ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՎԴ/11106/05/17 ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՎԴ/11106/05/17 ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ FONT-FAMILY: 'Sylfaen',serif">
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում FONT-FAMILY: 'Sylfaen',serif"> Վարչական գործ թիվ ՎԴ/11106/05/17 FONT-FAMILY: 'Sylfaen',serif"> FONT-FAMILY: 'Sylfaen',serif"> FONT-FAMILY: 'Sylfaen',serif"> 2022 թ. FONT-FAMILY: 'Sylfaen',serif"> Վարչական գործ թիվ ՎԴ/11106/05/17 Նախագահող դատավոր՝ Ա . Սարգս յան Դատավորներ՝ Ա . Առաքելյան Ք . Մկոյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ FONT-FAMILY: 'Sylfaen',serif">
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ FONT-FAMILY: 'Sylfaen',serif"> FONT-FAMILY: 'Sylfaen',serif"> FONT-FAMILY: 'Sylfaen',serif"> FONT-FAMILY: 'Sylfaen',serif"> FONT-FAMILY: 'Sylfaen',serif">Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝ FONT-FAMILY: 'Sylfaen',serif"> FONT-FAMILY: 'Sylfaen',serif"> FONT-FAMILY: 'Sylfaen',serif"> նախագահող Ռ. Հակոբյան զեկուցող Մ. Դրմեյան Ս. Անտոնյան Ա. Բարսեղյան Հ. Բեդևյան Գ. Հակոբյան Ս. Միքայելյան Ա. Մկրտչյան Տ. Պետրոսյան Է. Սեդրակյան Ն. Տավարացյան 20 2 2 թվականի ապրիլի 08-ին գրավոր ընթացակարգով քննելով Երևանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 23.10.2019 թվականի որոշման դեմ ՝ ըստ հայցի Քնարիկ Հարությունյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի ` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Ա . Մարտիրոսյանի 13.09.2017 թվականի « Վարչական տույժ նշանակելու մասին » թիվ Վ -34/1 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին ,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան ՝ Քնարիկ Հարությունյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի 13.09.2017 թվականի թիվ Վ -34/1 որոշումը։ ՀՀ վարչական դատարանի ( դատավոր ՝ Ս. Հովակիմյան) ( այսուհետ ՝ Դատարան ) 28.06.2018 թվականի վճռով հայցը մերժվել է : ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի ( այսուհետ ՝ Վերաքննիչ դատարան ) 23.10.2019 թվականի որոշմամբ Քնարիկ Հարությունյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 28.06.2018 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ հայցը բավարարվել է։ Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևանի քաղաքապետարանը (ներկայացուցիչ՝ Հարություն Թունյան)։ Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը , հիմնավորումները և պահանջը Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով . Վերաքննիչ դատարանը խախտել է «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23- րդ հոդվածի 1- ին մասը , Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերը։ Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, ճիշտ չի հետազոտել գործում առկա բոլոր ապացույցները։ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ կատարված իրավախախտման օրվա, ժամի և վայրի մասին իրավախախտման դեպքը հայտնաբերելու պահին կատարված լուսանկարները քննվող գործով վերաբերելի և թույլատրելի ապացույցներ են: Բացի այդ, անհիմն և չպատճառաբանված է Վերաքննիչ Դատարանի կողմից արձանագրության վերաբերյալ կատարված դատողությունը, քանի որ, վարչական վարույթի նյութերում առկա «Արձանագրություն» վերտառությամբ 29.08.2017 թվականին կազմված փաստաթղթի համաձայն՝ թիվ 025536 արձանագրությունը կազմվել է իրավախախտման վայրում՝ Ամիրյան փողոցի թիվ 8 շենքի տարածք և թիվ 3 բնակարան հասցեում , որի արդյունքում որոշվել է արձանագրության օրինակը առաքել իրավախախտում կատարած անձ Քնարիկ Միքայելի Հարությունյանի հաշվառման հասցեով: Միաժամանակ, ՀՀ կառավարություն 19.03.2015 թվականի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 596-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն` հայցվոր Քնարիկ Միքայելի Հարությունյանի կողմից իրականացված շինարարական աշխատանքների համար պահանջվում է համապատասխան շինարարության թույլտվություն, ինչը տվյալ դեպքում բացակայել է: Փաստորեն, վիճարկվող վարչական ակտն իրավաչափ է, և հայցվոր ն իրավաչափորեն է ենթարկվել վարչական պատասխանատվության, և ստորադաս դատարանը եկել է սխալ եզրահանգման` խախտելով վերոհիշյալ իրավանորմերը և փաստական հանգամանքները, որի արդյունքում կայացրել է սխալ դատական ակտ: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.10.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 28.06.2018 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը .
1. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային 3- րդ բաժնի գլխավոր մասնագետ Արամ Կարապետյանի կողմից 26.01.2017 թվականին կազմվել է թիվ 025227 արձանագրությունը , համաձայն որի ` Երևանի քաղաքապետարանի « Թեժ գծով » 25.01.2017 թվականին ստացված ահազանգի հիման վրա կատարված տեղատեսությամբ հայտնաբերվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154- րդ հոդվածի 1- ին մասով նախատեսված վարչական իրավախախտում , մասնավորապես ` քաղաքացի Քնարիկ Միքայելի Հարությունյանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող Ամիրյան փողոցի թիվ 8 շենքի տարածք և թիվ 3 բնակարա ն հասցեում ինքնակամ իրականացվել է ներքին կրող պատի քանդման և այդ հատվածում բացվածքի իրականացման շինարարական աշխատանքներ , որոնք իրականացվել են 2017 թվականի հունվարի 24- ին և 25- ին ( հատոր 1-ին, գ . թ . 44-45) :
2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ ` Ա . Մարտիրոսյանի կողմից 08.02.2017 թվականին կայացված « Վարչական տույժ նշանակելու մասին » թիվ Վ -4/1 որոշմամբ քաղաքացի Քնարիկ Միքայելի Հարությունյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154- րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ենթարկվել է վարչական պատասխանատվության ` նշանակելով վարչական տույժ ` 200.000 ՀՀ դրամի չափով ( հատոր 1-ին, գ . թ . 41-42)։
3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային 3- րդ բաժնի գլխավոր մասնագետ Արամ Կարապետյանի կողմից 29.08.2017 թվականին կազմվել է թիվ 025536 արձանագրությունը , համաձայն որի ` 26.01.2017 թվականին քաղաքացի Քնարիկ Հարությունյանի նկատմամբ կազմված թիվ 025227 արձանագրության հիման վրա Երևանի քաղաքապետարանի կողմից 08.02.2017 թվականին ընդունված թիվ Վ -4/1 որոշմամբ նշանակված տուգանքից հետո ` 2017 թվականի հուլիս ամսվա վերջին , կատարված լրացուցիչ տեղատեսությամբ պարզվել է , որ Ամիրյան փողոցի թիվ 8 շենքի տարածք և թիվ 3 բնակարանում ` առանց համապատասխան թույլտվության , շարունակվել են շինարարական աշխատանքները , մասնավորապես ` բացվածքների իրականացման աշխատանքները հասցվել են ավարտին և իրականացվել է տարածքի վերահատակագծման ( վերակառուցման ) աշխատանքներ ( հատոր 1-ին, գ . թ . 37-38)։
4. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ ` Ա . Մարտիրոսյանի կողմից 13.09.2017 թվականին կայացված « Վարչական տույժ նշանակելու մասին » թիվ Վ -34/1 որոշմամբ քաղաքացի Քնարիկ Միքայելի Հարությունյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154- րդ հոդվածի 2- րդ մասի հատկանիշներով ենթարկվել է վարչական պատասխանատվության ` նշանակելով վարչական տույժ ` 2.500.000 ՀՀ դրամի չափով ( հատոր 1-ին, գ . թ . 6-7)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով: Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը կարևորում է հետևյալ իրավական հարցադրման պարզաբանումը. արդյո՞ք անձը ենթակա է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154- րդ հոդվածի 2- րդ մասով , եթե ինքնակամ շինարարական աշխատանքների համար առաջին անգամ վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո շարունակել է կատարել ինքնակամ շինությունն ավարտին հասցնելուն և դրա բնականոն շահագործումն ապահովելուն ուղղված շինարարական աշխատանքներ : Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը , ինչպես նաև բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը , (...) առաջացնում է տուգանքի նշանակում ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով : Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154- րդ հոդվածի 2- րդ մասի համաձայն ` նույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքներ կատարել շարունակելը նույն հոդվածի առաջին մասով նախատեսված կարգով տուգանք նշանակելուց հետո ` առաջացնում է տուգանքի նշանակում ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկու հազար հինգ հարյուրապատիկի չափով : Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներ են համարվում ցանկացած այն փաստական տվյալները , որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով մարմինները ( պաշտոնատար անձինք ) հաստատում են վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը , տվյալ անձի մեղավորությունը այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ : Այդ տվյալները հաստատվում են հետևյալ միջոցներով ` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ , վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացատրություններով , տուժողի , վկաների ցուցմունքներով , փորձագետի եզրակացությամբ , իրեղեն ապացույցներով , իրեր և փաստաթղթեր վերցնելու վերաբերյալ արձանագրությամբ , ինչպես նաև այլ փաստաթղթերով : Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 252-րդ հոդվածի համաձայն` մարմինը ( պաշտոնատար անձը ) ապացույցները գնահատում է իր ներքին համոզմունքով , որը հիմնված է գործի ` իրենց ամբողջությամբ վերցված բոլոր հանգամանքների համակողմանի , լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա , ղեկավարվելով օրենքով (...) : Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 279-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս մարմինը ( պաշտոնատար անձը ) պարտավոր է պարզել ` կատարվել է , արդյոք , վարչական իրավախախտում . արդյոք , տվյալ անձը մեղավոր է այն կատարելու մեջ . արդյոք , նա ենթակա է վարչական պատասխանատվության . կան , արդյոք , պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ . պատճառվել է , արդյոք , գույքային վնաս , (...) , ինչպես նաև պարզել գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ : «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի , լրիվ և օբյեկտիվ քննարկումը ` բացահայտելով գործի բոլոր , այդ թվում ` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները : ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում հստակ սահմանել է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրները: Դրանցից են՝ յուրաքանչյուր գործի հանգամանքները ժամանակին, համակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվորեն պարզելը, գործն օրենսդրությանը ճիշտ համապատասխան լուծելը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրներն իրականացվում են նաև գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների ապացուցման միջոցով, որն իր մեջ ներառում է նաև ապացույցների բացահայտումը, հավաքագրումը և դրանց պատշաճ ձևակերպումը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթում ապացույցներ են համարվում այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով հաստատում են գործի հանգամանքները, վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունն այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ: Սակայն ցանկացած փաստական տվյալ չէ, որ կարող է համարվել վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի ապացույց: Փաստական տվյալները կարող են համարվել ապացույց, եթե, առաջին, բովանդակում են տվյալներ վարչական իրավախախտման կամ դրա բացակայության մասին, տվյալ անձի մեղավորության կամ անմեղության մասին, ինչպես նաև գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների մասին, և երկրորդ` այդ փաստական տվյալների բացահայտման, հավաքագրման և ձևակերպման գործընթացները պետք է համապատասխանեն օրենսդրության պահանջներին: Այսպիսով, օրենսդիրը միանշանակ պարտավորեցնում է վարչական մարմնին պարզելու գործի փաստական հանգամանքները և բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկել դրանք: Վարչական մարմինն օրենքով սահմանված կարգով պետք է պարզի այն բոլոր փաստական հանգամանքները, որոնք, ըստ համապատասխան օրենքի, անհրաժեշտ են կոնկրետ վարչական ակտն ընդունելու համար: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս համապատասխան վարչական մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` կատարվել է արդյո՞ք վարչական իրավախախտումը, և արդյո՞ք անձը մեղավոր է այն կատարելու մեջ: Նշված հարցերը պարզելու համար վարչական մարմինը (պաշտոնատար անձը) պետք է ամբողջությամբ վերցված բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ և ղեկավարվելով օրենքով` գնահատի գործով ձեռք բերված ապացույցները: Վերը նշվածն իրականացնելու համար համապատասխան վարչական մարմինը (պաշտոնատար անձը) վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննության նախապատրաստելիս պետք է պատշաճ ձևով լուծի նաև հետևյալ հարցը` արդյո՞ք օրենքին համապատասխան են կազմվել վարչական իրավախախտման վերաբերյալ գործի արձանագրությունը և մյուս նյութերը (տե´ս, Սուրեն Սիմոնյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4842/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը): Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով օրենսդիրը վարչական պատասխանատվություն է նախատեսել շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու համար: Ընդ որում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված են շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու զանցակազմի հետևյալ դրսևորումները. 1) սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը (բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան), 2) գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա բնակելի տուն ինքնակամ կառուցելը, 3) հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը: ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշմամբ` թեև վկայակոչված իրավախախտումներից յուրաքանչյուրն ունի միայն իրեն բնորոշ առանձնահատկությունները (արարքի կատարման վայրը, կառուցվող շինության տեսակը, արարքը կատարող սուբյեկտը, կիրառվող սանկցիան), սակայն դրանց համար ընդհանուրն այն է, որ բոլոր դեպքերում այդ զանցակազմերը կարող են առկա լինել միայն ինքնակամ կառույցի (շենքի, շինության) կառուցման պարագայում: Ըստ այդմ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրված բոլոր արարքներն ընդգրկվում են շենքեր ու շինություններ ինքնակամ կառուցելու զանցանքի միասնական հասկացության մեջ, որի ոտնձգության օբյեկտը քաղաքաշինության բնագավառում օրենսդրությամբ սահմանված իրավակարգի պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունների ամբողջությունն է (տե´ս, Սասունիկ Մշեցյանն ընդդեմ Երևանի քաղաքապետի թիվ ՎԴ/9692/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը)։ Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը , որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդված ի 2-րդ մասով օրենսդիրը վարչական պատասխանատվություն է նախատեսել նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների , այդ թվում նաև՝ շենքեր և շինություններ ինքնակամ կառուցման կատարումը շարունակելու համար՝ նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգով տուգանք նշանակելուց հետո։ Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ այս վարչական <SPAN style='FONT-FAMIL
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 8 ապրիլի, 2022 թ.
- Գործի #:
- ՎԴ/11106/05/17
- Դատարան:
- ՀՀ իրավական ակտեր
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
