ԼԴ2/0698/02/19
Ամփոփում
քննելով Անուշիկ Ազիզբեկյանի ն Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2105.2020 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Բանկ), դիմումի ելքով շահագրգռված անձինք՝ Անուշիկ Ազիզբեկյանի, Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի (այսուհետ` Հաշտարար|՝ Հաշտարարի 04.04.2019 թվականի թիվ 15-171119 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1 Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է չեղյալ ճանաչել «Անուշիկ Ազիզբեկ
Ամբողջ Տեքստ
ՏՄ զ
կիչ Հա 8)
5:
ՀԱԱ ԵԱ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԼԴ2/0698/02/19 դատարանի որոշում 2022թ.
Քաղաքացիական գործ թիվ Լ՛ԴՉ/0698/02/19
Նախագահող դատավոր՝ Ն. Կարապետյան
Դատավորներ՝ Ա. Պետրոսյան
Ս. Թորոսյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
ն վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝ եախագահող ն զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ
2022 թվականի հունվարի 11-ին
գրավոր ընթացակարգով քննելով Անուշիկ Ազիզբեկյանի ն Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2105.2020 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Բանկ), դիմումի ելքով շահագրգռված անձինք՝ Անուշիկ Ազիզբեկյանի, Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի (այսուհետ` Հաշտարար|՝ Հաշտարարի 04.04.2019 թվականի թիվ 15-171119 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1 Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է չեղյալ ճանաչել «Անուշիկ Ազիզբեկյանի՝ |Բանկի| դեմ ուղղված 21.01.2019 թվականի թիվ 07/42/19 պահանջը բավարարելու մասին» Հաշտարարի 04.04.2019 թվականի թիվ 15-1711/19 որոշումը:
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Գ. Զաքարյան) (այսուհետ՝ Դատարան) 22.07.2019 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է:
2
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 2105.2020 թվականի որոշմամբ Բանկի ներկայացուցչի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 22.07.2019 թվականի որոշումը վերացվել է ն կայացվել է նոր որոշում՝ Հաշտարարի 04.04.2019 թվականի թիվ 15-1711/19 որոշումը չեղյալ է ճանաչվել:
Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Անուշիկ Ազիզբեկյանը (ներկայացուցիչ Ալեքսանդր Ծատինյան) ն Հաշտարարը:
Վճռաբեկ բողոքների պատասխաններ չեն ներկայացվել:
2. Հաշտարարի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Վերաքենիչ դատարանը խախտել է «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Դատարանները չպետք է անդրադառնան հաշտարարի կողմից կիրառված նյութական օրենսդրության նորմերին ն դրանց մեկնաբանություններին, այդ թվում` չպետք է կատարեն հաշտարարի կողմից արդեն իսկ հետազոտված ապացույցների կրկնակի հետազոտում ն գնահատում, քանի որ այդ պարագայում կկատարվի հաշտարարի որոշման ըստ էության վերանայում, ինչը հակասում է «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի Մ-րդ հոդվածով սահմանված հիմքերի շրջանակում հաշտարարի որոշումը դիտարկելու օրենսդրական պահանջին:
2) Վերաքենիչ դատարանը խախտել է «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ ն 20-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի կողմից Հաշտարարի որոշումը չեղյալ է ճանաչվել ըստ էության վերանայման ն Հաշտարարի կողմից արդեն իսկ հետազոտված ապացույցը կրկին հետազոտելու արդյունքում: Ընդ որում, Վերաքննիչ դատարանի կողմից կատարված խախտումը ոչ միայն Հաշտարարի հետազոտած ապացույցը նս մեկ անգամ հետազոտելն է, այլն հենց ապացույցի թերի հետազոտումը, որի արդյունքում Վերաքննիչ դատարանը հաեգել է սխալ հետնության այն մասին, որ Հաշտարարին ներկայացված պահաջում հաճախորդը բարձրացրել է միայն քաղվածքի չստացման խնդիր, մինչդեռ իրականում հաճախորդը ներկայացիել է նան քաղվածքի ստացման պարբերականության հարցը:
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել քննարկման առարկա նորմը, որի արդյունքում խախտել է Հաշտարարի՝ իրեն ենթակա վեճերի լուծման ինքնուրույնության բավարար աստիճանով օժտված լինելու սկզբունքը, սահմանափակել է Հաշտարարի ինքնուրույնությունը՝ իրեն ներկայացված ապացույցի հետազոտման ն գնահատման մասով: Միաժամանակ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով 30-օրյա պարբերականությունը ն քաղվածքի ստացման եղանակը քաղվածքի ստացման իրավունքի տարր են համարվում, քանի որ հակառակ դեպքում քաղվածքի ստացման իրավունքը կդառնա վերացական:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 2105.2020 թվականի որոշումը՝ ամբողջությամբ օրինական ուժ տալով Դատարանի 22.07.2019 թվականի որոշմանը»:
2.1 Անուշիկ Ագիզբեկյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
3
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Վերաքենիչ դատարանը խախտել է «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ ն 20-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով նույնաբովանդակ բողոք-պահանջ է ներկայացվել նախ Բանկին, ապա Հաշտարարին:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ նշված պահանջները նույնական են ն երկու դեպքում էլ վերաբերել են «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավունքի խախտման խնդրին ն երկու դեպքում էլ ուղղված են եղել նույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված օրինական տուժանքի կիրառմանը:
Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունները, ըստ որի՝ Հաշտարարը դուրս է եկել հաճախորդի բողոք-պահանջի ն դիմում-բողոքի շրջանակներից ն քննության առարկա է դարձրել ոչ թե քաղվածքներն ընդհանրապես ուղարկելու կամ չուղարկելու հարցը, այլ խախտումներով ուղարկելու հանգամանքը, ակնհայտորեն անհիմն է: Սպառողի՝ քաղվածք ստանալու իրավունքը պետք է դիտարկել միասնական ամբողջության մեջ, որի պարտադիր տարրերն են համարվում սահմանված պարբերականությամբ ն եղանակով վերջինիս ստացումը, ն այդ տարրերից որնիցե մեկի խախտումն ինքնին հանգեցնում է օրենքով նախատեսված քաղվածք ստանալու իրավունքի խախտմանը:
2) Վերաքննիչ դատարանի որոշումը հակասում է ՀՀ վերաքենիչ քաղաքացիական դատարահի' թիվ ԼԴ2/0348/02/18 քաղաքացիական գործով 28.03.2019 թվականի ն թիվ ԼԴ2/1267/02/19 քաղաքացիական գործով 26.12.2019 թվականի' օրինական ուժի մեջ մտած որոշումներով մինեույն նորմերին տրված մեկնաբանություններին:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել ն փոփոխել Վերաքննիչ դատարանի 21.05.2020 թվականի որոշումը` օրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի դատական ակտին»:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
1 Անուշիկ Ազիզբեկյանի (Հաճախորդ) ն Բանկի միջն 24.07.2018 թվականին կնքված թիվ ԽԱ18/44197 վարկային պայմանագրի 3.2.2 կետի համաձայն՝ Բանկը պարտավորվում է նույն պայմանագրի գործողության ընթացքում, նույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից սկսված երեսնօրյա պարբերականությամբ, Հաճախորդին տրամադրել նույն պայմանագրից բխող Հաճախորդի պարտավորությունների ն դրանց առաջացման հիմքերի ն մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվություն (այսուհետ՝ Քաղվածք):
Վարկային պայմանագրի 3.25 կետի համաձայն՝ Բանկը պարտավորվում է Քաղվածքները ն Պարտադիր ներկայացման տեղեկատվությունը Հաճախորդին տրամադրել Դիմում/պայմանագրով համապատասխանաբար Քաղվածքների ն Պարտադիր ներկայացման տեղեկատվության տրամադրման համար սահմանված եղանակներով (հատոր 2-րդ, գ.թ. 22-23).
2) Անուշիկ Ազիզբեկյանի ն Բանկի միջն 25.12.2017 թվականին կնքված թիվ ՋԱԼ/53159 բանկային ծառայությունների տրամադրման դիմում/պայմանագրի համաձայն՝ Անուշիկ Ազիզբեկյանը ցանկացել է իր բոլոր հաշիվների քաղվածքները ստանալ էլեկտրոնային փոստով (հատոր 2-րդ, գ.թ. 25-26).
3) Անուշիկ Ազիզբեկյանը 03.12.2018 թվականին բողոք-պահանջ է ներկայացրել Բանկին՝ հայտնելով, որ «(.) Քանի որ ես չեմ հրաժարվել Պայմանագրից բխող
4
պարտավիորություններից ն դրանց դադարման հիմքերի ն մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվությունը (այսուհետ Քաղվածք) փոստային կապի միջոցով ստանալու իմ իրավունքից, ուստի այն պետք է իրացվեր հենց այդ եղանակով, չնայած այն հանգամանքին, որ օրենքով նախատեսված ն ոչ միայն եղանակով կրեդիտավորողը իեձ Քաղվածք չի տրամադրել: (..) պայմանագրի կեքման պահից կրեդիտավորողը ուներ յուրաքաեչյուր 30-օրյա պարբերականությամբԲ փոստային կապի միջոցով իեձ Քաղվածք տրամադրելու պարտականություն, որը, խախտելով իրավուեքս, չի կատարել, քանի որ ես որնէ քաղվածք չեմ ստացել, որպիսի հանգամանքի ապացուցման պարտականությունը կրում է կրեդիտավորողը (..)»: Անուշիկ Ազիզբեկյանը պահանջել է իրեն վճարել 300.000 ՀՀ դրամ՝ պայմանագրի կնքման պահից իրեն քաղվածք չտրամադրելու համար (հատոր 2-րդ, գ.թ. 27-28).
4)21012019 թվականին Հաշտարարին ուղղված պահանջով Անուշիկ Ազիզբեկյանի ներկայացուցիչը հայտնել է՝ «(..) Պայմանագրի կեքման օրվանից միեչն հիմա Բանկը իմ եերկայացվողին ոչ փոստով, ոչ էլեկտրոնային եղանակով ն ոչ էլ կապի այլ միջոցով պայմանագրից բխող սպառողի պարտավորությունների ե դրանց առաջացման հիմքերի ն մարումների վերաբերյալ տեղեկատվություն /քաղվածք/ չի տրամադրել (...)»: Անուշիկ Ազիզբեկյանի ներկայացուցիչը խնդրել է որոշում կայացնել Բանկի կողմից Անուշիկ Ազիզբեկյանի՝ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված իրավունքի խախտման փաստի կապակցությամբ 300.000 ՀՀ դրամ վճարելու վերաբերյալ (հատոր 2-րդ, գ.թ. 64-65).
5) «Անուշիկ Ազիզբեկյանի՝ |Բանկի| դեմ ուղղված 21012019 թվականի թիվ 07-42/19 պահանջը բավարարելու մասին» Հաշտարարի 04.04.2019 թվականի թիվ 15-171119 որոշման համաձայն՝ «/..) Հաշտարարը հաստատված է համարում, որ Հաճախորդը հրաժարվել է պարտավորությունների ն դրանց առաջացման հիմքերի ն մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվությունը (քաղվածք փոստային եղանակով ստանալու .իրավուեքից' նախապատվությունը տալով էլեկտրոնային փոստով ստանալու եղանակին, ինչը ենթադրում է, որ վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելուց 24.07.2018 թվականից, սկսած Բանկը պարտավոր էր երեսեօրյա պարբերականությամբ Հաճախորդի եշած էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել վերջինիս քաղվածքները: Տվյալ դեպքում վարկային պայմանագիրը ուժի մեջ է մտել 24072048 թվականին, ուստի քաղվածքների տրամադրման 30-օրյա պարբերակությունը պետք է հաշվարկել հենց այդ ամսաթվից սկսած: (...) Բանկը քաղվածքների տրամադրումը սկսել է 0109.2019 թվականից (...) Բանկը խախտել է վարկային պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից սկսած քաղվածքների ` տրամադրման երեսեօրյա պարբերականությունը, քանի որ առաջին քաղվածքը պետք է ուղարկվել 23.08.2018 թվականին ն այդպես շարունակ (...)»: Հաշտարարը որոշել է Անուշիկ Ազիզբեկյանի' Բանկի դեմ ուղղված 21012019 թվականի թիվ 07-42/19 պահանջը բավարարել 500.000 ՀՀ դրամ գումարի չափով (հատոր 2-րդ, գ.թ. 86-89).
6) Բանկը հրաժարվել է Հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն պահանջներով, որոնց գույքային չափը չի գերազանցում 250.000 ՀՀ դրամը (չվիճարկվող փաստ):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը ն բողոքարկված դատական ակտը վճռաբեկության կարգով վերանայման ենթարկելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է սույն գործով Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, ն գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կարող են էական նշանակություն ունենալ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու
5
պահանջով գործերի վարույթում Հաշտարարարի կողմից դատական ակտը բողոքարակելու իրավունքի իրականացման հարցի վերաբերյալ միասնական ն կանխատեսելի դատական պրակտիկա ձնավորելու համար, ինչպես նան նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միննույն նորմը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ, ինչպես նան 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանն առերնույթ թույլ է տվել «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտում, որն առերնույթ խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որը հերքվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.
Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանը, հարկ է համարում անդրադառեալ հետնյալ իրավական հարցադրումներին.
- իեչպիսի՞ դատավարական կարգավիճակ ունի հաշտարարը" Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջով գործերի վարույթում ն ըստ այդմ արդյո՛ք իրավասու է հաշտարարը բողոքարկելու վերը եշված վարույթի կարգով քենված գործով դատական ակտը:
- արդյո՛ք հաճախորդի կողմից պահանջի հիմքում քաղվածքներե ընդհանրապես չստանալու հիմեավորում եերկայացնելու պայմաններում հաշտարարե իրավունք ունի քենարկման առարկա դարձնել ն իր որոշմամբ որպես խախտում արձանագրել այն, որ քաղվածքները տրամադրվել են 30-օրյա պարբերականության խախտմամբ:
41 Մինչ Հաշտարարի վճռաբեկ բողոքի հիմքերին ն հիմնավորումներին անդրադառնալը, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ Հաշտարարի կողմից սույն գործով դատական ակտր բողոքարկելու իրավունքի իրականացման իրավական հարցին:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ. Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ ն կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատճելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատճելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի ն եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների ն հետապնդվող նպատակների միջն համաչափության առումով (տե՛ս, 45հ/ոջմճոծ մ. Լհօ Սողօժ Խոջմօո, թիվ 8225/78 գանգատով ՄԻԵԴ-ի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության ն արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարնոր բաղադրիչներից մեկը
6
բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը ն ուղղումը դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, ի թիվս այլնի, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ե ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴՅ/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշիեբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18. քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):
ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներով հանգամանորեն անդրադարձել է արդարադատության մատչելիության, արդար ն արդյունավետ դատական քննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին՝ կարնորելով դրանք որպես դատական պաշտպանության իրավունքի անհրաժեշտ բաղադրատարրեր՝ հավասարապես ընդգծելով դրանց կարնորությունը դատաընթացակարգային բնագավառներում (քրեական, քաղաքացիական ն վարչական):
Մասնավորապես` Սահմանադրական դատարանն իր՝ 28.11.2007թ. ՍԴՈ-719 որոշման մեջ արտահայտել է հետնյալ իրավական դիրքորոշումը. «...հայցը կամ դիմումը դատարան՝ իրավական պաշտպանության այն միջոցներն են, որոնցով հիմնական իրավունքների, այդ թվում դատական պաշտպանության իրավունքի կրող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պաշտպանվում է իր իրավունքների տարաբնույթ խախտումներից, որոնք կարող են կատարվել ինչպես հանրային իշխանության, այնպես էլ մասնավոր անձանց կողմից: Իշխանության ոտնձգություններից անձի պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը դատարան դիմելու նիա իրավունքն է, որը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես ն բոլոր այլ իրավական պետություններում, ունի սահմանադրական (հիմնարար) իրավունքի բնույթ...»:
Միաժամանակ, դատարանի մատչելիության սահմանափակումների վերաբերյալ ՄԻԵԴ- ի արտահայտած իրավական դիրքորոշումն առ այն, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «...պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը 6-րդ հոդվածի Լին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, ն եթե կիրառված միջոցների նե հետապնդվող նպատակի միջեն չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (ԸԶ56 01 /(Ռ8//800/ Ս, ԷՒՅՈՇ6, ծքթ/Ըճեօո ոօ. 34791/97, 14/03/2000):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 235-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը հատուկ վարույթներն իրականացնում է նույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն, այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են նույն ենթաբաժնի դրույթներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 336-րդ հոդվածի համաձայն՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու ն ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումներով վարույթներն իրականացվում են նուն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն, այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են նույն ենթաբաժնի դրույթներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը կողմերը կարող են վիճարկել դատական կարգով ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաձելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու
7
վերաբերյալ դիմումին կցվում են դիմումը ն դրան կից փաստաթղթերը մյուս կողմին ն ֆինանսական համակարգի հաշտարարին ուղարկելը հավաստող փաստաթուղթը (..):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումն առաջին ատյանի դատարանը քննում է դիմումը վարույթ ընդունելու օրվանից մեկամսյա ժամկետում՝ առանց դատական նիստ հրավիրելու:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիքի 339-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը նույն հոդվածի 1ին մասով նախատեսված ժամկետում կարող է հրավիրել դատական նիստ, եթե դա թելադրված է գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների ն գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտությամբ: Դատական նիստի վայրի ն ժամանակի մասին ծանուցվում են կողմերը ն ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանը կարող է ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակից պահանջել այն գործով նյութերը, որով կայացված որոշումը վիճարկվում է դատարանում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դիմումի քննության արդյունքով դատարանը կայացնում է որոշում՝ դիմումն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու ն ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ ճանաչելու կամ դիմումն ամբողջությամբ մերժելու մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` Դատարանի որոշումը կողմերին ն ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին է ուղարկվում ընդունման պահից եռօրյա ժամկետում (..):
Վերը նշված նորմերի վերլուծությունից հետնում է, որ օրենսդիրը Կողմերին իրավունք է վերապահել, օրենքով սահմանված ժամկետում, դատական կարգով վիճարկելու Հաշտարարի որոշումը՝ տվյալ որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով:
Միննույն ժամանակ, վերոգրյալով չի բացառվում վեճերի լուծման այլընտրանքային միջոցների կիրառմամբ դատարանների ծանրաբեռնվածության թեթնացման ն/կամ այլ իրավաչափ նպատակ հետապնդող նկատառումներից ելնելով տարբեր արտադատական ինստիտուտների ն ընթացակարգերի ներդրումը վեճերի լուծման ներպետական համակարգում: Այդուհանդերձ, դա պետք է իրականացվի դատարանի մատչելիության ն արդար դատաքննության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ն Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո: Մասնավորապես, պետության պոզիտիվ պարտականությունն է ապահովել, որ կիրառված սահմանափակումներն այն աստիճանի չսահմանափակեն անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Իսկ դրա համար անհրաժեշտ է ապահովել սահմանափակման նպատակի իրավաչափությունը, կիրառված միջոցների ն հետապնդվող նպատակի միջն համաչափության ողջամիտ հարաբերակցությունը»:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումների քննության վարույթը լինելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված առանձին վարույթի տեսակ, ենթակա է քննության դատավարական օրենսգրքով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ ն պահպանմամբ:
Մասնավորապես, ի տարբերության այլ վարույթների (օրինակ՝ հայցային, հատուկ ն այլն), նշված վարույթով դիմումի քննությունը, որպես կանոն իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու: Բացառություն է կազմում այն դեպքը, երբ դատարանը հանգում է այն հետնության կամ գտնում է, որ անհրաժեշտ է ստանալ պարզաբանումներ գործում առկա ապացույցների, ինչպես նան գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ: Այս դեպքում գործի քննությունը իրականացվում է դատական նիստի միջոցով, որի վայրի ն ժամանակի մասին ծանուցվում են ինչպես կողմերը, այնպես էլ Հաշտարարը, իսկ տվյալ
8
գործով կայացված եզրափակիչ դատական ակտն ուղարկվում է նան Հաշտարարի գրասենյակ: Այսինքն օրենսդիրը նախատեսել է Հաշտարարի որոշումները չեղյալ ճանաչելու վերաբերյալ դատական գործերին նան Հաշտարարի մասնակցությունը: Այսինքն, եթե Հաշտարարը կարող է մասնակցել դատական նիստին, ապա պետք է ունենա դատավարական կարգավիճակ: Հետնաբար Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ Հաշտարարի դատավարական կարգավիճակին՝ վերջինիս դատական նիստին մասնակցելու համար իր որոշումները չեղյալ ճանաչելու պահանջով գործերի վարույթում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձինք են' (...) դիմողները ն դիմումի քննության ելքով շահագրգռված այլ անձինք՝ սույն օրենսգրքով ն այլ օրենքներով նախատեսված գործերով (...):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի համաձայն՝ դիմողն այն անձն է, որ ներկայացրել է սույն օրենսգրքով նախատեսված հատուկ կամ այլ վարույթի կարգով քննվող դիմում:
Ելնելով նշված իրավական նորմերի վերլուծությունից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ շահագրգովածությունը դատարան ներկայացված որնէ պահանջի քննության նախապայման է, ուստի դատարանը պետք է պարզի բոլոր քննվող գործերով բողոքաբերի շահագրգովածության հարցը:
ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԱՐԴ/4208/02/16 գործով 17.09.2018 թվականի որոշմամբ նշել է, որ հատուկ վարույթի գործերին բնորոշ է ոչ թե ընդհանրապես վեճի բացակայությունը, այլ նյութաիրավական վեճի բացակայությունը: ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված հետնությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հատուկ վարույթի կարգով քննվող գործերով, բացի դիմողներից, կարող են ներգրավվել նան այն անձինք, որոնք ուղղակիորեն շահագրգիռ են տվյալ գործով համապատասխան դիմումի քննության (փաստի հաստատման) ելքով: Նշվածն ամրագրված է նան 09.02.2018 թվականին ընդունված ն 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, որն ուղղակիորեն սահմանում է, որ գործին մասնակցող անձինք են դիմողները ն դիմումի ելքով շահագրգռված այլ անձինք՝ նույն օրենսգրքով ն այլ օրենքներով նախատեսված գործերով:
Այլ կերպ ասած՝ հատուկ վարույթի կարգով քննվող գործերով, այդ թվում նան իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման գործերով շահագրգիռ են այն անձինք,
"՛ որոնք ունեն ուղղակի նյութաիրավական շահագրգովածություն տվյալ գործով,
"՛ որոնց վրա օրենքով սահմանված կարգով դրված է համապատասխան իրավունքի իրականացումը, որը հաստատվել է տվյալ իրավաբանական նշանակություն ունեցող փաստով (օրինակ՝ այդպիսիք կարող են լինել կենսաթոշակային ապահովության մարմինները, քաղաքացիական կացության գրանցման մարմինները, ՀՀ կառավարության առերեթեր անշարժ գույքի գործակալությունը ն այլե):
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հաշտարարը դատարանի կողմից դատական նիստին նեգրավվում է գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների ն գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ տալու համար: Այսինքն, Հաշտարարին գործի քննությանը ներգրավվելը դառնում է պարտադիր, եթե առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքը: Նման պայմաններում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով Հաշտարարը կարող է հավասարեցվել դիմումի քննության ելքով շահագրգռված անձի կարգավիճակ ունեցող անձին: Վերոնշյալից բխում է, որ Հաշտարարը կարող է իրականացնել իր դատավարական իրավունքները, մասնավորապես՝ բողոքարկել տվյալ գործով դատական ակտերը:
9
4.2. Քենելով Հաշտարարի ն Անուշիկ Ազիզբեկյանի վճռաբեկ բողոքները վերը նշված հիմքերի սահմաններում' Վճռաբեկ դատարանը եկավ հետնյալ եզրակացության.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը կողմերը կարող են վիճարկել դատական կարգով ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 338-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումում պետք է նշվեն՝ որոշումը վիճարկելու հիմքերն ու հիմնավորումները: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված կարգով վերադարձվում է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը, եթե այն ներկայացվել է նույն օրենսգրքի 337-րդ հոդվածի, ինչպես նան նույն հոդվածի պահանջների խախտմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարանը կարող է ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակից պահանջել այն գործով նյութերը, որով կայացված որոշումը վիճարկվում է դատարանում:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ դատարանը դիմումի քննության ժամանակ պարզում է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերի առկայությունը կամ բացակայությունը:
«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ֆինանսական համակարգի հաշտարարը իրավասու է քննելու այն պահանջները, որոնք ներկայացվում են հաճախորդի կողմից Կազմակերպության դեմ, կապված են Կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների հետ ն պարունակում են տասը միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջ, (...):
«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մինչ, պահանջը Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացնելը հաճախորդը պետք է Կազմակերպությանը ներկայացնի բողոք-պահանջ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Կազմակերպությունը պարտավոր է նույն հոդվածի 1-ին մասում նշված բողոք- պահանջը ստանալու պահից տասն աշխատանքային օրվա ընթացքում հաճախորդին գրավոր տրամադրել վերջնական պատասխան: Կազմակերպության վերջնական պատասխանը պետք է արտահայտի Կազմակերպության հստակ դիրքորոշումը սպառողի պահանջը մերժելու, բավարարելու կամ մասնակի բավարարելու վերաբերյալ: (..) Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` Կազմակերպության վերջնական պատասխանը ստանալու պահից կամ նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում այն չստանալու դեպքում հաճախորդն իրավունք է ձեռք բերում պահանջ ներկայացնելու Ֆինանսական համակարգի հաշտարարին:
«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացվող պահանջը կազմվում է գրավոր ն ներառում է՝ (...)
5) Կազմակերպությանն ուղղված հաճախորդի բողոք-պահանջի պատճենը.
6) առկայության դեպքում Կազմակերպության գրավոր պատասխանը հաճախորդի բողոք-պահանջին. (...)
8) պահանջի բովանդակությունը (հանգամանքները, որոնց վրա հիմնվում է պահանջը). (..):
«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` Ֆինանսական համակարգի հաշտարարը մերժում է պահանջի
10
քննությունը, եթե հաճախորդը նույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված կարգով բողոք- պահանջ չի ներկայացրել Կազմակերպությանը:
«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պահանջի քննության արդյունքներով Ֆինանսական համակարգի հաշտարարը որոշում է կայացնում պահանջը բավարարելու կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու մասին ն ոչ ուշ, քան հաջորդ օրը ծանուցում որոշման մասին՝ համապատասխան ծանուցման եղանակով ներկայացնելով որոշումը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը պետք է լինի պատճառաբանված՝ հաշվի առնելով ոչ միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները, այլն գործարար վարքագծի ն էթիկայի կանոնները, գործարար շրջանառության սովորույթները:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտը՝ որպես վեճերի այլընտրանքային լուծման ձն, նպատակ ունի ապահովել արդարադատության արդյունավետությունը ն մատչելիությունը՝ հաշվի առնելով, որ վեճերի լուծման այլընտրանքային ձների արդյունավետ գործունեությունը նպաստում է դատական պաշտպանության ն արդար դատաքննության իրավունքների որակական չափանիշների բարձրացմանը (այդ թվում՝ բեռնաթափելով դատարանները):
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 22.12.2015 թվականի 70/186 բանաձնում (ՇՏոծոճ| ՃՏտօոոեհ/ ՋՅՏՕխեօո 70/186 օո Շօոտսոծո ԵՐՕԼՏՇեօո (Ճ/ԽԷՏ/70/186)) ընդգծվում է սպառողների պահանջների բավարարման արդյունավետ ընթացակարգեր նախատեսելու անհրաժեշտությունը (3-րդ բաժին, 5-րդ կետ): Բանաձնի 5-րդ բաժնի «ք» գլխում, որը վերաբերում է վեճերի լուծմանը ն փոխհատուցմանը (պահանջների բավարարմանը), կարնորվում է իրավական այնպիսի միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը, որոնք հնարավորություն կընձեռեն սպառողներին ներկայացնել իրենց պահանջներն արդյունավետ, արդար ն հասանելի ընթացակարգերի (այդ թվում՝ վեճերի այլընտրանքային լուծման) միջոցով: Ընդ որում, կարնորվում է սպառողների պահանջների արագ, արդարացի, թափանցիկ, ոչ թանկ, հասանելի ն չձեականացված (ոչ ֆորմալ) քննությունը (5-րդ բաժին, 37-41-րդ կետեր):
Հայաստանի 6Հանրապետությունում Ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտը ներդրվել է 17.06.2008 թվականին ընդունված ն 02.08.2008 թվականին ուժի մեջ մտած «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով՝ հիմք ընդունելով «Դատարանների աշխատանքի չափազանց ծանրաբեռնվածությունը կանխելու ն նվազեցնելու միջոցառումների վերաբերյալ» Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 16.09.1986 թվականի թիվ Թ (86)12 հանձնարարականը (166օ/76Ո62եօո Խօ Բ (86) 12 ՕԲ Մհ. ՇՕՈԱ66 0 ՈՌ//ուՏ51675 է Ո/6/ԴԵՑ ՏէՅԼ6Տ |/070000 ո էհ. ՇՕԱՐԼՏ) ն «Սպառողների վեճերի արտադատական լուծման համար պատասխանատու մարմինների վրա տարածվող սկզբունքների մասին» Եվրոպական հանձնաժողովի 30.03.1998 թվականի թիվ 98/257/ԷՇ հանձնարարականում (Ըօոո/55/օո Խ6ՇՕո6ոճծեօո 0Ւ 30 1/8-Շհ 1998 օո 7հճ Քոոճլք/65 Ճքք//ՇՅե/Բ Մ6ՏթօոՋԵ/Բ 107 ՕԱԼ- 0Ւ-ԸՕԱՒԷ ՏՇԱԱՑՈՈ6Ոէ 0Ւ ՇՕոտա6Ո 0/Տքնէջ) ամրագրված սկզբունքները: Վերջինս, ի թիվս այլնի, նախատեսում է արդյունավետության սկզբունքը, որը մասնավորապես ենթադրում է, որ պահանջի ներկայացման ն որոշման կայացման միջն կարճ ժամանակ պետք է լինի: Ընդ որում, օրենքի ընդունման հիմնավորումներում նշվել է, որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի նպատակը ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանությունն է, նրանց բողոքների արագ, արդյունավետ ն անվճար քննությունը, ֆինանսական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացումը ն ֆինանսական միջնորդության ավելացումը:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը կարնորում է, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից վեճերի քննությունը կարող է արդյունավետ լինել միայն այն դեպքում, երբ ասպահովվում է տվյալ վարույթի մասնակիցների հավասարությունը, մրցակցությունը, իսկ կայացրած որոշումը բավարարում է օրինականության, հիմնավորվածության ն. պատճառաբանվածության չափանիշներին: Վճռաբեկ դատարանը,
11
հիմք ընդունելով «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի կարգավորումերը, արձանագրում է, որ վարույթի արդյունավետությունն ապահովելուն է ուղղված օրենսդրական այն պահանջը, որ նախքան պահանջը Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացնելը հաճախորդը պետք է Կազմակերպությանը ներկայացնի նույնաբովանդակ բողոք-պահանջ: Այսինքն Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտը` որպես վեճերի արտադատական, այլընտրանքային լուծման մեխանիզմ, կարող է գործնականում արդյունավետ գործել, եթե նախքան վարույթի սկիզբը Հաճախորդը Կազմակերպությանը ներկայացրել է հատակ պահանջ, սակայն բավարարում չի ստացել, որից հետո նույնական պահանջով դիմել է Ֆինանսական համակարգի հաշտարարին: Նշված կարգավորումն ինքնանպատակ չէ, քանի որ հնարավոր է, որ Կազմակերպությունը լիովին հիմնավոր համարի ներկայացված բողոք-պահանջը ն խնդիրը տեղում լուծելու միջոցով ավարտի գործընթացը: Հակառակ դեպքում նույն պահանջը ներկայացվում է Ֆինանսական համակարգի հաշտարարին, ով արդեն գնահատում է Հաճախորդի պահանջը ն նույն պահանջին ծանոթ Կազմակերպության ներկայացրած պատասխանը:
Այսպիսով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ֆինանասական համակարգի հաշտարարի կողմից իրականացվող քննության ընթացքում որպես ելակետ պետք է ընդունվի հաճախորդի կողմից նախ Կազմակերպությանը ն հետո միայն Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացված պահանջը: Ուստի՝ քննությունը պետք է իրականացվի պահանջի շրջանակներում:
Ընդ որում, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ վեճերի լուծման ընթացքում Ֆինանսական համակարգի հաշտարարը հաշվի է առնում ոչ միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները, այլն գործարար վարքագծի ն էթիկայի կանոնները, գործարար շրջանառության սովորույթները, ինչն առավել ճկուն ն պակաս ֆորմալ է դարձնում վարույթը (ի տարբերություն, օրինակ, քաղաքացիական դատավարության): Պատահական չէ, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի խորհրդի 30.08.2020 թվականի թիվ 1120 որոշմամբ հաստատված «Պահանջների քննության գործընթացը կարգավորող կանոնների» 9-րդ կետի համաձայն՝ պահանջի քննության ընթացքում Հաշտարարն աջակցում է կողմերի միջն հաշտության բանակցություններ իրականացնելուն ն (կամ) հաշտության համաձայնագիր կնքելուն:
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ պահանջի քննության ընթացքում Ֆինանսական համակարգի հաշտարարը, ի թիվս այլնի, պարտավոր է ստուգել, թե արդյոք Հաճախորդի կողմից Կազմակերպությանը ներկայացվել է նույնական պահանջ, որից հետո միայն անցնել պահանջի ըստ էության քննությանը:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Անուշիկ Ազիզբեկյանի (Հաճախորդ) ն Բանկի միջն 24.07.2018 թվականին կնքված վարկային պայմանագրի 3.2.2 կետի համաձայն՝ Բանկը պարտավորվել է նույն պայմանագրի գործողության ընթացքում, նույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից սկսված երեսնօրյա պարբերականությամբ, հաճախորդին տրամադրել նույն պայմանագրից բխող հաճախորդի պարտավորությունների ն դրանց առաջացման հիմքերի ն մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվություն (Քաղվածք): Վարկային պայմանագրի 3.25 կետի համաձայն՝ Բանկը պարտավորվում է Քաղվածքներ ն Պարտադիր ներկայացման տեղեկատվությունը Հաճախորդին տրամադրել Դիմում/պայմանագրով համապատասխանաբար Քաղվածքների ն պարտադիր ներկայացման տեղեկատվության տրամադրման համար սահմանված եղանակներով: Անուշիկ Ազիզբեկյանի ն Բանկի միջն 25.12.2017 թվականին կնքված ծառայությունների տրամադրման դիմում/պայմանագրի համաձայն՝ Անուշիկ Ազիզբեկյանը ցանկացել է իր բոլոր հաշիվների քաղվածքները ստանալ էլեկտրոնային փոստով:
Անուշիկ Ազիզբեկյանը 03.12.2018 թվականին բողոք-պահանջ է ներկայացրել Բանկին՝ հայտնելով, որ «(...)-Քանի որ ես չեմ հրաժարվել Պայմանագրից բխող պարտավորություններից
12
ն դրանց դադարման հիմքերի ն մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվությունը (այսուհետ՝ Քաղվածք) փոստային կապի միջոցով ստանալու իմ իրավունքից, ուստի այն պետք է իրացվեր հենեց այդ եղանակով, չնայած այն հանգամանքիե, որ օրենքով նախատեսված ն ոչ միայն եղանակով կրեդիտավորողը ինչ Քաղվածք չի տրամադրել: (...) պայմանագրի կեքման պահից կրեդիտավորողը ուներ յուրաքանչյ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 11 հունվարի, 2022 թ.
- Գործի #:
- ԼԴ2/0698/02/19
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
