Այվազյան — ԵՄԴ/0004/06/17
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. ՀՇ ոստիկանության Երնան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնում 2017 թվականի ապրիլի 1-ին հարուցվել է թիվ 16165717 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 258-րդ հոդվածի 2-րդ մասով: 2 2017 թվականի ապրիլի 1-ին ՀՇ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Ս.Նավոյանի որոշմամբ թիվ 16165717 քրեական գործն ընդունվել է վարույթ: Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի ապրիլի 3ի որոշմամբ, Ա
Ամբողջ Տեքստ
ՏԱՏ: 2225
/" ԿՏԱՐ նւ ն
27 1-7"
ՍԱՆ
ՍՏՎԱՐ
ՆՈՈՀշ 9) ԵՄԴ/0004/06/17
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
16 հունիսի 2023 թվական ք.Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ նան Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
ԱՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի օգոստոսի 29-ի որոշման դեմ Արթուր Աշոտի Այվազյանի ն նրա պաշտպան Հ.Ալումյանի՝ նոր հանգամանքի հիմքով ներկայացված վճռաբեկ բողոքները,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ ոստիկանության Երնան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնում 2017 թվականի ապրիլի 1-ին հարուցվել է թիվ 16165717 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 258-րդ հոդվածի 2-րդ մասով:
2
2017 թվականի ապրիլի 1-ին ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Ս.Նավոյանի որոշմամբ թիվ 16165717 քրեական գործն ընդունվել է վարույթ:
Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի ապրիլի 3ի որոշմամբ, Արթուր Այվազյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով ն 235-րդ հոդվածի 1-ին մասով:
2. Երնանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի ապրիլի 3-ի որոշմամբ մեղադրյալ Արթուր Այվազյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով: Նույն որոշմամբ մերժվել է մեղադրյալի նկատմամբ գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառելու վերաբերյալ պաշտպան Հ.Ալումյանի միջնորդությունը:
3. Մեղադրյալ Ա.Այվազյանկ պաշտպան Հ.Ալումյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀԸ վերաքննիչ քրեական դատարանը 2017 թվականի մայիսի 4ի որոշմամբ բողոքը մերժել է՝ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի ապրիլի 3-ի որոշումը:
4. Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ, պաշտպան Շ.Ալումյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
5. Երնանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի մայիսի 25-ի որոշմամբ մեղադրյալ Արթուր Այվազյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է 2 (երկու) ամսով: Նույն որոշմամբ մերժվել է գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառելու վերաբերյալ մեղադրյալ Ա.Այվազյանի ն նրա պաշտպան Հ.Ալումյանի միջնորդությունը:
5. Մեղադրյալ ԱնմԱյվազյան՝ պաշտպան Հ.Ալումանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀԸ վերաքննիչ քրեական դատարանը 2017 թվականի հունիսի 29-ի որոշմամբ բողոքը մասնակիորեն բավարարել է. Երնանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017
3
թվականի մայիսի 25-ի որոշումը մասնակիորեն բեկանել է ն Ա.Այվազյանի նկատմամբ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց կիրառել է գրավ՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով:
5.2. ՇԸ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2017 թվականի հունիսի 29-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի հոկտեմբերի 4-ի որոշմամբ մերժվել է:
6. 2018 թվականի փետրվարի 16-ին Ա.Այվազյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (այսուհետ՝ նան Եվրոպական դատարան):
7. Երնան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հունիսի 25-ի դատավճռով Արթուր Աշոտի Այվազյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով ն 235-րդ հոդվածի 1Լին մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ: ՀՀ քրեական օրենսգրքի 258րդ հոդվածի` 2րդ մասով ԱնԱյվազյան ազատվլ է քրեական
պատասխանատվությունից՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի Լին մասով Ա.Այվազյանի նկատմամբ նշանակվել է ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով: Կիրառվել է «Էրեբունի-Երնանի հիմնադրման 2800-ամյակի ն Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1ին մասի Լին կետն ու ամբաստանյալ Ա.Այվազյանն ազատվել է նշանակված պատժից:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 29-ի որոշմամբ դատախազներ Ս.Մովսիսյանի ն Վ.Պետրոսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ պաշտպան Հ.Ալումյանի վերաքննիչ բողոքը՝ բավարարվել մասնակի. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի հունիսի 25-ի դատավճիոր բեկանվել է, ամբաստանյալ Ա.Այվազյանը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում ճանաչվել է անպարտ ն արդարացվել՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 235րդ հոդվածի Լին մասով ազատվել է քրեական
4
պատասխանատվությունից՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
Վճռաբեկ դատարանը 2023 թվականի մայիսի 3ի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 29-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել է':
8. Եվրոպական դատարանը, հիմք ընդունելով Լեռնիկ Ասատրյանն ընդդեմ Հայաստանի ն Ց այլ գանգատների գործով ՀՀ Կառավարության միակողմանի հայտարարությունը, 2020 թվականի սեպտեմբերի 3ին որոշում է Նկայացրել Ա.Այվազյանի գանգատն իր կողմից քննվող գործերի ցանկից հանելու մասին»:
9. Որպես նոր հանգամանք վկայակոչելով Լեռնիկ Ասատրյանն ընդդեմ Հայաստանի են Ց այլ գանգատների գործով Ա.Այվազյանին վերաբերող մասով Եվրոպական դատարանի որոշումը՝ պաշտպան Հ.Ալումյանը՝ 2020 թվականի նոյեմբերի 25-ին, իսկ Ա.Այվազյանը՝ 2020 թվականի դեկտեմբերի 3-ին, բողոքներ են ներկայացրել Վճռաբեկ դատարան:
10. 2021 թվական մարտի 1-ին Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի օգոստոսի 29-ի որոշման՝ նոր հանգամանքի հիմքով վերանայման վարույթ հարուցելու ն ներկայացված բողոքները Վճռաբեկ դատարանի վարույթ ընդունելու մասին: Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի մայիսի 17-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքների քննության գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքները քննվում են հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
1. Անմյվազյան՝ ն նրա պաշտպան Հ.Ալումյանը, որպես նոր հանգամանք վկայակոչելով Եվրոպական դատարանի՝ Լեռնիկ Ասատրյանն ընդդեմ Հայաստանի ն 8
Տե'ս քրեական զործ թիվ ԵՄԴ/0085/01/17, Կոո. Աճեւթյճո Դատական տեղեկատվական համակարզ: շ Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «Լեռնիկ Ասատրյանն ընդդեմ Հայատանի ն 8 այլ գանգատների» գործով Ա.Այվազյանին վերաբերող մասով 2020 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումը, գանգատ թիվ 56724/12։
՛ Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 9-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչն 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
5
այլ գանգատների գործով Ա.Այվազյանին վերաբերող մասով 2020 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումը, բողոքներ են ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ խնդրելով հարուցել նոր հանգամանքի հիմքով վերանայման վարույթ, վերանայել Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի օգոստոսի 29-ի որոշումը, բեկանել Երնանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասութան առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի ապրիլի 3-ի որոշումը ն այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2017 թվականի մայիսի 4-ի որոշումը, դրանք փոփոխել. նախաքննության մարմնի միջնորդությունը ճանաչել անհիմն ն մերժել, կամ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:
Վճոաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
12. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի
Շանրապետության ներկայացուցչի` 2020 թվականի փետրվարի 2Լի միակողմանի հայտարարության համաձայն` «Հայաստանի Հանրապեվության իշխանությունները այն գործի առնչությամի ընդունում են, որ փեղի է ունեցել դիմումափաւի՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կեվտվ ամրագրված իրավունքների խախվում ն առաջարկում են պարոն Արթուր Այվազյանին վճարել 600 (վեց հարյուր) եվրո՝ իր կրած ցանկացած ն ամբողջ վնասի դիմաց:
Վերոնշյալ գումաւրն ազատված կլինի գանձման ենթակա ցանկացած հարկից ն կփոխարկվի Հայաարանի Հանրապետության դրամի վճարման օրր գործող փոխարժեքով՝ գործը իր քննվող գործերի ցանկից հանելու մասին Դատարանի որոշումը ծանուցելու օրվանից երեք ամսվա ընթացքում: Վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հեվո՝ մինչն վճարման օրր, Կառավարությունը պարտավորվում է վերոնշյալ գումարների նկատմամի պարզ վտկոսադրույք հաշվարկել` չկատարման ժամանակահապտվածում Եվրոպական կենտրոնական բանկի սաւհմանաճ՝ լոմբարդային
6
ռեպոյի տոկոսադրույքի չավտվ՝ գումարած երեք տոկոսային կետ: Վճարումը համարվում է գործի վերջնական լուծում (...)»":
3. Եվրոպական դատարանը, հիմք ընդունելով Ա.Այվազյանին ն մյուսներին կալանավորելու համար ներպետական դատարանների կողմից հիմնավոր ն բավարար հիմքեր չներկայացնելու վերաբերյալ բողոքներով «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված խախտման մասին ՀՀ Կառավարության միակողմանի հայտարարությունները, Լեռնիկ Ասատրյանն րնդդեմ Հայաարանիի ն Ց այ գանգատների գործով 2020 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ արձանագրել է.
«(..) Կառավարությունն րնդունել է, որ խախտվել են դիմումատուների՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3րդ կեվտվ երաշխավորված իրավունքները: Այն առաջարկել է դիմումատուներին վճարել (..) ներկայացված գումարները ն Դատարանին առաջարկել է գանգատները հանել քննվող գործերի ցուցակից Կոնվենցիայի 37-րդ հոդվածի Էին կետի «զ» ենթակետին համապատասխան:
(--)
Դատարանը նշում է, որ 37րդ հոդվածի Էին կերի «գ» ենթակերը հնարավորություւ է տալիս գործը քննվող գործերի ցուցակից հանելու, եթն՝ «(..) Դատարանի կողմից հիմք ընդունված որեէ այլ պատճառով գանգատի քննությունը շարունակելն արդարացված չէ»:
Այսպիսով Դավարանը կարող է 37-րդ հոդվածի Լին կետի «զ» ենթակետի համաձայն գանգատները հանել գործերի ցուցակից՝ պատասխանող
Կառավարության կողմից միակողմանի հայտարարության հիման վրա, նույնիսկ եթե դիմումատուները ցանկություն են հայտնում, որ գործի քննությունը շարունակվի (տե՛ս, Թահսին Ակարն ընդդեմ Թուրքիայի
(ւախնական առարկություննկյ)Ս ՄՊ) 1ոատո Ճա . աօ (քշնունաող) օեյ661օու) (ՇՇ// վճիոր, թիվ 26307/95, 85 75-77, ՄԻԵԴ 2003-71):
«Տե՛ս, նյութեր հատոր 5-րդ, թերթ 19:
7
Դատարանը սահմանել է հարակ ն ծավալուն նախադեպային իրավունք այն բողոքների առնչությամի, որոնք վերաբերում են ներպետական դատարանների կողմից կալանքի համար համապատասխան ն բավարար պատճառներ
չներկայացնելուն (տես, օրինակ, Արա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի, թիվ 629/11, 85 48 ն այլն, 2016 թվաւկաւնի հոկտեմբերի 20):
Հաշվի ատնելով «Կառավարության հայտարարությունների մեջ բեյված փաստարկների րնասյթի, ինչպես նան առաջարկվող փոխհատուցման գումարը, որը համապափասխանում է համանման գործերով շնորհված գումարներին՝ Դատարանը համարում է, որ գանգատների քննությունը շարունակելն այլես արդարացված չէ (37-րդ հոդվածի Լին կերի «գ» ենթակեր):
Հաշվի առնելով վերոնշյալ դիտարկումները՝ Դատարանը բավարարված է համարում այն պայման, որ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը, ինչպես սահմանված է Կոնվենցիայով ն դրան կից արձանագրություններով, չի պահանջում շարունակել գանգատների քննությունը (37-րդ հոդվածի Լին կար):
Ի վերջո, Դատարանն ընդգծում է, որ եթե Կառավարությունը չկատարի իր միակողմանի հայտարարությունների պայմանները, գանգատները կարող են վերարին ընդգրկվել քննվող գործերի ցուցակում` Կոնվենցիայի 3-րդ հոդվածի 2րդ կետին համապատասխան (փես, Յոսիպովիչն ընդդեմ Սերբիայի (որոշում) 1/051թ051Ը 5. 56Էն1ճ (666.)), թիվ 18369/07, 2008 թվաւկանի մարտի 4):
Հաշվի առնելով վելտնշյալը՝ նպատակահարմար է գործերը հանել քննվող գործերի ցուցակից կապված կալանքի համար համապատասխան ն բավարար պատճառների բացակայության վերարելյալ Կոնվենցիայի 5-րդ հողվածի 3րդ կետի համաձայն ներկայացված բողոքների հեվ՛ (...)»:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
5 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «Լեռնիկ Առապիյանն ընդղեմ Հայտականի ն 8 այլ գանգատների» գործով Ա.Այվազյանին վերաբերող մասով 2020 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումը, գանգատ թիվ 56724/12:
8
14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված առաջին իրավական հարցը հետնյալն է. արդյո՛ք Լեռնիկ Ասատրյանն ընդդեմ Հայաստանի ն 8 այլ գանգատների գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումը հիմք է Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի օգոստոսի 29-ի որոշումը նոր հանգամանքով վերանայելու համար:
15. Եվրոպական կոնվենցիայի 37-րդ հոդվածի համաձայն՝ «մ. Դատարանը քննության ցանկացած փուլում կարող է որոշել գանգատր հանել գործերի ցուցակից, եթե հանգամանքները հանգեցնում են այն եզրակացության, թն՝
ա. դիմողը մրադիր չէ հեվամում լինել իր գանգատին,
ի. վեճն արդեն կարգավորվել է,
գ. Դատարանի կողմից հիմք ընդունված որնէ այլ պատճառով գանգատի քննությունը շարունակելն արդարացված չէ:
Այդուհանդերձ, Դատաւրանը շարունակում է գանգատի քննությունը, եթե դա է պահանջում: սույն Կոնվենցիայով ն նրան կից Արձանագրություններով սահմանված իրավունքների հարգումը:
2. Դավարանը կարող է որոշել գանգատը վերատին ընդգրկել գործերի ցուցակում, եթե գտնում է, որ հանգամանքներն արդարացնում են դա»:
15.. Եվրոպական դատարանի կանոնակարգի (այսուհետ` Կանոնակարգ) 62Ա' կանոնի համաճայն՝ «4. (Ա) Եթն գանգատաբերը մերժում է Դատարանի կանոնակարգի 62րդ կանոնով սահմանված բարեկամական կարգավորման պայմանները, Բարձր պայմանավորվող կողմի կարող է Դատարան ուղարկել խնդրանք՝ քննության ենթակա, գործերի ցուցակից գանգատը հանելու վերաբերյալ համաձայն Կոնվենցիայի 37-րդ հոդվածի Էին կետի:
(Բ) Նման խնդրանքն ուղեկցվում է հայտարարությամբ, որով պատասխանող պետությունը հարակ հասկանալի կերպով պետք է ընդունի, որ գանգատարբեր անձի գործով տեղի Լ ունեցել Կոնվենցիայի խախտում միաժամանակ իր վրա վերցնելով պարտականություն հատուցելու գանգատարբեր աւնձին պատմճաոռվաւծ վնասները, ն, եթե
9
անհրաժեշտ է, նան ձեռնարկելու միջոցներ խախտման հետնանքները վերացնելու համար (...)»:
15.2. Եվրոպական դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձնավորել առ այն, որ Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նան Եվրոպական կոնվենցիա) 37-րդ հոդվածի 1-ին կետի (գ) ենթակետի հիման վրա գանգատը գործերի ցուցակից հանելու մասին որոշում կայացնելիս պետք է հաշվի առնվեն հետնյալ հանգամանքները՝
- գանգատի բնույթը,
- նմանատիպ գործերով Եվրոպական դատարանի կողմից նախկինում կայացված վճիռների կատարման համատեքստում Կառավարության կողմից ձեռնարկված միջոցների բնույթը, շրջանակը ն դրանց ազդեցությունը խնդրո առարկա գործի վրա,
-` միակողմանի հայտարարությամբ զիջումների բնույթը, մասնավորապես՝ Եվրոպական կոնվենցիայի խախտման ճանաչումը ն նման խախտման համար համապատասխան փոխհատուցման վճարումը,
- խնդրի առնչությամբ համապատասխան կամ «հստակ ն ծավալուն» նախադեպային իրավունքի առկայությունը, այլ կերպ՝ արդյոք բարձրացված հարցերը նույնական են Եվրոպական դատարանի կողմից նախկինում կայացված վճիռներով որոշված հարցերի հետ,
- այն եղանակը, որով Կառավարությունը մտադիր է փոխհատուցում տրամադրել դիմումատուին, ն արդյոք դա հնարավոր է դարձնում վերացնել ենթադրյալ խախտման հետնանքները::
15.3. Վերջին հանգամանքի առնչությամբ Եվրոպական դատարանն ընդգծել է, որ վճռով Եվրոպական կոնվենցիայի խախտում արձանագրելու դեպքում, պետությանը խախտումը վերացնելուն ն մինչե խախտումը եղած վիճակը վերականգնելուն պարտավորեցնելու սկզբունքը կիրառելի է նան միակողմանի հայտարարության
«Տես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 7ռհչնւ «ոո». ՛Ուուօյ զործով 2003 թվականի մայիսի 6-ի վճիռը, գանգատ թիվ 26307/95, կետեր 75-77:
10
դեպքում": Իսկ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ գործի վերաբացումը որոշակի հանգամանքներում մինչն խախտումը եղած վիճակը՝ 725Յնւօ ն. Աջ, վերականգնելու առավել արդյունավետ, եթե ոչ միակ միջոցն էտ: Այսինքն՝ Եվրոպական դատարանը կարնոր է համարում, որ գործի վերաբացման առումով ներպետական օրենսդրությամբ նախատեսված հնարավորությունները Կառավարության միակողմանի հայտարարությունը հաստատելու մասին որոշման դեպքում համարժեք լինե վճի կայացման դեպքում նախատեսված
հնարավորություններին:»:
15.4. Եվրոպական դատարանը որոշ դեպքերում չի ընդունե 5ապետության միակողմանի հայտարարությունն Ձայն պատճառով, որ ազգային օրենսդրությամբ նախատեսված չէ ներպետական մակարդակով գործի վերաբացման հնարավորություն: Այսպես, օրինակ, Ռուսաստանի Դաշնության դեմ գործերից մեկով կայացված վճռով Եվրոպական դատարանը չի հաստատել Ռուսաստանի Դաշնության Կառավարության միակողմանի հայտարարությունը իրավունքի խախտման փաստն ընդունելու ն արդարացի փոխհատուցում տրամադրելու մասին՝ նշելով, որ Կառավարությունը չի պարտավորվել վերաբացել գործի քննությունը ներպետական մակարդակում կամ երաշխավորել նոր դատավարություն Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված երաշխիքների ապահովմամբ: Միննույն ժամանակ, Եվրոպական դատարանն արձանագրել է, որ գործով վկայակոչվող իրավունքի խախտման բնույթն այնպիսին է, որ դիմող արդար դատաքննութան իրավունքի խախտման հետնանքները չեն կարող վերացվել առանց գործի վերաբացման, իսկ ներպետական օրենքը հնարավորություն է տալիս գործի վերաբացում միայն դատարանի կողմից Եվրոպական կոնվենցիայի խախտում գտնելու դեպքում: Արդյունքում, Ռուսաստանի
Տես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 272016 1810- Տ.ճ. //տմ Թ0Տոռ ս. Պ(ոլԱօսգ գործով 2017 թվականի փետրվարի 14-ի վճիռը, գանգատներ թիվ 24042/09 ն 3159/10, կետ 28: Ց Տես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Ռոթջգըս յ. Թաջառ գործով 2014 թվականի հոկտեմբերի 30-ի վճիռը, գանգատ թիվ 18967/07, կետ 27, Դ/ոհոնւոտ . Էհսռուռ գործով 2008 թվականի հուլիսի 1-ի վճիռը, գանգատ թիվ 10071/04, կետ 43, Քօքօ» ս. Թստտո զործով 2006 թվականի հուլիսի 13-ի վճիռը, գանգատ թիվ 26853/04, կետ 263:
5 Տե՛ս, ողամոնճ ոամոոմւ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 197ու05 Պոմ օն :. Քաջջեն գործով 2018 թվականի մարտի 20-ի վճիռը, գանգատներ թիվ 42399/13 ն այլ, 26-րդ կետ:
11
Դաշնության Կառավարության միակողմանի հայտարարությունը չի ընդունվել, քանի որ գանգատը քննման ենթակա գործերի ցանկից հանելու մասին Եվրոպական դատարանի որոշման հիմքով գործի վերաբացման վերաբերյալ կարգավորում ներպետական օրենքը չի նախատեսել":
15.5. Համանման կերպով, մի շարք գործերով Եվրոպական դատարանը չի հաստատել|Սր 3քԿառավարության միակողմանի հայտարարությունը նշելով որ ներպետական օրենսդրութամբ նախատեսած չէ գործի վերաբացման
հնարավորություն":
15.6. Ընդ որում, Եվրոպական դատարանն ընդունելի է համարում ոչ միայն ներպետական օրենքում բարեկամական կարգավորումը կամ միակողմանի հայտարարություն, Օ։Օ`հաստատելու մասին դատարանի որոշումը որպես գործի վերաբացման հիմք ուղղակի նախատեսելը շ, այ ճնավորված իրավակիրառ պրակտիկայում ներպետական օրենքի մեկնաբանությունը՝ այն հաշվով, որ հնարավոր լինի գործի վերաբացումը միակողմանի հայտարարության հիմքով:
15.7. Այսպես, օրինակ, Վրաստանի դեմ գործերից մեկով, Եվրոպական դատարանը, անդրադառնալով դիմումատուի այն առարկությանը, որ Կառավարության միակողմանի հայտարարության դեպքում չի կարողանա պահանջել կրկնակի քննություն ն այդպիսով ամբողջական վերականգնել իր հեղինակությունը, նախ փաստել է, որ քրեական վարույթի վերաբացման համատեքստում ներպետական օրենքի համապատասխան դրույթը հստակ նախատեսում է, որ ոչ միայն դատարանի վճիռը, այլն Եվրոպական կոնվենցիայի դրույթի խախտման մասին եզրակացություն պարունակող որոշումը Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Խօշիեւ չ. Թատտնռ գործով 2011 թվականի դեկտեմբերի 6-ի վճիռը, գանգատ թիվ 50098/07, կետ 23:
ոՏես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 70/1Թ26:054 . ՏԱճխո գործով 2012 թվականի սեպտեմբերի 25-ի վճիռը, գանգատ թիվ 59102/08, 26-28-րդ կետեր, Սաո ս. 861առւ գործով 2010 թվականի հունիսի 29-ի վճիռը, գանգատ թիվ 665/08, 29-րդ կետ, Սճ)յ(07 7. Թաջջլն գործով 2014 թվականի հոկտեմբերի 30-ի վճիռը, գանգատ թիվ 18967/07, 3Է32-րդ կետեր: ռՏես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 1708 ճոմ զում չ. 1աճչ գործով 2019 թվականի ապրիլի 2-ի որոշումը, գանգատ թիվ 6337/10:
5Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 7ոծճաջաՂ չ. Օ60ջռ գործով 2013 թվականի հունիսի 18-ի որոշումը, գանգատներ թիվ 70820/10 ն 60870/11, Ց(/ոշճոճտիմ չ. Օ60ո1ն գործով 2014 թվականի հունվարի 24-ի որոշումը, գանգատ թիվ 19882/07, Մոտո Ամ26 7. Օ607օ1ն գործով 2014 թվականի հունվարի 28-ի որոշումը, գանգատ թիվ 41359/08, 4(ոռա ճու ս. Շ60791ճ գործով 2016 թվականի մայիսի 3-ի որոշումը, գանգատ թիվ 49448/08:
12
կարող է գործի վերաբացման հիմք լինել: Հաշվի առնելով Եվրոպական կոնվենցիայով, ինչպես նան Եվրոպական դատարանի կանոնակարգով սահմանված ընթացակարգերը՝ Եվրոպական դատարանն արդյունքում եզրահանգել է, որ միակ հնարավոր որոշումը, որը կարող է հղում պարունակել Եվրոպական կոնվենցիայի որնէ դրույթի խախտման՝ Կառավարության միակողմանի հայտարարության հիման վրա գործը ցուցակից հանելու որոշումն է:
16. Վերոնշյալ կոնվենցիոնալ նորմի, Եվրոպական դատարանի կանոնակարգի 62Ա' կանոնի, ինչպես նան Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վերլուծությունից բխում է, որ միակողմանի հայտարարությունը, ի թիվս այլնի, ենթադրում է, որ պետությունը հստակ ճանաչում է Եվրոպական կոնվենցիայի կոնկրետ դրույթի կամ դրույթների խախտումը ն պարտականություն է ստանձնում միջոցներ ձեռնարկել խախտման հետնանքները վերացնելու ն (կամ) մինչն խախտումը եղած վիճակը վերականգնելու համար: Ինչպես բխում է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վերլուծությունից, միակողմանի հայտարարության հիման վրա գանգատը գործերի ցուցակից հանելու մասին որոշում կայացնելու հիմքը, ի թիվս այլնի, պետության կողմից Եվրոպական կոնվենցիայի խախտման փաստի ճանաչումն է, ն այդ խախտման հետնանքները վերացնելու հանձնառություն ստանձնելը: Հետնաբար, Եվրոպական կոնվենցիայի որնէ դրույթի խախտման մասին հղում պարունակող, միակողմանի հայտարարության հիման վրա գանգատը գործերի ցուցակից հանելու մասին Եվորպական դատարանի որոշումը, ինչպե ն վճռի պարագայում, հավասարապես պարտավորեցնում է պետությանը միջոցներ ձեռնարկել խախտման հետնանքները վերացնելու ուղղությամբ, այդ թվում՝ գործը վերաբացելու եղանակով, ուստի այդ որոշման հիման վրա գործի վերաբացման հնարավորության բացառումն անհամատեղելի կլինի Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին:
17. 1998 թվականի հուլիսի Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` նան ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 426.1-ին
ԹՏես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Դոհա ս. Օծօոջլռ գործով 2013 թվականի հունիսի 18-ի որոշումը, գանգատ թիվ 46055/06, կետ 22:
13
հոդվածի համաձայն՝ «1. Նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը:
2. Նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ափյանի դատարանի դատական ակտր վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ ն վճռարեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի համաձայն՝ «1. Նոր հանգամանքների հետնանքով դատական ակտերը վերանայվում են հետնյալ դեպքերում.
(-.)
2) Հայաարանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի ուժի մեջ մտած վճոով կամ որոշմամի հիմնավորվել է անձի Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրեւվունքի խախտման փաապրը. (...)»:
18. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերոնշյալ նորմերի վերլուծությունից բխում է, որ նոր հանգամանքների հետնանքով դատական ակտերի վերանայման հիմք է ոչ միայն Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի՝ ուժի մեջ մտած վճռով, այլ նան որոշմամբ հիմնավորված անձի՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը: Սույն որոշման 15-16-րդ կետերում ներկայացված իրավական դիրքորոշման հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ միակողմանի հայտարարության հիման վրա գանգատը գործերի ցուցակից հանելու մասին Եվրոպական դատարանի որոշումը նս հիմք է նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու համար:
19. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Լեռնիկ Ասատրյանն ընդդեմ Հայաստանի ն 8 այլ գանգատների գործով Եվրոպական դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումը հիմք է Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի օգոստոսի 29-ի որոշումը նոր հանգամանքով վերանայելու համար:
14
20. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված երկրորդ իրավական հարցը հետնյալն է. արդյո՞ք Եվրոպական դատարանի՝ Լեռնիկ Ասատրյանն ընդդեմ Հայաստանի ն Ց այլ գանգատների գործով 2020 թվականի սեպտեմբերի 3-ին կայացված որոշումը հիմք է Երնանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի ապրիլի 3-ի որոշումը ն այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2017 թվականի մայիսի 4-ի որոշումը բեկանելու համար:
21. Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիոները ցանկացաւծ գործի վերաբերյալ, որում նրանք կողմեր են»:
22. Ժիրայր Սեֆիլյանի գործով Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Կռնվենցիայի 46-րդ հոդվածի Էին կետի իմաստով պետություններն ունեն հետեյալ պարպտավորությունները.
1 վճարել նշանակված փոխհատուցումը,
2. անհրաժեշտության դեպքում հօգուվ դիմումավփուխ ձեռնարկել անհապտաւկաւն միջոցառումներ, այն է՝
- դադարեցնել Եվրոպական դատարանի կողմից արձանագրված իրավունքի խախտումը կամ դրա հետնանքների ներգործությունը,
- հնարավորինս վերականգնել մինչն խախտումը եղած իրավիճակը (ոօ51նաւնօ ն. Աճջ), իսկ դրա անհնարինության դեպքում Դատարանի վճռի մեջ տեղ գված եզրակացությունների հետ. համատեղելի այլ միջոցներով ապահովել իր ստանձնաւծ պարվտավորությունների կատարումը,
3. ձեռնարկել ընդհանուր բնույթի միջոցառումներ` կանխելու համար նմանատիպ խախտումներն ապագայում»բ:
23. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կայացված (վճիռների) հիման վրա ներպետական մակարդակով որոշակի գործեր վերաքննելու կամ վերաբացելու մասին» Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ 2000 թվականի
5Տես Վճտաբեկ դատարանի` Ժիրայր Սեֆիլյանի գործով 2014 թվականի մայիսի 3Լի թիվ ՎԲ-07/8 որոշման 24-րդ կետը:
15
հունվարի 19-ի թիվ Ք(2000)2՝ անդամ պետություններին ուղղված հանձնարարականի Լին կետի համաձայն՝ Պայմանավորվող կողմերին կոչ է արվել երաշխավորել ազգային մակարդակով 7258անօ 1. լղլօջւու հնարավորինս ապահովելու համար անհրաժեշտ համարժեք հնարավորությունների առկայությունը:
Նույն հանձնարարականի 2-րդ կետի համաձայն Նախարարների կոմիտեն խրախուսում է Պայմանավորվող կողմերին, մասնավորապես՝ վերլուծել իրենց ազգային իրավական համակարգերը նպատակ հետապնդելով երաշխավորել գործի վերաքննության համար անհրաժեշտ համարժեք հնարավորությունների գոյությունն այն դեպքերի համար, երբ Եվրոպական դատարանը հայտնաբերել է Եվրոպական կոնվենցիայի խախտում, հատկապես երբ.
() տուժող կողմը շարունակում է համապատասխան ներպետական որոշման ելքի պատճառով կրել շատ ծանր բացասական հետնանքներ, որոնք համարժեքորեն չեն շտկվում արդարացի հատուցման տրամադրմամբ ն չեն կարող շտկվել, բացառությամբ գործի վերաքննության կամ վերաբացման միջոցով, ն
(1) Դատարանի վճիռը հանգեցնում է այն եզրակացության, որ.
ա) վիճարկվող ներպետական որոշումն ըստ էության հակասում է Եվրոպական կոնվենցիային,
բ) հայտնաբերված խախտումը հիմնված է այնպիսի ծանրության դատավարական սխալների կամ թերությունների վրա, որոնք լուրջ կասկածի տակ է դնում բողոքի առարկա ներպետական վարույթի ելքը:
24. Վերոնշյալ հանձնարարականի կապակցությամբ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի մեկնաբանությունների համաճայն՝ կոնվենցիոն մարմինների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հատկապես քրեական իրավունքի ոլորտում գործերի վերանայումը, ներառյալ վերաբացումը, ունն հիմնարար նշանակություն:
Նշված չափանիշներից (7-ը, ըստ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի, վերաբերում է օրինակ այն անձանց, ովքեր դատապարտվել են ազատությունից զրկելու հետ կապված երկարատն պատիժների ն դեռնս գտնվում են քրեակատարողական
16
հիմնարկում, երբ կոնվենցիոն մարմինների կողմից քննվում է գործը: Այդ չափանիշի բավարարման համար պերք է լինի ուվլխիլ պապտճառահերնանքային կապ՝ հայփնարբերված խախտման ն վփուժող կողմի համար առաջացած շարունակական բացասական հետնանքների միջե:
Վերոնշյալ պայմանի առկայության պարագայում, ըստ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի, (1) խմբում ներառված չափանիշները նպատակաուղղված են ընդգծելու խախտումների բնույթը, որոնց պայմաններում գործերի վերանայումը կամ վերաբացումը հատկապես կարնոր է: Այսպես, «ա» չափանիշին կարող են համապատասխանել այն դեպքերը, երբ օրինակ՝ անձի դատապարտումը ներպետական ատյանների կողմից խախտել է Կոնվենցիայի 10-րդ հոդվածը՝ այն պատճառով, որ ներպետական մարմինների կողմից քրեորեն պատժելի դիտարկված
հայտարարություններն իրավաչափորեն արվել են արտահայտվելու ազատության շրջանակներում, կամ Եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածը, քանի որ քրեորեն պատժելի դիտարկված անձի վարքագիծը եղել է կրոնի ազատության իրավաչափ դրսնորում:։ Ինչ վերաբերում է «բ» չափանիշին, ապա դրան կարող են համապատասխանել այն դեպքերը, երբ օրինակ՝ տուժող կողմը չի ունեցել ժամանակ ն հնարավորություն՝ կազմակերպելու իր պաշտպանությունը քրեական դատավարությունում, երբ դատապարտումը հիմնվել է խոշտանգման արդյունքում ստացված հայտարարությունների կամ այն նյութերի վրա, որոնք տուժող կողմը հնարավորություն չի ունեցել ստուգել: Նման թերությունները պետք է լինեն այնպիսի ծանրության, որ լուրջ կասկած առաջացնեն ներպերական վարույթի արդյունքների վերաբերյալ":
25. ՇԸ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «/Նոր երնան եկած կամ նոր հանգամանքների հիմքով հարուցված) վարույթի արդյունքում կայացված դատական ակփում դատարանը կարող է չվտվտխնը վերանայված դատական ակտի եզրափակիչ մասր, միայն եթե ծանրակշիո 6 Տե'ս Բչքնոոնօո/ ոճոօքճոմսու, Ըօսոօք օք ՔԱւօքտ, Ըօուուէէ66 օք Խնոլտէծոտ, Թ6ոօուոծոմճնօո Ք (2000)2 օո մօ օՕտուոճմծո օւ ոօօքծոքոց օէ Ը6էէոլո ԸՅ565 Յէ ՎօոոօտԱ՞ 1661 (Թ10մոք )սձջծոոծոՒ օք էհօ Բառօքօձո Շօսւէ օք Ւխոոճո Թյքինտ:
17
փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 426.3 կամ 426.4 հոդվածներով նախատեսված հանգամանքներին րար էության չէին կարող ազդել գործի ելքի վրա: (..):
25.1. Վերոնշյալ իրավադրույթի կապակցութամբ ՀՀ Սահմանադրական դատարանն իրավական դիրքորոշում է ձնավորել առ այն, որ. «(..) //րավաչափ նպատակ է հետապնդում վեճի առարկա դրույթով նախավպեսվող լրացուցիչ պահաւնջը: Այն պետք է դիվարկել ոչ թե իրավունք կամ սուբյեկտիվ հայեցողություն դատական ակտն անփոփոխ թողնելու համար, այլ նորմատիվ պարտադյրաւնք նման հնարավոր դեպքերում: ծանրակշիռ փաստարկներով հիմնավորում ներկայացնելու վերաբերյալ: Պարզապես այսպիսի իրավակարգավորումի նույնպես ենթադրում է իրավական մշակույթի պատշաճ մակարդակ ն «ծանրակշիո փասվտարկների մատնանշմամբ հիմնավորում» եզրույթի հայեցողական սահմանների իրավական հարակեցում, ինչն օրենսդրի ն դատաւկան համարժնք նախադեպ արեղծելու խնդիրն է: (...) Անհրաժեշտ է նան հաշվի առնել, որ նման փատրարկների րացակայության պայմաններում: վերանայված դատական ակտի եզրավաւկիչ մասի անփոփոխ թողնելը կհակասի իրավունքի գերակայության ակզբունքին ն իրավական պետության հիմնարար արժեքներին»:
26. Վերոնշյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված մոտեցումը կիրառելի է նան այն դեպքում, երբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման հիմքը՝ որպես նոր հանգամանք, միակողմանի հայտարարության հիման վրա գանգատը գործերի ցուցակից հանելու մասին Եվրոպական դատարանի որոշումն է: Այսինքն՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ միակողմանի հայտարարության հիման վրա գանգատը գործերի ցուցակից հանելու մասին Եվրոպական դատարանի որոշումը չպետք է միանշանակ կերպով դիտարկվի որպես գործերի վերաբացման անվերապահ հիմք: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ներպետական դատարանը պետք է գնահատի, թե արդյոք գործով կայացված
տան ՀՀ Սառմառադրական դատարանի՝ 2013 թվականի մայիսի 3-ի թիվ ՍԴՌ-099 որոշման 6-րդ տը:
18
վերջնական դատական ակտի բեկանումը 72581անօ ն. ն՛լջոստ ապահովելու լավագույն միջոցն է:
27. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝
- ՇԸ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2017 թվականի հունիսի 29-ի որոշմամբ Ա.Այվազյանի նկատմամբ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել գրավ՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով ն նա ազատ է արձակվել",
- Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի՝ 2020 թվականի փետրվարի 2-ի միակողմանի հայտարարության համաձայն՝ Կառավարությունն ընդունել է, որ տեղի է ունեցել դիմումատուի` Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով ամրագրված իրավունքնեի խախտում ն առաջարկել է Ա.Այվազյանին վճարել 600 (վեց հարյուր) եվրո՞,
- Եվրոպական դատարանը, 2020 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ, հիմք ընդունելով Արթուր Այվազյանին ն մյուսներին կալանավորելու համար ներպետական դատարանների կողմից հիմնավոր ն բավարար հիմքեր չներկայացնելու վերաբերյալ բողոքներով «Մարդու իրավուննեի ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված (խախտման Օ`մասի «ՀՀ Կառավարութան միակողմանի
հայտարարությունները, որոշել է գանգատների այս մասը Կոնվենցիայի 37-րդ հոդվածի Լին կետի «գ» ենթակետին համապատասխանհանել իր գործերի ցուցակից",
- Երնան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հունիսի 25-ի դատավճռով Ա.Այվազյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով ն 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ: ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով Ա.Այվազյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի Լին մասով Ա.Այվազյանի նկատմամբ նշանակվել Ց Տե՛ս սույն որոշման 5.1-րդ կետը:
5 Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը:
շո Տե՛ս սույն որոշման 13-րդ կետը:
19
է ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով: Կիրառվել է «Էրեբունի-Երնանի հիմնադրման 2800-ամյակի ն Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի Լին մասի 1ին կետն ու ամբաստանյալ Ա.Այվազյանն ազատվել է նշանակված պատժից: ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի` 2022 թվականի սեպտեմբերի 29-ի որոշմամբ պաշտպան Հ.Ալումյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի հունիսի 25-ի դատավճիռը բեկանվել է, ամբաստանյալ Ա.Այվազյանը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում ճանաչվել է անպարտ ն արդարացվել` արարքում հանցակազմի բացակայության հիմքով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի Լին մասով ազատվլ է քրեական պատասխանատվությունից։` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Վճռաբեկ դատարանը 2023 թվականի մայիսի 3-ի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 29-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել է»:
28. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 21Լ26-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների ն արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ բողոքարկված որոշումները վերաբերել են Արթուր Այվազյանի նախնական կալանքին, սակայն քրեական գործի ըստ էության քննության արդյունքում ամբաստանյալ Ակյվազյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում ճանաչվել է անպարտ ն արդարացվել՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի Լին մասով ազատվել է քրեական պատասխանատվությունից՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
2 Տե'ս սույն որոշման 6-րդ կետը:
20
Տվյալ պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Լեռնիկ Ասատրյանն ընդդեմ Հայաստանի ն 8 այլ գանգատների գործով 2020 թվականի սեպտեմբերի 3-ին կայացված որոշմամբ արձանագրված՝ Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտման բացասական հետնանքները սույն բողոքի քննության պահի դրությամբ դիմումատուն չի շարունակում կրել: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Արթուր Այվազյանի նախնական կալանքի վերաբերյալ դատական ակտերը եղել են ժամանակավոր ն դրանց բեկանումը չի վերականգնի մինչ խախտումն առկա իրավիճակը:
Վերոգրյալի համատեքստում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Եվրոպական դատարանի՝ 1եռեիկ Ասատրյանն ընդդեմ Հայասրանի ն 8 այլ գանգատների գործով 2020 թվականի սեպտեմբերի 3-ին կայացված որոշումը հիմք չէ Երնանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի ապրիլի 3-ի որոշումը ն այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2017 թվականի մայիսի 4ի որոշումը բեկանելու համարշ:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162րդ, 163րդ, 17-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361 Էրդ, 397-րդ, 398-րդ, 415.Լրդ, 418.Լրդ, 419-րդ, 422-423-րդ, 426.Լրդ, 426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ ն 426.9-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
Լ. Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի օգոստոսի 29ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:
2 Համանման իրավիճակներում օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չբեկանելու ն գործը չվերաբացելու իրավական հիմնավորման մասին տե՛ս նան Վճռաբեկ դատարանի` Գրիգոր Ուկերչյանի գործով 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ԵԿԴ/0190/06/08, Էդգար Դավթյանի գործով 2023 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԱՔԴ/0209/06/16 որոշումներում ն տսմոոտ ուսմռոմլ Եվրո
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 16 հունիսի, 2023 թ.
- Գործի #:
- ԵՄԴ/0004/06/17
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
