Թումոյան — ՎԴ/2659/05/22
Ամփոփում
քննելով Տիգրան Մուրադյանի ն «Տիգաշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.09.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշման դեմ վարչական գործով ըստ հայցի հԽեաչատուր (Թումոյանի ընդդեմ Երնանի քաղաքապետարանի, երրորդ անձինք՝ Տիգրան Մուրադյան, «Տիգաշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն՝ 31.03.2022 թվականի թիվ 01/18-Կ-860-494 շինարարության թույլտվությունը վերացնելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` ՒԽնԽաչատուր (Թումոյանը պահանջել է վեր
Ամբողջ Տեքստ
22 Հրե 2
(թ աան ի
ԱՆ
ՍՏ 13
Ա ՓԱՄԴԵՎՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/2659/05/22
դատարանի որոշում 2024թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/2659/05/22
Նախագահող դատավոր՝ Կ. Ավետիսյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով
նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
զեկուցող Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2024 թվականի փետրվարի 14-ին
գրավոր ընթացակարգով քննելով Տիգրան Մուրադյանի ն «Տիգաշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.09.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշման դեմ վարչական գործով ըստ հայցի հԽեաչատուր (Թումոյանի ընդդեմ Երնանի քաղաքապետարանի, երրորդ անձինք՝ Տիգրան Մուրադյան, «Տիգաշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն՝ 31.03.2022 թվականի թիվ 01/18-Կ-860-494 շինարարության թույլտվությունը վերացնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` ՒԽնԽաչատուր (Թումոյանը պահանջել է վերացնել (անվավեր ճանաչել) Երնանի քաղաքապետարանի կողմից 31032022 թվականին տրված թիվ 01/18-Կ-860-494 շինարարության թույլտվությունը:
2
13.07.2023 թվականին Խաչատուր (Թումոյանը ներկայացրել է միջնորդություն՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Մ. Համբարձումյան) (այսուհետ՝ Դատարան) 19.07.2023 թվականի որոշմամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ Խաչատուր Թումոյանի միջնորդությունը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.09.2023 թվականի որոշմամբ Խաչատուր (Թումոյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» 19.07.2023 թվականի որոշումը վերացվել է, կայացվել է նոր դատական ակտ, այն է՝ Խաչատուր Թումոյանի կողմից ներկայացված միջնորդությունը բավարարվել է, կասեցվել է Երնանի քաղաքապետարանի կողմից 31032022 թվականին տրված թիվ 01/18-Կ-860-494 շինարարության թույլտվության (ժամկետը երկարաձգվել է 15.02.2023 թվականի թիվ 01/18-Դ-12858-199 շինարարության թույլտվությամբ) կատարումը՝ մինչն նույն գործով վերջնական որոշում կայացվելը:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Տիգրան Մուրադյանը ն «Տիգաշ» սահմանափակ ։պյատասխանատվությամբ ընկերությունը (ներկայացուցիչ Երեմիա Ասատրյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Խաչատուր Թումոյանը (ներկայացուցիչ՝ Կարեն Հակոբյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը սխալ է մեկեաբանել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը, կիրառել է նույն հոդվածի 4-րդ մասը, որը չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27րդ հոդվածը, սխալ է մեկեաբանել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 88-րդ, 107-րդ հոդվածները:
Բողոք բերած անձինք եշված պնդումը պատճառաբանել են հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ քննություն, հաշվի չի առել, որ 15.02.2023 թվականի թիվ 01/18-Դ-12858-199 շինարարության թույլտվությամբ վիճարկվող շինթույլտվության ժամկետը չի երկարաձգվել, ուստի այն ընդամենը ժամկետ երկարացնող փաստաթուղթ չէ, այլ ինքնուրույն վարչական ակտ, որն, ի դեպ, տվյալ գործով դեռնս հայցի առարկա չի եղել ն չի վիճարկվել առնվազն հայցվորի` վարչական ակտը կասեցնելու վերաբերյալ միջնորդության քննության, ինչպես նան վերջինիս վերաքննիչ բողոքի քննության պահին:
Միննուն ժամանակ, Վերաքննի: դատարանը հայցվորի իրավունքների պաշտպանությունը անհնարին դառնալու ենթադրյալ հնարավորությունը, ըստ էության, պայմանավորել է միայն շինարարության հնարավոր ավարտով ն այդ ավարտի հնարավոր փաստագրմամբ ու ավարտական ակտի հնարավոր տրամադրմամբ Ա որնէ կերպ չի հիմնավորել, պատճառաբանված վերլուծությամբ չի պատճառաբանել, թե շինարարության հնարավոր փաստագրումը ինչպե՞ս կամ ի՞նչ միջոցով կարող է հանգեցնել հայցվորի իրավունքի պաշտպանության անհնարինության, ն ո՞րն է այդ ենթադրյալ խախտված իրավունքը, որն այլես կարող է չպաշտպանվել շինարարության ավարտի դեպքում: Վերաքննիչ դատարանը չի հիմնավորել նան այն հանգամանքը, թե 15.02.2023 թվականի թիվ 01/18-Դ12858-199 շինարարության թույլտվության տրամադրումը ինչպե՛ս է ազդում հայցվորի իրավունքների պաշտպանության անհնարինության վրա, այսինքն՝ դրա լինել կամ
Յ
չլինելը ինչ ազդեցություն ունի վարչական ակտի կասեցման վրա, հատկապես այն դեպքում, երբ վիճարկվող շինթույլտվության ժամկետն ավելի երկար է, քան 15.02.2023 թվականի թիվ 01/18-Դ-12858-199 շինարարության թույլտվության ժամկետը:
Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունել հայցվորի ներկայացրած վերացական փաստարկները ն վերացական ենթադրությունների հիման վրա կասեցրել է վարչական ակտի կատարումը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են «վերացնել թիվ ՎԴ/2659/05/22 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.09.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը ն. կայացնել նոր դատական ակտ՝ մերժելով թիվ ՎԴ/2659/05/22 վարչական գործով Հայցվորի կողմից ներկայացված վարչական ակտը կասեցնելու վերաբերյալ միջեորդությունը»:
2... Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Շինարարության թույլտվության, որպես վարչական ակտի, կատարումը չկասեցվելու դեպքում իրականացվելու է հայցվորի սեփականության իրավունքի Ա քաղաքաշինական օրենսդրության պահանջների խախտմամբ բազմաբնակարան շենքի կառուցապատում, որի առնչությամբ ակնկալվող պաշտպանության միջոցը, այն է՝ վարչական ակտի անվավեր ճանաչելը, դառնում է առարկայազուրկ, իսկ դրա միջոցով հայցվորի իրավունքների պաշտպանությունը՝ անհնարին:
Վերաքննիչ դատարանը կատարել է պատշաճ գնահատում հայցի առարկայի, դրանով հայցվորի իրավունքների՝ դատական գործի շրջանակում ակնկալվող պաշտպանության ն վարչական ակտի չկասեցման արդյունքում նույն գործի շրջանակում այդ իրավունքի պաշտպանության հնարավորության վերաբերյալ, որից ելնելով պնդել, որ Վերաքննիչ դատարանի որոշումը պատճառաբանված ն հիմնավորված չէ, առավել քան անհիմն է:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է' Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորնե ներկայացված պատճառաբանություններով:
Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանն անհրաժեշր է համարում անդրադառնալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով ամրագրված' վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու ինստիտուրի ն դրա կիրառման առանձնահատկություններին:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ. Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների Ա հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝
4
յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ն անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի Ա հրապարակային դատաքննության իրավունք:
Դատական պաշտպանության իրավունքի իրականացումը հիմնված է
տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքի վրա, որն անձի՝ օրենքով տրված հնարավորություն է սեփական հայեցողությամբ տնօրինելու իր նյութական ու դատավարական իրավունքները ն դրանց պաշտպանության եղանակները, անձն ինքն է որոշում իր իրավունքների, ազատությունների Ա օրինական շահերի պաշտպանության համար դիմել, թե չդիմել դատարան, իրականացնել, թե չիրականացնել իր դատական պաշտպանության իրավունքը, ինքնուրույն որոշել հարուցված հայցով իր պահանջների առարկան՝ ծավալը, հիմքը ն այլն:
Միաժամանակ անձն իր դատական պաշտպանության հիմնարար իրավունքն իրացնելիս, ինչպես նան դատարաններն արդարադատություն իրականացնելիս, պետք է առաջնորդվեն տվյա՝։ դատական պաշտպանության ձնի համար օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):
Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչն այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, բացառությամբ՝ այն դեպքերի, երբ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վիճարկվում է վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտ (ներառյալ զուգորդվող վարչական ակտի դեպքում հասցեատիրոջ համար բարենպաստ դրույթները):
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն հայցվորի միջնորդությամբ վարչական դատարանը կարող է գործի քննության ժամանակ նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 41-ին, 5րդ ն 6-րդ կետերով նախատեսված դեպքերում ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վարչական ակտի կատարումը:
Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ միջնորդությունը բավարարվում է, եթե առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը:
ՀՀ Սահմանադրական դատարանը 29.12.2020 թվականի թիվ ՍԴԱՈ-248 որոշմամբ արձանագրել է. «(...) վիճարկման հայցի պարագայում օրենսդիրը չի նախատեսել հայցի ապահովման միջոց կիրառելու հեարավորություն, սակայն սահմանել է հայցվորի իրավունքների նախնական պաշտպանության մեկ այլ թ9եղանակ: Մասնավորապես, վիճարկման հայցի դեպքում վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցվում է՝ օրենքի ուժով՝ վիճարկման հայցով հայցադիմումը վարույթ ընդունելն ինքնին հիմք է հանդիսանում տվյալ վարչական ակտի կատարումը կասեցնելու համար (Օրենսգրքի 83-րդ հոդվածի Լին մասով նախատեսված բացառություններով): Նշված կարգավորման տրամաբանությունը, ի թիվս այլնի, կայանում է երանում, որ վիճարկման հայցի բավարարման դեպքում դատական ակտե ուժի մեջ մտնելով վիճարկվող վարչական ակտը պարզապես կորցնում է իր իրավաբանական ուժը: Այլ կերպ ասած' եշված տեսակի հայցի բավարարման դեպքում կայացվելիք վերջնական դատական ակտի կատարումը, որպես այդպիսին, պայմանական բնույթ է կրում, քանի որ այն չի ենթադրում միջնորդավորված որնէ գործողություն ն,
5
այդպիսով, չի առաջացեում կատարման հեր կապված այնպիսի դժվարություններ, որոնք բնորոշ են դասական իմաստով կատարում ենթադրող դատական ակտերին (...)»:
ՀՀ վճռաբեկ դատարանն, անդրադառնալով Օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված՝ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու իրավական հնարավորության առանձնահատկություններին, իր նախկինում կայացրած որոշումներից մեկում գտել է, որ. «(-.) Օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված ընդհանուր կանոնի համաձայե՝ դատարան ներկայացված վիճարկման հայցի վարույթ ընդունելու իրավական հետնանքը վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցումն է' միեչն այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը: Նշված ընդհանուր կանոնից սահմաեվել են բացառություններ: (..) օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանել է վարչական ակտի կատարումն ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնելու իրավական հնարավորություն' համապատասխան միջնորդության առկայության պարագայում: (...) Ըեդ որում, վարչական ակտի կատարումը կարող է կասեցվել համապատասխան հիմքերի առկայության պարագայում միայե, հետնաբար Օրենսգրքի 83րդ հոդվածի 2րդ մասի կիրառմամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին հայցվորի միջնորդությունը պետք է պարունակի այնպիսի փաստարկներ ն դրանք հիմեավորող ապացույցներ, որոնց հիման վրա դատարանի մոտ կարող է ձնավորվել հիմնավոր կասկած առ այն, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի երա իրավունքների պաշտպանությունը: (..) միջնորդությամբ ներկայացված փաստարկներն ու դրանք հիմեավորող ապացույցները պետք է վերաբերեն վարչական ակտի կատարման հետնանքով հայցվորին զգալի վնաս պատճառելու կամ երա իրավունքների պաշտպանությունն անհնարին դարձնելու հավանականությանը (.)» (տես, Երնան համայեքն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/0850/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.12.2020 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ հավելել է, որ.« (...) օրենսդիրը վարչական ակտի կատարումը կասեցնելու դատարանի լիազորության կիրառման համար սահմանել է երկու վավերապայման, որոնցից առնվազն մեկի առկայությունը պարտադիր է վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելու համար:
Այսինքե, վարչական ակտի կատարումը կասեցվում է, եթե
-առկա է հիմեավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վեաս կպատճառի, կամ
-անհնարին կդարձեի երա իրավունքների պաշտպանությունը:
(-.) վերոնշյալ պայմանների առկայությունը կամ բացակայությունը կարող է հաստատվել հայցվորի ներկայացրած այնպիսի փաստարկներով, որոնք իր իրավունքի պաշտպանությունը ն կարգավիճակը վատթարացնում են: Այսինքն, դատարանը վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնում է այն դեպքում, երբ դատավարության որնէ փուլում, ի հայտ են գալիս հիմքեր, որոնք առաջացնում են հայցվորին զգալի վեաս պատճառվելու կամ հայցվորի իրավունքների պաշտպանությունն անհնարին դառեալու վերաբերյալ հիմնավոր կասկած: Ըեդ որում, վերոնշյալ հիմքերից որնէ մեկի հնարավոր առկայությունը բավարար հիմք է դատարանի կողմից վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին որոշում ընդունելու համար:
(-.) հիմեավոր կասկածի հարցը քենարկելիս դատարանը, ելնելով մարդու իրավունքների ն ազատությունների պաշտպանությունն ապահովելու պարտականությունից, պետք է քննարկման առարկա դարձեի երկու հիմեական փոխկապակցված հարցեր: Առաջիե' առկա է հիմեավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի
6
վեասմ կպատճառի, ն երկրորդ անհնարին կդարձեի երա իրավունքեերի պաշտպանությունը: Մասնեավորապես' «վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վեաս կպատճառի» եզրույթի բովանդակությունը հանգում է այնպիսի իրավիճակի, երբ տվյալ գործով հայցի առարկայի շրջանակներում միեչն գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող վարչական ակտի կատարումը հայցվոր կողմի համար կստեղծի այնպիսի բացասական (վեաս պատճառող) հետնանքներ, որոնք նյութական իմաստով անհամեմատ կծանրացնեն հայցվորի վիճակը: Իսկ «վարչական ակտի կատարումն անհնարին կդարձնի հայցվորի իրավունքների պաշտպանությունը» եզրույթի բովանդակությունը հանգում է այեպիսի իրողության, երբ մինչն գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող վարչական ակտի կատարման պայմաններում այլես անհնարին կարող է դառնալ հայցվորի իրավունքի (իրավունքեերի) պաշտպանությունը: Այս դեպքում, «անհեարին» եզրույթը վերաբերում է բացառապես տվյալ գործով ներկայացված ն քննության առեված հայցի առարկայի շրջանակներում հայցվորի իրավունքների դատական պաշտպանությանը, ոչ թե հայցվորի իրավունքների պաշտպանությանն ընդհանրապես: Այսինքն, դատարանի կողմից վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը չբավարարելը ն գործի քենության արդյունքում նույն վարչական ակտե անվավեր ճանաչելը միանշանակորեն չի հանգեցեում հայցվորի իրավունքների պաշտպանության անհնարինության:
(-.) օրենսդիրը նախատեսել է հիմնավոր կասկածի ենթադրությամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու հնարավորություն, եթե այն հայցվորին զգալի վնաս կհասցնի, կամ անհնարին կդարձնի երա իրավունքների պաշտպանությունը»:
Նույն որոշմամբ անդրադառնալով Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված «հիմնավոր կասկած» եզրույթի բովանդակությանը՝ ՀՀ Վճռաբեկ դատարանը հայտնել է հետնյալը. «Հրաչյա Աճառյանի «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում» «հիմնավոր» բառի իմաստային բացատրությունը տրվում է որպես «ամուր հիմք ունեցող», իսկ «կասկած» բառի բացատրությունը" որպես «երկմտության վիճակ, տարակուսանք» (տե'ս Հ.Աճառյանի «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, էջ 61, 351):
(-.) «հիմեավոր կասկած» եզրույթը կարելի է մեկնաբանել որպես մտքի վիճակ, որը համոզմունքից տարբերվում է նրանով, որ մտորման առարկան դեռնս միանշանակ չի համարվում: Այսինքե' «հիմեավոր կասկած» եզրույթի ներքո պետք է եկատի ունենալ այնպիսի ծանրակշիռ փաստարկներ, որոնց առկայության պարագայում դատարանի մոտ կձնավորվի ողջամիտ կասկած:
(չ-.) «հիմնավոր կասկած» եզրույթի օգտագործումն ինքնանպատակ չէ, ն այն պետք է հաղթահարված համարել ոչ միայն այն դեպքերում, երբ միջնորդությամբ ներկայացված փաստական տվյալներով միանշանակ հիմեավորվում է անձին զգալի վնաս պատճառելու կամ անձի իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու հանգամանքը, այլն այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցների կողմից ներկայացված փաստական տվյալներով ողջամիտ կասկած է ձնավորվում վիճարկվող ակտի կատարման պարագայում անձին զգալի վնաս պատճառելու կամ անձի իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու հանգամանքի վերաբերյալ: Այլ կերպ ասած' «հիմեավոր կասկած» եզրույթը ենթակա է մեկնաբանման կոնկրետ գործողության հնարավոր վրա հասնելու ն իրավական հետնանք առաջացեելու առումով: Ընդ որում, «կասկած» եզրույթի օգտագործումն արդեն իսկ նշանակում է, որ խոսքը չի գնում ապացույցներով հաստատվելիք փաստի մասին:
(-.) քննարկվող նորմի իմաստով «հիմնավոր կասկած» եզրույթը ենթադրում է, որ հայցվորի կողմից ներկայացված վարչական ակտի կատարումը կասեցնելու միջեորդությունը պետք է պարունակի փաստեր կամ փաստարկներ (օրինակ' գույք չունենալը, անվճարունակ
7
լինելը, բնակության վայր չունենալը ն այլե), որպիսիք դատարանին թույլ կտան գալ այեպիսի հետնության, որ վարչական ակտի կատարումը չկասեցնելը հայցվորին կպատճառի զգալի վնաս կամ անհնարին կդարձնի երա իրավունքների պաշտպանությունը:
Նման պայմաններում հարց է առաջանում, թե, ի վերջո, կասկածի ողջամտության ինչ աստիճան պետք է հիմք ընդունի դատարանը: Կասկածի ողջամտությունը չի կարող լինել վերացական կամ հայեցողական, այ լթպետք է գեահատվի գործի հանգամանքների համատեքստում: Փաստի վերաբերյալ կասկածը ողջամիտ է, եթե հաստատված այլ հանգամանքները հնարավորություն չեն տալիս հետնության հանգել այդ փաստի' սովորականից բարձր հավանականության մասինե, կամ հակառակ փաստը եույնքան ողջամիտ ն հավանական է: (...) այն դեպքում, երբ ի հայտ է գալիս «կասկած», այն պետք է լինի ողջամիտ, այսինքե' պետք է հիմեված լինի օրենքով սահմանված կարգով ձեռք բերված որոշակի փաստական տվյալների վրա, իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետնությունները պետք է լինեն Օ:6հիմեավորված ն պատճառաբանված (...)» (փրե՛ս, Սոֆիա Խաչատրյանի ն Սիրվարդ Խաչատրյանի ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/5599/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.06.2021 թվականի որոշումը):
Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ օրենսդրորեն սահմանված ընդհանուր կանոնի համաձայն՝ վիճարկման հայցի վարույթ ընդունելը հանգեցնում է նան վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցման՝ մինչն այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը: Միննույն ժամանակ, վիճարկվող վարչական ակտի կատարման ինքնաբերաբար կասեցման ընդհանուր կանոնը չի գործում այն դեպքերի առկայության պայմաններում, որոնք սպառիչ կերպով թվարկված են Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասում: Ըստ այդմ՝ ընդհանուր կանոնից «շեղվող» հատուկ դեպքերից է նան այն, երբ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վիճարկվում է վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտ (ներառյալ զուգորդվող վարչական ակտի դեպքում հասցեատիրոջ համար բարենպաստ դրույթները):
Իր հերթին՝ օրենսդիրը, նշված դեպքերում վիճարկման հայցը վարույթ ընդունելու իրավական հետնանքների ընդհանուր կանոնի բացառության կիրառման հնարավորությունը պայմանավորել է մի քանի նախադրյալներով: Այսպես, որպես վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցման առաջնային նախապայման, կարելի է դիտարկել հայցվորի միջնորդությամբ նշված փաստերի առկայությունը, որը, սակայն, ինքնին բավարար չէ վիճարկվող վարչական ակտի կասեցման համար: Անհրաժեշտ է, որպեսզի ներկայացված միջնորդությամբ դատարանի մոտ ձնավորվի հիմնավոր կասկած վարչական ակտի կատարման հետնանքով հայցվորին զգալի վնաս պատճառվելու կամ նրա իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալու վերաբերյալ: Նշյալ դատողությունը հիմնված է օրենսդրի կողմից սահմանված այն կարգավորման վրա, ըստ որի՝ թեն Օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով ՀՀ վարչական դատարանին տրված է վարչական ակտի կատարումը կասեցնելու հայեցողական լիազորություն, այնուամենայնիվ, դրա ծագումը պայմանավորված է միայն հայցվորի կողմից համապատասխան միջնորդության ներկայացմամբ:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ վերոգրյալ նախապայմանները փոխկապակցված են միմյանց հետ, իսկ դրանց համաժամանակյա առակայությունն էլ ապահովում է վիճարկման հայցը վարույթ ընդունելու իրավական հետնանքների ընդհանուր կանոնի բացառության կիրառումը: Բայց ն այնպես, հարկ է նկատի ունենալ, որ հայցվորի կողմից ներկայացված վարչական ակտի կատարումը կասեցնելու ցանկացած միջնորդություն չէ, որ
8
կարող է դատարանի կողմից բավարարվել, Ա ըստ այդմ՝ հիմք հանդիսանալ վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցման համար: Առանցքային նշանակություն ունի ինչպես միջնորդության մեջ զգալի վնասի նե (կամ) իրավունքների պաշտպանության անհնարինության հավանականության վկայակոչումը, այնպես էլ այդ հավանականությունն այնպիսի համոզիչ, հստակ փաստարկներով ն միջնորդությանը կից ապացույցներով հիմնավորելը, որ դատարանի մոտ ձնավորվի հիմնավոր կասկած՝ հայցվորին զգալի վնաս պատճառվելու ն (կամ) նրա իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու կապակցությամբ: Այլ կերպ ասած՝ հայցվորը միջնորդությամբ պետք է նախանշի նան վիճարկվող վարչական ակտի կատարմամբ իր համար այնպիսի անբարենպաստ իրավիճակի առաջացման սպասելիությունը, որը նյութական առումով անհամարժեք վնաս կպատճառի իրե նռն (կամ))|)ր3այնս կիմաստազրկի իրավունքների հետագա պաշտպանությունը:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Խաչատուր (Թումոյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան` խնդրելով վերացնել Երնանի քաղաքապետի՝ 31.03.2022 թվականի թիվ 01/18-Կ-860-494 շինարարության թույլտվությունը: (Միաժամանակ, ներկայացրել է վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն (հավելված, գ.թ. 3-41):
ՀՀ վարչական դատարանը 29.04.2022 թվականի որոշմամբ Խաչատուր (Թումոյանի միջնորդությունը` Երնանի քաղաքապետի 31.03.2022 թվականի թիվ 01/18-Կ-860-494 շինարարության թույլտվության կատարումը կասեցնելու մասին, մերժել է հետնյալ պատճառաբանությամբ. «(-) միջեորդությամբ վկայակոչված փաստարկները, հիմեավորումեերը բավարար չեն, որպեսզի դատարանի մոտ ձնավորվի հիմեավոր կասկած առ այն, որ վիճարկվող շինարարության թույլտվության կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի, հայցվոր կողմի համար կստեղծի այնպիսի բացասական (վնաս պատճառող) հետնանքներ, որոնք նյութական իմաստով անհամեմատ կծանրացնեն հայցվորի վիճակը (-):» (հավելված, գ.թ. 42-48):
Խաչատուր (Թումոյանը 13.07.2023 թվականին ՀՀ վարչական դատարան է ներկայացրել վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին նս մեկ միջնորդություն՝ պահանջելով կասեցնել կառուցապատող Տիգրան Մուրադյանին տրված Երնանի քաղաքապետի 31.03.2022 թվականի թիվ 01/18-Կ-860-494 (նան որպես հետնանք 31.03.2022 թվականի թիվ 01/18-Կ-860-494 շինարարության թույլտվության ժամկետը երկարաձգելու մասին Երնանի քաղաքապետի 15.02.2023 թվականի թիվ .01/18-Դ-ժ2858-199) շինարարության թույլտվության կատարումը: Միջնորդության հիմքում դնելով այն հանգամանքը, որ Տիգրան Մուրադյանը կառուցապատում (առկա վիճակում իրականացվում է երկրորդ հարկի կառուցում) իրականացնում է իրավունքի ուժով անվավեր վարչական ակտի հիման վրա ն դրա շարունակությունն անհնար է դարձնում հայցվորի իրավունքների հետագա պաշտպանությունը, ինչպես նան շինարարության թույլտվության, որպես վարչական ակտի, կատարումը չկասեցվելու դեպքում իրականացվելու է հայցվորի սեփականության իրավունքի նե քաղաքաշինական փաստաթղթերի վավերության օրենսդրական իմպերատիվ պահանջների խախտմամբ բազմաբնակարան շենքի կառուցապատում, որի առնչությամբ ակնկալվող պաշտպանության միջոցը, այն է՝ վարչական ակտի անվավեր ճանաչելը դառնում է առարկայազուրկ, իսկ դրա միջոցով հայցվորի իրավունքների պաշտպանությունը՝ անհնարին (հավելված 5-րդ, գ.թ. 108-110):
9
Դատարանը 19.07.2022 թվականի որոշմամբ մերժել է վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջնորդությունն այն հիմնավորումներով, որ. «(.) միջեորդությամբ վկայակոչված փաստարկները, հիմնավորումները բավարար չեն, որպեսզի դատարանի մոտ ձնավորվի հիմեավոր կասկած առ այե, որ վարչական ակտի կատարումն անհնարին կդարձնի հայցվորի իրավունքների պաշտպանությունը: Միջնորդությամբ չեն ներկայացվել համապատասխան հիմեավորումեեր' վիճարկվող վարչական ակտն անվավեր ճանաչելու հետնանքով նախկին դրության վերականգեման հնարավորության բացակայության վերաբերյալ: Ավելին, Դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցը բավարարելու դեպքում 3103.2022 թվականի թիվ 01/18-Կ-860-494 շինարարության թույլտվությունը կորցնելու է իրավաբանական ուժը ն այլես չի հանգեցնելու իրավաբանական հետնանքների: Իեչ վերաբերում է միջեորդությամբ եշված' վիճարկվող շինարարության թույլտվությունը ոչ իրավաչափ վարչական ակր հանդիսանալու վերաբերյալ փփաստարկներին,, ։»ապա դատարանե արձանագրում է, որ դրանք վերաբերում են ոչ թե վիճարկվող վարչական ակտի կատարմամբ հայցվորին զգալի վնաս պատճառելուն կամ երա իրավունքների պաշտպանությունն անհնարին դարձնելու, այլ վիճարվող վարչական ակտի իրավաչափությաենը, ուսրի ՀՀ վճռաբեկ դատարանի վերոնշյալ դիրքորոշման հաշվառմամբ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու հիմք հանդիսանալ չեն կարող: Անդրադառնալով որպես հերնանք նեան Երնանի քաղաքապետի 15.022023 թվականի թիվ 01/18-Դ-12858-199 շինարարության թույլտվության կատարումը կասեցնելու վերաբերյալ հայցվորի միջեորդությանը' Դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործով հայցի առարկան 31.03.2022 թվականի թիվ 01/18-Կ-860-494 շինարարության թույլտվությունը վերացնելու պահանջն է, հետնաբար, հայցվորը կարող է ներկայացնել, իսկ Դատարանը քենարկել միայն վիճարկվող՝ 31.03.2022 թվականի թիվ 01/18-Կ-860-494 շինարարության թույլտվության կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն (..):»:
Վերաքննիչ դատարանը 29.09.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշմամբ Խաչատուր (Թումոյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը բավարարել է այն պատճառաբանությամբ, որ. «(.) Վերաքննիչ դատարանը հիմնավոր չի որակում Վարչական դատարանի դիտարկումն առ այե, որ հայցի հնարավոր բավարարման դեպքում անհեարին չէ եախկին դրության վերակաեգեումը, ինչպես նան Վարչական դատարանի փաստարկն առ այն, որ հայցը բավարարվելու դեպքում վիճարկվող վարչական ակտը կորցնելու է իր իրավաբանական ուժը ն այլես չի հանգեցնելու իրավաբանական հետնանքների, քանի որ շինարարության ավարտով պայմանավորված' դրա փաստագրման հեարավոր իրողությունն այլես գործնականում անհնարին կարող է դարձնել նախկին դրության վերականգեում, նե բացի այդ, քննության պահպանված հայցատեսակի շրջանակներում հայցվորի իրավունքների պաշտպանությունն ուղղակիորեն անհնարին կդառեա շինարարության ավարտի փաստագրման վերաբերյալ ակտի ընդունմամբ: Նույն տրամաբանությամբ Վարչական դատարանի մատնանշումից առ այե, որ հայցը բավարարվելու դեպքում վիճարկվող վարչական ակտե այլես չի առաջացնի իրավաբանական հետնանքներ, օբյեկտիվորեն չի հետնում, որ վիճարկվող վարչական ակտի կատարումը չկասեցվելու դեպքում սույն գործով քննության պահպանված հայցային պահանջով հայցվորի իրավունքների դատական ապաշտպանություն Օ։-անհնարին չի դառնաչ(.) Ներկա փուլում առկա փաստական հանգամանքները, ինչպես նեան վիճարկվող շինարարության թույլտվության հիման վրա իրականցման ենթակա շինարարական աշխատանքեերի ավարտով պայմանավորված դրանց հեարավոր փաստագրման հեարավորությունը՝ դրան եերհատուկ իրավաբանական հետնանքներով հանդերձ, հաշվի առեելով եան տրամադրված 2022 թվականի մարտի 3-ի թիվ 01/18-Կ-860-494 շինարարության թույլրվության ժամկետը 2023 թվականի փետրվարի 15-ի թիվ
10
01/18-Դ-12858-199 շինարարության թույլտվությամբ երկարացված լինելու փաստը, որպիսի փաստը վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ նախկինում հայցվորի կողմից ներկայացված միջնորդությունը մերժելու մասին ՀՀ վարչական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 16ի որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության շրջանակներում քննարկման առարկա չի եղել (ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը 2023 թվականի փեփրվարի 17-ի որոշմամբ մերժել է ՀՀ վարչական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 16-ի որոշման դեմ ներկայացված հայցվորի վերաքննիչ բողոքը), չեն բացառում միեչն գործով վերջնական որոշում կայացվելը վիճարկվող վարչական ակտի կատարումը չկասեցվելու պայմաններում հայցվորի իրավունքների պաշտպանության այլես անհնարին դառեալու օբյեկտիվ իրողությունը (..)»:
Վերը նշվածի հաշվառմամբ` Վերաքննիչ դատարանը գտել է, որ միջնորդությունը ենթակա է բավարարման, իսկ վարչական ակտի կատարումը՝ կասեցման (հավելված 6-րդ, գ.թ. 54-62):
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները ն դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետնյալը.
Տվյալ դեպքում վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի՝ հայցվորի կողմից վիճարկվում է վարչական ակտի հասցեատիրոջ՝ երրորդ անձ Տիգրան Մուրադյանի համար բարենպաստ վարչական ակտ՝ Երնանի քաղաքապետի` 31.03.2022 թվականի թիվ 01/18-Կ-860-494 շինարարության թույլտվությունը:
Նշվածի համատեքստում՝ Վճռաբեկ դատարանը կարնոր է համարում ուշադրության արժանացնել այն հանգամանքը, որ սույն գործով վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջնորդությամբ հայցվորը կասեցման անհաժեշտությունը պայմանավորել է միայն իր իրավունքների հետագա պաշտպանության անհնարինությամբ՝ հիմքում դնելով լոկ այն պնդումը, որ չկասեցման դեպքում իրականացվելու է իր սեփականության իրավունքի ն քաղաքաշինական փաստաթղթերի վավերության օրենսդրական իմպերատիվ պահանջների խախտմամբ բազմաբնակարան շենքի կառուցապատում, որի առնչությամբ ակնկալվող պաշտպանության միջոցը, այն է՝ վարչական ակտն անվավեր ճանաչելը, դառնում է առարկայազուրկ, իսկ դրա միջոցով իր իրավունքների պաշտպանությունը՝ անհնարին:
Վճռաբեկ դատարանը նկատում է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ հիշատակված փաստարկներն ինքնին բավարար չեն հայցվորի իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու հիմնավոր կասկածի ձնավորման համար: ՆԱյսպես՝ հայցվորը վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջնորդությամբ սոսկ նկարագրել է որոշակի իրադրություն (շինարարության ընթացիկ վիճակ՝ երկրորդ հարկի կառուցման փու, դրա շարունակմամբ իր սեփականության իրավունքի խախտում), սակայն տվյալ դեպքում հայցվորը ոչ միայն չի պարզաբանել, թե իր սեփականության իրավունքի խախտումն ինչպես է դրսնորվում (հատկապես, երբ բազմաբնակարան շենքի կառուցապատումն իրականացվում է հայցվորին սեփականության իրավունքով չպատկանող տարածքում) ն որնէ կերպ չի հիմնավորել այդ խախտման հավանականությունը, այլն չի ներկայացրել որնէ ապացույց, որը կփաստեր շինարարության այդ ընթացիկ փուլում իր սեփականության իրավունքի խախտման հնարավորության մասին, որոնց գնահատմամբ կարող է առաջանալ հիմնավոր կասկած առ այն, որ վեճի առարկա վարչական ակտի կատարման պարագայում անհնարին կդառնար իր իրավունքների պաշտպանությունը:
Այլ կերպ ասած՝ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն, որ վարչական ակտի կատարման կասեցման միջնորդության բավարարման պատճառաբանությունը հիմնված է բացառապես հայցվորի դատողությունների վրա, չի կրում առարկայական բնույթ: Ավելին՝
11
ներկայացված չէ անգամ որնէ ապացույց, որը կհավաստեր, որ ներկայումս ընթանում է բազմաբնակարան շենքի երկրորդ հարկի կառուցում, որով պայմանավորված ընդգծվում է հայցվորի սեփականության իրավունքի խախտման հավանականությունը, որի արդյունքում կարող է առաջանալ առնվազն հիմնավոր կասկած առ այն, որ անհնարին կդառնա վերջինիս իրավունքների պաշտպանությունը: Այնինչ, իրավունքների պաշտպանության անհնարինության հանգամանքը գնահատելիս հարկ է նկատի ունենալ, որ վիճարկվող վարչական ակտի կատարումը պետք է ուղղակիորեն անհնարին դարձնի հայցվորի իրավունքների պաշտպանությունը ն ոչ թե որոշակի խոչընդոտներ, անհարմարություններ կամ սահմանափակումներ առաջացնի: Ուստին, մնացյալ այն դեպքերում, երբ վարչական ակտերի կատարումը առաջացնում է կարծեցյալ դժվարություններ, ապա նման պարագայում չի կարող հաղթահարելի համարվել հիմնավոր կասկածի առկայության պայմանը: Ինչ վերաբերում է հայցվորի այն փաստարկին, որ բազմաբնակարան շենքի կառուցապատում իրականացվում է նան քաղաքաշինական նորմերի խախտմամբ, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Դատարանն իրավացիորեն գտել է, որ այն առնչվում Է վիճարկվող վարչական ակտի իրավաչափությանը, ուստի վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությամբ հիմնավոր կասկածի ձնավորման տեսանկյունից առանցքային նշանակություն չունի:
Հաջորդիվ, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի վերլուծություններին առ այն, որ. «շինարարության ավարտով պայմանավորված դրա փաստագրման հնարավոր իրողությունն այլնս գործնականում անհնարին կարող է դարձնել նախկին դրության վերականգնումը, ն բացի այդ, քննության պահպանված հայցատեսակի շրջանակներում հայցվորի իրավունքների պաշտպանությունն Օ Օ:ուղղակիորեն անհնարին կդառեա շինարարության ավարտի փաստագրման վերաբերյալ ակտի ընդունմամբ» Վճռաբեկ դատարանը կարնոր է համարում նս մեկ անգամ ընդգծել, որ դատարանի կողմից վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը չբավարարելը ն գործի քննության արդյունքում նույն վարչական ակտն անվավեր ճանաչելը միանշանակորեն չի հանգեցնում հայցվորի իրավունքների պաշտպանության անհնարինության, իսկ տվյալ գործով հայցադիմումի բավարարման պարագայում Խաչատուր (Թումոյանը չի զրկվում իր իրավունքների պաշտպանության ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված հնարավորությունից: Ինչ վերաբերում է տվյալ դեպքում նախկին դրության վերականգնման գործնականում այլնս անհնարին լինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի պնդմանը, ապա Վճռաբեկ դատարանի դիտարկմամբ՝ այն նս անհիմն է, քանի որ ՀՀ իրավական համակարգում գործում են մի շարք կառուցակարգեր, որոնք հնարավորություն են տալիս ապահովել ոչ օրինական հիմքով իրականացված շինությունների արդյունքում հասցված վնասների Ա խախտված իրավունքների պատշաճ պաշտպանությունը, որն ընդգրկում է ընդհուպ մինչն որնէ տարածքի նախքան շինարարական աշխատանքներն սկսելն առկա վիճակի վերականգեմանը հասնելու հնարավորությունը:
Ի ամփոփումն վերոգրյալ իրավական ն փաստական վերլուծությունների՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվորի կողմից միջնորդության մեջ վկայակոչված փաստարկները բավարար չեն եզրահանգելու որ վարչական ակտի կատարումը չկասեցնելու պայմաններում անհնարին կդառնա իր իրավունքների պաշտպանությունը ն իրավունքների իրացման անհնարինության մասով որնէ արգելք միջնորդության ներկայացման պահի դրությամբ առկա չէ, ուստի վերջինիս վերաքննիչ բողոքը ենթակա էր մերժման:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ ն 163-րդ
12
հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 29.09.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը վերացնելու համար:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները ն ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ ն 171-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.09.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Զեկուցող - Ը 0Ա ԹՈՎՄԱՍՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
ՕՈ Ք ՄԿՈՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 14 փետրվարի, 2024 թ.
- Գործի #:
- ՎԴ/2659/05/22
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
