ԵԿԴ/0075/04/15
Ամփոփում
քննելով ըստ <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) դիմումի ընդդեմ <<ՓՐԱՅՄ ԼԻԳԱ ՄԱՐԿԵՏ>> ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն)՝ սնանկ ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.12.2017 թվականի որոշման դեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 09.07.2015 թվականի վճռով դիմումը բավարարվել է: 2 Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչա
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0075/04/15
Նախագահող դատավոր` Ս. Միքայելյան
Դատավորներ`
Ա. Սմբատյան
Հ. Ենոքյան
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0075/04/15
2018թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ
մասնակցությամբ դատավորներ
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆԻ
2018 թվականի հուլիսի 06-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) դիմումի ընդդեմ <<ՓՐԱՅՄ ԼԻԳԱ ՄԱՐԿԵՏ>> ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն)՝ սնանկ ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.12.2017 թվականի որոշման դեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 09.07.2015 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
2
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 17.12.2015 թվականի որոշմամբ հաստատվել է պահանջների վերջնական ցուցակը: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Կ. Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 07.08.2017 թվականին որոշում է կայացրել կառավարչի ներկայացրած թիվ 2 միջանկյալ բաշխման ծրագիրն անփոփոխ թողնելու մասին:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.12.2017 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 07.08.2017 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում
հիմնավորումներով.
ներքոհիշյալ
Վերաքննիչ դատարանը խախտել է <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 30-րդ, 80-րդ և 82-րդ հոդվածները, <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 86-րդ հոդվածը: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ կառավարչի վարձատրությունը հաշվարկվում է պարտատերերի բավարարված պահանջների չափից ելնելով, և վարձատրության բազան ոչ թե գույքի իրացումից ստացված ամբողջ գումարն է, այլ դրա` պարտատերերի պահանջների բավարարմանն ուղղված մասը: Տվյալ դեպքում պարտապանի գույքի իրացումից ստացված գումարը կազմել է 45.521.910 ՀՀ դրամ, իսկ պարտատերերի պահանջների բավարարման ենթակա չափը` 40.557.627 ՀՀ դրամ, հետևաբար կառավարչի վարձատրության չափը ենթակա է որոշման ոչ թե գույքի իրացումից ստացված գումարի, այլ` պարտատերերի պահանջների բավարարման ենթակա չափից:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ կառավարչի վարձատրության չափի հարցը կարգավորվում է միայն <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով, մինչդեռ Վերաքննիչ դատարանը, սխալ մեկնաբանելով <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 80-րդ և 82-րդ հոդվածների դրույթները, հանգել է ոչ իրավաչափ հետևության:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ կառավարիչն ինքն իրեն համարել է պարտատեր և իր պահանջը բավարարելու համար ևս իր կողմից վարձատրվել է որպես պարտատեր այն դեպքում, երբ սնանկության գործով կառավարիչը վարձատրվում է իր կողմից կատարված աշխատանքների կամ մատուցված ծառայությունների դիմաց:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21.12.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 23.07.2015 թվականի որոշմամբ Հովհաննես Եղյանը նշանակվել է Ընկերության սնանկության գործով կառավարիչ (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 5, 6).
2) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 17.12.2015 թվականի որոշմամբ հաստատվել է պահանջների վերջնական ցուցակը` ըստ հետևյալ առաջնահերթության և ապահովվածության (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 7-9)`
3
1. Բանկ
2. <<Ամերիաբանկ>> ՓԲԸ 3. Բանկ (պետական տուրք) 4. ՀՀ ՖՆ Կենտրոն ՀՏ
5. <<Ակթրեյդ-Սոֆթ>> ՍՊԸ -
846.963,92 ԱՄՆ դոլար
753.851,21 ԱՄՆ դոլար
500.000 ՀՀ դրամ
19.677.898 ՀՀ դրամ
659.556 ՀՀ դրամ
-
ապահովված պահանջ
ապահովված պահանջ
չապահովված <<դ>> հերթ
չապահովված <<է>> հերթ
չապահովված <<է>> հերթ
3) Բանկի հանդեպ Ընկերության ունեցած դրամական պարտավորության կատարումն ապահովելու նպատակով գրավադրված` Երևանի Հանրապետության փողոցի թիվ 51, 53 շենքի 10-րդ և նույն շենքի 22-րդ հասցեներում գտնվող գույքը վաճառվել է ընդհանուր 45.521.910 ՀՀ դրամով (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 25, 27).
4) սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանը Դատարան է ներկայացրել իր կողմից հաստատված հետևյալ բովանդակությամբ միջանկյալ բաշխման թիվ 2 ծրագիրը` Բանկ (ապահովված պահանջ) - 40.557.627 ՀՀ դրամ,
Կառավարչի վարձատրություն – 4.141.753 ՀՀ դրամ,
Վարչական ծախսեր – 282.530 ՀՀ դրամ,
Վարչական աշխատողի աշխատավարձ – 540.000 ՀՀ դրամ, պահումներով` 408.240 ՀՀ դրամ (հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 11-16):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության ապահովման համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` պարտապանի գույքի իրացումից ստացված միջոցները բաշխելու վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է նաև Նախկին օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 30-րդ, 80-րդ և 82-րդ հոդվածները խախտելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, հարկ է համարում անդրադառնալ սնանկության գործով միջանկյալ բաշխման ծրագրով կառավարչի վարձատրության հաշվարկման առանձնահատկություններին:
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 79-րդ հոդվածի համաձայն` պարտապանի գույքի վաճառքից (օտարումից) ստացված (փոխհատուցված) միջոցները փոխանցվում են պարտապանի սնանկության հատուկ հաշվին, իսկ անդորրագրերը հանձնվում են կառավարչին: <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 80-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`պարտապանի գույքի վաճառքից (օտարումից) ստացված (փոխհատուցված) միջոցները բաշխվում են նույն օրենքով սահմանված հերթականությամբ` կառավարչի կողմից հաստատված և պարտատերերի կողմից ընդունված (չառարկված) միջանկյալ բաշխման ծրագրին համապատասխան: Նույն
4
հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից արտահերթ վճարվում են գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ եթե պարտատերը (պարտատերերը) բաշխման ծրագրի օրինակն ստանալու կամ հայտարարությունը հրապարակելուց հետո` 7 օրվա ընթացքում, բաշխման ծրագրի վերաբերյալ գրավոր առարկություն է ներկայացնում դատարան, ապա դատավորն առարկությունն ստանալուց հետո` յոթ օրվա ընթացքում, հրավիրում է դատական նիստ, որի տեղի և ժամանակի մասին կառավարչին, պարտապանին և պարտատերերին ծանուցում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում` նիստից առնվազն երեք օր առաջ տրվող հայտարարությամբ կամ ծանուցագիր ուղարկելու միջոցով: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ առարկությունների քննարկման արդյունքում դատարանը որոշում է կայացնում կառավարչի ներկայացրած միջանկյալ բաշխման ծրագիրն անփոփոխ թողնելու, փոփոխելու կամ մերժելու վերաբերյալ:
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի <<ա>> կետի համաձայն` պարտատերերի չապահովված պահանջները բավարարվում են հետևյալ հերթականությամբ` կառավարչի վարձատրությունը և վարչական ծախսերը, այդ թվում`
- գույքի պահպանման և տնօրինման համար անհրաժեշտ ծախսերը (սնանկության դիմումը ներկայացնելու օրվանից մինչև ֆինանսական առողջացման ծրագրի նախագծի հաստատումն ընկած ժամանակահատվածում ֆինանսավորումները),
- վարչական աշխատողների աշխատավարձը, եկամտային հարկի վճարումները և պարտադիր սոցիալական վճարները,
- վարչական ապարատը պահպանելու համար այլ անհրաժեշտ ծախսերը,
- պարտադիր սոցիալական վճարները,
- աշխատավարձի, եկամտային հարկի և պարտադիր սոցիալական վճարների վերաբերյալ փաստաթղթերի արխիվացման ծախսերը…:
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կառավարչի վարձատրությունը կատարվում է պարտապանի դրամական միջոցներից, պարտապանի, երրորդ անձանց գույքի վաճառքից (օտարումից) կամ ակտիվների (այդ թվում` դեբիտորական պարտքերի) հավաքագրումից գոյացած միջոցներից, չներառելով գույքի իրացումից ծագող հարկային պարտավորությունների գումարը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն`կառավարչի վարձատրությունը սահմանվում է դատարանի որոշմամբ, պարտատերերի պահանջների բավարարման չափի հետևյալ տոկոսադրույքներով`
ա) մինչև 25 միլիոն դրամ` 10 տոկոս.
բ) 25-50 միլիոն դրամ` 2.500.000 դրամին գումարած 25 միլիոն դրամը գերազանցող գումարի 8 տոկոսը.
գ) 50-75 միլիոն դրամ` 4.500.000 դրամին գումարած 50 միլիոն դրամը գերազանցող գումարի 7 տոկոսը.
դ) 75-100 միլիոն դրամ` 6.250.000 դրամին գումարած 75 միլիոն դրամը գերազանցող գումարի 6 տոկոսը.
ե) 100-500 միլիոն դրամ` 7.750.000 դրամին գումարած 100 միլիոն դրամը գերազանցող գումարի 4 տոկոսը.
զ) 500 միլիոն դրամից ավելին` 23.750.000 դրամին գումարած 500 միլիոն դրամը գերազանցող գումարի 3 տոկոսը:
ՀՀ վճռաբեկ դատարանը, <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ն ընդդեմ <<ՓՐԱՅՄ ԼԻԳԱ ՄԱՐԿԵՏ>> ՓԲԸ-ի գործով որոշմամբ անդրադառնալով վերը նշված իրավական նորմերի
5
մեկնաբանությանը, արձանագրել է, որ սնանկության գործով կառավարչի կողմից պարտապանին պատկանող գույքի վաճառք իրականացնելուց հետո դրանից ստացված միջոցները փոխանցվում են պարտապանի սնանկության հատուկ հաշվին, որոնք բաշխվում են նույն օրենքով սահմանված հերթականությամբ` կառավարչի կողմից հաստատված և պարտատերերի կողմից ընդունված (չառարկված) միջանկյալ բաշխման ծրագրին համապատասխան:
Միևնույն ժամանակ օրենսդիրը որոշակի բացառություն է կատարել այն գույքի վաճառքն իրականացնելուց հետո ստացված միջոցների բաշխման մասով, որը գրավ է դրվել սնանկ ճանաչված պարտապանի պարտավորությունների դիմաց` արձանագրելով, որ նման գույքի վաճառքի դեպքում ստացված միջոցներից արտահերթ վճարվում են միայն գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը, որից բխում է, որ մնացած գումարն ուղղվում է ապահովված պահանջի բավարարմանը: Ավելին` օրենսդիրն արտահերթ վճարման ենթակա ծախսերի մեջ որպես վարչական ծախս ներառել է միայն գրավի առարկա գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը` բացառելով <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի <<ա>> կետում նշված` մնացած վարչական ծախսերի, այդ թվում` գույքի տնօրինման համար անհրաժեշտ ծախսերի (սնանկության դիմումը ներկայացնելու օրվանից մինչև ֆինանսական առողջացման ծրագրի նախագծի հաստատումն ընկած ժամանակահատվածում ֆինանսավորումները), վարչական աշխատողների աշխատավարձի, եկամտային հարկի վճարումների և պարտադիր սոցիալական վճարների, վարչական ապարատը պահպանելու համար այլ անհրաժեշտ ծախսերի, պարտադիր սոցիալական վճարների, աշխատավարձի, եկամտային հարկի և պարտադիր սոցիալական վճարների վերաբերյալ փաստաթղթերի արխիվացման ծախսերի ներառումը վարչական ծախսերի մեջ:
Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ կառավարչի վարձատրությունը կատարվում է պարտապանի դրամական միջոցներից, պարտապանի, երրորդ անձանց գույքի վաճառքից (օտարումից) կամ ակտիվների (այդ թվում` դեբիտորական պարտքերի) հավաքագրումից գոյացած միջոցներից` չներառելով գույքի իրացումից ծագող հարկային պարտավորությունների գումարը: Ընդ որում, վարձատրության չափը սահմանվում է դատարանի որոշմամբ`
ելնելով
պարտատերերի
պահանջների բավարարման
չափից
որոշակի
տոկոսադրույքներով: Այսինքն` տվյալ դեպքում կառավարչի վարձատրության չափն անմիջականորեն կախվածության մեջ է գտնվում միայն պարտատերերի բավարարված պահանջների չափից, և վարձատրության չափը որոշելիս պետք է պարզել, թե որ պարտատերերի պահանջներն են բավարարվել և ինչ չափով:
Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ինչպես սնանկության կառավարիչը` իրեն տրվելիք վարձատրության գումարի մասով, այնպես էլ վարչական ծախսերի հասցեատերերը` դրանց դիմաց իրենց տրվելիք հատուցման մասով, <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի իմաստով նույն որոշման մեջ նշված պատճառաբանությամբ պարտատերեր (պահանջատերեր) չեն, իսկ սնանկության կառավարչին հասանելիք վարձատրության գումարը և վարչական ծախսերի հասցեատերերին վճարվելիք հատուցումները չեն կարող դիտվել պահանջի բավարարում ու այդ գումարների դիմաց կառավարչին տրվել վարձատրություն: Դրանից ելնելով` ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ կառավարչի վարձատրության չափը պետք է որոշվի հետևյալ կերպ.
Նկատի ունենալով այն, որ ի սկզբանե կառավարչին հայտնի են միայն պարտապանի դրամական միջոցների, պարտապանի և երրորդ անձանց գույքի վաճառքից կամ ակտիվների հավաքագրումից ստացված միջոցների գումարը և վարչական ծախսերի չափը, իսկ գրավադրված գույքի դեպքում՝ միայն դրա պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերի չափը, ապա այդ միջոցներից պետք է հանել համապատասխան վարչական ծախսերը: Դրանից հետո ստացված
6
գումարի մի մասը պետք է ուղղվի պարտատիրոջ պահանջների բավարարմանը և կառավարչի վարձատրությանը:
Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը եկել է հետևության, որ <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի <<ա>> կետի դեպքում հաշվարկը պետք է կատարել հետևյալ բանաձևով ՝
ՄՀ = ՎԾ+ՊԳ+ԿՎ
Որտեղ <<ՄՀ>>-ն պարտապանի դրամական միջոցների, պարտապանի և երրորդ անձանց գույքի վաճառքից կամ ակտիվների հավաքագրումից ստացված միջոցների հանրագումարն է, <<ՎԾ>>-ն` համապատասխան վարչական ծախսերը,
<<ՊԳ>>-ն` պարտատերերի պահանջների բավարարմանն ուղղվելիք գումարի չափը, <<ԿՎ>>-ն` կառավարչի վարձատրության չափը, որի բանաձևն է`
ԿՎ=ՊԳ ճ 10%
Կառավարչի վարձատրությունը պետք է որոշվի պարտատիրոջ պահանջների բավարարման չափից համապատասխան տոկոսադրույքի չափով: Նկատի ունենալով, որ ի սկզբանե այդ գումարն անհայտ է, որոշակի բարդություն կարող են ներկայացնել այն դեպքերը, երբ ստացված միջոցները կազմում են այնպիսի գումար, երբ առերևույթ, առանց հաշվարկի հնարավոր չէ պարզել, թե <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված որ կետն է գործելու:
Այս դեպքի համար ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ օրենսդիրն արդեն իսկ կատարել է այդ հաշվարկը: Հիմք ընդունելով վերոնշյալ հոդվածի կարգավորումը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ.
1) եթե <<ՄՀ-ՎԾ>>-ն փոքր է 27.500.000 ՀՀ դրամից (25.000.000+2.500.000), ապա կիրառվում է <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի <<ա>> կետի հաշվարկը,
2) եթե <<ՄՀ-ՎԾ>>-ն մեծ է 27.500.000 ՀՀ դրամից կամ հավասար է դրան և միաժամանակ փոքր է 54.500.000 ՀՀ դրամից (50.000.000+4.500.000), ապա կիրառվում է <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի <<բ>> կետի հաշվարկը,
3) եթե <<ՄՀ-ՎԾ>>-ն մեծ է 54.500.000 ՀՀ դրամից կամ հավասար է դրան և միաժամանակ փոքր է 81.250.000 ՀՀ դրամից (75.000.000+6.250.000), ապա կիրառվում է <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի <<գ>> կետի հաշվարկը,
4) եթե <<ՄՀ-ՎԾ>>-ն մեծ է 81.250.000 ՀՀ դրամից կամ հավասար է դրան և միաժամանակ փոքր է 107.750.000 ՀՀ դրամից (100.000.000+7.750.000), ապա կիրառվում է <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի <<դ>> կետի հաշվարկը,
5) եթե <<ՄՀ-ՎԾ>>-ն մեծ է 107.750.000 ՀՀ դրամից կամ հավասար է դրան և միաժամանակ փոքր է 523.750.000 ՀՀ դրամից (500.000.000+23.750.000), ապա կիրառվում է <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի <<ե>> կետի հաշվարկը,
6) եթե <<ՄՀ-ՎԾ>>-ն մեծ է 523.750.000 ՀՀ դրամից կամ հավասար է դրան, ապա կիրառվում է <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի <<զ>> կետի հաշվարկը: Ընդ որում, <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի <<բ-զ>> կետերի դեպքում գործում է նույն սկզբունքը, ինչ նույն մասի <<ա>> կետի դեպքում, պարզապես ստացված միջոցներից հանվում են նաև օրենքով սահմանված վարձատրության հստակ չափերը (այն է՝ <<բ>> կետի դեպքում՝ 2.500.000 ՀՀ դրամը, <<գ>> կետի դեպքում՝ 4.500.000 ՀՀ դրամը և այլն): Օրինակ, եթե <<ՄՀ-ՎԾ>>-ը հավասար է 28.000.000 ՀՀ դրամի, ապա կառավարչի վարձատրությունը հաշվելու համար նախ 28.000.000 ՀՀ դրամից պետք է հանել 2.500.000 ՀՀ դրամը:
7
Ստացված 25.500.000 ՀՀ դրամը գերազանցում է 25.000.000 ՀՀ դրամը 500.000 ՀՀ դրամով: Հետևաբար կառավարչի վարձատրությունը պետք է հաշվվի հետևյալ կերպ. քայլ 1՝
(որտեղ -ը <<ՊԳ>>-ն է՝ պարտատերերի պահանջների
բավարարմանն ուղղվող գումարի չափը,
չափը), քայլ 2՝
, քայլ 3՝
, քայլ 6՝
-ը <<ԿՎ>>-ն՝ կառավարչի վարձատրության
, քայլ 4՝
, քայլ 7՝
, քայլ 5՝
, քայլ 8՝
Այսինքն՝ 500.000 ՀՀ դրամից պարտատերերին ուղղվող գումարի չափը կկազմի 462.963 ՀՀ դրամ, որից 8%-ը՝ 37.037 ՀՀ դրամը, կուղղվի կառավարչի վարձատրությանը: Հետևաբար 28.000.000 ՀՀ դրամ գումարից պարտատերերին կուղղվի 25.462.963 ՀՀ դրամ (25.000.000+462.963), իսկ կառավարչին՝ 2.537.037 ՀՀ դրամ (2.500.000+37.037) (տե՛ս, թիվ ԵԿԴ/0075/04/15 քաղաքացիական
գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` Բանկի հանդեպ Ընկերության ունեցած դրամական պարտավորության կատարումն ապահովելու նպատակով գրավադրված գույքը վաճառվել է ընդանուր 45.521.910 ՀՀ դրամով: Սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանը Դատարան է ներկայացրել իր կողմից հաստատված հետևյալ բովանդակությամբ միջանկյալ բաշխման թիվ 2 ծրագիրը`
Բանկ (ապահովված պահանջ) – 40.557.627 ՀՀ դրամ,
Կառավարչի վարձատրություն – 4.141.753 ՀՀ դրամ,
Վարչական ծախսեր – 282.530 ՀՀ դրամ,
Վարչական աշխատողի աշխատավարձ – 540.000, պահումներով` 408.240 ՀՀ դրամ: Դատարանը, քննության առնելով կառավարչի ներկայացրած միջանկյալ բաշխման թիվ 2 ծրագրի դեմ Կոմիտեի բերած առարկությունը, 07.08.2017 թվականին որոշում է կայացրել միջանկյալ բաշխման ծրագիրն անփոփոխ թողնելու մասին` պատճառաբանելով նաև, որ կառավարչի վարձատրության չափի հաշվարկը կատարվել է <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի կարգով` բավարարվող պահանջի չափի մեջ ներառելով նաև պարտատերերի պահանջների բավարարման չափի՝ օրենքով սահմանված համապատասխան տոկոսը՝ նկատի ունենալով <<Սնակության մասին>> ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի <<ա>> կետով նախատեսված պահանջը:
Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ <<սնանկության գործով կառավարչի ներկայացրած միջանկյալ բաշխման ծրագրում ընդգրկված կառավարչի վարձատրության չափի հաշվարկը կատարվել է համապատասխան իրավանորմերի դրույթների պահպանմամբ>>, <<կառավարչի վարձատրության գումարը, որպես չապահովված պահանջ, ընդգրկվում է <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի <<ա>> հերթում: Այսինքն, չնայած բողոք բերած անձի փաստարկների, <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի <<ա>> հերթում ընդգրկվող կառավարչի վարձատրության գումարի չափը հաշվարկվում է նույն օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնների պահպանմամբ>>, ու գտնելով, որ <<միջանկյալ բաշխման ծրագիրը կազմվել է վերոգրյալ իրավանորմերի դրույթների պահպանմամբ>>, Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժել է, և Դատարանի 07.08.2017 թվականի որոշումը թողել է օրինական ուժի մեջ:
8
Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Ինչպես արդեն իսկ վերը նշվեց, վաճառված գույքը` բաղկացած երկու միավորից, հանդիսացել է գրավի առարկա: Դրա իրացումից ստացված ընդհանուր 45.521.910 ՀՀ դրամը բավարար չէ ապահովված պարտատեր Բանկի պահանջն ամբողջովին բավարարելու համար` հաշվի առնելով հաստատված պահանջների վերջնական ցուցակում նշված Բանկի պահանջի չափը: Նման պայմաններում միջանկյալ բաշխման ծրագիրը պետք է կազմվեր այնպես, որ այդ գույքի վաճառքն իրականացնելուց հետո ստացված միջոցներից արտահերթ պետք է վճարվեին վարչական ծախսերից միայն գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, այնուհետև կառավարչի վարձատրությունը` դրա մեջ չներառելով գույքի իրացումից ծագած հարկային պարտավորությունների գումարը, և ապա Բանկի ապահովված պահանջը: Տվյալ դեպքում, քանի որ <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի իմաստով տվյալ գույքի մասով միակ պարտատերը (ապահովված պարտատերը) Բանկն է, ուստի կառավարչի վարձատրության չափն անմիջականորեն պետք է կախվածության մեջ դրվեր միայն այն հանգամանքից, թե ինչ չափով է բավարարվում Բանկի պահանջը:
Դրա հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ միջանկյալ բաշխման ծրագիրը պետք է կազմվեր այնպես, որ`
1) առաջին հերթին վճարման ենթակա լինեին գրավի առարկա գույքի պահմանման և փոխանցման հետ կապված ծախսերը` բացառելով մնացած վարչական ծախսերը դրանց մեջ ներառելը.
2) երկրորդ հերթին վճարման ենթակա լիներ կառավարչի վարձատրության գումարը` այն հանգամանքի հաշվառմամբ, թե ինչ չափով է բավարարվելու միակ պարտատեր Բանկի ապահովված պահանջը 1-ին կետում նշված գումարը վճարելուց հետո՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ սահմանված հաշվարկը,
3) երրորդ հերթին վճարման ենթակա լիներ Բանկի պահանջը:
Մինչդեռ գրավի առարկա գույքի իրացումից ստացված 45.521.910 ՀՀ դրամից`
1) 282.530 ՀՀ դրամը նշվել է որպես վարչական ծախս վճարման ենթակա գումար, որը բացի օրենքով նախատեսված վարչական ծախսերից, ներառում է նաև այլ ծախսեր (հիմք` հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 15-ում առկա թիվ 2 հավելվածը).
2) 540.000 ՀՀ դրամը՝ որպես վարչական աշխատողների աշխատավարձ վճարման ենթակա գումար (հիմք` հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 16-ում և գ.թ. 17-ում առկա թիվ 3 և թիվ 4 հավելվածները)` առանց նշելու, թե որքանով են այդ վարչական աշխատողների ստանձնած աշխատանքային պարտականություններն առնչվում վճարման ենթակա միակ վարչական ծախս` գույքի պահպանման և փոխանցման հետ, ու ներկայացնելու ապացույցներ այդ պարտականությունները կատարված լինելու վերաբերյալ.
3) 4.141.753 ՀՀ դրամը՝ որպես կառավարչի վարձատրություն վճարման ենթակա գումար (հիմք` հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 14-ում առկա թիվ 1բ հավելվածը)` անտեսելով այն, որ նշված գումարի չափը կազմում է պարտատիրոջ բավարարվելիք պահանջի շուրջ 10,2 տոկոսն այն դեպքում, երբ նման հաշվարկը հակասում է <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հաշվարկին.
4) 40.557.627 ՀՀ դրամը` որպես ապահովված պահանջատեր Բանկին վճարման ենթակա գումար (հիմք` հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 13-ում առկա թիվ 1ա հավելվածը)` վերջինիս պակաս վճարելով նրան հասանելիք գումարից:
9
Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է բողոք բերած անձի այն փաստարկը, որ Վերաքննիչ դատարանը խախտել է <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 30-րդ, 80-րդ և 82-րդ հոդվածները:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ Նախկին օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի 21.12.2017 թվականի որոշումը բեկանելու և գործը՝ Ընկերության սնակության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանի ներկայացրած թիվ 2 միջանկյալ բաշխման ծրագիրը քննարկելու մասով, նոր քննության ուղարկելու համար՝ սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումների լույսի ներքո գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Ազգային ժողովի կողմից 09.02.2018 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.12.2017 թվականի որոշումը և գործը՝ <<ՓՐԱՅՄ ԼԻԳԱ ՄԱՐԿԵՏ>> ՓԲԸ-ի սնակության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանի ներկայացրած միջանկյալ բաշխման թիվ 2 ծրագիրը քննարկելու մասով, ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ
Դատավորներ՝
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 ապրիլի, 2018 թ.
- Գործի #:
- ԵԿԴ/0075/04/15
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
