Շահումյան — ՍնԴ/0066/02/19
Ամփոփում
քննելով ըստ Արամ Խաչատրյանի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյանի (այսուհետ` Կառավարիչ) հայցի ընդդեմ Գնորգ Շահումյանի, երրորդ անձինք Արամ Խաչատրյանի ն ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության՝ տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագիրն ու պայմանագրի հիմքով կատարված պետական գրանցումն անվավեր ՝ճանաձելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.01.2022 թվականի որոշման դեմ Կառավարչի բերած վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Կառավարիչը պահանջել է
Ամբողջ Տեքստ
շ Վ Է Կ
ճրթ ՄԱՏԱ ններն, հ
«1էչ-1ՐՏԵՆՎԱՏ
Մուն Կ)
կ ԽՈՏՀ 07 »-
ԱՅ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ՍնԴ/0066/02/19 դատարանի որոշում 2025թ.
Քաղաքացիական գործ թիվ ՍնԴ/0066/02/19
Նախագահող դատավոր՝ Ա. Կուրեխյան
Դատավորներ՝ Ս. Գրիգորյան
Գ. (Թորոսյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Ս. ՄԵՂՐՅԱՆ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
2025 թվականի ապրիլի 04-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ Արամ Խաչատրյանի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյանի (այսուհետ` Կառավարիչ) հայցի ընդդեմ Գնորգ Շահումյանի, երրորդ անձինք Արամ Խաչատրյանի ն ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության՝ տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագիրն ու պայմանագրի հիմքով կատարված պետական գրանցումն անվավեր ՝ճանաձելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.01.2022 թվականի որոշման դեմ Կառավարչի բերած վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Կառավարիչը պահանջել է անվավեր ճանաչել Արամ Խաչատրյանի ն Գնորգ Շահումյանի միջն 14.08.2018 թվականին կնքված տրանսպորտային
2
միջոցի առուվաճառքի պայմանագիրն ու պայմանագրի հիմքով կատարված պետական գրանցումը:
Սնանկության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 14.07.2021 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.01.2022 թվականի որոշմամբ Կառավարչի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 14.07.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կառավարիչը (ներկայացուցիչ Արմինե Հովհաննիսյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը խախփել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ, 39-րդ ն 54-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ ն 305-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը կատարել է սխալ եզրահանգում առ այն, որ պարտապանի կատարած փոխանցումները ն գույքի օտարումները դատական կարգով հետ ստանալու համար սնանկության կառավարչի՝ դատարան դիմելու իրավունքը սահմանափակված է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի հիմքերի շրջանակով, ուստի սնանկության կառավարիչը կարող է դիմել ոչ թե պարտապանի կնքած ցանկացած գործարք անվավեր ճանածձելու ու անվավերության հետնանքներ կիրառելու, այլ միայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում պարտապանի կատարած փոխանցումները ն գույքի օտարումները դատական կարգով հետ ստանալու համար:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սնանկության կառավարչի՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով ամրագրված լիազորությունները հանգում են պարտապանի գույքի հավաքագրմանը, պահպանմանը ն պարտատերերի պահանջների պատշաճ բավարարումն ապահովելուն, ուստի նրա՝ օրենքով նախատեսված բոլոր լիազորությունները մեկնաբանելիս պետք է առաջնորդվել այն սկզբունքով, որ դրանք ուղղված են վերոնշյալ նպատակի կենսագործմանը: Հետնաբար սնանկության կառավարիչը զրկված չէ պարտապանի գույքի հավաքագրման ն պարտատերերի պահանջների պատշաճ բավարարումն ապահովելու նպատակով նան «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով սահմանված արգելքի խախտմամբ կնքված գործարքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածով նախատեսված հիմքով վիճարկելու ու անվավերության հետնանքների կիրառում պահանջելու իրավունքից:
3
Վերաքննիչ դատարանը Գնորգ Շահումյանին ճանաչել է բարեխիղճ ձեռքբերող այն դեպքում, երբ, թեն Դատարանի 06.05.2021 թվականի որոշմամբ նրա վրա է դրվել իր՝ որպես բարեխիղճ ձեռք բերող հանդիսանալու փաստի ապացուցման պարտականությունը, այդուհանդերձ վերջինս գործի քննության ընթացքում նշված փաստը հաստատող որնէ հիմնավոր ապացույց չի ներկայացրել: Ավելին, եթե նույնիսկ Գնորգ Շահումյանը բարեխիղճ ձեռք բերող է, գործարքն անվավեր ճանաչելու դեպքում նա ձեռք է բերում Արամ Խաչատրյանի նկատմամբ պահանջ գրանցելու իրավունք:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 11.01.2022 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը բավարարել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
թիվ ԵԴ/0566/04/18 սնանկության գործով Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 27.07.2018 թվականի որոշմամբ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի դիմումը՝ Արամ Խաչատրյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ, Ա սնանկության ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Արայիկ Սարգսյանը (հատոր 1-ին, գ.թ. 6).
2) Արամ Խաչատրյանի անվամբ 03.10.2016 թվականից մինչն 14.08.2018 թվականը հաշվառված է եղել «107014 ՇՃի/Բ՝/ 2.5 ՇՃ7» մակնիշի 88 քք 008 պետական համարանիշի ավտոմեքենան (հատոր 1-ին, գ.թ. 10).
3) 14.08.2018 թվականին Արամ Խաչատրյանի ն Գնորգ Շահումյանի միջն կնքվել է տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագիր, որի համաձայն՝ Արամ Խաչատրյանը վաճառել, իսկ Գնորգ Շահումյանը գնել է 2013 թվականի արտադրության «107014 ՇՃՄՔԳ 2.5 ՇՃ7» մակնիշի տրանսպորտային միջոցը (հատոր 1-ին, գ.թ. 7-9).
4)Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 27.08.2018 թվականի վճռով Արամ Խաչատրյանը ճանաչվել է սնանկ (հատոր քին, գ.թ. 11-14): Նույն դատարանի 27.05.2019 թվականի որոշմամբ Արամ Խաչատրյանի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Արայիկ Սարգսյանը (հիմք՝ «ՊՈԿ.ԱՅէՃ|6.Ճտ» դատական տեղեկատվական համակարգ).
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնութ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ ու 305-րդ
4
հոդվածների (խախտում, որը, սակայն, հերքվում է ստորեն ներկայացված պատճառաբանություններով:
Սույն գործի շրջանակներում Վճռաբեկ դատարաեը հարկ է համարում անդրադառնալ հետնյալ իրավական հարցադրումներին.
1) «Սեաեկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի Լին մասի «բ» կետով նախատեսված արգելքի խախտմամբ կեքված գործարքն առոչի՞եչ է, թե՞ վիճահարույց.
2) արդյո՞ ք սնանկության գործով կառավարիչն ունի «Սեանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի Լին մասի «բ» կետով նախատեսված արգելքի խախտմամբ պարտապանի կողմից կեքված գործարքն անվավեր ճանաչելու ն անվավերության հետնանքներ կիրառելու պահանջով դատարան դիմելու իրավունք:
1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ համաձայն՝ գործարքները քաղաքացիների ն իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ ն, պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքն անվավեր է նույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելու պահանջը կարող են ներկայացնել նույն օրենսգրքում նշված անձինք:
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն առոչինչ գործարքի անվավերության հետնանքների կիրառման մասին պահանջ կարող է ներկայացնել ցանկացած շահագրգիռ անձ: Դատարանն իրավունք ունի այդպիսի հետնանքներ կիրառել սեփական նախաձեռնությամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետնանքների, բացառությամբ այն հետնանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործարքի անվավերության դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում (ներառյալ, երբ ստացածն արտահայտվում է գույքից օգտվելու, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության մեջ)՝ հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետնանքներ նախատեսված չեն օրենքով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն՝ օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր է, եթե օրենքը չի սահմանում, որ նման գործարքն առոչինչ է կամ չի նախատեսում խախտման այլ
5
հետնանքներ:
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ցանկացած քաղաքացիաիրավական գործարք կարող է դրա մասնակիցների համար առաջացնել ցանկալի իրավական հետնանքներ, եթե այն վավեր է, այսինքն՝ համապատասխանում է օրենքից բխող որոշակի պահանջների ու պայմանների: Այն դեպքում, երբ գործարքը չի համապատասխանում այդ պահանջներին, ապա այն համարվում է անվավեր կա՛մ օրենքով սահմանված հիմքերով դատարանի կողմից անվավեր ճանաչվելու դեպքում (վիճահարույց գործարք), կա՛մ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):
Միննույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ գործարքն անվավեր ճանաչելը նե դրա անվավերության հետնանքները կիրառելը քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակներից մեկն է, քանի որ այդպիսի գործարքն անվավեր ճանաչվելու դեպքում տեղի է ունենում երկկողմանի ռեստիտուցիա, այսինքն՝ անվավեր ճանաչված գործարքի կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով իր ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում՝ հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետնանքներ օրենքով նախատեսված չեն (րես Վահագն Կապլանյանն ըեդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ԼԴ/0435/02//3 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածը նախատեսում է գործարքների անվավերության երկու տեսակ՝ վիճահարույց (հարաբերական անվավեր) ն առոչինչ (բացարձակ անվավեր) (տե'ս Սեդրակ Բարսեղյանի ընդդեմ Գագիկ Բարսեղյանի, Կարինե Բաղդասարյանի թիվ ԱՐԱԴ2/0077/02/6 քաղաքացիական գործվ ՀՀ վճռաբկ դատարանի
08.04.2022 թվականի որոշումը):
Վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ առոչինչ (բացարձակ անվավեր) են այն գործարքները, որոնք գործարքի սուբյեկտին, նրա կամքին ն կամահայտնությանը, գործարքի ձնին կամ բովանդակությանը ներկայացվող պահանջներին համապատասխանելու առումով օրենքով հստակ կանխորոշված արատն ունենալու պատճառով օրենքի ուժով ակնկալվող իրավական հետնանքները չեն առաջացնում՝ անկախ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված հիմքերից որնէ մեկով դատական կարգով անվավեր ճանաչվելուց: Վիճահարույց (հարաբերական անվավեր) են այն գործարքները, որոնք թեն պարունակում են գործարքի վավերության պահանջներին համապատասխանելու առումով որոշակի արատ, այդուհանդերձ վավեր են (առաջացնում են ակնկալվող իրավական հետնանքներ) այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված իրավասու անձի հայցով համապատասխան հիմքով անվավեր չեն ճանաչվել դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով:
6
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքը վիճահարույց է, այսինքն՝ կարող է վիճարկվել դատական կարգով ն ճանաչվել անվավեր, եթե գործարքում առկա արատն օրենքի ուղղակի ցուցումով չի հանգեցնում դրա առոչնչության, այն է՝ այնպիսի իրավիճակի, երբ գործարքն օրենքի ուժով կնքման պահից ակնկալվող իրավական հետնանքները չի առաջացնում անկախ դատական կարգով անվավեր ճանաչվելուց: Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վիճահարույց գործարքների շրջանակն օրենսդիրը որոշել է բացառման սկզբունքով՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով հստակ (սպառիչ) նախատեսելով գործարքի առոչնչության հիմքերը (տե՛ս, օրինակ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին կետը, 306-րդ, 307-րդ հոդվածի 1-ին կետը, 309-րդ հոդվածի 1-ին կետը, 322-րդ հոդվածի 1-ին կետը, 324-րդ հոդվածի 2-րդ կետը, 416-րդ հոդվածի 2-րդ կետը, 417-րդ հոդվածի 4-րդ կետը, 442-րդ հոդվածի 6-րդ կետը, 445-րդ հոդվածի 2-րդ կետը, 477-րդ հոդվածի 2-րդ կետը, 581-րդ հոդվածի 3-րդ կետը, 585-րդ հոդվածի 4-րդ կետը, 594-րդ հոդվածի 3-րդ ն 4-րդ կետերը, 599-րդ հոդվածի 5-րդ կետը, 729-րդ հոդվածի 2-րդ կետը, 788-րդ հոդվածի 2-րդ կետը, 808-րդ հոդվածի 3-րդ կետը, 878-րդ հոդվածի 3-րդ կետը ն այլն), միննույն ժամանակ օրենքի այլ պահանջների խախտմամբ կնքված գործարքները դիտարկելով վիճարկելի, այսինքն՝ այնպիսիք, որոնք ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված իրավասու անձի հայցով համապատասխան հիմքով կարող են վիճարկվել դատական կարգով ն անվավեր ճանաչվել դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով:
«Սնանկութան մասին» ՀՀ ՓօՕրենի 13րդ հոդվածի 2րդ մասի
համաձայն՝ դիմումը վարույթ ընդունելու մասին դատավորը կայացնում է որոշում: (...):
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետի համաձայն՝ դատարանը սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն անհապաղ ուղարկում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացնող պետական մարմիններին, ինչպես նան կենտրոնական դեպոզիտարիա:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն՝ սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու պահից արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի գույքի, ինչպես նան նրա մասնակցի (մասնակիցների) սեփականությունը հանդիսացող պարտապան կազմակերպությունում ունեցած բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայաբաժինների ն օրենքներով սահմանված այլ արժեթղթերի) օտարումը, վարձակալության տալը, գրավադրումը կամ այլ ձնով ծանրաբեռնումը, բացառությամբ նուն օրենքի 55-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերի:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կառավարիչը, մինչե դատարանի կողմից պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի կամ պարտապանի լուծարման մասին որոշման ընդունումը, դատարանի որոշմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ուղղակի գործարքով կարող է վաճառել միայն՝
7
ա) պարտապանին պատկանող արագ փչացող ապրանքները.
բ) պարտապանին պատկանող գույքի պահպանման էական ծախսեր պահանջող գույքը: Պահպանման էական ծախսեր են համարվում մեկ ամսվա ընթացքում այդ գույքի արժեքի 5 տոկոսը գերազանցող ծախսերը:
Պարտապանի ղեկավարը, մինչն վերջինիս գործունեության կասեցումը, կառավարչի առաջարկությամբ ն դատարանի որոշմամբ կարող է շարունակել պարտապանի գործունեության արդյունք հանդիսացող գույքի իրացումը, ծառայությունների մատուցումը կամ աշխատանքների կատարումը, եթե նման գործառնությունների դադարեցումը կհանգեցնի պարտապանի գործունեության խաթարման, դադարման կամ կարող է առաջացնել պարտապանի համար այլ անբարենպաստ հետնանքներ: Նման իրացման դեպքերի վրա չեն տարածվում սույն օրենքով նախատեսված գույքի օտարման սահմանափակումները:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածին, արձանագրել է, որ այդ հոդվածով օրենսդիրը նախատեսել է պարտատերերի պահանջների բավարարման սառեցման կամ այլ կերպ ասած՝ մորատորիումի ինստիտուտը: Պարտատերերի պահանջների բավարարման սառեցումը կամ մորատորիումը :՝պարտապանի վճարունակության վերականգնման նպատակին հասնելու միջոցներից մեկն է: Այն առաջնահերթ ուղղված է պարտապանի գույքի էական նվազեցում թույլ ջտալուն (տե՛ս «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն ըեդդեմ «ԱԼՏէ» ՓԲԸ-ի ն մյուսների թիվ ԵԿԴ/1873/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշմամբ նշել է նան, որ սնանկության վարույթի առանձնահատկություններով, սնանկության նպատակներով պայմանավորված՝ պարտապանի նկատմամբ կիրառվում են մի շարք սահմանափակումներ՝ սկսած պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմումը վարույթ ընդունելու պահից: Մասնավորապես՝ արգելվում է առանց դատարանի որոշման պարտապանի պարտավորություններով պարտատիրոջը դրամական կամ այլ բավարարում տալը («Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ն 2-րդ մասի 2-րդ կետեր), պարտապանի գույքը տնօրինելը («Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետ), պարտատիրոջն արգելվում է մինչե պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմում ներկայացնելը պարտապանի նկատմամբ ստանձնած ցանկացած պարտավորության հաշվանց, պարտապանի նկատմամբ ունեցած իր պահանջի հետ («Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետ) ն այլն: Նշված սահմանափակումներն ինքնանպատակ չեն, այլ ուղղված են սնանկության գործընթացում պարտապանի գուքի ամբողջականության ապահովմանը` նպատակ ունենալով ապահովելու պարտատերերի պահանջների՝ օրենքով սահմանված հերթականությամբ համաչափ բավարարումը: Պարտատերերի պահանջների բավարարման սառեցումը միաժամանակ ուղղված է նան պարտապանի շահերի բավարարմանը՝ նկատի ունենալով, որ պարտատերերի պահանջների բավարարումն իրականացվում է դատարանի
8
հսկողությամբ, (...): Հետնաբար պարտատերերի պահանջների բավարարման սառեցման նպատակը մի կողմից բոլոր պարտատերերի շահերի ապահովումն է, որպեսզի որնէ պարտատեր օրենքով սահմանված առաջնահերթության խախտմամբ բավարարում չստանա, մյուս կողմից պարտապանի շահերի ապահովումն է՝ նկատի ունենալով, որ պարտատերերի պահանջների բավարարումն իրականացվում է օրենքով սահմանված ընթացակարգի հստակ պահպանմամբ՝ նպատակ ունենալով հնարավորինս ապահովելու նան պարտապանի գործունեությունը (տե՛ս «Դոն-Ալֆոմ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Յուրիկ Օհանյանն ընդդեմ «Գազպրոմ Արմենիա» «ՓԲԸի թիվ ԵԱՔԴ/0254/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ սնանկության գործընթացի նպատակն է երաշխիքներ ստեղծել մի կողմից պարտատերերի պահանջները համամասնորեն բավարարելու, մյուս կողմից` հնարավոր դեպքերում պարտապանի գույքային դրությունը կայունացնելու (պարտապանի վճարունակության վերականգնումը) ե նրա տնտեսական գործունեության 0շարունակականություն 0ապահովելու համար: Մասնավորապես, պետութան պոզիտիվ պարտականություն է ապահովե, որ կիրառված սահմանափակումները չսահմանափակեն անձի սեփականության իրավունքի իրացման հնարավորությունն այն աստիճանի, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Դրա համար անհրաժեշտ է ապահովել սահմանափակման նպատակի իրավաչափությունը, կիրառված միջոցների Ա հետապնդվող նպատակի միջն համաչափության ողջամիտ հարաբերակցությունը: Այսինքն՝ յուրաքանչյուր դեպքում սնանկության գործընթացում պետք է հաշվի առնվեն բոլոր շահագրգիռ կողմերի շահերը:
ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, որ սնանկության վարույթում օրենքով սահմանված կարգով պարտապանին սնանկ ճանաձելու մասին դիմումը վարույթ ընդունելու պահից սկսած պարտապանի նկատմամբ կիրառվում են սահմանափակումներ, որոնց :։նպատակը պարտատերերի իրավունքների օրենսդրությամբ նախատեսված պաշտպանության կարնորագույն երաշխիքներից մեկն է: Այսինքն՝ դատավարական այս եղանակով պարտատերերն ապահովում են իրենց՝ պարտապանի գույքից բավարարում ստանալու իրավունքն այն դեպքում, երբ պարտապանը կփորձի լինել անբարեխիղճ (տե՛ս «ՍԱԴԵ» ԲԸ-ն ընդդեմ «Սպիտակ-1» ԲԲԸ-ի թիվ ՍեԴ/0837/04/19 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.10.2021 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետին ն 39-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետին՝ վերստին հաստատելով, որ ինքնանպատակ չէ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետում սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը նան գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացնող պետական մարմիններին դատարանի կողմից անհապաղ ուղարկելու վերաբերյալ օրենսդրի կողմից սահմանված պահանջը, քանի որ, ըստ օրենքի կարգավորման նպատակի, նշված նորմով օրենսդիրը սնանկության վերաբերյալ դիմումը
9
վարույթ ընդունելու պահից պարտապանի գույքի, ի թիվս այլնի, նան օտարումն արգելելու նպատակ է հետապնդել: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ գույքի նկատմամբ դատական ակտի հիման վրա սահմանափակում կիրառված լինելու դեպքերում, որպիսին համարվում է նան սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, քանի որ այն առաջացնում է պարտապանի գույքն առանց դատարանի որոշման որնէ իրավունքով ծանրաբեռնելու սահմանափակում, անշարժ գույքի պետական միասնական կադաստրը կրում է այդ սահմանափակումը համապատասխան դատական ակտն ստանալուց հետո գրանցման մատյանում պետական գրանցման ենթարկելու պարտականություն (տես Արտավազդ Սիմոնյանն ըեդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք ՀՀ ֆինանսներ նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Վահան (Թերզյանի ն սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Արսեն Չիտչյանի թիվ ՎԴՅ/0075/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2022 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները նե կրկին փաստելով, որ պարտատերերի իրավունքների պաշտպանությունն ապահովելու հարցում կարնորվում է սնանկության ամբողջ ընթացքում պարտապանի գույքի ամբողջականությունն ապահովելու երաշխիքի առկայությունը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պարտապանի կողմից անբարեխիղճ վարքագիծ դրսնորելու հնարավորությունը նվազեցնելու նպատակով նրա գուքի նկատմամբ սահմանափակումներ սկսվում են կիրառվել սնանկության վարույթի հարուցման պահից: Սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու փաստն արդեն ստեղծում է պարտապանի հնարավոր սնանկության վտանգ, ինչն այդ փուլում առաջացնում է իր գույքի էական նվազեցմանն ուղղված պարտապանի հետագա անբարեխիղճ վարքագիծը կանխելու անհրաժեշտություն: Այդ պատճառով առանց դատարանի որոշման պարտապանի գույքն օտարելու արգելքն սկսում է գործել սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելու պահից, որպիսի միակ փաստի հետ օրենսդիրը պայմանավորել է այդ արգելքի գործարկումը: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված՝ առանց դատարանի որոշման պարտապանի գույքն օտարելու սահմանափակումը կիրառելու համար նշված նորմը որնէ այլ պայման, քան սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն է, չի պահանջում: Ուստի սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշման առկայությունն արդեն բավարար է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված արգելքի առկայության փաստը հաստատելու համար: ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելուց հետո պարտապանի գույքի վերաբերյալ կնքված օտարման, վարձակալության, գրավադրման կամ այն այլ ձնով ծանրաբեռնող գործարքները համարվում են օրենքի պահանջներին չհամապատասխանող գործարքներ: Այդ գործարքները փաստացի կնքվում են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով սահմանված
10
պահանջի խախտմամբ, հետնաբար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի ուժով անվավեր գործարքներ են:
Միննուն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ գույքի նկատմամբ իրավունքի սահմանափակման հիմքը դատական ակտն է, որի ընդունման հետ էլ պետք է կապել արգելքի առկայությունը, իսկ պետական գրանցումը դատական ակտի հիման վրա արդեն իսկ կիրառված սահմանափակման ճանաչումը, դրա երաշխավորումն ու պաշտպանումն է պետության կողմից: Ուստի գուքի նկատմամբ իրավունքի սահմանափակումն առկա է համապատասխան դատական ակտի ընդունման, ն ոչ թե այդ սահմանափակումը պետական գրանցման ենթարկելու պահից: «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված սահմանափակման կիրառումը դրա պետական գրանցման ենթարկելու պահով պայմանավորելու դեպքում այն կորցնում է իր գործնական նշանակությունը ն դառնում ինքնանպատակ, (.) խեղաթյուրվում է օրենսդրի հետապնդած՝ սահմանափակումը պարտապանին սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշման պահից կիրառելու ու այդ փուլից ի վեր պարտապանի գույքի ամբողջականության պահպանության նկատմամբ դատական վերահսկողություն սահմանելու նպատակը, որը հստակ ն որոշակի ամրագրված է օրենսդրի կողմից ու որնէ բացառություն չի նախատեսում (րե՛ս Ջոն Ասատրյանի սնանկության գործով կառավարիչ Բաբկեն Եկմալյանի, վեճի առարկայի եկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացեող երրորդ անձ «Պրեմիում Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն ըեդդեմ Ջոն Ասատրյանի, Սասուն Ասատրյանի ն Սիրվարդ Ասատրյանի թիվ ՍեԴ/0036/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.112022 թվականի որոշումը):
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված սահմանափակման խախտմամբ պարտապանին պատկանող գույքի օտարման, վարձակալության, գրավադրման կամ այն այլ ձնով ծանրաբեռնող գործարքները ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի ուժով անվավեր են՝ անկախ նշված սահմանափակման պետական գրանցման փաստից:
Միննույն ժամանակ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով վերոգրյալ իրավական վերլուծությունը, ինչպես նան այն փաստը, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված սահմանափակման խախտմամբ կնքված գործարքների առոչնչություն չի սահմանում, գտնում է, որ նշված պահանջների (արգելքի խախտմամբ կնքված գործարքները վիճահարույց են, հետնաբար կարող են վիճարկվել ն անվավեր ճանաչվել բացառապես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 2-րդ հոդվածի իմաստով իրավասու անձանց կողմից ներկայացված հայցի հիման վրա:
2. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը նախատեսելով, որ անվավեր գործարքները չեն հանգեցնում իրավաբանական հետնանքների, բացառությամբ ռեստիտուցիոն պարտավորությունների (որոնք կապված են գործարքի անվավերության
11
հետ), Աե գործարքի վավերության պայմաններին չհամապատասխանող գործարքները դասակարգելով երկու տեսակների` առոչինչ ն վիճահարույց գործարքներ՝ միննույն ժամանակ դրանց առանձնահատկություններիի հաշվառմամբ սահմանել է նման գործարքների կապակցությամբ ծագող քաղաքացիաիրավական հարաբերությունների մի շարք առանձնահատկություններ: Ընդ որում, այդ առանձնահատկությունները վերաբերում են ոչ միայն անվավերության հիմքերին, պայմաններին, հետնանքներին, նման գործարքներով տուժող կողմին պատճառված վնասի հատուցման իրավունքին ն հայցային վաղեմության ժամկետներին, այլ նան այն անձանց շրջանակին, որոնք կարող են դատական կարգով ներկայացնել տվյալ հիմքով գործարքն անվավեր ճանաչելու ն (կամ) անվավերության հետնանք կիրառելու պահանջ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 2-րդ ն 3-րդ մասերի բովանդակությունից ուղղակիորեն բխում է, որ, ի տարբերություն առոչինչ գործարքների, որոնց անվավերության հետնանքների կիրառման մասին պահանջ կարող է ներկայացնել ցանկացած շահագրգիռ անձ, վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելու պահանջը կարող են ներկայացնել բացառապես նույն օրենսգրքում նշված անձինք: Այլ կերպ ասած, վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելու պահանջով դատարան դիմելու իրավունք ունի բացառապես այն անձը, որին նման իրավասություն ուղղակիորեն վերապահված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով:
Վերոգրյալի հաշվառմամբ անդրադառնալով սնանկության գործով կառավարչի՝ պարտապանի կողմից օրենքի պահանջների խախտմամբ, մասնավորապես՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ կնքված գործարքն անվավեր ճանաձչելու ն անվավերության հետնանքներ կիրառելու պահանջով դատարան դիմելու իրավական հնարավորության հարցին՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է հարկ է համարում նշել հետնյալը.
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սնանկության վերաբերյալ գործով նշանակված կառավարիչը՝
(..
բ) սնանկության գործով դիմում է դատարան՝ նույն օրենքով նախատեսված դեպքերում.
գ) պարտապանի անունից դիմում է դատարաններ՝ դատական կարգով լուծում պահանջող հարցերով, ներգրավվում է պարտապանի այն դատավարություններում, որոնցում վերջինս հանդես է գալիս որպես հայցվոր, պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ, առանց լիազորագրի հանդես է գալիս պարտապանի անունից.
(..
ժբ) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:
Մինչն 15.042020 թվականը գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նուն օրենքով սահմանված լիազորություններն իրականացնելիս կառավարիչը գործում է պարտապանի անունից ն իր պատասխանատվությամբ:
12
Անդրադառնալով սնանկության վերաբերյալ գործով կառավարչի՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված լիազորությանը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ լիազորությունը մեկնաբանելիս ն դրա բովանդակությունը (սահմանները) որոշելիս որպես ելակետ անհրաժեշտ է ընդունել այն, որ տվյալ լիազորությունը, որի կիրառումն օրենսդիրը պայմանավորել է «սույն օրենքով նախատեսված դեպքերում» հիպոթեզով, վերաբերելի է ոչ թե սնանկության վարույթի շրջանակներում պարտապանի գույքի հավաքագրման, պահպանման ն պարտատերերի պահանջների պատշաճ բավարարման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու նպատակով սնանկության գործով կառավարչի կողմից որպես պարտապանի ի պաշտոնե ներկայացուցիչ տարաբնույթ (այդ թվում՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով պարտապանի փոխանցած կամ նրանից բռնագանձված գույքը հետ վերադարձնելու պահանջներով դատարան հայց ներկայացնելուն, այլ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով նախատեսված բոլոր այն դեպքերին, երբ սնանկության գործով կառավարիչը, իրացնելով դատական վերահսկողության ներքո տվյալ սնանկության գործի շրջանակներում օրենքով իր վրա դրված գործառույթները, առանձին վարույթային (ընթացակարգային) հարցերի լուծման նպատակով սնանկության գործը քննող դատարանին ներկայացնում է դիմումներ ն միջնորդություններ (օրինակ պարտապանի գործունեությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերսկսելու |«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդված|, պարտապանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու լ«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված|, պարտապանին պատկանող գույքի վաճառքն ուղղակի գործարքով իրականացնելը թույլատրելու |«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդված|, սնանկության գործն ավարտելու |«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդված| վերաբերյալ): Հետնաբար սնանկության գործով կառավարչի՝ պարտապանի կողմից օրենքի պահանջների խախտմամբ, մասնավորապես՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ կնքված գործարքն անվավեր ճանաչելու Ա անվավերության հետնանքներ կիրառելու պահանջով դատարան դիմելու իրավական հնարավորության հարցը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1գին մասի «բ» կետով նախատեսված լիազորության համատեքստում դիտարկվել չի կարող:
Ինչ վերաբերում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված լիազորությանը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն կիրառելի է բոլոր այն դեպքերում, երբ սնանկության կառավարիչը, սնանկության վարույթի շրջանակներում իրացնելով պարտապանի գույքի հավաքագրման, պահպանման ն պարտատերերի պահանջների պատշաճ բավարարման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու իր գործառույթը, որպես պարտապանի ի պաշտոնե ներկայացուցիչ, վերջինիս անունից տարաբնույթ (այդ թվում՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով պարտապանի փոխանցած կամ նրանից բռնագանձված գույքը հետ վերադարձնելու) պահանջներով ներկայացնում է դատական հայցեր,
13
ներգրավվում է պարտապանի այն դատավարություններում, որոնցում վերջինս հանդես է գալիս որպես հայցվոր, պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ, առանց լիազորագրի հանդես է գալիս պարտապանի անունից:
Համապատասխանաբար «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված լիազորությունը չի ընդգրկում թեկուզն օրենքի պահանջների խախտմամբ պարտապանի կողմից կնքված գործարքն անվավեր ճանաչելու պահանջով ընդդեմ գործարքը կնքողների, այդ թվում՝ պարտապանի, հայց ներկայացնելու իրավական հնարավորությունն առնվազն այն պատճառաբանությամբ, որ նման հայց ներկայացնելիս սնանկության գործով կառավարիչն իր դատավարական կարգավիճակի բերումով հանդես է գալիս ոչ թե պարտապանի անունից, այլ ընդդեմ պարտապանի:
Հետնաբար Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սնանկության գործով կառավարչի՝ պարտապանի կողմից օրենքի պահանջների խախտմամբ, մասնավորապես՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ կնքված գործարքն անվավեր ճանաչելու ն անվավերության հետնանքներ կիրառելու պահանջով դատարան դիմելու իրավական հնարավորության հարցը չի կարող դիտարկվել նան «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված լիազորության համատեքստում:
Քննարկվող հարցը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «Ժբ» կետով նախատեսված՝ «իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ» ձնակերպման համատեքստում դիտարկելու հնարավորության կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.
Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումը, նախնառաջ փաստում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով ո՛չ ուղղակիորեն ն ո՛չ էլ բլանկետային որնէ նորմով նախատեսված չէ «Սնանկության մասին օրենքի» 39-րդ հոդվածի 1-ին մասի խախտմամբ կնքված գործարքները պարտապանի (գործարքի կողմի) կամ սնանկության կառավարչի կողմից վիճարկելու իրավունք: Ավելին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն նախատեսված չէ նան սուն գործով հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով:
Քննարկվող համատեքստում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ սույն գործով հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ պարտապանի կողմից կատարած անհատույց փոխանցումները (այդ թվում՝ ոչ դրամային) հետ ստանալու ինստիտուտի իրավական բնույթին:
Սույն գործով հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կառավարիչը կարող է պարտապանին սնանկ ճանաձելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, դիմել Ա դատական կարգով հետ ստանալ՝
14
ա) պարտապանի կատարած անհատույց փոխանցումները (այդ թվում՝ ոչ դրամային) պարտապանի հետ փոխկապակցված անձանց, որոնք կատարվել են պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող հինգ տարվա ընթացքում.
բ) պարտապանի կատարած անհատույց փոխանցումները (այդ թվում ոչ դրամային) ցանկացած երրորդ անձանց, որոնք կատարվել են սնանկության վերաբերյալ դիմում ներկայացնելուն նախորդող երեք տարվա ընթացքում.
գ) սնանկության դիմում ներկայացնելուն նախորդած 90 օրվա ընթացքում (մեկ տարվա ընթացքում, եթե փոխանցումը կատարվել է փոխկապակցված անձին) պարտապանի՝ պարտատիրոջը կամ վերջինիս օգտին նախկինում ստանձնած պարտավորության դիմաց կատարած ցանկացած փոխանցում (այդ թվում` ոչ դրամային), որը կատարելու պահին պարտապանը անվճարունակ էր, Ա պարտատերը ստացել է էապես ավելին, քան կստանար սնանկության վարույթում՝ պարտապանի լուծարման դեպքում.
դ) պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող երեք տարվա ընթացքում կատարված գործարքների, փոխանցումների ն գուքի օտարումների հետնանքով պարտապանին պատճառված վնասը, որը հետնանք է գույքի, ծառայության, աշխատանքի իրացման արժեքի ն գործարքի կատարման պահի դրությամբ դրա շուկայական արժեքի տարբերության, բացառությամբ եթե գործարքը կնքվել է հրապարակային սակարկության հիման վրա.
ե) պարտապանի ն պարտատիրոջ միջն զուտացման համաձայնության ն (կամ) ապահովության պայմանագրերի համաձայն բռնագանձված ապահովության առարկան, եթե միաժամանակ բավարարվել են հետնյալ պայմանները.
1) զուտացման համաձայնությունը ն (կամ) ապահովության պայմանագիրը կնքվել է սնանկության դիմում դատարան ներկայացնելուն նախորդած 90 օրվա ընթացքում,
2 կնքման պահին պարտապանի համար սնանկություն կամ սնանկության հնարավորությունը կանխատեսելի էր,
3) այդպիսի զուտացման համաձայնություն Ա (կամ) ապահովության պայմանագիր կնքելը չէր բխում պարտապանի շահերից ն հետապնդում էր բացառապես ակտիվները սնանկության գործընթացից դուրս բերելու նպատակ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է սնանկության վերաբերյալ գործով կառավարչի իրավունքը՝ օրենքով սահմանված որոշակի ժամկետային սահմանափակումների ն այլ պայմանների պահպանմամբ դիմելու դատարան պարտապանի կողմից փոխկապակցված կամ երրորդ անձանց կատարված անհատույց կամ հատուցելի փոխանցումները (այդ թվում՝ ոչ դրամային), կատարված գործարքների, փոխանցումների ու գույքի օտարումների հետնանքով պարտապանին պատճառված վնասը, ինչպես նան պարտապանի ն պարտատիրոջ միջե զուտացման համաձայնութան ն (կամ) ապահովության պայմանագրերի համաձայն բռնագանձված ապահովության առարկան հետ ստանալու պահանջով, որի նպատակը պարտապանի գույքի հավաքագրումն է՝ սնանկության վարույթի
15
ընթացքում պարտատերերի պահանջների բավարարման նպատակով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-315-րդ հոդվածների ն սուն գործով հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասում առանձնացնելով պարտապանին պատկանող գույքի փոխանցումների այնպիսի տեսակներ, որոնք ակնհայտորեն վկայում են պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորության կատարումից խուսափելու պարտապանի մտադրության մասին, օրենսդիրը սահմանել է փոխանցված գույքի նկատմամբ պարտապա
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 4 ապրիլի, 2025 թ.
- Գործի #:
- ՍնԴ/0066/02/19
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
