Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Մկրտչյան — ՎԴ/5615/05/19
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Մկրտչյան — ՎԴ/5615/05/19

Վճռաբեկ դատարանՎԴ/5615/05/199 դեկտեմբերի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Արթուր Մկրտչյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.10.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Արթուր Մկրտչյանի ընդդեմ Երնանի քաղաքապետարանի՝ գույքի ուղղակի վաճառքի ն դրա զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագրեր կնքելուն հարկադրելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան Արթուր Մկրտջյանը պահանջել է հարկադրել Երնանի քաղաքապետարանին իր հետ կնքելու Երնան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա թիվ 53/4 հասցեում գտնվող թիվ 5 կրպակի ուղղակի վաճառքի պայմանագիր Ա դրանով զբաղեցրած տարածքի վարձակալությա

Ամբողջ Տեքստ

ԱՏՆ

ԵՏ Ո Ց

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ՎԴ/5615/05/19 դատարանի որոշում 2022թ.

Քաղաքացիական գործ թիվ ՎԴ/5615/05/19

Նախագահող դատավոր՝ Ն. Մարգարյան

Դատավորներ՝ Կ. Համբարձումյան

Հ. Ենոքյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Մ. ԴՐՄԵՅԱՆ

զեկուցող Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

2022 թվականի դեկտեմբերի 09-ին

գրավոր ընթացակարգով քննելով Արթուր Մկրտչյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.10.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Արթուր Մկրտչյանի ընդդեմ Երնանի քաղաքապետարանի՝ գույքի ուղղակի վաճառքի ն դրա զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագրեր կնքելուն հարկադրելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան Արթուր Մկրտջյանը պահանջել է հարկադրել Երնանի քաղաքապետարանին իր հետ կնքելու Երնան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա թիվ 53/4 հասցեում գտնվող թիվ 5 կրպակի ուղղակի վաճառքի պայմանագիր Ա դրանով զբաղեցրած տարածքի վարձակալության պայմանագիր:

2

ՀՀ վարչական դատարանի (դատավոր Լ. Հակոբյան) 29.07.2019 թվականի որոշմամբ հայցադիմումը վերահասցեագրվել է Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:

Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝

Տ. Ստեփանյան) (այսուհետ՝ Դատարան) 19.05.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է, Երնան համայնքին պարտավորեցվել է Արթուր Մկրտչյանի հետ կնքել Երնան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա թիվ 53/4 հասցեում գտնվող 17,2 քմ մակերեսով թիվ 5 կրպակի ուղղակի վաճառքի պայմանագիր՝ Երնան քաղաքի «Կենտրոն» թաղային համայնքի ավագանու 23.05.2008 թվականի թիվ 4/21-Ա որոշմամբ սահմանված կարգով, այն է՝ կրպակի օտարման գին սահմանել 2.232.222 ՀՀ դրամ, օտարվող կրպակի դիմաց սահմանելով տարաժամկետ վճարման եղանակ 3 տարի ժամկետով, յուրաքանչյուր տարվա համար 744.074 ՀՀ դրամի չափով, վճարման ժամկետ սահմանելով մինչն յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ը, ինչպես նան կնքել կրպակի զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագիր 5 տարի ժամկետով, վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործող գնով:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 01. 10 . 2021 թվականի որոշմամբ Երնանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը բավարարվել է Ա Դատարանի 19.05.2021 թվականի վճիռը բեկանվել ն փոփոխվել է, հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արթուր Մկրտչյանը (ներկայացուցիչ Գարիկ Հախնազարյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 5-րդ, 60-րդ 6-րդ, 63-րդ հոդվածները, Մարդու իրավունքների համըեդհանուր հռչակագրի 17-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասինե» եվրոպական կոնվենցիայի (այսուհեր՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, Լին արձանագրության Լին մասը, 1-րդ արձանագրության Լին մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ, 163-րդ, 273-րդ, 279-րդ, 352-րդ, 436-րդ, 437-րդ, 46-րդ հոդվածները, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ, 66-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Երեան քաղաքի «Կենտրոն» թաղային համայնքի ավագանին, հիմք ընդունելով այդ թվում Արթուր Մկրտչյանի դիմումը, որոշում է կայացրել Երնան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա թիվ 53/4 հասցեում գտնվող կրպակաշարն ուղղակի վաճառքի ձնով օտարել դիմումատուներին, մասնավորապես՝ Արթուր Մկրտչյանին օտարել թիվ 5 կրպակը՝ 17,2քմ մակերեսով, իսկ կրպակի զբաղեցրած հողամասը 5 տարի ժամկետով տրամադրել վարձակալության իրավունքով: Հետնաբար, պատասխանողը, որպես «Կենտրոն» թաղային համայնքի իրավահաջորդ պարտավոր էր ապահովելու Երնան քաղաքի «Կենտրոն» թաղային համայնքի ավագանու 23.05.2008 թվականի թիվ 4/21-Ա որոշման պահանջները, որի շրջանակում՝ հայցվորի հետ կնքել թիվ 5 կրպակի ուղղակի վաճառքի նե դրանով զբաղեցված հողամասի վարձակալության պայմանագրեր, սակայն մինչ օրս որոշման պահանջները չեն կատարվել:

Յ

Այսինքն Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումները, որ գույքի սեփականատիրոջը պայմանագրեր կնքելուն պարտավորեցնելու մասին հայցվորի պնդումները չեն կարող համարվել հիմնավորված, անհրաժեշտ ն Էհամաչափ՝ սեփականության անձեռնմխելիության սկզբունքին միջամտելու տեսանկյունից, անհիմն է, քանի որ վերջինս, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետով, իր հայեցողությամբ տնօրինել է իրեն պատկանող գույքը՝ ընդունելով 23.05.2008 թվականի թիվ 4/21-Ա որոշումը:

Առավել նս, որ համայնքի ավագանու կողմից ընդունված որոշումները վարչական մարմինները պարտավոր են կատարել, իսկ քանի որ գործող իրավակարգավորման տրամաբանությամբ որոշումը դեռնս ուժի մեջ է, հետնապես դրա պահանջները համապատասխան վարչական մարմնի՝ տվյալ դեպքում Երնանի քաղաքապետարանի կողմից ենթակա է կատարման անկախ նրանից, թե ինչքան ժամանակ է անցել:

Վերաքննի։ դատարանի այն եզրահանգումը, որ խախտվել թ9է Երնանի քաղաքապետարանի սեփականության իրավունքը՝ անհիմն է, քանի որ Երնանի քաղաքապետարանի սեփականության իրավունքը դադարել է դեռնս 2008 թվականին, հետնաբար կարող էր խախտվել բացառապես Արթուր Մկրտչյանի սեփականության իրավունքը:

Երնան քաղաքի «Կենտրոն» թաղային համայնքի ավագանու 23.05.2008 թվականի թիվ 4/21-Ա որոշումը չի փոխարինվել մեկ այլ վարչական ակտով, սահմանված կարգով անվավեր կամ ուժը կորցրած չի ճանաչվել, կամ օրենքով նախատեսված որնէ այլ հիմքով դրա գործողությունը չի դադարեցվել: Ակնհայտ է, որ նշված փաստերի պատշաճ գնահատման արդյունքում Դատարանը հաստատված կհամարեր, որ Երնան քաղաքի «Կենտրոն» թաղային համայնքի ավագանու 23.05.2008 թվականի թիվ 4/21-Ա որոշումը՝ որպես վարչական ակտ, վերացված կամ անվավեր ճանաչված չէ ն գործում է դրա իրավաչափ լինելու կանխավարկածը ն դրանով պատասխանողի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման պարտադիրությանը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 01.10.2021 թվականի որոշումը ն օրինական ուժ տալ Դատարանի 19.05.2021 թվականի վճռին:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1. Երեան քաղաքի «Կենտրոն» թաղային համայնքի ավագանու 23.05.2008 թվականի թիվ 4/21-Ա որոշման համաձայն՝ հիմք ընդունելով Դ. Այվազյանի, Հ. Ավետիսյանի, Ա. Մովսիսյանի, Հ. Կարապետյանի, Հ. Նազարյանի, Ն. Գրիգորյանի, Վ. Ասատրյանի, Դ. Շանոյանի, ն Ա. Մկրտչյանի դիմումները, Երնանի քաղաքապետի 05.08.2004 թվականի թիվ 1542-Ա որոշումը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 47-րդ հոդվածի 2-րդ կետով ն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով՝ Երնան քաղաքի «Կենտրոն» թաղային համայնքի ավագանին որոշել է՝ Երնան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա թիվ 53/4 հասցեում գտնվող ն Երնանի «Կենտրոն» թաղային համայնքի սեփականությունը հանդիսացող կրպակաշարերը ուղղակի վաճառքի ձնով օտարել դիմումատուներին, մասնավորապես՝ Արթուր Մկրտչյանին օտարել թիվ 5 կրպակը՝

4

17,2քմ մակերեսով (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2479505 վկայական, տրված 25.09.2007 թվականին):

Սույն որոշման առաջին կետում նշված յուրաքանչյուր կրպակի օտարման գին սահմանել 2.232.222 ՀՀ դրամ, համաձայն «Կառուցագետ» ԱՊ ընկերության 06.05.2008 թվականի թիվ Կ-08 076-010ա ն թիվ Կ-08 076-01 անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատման հաշվետվությունների.

Օտարվող յուրաքանչյուր գույքի /կրպակի/ դիմաց սահմանվել է տարաժամկետ վճարման եղանակ՝ 3 տարի ժամկետով, յուրաքանչյուր տարվա համար 744.074 ՀՀ դրամի չափով, վճարման ժամկետ սահմանելով մինչն յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ը: Սույն որոշման 1-ին կետում նշված յուրաքանչյուր կրպակի զբաղեցրած հողամասը 5 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով տրամադրվել է կրպակների գնորդներին: Առաջարկվել է Երնանի Կենտրոնի թաղային համայնքի ղեկավարին որոշման առաջին կետում նշված անձանց հետ կնքել կրպակների ուղղակի վաճառքի ն դրանցով զբաղեցված հողամասերի վարձակալության պայմանագրեր (հատոր 1-ին գ.թ 9):

2. Արթուր Մկրտչյանը 03.07.2019 թվականին Երնանի քաղաքապետին ներկայացված դիմումով հայտնել է. «Երնան քաղաքի «Կենտրոն» թաղային համայնքի ավագանու 23.05.2008 թվականի թիվ 4/21-Ա որոշմամբ, հիմք ընդունելով նան Արթուր Մկրտչյանի դիմումը, Երնան քաղաքի «Կենտրոն» թաղային համայնքի ավագանին որոշել է Երնան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա թիվ 53/4 հասցեում գտնվող ն Երեանի «Կենտրոն» թաղային համայնքի սեփականությունը հանդիսացող կրպակաշարերից թիվ 5 կրպակն ուղղակի վաճառքի ձնով օտարել Արթուր Մկրտչյանին, իսկ դրա գբաղեցրած հողամասը՝ տրամադրել վարձակալության:

26.12.2008 թվականին ընդունված «Երնան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 110-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Երեան քաղաքի ավագանու ընտրությունից հետո, այդ պահին Երնանի թաղային համայնքների սեփականություն համարվող գույքը սեփականության իրավունքով փոխանցվել է Երնանին ն վերջինս համարվել է Երնան քաղաքի թաղային համայնքների իրավահաջորդը:

Սակայն, մինչ օրս որոշման պահանջները չեն կատարվել:

Ավելին, Երնանի քաղաքապետարանի համապատասխան դիմումի վրա ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկվել են միջոցառումներ՝ Երնան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տիգրան Մեծի պողոտա թիվ 53/4 հասցեում գտնվող կրպակաշարերից որոշման շահառուներին վտարելու համար:

Նկատի ունենալով վերոգրյալը նե ղեկավարվելով Երնան քաղաքի «Կենտրոն» թաղային համայնքի ավագանու 23.05.2008 թվականի թիվ 4/21-Ա որոշման պահանջներով, խնդրում եմ անհապաղ, ՀՀ Երնան քաղաքի «Կենտրոն» թաղային համայնքի ավագանու 23.05.2008 թվականի թիվ 4/21-Ա որոշման հիմքով, Արթուր Մկրտչյանի հետ կնքել Երնան քաղաքի Տիգրան Մեծի պող. թիվ 53/4 հասցեում գտնվող ն Երնանի «Կենտրոն» թաղային համայնքի սեփականությունը հանդիսացող կրպակաշարերից թիվ 5 կրպակի ուղղակի վաճառքի ն դրա զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագիր (հատոր 1-ին գ. թ 11-12):

Միաժամանակ խնդրում եմ դադարեցնել ՀՀ ոստիկանության միջոցով որոշմամբ շահառու հանդիսացող Արթուր Մկրտչյանին Երնան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա թիվ 53/4 հասցեում կրպակաշարի թիվ 5 կրպակի տարածքից վտարելու գործողությունները»:

5

3. Երնանի «Կենտրոն» թաղային համայնքի ղեկավարի 11.06.2019 թյվականի գրությամբ Արթուր Մկրտչյանին հայտնել են. «Երնան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տիգրան Մեծի պողոտա թիվ 53/4 հասցեում գտնվող տարածքը 25.09.2007 թվականի անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2479505 վկայականի համաձայն հանդիսացել է Երնան համայնքի սեփականությունը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված տարածքը Արթուր Մկրտչյանի կողմից զբաղեցվել է առանց իրավահաստատող փաստաթղթերի, առաջարկում եմ սույն ծանուցումը ստանալու պահից 5-օրյա ժամկետում ազատել Երնան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տիգրան Մեծի 53/4 հասցեում գտնվող տարածքը ն հանձնել այն Երնան համայնքին:

Միաժամանակ հայտնում եմ, որ սահմանված ժամկետում տարածքը չազատելու ն գույքի սեփականատեր Երնան համայնքին չհանձնելու պարագայում Երնան համայնքը ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով կձեռնարկի համապատասխան միջոցներ» (հատոր 1-ին գ.թ 10):

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ն նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի կիրառման կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր 6Միաժամանակ վճռաբեկ բողոքը վարութ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հիմքով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետնյալ իրավական հարցադրմանը. արդյո՛ք

անձի սեփականության իրավունքը (օրինական ակեկալիք կարող է սահմանափակվել այն դեպքում, երբ վարչական մարմեի կողմից կայացված վարչական ակտը չի վերացվել կամ անվավեր ճանաչվել:

2005 թվականի ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում Աե պաշտպանվում է սեփականության իրավունքը:

2005 թվականի ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու ն կտակելու իր սեփականությունը (..), իսկ նուն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերում:

6

Համանման կարգավորումներ նախատեսված են նան 2015 թվականի

փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 10-րդ ն 60-րդ հոդվածներով:

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում նե հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձները:

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայեն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու ն տնօրինելու իրավունք: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների ն ազատությունների պաշտպանության նպատակով, իսկ նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով սահմանված դեպքերի:

Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ՝ ի շահ հանրության, ն այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ն միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն՝ սեփականության իրավունքը սուբյեկտի՝ օրենքով ն այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու ն տնօրինելու իրեն պատկանող գույքը:

Վերոնշյալ հոդվածներից հետնում է, որ օրենսդիրը, ամրագրելով սեփականության իրավունքը, այն բնորոշում է որպես բացարձակ իրավունք, որն իր բնույթով ամրապնդում է նյութական բարիքների պատկանելիությունը իրավունքը կրողին, հանդիսանում է ամենալայն գույքային իրավունքը, որը դրանով օժտված անձին՝ սեփականատիրոջը, հնարավորություն է տալիս անձնական շահերից բխող իրավունքները բավարարել անսահմանափակ տնօրինմամբ: Այսինքն՝ իրեն պատկանող գույքի նկատմամբ կատարել օրենքին չհակասող ցանկացած գործողություն, այդ թվում այլ անձանց փոխանցել գույքի նկատմամբ տիրապետման, օգտագործման իրավունքը, այն գրավ դնել կամ տնօրինել այլ կերպ:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ՀՀ Սահմանադրության ն Կոնվենցիայի վկայակոչված նորմերից հետնում է, որ սեփականության իրավունքի պաշտպանությունն իրականացվում է ինչպես սահմանադրաիրավական, այնպես էլ միջազգային-իրավական նորմերի ուժով: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածում գործածվող «սեփականություն» եզրույթը մեկնաբանելիս պետք է ելակետ ընդունել Ա հաշվի առնել սեփականության իրավունքի պաշտպանության ոլորտում Եվրոպական դատարանի իրավակիրառ պրակտիկան:

Այս առումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հիշատակել, որ Եվրոպական դատարանի կողմից ձնավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին կետով նախատեսված «գույք» հասկացությունն ունի ինքնավար նշանակություն, որը չի սահմանափակվում նյութական իրերի նկատմամբ սեփականության իրավունքով նե կապված չէ ներպետական

7

օրենսդրության ձնական դասակարգման հետ: Ինչպես նյութական իրերը, գույքային հանդիսացող որոշակի այլ իրավունքներն ու շահերը նույնպես կարող են համարվել «գույքային իրավունքներ» Աե հետնաբար նան՝' «գույք» նուն դրույթի իմաստով: Յուրաքանչյուր գործով պարզաբանման ենթակա հարցն այն է, թե արդյոք գործի բոլոր հանգամանքներից ելնելով՝ դիմումատուն ունեցել է Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով պաշտպանվող նյութական շահ (տե'ս, օրինակ, Մինասյանը ն Սեմերջյաեն ըեդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 23.06.2009 թվականի վճիռը, կետ 55):

Միաժամանակ Եվրոպական դատարանը Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով «սեփականություն» հասկացությունը բնորոշել է ընդլայնված կերպով՝' օգտագործելով «օրինական սպասելիք» հասկացությունը: Մասնավորապես, Եվրոպական դատարանն արձանագրել է, որ պահանջի իրավունքն ստանում է «սեփականություն» որակումն այն պահից, երբ անձն ունենում է «օրինական սպասելիք» իր իրավունքներն իրականացնելու համար (տե՛ս, «Պրեսոս Կոմպանիա Նավիեռա Ս.Ա.»-ն ն մյուսներն ըեդդեմ Բելգիայի թիվ 17849/91 գանգատով Եվրոպական դատարանի 20.11.1995 թվականի վճիռը, կետ 31): «Օրինական սպասելիք»-ն առկա է այն բոլոր դեպքերում, երբ անձինք ունեն բավականաչափ իրավական հիմքեր վստահելու այն իրավական ակտերի իրավաչափ լինելուն, որոնք ուղղվլած են իրենց համար որոշակի իրավունքներ առաջացնելուն, անձի մոտ ստեղծում են իրավաչափ իրավական ակտի տպավորություն ն վերաբերում են սեփականության իրավունքին (տե՛ս, Կոպեցկին ընդդեմ Սլովակիայի թիվ 44912/98 գանգատով Եվրոպական դատարանի 28.09.2004 թվականի վճիռը, կետեր 53- 61):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ՀՀ Սահմանադրության ն ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված սեփականության իրավունքի իրականացման երաշխիքները դրսնորվում են նան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի սկզբունքներում:

Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության ն գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որնէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պայմանագրի ազատության սկզբունքն իր մեջ ներառում է նան պայմանագիր կնքելու կամ չկնքելու ազատությունը, որը գույքի սեփականատիրոջ դեպքում լրացնում է վերջինիս իր հայեցողությամբ գույքը տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու սահմանադրական իրավունքը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նան, որ քաղաքացիական օրենսդրության ցանկացած սկզբունքից բացառություն նախատեսվելու կամ բացառություն նախատեսող օրենսդրության մեկնաբանության ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները, որի համաձայն՝ քաղաքացիական իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական ն հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների ն ազատությունների, պատվի ու բարի համբավի պաշտպանության համար:

8

Այսպիսով, պայմանագրի ազատության սկզբունքից բացառությունը

1. պետք է նախատեսված լինի օրենքով,

2. անհրաժեշտ լինի պետական Ա հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարքերի, այրոց իրավունքների ն ազատությունների, պատվի ու բարի համբավի պաշտպանության համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1ին կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նան քաղաքացիների ն իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների, առաջացնում են քաղաքացիական իրավունքներ ն պարտականություններ:

Դրան համապատասխան, քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները ծագում են՝ (...)

2) պետական ն տեղական ինքնակառավարման մարմինների ակտերից, որոնք օրենքով նախատեսված են որպես քաղաքացիական իրավունքների ն պարտականությունների ծագման հիմք. (...):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1ին կետի :համաձայն՝ պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ ն պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին կետի :համաձայն՝ քաղաքացինեը նե իրավաբանական անձինք ազատ են պայմանագիր կնքելիս: Պայմանագիր կնքելուն հարկադրել չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ պայմանագիր կնքելու պարտականությունը նախատեսված է նույն օրենսգրքով, օրենքով կամ կամովին ստանձնած պարտավորությամբ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ կողմերը կարող են կնքել ինչպես օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված, այնպես էլ չնախատեսված պայմանագիր, իսկ 3-րդ կետի համաձայն՝ կողմերը կարող են կնքել օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված մի քանի պայմանագրերի տարրեր պարունակող պայմանագիր (խառը պայմանագիր): Խառը պայմանագրի կողմերի հարաբերությունների նկատմամբ համապատասխան մասերով կիրառվում են այն պայմանագրերի մասին կանոնները, որոնց տարրերը պարունակվում են խառը պայմանագրում, եթե այլ բան չի բխում կողմերի համաձայնությունից կամ խառը պայմանագրի էությունից:

Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն պայմանագրի պայմանները որոշվում են կողմերի հայեցողությամբ, բացի այն դեպքերից, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է օրենքով կամ այլ իրավական ակտերով (հոդված 438- րդ):

Վերլուծելով վերը նշված հոդվածները, ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԵԱՔԴ/2796/02/13 գործով 17.07.2015 թվականի որոշմամբ նշել է, որ օրենսդիրը, նպատակ ունենալով ապահովելու քաղաքացիական իրավունքում սկզբունքային դրույթներ հանդիսացող՝ կամքի ինքնավարության, պայմանագրի ազատության, քաղաքացիական իրավունքներն իրենց կամքով ն ի շահ իրենց ձեռք բերելու ու իրականացնելու, պայմանագրի հիման վրա իրենց իրավունքները նե պարտականություններն ազատ սահմանելու, պայմանագրի՝ օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման որոշելու սկզբունքների իրականացումը, քաղաքացիաիրավական հարաբերությունների

9

մասնակիցների համար նախատեսել է հնարավորություն՝ կնքելու ինչպես օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված, այնպես էլ չնախատեսված պայմանագիր ն սահմանելու պայմանագրի պայմանները, բացի այն դեպքերից, երբ համապատասխան պայմանի բովանդակությունն իմպերատիվ կերպով սահմանված է օրենքով կամ այլ իրավական ակտերով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 448-րդ հոդվածի համաձայն՝ պայմանագիրը համարվում է կնքված, եթե կողմերի միջն պահանջվող ձնով համաձայնություն է ձեռք բերվել պայմանագրի բոլոր էական պայմանների վերաբերյալ: Էական են համարվում պայմանագրի առարկայի մասին պայմանները, օրենքում կամ այլ իրավական ակտերում որպես էական նշված կամ պայմանագրի տվյալ տեսակի համար անհրաժեշտ պայմանները, ինչպե նան այն բոլոր պայմանները, որոնց վերաբերյալ կողմերից մեկի հայտարարությամբ պետք է համաձայնություն ձեռք բերվի:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին կետի -համաձայն՝ պայմանագիրը կարող է կնքվել գործարքները կնքելու համար նախատեսված ցանկացած ձնով, եթե տվյալ տեսակի պայմանագիր կնքելու համար օրենքով որոշակի ձն սահմանված չէ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ եթե կողմերը պայմանավորվել են պայմանագիրը կնքել որոշակի ձնով, ապա այն կնքված է համարվում դրան պայմանավորված ձն տալուց հետո, թեկուզն պայմանագրի տվյալ տեսակի համար այդ ձնն օրենքով չի պահանջվում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ եթե կողմը, ում համար օրենքին համապատասխան պարտադիր է պայմանագիր կնքելը, խուսափում է այն կնքելուց, մյուս կողմն իրավունք ունի դատարան դիմել պայմանագիր կնքելուն հարկադրելու պահանջով:

Կողմերի միջե ծագած :հարաբերություննեի նկատմամբ կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին կետի կարգավորումները Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ուղղակի վաճառքի ն վարձակալության պայմանագրերի կնքումից խուսափելու փաստերի առկայությունը պայմանագրի կողմի մոտ առաջացնում է պայմանագիրը կնքելուց խուսափող կողմին պայմանագիրը կնքելուն հարկադրելու պահանջ ներկայացնելու իրավունք: Վերոնշյալի հիմնավորմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պայմանագիրը համարվում է կնքված, եթե կողմերի միջեն պահանջվող ձնով համաձայնություն է ձեռք բերվել պայմանագրի բոլոր էական պայմանների վերաբերյալ: Էական են համարվում պայմանագրի առարկայի մասին պայմանները, օրենքում կամ այլ իրավական ակտերում որպես էական նշված կամ պայմանագրի տվյալ տեսակի համար անհրաժեշտ պայմանները, ինչպես նան այն բոլոր պայմանները, որոնց վերաբերյալ կողմերից մեկի հայտարարությամբ պետք է համաձայնություն ձեռք բերվի:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Երնան քաղաքի «Կենտրոն» թաղային համայնքի ավագանու 23.05.2008 թվականի թիվ 4/21-Ա որոշման համաձայն՝ հիմք ընդունելով Դ. Այվազյանի, Հ. Ավետիսյանի, Ա. Մովսիսյանի, Հ. Կարապետյանի, Հ. Նազարյանի, Ն. Գրիգորյանի, Վ. Ասատրյանի, Դ. Շանոյանի, ն Ա. Մկրտչյանի դիմումները, Երնանի քաղաքապետի 05.08.2004 թվականի թիվ 1542-Ա որոշումը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 47-րդ հոդվածի 2-րդ կետով ն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով Երնան քաղաքի «Կենտրոն» թաղային համայնքի ավագանին որոշել է՝ Երնան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա թիվ 53/4 հասցեում գտնվող

10

նե Երնանի «Կենտրոն» թաղային համայնքի սեփականություն, հանդիսացող կրպակաշարերը ուղղակի վաճառքի ձնով օտարել դիմումատուներին, մասնավորապես՝ Արթուր Մկրտչյանին օտարել թիվ 5 կրպակը՝ 17,2 քմ մակերեսով: Կրպակի օտարման գին է սահմանվել 2.232.222 ՀՀ դրամ, համաձայն «Կառուցագետ» ՍՊ ընկերության 06.05.2008 թվականի թիվ Կ-08 076-010ա ն թիվ Կ-08 076-01 անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատման հաշվետվությունների: Օտարվող յուրաքանչյուր գույքի /կրպակի/ դիմաց սահմանվել է տարաժամկետ վճարման եղանակ 3 տարի ժամկետով, յուրաքանչյուր տարվա համար 744.074 ՀՀ դրամի չափով, վճարման ժամկետ սահմանելով, մինչն յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ը: Կրպակի զբաղեցրած հողամասը 5 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով տրամադրվել է կրպակների գնորդներին: Երնանի Կենտրոնի թաղային համայնքի ղեկավարին առաջարկվել է կնքել կրպակների ուղղակի վաճառքի ն դրանցով զբաղեցված հողամասերի վարձակալության պայմանագրեր:

Արթուր Մկրտչյանը 03.07.2019 թվականին Երնանի քաղաքապետին ուղղված դիմումով խնդրել է հիմք ընդունել Երնան քաղաքի «Կենտրոն» թաղային համայնքի ավագանու 23.05.2008 թվականի թիվ 4/21--Ա որոշման պահանջները, կնքել Երնան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա թիվ 53/4 հասցեում գտնվող ն Երնանի «Կենտրոն» թաղային համայնքի սեփականությունը հանդիսացող կրպակաշարերից թիվ 5 կրպակի ուղղակի վաճառքի ն դրա զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագրեր:

Երնանի «Կենտրոն» թաղային համայնքի ղեկավարի 11.06.2019 թվականի գրությամբ հայտնվել է, որ Երեան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տիգրան Մեծի պողոտա թիվ 53/4 հասցեում գտնվող տարածքը 25.09.2007 թվականի անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 12479505 վկայականի համաձայն հանդիսանում է Երնան համայնքի սեփականությունը: Նշված տարածքը Արթուր Մկրտչյանի կողմից զբաղեցվել է առանց իրավահաստատող փաստաթղթերի, առաջարկվել է ծանուցումը ստանալու պահից 5-օրյա ժամկետում ազատել տարածքը ն հանձնել այն Երնան համայնքին: Միաժամանակ հայտնվել է, որ սահմանված ժամկետում տարածքը չազատելու ն գույքի սեփականատեր Երնան համայնքին չհանձնելու պարագայում Երնան համայնքը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով կձեռնարկի համապատասխան միջոցներ:

Դիմելով դատարան՝ Արթուր Մկրտչյանը պահանջել է հարկադրել Երնանի քաղաքապետարանին իր հետ կնքելու Երնան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա թիվ 53/4 հասցեում գտնվող թիվ 5 կրպակի ուղղակի վաճառքի պայմանագիր ն դրանով զբաղեցրած տարածքի վարձակալության պայմանագիր:

Դատարանը հայցը բավարարել է՝ պատճառաբանելով, որ պատասխանողի համար Երնան քաղաքի «Կենտրոն» թաղային համայնքի ավագանու 23.05.2008 թվականի թիվ 4/21--Ա որոշմամբ սահմանվել է հայցվորի հետ Երնան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա թիվ 53/4 հասցեում գտնվող թիվ 5 կրպակի ուղղակի վաճառքի պայմանագիր ն Երնան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա թիվ 53/4 հասցեում գտնվող թիվ 5 կրպակի զբաղեցրած տարածքի վարձակալության պայմանագիր կնքելու պարտավորություն:

Վերաքննիչ դատարանը Երնանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը բավարարել ն Դատարանի 19.05.2021 թվականի վճիռը բեկանել ն փոփոխել է՝ հայցը մերժել է արձանագրելով, որ 23.05.2008 թվականի որոշման կայացումից հետո կողմերի միջն Տիգրան Մեծի պողոտա թիվ 53/4 հասցեում գտնվող թիվ 5 /17.2 քմ/ կրպակի օտարման ն դրա զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագրեր չեն կնքվել, ինչպես նան հիշյալ գործարքների կատարմանն ուղղված միջոցներ՝ երկուստեք չեն ձեռնարկվել: 23.05.2008 թվականի որոշման կայացումից ի վեր կողմերի դրսնորած անգործությունն

11

առնվազն թույլ է տալիս պնդել, որ կողմերի համար քննարկվող գործարքները կնքելու իրական շահագրգովածությունն այլնս բացակայել է: (...) տվյալ որոշման կայացումից ի վեր, շուրջ 11 տարի, որոշմամբ նշված գործարքների կնքման ուղղությամբ որնէ գործողություն հենց հայցվորը չի ձեռնարկել, այլ միայն 2019 թվականի հունիս ամսին ստանալով Երնանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի գրությունը՝ տարածքն ազատելու վերաբերյալ, նան. համոզվելով Երնանի քաղաքապետարանի դիմումի հիման վրա ՀՀ ոստիկանության կողմից կրպակաշարերն ազատելու ուղղությամբ կատարվող գործողություններում, հայցվորը 03.07.2019 թվականին դիմել է Երեանի քաղաքապետին՝ 23.05.2008 թվականի որոշմամբ սահմանված պայմանագրերը կնքելու մասին:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի վերոգրյալ եզրահանգումներն անհիմն են հետնյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Արթուր Մկրտչյանի մոտ ծագել է Երնան համայնքին պայմանագիր կնքելուն հարկադրելու պահանջ ներկայացնելու իրավունք, քանի որ պատասխանողը խուսափել է գույքի ուղղակի վաճառքի ն վարձակալության պայմանագրեր կնքելուց:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ Ա օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետնությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը ն փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը ն ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական ն իրավաբանական որակումնՆ է դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության ն բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջն հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետնությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ՝ հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների ն դատողությունների վրա (տե՛ս «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/ 0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետնությունները, ինչպես նան այն դատողությունները, որոնցով հերքվում է այս կամ այն ապացույցը:

12

Դատական ակտը կարող է համարվել պատշաճ կերպով պատճառաբանված միայն այն դեպքում, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձնավորման օբյեկտիվ հիմքերը (տե՛ս Արման Վարդազարյանե ըեդդեմ Կարինե Վարդազարյանի թիվ ԵԱՔԴ/0598/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցվորը, ի հիմնավորումն ներկայացված հայցապահանջի, վկայակոչել է փաստարկ առ այն, որ Երնան քաղաքի «Կենտրոն» թաղային համայնքի ավագանու 23.05.2008 թվականի թիվ 4/21-Ա որոշմամբ Երնան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա թիվ 53/4 հասցեում գտնվող թիվ 5 կրպակը՝ 17,2 քմ մակերեսով օտարվել է Արթուր Մկրտչյանին: Նշված որոշումը կայացնելուց հետո տարիներ շարունակ հայցվորն օգտագործել ն տիրապետել է գույքը: Ավագանու որոշումը՝ որպես վարչական ակտ վերացված կամ անվավեր ճանաչված չէ ն գործում է դրա իրավաչափ լինելու կանխավարկած, ինչի հիման վրա էլ հայցվորի մոտ առաջացել է օրինական սպասելիք նշված կրպակի ուղղակի վաճառքի ն կրպակով զբաղեցրած տարածքի վարձակալության պայմանագիր կնքելու վերաբերյալ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երեան քաղաքի «Կենտրոն» թաղային համայնքի ավագանու 23.05.2008 թվականի թիվ 4/21-Ա որոշումից բխող գործողությունների կատարման արդյունքում, Արթուր Մկրտչյանն ունեցել է «օրինական սպասելիք» բավարար իրավական հիմքեր, վստահելու վերը նշված որոշման իրավաչափությանը, որն ուղղված է եղելիրլթնրա համար որոշակի իրավունքներ առաջացնելուն, նրա մոտ ստեղծել է իրավաչափ որոշման տպավորություն, հետնաբար, նկատի ունենալով, որ Կոնվենցիայի հիմքով «օրինական սպասելիքը» հավասարեցվում է սեփականության իրավունքին ե, 6համապատասխանաբար պաշտպանվում է սեփականության իրավունքին համապատասխանող ռեժիմով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետության կողմից իր պարտականությունը, այն է՝ ուղղակի վաճառքի ն վարձակալության պայմանագրեր չկնքելը չի կարող հիմք հանդիսանալ Արթուր Մկրտչյանի սեփականության իրավունքի պաշտպանությունը մերժելու համար:

Ելնելով վերոգրյալ իրավական ն փաստական վերլուծություններից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սուն գործով Դատարանի կողմից Արթուր Մկրտչյանի հայցի բավարարումը՝ իր կողմից օգտագործվող՝ Երնան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա թիվ 53/4 հասցեում գտնվող թիվ 5 կրպակի վերաբերյալ ուղղակի վաճառքի ն կրպակով զբաղեցված տարածքի վարձակալության պայմանագիր կնքելուն հարկադրելու պահանջի մասին անձի ՀՀ Սահմանադրությամբ ն միջազգային-իրավական փաստաթղթերով երաշխավորված սեփականության իրավունքի պաշտպանության տեսանկյունից հիմնավոր է ն իրավաչափ, ինչը, սակայն, անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Վճռաբեկ դատարանը, ելնելով սեփականության իրավունքի որպես հիմնարար իրավունքի էությունից, գտնում է, որ Դատարանը, բավարարելով Արթուր Մկրտչյանի պահանջը՝ Երնան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա թիվ 53/4 հասցեում գտնվող 17,2 քմ մակերեսով թիվ 5 կրպակի ՀՀ Երնան քաղաքի «Կենտրոն» թաղային համայնքի ավագանու 23.05.2008 թվականի թիվ 4/21-Ա որոշմամբ սահմանված կարգով ուղղակի վաճառքի ն թիվ 5 կրպակի զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագրեր կնքելուն հարկադրելու մասին, հանգել է իրավաչափ եզրահանգման, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից, ուստի Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բեկանման:

13

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետնյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետնաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս՝ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նան գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

5. Վճռաբեկ դատարանի ապատճառաբանություններըը ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատա

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
9 դեկտեմբերի, 2022 թ.
Գործի #:
ՎԴ/5615/05/19
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել