ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2022 թվականի նոյեմբերի 16-ին « ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1 . «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի «այսուհետ` Օրենք» 5-րդ հոդվածը «լիցենզիայի» բառից հետո լրացնել «և (կամ) յուրաքանչյուր ներդիրի» բառերով, իսկ նույն հոդվածի «կամ դրա» բառերը փոխարինել «տրման, լիցենզիայի և (կամ) յուրաքանչյուր ներդիրի» բառերով: Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի «16. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « 16. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ 16.1. 1-ին դաս Քաղաքաշինական փաստաթղթերի կազմում (բացառությամբ կոնստրուկտորական և ճարտարապետական մասերի)՝ յուրաքանչյուր ներդիրի համար` տարեկան բազային տուրքի 80-ապատիկի չափով 16.2. 2-րդ դաս Քաղաքաշինական փաստաթղթերի կազմում (բացառությամբ կոնստրուկտորական և ճարտարապետական մասերի)՝ յուրաքանչյուր ներդիրի համար` տարեկան բազային տուրքի 40-ապատիկի չափով 16.3. 3-րդ դաս Քաղաքաշինական փաստաթղթերի կազմում (բացառությամբ կոնստրուկտորական և ճարտարապետական մասերի)՝ յուրաքանչյուր ներդիրի համար` տարեկան բազային տուրքի 20-ապատիկի չափով 16.4. 1-ին դաս Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն՝ յուրաքանչյուր ներդիրի համար` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով 16.5. 2-րդ դաս Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն՝ յուրաքանչյուր ներդիրի համար` տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով 16.6. 1-ին դաս Շինարարության իրականացում՝ յուրաքանչյուր ներդիրի համար` տարեկան բազային տուրքի 160-ապատիկի չափով 16.7. 2-րդ դաս Շինարարության իրականացում՝ յուրաքանչյուր ներդիրի համար` տարեկան բազային տուրքի 80-ապատիկի չափով 16.8. 3-րդ դաս Շինարարության իրականացում՝ յուրաքանչյուր ներդիրի համար` տարեկան բազային տուրքի 40-ապատիկի չափով 16.9. 1-ին դաս Շինարարության որակի տեխնիկական հսկողություն՝ յուրաքանչյուր ներդիրի համար` տարեկան բազային տուրքի 70-ապատիկի չափով 16.10. 2-րդ դաս Շինարարության որակի տեխնիկական հսկողություն՝ յուրաքանչյուր ներդիրի համար` տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով 16.11. 1-ին դաս Քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայությունների մատուցում՝ յուրաքանչյուր ներդիրի համար` տարեկան բազային տուրքի 80-ապատիկի չափով 16.12. 2-րդ դաս Քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայությունների մատուցում՝ յուրաքանչյուր ներդիրի համար` տարեկան բազային տուրքի 40-ապատիկի չափով 16.13. Շարունակական մասնագիտական զարգացման 1-ին կարգի հավաստագիր ստանալու համար՝ բազային տուրքի 50-ապատիկի չափով 16.14. Շարունակական մասնագիտական զարգացման 2-րդ կարգի հավաստագիր ստանալու համար՝ բազային տուրքի 30-ապատիկի չափով 16.15. 16.16 Շարունակական մասնագիտական զարգացման 3-րդ կարգի հավաստագիր ստանալու համար՝ Բարձրագույն աստիճանի վարկանիշավորման (սահմանված չափանիշներին համապատասխան) համար՝ ա) 1-ին դասի լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների համար՝ բ) 2-րդ դասի լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների համար՝ գ) 3-րդ դասի լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների համար՝ բազային տուրքի 10-ապատիկի չափով բազային տուրքի 150-ապատիկի չափով բազային տուրքի 100-ապատիկի չափով բազային տուրքի 50-ապատիկի չափով»: Հոդված 3 . Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը «լիցենզիա» բառից հետո համապատասխան հոլովաձևերով լրացնել «և (կամ) յուրաքանչյուր ներդիր» բառերով, իսկ նույն մասի «կամ դրա» բառերը փոխարինել «տրման, լիցենզիայի և (կամ) յուրաքանչյուր ներդիրի» բառերով: Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից տասներկու ամիս հետո: Հոդված 5. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետին համապատասխան տրված և սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո գործող լիցենզիաների յուրաքանչյուր ներդիրի համար տարեկան հերթական պետական տուրքն օրենքով սահմանված ժամկետներում ենթակա է վճարման մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը՝ Օրենքի 19-րդ հոդվածի 16-րդ կետով սահմանված դրույքաչափով: Հոդված 6. ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-236-Ն և ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-237-Ն օրենքների անցումային դրույթներով սահմանված՝ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան տրված լիցենզիաների համար 2018 թվականի հունիսի 27-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում վճարման ժամկետ ունեցող լիցենզիաների համար այդ ժամանակահատվածում հերթական տարեկան պետական տուրքի պարտավորություններ չեն հաշվարկվում: Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2022 թ. դեկտեմբերի 13 Երևան ՀՕ-432-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 դեկտեմբերի 2022 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-432-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (17.12.2023-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 16.12.2022 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 16.11.2022 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 13.12.2022 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 17.12.2023 Հիմնական ակտ 16.11.2022, ՀՕ-432-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 27.12.1997, ՀՕ-186 27.12.1997, ՀՕ-186 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 30.05.2001, ՀՕ-193 ՀՀ ՕՐԵՆՔԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 16 նոյեմբերի, 2022 թ.
- Գործի #:
- ՀՕ-432-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
