Պատասխանող — ՎԴ/7522/05/18
Ամփոփում
քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 27.10.2021 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի անհատ ձեռնարկատեր Ցոլակ Սալմասյանի ընդդեմ Կոմիտեի՝ 15.01.2018 թվականի թիվ 2138805 ստուգման ակտը ն 25.04.2018 թվականի թիվ 23/6 որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` անհատ ձեռնարկատեր Ցոլակ Սալմասյանը պահանջել է անվավեր ճանաչել 15.01.2018 թվականի թիվ 2138805 ստուգման ակտը ն 25.04.2018 թվականի թիվ 23/6 որոշումը: ՀՀ վարչ
Ամբողջ Տեքստ
2:25 «2-Ի.
ԻՎ Մ
ՍԱՐՈՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/7522/05/18
դատարանի որոշում 2023թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/7522/05/18
Նախագահող դատավոր՝ Ա. Պողոսյան
Դատավորներ՝ Կ. Բաղդասարյան
Ա. Սարգսյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող ն զեկուցող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2023 թվականի սեպտեմբերի 22-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 27.10.2021 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի անհատ ձեռնարկատեր Ցոլակ Սալմասյանի ընդդեմ Կոմիտեի՝ 15.01.2018 թվականի թիվ 2138805 ստուգման ակտը ն 25.04.2018 թվականի թիվ 23/6 որոշումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` անհատ ձեռնարկատեր Ցոլակ Սալմասյանը պահանջել է անվավեր ճանաչել 15.01.2018 թվականի թիվ 2138805 ստուգման ակտը ն 25.04.2018 թվականի թիվ 23/6 որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Կ. Զարիկյան) (այսուհետ՝ Դատարան) 24.03.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի` անվավեր է ճանաչվել Կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության 15.01.2018 թվականի թիվ 2138805 ստուգման ակտի 3-րդ կետը մասնակի՝ «ք. Երնան, Վարդանանց
2
13» հասցեում 145քմ սպասարկման մակերեսով հանրային սննդի կազմակերպման համար պարտավորություններ առաջադրելու մասով, ինչպես նան Կոմիտեի հարկային ն մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 25.04.2018 թվականի թիվ 23/6 որոշումը մասնակի՝ միննույն մասով ակտի դեմ ներկայացված բողոքը մերժելու մասով: Կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության 15.01.2018 թվականի թիվ 2138805 ստուգման ակտը՝ մնացած մասերով անվավեր ճանաչելու պահանջի մասով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ Վերաքննիչ դատարան) 27.10.2021 թվականի որոշմամբ Կոմիտեի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքն ամբողջությամբ մերժվել է: Անհատ ձեռնարկատեր Ցոլակ Սալմասյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 24.03.2020 թվականի վճիռը՝ հայցը մերժելու ն դրա հետ կապված դատական ծախսերը բաշխելու մասով, բացառությամբ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության 15.01.2018 թվականի թիվ 2138805 ակտի 2-րդ կետն անվավեր ճանաչելու վերաբերյալ պահանջը մերժելու ն դրա հետ կապված դատական ծախսերը բաշխելու մասի, բեկանվել ն այդ նուն մասով փոփոխվել է կայացնելով նոր դատական ակտ՝ անհատ ձեռնարկատեր Ցոլակ Սալմասյանի հայցն ընդդեմ Կոմիտեի՝ 15.01.2018 թվականի թիվ 2138805 ստուգման ակտը ն 25.04.2018 թվականի թիվ 23/6 որոշումը վերացնելու պահանջների մասին, բավարարվել լէ մասնակի՝ անվավեր է ճանաչվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության 15.01.2018 թվականի թիվ 2138805 ակտի 1-ին կետն ամբողջությամբ ն 3-րդ կետը մասնակի՝ քաղաք Երնան, Մյասնիկյան 20 հասցեում 134 քառակուսի մետր սպասարկման մակերեսով հանրային սննդի կազմակերպման համար լրացուցիչ հարկային սպարտավորություններ առաջադրելու մասով, ինչպես նան Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային ն մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 25.04.2018 թվականի թիվ 23/6 որոշումը մասնակի՝ ակտի 1-ին կետի ն 3-րդ կետի՝ քաղաք Երնան, Մյասնիկյան 20 հասցեում 134 քառակուսի մետր սպասարկման մակերեսով հանրային սննդի կազմակերպման համար լրացուցիչ հարկային 0պարտավորություններ առաջադրելու, դեմ հայցվորի ներկայացուցչի կողմից ներկայացված բողոքը մերժելու ն ակտն անփոփոխ թողնելու մասով: Դատարանի 24.03.2020 թվականի վճիռը՝ բողոքարկված ու չբեկանված մասով, թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ՝ Արման Մնացականյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ն կիրառել ՀՀ հարկային օրենսգրքի 412-րդ հոդվածը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասը, 65-րդ հոդվածը, կիրառել է «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Յ
1. Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ ստուգման ընթացքում ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք նախ գործատուից պահանջել են փաստացի աշխատանք կատարող անձանց աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերը կամ գրավոր պայմանագրերը, այնուհետնե կազմել են ստուգման պահին փաստացի աշխատանք կատարող, ինչպես նան ստուգվող ժամանակաշրջանում աշխատանք կատարած այն անձանց ցանկերը, որոնց մասով գործատուն չի ներկայացրել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ կամ գրավոր պայմանագիր:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք 09.12.2017 թվականն ն 08412207 թվականին կազմել|Ս են արձանագրություններ, որոնցում արտացոլվել են ստուգման ընթացքում փաստացի աշխատանքային գործունեություն իրականացնող աշխատակիցների վերաբերյալ տվյալները, այնուհետն կազմվել է ՀՀ կառավարության 25.07.2013 թվականի թիվ 1259-Ն որոշման Հավելված 2 սահմանված արձանագրությունները, որոնցում արտացոլվել են անհատ ձեռնարկատեր Ցոլակ Սալմասյանի մոտ աշխատող վարձու աշխատողների վերաբերյալ տվյալները, որոնց աշխատանքի ընդունումը գործատուի կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձնակերպված չէ: Ընդ որում, արձանագրությունների բոլոր սյունակները սահմանված կարգով լրացված են ն ստորագրված թե՛ ստուգումն իրականացնող պաշտոնատար անձանց, թե անհատ ձեռնարկատեր Ցոլակ Սալմասյանի կողմից:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սահմանված կարգով կազմված արձանագրությունները վկայում են այն մասին, որ ստուգման ընթացքում ակտում հիշատակված անձանց վերաբերյալ գրավոր աշխատանքային պայմանագրեր կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտեր առկա չեն եղել, ավելին՝ անհատ ձեռնարկատեր Ցոլակ Սալմասյանին ներկայացված հանձնարարագրով տեղեկացվել է, որ իրականացվում է աշխատողի աշխատանքի ընդունման ճշտության ստուգում, ստուգող պաշտոնատար անձանց կողմից կազմված արձանագրությամբ հստակ արձանագրվել է, որ անհատ ձեռնարկատեր Ցոլակ Սալմասյանից պահանջվել է ներկայացնել աշխատանքային պայմանագրերը կամ անհատական իրավական ակտերը, սակայն մինչն ստուգման ակտի ամփոփումը որնէ պայմանագիր չի ներկայացվել, ավելին այդ արձանագրությունը ստորագրել է անհատ ձեռնարկատեր Ցոլակ Սալմասյանը նս: Ավելին, ո՛չ ստուգման օրը, ո՛չ վարչական վարույթի ողջ ընթացքում, հայցվորի կողմից չի ներկայացվել գեթ մեկ պայմանագիր այն անձանց վերաբերյալ, որոնց մասով ակտում նշված են որպես չգրանցված աշխատողներ: Միննույն ժամանակ գործի փաստական հանգամանքների բազմակողմանի ն օբյեկտիվ վարչական վարույթի իրականացման ընթացքում հարկային մարմնում առկա տեղեկատվական բազայում վերլուծություններ են իրականացվել անհատ ձեռնարկատեր Ցոլակ Սալմասյանի կողմից ներկայացված հաշվարկ հաշվետվությունների հետ ն պարզվել նան այն հանգամանքը, որ վերը նշված անձանց վերաբերյալ առկա չեն անգամ եկամտային հարկի գրանցման հայտեր, ինչը նս վկայում է ն այպացուցում այն հանգամանքը, որ փաստացի վարձու աշխատանք կատարած անձինք օրենքով սահմանված կարգով ձնակերպված չեն եղել:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ստուգման ակտից ակնհայտ է, որ չգրանցված անձանց մեծամասնությունը ազգությամբ հայեր չեն ն չեն տիրապետել հայերենին, տվյալ պարագայում աշխատողները հրաժարվել են հայտարարություն ներկայացնել: Սուն սպարագայում վարչական մարմինը նշված փաստական
4
հանգամանքների պարագայում պարտավոր է միայն սահմանափակվել նշվածի վերաբերյալ արձանագրություն կազմելով:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ստուգման ակտի նախագծում կամ ակտում կամ ողջ վարչական վարույթի նյութերով նույնականացվում են այդ աշխատողները ն միայն արձանագրության՝ որոշ տողերում թերի լրացնելը ընթացակարգային նորմերի խախտում է ն որնէ կերպ չի կարող ազդել ստուգման ակտի իրավաչափության վրա:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ դատաքննության ընթացքում հայցվորի ներկայացուցիչն ընդունել է ստուգման ակտի 1-ին կետով արձանագրված խախտումը մասնակի՝ 5 չգրանցված աշխատողների մասով, ավելին այդ մասին դատարանին հայտնել է նան ՀՀ վարչական դատարան մուտքագրված դիրքորոշմամբ, որում մասնավորապես նշել է, որ Ալինա (Թագվորյանի, Սուսաննա Բեգոյանի, Նատալյա Կարապետյանի, Ալվարդ Մարգարյանի ն Միլենա Հասրաթյանի մասով ընդունում է վերջիններիս չգրանցված լինելու հանգամանք ն անհատ ձեռնարկատեր Ցոլակ Սալմասյանը ընդունում է, որ նշված անձինք համարվում են չգրանցված աշխատող ն այդ կապակցությամբ որնէ առարկություն չի ներկայացնում Դատարանին, այսինքն հայցվորը վերահաստատել է դատաքննության ընթացքում իր կողմից հայցից մասնակի հրաժարվելը, մինչդեռ Վերաքննիչ դատարանը 27.10.2021 թվականին կայացված որոշմամբ անվավեր է ճանաչել լթիվ 12138805 ստուգման ակտի 1-ին կետն ամբողջությամբ` առանց հաշվի առնելու այն հանգամանքը, որ հայցվորը որոշ աշխատողների մասով ընդունել է չգրանցված լինելու փաստը ն դատարանից այդ մասով չի պնդել հայցը:
2. Վերաքննիչ դատարանն անտեսել| լէ, որ չափագրման տվյալների ուսումնասիրության վերաբերյալ հայցվորը դատարանին տված իր ցուցմունքով հաստատել է, որ ստորագրել է նշված արձանագրությունը ն նշել, որ մասնակից է դարձել մակերեսի չափմանը, այսինքն Վերաքննիչ դատարանի այն պնդումները, թե նշվածի վերաբերյալ առկա պետք է լինեն նան այլ ապացույցներ անհիմն է, քանի որ հայցվորը նշված մակերեսի՝ հակառակը լինելու վերաբերյալ որնէ փաստարկ կամ ապացույց չի ներկայացրել:
Հայցվորի ստորագրությամբ հաստատված արձանագրության մեջ նշված չափերը հավաստի են, քանի որ այլ ապացույցով դրանք չեն հերքվել: Ավելին, հայցվորն ինքն է ստուգման ժամանակ հաստատել դրանք ն ողջամիտ կասկածներ առաջացնող այլ տվյալներ առկա չեն:
Ստուգող տեսուչների կողմից կազմվել է արձանագրություն այն մասին, որ անհատ ձեռնարկատեր Ցոլակ Սալմասյանը փաստացի գործունեությունը ծավալվել է 150քմ ն 134քմ տարածքներով, որոնց վերաբերյալ կազմվել են արձանագրություններ, չափմանը մասնակցել են Վարդանանց հասցեում գտնվող գիշերային ակումբում մենեջեր Հրաչ Խաչատրյանը, իսկ Մյասնիկյան հասցեում` Ցոլակ Սալմասյանը, վերջիններս ոչ միայն մասնակցել են չափմանը այլն ստորագրել արձանագրությունները ն վարույթի ընթացքում ստուգող տեսուչներին չեն ներկայացվել ոչ առարկություններ, ոչ հավելյալ ապացույցներ առ այն, որ նրանց կողմից չի իրականացվում գործունեություն նշված չափի տարածքում:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակի՝ հայցը բավարարված մասով բեկանել Վերաքննիչ դատարանի 27.10.2021 թվականի որոշումը ն հայցն ամբողջությամբ մերժել, կամ գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
5
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
Դ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչութան պետի 20.11.2017 թվականի թիվ 2138805 հանձնարարագրով ՀՀ օրենսդրությամբ հարկային մարմնին վերապահված իրավասությունների սահմաններում ՀՀ օրենքների ն այլ իրավական ակտերի առանձին պահանջների կատարման ճշտությունը պարզելու նպատակով հանձնարարվել է անհատ ձեռնարկատեր Ցոլակ Սալմասյանի մոտ իրականացնել աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձնակերպելու ճշտության (առանց գրավոր :պայմանագրի (հրամանիիրլ կնքման աշխատող պահելու դեպքերի բացահայտմանն ուղղված) ստուգում, հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ն օրենքով սահմանված ելակետային տվյալների ն գործակիցների ճշտության ստուգում (հատոր 1-ին, գ.թ. 62).
2) ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությաան հարկային տեսուչների կողմից 08.12.2017 թվականին կազմված արձանագրությամբ նշվել է, որ անհատ ձեռնարկատեր Ցոլակ Սալմասյանը արձանագրությամբ նշված գրծունեություն իրականացրել է փաստացի թվով 17 վարձու աշխատողների միջոցով: Ստուգման ընթացքում անհատ ձեռնարկատիրոջից պահանջվել է ներկայացնել տվյալ պահի դրությամբ վարձու աշխատողների հետ կնքված աշխատանքային պայմանագրերը: Անհատ ձեռնարկատեր Ցոլակ Սալմասյանը բանավոր կարգով պատասխանել է, որ տվյալ պահին չի կարող ներկայացնել նշված պայմանագրերը, քանի որ դրանք գտնվում են հաշվապահի մոտ: Բացի այդ, վերջինս հրաժարվել է ներկայացնել նան աշխատողների անձնագրային տվյալները (հատոր 2-րդ, գ.թ. 43).
3) ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության հարկային տեսուչների կողմից կազմված 08.12.2017 թվականի արձանագրության համաձայն՝ հարկային տեսուչները այցելություն են կատարել ք. Երնան, Մյասնիկյան 20 շենք հասցեում գիշերային ակումբի միջոցով հանրային սննդի կազմակերպման գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատեր Ցոլակ Սալմասյանի մոտ: Այցելությամբ պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր Ցոլակ Սալմասյանի կողմից նշված գործունեությունն իրականացվում էր ընդամենը 134քմ տարածքում, որից 80քմ կազմում էր մեծ սրահը, 39քմ՝ թվով 3 փակ սրահները միասին ն 15քմ՝ թվով 1 բաց սրահը: Անհատ ձեռնարկատիրոջ կողմից նշված հասցեի համար ելակետային տվյալնեի ն ուղղի գործակիցների վերաբերյալ հայտարարությունը հարկային մարմին ներկայացվել է ընդամենը 60քմ-ի չափով 1,4 գործակցով՝ առանց հաշվի առնելու գիշերային ակումբի համար օրենքով նախատեսված 5,0 գործակիցը (նշված արձանագրությունն առանց որնէ առարկության ստորագրվել է Ցոլակ Սալմասյանի կողմից) (հատոր 2-րդ, գ.թ. 42).
4) ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության հարկային տեսուչների կողմից 09.12.2017 թվականի արձանագրությամբ նշվել է, որ ստուգմամբ պարզվել է, որ ք. Երնան, Վարդանանց 13 հասցեում անհատ ձեռնարկատեր Ցոլակ Սալմասյանի կողմից իրականացվում էր հանրային սննդի ոլորտում գործունեություն` 145քմ սպասարկման մակերեսով: Սպասարկման մակերեսի չափման գործընթացին մասնակցել է Հրաչ Աշոտի Խաչատրյանը, ով ներկայացել էր որպես գիշերային ակումբի մենեջեր: Ստուգման պահին վերը նշված 145քմ տարածքում իրականացվում էր փաստացի աշխատանքային
6
գործունեություն, որից սրահ՝ 110քմ ն 3 առանձնասենյակներ՝ համապատասխանաբար 25քմ, 5քմ, 5քմ տարածքներով: Ստուգման պահին անհատ ձեռնարկատեր Ցոլակ Սալմասյանը բացակայում էր, որի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն: Միննույն ժամանակ արձանագրվել է, որ ելակետային տվյալների ն ուղղիչ գործակիցների վերաբերյալ 2017 թվականի դեկտեմբեր ամսվա համար հայտարարությունը բացակայում էր փաստացի գործունեության վայրից (Որպես չափմանը մասնակցող ն արձանագրությունը ստորագրող անձ նշվել լէ Հրաչ Խաչատրյանի անունը, արձանագրությունում նշված անվան դիմաց առկա է ստորագրություն) (հատոր 2-րդ, գ.թ. 34-35).
5) ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության հարկային տեսուչների կողմից 09.12..2017 թվականին կազմված արձանագրությամբ նշվել է, որ Ցոլակ Սալմասյանը բացակայել է փաստացի գործունեության իրականացման վայրից, ստուգման ընթացքում փաստացի աշխատանքային գործունեություն իրականացնող թվով 16 աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը չեն ներկայացվել: Միաժամանակ նշվել է, որ թիվ 213880513 արձանագրության մեջ նշված թվով 13 աշխատակիցների անձնագրային տվյալների բացակայության պատճառով արձանագրության 4-րդ ն 5-րդ սյունակները չեն լրացվել, քանի որ անձնագրերը չեն գտնվել աշխատակիցների մոտ (հատոր 2-րդ, գ.թ. 33).
6) ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչութան հարկային տեսուչների կողմից 08.12.2017 թվականին կազմված արձանագրությամբ նշվել է, որ ստուգմամբ պարզվել է, որ ք. Երնան, Մյասնիկյան 20 2. հասցեում գործունեություն իրականացնող թվով 12 (տասներկու) վարձու աշխատողներն օրենսդրությամբ սահմանված կարգով ձնակերպված չեն եղել:
Չձնակերպված վարձու աշխատողներից պահանջվել է ներկայացնել համապատասխան հայտարարություններ՝ աշխատանքային գործունեության իրականացման վերաբերյալ: Սակայն վերը նշված թվով 12 վարձու աշխատողները հրաժարվել են տրամադրել համապատասխան հայտարարություններ (հատոր 2-րդ, գ.թ. 53):
7) ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության հարկային տեսուչների կողմից 09.12.2017 թվականին կազմված արձանագրությամբ նշվել է, որ ստուգմամբ պարզվել է, որ ք. Երնան, Վարդանանց 13 հասցեում գործունեություն իրականացնող թվով 13 (տասներեք) վարձու աշխատողներ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձնակերպված չեն եղել:
Չձնակերպված վարձու աշխատողներից ` պահանջվել է ներկայացնել համապատասխան հայտարարություններ՝ աշխատանքային գործունեության իրականացման վերաբերյալ: Սակայն վերը նշված թվով 13 վարձու աշխատողները հրաժարվել են տրամադրել համապատասխան հայտարարություններ (հատոր 2-րդ, գ.թ. 54):
8) Ստուգում իրականացնող անձանց կողմից 08.12.2017 թվականին ն 09.12.2017 թվականին կազմված արձանագրությունների համաձայն՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն- վարչության պետի 20.11.2017 թվականի թիվ 2138805 հանձնարարագրի հիման վրա՝ անհատ ձեռնարկատեր Ցոլակ Սալմասյանի մոտ անցկացված ստուգման ընթացքում
7
պարզվել է, որ տնտեսվարող սուբյեկտի մոտ աշխատող համապատասխանաբար թվով 12 ն 13 վարձու աշխատողների աշխատանքի ընդունումը գործատուի կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձնակերպված չէ (այսինքն աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտը կամ գրավոր պայմանագիրը բացակայում է): Նշված արձանագրությունների մեջ ներառվել են թվով 25 անձանց աշխատանքային պարտականությունների բնույթի Ա անձը հաստատող փաստաթղթերի վերաբերյալ որոշակի տեղեկություններ (2-րդ հատոր, գ.թ. 38-39, 48-49):
9) ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության 15.01.2018 թվականի թիվ 2138805 ակտի 1-ին կետի համաձայն՝ ք.Երնան , Վարդանանց 13 ն Մյասնիկյան 20 հասցեներում գտնվող անհատ ձեռնարկատեր Ցոլակ Սալմասյանին պատկանող գիշերային ակումբներում փաստացի աշխատանքային գործունեություն Օ։-իրականացնող անձանց նե առկա աշխատանքային պաայմանագրերի համադրումից պարզվել է, որ 6փաստացի աշխատանքային գործունեություն իրականացնող 25 աշխատակցի աշխատանքաի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձնակերպված չի եղել, բացակայել են գրավոր աշխատանքային պայմանագրերը ն (կամ) աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերը: Նուն կետով անհատ ձեռնարկատեր Ցոլակ Սալմասյանին, «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասի «դ» կետի հիմքով, առաջադրվել է 15.000.000 ՀՀ դրամի չափով եկամտային հարկ: Ակտի 2-րդ կետով «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա անհատ ձեռնարկատեր Ցոլակ Սալմասյանին առաջադրվել է 150.000 ՀՀ դրամի չափով տուգանք` գումարը ՀԴՄ չմուտքագրելու ն ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար: Ակտի 3-րդ կետով արձանագրվել է, որ անհատ ձեռնարկատեր Ցոլակ Սալմասյանը ք. Երնան, Վարդանանց 13 ն Մյասնիկյան 20 հասցեներում իրականացնում է հանրային սննդի կազմակերպման գործունեություն հեստապարի միջոցով համապատասխանաբար 150քմ ն 134քմ մակերեսով սպասարկման սրահների միջոցով: Ք. Երնան, Վարդանանց 13 հասցեի համար հարկային մարմին է ներկայացվել արտոնագրային վճար վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն 2017 թվականի սեպտեմբեր ամսվա համար 50քմ սպասարկման մակերեսով՝ գումարով 75.000 ՀՀ դրամ, հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ժամանակահատվածի համար՝ 40քմ մակերեսով ամսական 300.000 ՀՀ դրամ, իսկ ք. Երնան, Մյասնիկյան 20 հասցեի համար՝ օգոստոս- դեկտեմբեր ամիսների համար 40քմ սպասարկման մակերեսով՝ ամսական 134.400 ՀՀ դրամ: Նշված իրավախախտման համար «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետի, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ ն 25-րդ հոդվածների ուժով անհատ ձեռնարկատեր Ցոլակ Սալմասյանի նկատմամբ առաջադրվել է լրացուցիչ պարտավորություն (հատոր 1-ին, գ.թ. 75-81).
10) Կոմիտեի հարկային ն մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 25.04.2018 թվականի թիվ 23/6 որոշմամբ անհատ ձեռնարկատեր Ցոլակ Սալմասյանի բողոքը մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 65-73).
1) Ցոլակ Սալմասյանի կողմից արտոնագրային վճար վճարող համարվելու վերաբերյալ ներկայացված հայտարարության մեջ ք.Երնան, Մյասնիկյան 20 հասցեի ելակետային տվյալների մեծությունը նշվել է 60քմ (հատոր 1-ին, գ.թ. 126-127):
12) Կոմիտեի քննչական վարչության ՀԿԳ քննիչ Դ. Գնորգյանի «Համալիր հարկային ստուգում ն վերստուգում նշանակելու մասին» 06.02.2019 թվականի որոշմամբ նշվել է, որ 23.10.2018 թվականին մասնագետի մասնակցությամբ զննություն է կատարվել անհատ ձեռնարկատեր Ցոլակ Սալմասյանի գործունեության՝ ք. Երնան, Մյասնիկյան 20 հասցեում,
8
25.10.2018 թվականին զննություններ են կատարվել նան ք. Երնան, Վարդանանց 13 հասցեում:
02.11.2018 թվականին Կոմիտեի քննչական վարչությունում ստացվել է մասնագետ Է. Մանուկյանի եզրակացությունը, որի համաձայն՝ ք. Երնան, Մյասնիկյան պողոտա թիվ 20 հասցեում գտնվող սպասարկման սրահների ընդհանուր մակերեսը կազմել է 137.5քմ, ք. Երնան, Վարդանանց փողոցի թիվ 13 հասցեի սպասարկման սրահների ընդհանուր մակերեսը՝ 106.9քմ (հատոր 2-րդ, գ.թ. 110-113):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սուն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1- ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ Կառավարության 25.07.2013 թվականի «Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձնակերպելու փաստն արձանագրելու կարգը ն արձանագրության ձնը սահմանելու մասին» թիվ 1259-Ն որոշման պահանջները խախտելու հետնանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:
Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանն անհրաժեշր է համարում անդրադառնալ հետնյալ իրավական հարցադրմանը.
Լ. Աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձնակերպելու համար լրացուցիչ հարկային պարտավորություն առաջադրող վարչական ակտը կարող է արդյո՞ք իրավաչափ համարվել այն պայմաններում, երբ լիազոր մարմեի կողմից նշված փաստն արձանագրելիս ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգը չի պահպածեվել՝' վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիքորոշումը:
2. Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառեալ նան հանրային սնեդի ոլորտում իրականացվող գործունեության համար արտոնագրային վճարի ելակետային տվյալների արձանագրման առանձնեահատվկություններին:
4.1. Քննելով Կոմիտեի վճռաբեկ բողոքն առաջին հիմքով՝ Վճռաբեկ դատարանը գփնում է, որ այն անհիմն է հետնյալ պատճառաբանությամբ,.
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն աշխատանքային հարաբերությունները աշխատողի ն գործատուի փոխադարձ համաձայնության վրա հիմնված հարաբերություններն են, ըստ որի աշխատողն անձամբ, որոշակի վարձատրութամբ կատարում է աշխատանքային գործառույթներ (որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ կամ պաշտոնում աշխատանք)` ենթարկվելով ներքին կարգապահական կանոններին, իսկ գործատուն ապահովում է աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ ն աշխատանքային պայմանագրերով նախատեսված աշխատանքի պայմաններ:
ՀՀ. աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատողի ն գործատուի միջն աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային
9
օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 83-րդ հոդվածի համաձայն աշխատանքային պայմանագիրը համաձայնություն է աշխատողի ն գործատուի միջն, ըստ որի՝ աշխատողը պարտավորվում է գործատուի համար կատարել որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ աշխատանք՝' պահպանելով աշխատավայրում սահմանված աշխատանքային կարգապահությունը, իսկ գործատուն պարտավորվում է աշխատողին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել նրա կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը ն ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ պայմանագրով, կողմերի համաձայնությամբ նախատեսված աշխատանքային պայմաններ:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 85-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գրավոր աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից՝ կողմերի, իսկ մինչն տասնչորս տարեկան աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում՝ ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ խնամակալի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, որի մեկ օրինակը գործատուն հանձնում է աշխատողին, իսկ մինչն տասնչորս տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների ծագման դեպքում՝ ծնողներից մեկին կամ որդեգրողին կամ խնամակալին: (...):
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անօրինական է համարվում այն աշխատանքը, որն իրականացվում է առանց աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի:
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետնում է, որ աշխատանքային հարաբերություններն աշխատողի Ան գործատուի փոխադարձ համաձայնության վրա հիմնված հարաբերություններ են, որոնց միջոցով աշխատողն անձամբ, որոշակի վարձատրությամբ կատարում է աշխատանքային գործառույթներ, իսկ գործատուն դրա համար ապահովում է որոշակի աշխատանքային պայմաններ: Աշխատողի ն գործատուի միջն աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով: Աշխատանքային պայմանագիրն աշխատողի ն գործատուի միջն համաձայնություն է, որով աշխատողը պարտավորվում է գործատուի համար կատարել որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ աշխատանք, իսկ գործատուն պարտավորվում է աշխատողին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել վերջինիս կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը ն ապահովել ՀՀ օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նան կոլեկտիվ պայմանագրով, կողմերի համաձայնությամբ նախատեսված աշխատանքային պայմաններ:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր կողմից նախկինում կայացված որոշումներից մեկով փաստել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14րդ ն 102րդ հոդվածների բովանդակությունից հետնում է, որ աշխատողի ն գործատուի միջն աշխատանքային հարաբերությունների ծագման համար օրենսդիրը նախատեսել է հետնյալ հիմքերը. (1 գրավոր աշխատանքային պայմանագիր կամ (շ) աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ: Ընդ որում, աշխատանքային հարաբերությունների ծագման վերոգրյալ հիմքերի `միաժամանակա բացակայության դեպքում իրականացվող աշխատանքը համարվում է անօրինական (տես, անհար ձեռնարկատեր Մարտին Զարոյանե ըեդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության Շենգավիթի հարկային տեսչության
10
թիվ ՎԴ/6872/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը):
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձնակերպելու (այսինքն՝ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի ն (կամ) գրավոր պայմանագրի բացակայության) փաստը լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով արձանագրվելու դեպքում գործատուն (...) տվյալ (արձանագրման) ամսում յուրաքանչյուր չձնակերպված վարձու աշխատողի համար հաշվարկում ն վճարում է եկամտային հարկ՝
ա. 60.000 դրամի չափով, եթե չձնակերպված վարձու աշխատողների քանակը մեկից երեք է,
բ. 150.000 դրամի չափով, եթե չձնակերպված վարձու աշխատողների քանակը չորսից վեց է,
գ. 300.000 դրամի չափով, եթե չձնակերպված վարձու աշխատողների քանակը յոթից ինն է,
դ. 600.000 դրամի չափով, եթե չձնակերպված վարձու աշխատողների քանակը գերազանցում է ինը:
«Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն գրավոր վարչական ակտն իր բովանդակությամբ պետք է համապատասխանի դրա ընդունման համար օրենքով սահմանված պահանջներին, նշում պարունակի այն բոլոր էական փաստական ն իրավաբանական հանգամանքների վերաբերյալ, որոնք վարչական մարմնին հիմք են տվել ընդունելու համապատասխան որոշում:
«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր կամ գրավոր հաստատված վարչական ակտը պետք է պարունակի հիմնավորում, որում պետք է նշվեն համապատասխան որոշում ընդունելու բոլոր էական փաստական ն իրավական հիմքերը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ ն 102-րդ հոդվածների բովանդակությունից հետնում է, որ աշխատողի ն գործատուի միջն աշխատանքային հարաբերությունների ծագման համար օրենսդիրը նախատեսել է հետնյալ հիմքերը. () գրավոր աշխատանքային պայմանագիր կամ (2) աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ: Ընդ որում, աշխատանքային հարաբերությունների ծագման վերոգրյալ հիմքերի միաժամանակյա բացակայության դեպքում իրականացվող աշխատանքը համարվում է անօրինական: «Փաստորեն, օրենսդրի տեսանկյունից՝ առանց աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի իրականացվող աշխատանքը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում որակվում է որպես անօրինական աշխատանք, որը գործատուի համար առաջացնում է «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված անբարենպաստ հետնանքները: Այսպես, «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի» 25-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրված իրավական նորմի բովանդակային վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձնակերպելու փաստի առկայության դեպքում գործատուն պարտավոր է յուրաքանչյուր չձնակերպված վարձու աշխատողի համար հաշվարկել ն
11
վճարել եկամտային հարկ, որի չափը պայմանավորված է չձնակերպված վարձու աշխատողների քանակով: Ընդ որում, գործատուի համար նշված անբարենպաստ հետնանքը կարող է առաջանալ միայն այն դեպքում, եթե իրավասու մարմինը տվյալ գործատուի մոտ աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձնակերպելու փաստն արձանագրել է ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ ՀՀ կառավարությունը, հիմք ընդունելով «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասը, 25.07.2003 թվականի «Աշխատողի 60աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձնակերպելու փաստն արձանագրելու կարգը ն արձանագրության ձնը սահմանելու մասին» թիվ 1259-Ն որոշման 1-ին կետով սահմանել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձնակերպելու (այսինքն՝ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի բացակայության) փաստն արձանագրելու կարգը (այսուհետ՝ Կարգ)՝ համաձայն թիվ 1 հավելվածի, նե աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձնակերպելու (..) փաստի վերաբերյալ արձանագրության ձնը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:
լԻրավահարաբերության ծագման պահին գործող| Կարգի 2-րդ կետի համաձայն՝ աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձնակերպելու (...) փաստն արձանագրվում է հարկ վճարողի (տնտեսավարող սուբյեկտի) մոտ հարկային մարմնի կողմից իրականացվող Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության, պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման ու վճարման ճշտությունը պարզելուն ուղղված ստուգումների, օպերատիվ հետախուզական միջոցառումների, ինչպես նան հարկային մարմնի կամ լիազորված այլ մարմնի կողմից առանց անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի աշխատող պահելու դեպքերի բացահայտմանն ուղղված ստուգումների (նույն կարգի իմաստով՝ ստուգում) շրջանակներում: Նուն կարգի իմաստով՝3 աշխատողի աշխատանքի ընդունումը համարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձնակերպված, եթե առկա չէ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ կամ գրավոր պայմանագիր:
ՀՀ կառավարության 25.07.2013 թվականի թիվ 1259-Ն որոշման վկայակոչված իրավադրույթների բովանդակությունից հետնում է, որ աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձնակերպելու փաստը հարկային մարմնի կամ այլ իրավասու մարմնի կողմից կարող է արձանագրվել տվյալ գործատուի՝ որպես հարկ վճարողի (տնտեսավարող սուբյեկտի) մոտ իրականացվող օրենքով նախատեսված հետնյալ ընթացակարգերի միջոցով.
3 Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հետ
փոխհարաբերությունների ճշտության ստուգում,
2) պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման ու վճարման ճշտությունը պարզելուն ուղղված ստուգում,
3 առանց անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի
աշխատող պահելու դեպքերի բացահայտմանն ուղղված ստուգում,
4 «օպերատիվ հետախուզական միջոցառում:
12
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենքով նախատեսված նշված ընթացակարգերի շրջանակներում հարկային մարմնի կամ այլ իրավասու մարմնի խնդիրը, Լուծո ճիճ, տվյալ գործատուի՝ որպես հարկ վճարողի (տնտեսավարող սուբյեկտի) մոտ աշխատանք կատարող այնպիսի անձանց բացահայտումն է, որոնց վերաբերյալ առկա չէ աշխատանքի ընդունման մասին գրավոր պայմանագիր կամ անհատական իրավական ակտ: Նշված փաստի բացահայտումը հիմք է հանդիսանում գործատուի նկատմամբ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասում նախատեսված անբարենպաստ հետնանքների կիրառման համար: Սակայն ՀՀ կառավարության 25.07.2013 թվականի թիվ 1259-Ն որոշմամբ ոչ միայն սահմանված են աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձնակերպելու փաստի արձանագրմանն ուղղված միջոցառումները ն այդ միջոցառումների շրջանակներում հարկային մարմնի կամ այլ իրավասու մարմնի կողմից բացահայտման ենթակա փաստերի էությունը, այլ նան մանրամասն շարադրված են այն ընթացակարգային կանոնները, որոնք պետք է հաջորդաբար կատարվեն իրավասու մարմնի կողմից իր առջն դրված խնդիրը պատշաճ կերպով լուծելու համար:
Այսպես, |իրավահարաբերության ծագման պահին գործող) Կարգի 4-րդ կետի համաձայն աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձնակերպելու (.) փաստն արձանագրելու համար ստուգում իրականացնող անձինք իրականացնում են հետնյալ գործողությունները՝
1) գործատուից պահանջում են փաստացի աշխատանք կատարող (...)) անձանց աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերը կամ գրավոր պայմանագրերը, իսկ անհրաժեշտության ն առկայության դեպքում՝ նան գործատուի կողմից հաստատված հաստիքացուցակը.
2) կազմում են ստուգման պահին փաստացի աշխատանք կատարող (...) այն անձանց ցանկը, որոնց մասով գործատուն չի ներկայացնում աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ կամ գրավոր պայմանագիր (...).
3) փաստաթղթերի ուսումնասիրությամբ, գործատուից գրավոր բացատրություններ վերցնելով' պարզում են նույն կետի 2-րդ ենթակետով կազմված ցանկում ներառված անձանց կողմից իրականացվող կամ ստուգվող ժամանակաշրջանում իրականացված աշխատանքային պարտականությունների բնույթը.
4) նույն կետի 2-րդ ենթակետում նշված ցանկում ներառված անձանց բացատրում են հայտարարություն տալուց հրաժարվելու նրանց իրավունքների մասին ն, նրանց համաձայնությամբ, վերցնում են հայտարարություն (.), որտեղ նշվում են՝ հայտարարություն տվող անձի անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հայտարարություն տվող անձի կողմից իրականացվող աշխատանքային գործառույթների հակիրճ նկարագրությունը, տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը.
5) նուն կետի 4-րդ ենթակետով ներկայացված հայտարարությունն ստուգման արդյունքում ստուգում իրականացնող անձանց կողմից կազմվող՝ աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձնակերպելու (..) փաստի վերաբերյալ կազմվող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի թիվ 1259-Ն որոշման թիվ 2 հավելվածով սահմանված արձանագրության (...) անբաժանելի մասն է:
Կարգի 5-րդ կետի համաձայն՝ արձանագրության մեջ պարտադիր նշվում են նույն կարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված ցանկում ընդգրկված անձի (անձանց)
13
անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, նրա (նրանց) կողմից կատարվող աշխատանքային պարտականությունների բնույթը (...):
Կարգի 6-րդ կետի համաձայն` արձանագրությունն օրենքով նախատեսված դեպքերոմ ն կարգով իրականացվող ստուգումների արդյունքում ստուգում իրականացնող անձանց կողմից կազմվող ստուգման ակտի անբաժանելի մասն է:
Փաստորեն, այս կամ այն տնտեսավարող սուբյեկտի մոտ աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձնակերպելու փաստն արձանագրելիս իրավասու մարմնի պաշտոնատար անձինք պետք է հաջորդաբար իրականացնեն Կարգի 4-րդ կետում նկարագրված քայլերը: Այնուհետն իրավասու մարմնի պաշտոնատար անձանց կողմից պետք է կազմվի ՀՀ կառավարության 25.07.2013 թվականի թիվ 1259-Ն որոշման թիվ 2 հավելվածով սահմանված ձնի արձանագրություն, որում պետք է նշվեն, /ուտր ճիճ, փաստացի աշխատանք կատարած անձանց տվյալները (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները), նրանց կողմից կատարվող աշխատանքային պարտականությունների բնույթը (պաշտոնը, մասնագիտությունը, իսկ փաստացի աշխատանք կատարած անձանցից հայտարարություններ վերցված լինելու դեպքում այդ հայտարարությունները պետք է կցվեն
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 22 սեպտեմբերի, 2023 թ.
- Գործի #:
- ՎԴ/7522/05/18
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
