ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 6-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 266-րդ հոդվածում՝ 1) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «5. Սույն օրենսգրքում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի չափեր են համարվում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր չափերի նվազագույն շեմի հնգապատիկից մինչև քսանհինգապատիկը ներառող չափերը:». 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-5.4-րդ մասերով. «5.1. Սույն օրենսգրքում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի խոշոր չափեր են համարվում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր չափերի նվազագույն շեմի քսանհինգապատիկից մինչև հարյուրքսանհինգապատիկը ներառող չափերը: 5.2. Սույն օրենսգրքում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի առանձնապես խոշոր չափեր են համարվում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր չափերի նվազագույն շեմի հարյուրքսանհինգապատիկը գերազանցող չափերը: 5.3. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ հիմք ընդունելով սույն հոդվածի 5-րդ, 5.1-ին և 5.2-րդ մասերով սահմանված չափորոշիչները: 5.4. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».
3) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 2. Օրենսգրքի 273-րդ հոդվածում՝ 1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 273. Շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը ».
2) 1-ին մասի «Մշակումն արգելված թմրանյութեր» բառերը փոխարինել «Շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ» բառերով և «ապօրինի» բառը հանել. 3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով. «3. Շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: Հոդված 3. Օրենսգրքի 275-րդ հոդվածում` 1) 2.2-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 5-րդ և 6-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «5. Սույն օրենսգրքում նշված թունավոր նյութերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
6. Սույն օրենսգրքում նշված խիստ ներգործող նյութերի ցանկը, ինչպես նաև դրանց խոշոր չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: Հոդված 4. Օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2017 թ. դեկտեմբերի 22 Երևան ՀՕ-241-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-241-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (27.06.2018-01.07.2022) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2017.12.27/81(1356).1 Հոդ.1285.11 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 06.12.2017 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 22.12.2017 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 27.06.2018 Ուժը կորցրել է 01.07.2022 Հիմնական ակտ 06.12.2017, ՀՕ-241-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 18.04.2003, ՀՕ-528-Ն 18.04.2003, ՀՕ-528-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 12.06.2019, ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԷԴ/0145/01/17 ՄԱՍԻՆ 12.06.2019, ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԿԴ/0001/01/13, ԵԿԴ/0174/01/13, ԿԴ3/0059/01/11, 1-117/06 ՄԱՍԻՆ 12.06.2019, ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԿԴ/0234/01/10 ՄԱՍԻՆ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 6 դեկտեմբերի, 2017 թ.
- Գործի #:
- ՀՕ-241-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
