Պողոսյան — ԱՐԱԴ/2261/02/18
Ամփոփում
քննելով Գնորգ Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.04.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Աննա Պողոսյանի ընդդեմ Գնորգ Սարգսյանի, Մխիթար Սարգսյանի, Ալվարդ Սաֆարյանի, երրորդ անձինք Անուշ Պողոսյանի ն Մարինե Պողոսյանի՝ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, այդ հիմքով տան ն տնամերձ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, ու ըստ հակընդդեմ հայցի Գնորգ Սարգսյանի ընդդեմ Աննա Պողոսյանի՝ ժառանգությունն ընդունելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու ն ժառանգությունն ը
Ամբողջ Տեքստ
Ւ"
Հ2Թ «աթի են է
ոչ | ՊԵՆՆ Ջ
ՄԱՆ
ՏՈՒՏ
111 ա ԴԵՐԱ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/2261/02/18 դատարանի որոշում 2023թ.
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/2261/02/18
Նախագահող դատավոր Կ. Չիլինգարյան
Դատավորներ Լ. Գրիգորյան
Ն. Կարապետյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
2023 թվականի հուլիսի 17-ին
գրավոր ընթացակարգով քննելով Գնորգ Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.04.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Աննա Պողոսյանի ընդդեմ Գնորգ Սարգսյանի, Մխիթար Սարգսյանի, Ալվարդ Սաֆարյանի, երրորդ անձինք Անուշ Պողոսյանի ն Մարինե Պողոսյանի՝ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, այդ հիմքով տան ն տնամերձ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, ու ըստ հակընդդեմ հայցի Գնորգ Սարգսյանի ընդդեմ Աննա Պողոսյանի՝ ժառանգությունն ընդունելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու ն ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Աննա Պողոսյանը պահանջել է իրեն ճանաչել իր մոր՝ Սուսաննա Պողոսյանի ժառանգությունն ըստ օրենքի ընդունած ժառանգ ն այդ հիմքով ճանաչել իր սեփականության իրավունքն Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու փողոցի թիվ 14 հասցեում գտնվող ամբողջ տան ու տնամերձ հողամասի նկատմամբ:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Գնորգ Սարգսյանը պահանջել է իրեն ճանաչել Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու փողոցի թիվ 24 (ներկայումս՝ Ն.
2
Աշտարակեցու փողոցի թիվ 14 տուն) հասցեում գտնվող հողատարածքի 1/2 բաժնեմասի բոլոր շինությունների, կառույցների հետ միասին, նուն հասցեում գտնվող հողատարածքների վրա տեղակայված ավտոտնակի դիտահորի հետ միասին ըստ Ազատ Սարգսյանի կտակի ժառանգությունն Օ0 ընդունած ժառանգ'։ հարգելի համարելով ժառանգություն ընդունելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները:
ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Գ. Խաչատրյան) (այսուհետ՝ Դատարան) 28.09.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Աննա Պողոսյանը ճանաչվել է մոր՝ Սուսաննա Պողոսյանի կողմից Ազատ Սարգսյանի կտակով չսահմանված գույքի ըստ օրենքի ժառանգությունն ընդունած ժառանգ, ն այդ հիմքով ճանաչվել է նրա սեփականության իրավունքն Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու փողոցի թիվ 14 տան ն տնամերձ հողամասի՝ Ազատ Սարգսյանի կտակով չսահմանված գույքի նկատմամբ. մնացած մասով հայցը մերժվել է, հակընդդեմ հայցը բավարարվել է ամբողջությամբ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.04.2022 թվականի որոշմամբ Աննա Պողոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 28.09.2021 թվականի վճիռը՝
- հակընդդեմ հայցի բավարարմանը վերաբերող մասով բեկանվել ն փոփոխվել է՝ այդ մասով Դատարանի եզրակացությունը շարադրելով հետնյալ խմբագրությամբ. «Հակընդդեմ հայցը մերժել հետնյալ հիմքով' Ազատ Մխիթարի Սարգսյանի կտակը վերաբերելի չէ «Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու փողոցի թիվ 14 տան ն. տնամերձ հողամասի»՝ ամբողջությամբ «Ազատ Մխիթարի Սարգսյանի կտակով չսահմանված գույք» հանդիսացող ն սույն վճռով սկզբնական հայցի բավարարման արդյունքում ամբողջությամբ հայցվորի սեփականությունը դարձած գույքի, որնէ մասին»,
- սկզբնական հայցի մասնակի մերժմանը վերաբերող մասով թողեվել է անփոփոխ՝ այդ մասով մերժելով վերաքննիչ բողոքը:
Վճռաբեկ բողոք է ներկայացրել Գնորգ Սարգսյանը (ներկայացուցիչ Ալվարդ Սարգսյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Աննա Պողոսյանը (ներկայացուցիչ Արմինե Խաչատրյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 21-րդ, 132-րդ, 133-րդ, 184-րդ, 1186-րդ, 1216-րդ, 1225-րդ ն 1226-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ, 66-րդ, 67-րդ, 74-րդ ն 167-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը գտել է, որ վեճի առարկան Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու 14 հասցեի գույքն է, մինչդեռ գործում առկա չէ որնէ ապացույց, որ Ազատ Սարգսյանին պատկանող ժառանգական գույքն այդ հասցեի գույքն է: Աննա Պողոսյանը հայցադիմումում նշել է Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու 14 հասցեի գույքը՝ այն դեպքում, երբ ՀՀ կադաստրի կոմիտեում Ազատ Սարգսյանի անվամբ այդ հասցեում գրանցված ն. հաշվառված անշարժ գույք առկա չէ, ու նրա անունով գույք առկա է միայն Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու 24 հասցեում:
Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վեճի առարկա հանդիսացող գույքն Ազատ Սարգսյանին տրամադրելու ն դրան տարբեր հասցեներ հատկացնելու հիմքերին: Պարզ չէ, թե 29.02.1984 թվականին տրված թիվ 30 գույքաթերթի վրա արված՝ Գր. Գրիգորյան փողոցի ջնջումն ու Աշտարակեցի 24 հասցե նշումն ում կողմից, երբ ն ինչ
Յ
հիմքով է արվել, իսկ կադաստրային գործում առկա չէ որնէ հիմք փողոցը վերանվանվելու կամ թիվ 24 տունը թիվ 14 տուն փոփոխելու վերաբերյալ: Ազատ Սարգսյանը կտակը կազմելիս 17.042006 թվականին, չի իմացել փողոցի վերանվանման ն տան համարակալման փոփոխության մասին: Գործում առկա չէ Ազատ Սարգսյանի կողմից ներկայացված դիմում՝ նոր հասցե տրամադրելու վերաբերյալ, առկա չեն ապացույցներ, որ վեճի առարկա հանդիսացող գույքի հասցեի վերանվանման Ա բնակելի տան համարի փոփոխության մասին Ազատ Սարգսյանը մինչ կտակը կազմելը տեղյակ է եղել:
ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի ղեկավար (Թ. Շահվերդյանի 23.08.2022 թվականի գրությունից պարզ է դառնում, որ Աշտարակ քաղաքի Մ. Բագրատունու 24 հասցեի, Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու փողոց 14 տուն ն Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու փողոց 24 տուն հասցեի գույքերը նույն՝ 172-003 ծածկագրում գտնվող ու Ազատ Սարգսյանին պատկանող բնակելի տանն են վերաբերում, նե հասցեի անհամապատասխանությունը կապված է նշված տան մոտեցման ճանապարհների փոփոխությունների հետ: Նշված գրության համար հիմք են հանդիսացել Աշտարակի համայնքապետարանում պահպանվող փաստաթղթերը (հատակագծերը), մինչդեռ կադաստրային գործում առկա՝ Ազատ Սարգսյանին 1984 թվականին տրված հատակագծում Ա թիվ 30 տեխնիկական անձնագրում նշված է Գր. Գրիգորյան, տուն 24 հասցեն:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Աննա Պողոսյանը նոտարական գրասենյակ դիմում ներկայացրել է 06.10.2018 թվականին, ն չի ներկայացրել ժառանգական զանգվածի մեջ մտնող գուքի նկատմամբ փաստացի տիրապետման եղանակով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջ: Վիճելի հասցեում բնակվելու հանգամանքը դեռնս չի կարող վկայել այն մասին, որ Սուսաննա Սարգսյանը ն(կամ) Աննա Պողոսյանն ակտիվ գործողություններ են ձեռնարկել ժառանգատու Ազատ Սարգսյանի գույքը փաստացի տիրապետելու ն կառավարելու ուղղությամբ, քանի գործով չեն հաստատվել այն փաստերը, որ նշված գույքը գտնվել է Ազատ Սարգսյանի, իսկ նրա մահից հետո՝ Լաուրա Սարգսյանի ն Սուսաննա Սարգսյանի ժառանգության զանգվածների մեջ:
Ավելին՝ գործով վիճելի են մնացել «Ն. Աշտարակեցու 24» հասցեի փոխարինումը «Ն. Աշտարակեցու 14» հասցեով ն «Ն. Աշտարակեցու 14» հասցեում գտնվող գույքի՝ ժառանգության զանգվածում ներառված լինելու հանգամանքները:
Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել Ազատ Սարգսյանի ն Լաուրա Սարգսյանի ամուսնության ակտի գրանցման տեղեկանքի, մահվան վկայականների, գույքագրման հիմքերի տարեթվերին՝ չանդրադառնալով համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի, որպես առաջին հերթի ժառանգ փաստացի տիրապետման հիմքով ամուսնու մահից հետո ժառանգական զանգվածն ընդունելու փաստերին:
Վճռաբեկ բողոքին կից ներկայացված ապացույցներից հետնում է, որ Ազատ Սարգսյանի կողմից կտակում նշված Աշտարակ քաղաքի Բագրատունի փողոցի 24 հասցեի գույքը պատկանել է կտակարարին ն վերաբերվում է վեճի առարկա հանդիսացող գույքին, քանի որ Գ. Գրիգորյան հասցեն վերանվանվել է ն Բագրատունի, ն" Ն. Աշտարակեցու անվանումներով:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.04.2022 թվականի որոշումն ու գործն ուղարկել նոր քննության կամ բեկանել ն փոփոխել այն:
2.. Աննա Պողոսյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Վճռաբեկ բողոքն անհիմն է ն ենթակա է մերժման:
4
Ազատ Սարգսյանը մահացել է 14.11.2012 թվականին, որից հետո օրենքով սահմանված վեցամսյա ժամկետում Գնորգ Սարգսյանը չի դիմել ժառանգության բացման վայրի նոտարական գրասենյակ ըստ կտակի ժառանգությունն ընդունելու համար, ինչպես նան փաստացի չի տիրապետել գույքը, այսինքն՝ չի ընդունել ժառանգությունը: Անհիմն են Գնորգ Սարգսյանի այն պնդումները, թե ինքը կտակի մասին չի իմացել: Եթե անգամ կտակի մասին իմացել է 2018 թվականին, երբ դիմել է ՀՀ Արագածոտնի մարզի նոտար Մանյա Հակոբյանին, ապա այդ օրվանից անցել է 1 տարի 3 ամիս ժամանակ: Վերջինս բաց է թողել նան դատարան դիմելու վեցամսյա ժամկետը:
Ազատ Սարգսյանի, Լաուրա Սարգսյանի ն Սուսաննա Պողոսյանի մահվանից հետո նրանց ժառանգները ժառանգությունն ընդունելու համար օրենքով սահմանված վեց ամսվա ընթացքում չեն դիմել նոտարին, բայց վիճելի տունը փաստացի տիրապետման եղանակով ժառանգել է Աննա Պողոսյանը: Փաստացի տիրապետման եղանակով Ազատ Սարգսյանի ժառանգությունը հավասարապես ընդունել են նրա կինը՝ Լաուրա Սարգսյանը, ն դուստրը` Սուսաննա Պողոսյանը: Լաուրա Սարգսյանի մահվանից հետո վերջինիս անցած ժառանգական գույքն անցել է դստերը՝ Սուսաննա Պողոսյանին, իսկ վերջինիս մահվանից հետո ժառանգական գույքն անցել է նրա դուստր՝ հայցվոր Աննա Պողոսյանին, որպիսի հիմքով հայցվորը դարձել է վիճելի տան ն տնամերձ հողամասի սեփականատեր: Սուսաննա Պողոսյանի մահվանից հետո ողջ ընթացքում ն մինչ օրս Աննա Պողոսյանը մշտապես ապրել է այդ տանը, միանձնյա հոգ է տարել տան ու տնամերձ հողամասի պահպանության մասին, միջոցներ է ձեռնարկել դրանք պահպանելու, այն երրորդ անձանց ոտնձգություններից պաշտպանելու համար, գազաֆիկացրել է տունը, ջրամատակարարման պայմանագիր է կնքել, մասնակի վերանորոգել է տանիքը, մշակել է տնամերձ հողամասը ն կատարել կոմունալ վճարումները:
Վիճելի տան հասցեի փոփոխության հանգամանքը բողոքում աղավաղված է: 2001 թվականից մինչ 2021 թվականն անընդմեջ Աննա Պողոսյանն իր ընտանիքի հետ միասին բնակվել է ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Աշտարակեցու տուն 14 հասցեում:
Անտեսվել է այն կարնոր հանգամանքը, որ կտակի մեջ նշված է Գնորգ Սարգսյան, մինչդեռ բողոք բերած անձի անձնագրում նշված է Գնորդ Սարգիսյան, ն այդ անձանց նույնականացում չի կատարվել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
1)29021984 թվականի տեխնիկական անձնագրի բնօրինակի `համաձայն՝ «Աշտարակ Գր. Գրիգորյան ԽՍ 24» հասցեի գույքը պատկանում է Ազատ Մխիթարի Սարգսյանին (նշված հասցեի կողքին ձեռքով արված են գրառումներ՝ «Բագրատունու 14, Ն. Աշտարակեցու 24») (հատոր 2, գ. թ. 120).
2) գործում առկա՝ տնային գրքի, հատակագծի, գույքային թերթի Ա հատակագծի բնօրինակներում որպես Ազատ Մխիթարի Սարգսյանին պատկանող անշարժ գույքի հասցե նշված է «Աշտարակ քաղաք, Գր. Գրիգորյան 24» հասցեն (հատոր 2, գ. թ. 120).
3)ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի ղեկավար Թ. Շադվերդյանի կողմից փաստաբան Ա. Սարգսյանին 10.10.2018 թվականին հասցեագրված թիվ 1647 գրությամբ նշվել է, որ Ազատ Մխիթարի Սարգսյանին պատկանող բնակելի տան հասցեն նախկինում եղել է քաղաք Աշտարակ, Գրիգորյան փողոց 24, Աե ՀՀ կառավարության 29.12.2005 թվականի թիվ 2387-Ն որոշման, փողոցների անվանափոխության ն շենք- շինությունների համարակալման հետնանքով նշված հասցեն կրել է փոփոխություն ու ներկայիս ճիշտ հասցեն է քաղաք Աշտարակ, Ն. Աշտարակեցու փողոց թիվ 14 տուն (հատոր 1, գ. թ. 83).
5
4) 17.04.2006 թվականի թիվ 99 ՒԷ 2460637 կտակի հայերեն թարգմանության համաձայն՝ Ազատ Մխիթարի Սարգսյանը «Հայաստանի Հանրապետություն, քաղաք Աշտարակ, Բագրատունի փողոց, տուն 24» հասցեում գտնվող հողամասի 1/2 բաժինը ն բնակելի տան 1/2 բաժինը բոլոր շենքերով ու շինություններով, նույն հասցեում գտնվող հողամասի վրա կառուցված ավտոտնակը տեսանելի հորով կտակել է Գնորգ Գագիկի Սարգսյանին (հատոր ՛1, գ. թ. 79).
5) 26112019 թվականին կայացած դատական նիստի ընթացքում Դատարանը գործին մասնակցող անձանց հետ քննարկել է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը ն անդրադարձել նան վիճելի գույքի Ազատ Սարգսյանի ժառանգության զանգվածի մեջ մտնելու հարցին: Դատական նիստի ընթացքում գործին մասնակցող անձինք նշել են, որ վիճելի անշարժ գույքի հասցեն փոխվել է, ն ընդունել, որ փաստաթղթերում նշված, այդ թվում՝ դրանցում ձեռքով գրված հասցեները, վերաբերում են միննույն անշարժ գույքին (հատոր 3, գ. թ. 1-3, հատոր 4, գ.թ. 109, դատական նիստի արձանագրության էլեկտրոնային կրիչ).
6) Դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին 26.11.2019 թվականի որոշմամբ անվիճելի է համարել վեճի առարկա անշարժ գույքն Ազատ Սարգսյանի ժառանգության զանգվածում ներառված լինելու փաստը (հատոր 3, գ. թ. 4-7):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սուն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ ն 66-րդ հոդվածների խախտում, ինչը խաթարել է արդարադատության բուն էություն, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:
Սույն վճռաբեկ բողոքի քենության շրջանակում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ապացուցման պարտականությունը բաշխելու, ինչպես նան փաստի հաստատված լինելու հարցը պարզելիս դատարանի կողմից բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազորման վրա հիմեված ներքին համոզմամբ գործում եղած բոլոր ապացույցները գնահատելու հարցերին վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման ն գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների ն առարկությունների հիմքում դրված, ինչպես նան գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշում է դատարանը՝ գործին մասնակցող անձանց պահանջների ն առարկությունների հիման վրա՝ ղեկավարվելով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձն ազատվում է գործի լուծման համար նշանակություն ունեցող այն փաստերն ապացուցելու պարտականությունից, որոնք գործին մասնակցող մյուս անձինք ընդունում են առաջին ատյանի դատարան ներկայացված դատավարական
6
փաստաթղթով, դատական նիստի ընթացքում արված հայտարարությամբ, դիրքորոշում հայտնելու կամ ցուցմունք տալու ընթացքում (անվիճելի փաստեր), (...):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների ն առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից ն գնահատումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետնանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ապացուց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր 0ամպացույցներն իրենց համակցության մեջ՝ փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:
Վերահաստատելով ապացուցման պարտականությունը բաշխելու կապակցությամբ նախկինում արտահայտած իր իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ընդհանուր կանոնի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների ն առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով կամ այլ օրենքներով: (...) Ապացուցման պարտականությունը բաշխելու ընդհանուր կանոնը բխում է քաղաքացիական դատավարությունում կողմերի մրցակցության Ա իրավահավասարության սկզբունքից ու իր տրամաբանությամբ հանգում է հետնյալին՝ քաղաքացիական գործերով դատարան դիմող սուբյեկտը (հայցվորը կամ դիմողը) պետք է ապացուցի իր պահանջների հիմքում ընկած փաստերը, քանի որ այդ փաստերի հետ են իրավունքի նորմերը կապում որոշակի իրավահարաբերության առաջացումը, փոփոխումը կամ դադարումը, իսկ եթե պատասխանողը չի ընդունում հայցը ն հենվում է որոշակի փաստերի վրա, ապա նա պարտավոր է ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը (տե՛ս Շուշանիկ Գեղամյանն ըեդդեմ Երնան համայեքի թիվ ԵԴ/9457/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.10.2021 թվականի որոշումը):
Անդրադառնալով ապացուցման պարտականությունից ազատվելու հիմքերին ն անվիճելի փաստերի ապացուցման անհրաժեշտությանը ՀՀ վճռաբեկ դատարանը վերահաստատել է, որ քաղաքացիական գործի քննության արդյունավետությունը մեծապես կախված է այն բանից, թե որքանով է պարզ ն հստակ ապացուցման գործընթացը: Այդ գործընթացը հնարավորինս պարզեցնելու, գործին մասնակցող անձանց ն. դատարանին անհարկի չծանրաբեռնելու նպատակով օրենսդիրը սահմանել է դեպքեր, երբ գործի քննության ընթացքում որոշակի փաստեր որոշակի հանգամանքներում անհրաժեշտ չէ ապացուցել: Դատական պրակտիկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ թեն օրենսդրի կողմից իբրն ապացուցելուց ազատվելու հիմքեր սահմանված են հանրահայտ, դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով Ա դատավճռով հաստատված փաստերը, սակայն դատարաններն իրավացիորեն ապացուցման կարիք չունեցող փաստերի շարքին են դասում նան այսպես կոչված «անվիճելի փաստերը»: Դրանք գործին մասնակցող անձանց կողմից վկայակոչված, գործի լուծման համար նշանակություն ունեցող այն փաստերն են,
7
որոնք գործին մասնակցող մյուս անձինք ընդունում են դատարան ներկայացված դատավարական փաստաթղթերով, դատական նիստի ընթացքում արված հայտարարությամբ, դիրքորոշում հայտնելու կամ ցուցմունք տալու ընթացքում: Գործին մասնակցող անձանց կողմից գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի ընդունումը կրճատում է ապացուցման ենթակա փաստերի շրջանակը Ա դատարանին հնարավորություն է տալիս կենտրոնանալու վիճելի փաստերի ապացուցման գործընթացի վրա:
ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ բոլոր դեպքերում գործի փաստերն անվիճելիների շարքին դասելու, դրանք ապացուցման առարկայից հանելու ն, ի վերջո, հաստատված համարելու ն գնահատելու գործառույթները բացառապես վերապահված են դատարանին, որը դրանք պետք է իրականացնի սահմանված դատավարական իրավակարգավորումներին համապատասխան: Արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վերոշարադրյալ դատավարական կանոնների պահպանմամբ դատարանը գործին մասնակցող անձանց կարող է ազատել գործին մասնակցող մյուս անձանց կողմից չվիճարկվող փաստերն ապացուցելու պարտականությունից ն այդ փաստերը համարել ապացուցված (տե՛ս Արա Բաղդասարյանն ընդդեմ Նարինե Հակոբյանի ն մյուսների թիվ ԵԼԷԴ/0985/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):
Վերահաստատելով իր իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ գործին մասնակցող անձինք ազատվում են իրենց պահանջների ն առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերն ապացուցելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պարտականությունից նույն օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված դեպքերում: Գործին մասնակցող անձանց կողմից գործի լուծման համար նշանակություն ունեցող որնէ փաստ գրավոր կամ բանավոր ձնով ընդունելը փաստական այդ հանգամանքը դարձնում է անվիճելի՝ ապացուցման կարիք չունեցող, ինչի արդյունքում այդ փաստերը դատարանը համարում է հաստատված ն հանում ապացուցման առարկայից` պայմանով, որ առկա չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված բացառությունները:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետնությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը ն փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը ն ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցնեի տրամաբանական ն իրավաբանական որակումն է դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության ն բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջն հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետնությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ` հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների ն դատողությունների վրա (տե՛ս
8
«Շենքերի կառավարում» համատիրություն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/5 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրում է, որ դատարանի կողմից իր ներքին համոզմունքի հիման վրա ապացույցների գնահատումն ապացույցների տրամաբանական ն իրավաբանական որակումն է' դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության ն բավարարության տեսանկյունից, որի միջոցով որոշվում է գործի լուծման համար նշանակություն ունեցող Ա ապացուցման ենթակա փաստի հաստատված կամ հերքված լինելու, ինչպես նան վիճելի լինելու հարցը: Գորքի քննության ընթացքում գործով ներկայացված ապացույցները դատարանի կողմից ենթակա են հետազոտման դրանց առանձին-առանձին ու իրենց համակցությամբ ստուգելու, դրանց միջն հակասությունների վեր հանման ն ապացույցների ամբողջական համակարգ ստեղծելու միջոցով:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի եկատմամբ.
Սույն գործով դիմելով դատարան՝ Աննա Պողոսյանը պահանջել է իրեն ճանաչել իր մոր՝ Սուսաննա Պողոսյանի ժառանգությունն ըստ օրենքի ընդունած ժառանգ ն այդ հիմքով ճանաչել իր սեփականության իրավունքն Աշտարակ քաղաքի Ն. Աշլրարակեցու փողոցի թիվ 14 հասցեում գտնվող ամբողջ տան ու տնամերձ հողամասի նկատմամբ:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Գնորգ Սարգսյանը պահանջել է իրեն ճանաչել Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու փողոցի թիվ 24 (ներկայումս` Ն. Աշտարակեցու փողոցի թիվ 14 տուն) հասցեում գտնվող հողատարածքի 1/2 բաժնեմասի բոլոր շինությունների, կառուցների հետ միասին, նույն հասցեում գտնվող հողատարածքների վրա տեղակայված ավտոտնակի դիտահորի հետ միասին ըստ Ազատ Սարգսյանի կտակի ժառանգությունն Օ0 ընդունած ժառանգ հարգելի համարելով ժառանգություն ընդունելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները:
17.04.2006 թվականի թիվ 99 ՒԷ 2460637 կտակի հայերեն թարգմանության համաձայն՝ Ազատ Մխիթարի Սարգսյանը «Հայաստանի Հանրապետություն, քաղաք Աշտարակ, Բագրատունի փողոց, տուն 24» հասցեում գտնվող հողամասի 1/2 բաժինը ն բնակելի տան 1/2 բաժինը բոլոր շենքերով ու շինություններով, նույն հասցեում գտնվող հողամասի վրա կառուցված ավտոտնակը տեսանելի հորով կտակել է Գնորգ Գագիկի Սարգսյանին (հատոր 1, գ. թ. 79):
29.02.1984 թվականի տեխնիկական անձնագրի բնօրինակի համաձայն՝ «Աշտարակ Գր. Գրիգորյան Ի 24» հասցեի գույքը պատկանում է Ազատ Մխիթարի Սարգսյանին (նշված հասցեի կողքին ձեռքով արված են գրառումներ՝ «Բագրատունու 14, Ն. Աշտարակեցու 24») (հատոր 2, գ. թ. 120):
ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի ղեկավար Թ. Շադվերդյանի կողմից փաստաբան Ա. Սարգսյանին 10.10.2018 թվականին հասցեագրված թիվ 1647 գրությամբ նշվել է, որ Ազատ Մխիթարի Սարգսյանին պատկանող բնակելի տան հասցեն նախկինում եղել է քաղաք Աշտարակ, Գրիգորյան փողոց 24, Ա ՀՀ կառավարության 29.12.2005 թվականի թիվ 2387-Ն որոշման, փողոցների անվանափոխության ն. շենք-շինությունների համարակալման հետնանքով նշված հասցեն կրել է փոփոխություն ու ներկայիս ճիշտ հասցեն է քաղաք Աշտարակ, Ն. Աշտարակեցու փողոց թիվ 14 տուն (հատոր 1, գ. թ. 83):
Հիմք ընդունելով գործում առկա փաստաթղթերում վիճելի անշարժ գույքի տարբեր հասցեներ նշված լինելու հանգամանքը՝ Դատարանը 26.11.2019 թվականին կայացած դատական նիստի ընթացքում գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը գործին մասնակցող անձանց հետ քննարկելիս անդրադարձել է նան վիճելի գույքի՝ Ազատ Սարգսյանի ժառանգության զանգվածի մեջ մտնելու հարցին: Դատական
9
նիստի ընթացքում գործին մասնակցող անձինք նշել են, որ վիճելի անշարժ գույքի հասցեն փոխվել է, ն. ընդունել, որ փաստաթղթերում նշված, այդ թվում՝ դրանցում ձեռքով գրված հասցեները վերաբերում են միննույն անշարժ գույքին: Նշվածի հաշվառմամբ Դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին 26.11.2019 թվականի որոշմամբ անվիճելի, այսինքն` նախապես հաստատված է համարել վեճի առարկա անշարժ գույքն Ազատ Սարգսյանի ժառանգության զանգվածում ներառված լինելու փաստը՝ գործին մասնակցող անձանցից որնէ մեկի վրա չդնելով գործում առկա փաստաթղթերում վիճելի անշարժ գույքի հասցեները նույնականացնելու պարտականություն:
Արդյունքում Դատարանը 28.09.2021 թվականի վճռով անդրադարձել է Գնորգ Սարգսյանի կողմից իրեն կտակված ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողնելու պատճառների գնահատմանը ն դրանք հարգելի համարելու հարցին՝ եզրահանգելով, որ հակընդդեմ հայցը ենթակա է բավարարման, քանի որ «(...) Ժառանգի սուբյեկտիվ իրավունքը գոյություն է ունեցել, սակայն դրա մասին եա օբյեկտիվ պատճառներով չի իմացել առեվազե միեչն 11.10.2018 թվականը, Դատարանն արձանագրում է, որ ըստ կտակի ժառանգության բաց թողեված ժամկերը հարգելի համարելու պահանջով 09.04.2019 թվականին Գ. Սարգսյանը հայց եերկայացրելով ն ԱՐԱԴ/1049/02/19 քաղաքացիական գործե հարուցելով ապացուցում է, որ ունենք ժառանգատու Ազատ Սարգսյանի 17.04.2006 թ.-ին ՌԴ Մոսկվա քաղաքի նոտարական գրասենյակում կազմված կտակի ժառանգությունն ընդունելու բաց թողեված ժամկետը հարգելի համարելու բոլոր պայմանների միաժամանակյա առկայություն, այե է' Ժառանգը չգիտեր ժառանգության բացման մասին /ըստ կտակի/, ժառանգը պարտավոր չէր իմանալ ժառանգության բացման մասին կտակը պահվել է կտակարարի մոտ, կտակարարը մահացել է Աշտարակ քաղաքում, ժառանգը բնակվել ու ներկայումս բնակվում է ՌԴ-ում, նշված հանգամանքները հանդիսացել են ժամկետը բաց թողնելու պատճառ, ն կտակի առնվազն 11.10.2018 թվականին Ժառաեգին հասանելի դառնալու պարագայում նա ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու ն ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու վերաբերյալ պահանջով Դատարան է դիմել 09.04.2019 թվականին, այսիեքե' այդ ժամկետը բաց թողեելու պատճառները վերացվելուց հետո վեցամսյա ժամկետի ընթացքում: (...)»:
Վերաքննիչ դատարանը 18.04.2022 թվականի որոշմամբ Աննա Պողոսյանի վերաքննիչ բողոքը բավարարել՝ Դատարանի 28.09.2021 թվականի վճիռը մասնակիորեն՝ հակընդդեմ հայցի բավարարմանը վերաբերող մասով, բեկանել ն փոփոխել է այն պատճառաբանությամբ, որ «(...) Գործում առկա չէ որնէ ապացուց այն մասին, որ կտակում եշված «քաղաք Աշտարակ, Բագրատունի փողոց, տուն 24» հասցեում գտնվող գույքը սեփականության իրավունքով պատկանել է կտակարար Ազատ Սարգսյանին կամ որ «քաղաք Աշտարակ, Ն. Աշմրարակեցու 14» ն «քաղաք Աշտարակ, Բագրատունի փողոց, տուն 24» հասցեները վերաբերում են միննույն գույքին կամ որ հակընդդեմ հայցադիմումի հիմքում դրված կտակը վերաբերելի է «քաղաք Աշտարակ, Ն. Աշտարակեցու 14» հասցեում գփեվող գույքին: Ինչ վերաբերում է տեխեիկական անձեագրում մատիտով կատարված գրառմանը, ապա այն բեօրինակ փաստաթղթի տվյալ համարվել ն սույն գործի լուծման համար եշանակություն ունենալ չի կարող, առավել նս, որ «Բագրատունու 14» գրառումը նս վերաբերելի չէ կտակում եշված «Բագրատունու 24» հասցեին: Վերը նշված պայմաններում Գնորգ Գագիկի Սարգսյանը չէր կարող ճանաչվել որպես կտակում չեշված ն վիճելի գույքի հասցեի հետ որնէ կերպ չնույնացող հասցեում գտեվող գույքի նկատմամբ ժառաեգությունն ըստ կտակի ընդունած ժառանգ: Ակեհայտ է, որ ժառանգության զանգվածում այն գույքը ներառված լինելու փաստը, որին ուղղված է հակընդդեմ հայցվորի ակնկալիքը, վիճելի է մեացել, են դա ինքնին բավարար է հակըեդդեմ հայցը մերժման ենթակա լինելու վերաբերյալ եզրակացության հանգելու համար, որպիսի պարագայում ժառանգության
10
ըեդունման ժամկետը բաց թողնելու պատճառներին վերաբերող դատողություններն առարկայազուրկ են դառեու, են դրանց անդրադառեալու դատավարական անհրաժեշտությունը բացակայում է: (...)»:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը հակընդդեմ հայցը մերժման ենթակա լինելու մասին հետնության հանգել է հակընդդեմ հայցվոր Գնորգ Սարգսյանի կողմից ակնկալվող ն կտակում նշված «Հայաստանի Հանրապետություն, քաղաք Աշտարակ, Բագրատունի փողոց, տուն 24» հասցեում գտնվող գույքը ժառանգատու Ազատ Սարգսյանի ժառանգական զանգվածի մեջ մտնելու փաստը վիճելի մնացած լինելու պատճառաբանությամբ՝ հիմք ընդունելով նան գործում առկա փաստաթղթերում վիճելի անշարժ գույքի տարբեր հասցեներ նշված լինելու հանգամանքը:
Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ 26.11.2019 թվականին կայացած նախնական դատական նիստի ընթացքում Դատարանը գործին մասնակցող անձանց հետ քննարկել է վիճելի գույքի Ազատ Սարգսյանի ժառանգության զանգվածի մեջ մտնելու հարցը` ուշադրության արժանացնելով այն հանգամանքը, որ գործով ներկայացված փաստաթղթերում վիճելի անշարժ գույքի տարբեր հասցեներ են նշված: Դատական այդ նիստին գործին մասնակցող անձինք նշել են, որ վիճելի անշարժ գույքի հասցեն փոխվել է, ն ընդունել, որ փաստաթղթերում նշված, այդ թվում՝ դրանցում ձեռքով գրված հասցեները վերաբերում են միննուն անշարժ գույքին: Արդյունքում Դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին 26.112019 թվականի որոշմամբ անշարժ գույքի՝ Ազատ Սարգսյանի ժառանգական զանգվածի մեջ մտած լինելու փաստը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ճանաչելով հանդերձ՝ այն համարել է անվիճելի, քանի որ գործին մասնակցող անձինք ընդունել են այդ փաստը, բացի այդ վիճելի չէ միննույն անշարժ գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչվելու գործին մասնակցող անձանց ակնկալիքը: Վիճելի անշարժ գույքի Ազատ Սարգսյանի ժառանգական զանգվածի մեջ մտած լինելու փաստն անվիճելի համարելու պայմաններում Դատարանն այդ փաստի ապացուցման պարտականություն գործին մասնակցող անձանցից որնէ մեկի, այդ թվում՝ հակընդդեմ հայցվոր Գնորգ Սարգսյանի վրա չի դրել: Այսինքն՝ այդ փաստի վիճելի մնալու խախտում Գնորգ Սարգսյանին վերագրելու հիմքով նրա ներկայացրած հայցը մերժման ենթակա լինելու մասին Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունը հիմնավորված չէ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հակընդդեմ հայցվոր Գնորգ Սարգսյանը չի կարող կրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված բացասական հետնանքն այն դեպքում, երբ Վերաքննիչ դատարանի կողմից վիճելի համարված փաստը դատական նիստում արված հայտարարության միջոցով ընդունվել է գործին մասնակցող անձանց կողմից, որպիսի հիմքով կտակի մեջ նշված՝ «Հայաստանի Հանրապետություն, քաղաք Աշտարակ, Բագրատունի փողոց, տուն 24» հասցեում գտնվող գույքն Ազատ Սարգսյանի ժառանգական զանգվածի մեջ մտնելու փաստի ապացուցման պարտականություն Գնորգ Սարգսյանի վրա չի դրվել:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի խախտում` միաժամանակ չիրականացնելով գործում առկա բոլոր ապացույցների գնահատում վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, ն դրանք իրենց համակցության մեջ ն գործին մասնակցող անձանց կողմից ընդունված փաստերի շրջանակներում:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ ն 66-րդ հոդվածների խախտում թույլ տրված լինելու Ա այդ խախտմամբ արդարադատության բուն էությունը խաթարված լինելու մասին բողոք բերած անձի փաստարկը հիմնավորված է:
11
Վճռաբեկ բողոքի պատասխանում ներկայացված փաստարկները հերքվում են վերոգրյալ պատճառաբանությամբ:
Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը գտել է, որ «ժառանգության զանգվածում այն գույքը ներառված լինելու փաստը, որին ուղղված է հակընդդեմ հայցվորի ակնկալիքը, վիճելի է մնացել, ն դա ինքնին բավարար է հակըեդդեմ հայցը մերժման ենթակա լինելու վերաբերյալ եզրակացության հանգելու համար, որպիսի պարագայում ժառանգության ընդունման ժամկերը բաց թողնելու պատճառներին վերաբերող դատողություններն առարկայազուրկ են դառնում, ն դրանց անդրադառնալու դատավարական անհրաժեշտությունը բացակայում է: (...) հակընդդեմ հայցը մերժման ենթակա լինելու պայմաններում վճռի չբողոքարկված ն օրինական ուժի մեջ մտած մասը վերաբերելի է «Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու փողոցի թիվ 14 տան ն տեամերձ հողամասի» ամբողջ զանգվածին առանց վերապահումների, քանի որ այն ամբողջությամբ «Ազատ Մխիթարի Սարգսյանի կտակով չսահմաեված գույք» է, հետնաբար վճռի չբողոքարկված ն օրինական ուժի մեջ մտած մասն ինքեին բավարար է հայցվորի ակեկալիքե ամբողջությամբ իրականացված համարելու համար' անկախ վճռի եզրափակիչ մասում առկա «Սկզբնական հայցը մեացած մասով' մերժել» արտահայտությունից կամ, այլ կերպ ասած, վճռի չբողոքարկված ն օրինական ուժի մեջ մտած մասե ինքնին բավարար է դրանում եշված հասցեում գտնվող ամբողջ գույքի նկատմամբ հացվորի սեփականության իրավունքը ճանաչված համարելու համար:»:
Վերաքննիչ դատարանը փաստացի չի անդրադարձել Գնորգ Սարգսյանի կողմից ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու վերաբերյալ Աննա Պողոսյանի բողոքում նշված հիմքերին, ինչպես նան սկզբնական հայցը մասնակի բավարարման ենթակա լինելու վերաբերյալ Դատարանի պատճառաբանության իրավաչափությանը (Վերաքննիչ դատարանը դրա ելքը կանխորոշել է հակընդդեմ հայցը մերժման ենթակա լինելու փաստարկով), որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետք է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված լիազորությունը՝ բեկանել Վերաքննիչ դատարանի 18.042022 թվականի որոշումը ն գործն ուղարկել լթՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` Աննա Պողոսյանի վերաքննիչ բողոքն ամբողջությամբ քննության առնելու նպատակով նոր քննության:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու ն բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են նույն գլխի կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ Գնորգ Սարգսյանի բողոքը բավարարելու արդյունքում Վերաքննիչ դատարանի 18.04.2022 թվականի որոշումը բեկանվում է ն գործն ուղարկվում է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ նոր քննության, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցին պետք է անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում:
12
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.04.2022 թվականի որոշումը ն գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 17 հուլիսի, 2023 թ.
- Գործի #:
- ԱՐԱԴ/2261/02/18
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
