Խարբութլյան — ԵԴ/36794/02/19
Ամփոփում
քննելով ըստ Սրբուհի Խարբութլյանի հայցի ընդդեմ Մուշեղ Դավթյանի՝ անշարժ գույքի նկատմամբ համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու ն այդ գույքից բաժին առանձնացնելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.03.2023 թվականի որոշման դեմ Մուշեղ Դավթյանի բերած վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Սրբուհի Խարբութլյանը պահանջել է ճանաչել իր համատեղ սեփականության իրավունքը Երնանի Նոր Արեշի 34-րդ փողոցի թիվ 34 տան նկատմամբ Ա 2 այդ տնից առանձնացնել իրեն պատկանող 1/2-րդ բաժինը, իսկ ա
Ամբողջ Տեքստ
2/7 18Ր ԵՑԻ:
ԱՅՆ
ԱԱՐԱԵՆՀՀ-2Խ-Ք ՀՆ,
նաժ
աա « 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/36794/02/19 դատարանի որոշում 2025թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/36794/02/19
Նախագահող դատավոր՝ Լ. Հովհաննիսյան
Դատավորներ՝ Ս. Թորոսյան
Ն. Մարգարյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Ս. ՄԵՂՐՅԱՆ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
2025 թվականի հունիսի 26-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ Սրբուհի Խարբութլյանի հայցի ընդդեմ Մուշեղ Դավթյանի՝ անշարժ գույքի նկատմամբ համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու ն այդ գույքից բաժին առանձնացնելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.03.2023 թվականի որոշման դեմ Մուշեղ Դավթյանի բերած վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Սրբուհի Խարբութլյանը պահանջել է ճանաչել իր համատեղ սեփականության իրավունքը Երնանի Նոր Արեշի 34-րդ փողոցի թիվ 34 տան նկատմամբ Ա
2
այդ տնից առանձնացնել իրեն պատկանող 1/2-րդ բաժինը, իսկ այն առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության ու պատասխանող Մուշեղ Դավթյանի կողմից իրեն պատկանող բաժնի շուկայական արժեքը վճարելուց հրաժարվելու դեպքում այդ տունը վաճառել հրապարակային սակարկություններով ն ստացված գումարը բաշխել իրենց միջն՝ իրենց բաժիններին համաչափ:
Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 29.09.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է՝ ճանաչվել է Սրբուհի Խարբութլյանի համատեղ սեփականության իրավունքը Երնանի Նոր Արեշի 34-րդ փողոցի թիվ 34 տան նկատմամբ, ինչպես նան վճռվել է Երնանի Նոր Արեշի 34-րդ փողոցի թիվ 34 տունը վաճառել հրապարակային սակարկություններով ն վաճառքից առաջացած գումարը բաշխել Սրբուհի Խարբութլյանի ու Մուշեղ Դավթյանի միջն՝ յուրաքանչյուրին իր 1/2-րդ բաժնին համապատասխան. Մուշեղ Դավթյանից հօգուտ Սրբուհի ԷԽարբութլյանի բռնագանձվել է 150.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 23.03.2023 թվականի որոշմամբ Մուշեղ Դավթյանի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 29.09.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Վճռաբեկ բողոք է ներկայացրել Մուշեղ Դավթյանը (ներկայացուցիչ Հրանտ Կարապետյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սրբուհի Խարբությլյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-59-րդ ն 62-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմեավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր ստացված գույքը հանդիսանում է նրա միանձնյա սեփականությունը, ն այդ գույքի իրացման արդյունքում գոյացած միջոցների հաշվին այլ գույք ձեռք բերելու պարագայում տեղի է ունենում նվեր ստացված գույքի փոխակերպում մեկ այլ գույքով, որի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով չի կարող ծագել ամուսինների ընդհանուր համատեղ սեփականության իրավունք: Այլ կերպ ասած, եթե միանձնյա սեփականության օտարման արդյունքում գոյացած դրամական միջոցները՝ որպես նվեր ստացված անշարժ գույքի համարժեքային օբյեկտ, չեն հանդիսացել ամուսինների համատեղ սեփականությունը, ապա բացառապես այդ միջոցներով ձեռք բերված գույքը նս պետք է դիտարկվի որպես դրանց համարժեք փոխակերպման արդյունք՝ կրկին միանձնյա սեփականություն:
Ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ վիճելի գույքը ձեռք է բերվել բացառապես որպես նվեր ստացված գույքի օտարումից գոյացած միջոցներով, նշված
3
իրավական հարցը նրանք քննարկման առարկա չեն դարձրել: Ավելին գործի համար նշանակություն չունեցող են համարվել ն չեն գնահատվել իր կողմից ներկայացված այն ապացույցները, որոնցով հիմնավորվել է, որ վեճի առարկա անշարժ գույքը ձեռք է բերել միայն այդ միջոցներով:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.03.2023 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը մերժել:
2.Լ. Սրբուհի Խարբութլյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը ն հիմնավորումները
Վճռաբեկ բողոքն անհիմն է ն ենթակա է մերժման, քանի որ Վերաքննիչ դատարանը կայացրել է օրինական ու հիմնավորված դատական ակտ:
Վիճելի անշարժ գույքը հանդիսանում է համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռքբերված գույք ն չի դասվում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված բացառությունների շարքին, քանի որ այն ձեռք է բերվել գրանցված ամուսնության ընթացքում հատուցելի պայմանագրի արդյունքում, այսինքն՝ չի հանդիսանում նվեր կամ ժառանգություն ստացած գույք: Մուշեղ Դավթյանի փաստարկն առ այն, որ ինքը սեփականության իրավունքով՝ միայն իրեն պատկանող 32.680.000 ՀՀ դրամի մի մասը՝ 21400.000 ՀՀ դրամը, փոխակերպել է վիճելի անշարժ գույքով, որի արդյունքում, ըստ էության, նոր գույք ձեռք չի բերել, որնէ նշանակություն չունի սույն քաղաքացիական գործի լուծման համար, քանի որ վիճելի անշարժ գույքը ձեռք է բերվել համատեղ ամուսնության ընթացքում, որպիսի պայմաններում նշանակություն չունի այն հանգամանքը, թե արդյոք գույքը ձեռք է բերվել ընդհանուր, թե ամուսիններից մեկին պատկանող միջոցներով:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
1) Մուշեղ Դավթյանը ն Սրբուհի Խարբութլյանն ամուսնացել են 22.08.2000 թվականին (հատոր 1-ին, գ. թ. 24).
2)19.07.2008 թվականին կնքված անշարժ գույքի (բնակելի տուն) նվիրատվության պայմանագրով Բորիս Դավիդյանը Մուշեղ Դավթյանին է նվիրել Երնանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 22 հասցեում գտնվող անշարժ գույքը, իսկ Մուշեղ Դավթյանը որպես նվեր է ընդունել այն: Նշված պայմանագիրը վավերացվել է նոտարական կարգով (հատոր 1-ին,
գ. թ. 50).
3) 02.03.2010 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Մուշեղ Դավթյանը վաճառել է, իսկ Լարիսա Նիկոյանը որպես սեփականություն ձեռք է բերել Երնանի Էրեբունի համայնքի Դավիթ-Բեկի փողոցի թիվ 22 հասցեում գտնվող անշարժ գույքը: Կողմերի փոխադարձ համաձայնությամբ նշված անշարժ գույքի վաճառքի գինը կազմել է 32.680.000 ՀՀ դրամ: Նշված պայմանագիրը վավերացվել է նոտարական կարգով (հատոր 1-ին, գ. թ. 48).
4) 18.03.2010 թվականին կնքված անշարժ գույքի (բնակելի տուն, հող, նկուղ) առուվաճառքի պայմանագրով Ռոբերտ Կարապետյանը ն Սիլվա Հակոբյանը վաճառել են,
4
իսկ Մուշեղ Դավթյանը որպես սեփականություն ձեռք է բերել Երեանի Նոր Արեշի 34-րդ փողոցի թիվ 34 հասցեում գտնվող անշարժ գույքը: Կողմերի համաձայնությամբ նշված անշարժ գույքի վաճառքի գինը կազմել է 21.400.000 ՀՀ դրամ: Նշված պայմանագիրը վավերացվել է նոտարական կարգով, իսկ այդ պայմանագրից բխող իրավունքը գրանցվել է, որի հիման վրա Մուշեղ Դավթյանին 22.03.2010 թվականին տրվել է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2426338 վկայականը (հատոր 1-ին, գ. թ. 44-47).
5) Ոստիկանության անձնագրային ն վիզաների վարչության Էրեբունու անձնագրային բաժանմունքի կողմից 25.11.2021 թվականին տրված թիվ 8/7 6259 տեղեկանքի համաձայն՝ Սրբուհի Խարբութլյանին 19.09.1998 թվականին տրվել է ՀՀ քաղաքացու անձնագիր, որը ազգանվան փոփոխման կապակցությամբ փոխանակվել է Ա 15.092000 թվականին վերջինիս ՀՀ քաղաքացու անձնագիր է տրվել Սրբուհի Դավթյան անձնական տվյալներով: 05.03.2021 թվականին ամուսնալուծության վկայականի հիմքով, ազգանվան փոփոխման կապակցությամբ, վերջինիս ՀՀ քաղաքացու անձնագիր է տրվել Սրբուհի Խարբութլյան անձնական տվյալներով (հատոր 2-րդ, գ. թ. 64):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի հոդվածի 1-ին ն 2-րդ կետերի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
Սույն վճռաբեկ բողոքի քնենութան շրջանակներում Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները, անհրաժեշտ է համարում անդրադառնալ ամուսիեներից մեկին անձնական սեփականության իրավունքով պատկանող գույքը (այսուհետ` «անձնական գույք») ամուսնության ընթացքում օտարելու արդյունքում ստացված դրամական միջոցների, ինչպես նան այդ միջոցներով ամուսեության ըեթացքում ձեռ բերված այլ գուքի եկատմամբ սեփականության իրավունքի ծագման առանձնահատկություններին:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 26-րդ հոդվածի համաձայն՝ ամուսինների ընդհանուր համատեղ սեփականության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Քաղաքացիական օրենսգրքով, ինչպես նան ամուսինների միջն կնքված ամուսնական պայմանագրով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջն կնքված պայմանագրով:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն մինչն ամուսնությունն ամուսիններից յուրաքանչյուրի գույքը, ինչպես նան ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը նրա սեփականությունն է:
5
Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ անհատական օգտագործման գույքը (հագուստը, կոշիկը ն այլն), բացառությամբ թանկարժեք իրերի ն պերճանքի առարկաների, եթե նույնիսկ այն ձեռք է բերվել ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր միջոցների հաշվին, համարվում է այն ամուսնու սեփականությունը, որն այդ գույքն օգտագործել է:
Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ամուսիններից յուրաքանչյուրի գույքը կարող է ճանաչվել նրանց համատեղ սեփականություն, եթե պարզվի, որ ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր գույքի կամ մյուս ամուսնու անձնական գույքի հաշվին կատարվել են ներդրումներ, որոնք նշանակալի չափով ավելացրել են այդ գույքի արժեքը (հիմնական վերանորոգում, վերակառուցում, վերասարքավորում Ան այլն), եթե այլ բան նախատեսված չէ ամուսինների միջն կնքված պայմանագրով:
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ ՀՀ ընտանեկան օրենսգիրքը որպես ամուսինների ընդհանուր համատեղ սեփականության հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրություն է համարում ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը՝ միաժամանակ չբացառելով այդ հարաբերությունների կարգավորումն ամուսինների միջն կնքված ամուսնական պայմանագրով:
Այսպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված համապատասխան իրավակարգավորմամբ օրենսդիրը նախատեսել է, որ ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջն կնքված պայմանագրով: Միննույն ժամանակ օրենսդիրը կարգավորել է նան մինչն ամուսնությունն ամուսիններից յուրաքանչյուրի ունեցած գույքի, ինչպես նան ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքի պատկանելիության հարցը սահմանելով, որ այդպիսի գույքը հանդիսանում է միայն տվյալ ամուսնու սեփականությունը: Նշված գույքի շարքին դասվում է նան անհատական օգտագործման այն գույքը (հագուստը, կոշիկը ն այլն), որն օգտագործվում է տվյալ ամուսնու կողմից, բացառությամբ թանկարժեք իրերի ն պերճանքի առարկաների, եթե նույնիսկ այն ձեռք է բերվել ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր միջոցների հաշվին:
Բացի այդ, օրենսդիրը չի բացառել նան այնպիսի դեպքը, երբ որոշակի հանգամանքների առկայության պայմաններում ամուսիններից յուրաքանչյուրի գույքը կարող է ճանաչվել ամուսինների համատեղ սեփականությունը: Այդպիսին դեպք է, օրինակ, այն իրավիճակը, երբ պարզվում է, որ ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր գույքի կամ մյուս ամուսնու անձնական գույքի հաշվին կատարվել են ներդրումներ, որոնք նշանակալի չափով ավելացրել են ամուսիններից մեկին սեփականության իրավունքով պատկանող գույքի արժեքը (հիմնական վերանորոգում, վերակառուցում, վերասարքավորում ն այլն), եթե ամուսինների միջն կնքված պայմանագրով դրա հետ կապված այլ բան չի նախատեսվել:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ամուսինների համատեղ սեփականության հարցին, մասնավորապես արձանագրել է, որ ամուսինների միջ, համապատասխան պայմանագրի բացակայության դեպքում ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը, անկախ նրանից, թե այն որ ամուսինն է ձեռք բերել, ձեռք է բերվել ընդհանուր, թե ամուսիններից մեկին պատկանող միջոցներով,
6
ստեղծվել է կամ պատրաստվել երկուսի, թե մեկի կողմից, ում անունով է ձնակերպված, միննույնն է, հանդիսանում է ամուսինների համատեղ սեփականությունը՝ բացի ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքի (տե՛ս Ռաֆայել Աբազյանը ն Անժիկ Երիցյանն ընդդեմ Ռուբեն Աբազյանի ու մյուսների թիվ 3-415(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 0106.2007 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի իմաստով բացառությունների թվին է դասել նան անհատույց սեփականաշնորհման հիմքով ձեռք բերված գույքը (տե՛ս Գարիկ Կուրդիյանե ընդդեմ (Թագուհի Կուրդիյանի ն մյուսների թիվ 3-506 (ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի որոշումը, Ռուզաննա Ծատուրյանն ընդդեմ Գնորգ /(Թաթոսյանի ն մյուսների թիվ ԵԱՔԴ/2304/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.06.2009 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ ամուսնության ընթացքում ամուսիններից մեկին սեփականության իրավունքով պատկանող գույքը կարող է ճանաչվել ամուսինների համատեղ սեփականության իրավունքը հետնյալ վավերապայմանների միաժամանակյա առկայության դեպքում՝
ա) ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր գույքի կամ մյուս ամուսնու անձնական գույքի հաշվին ներդրումներ կատարելը.
բ) գույքի արժեքի նշանակալի չափով ավելանալը.
գ) կատարված ներդրման ն արժեքի ավելացման միջն պատճառահետնանքային կապի առկայությունը (տես Ռուզաննա Խաչիկյանն ընդդեմ Անդրե Ջելոյանի թիվ 3-422(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.06.2008 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ բացահայտելով նշված պայմաններից առաջինի բովանդակությունը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր գույքի կամ մյուս ամուսնու անձնական գույքի հաշվին ներդրումները կարող են դրսնորվել դրամական միջոցներ տրամադրելով, գույքի արժեքի նշանակալի չափով ավելացմանը հանգեցնող բնեղեն միջոցներ տրամադրելով, ինչպես նան սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնող ամուսնու անձնական աշխատանքի միջոցով, որի արդյունքում առկա դրամական կամ այլ ռեսուրսների հետ միասին իրականացվել է հիմնական վերանորոգում, վերակառուցում, վերասարքավորում ն այլն:
Անդրադառնալով գույքի արժեքի նշանակալի չափով ավելացմանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ գույքի արժեքի նշանակալի չափով ավելանալը կարող է դրսնորվել գույքի վրա կատարված որոշակի փոփոխություններով, որոնք ավելացնում են գույքի որակական (շահագործման, սպառողական ն այ) հատկանիշները ն, հետնաբար, նան գույքի արժեքը:
Օրենսդիրն ընդհանուր կերպով թվարկում է այն գործողությունները, որոնք կարող են հանգեցնել գույքի արժեքի նշանակալի չափով ավելացմանը: Դրանք դրսնորվում են հիմնական վերանորոգման, վերակառուցման, վերասարքավորման ձներով, որոնք, սակայն, սպառիչ չեն:
7
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վերոնշյալ պայմանի ապահովման համար անհրաժեշտ է որոշել գույքի շուկայական արժեքը՝ մինչն ներդրումները կատարելը ն դրանից հետո:
ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նան հավելել, որ գույքի արժեքի ավելացումը պետք է լինի նշանակալի, ինչը յուրաքանչյուր գործով գնահատման ենթակա հանգամանք է:
Անդրադառնալով կատարված ներդրման ն արժեքի նշանակալի ավելացման միջն պատճառահետնանքային կապի առկայության պայմանին՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այն վերը նշված երկու պայմանների տրամաբանական շարունակությունն է, ուստի միայն վերը նշված երկու պայմանների առկայությունից հետո դատարանը պետք է քննարկի պատճառահետնանքային կապի առկայությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ներկայացված հայցի հիմքի շրջանակներում յուրաքանչյուր գործով դատարանները պետք է քննարկման առարկա դարձնեն ամուսիններից մեկի ներդրման առկայությունը, դրա արդյունքում գույքի արժեքի նշանակալի չափով ավելացումը կամ ամուսինների ընդհանուր գույքի հաշվին ներդրման առկայությունը ն դրա արդյունքում գույքի արժեքի նշանակալի չափով ավելացումը (տես Լուսինե Ասլանյանն ընդդեմ Գագիկ Ասլանյանի թիվ ԿԴԼ0415/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2013 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է նան ամուսիններից մեկի կողմից նրանց ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքն օտարելու արդյունքում ստացված դրամական միջոցների նկատմամբ ամուսինների համատեղ սեփականության իրավունք ունենալու հարցին: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դրամը՝ որպես քաղաքացիական իրավունքի օբյեկտ, ունի որոշակի ՛աատռանձնահատկություններ: Մասնավորապես` մի դեպքում այն կարող է հանդիսանալ քաղաքացիական իրավահարաբերությունների ինքնուրույն, մեկ այլ դեպքում՝ որպես այդ հարաբերությունների համարժեքային (էկվիվալենտային) օբյեկտ: Ամուսինների համատեղ սեփականությունը հանդիսացող գույքային զանգվածի կազմում դրամական միջոցները կարող են ներգրավվել՝
-ուղղակիորեն, օրինակ՝ որպես ամուսիններից մեկի աշխատավարձ, հոնորար, շահաբաժին կամ այլ եկամուտ.
- անուղղակիորեն՝ որպես այդ գույքային զանգվածի կազմի մեջ մտնող մեկ այլ գույքի համարժեք, օրինակ՝ ամուսինների համատեղ սեփականությունը հանդիսացող գույքի վաճառքից ստացված դրամական միջոցները:
Վերջինիս պարագայում, ըստ էության, տեղի է ունենում ամուսինների համատեղ սեփականություն հանդիսացող մի գույքի փոխակերպում մեկ այլ գույքով (տե՛ս Սամվել Մելիքյանն ընդդեմ Առլեթ Ավաքյանի թիվ ԵԿԴ/1418/02//2. քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած վերը նշված դիրքորոշումները ն նպատակ ունենալով զարգացնելու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201- րդ հոդվածը, անհրաժեշտ է համարում անդրադառնալ ամուսիններից մեկի անձնական գույքն ամուսնության ընթացքում օտարելու արդյունքում ստացած միջոցների հաշվին ձեռք բերված նոր գույքի նկատմամբ ամուսինների սեփականության իրավունքի ծագման հարցին:
Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մարդու ն քաղաքացու
8
հիմնական իրավունքների ն ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու ն քաղաքացու հիմնական իրավունքներով ն ՛`առզատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:
Սահմանադրության 10-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում ն հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձները:
Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու ն տնօրինելու իրավունք:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ժառանգելու իրավունքը երաշխավորվում է:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների ն ազատությունների պաշտպանության նպատակով:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով սահմանված դեպքերի:
Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն հիմնական իրավունքների ն ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի ն անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի ն ազատության նշանակությանը:
Սահմանադրության 80-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքների ն ազատությունների վերաբերյալ նույն գլխում ամրագրված դրույթների էությունն անխախտելի է:
«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել նրան պատկանող գույքից, բացառությամբ ի շահ հանրության ն այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով: (...):
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 26-րդ հոդվածի համաձայն՝ ամուսինների ընդհանուր համատեղ սեփականության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Քաղաքացիական օրենսգրքով, ինչպես նան ամուսինների միջն կնքված ամուսնական պայմանագրով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիա- կան օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության ն գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որնէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների
9
վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 8-րդ հոդվածի համաձայն քաղաքացիական իրավական նորմեր, պետք է մեկնաբանվեն դրանցում պարունակվող բառերի ն արտահայտությունների տառացի նշանակությամբ: Քաղաքացիական իրավական նորմերի տեքստում կիրառվող բառերի ն արտահայտությունների տարբեր ձներով մեկնաբանման դեպքում, նախապատվությունը տրվում է նույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետում շարադրված քաղաքացիական օրենսդրության սկզբունքներին համապատասխանող մեկնաբանմանը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ սեփակա- նության իրավունքը սուբյեկտի` օրենքով ն այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է՝ իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու ն տնօրինելու իրեն պատկանող գույքը: (...):
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ, իր հայեցողությամբ, կատարել օրենքին չհակասող ն այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն, այդ թվում՝ իր գույքը որպես սեփականություն օտարել այլ անձանց, նրանց փոխանցել այդ գույքի օգտագործման, տիրապետման ն տնօրինման իրավունքները, գույքը գրավ դնել կամ տնօրինել այլ եղանակով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ համատեղ սեփականության մասնակիցները միասին տիրապետում ն օգտագործում են ընդհանուր գույքը, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է բոլոր մասնակիցների համաձայնությամբ, անկախ այն բանից, թե մասնակիցներից ով է կնքում գույքը տնօրինելու գործարքը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1ին կետի :համաձայն՝ սեփականության իրավունքը դադարում է սեփականատիրոջ կողմից իր գույքն օտարելու, սեփականության իրավունքից հրաժարվելու, գույքը ոչնչացնելու ն գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կորստի՝ օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Մինչն 23.05.2020 թվականը գործած խմբագրությամբ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ չի թույլատրվում սեփականատիրոջ գույքը հարկադրաբար վերցնել կամ աոգրավել, բացի այն դեպքերից, երբ օրենքով նախատեսված հիմքերով՝
1) պարտավորությունների համար գույքի վրա տարածվում է բռնագանձում (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 281-րդ հոդված).
2) օտարվում է այն գույքը, որն օրենքի ուժով չի կարող պատկանել տվյալ անձին (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 282-րդ հոդված).
3) սեփականությունն օտարվում է հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 218-րդ հոդված).
4) վերցվում են անտնտեսվար պահվող մշակութային արժեքները (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 284-րդ հոդված).
5) կատարվում է ռեկվիզիցիա (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 285-րդ հոդված).
6) կատարվում է բռնագրավում (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 288-րդ հոդված).
10
7) իրավաբանական անձը դատարանի վճռով վերակազմակերպվում կամ լուծարվում է (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 63-րդ ն 67-րդ հոդվածներ).
8) գույքն օտարվում է՝ նույն օրենսգրքի 197-րդ հոդվածի 4-րդ կետով, 208-րդ ն 220-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում:
Նկատի ունենալով այն, որ անձնական գույքի փոխակերպումն ընդհանուր համատեղ սեփականության ենթադրում է գույքի սեփականատիրոջ՝ օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու ու տնօրինելու հիմնարար իրավունքի էական սահմանափակում այն իմաստով, որ նման փոխակերպումից հետո գույքի սեփականատերը զրկվում է տվյալ գույքը տիրապետելու, օգտագործելու ն տնօրինելու իրավազորությունները բացառապես իր հայեցողությամբ իրականացնելու հնարավորությունից, գույքը տիրապետելու ն օգտագործելու իրավազորություններն օրենքի ուժով իրականացնում է համատեղ սեփականության մյուս մասնակցի հետ միասին, իսկ տնօրինման իրավազորությունը՝ նրա համաձայնությամբ, ինչպես նան ընդհանուր սեփականության մասնակիցը ձեռք է բերում ընդհանուր գույքում իր բաժինը որոշելուց հետո այն բաժանելու կամ ընդհանուր գույքից իր բաժինն առանձնացնելու իրավունք՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի անձնական գույքն ընդհանուր սեփականության փոխակերպվելու հնարավորության հարցին անդրադառնալ սեփականության իրավունքի անձեռնմխելիության, այդ իրավունքի սահմանափակման նպատակի իրավաչափության, համարժեքության ու սեփականության իրավունքի ապահովման շարունակականության տեսանկյունից:
Նախ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ, ինչպես նշվեց վերը, ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է ամուսինների անձնական գույքը համատեղ սեփականության փոխակերպելու միայն մեկ հիմք՝ սահմանելով, որ ամուսիններից յուրաքանչյուրի գույքը կարող է ճանաչվել նրանց համատեղ սեփականություն, եթե պարզվի, որ ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր գույքի կամ մյուս ամուսնու անձնական գույքի հաշվին կատարվել են ներդրումներ, որոնք նշանակալի չափով ավելացրել են այդ գույքի արժեքը (հիմնական վերանորոգում, վերակառուցում, վերասարքավորում Ա այլն), եթե այլ բան նախատեսված չէ ամուսինների միջն կնքված պայմանագրով:
Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով սեփականության անձեռնմխելիության սկզբունքը, սեփականազրկման հետ չկապված հիմքերով սեփականության իրավունքի դադարման դեպքում սեփականության իրավունքի շարունակականությունն ապահովելու սահմանադրաիրավական անհրաժեշտությունը, որն արձանագրվել է Սահմանադրական դատարանի 18.04.2006 թվականի թիվ ՍԴՈ-630 ն 13.07.2010 թվականի թիվ ՍԴՈ-903 որոշումներով, հարկ է համարում դրսնորել անհրաժեշտ հետնողականություն ն փաստել, որ ամուսնու անձնական սեփականություն հանդիսացող գույքի օտարման պարագայում նս կարող է տեղի ունենալ սեփականություն հանդիսացող մի գույքի (օտարվող անձնական գույքի) փոխակերպում մեկ այլ գույքով (դրամական միջոցների կամ այլ գույքի), ընդ որում՝ առանց սեփականության իրավունքի բնույթի փոփոխության, այն է՝ անձնական սեփականությունն ընդհանուր համատեղ սեփականության փոխակերպվելու, եթե այլ բան նախատեսված չէ ամուսինների միջն համաձայնությամբ:
11
Սահմանադրական դատարանը 31.01.2017 թվականի ՍԴՈՂՅՃՑ ն 14.09.2021 թվականի ՍԴՈ-1609 որոշումներով իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին ու2-րդ մասերում ամրագրված դրույթները կազմում են սեփականության իրավունքի հիմնական բովանդակությունը՝ ամրագրելով այն իրավազորությունները, որոնցից յուրաքանչյուր ոք անարգել պետք է կարողանա օգտվել սեփականության հիմնական իրավունքն իրականացնելիս, այսինքն՝ անձը պետք է առանց որնէ խոչընդոտի կարողանա իրականացնել սեփականությունն ՕՁ:իր հայեցողությամբ տիրապետելու իրավունքը, օգտագործելու իրավունքը, փեօրինելու, ինչպես նան ժառաեգելու իրավունքը: Միննույն ժամանակ, սահմանադիրը որոշակի դեպքերում Ա նպատակներով պայմանավորված` սեփականության իրավունքին միջամտությունը համարել է ընդունելի: Մասնավորապես` Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասն ամրագրում է սեփականության իրավունքի սահմանափակման հնարավորություն, ըստ որի՝
- սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, որից բխում է, որ օրենքը պետք է բավարարի իրավական օրենքին ներկայացվող՝ Սահմանադրական դատարանի որոշումներում բազմիցս արտացոլված, պահանջները,
- սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների ն ազատությունների պաշտպանության նպատակով,
- սեփականության իրավունքի սահմանափակումը պետք է համապատասխանի որոշակիության ն համաչափության սահմանադրական սկզբունքներին ու չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները:
Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ նշված պայմանների առկայությունն անհրաժեշտ է իրավունքն իրավաչափորեն սահմանափակելու համար:
Դիտարկելով ամուսնու անձնական սեփականություն համարվող գույքն ընդհանուր համատեղ սեփականության փոխակերպումը որպես միջամտություն սեփականության իրավունքն ն Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված սահմանադրական դրույթի իմաստով այդ իրավունքի սահմանափակում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենքով ուղղակիորեն ու որոշակիորեն չնախատեսված հիմքով անձնական գույքի նկատմամբ սեփականության իրավունքի սահմանափակումն անհարկի ն անհամամասն միջամտություն է սեփականության սահմանադրական իրավունքին, ինչը, իր հերթին, հակասում է հիմնական իրավունքների ու ազատությունների վերաբերյալ սահմանադրական դրույթների էության անխախտելիության սահմանադրական պահանջին:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թիվ ԵԿԴ/1418/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումից ուղղակիորեն բխում է, որ ընդհանուր գույքի օտարման արդյունքում գույքի նկատմամբ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը փոխակերպվում է դրամական միջոցների նկատմամբ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի. նման փոխակերպման արդյունքում փոփոխվում է: միայն սեփականության իրավունքի օբյեկտը, իսկ սեփականության իրավունքի մասնակիցները մնում են անփոփոխ: Հետնում է նան, որ, հաշվի առնելով դրամի, որպես սեփականության օբյեկտի համարժեք լինելու առանձնահատկությունը, անձնական գույքը դրա դրամային համարժեքի, իսկ
12
վերջինս, իր հերթին, այլ գույքի վերածվելու պարագայում իրավունքի փոխակերպված օբյեկտի (համապատասխանաբար՝ դրամական միջոցների ն դրանց հաշվին ձեռք բերված այլ գույքի նկատմամբ նս ծագում է անձնական, այլ ոչ ընդհանուր համատեղ սեփականության իրավունք՝ անկախ նշված փաստն ամուսնության ընթացքում տեղի ունեցած լինելու իրողությունից, քանի որ ՀՀ վճռաբեկ դատարանի վերը ներկայացված դիրքորոշման տրամաբանությամբ տեղի է ունենում «գույքի նկատմամբ անձնական սեփականության իրավունքի» փոխակերպում դրա համարժեքի՝ դրամական միջոցների նկատմամբ անձնական սեփականության իրավունքի, իսկ ապա՝ դրամական միջոցների նկատմամբ անձնական սեփականության իրավունքի փոխակերպում այլ անձնական գույքի:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկին ընդգծել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 4-րդ կետի բովանդակությունից ուղղակիորեն բխում է, որ ամուսինների անձնական գույքը կարող է ճանաչվել նրանց համատեղ սեփականություն միայն այն պարագայում, եթե պարզվի, որ ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր գույքի կամ մյուս ամուսնու անձնական գույքի հաշվին կատարված ներդրումների հաշվին նշանակալի չափով ավելացրել է այդ գույքի արժեքը (հիմնական վերանորոգում, վերակառուցում, վերասարքավորում ն այլն), եթե այլ բան նախատեսված չէ ամուսինների միջն կնքված պայմանագրով:
Քանի որ բացառապես անձնական գույքի կամ նման գույքի օտարումից ստացված դրամական միջոցների հաշվին ամուսնության ընթացքում նոր գույքի ձեռքբերման ժամանակ ամուսինների ընդհանուր գույքի կամ մյուս ամուսնու անձնական միջոցների հաշվին որնէ ներդրում չի կատարվում, նոր գույքի ձեռքբերման արդյունքում ամուսիններին պատկանող ընդհանուր որնէ գույքի (կամ ամբողջ գույքային զանգվածի) արժեքի ավելացում տեղի չի ունենում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման ։լայմաններում, Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված սահմանադրական դրույթի իմաստով, անձնական գույքի հարկադիր փոխակերպումն ընդհանուր գույքի իրավաչափ նպատակ հետապնդել չի կարող` պայմանավորված պաշտպանության ենթակա շահի (իրավունքի) բացակայությամբ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետի դրույթն ամբողջականանում է նուն հոդվածի այլ դրույթների, Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին ն 3-րդ մասերի, 78-րդ ու 80-րդ հոդվածների հետ օրգանական փոխկապակցվածության համատեքստում: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետում օգտագործված «ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերված գույք» հասկացության ցանկացած իրավաընկալում չի կարող շրջանցել սահմանադրական պահանջները, սեփականության անձեռնմխելիության, իրավունքի անարգել իրականացման, մասնավոր գործերին կամայական միջամտության անթույլատրելիության քաղաքացիաիրավական սկզբունքները լ անտեսել Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթն այն մասին, որ սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով: Հակառակ մոտեցումը չի երաշխավորում իրավական պետության չափանիշներին համարժեք արդարացի հավասարակշռություն անձի սեփականության իրավունքի ն այոց
13
իրավունքների (շահերի) միջն՝ հակասելով սեփականության հիմնական իրավունքի բուն էությանը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամուսինների անձնական գույքի օտարման արդյունքում ստացված միջոցների հաշվին ամուսնության ընթացքում ձեռք բերված այլ գույքի նկատմամբ ամուսնու սեփականության իրավունքը ճանաչելու, այդպիսի գույքն ամուսինների համատեղ սեփականության կազմից հանելու, այդ գույքի պատկանելությանն առնչվող ցանկացած այլ պահանջ ներկայացված լինելու դեպքում դատարանը, որպես ելակետ ընդունելով ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքն ամուսինների ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսանալու կանխավարկածը, գործով, ամուսիններից մեկի կողմից համապատասխան առարկություն կամ պահանջ ներկայացնելու պարագայում, պետք է պարզի առնվազն հետնյալ փաստական հանգամանքները.
1) ամուսիններից ում կողմից ն ե՛րբ է ձեռք բերվել այն գույքը, որի օտարման արդյունքում ստացված միջոցների հաշվին ձեռք է բերվել այլ գույք,
2) ինչպիսի՞ հիմքով է ձեռք բերվել այն գույքը, որի օտարման արդյունքում ստացված միջոցների հաշվին ձեռք է բերվել այլ գույք,
3) ե՞րբ է օտարվել ամուսնու անձնական գույքը ն ինչպիսի" հատուցում է կատարվել այդ գույքի օտարման գործարքով (որքա՞ն գումար է վճարվել, ինչպիսի՞ գույք է տրամադրվել),
4) օտարումից հետո ե՞րբ է ձեռք բերվել նոր գույքը,
5) արդյո՞ք ամուսնության ընթացքում նոր գույքը ձեռք է բերվել հենց այն միջոցների հաշվին, որոնք ստացվել են անձնական գույքի օտարման արդյունքում,
6) ամուսինների միջն առկա՞ է արդյոք ամուսիններից մեկի անձնական գույքի իրացման արդյունքում ստացված միջոցները խնայելու, օգտագործելու կամ տնօրինելու, կամ այդ միջոցների կամ նան այդ միջոցների հաշվին ձեռք բերված այլ գույքի իրավական ռեժիմը որոշելու մասին կամ որնէ այլ վերաբերելի համաձայնություն:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ ամուսինների անձնական գույքի օտարման արդյունքում ամուսնության ընթացքում ստացված միջոցների առկայության, ինչպես նան ամուսնության ընթացքում հենց այդ միջոցների հաշվին այլ գույք ձեռք բերելու փաստերն ապացուցելու պարտականությունը կրում է գործին մասնակցող այն անձը, որը վկայակոչում է նոր գույքն իր անձնական դրամական միջոցների կամ անձնական գույքի օտարման արդյունքում ստացած միջոցների հաշվին ձեռք բերելու փաստը: Նշված փաստը գործով բոլոր ապացույցների հետազոտումից ն գնահատումից հետո վիճելի մնալու դեպքում վեճը լուծելիս դատարանը պետք է ղեկավարվի ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքն ամուսինների ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսանալու կանխավարկածով՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ մասի իմաստով նշված փաստը վիճելի մնալու բացասական հետնանքները դնելով այն ապացուցելու պարտականություն կրող կողմի վրա:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքն ամուսինների ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսանալու կանխավարկածը պետք է գործի նան նոտարական ու այլ գործարքներ կատարելիս, ինչպես նան գույքի քաղաքացիական շրջանառության այլ դեպքերում, քանի որ ամուսինը, որը ցանկանում է միանձնյա սեփականատեր հանդես գալ պետք է օրենքով
14
սահմանված կարգով հոգ տանի նման իրավունքի պատշաճ ձնակերպման (փաստաթղթավորման) մասին, որը, իր հերթին, նրան հիմք կտա գույքը տնօրինելու իրավունքն իրացնելիս այ անձանց մոտ ներկայանալ որպես գույքի միանձնյա սեփականատեր:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն` Մուշեղ Դավթյանը ն Սրբուհի Խարբութլյանն ամուսնացել են 22.08.2000 թվականին:
Ամուսնության ընթացքում 19.07.2008 թվականին կնքված նվիրատվության պայմանագրով Մուշեղ Դավթյանը Բորիս Դավիդյանից որպես նվեր է ընդունել Երնանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 22 հասցեում գտնվող անշարժ գույքը:
Վերը նշված անշարժ գույքը 02.03.2010 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով Մուշեղ Դավթյանը վաճառել է Լարիսա Նիկոյանին: Պայմանագրի գինը կազմել է 32.680.000 ՀՀ դրամ:
18.03.2010 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրով Մուշեղ Դավթյանը Ռոբերտ Կարապետյանից ն Սիլվա Հակոբյանից 21.400.000 ՀՀ դրամով գնել է Երնանի Նոր Արեշի 34-րդ փողոցի թիվ 34 հասցեում գտնվող անշարժ գույքը: Նշված պայմանագիրը վավերացվել է նոտարական կարգով, իսկ այդ պայմանագրից բխող իրավունքը գրանցվել է, որի հիման վրա Մուշեղ Դավթյանին 22.03.2010 թվականին տրվել է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2426338 վկայականը:
Այժմ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 հունիսի, 2025 թ.
- Գործի #:
- ԵԴ/36794/02/19
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
