Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՎԴ/0407/05/08
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԴ/0407/05/08

Վճռաբեկ դատարանՎԴ/0407/05/0825 հունիսի, 2010 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով <<ԱրմենՏել>> ՓԲԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 19.10.2009 թվականի վճռի դեմ` ըստ ՀՀ Լոռու մարզի Լեռնապատի գյուղապետարանի (այսուհետ` Գյուղապետարան) հայցի ընդդեմ <<Արմենիա Տելեֆոն Կոմպանի>> ՓԲԸ-ի (<<ԱրմենՏել>> ՓԲԸ-ի) (այսուհետ` Ընկերություն)` գումար բռնագանձելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը 2 Դիմելով ՀՀ վարչական դատարան (ընդդեմ Ընկերության գործադիր տնօրեն Ն. Վելիչկովի)` Գյուղապետարանը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 5.000.000 ՀՀ դրամ: ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 19.10.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` 2.500.000 ՀՀ դ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական դատարանի վճիռ

Վարչական գործ թիվ ՎԴ6/0407/05/08

Նախագահող դատավոր` Ա. Ալավերդյան

Վարչական գործ թիվ ՎԴ6/0407/05/08

2010թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ

Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

2010 թվականի հունիսի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով <<ԱրմենՏել>> ՓԲԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 19.10.2009 թվականի վճռի դեմ` ըստ ՀՀ Լոռու մարզի Լեռնապատի գյուղապետարանի (այսուհետ` Գյուղապետարան) հայցի ընդդեմ <<Արմենիա Տելեֆոն Կոմպանի>> ՓԲԸ-ի (<<ԱրմենՏել>> ՓԲԸ-ի) (այսուհետ` Ընկերություն)` գումար բռնագանձելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

2

Դիմելով ՀՀ վարչական դատարան (ընդդեմ Ընկերության գործադիր տնօրեն Ն. Վելիչկովի)` Գյուղապետարանը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 5.000.000 ՀՀ դրամ: ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 19.10.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` 2.500.000 ՀՀ դրամի մասով:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի

հիմնավորումներով.

սահմաններում

ներքոհիշյալ

Դատարանը չի կիրառել ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածը, <<Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին>> եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ, 10-րդ, 11-րդ, 247-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 31-րդ հոդվածները: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Դատարանը, անտեսելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի պահանջները, սույն գործով որպես պատասխանող կողմ է ներգրավել Ընկերությանը, սակայն չի ապահովել յուրաքանչյուր կողմի` գործում եղած կամ ներկայացված ապացույցների մասին տեղեկանալու և դրանց կապակցությամբ դիրքորոշում հայտնելու հնարավորությունը, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը: Նշվածը կարող է իրականացված համարվել այն դեպքում, երբ գործին մասնակցող յուրաքանչյուր անձի ընձեռնվել է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն, որի ապահովումը դատարանի պարտականությունն է:

Բացի այդ, Դատարանն անտեսել է, որ իրավաբանական անձը չի կարող համարվել վարչական իրավախախտման սուբյեկտ:

Դատարանի վճիռը նաև հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 28.09.2006 թվականին թիվ 3-1787(ՏԴ)/2006թ. և 30.03.2007 թվականին թիվ 3-690(ՎԴ)/2007թ. քաղաքացիական գործերով կայացրած որոշումներին:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Դատարանի 19.10.2009 թվականի վճիռը բեկանել և փոփոխել` հայցը մերժել, կամ գործն ուղարկել նոր քննության:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Գյուղապետարանի վարչական հանձնաժողովի 22.09.2008 թվականի թիվ 2 որոշմամբ Ընկերությունը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածով և 154-րդ հոդվածի 2-րդ մասով ենթարկվել է համապատասխանաբար 2.500.000 ՀՀ դրամ և 2.500.000 ՀՀ դրամ վարչական տուգանքների (գ.թ. 38):

2) Գյուղապետարանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Ընկերության գործադիր տնօրեն Ն. Վելիչկովի` պահանջելով Ընկերությունից բռնագանձել 5.000.000 ՀՀ դրամ (գ.թ. 23):

3) Դատարանը սույն գործի քննության նախապատրաստման ընթացքում որոշմամբ չի կատարել ոչ պատշաճ պատասխանողի` Ընկերության գործադիր տնօրեն Ն. Վելիչկովի, փոխարինում պատշաճ պատասխանողով` Ընկերությունով` միաժամանակ սույն գործով որպես պատասխանող դիտելով Ընկերությանը (գ.թ. 67-72, 85-93` 16.04.2009 թվականի, 05.10.2009 թվականի և 19.10.2009 թվականի դատական նիստերի արձանագրություններ, վճիռ):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

3

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն` պատասխանողն այն վարչական մարմինն է, պաշտոնատար անձը, ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որի դեմ հայց է ներկայացվել վարչական դատարան:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե գործի քննության նախապատրաստման ընթացքում վարչական դատարանը հանգում է այն համոզման, որ հայցը ներկայացվել է ոչ այն պատասխանողի դեմ, որը պետք է պատասխանի ըստ հայցի, դատարանը կարող է հայցվորի համաձայնությամբ ոչ պատշաճ պատասխանողին փոխարինել պատշաճ պատասխանողով: Եթե հայցվորը համաձայն չէ պատասխանողին այլ անձով փոխարինելուն, ապա դատարանը կարող է այդ անձին հայցվորի համաձայնությամբ ներգրավել որպես երկրորդ պատասխանող:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` պատասխանողին փոխարինելու կամ պատշաճ պատասխանողին որպես երկրորդ պատասխանող ներգրավելու մասին դատարանը կայացնում է որոշում:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ վարչական դատավարությունում որպես պատասխանող է հանդես գալիս այն վարչական մարմինը, պաշտոնատար անձը, ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որի դեմ ներկայացվել է հայց: Այսինքն` ՀՀ վարչական դատարանը պարտավոր է տվյալ գործը քննել և լուծել` որպես պատասխանող դիտելով հայցադիմումում նշված անձին: Իսկ այն դեպքում, երբ գործի քննության նախապատրաստման ընթացքում հանգում է համոզման, որ հայցը ներկայացվել է ոչ պատշաճ պատասխանողի դեմ, հայցվորի համաձայնությունը ստանալուց հետո կարող է ոչ պատշաճ պատասխանողին փոխարինել պատշաճով: Սակայն, երբ հայցվորը նման փոխարինմանը համաձայն չէ, հայցվորի համաձայնությամբ պատշաճ պատասխանողին կարող է ներգրավել որպես երկրորդ պատասխանող: Պատասխանողի փոխարինումը կամ պատշաճ պատասխանողին որպես երկրորդ պատասխանողի ներգրավումն իրականացվում են` դրա վերաբերյալ համապատասխան որոշում կայացնելով, որի դեպքում միայն ոչ պատշաճ պատասխանողը կարող է համարվել պատշաճով փոխարինված:

Սույն գործով Գյուղապետարանը հայցադիմումը ներկայացրել է ընդդեմ Ընկերության գործադիր տնօրեն Ն. Վելիչկովի, սակայն պահանջել է 5.000.000 ՀՀ դրամը բռնագանձել Ընկերությունից: Այսինքն` Գյուղապետարանը հայցադիմումը ներկայացրել է ընդդեմ ֆիզիկական անձի` Ընկերության գործադիր տնօրեն Ն. Վելիչկովի, սակայն հայցապահանջն ուղղել է իրավաբանական անձին` Ընկերությանը, որը և ըստ հայցի պետք է պատասխաներ: Մինչդեռ Դատարանը, առանց ոչ պատշաճ պատասխանողին պատշաճ պատասխանողով փոխարինելու կամ պատշաճ պատասխանողին որպես երկրորդ պատասխանող ներգրավելու մասին որոշում կայացնելու, սույն գործը քննել և լուծել է` գործի քննության ընթացքում և վճռով որպես պատասխանող դիտելով Ընկերությանը: Այսինքն` Ընկերությունը սույն գործով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածով սահմանված կարգով չի ներգրավվել որպես պատասխանող, վերջինիս համար չի ապահովվել համապատասխան դատավարական կարգավիճակ, սակայն նրա նկատմամբ կայացվել է վճիռ:

Միաժամանակ

Վճռաբեկ

դատարանը

հարկ

է

համարում

արձանագրել,

որ

Գյուղապետարանի վարչական հանձնաժողովի 22.09.2008 թվականի թիվ 2 որոշմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածով և 154-րդ հոդվածի 2-րդ մասով վարչական պատասխանատվության է ենթարկվել Ընկերությունը: Մինչդեռ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը 28.09.2006 թվականին թիվ 3-1787(ՏԴ)/2006թ. քաղաքացիական գործով կայացրած որոշմամբ անդրադարձել և տվել է իրավաբանական անձի` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի իմաստով իրավախախտման սուբյեկտ չհանդիսանալու վերաբերյալ իրավական գնահատականներ:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

4

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վարչական դատարանի 19.10.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Պետական տուրքի լուծման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող`

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

Դատավորներ`

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Վ. ԱԲԵԼՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Է. ՀԱՅՐԻՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 հունիսի, 2010 թ.
Գործի #:
ՎԴ/0407/05/08
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել