատճառաբանում է, որ պետք է կատարվեն քննչական ն դատավարական գործողություններ գործի լրիվությունը ն բազմաւկողմանիությունը ապահովելու նպատակով, այսինքն միջնորդության վերաբերյալ որոշում: կայացնելու հաւմար դեռես անհրաժեշտ է պարզել էական հանգամանքներ, մինչդեռ որոշումից պարզ չի, թե ինչպիսի էական հանգամանքների մասին է խոսքը գնում ն կոնկրետ ինչ հանգամանքներ պետք է պարզվեն, որպիսի պարագայում գվել է, որ միջնորդության լուծումը հետաձգելու վերաբերյալ նախաքննական մարմնի կայացրած որոշումը հիմնավորված ու օրինական չէ, ինչը հանգեցրել է Ռ. Սիմոնյանի իրավունքների ու օրինական շահերի խախտմանը, որպիսի հիմնավորումները ընդունելի են նան Վերաքննիչ դատարանի համալ (...)»':

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավո՛ր են արդյոք քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ միջնորդության լուծումը հետաձգելու մասին նախաքննության մարմնի որոշումը վերացնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները:

12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն՝ «ԼՀետաքննության մարմնի աշխատակցի, քննիչ, դատախազի, օպերավիվ- հետախուզական գործողություննե խրականացնող մարմինների այն օրենսգրքով նախատեսված որոշումների ն գործողությունների օրինական ն հիմնավոր չլինելու դեմ րողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դավավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները ն օրինական շահերը

«Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 39-53:

7

խախտվել են այդ որոշումներով ն գործողություններով, ն եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:

(-.)

5. Բողոքը ճանաչելով հիմնավորված դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների ն ազատությունների խախվամի վերացնելու վարույթն իրականացնող մարմնի պարվաւկանության մասին: Գտնելով, որ բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին ։-համապատասխան, ն անձի իրավունքները կամ ազատությունները խախտված չեն, դատարանը որոշում է կայացնում բողոքը մերժելու մասին: Դապտաւվորի որոշման պատճենն ուղարկվում է դիմողին ն վարույթն իրականացնող մարմնին»:

Թ. Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կառուցակարգի շրջանակներում բողոքարկման ենթակա դատավարական ակտերի կապակցությամբ, Վճռաբեկ դատարանը Արթուր Գյուլնաւզարյանի գործով կայացված որոշմամբ արձանագրել է՝ «(...) Մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության առարկայի շրջանակի հարակեցմաւն նպատակով Վճռաբեկ դատարանը մշակել է հետեյալ ակզրունքը. գործի նախնական քննության փուլում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի Լին ն 2րդ մասերով նախատեսված որոշումներից զավ, դատարան կարող են բողոքարկվել քրեական հերապնդման մարմինների այն բոլոր որոշումներն ու գործողությունները (անգործությունը, որոնց րողոքարկումը դափավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս անհնար է, կամ այն կհանգեցնի անձի իրավունքների ն օրինական շահերի անհամարժեք սահմանափակման:

(-.)

Վճռաբեկ դատարանը, (.) գտնում է, որ քրեական հետապնդումը

դադարեցնելու միջնորդություն, մերժելու վերաբերյալ քննիչի որոշման բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս, ինքնին չի հանգեցնում անձի իրավունքների ն օրինական շահերի անհամարժեք այնպիսի սահմանափակման, որ այդ հանգամանքով

8

պայմանավորված վիճարկվող որոշումը դիվաւրկվի մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա: Այլ հարց է, որ անձի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումից ածանցվող,

նախաքննության մարմնի որոշ վարույթային ակտերի (օրինակ՝ անձի անձնական ազատության, սւզավ. տեղաշարժվելու իրավունքները սահմանամվակող կամ այլ վարույթային ակտերի) բողոքարկումի դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն րար էության քննելիս կարող է հանգեցնել անձի իրավունքների ն օրինական շահերի անհամարժեք սահմանափակման, ինչը, սակայն, հիմք է նախաքննության մարմնի այդպիսի կոնկրետ վարույթային ակտերը, այլ ոչ թե քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը մերժելու մասին քննիչի որոշումը մինչդատական վարույթի նկատմեւմը դատական վերահսկողության առարկա դիտարկելու համար»:

14 Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ թեն նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումը արտահայտվել է քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին վարույթն իրականացնող մարմնի որոշման դատական ստուգման շրջանակներում, սակայն այն հավասարապես վերաբերելի է նան քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ միջնորդության կապակցությամբ կայացված որոշմանը:

5. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.

- նախաքննության մարմինը 2020 թվականի օգոստոսի 25-ի որոշմամբ դիմող Ռոբերտ Սիմոնյանի ներկայացուցիչ Ա՛Մանթաշյանի՝` քրեական հետապնդում չիրականացնելու մասին միջնորդության լուծումը հետաձգել է՝ էական հանգամանքներ պարզելու անհրաժեշտության պատճառաբանությամբ::

- Առաջին ատյանի դատարանը 2020 թվականի հոկտեմբերի 9-ի որոշմամբ դիմողի ներկայացուցիչներ ԱՄանթաշյաանի ն Ն.Չիլինգարյանի բողոքը

5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արթուր Գյուլնաւզարյանի գործով 2023 թվականի մայիսի 26-ի թիվ ԵԴ/0376/11/20 որոշումը, 12-րդ կետ:

6 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

9

բավարարել է՝ վերացրել է նախաքննության մարմնի՝ 2020 թվականի օգոստոսի 25-ի որոշումը ն պարտավորեցրել է վերջինիս վերականգնել դիմող Ռոբերտ Սիմոնյանի խախտված իրավունքները՛։

- Վերաքննիչ դատարանը մերժելով դատախազի վերաքննիչ բողոքը ն Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հոկտեմբերի Չի որոշումը թողնելով անփոփոխ՝ ընդունելի է համարել դրանում արտահայտված դիրքորոշումները:

16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 1214րդ կետերում վկայակոչված իրավադրույթների ն արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը՝ 2020 թվականի հոկտեմբերի 9-ի որոշմամբ ըստ էության քննելով դիմողի ներկայացուցիչներ Ա.Մանթաշյանի ն Ն.Ձիլինգարյանի բողոքը ն բավարարելով այն, իսկ Վերաքննիչ դատարանն այդ որոշումն օրինական ուժի մեջ թողնելով, հանգել են սխալ հետնության՝ կայացնելով անհիմն որոշումներ:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դիմողի ներկայացուցիչ Ա.Մանթաշյանի՝ քրեական հետապնդում չիրականացնելու մասին միջնորդության լուծումը հետաձգելու վերաբերյալ նախաքննության մարմնի որոշումն ինքնին չի հանդիսանում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա, քանի որ դրա բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլերում չի հանգեցնի դիմող Ռոբերտ Սիմոնյանի իրավունքների անհամարժեք սահմանափակման:

17. Ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախաքննության մարմնի՝ 2020 թվականի օգոստոսի 25-ի որոշումը չի հանդիսացել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա, ուստի Առաջին ատյանի դատարանը, 2020 թվականի հոկտեմբերի 9-ի որոշմամբ ըստ էության քննելով ն բավարարելով դիմողի ներկայացուցիչներ Ա.Մանթաշյանի

7 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

Ց Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

10

ուՆ.Չիլինգարյանի բողոքը, իսկ Վերաքննիչ դատարանի՝ այդ որոշումն օրինական ուժի մեջ թողնելով, դուրս են եկել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներից:

18. Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում նան բողոքաբերի այն պնդումը, որ Առաջին ատյանի դատարանն իրավասու չէր վերացնել սույն գործով բողոքարկված՝ միջնորդության լուծումը հետաձգելու մասին որոշումը»:

19. Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դիմողի ներկայացուցիչ Ա.Մանթաշյանի կողմից բողոքարկված որոշումը չի հանդիսացել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա: Հետնաբար, քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ միջնորդության լուծումը հետաձգելու մասին նախաքննության մարմնի որոշումը վերացնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները հիմնավոր չեն:

Վերոգրյալը հիմք է տալիս փաստելու, որ Առաջին ատյանի ն Վերաքննիչ դատարանները թույլ են տվել քրեադատավարական օրենքի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հոկտեմբերի 9ի ն Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 22-ի որոշումները բեկանելու ն փոփոխելու համար:

Միաժամանակ, վերոշարադրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դիմողի ներկայացուցիչներ Ա.Մանթաշյանի ն Ն.Չիլինգարյանի՝ Առաջին ատյանի դատարան ներկայացրած բողոքը, ենթակա է մերժման:

5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Համբարձում Հարությունյանի գործով 2011 թվականի հուլիսի 3-ի թիվ ԵԿԴ/0004/11/11 որոշումը, 18-20-րդ կետեր, Դավիթ Վարոսյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ՇԴ/0005/11/14 որոշումը, 25-րդ կետ:

1

Ելնելով վերոգրյալի, ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162րդ, 163րդ, 17-րդ հոդվածներով, ՀՃՇայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361-րդ, 415.1-րդ, 418.Լրդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի հոկտեմբերի 9-ի ն այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 22-ի որոշումները բեկանել ն փոփոխել: Դիմող Ռոբերտ Սիմոնյանի ներկայացուցիչներ Ա.Մանթաշյանի ն Ն.Չիլինգարյանի բողոքը մերժել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:

՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
28 հուլիսի, 2023 թ.
Գործի #:
ՏԴ/0009/11/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել