ԱՐԱԴ/0922/02/20
Ամփոփում
քննելով «ՈՒՈԹԵՐԼՈԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.06.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ Ընկերության հայցի ընդդեմ «ԱՊԱՐԱՆ ՋՈՒՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ նան Կազմակերպություն)` որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու ն ֆիրմային անվանման գրանցման գործողությունը դադարեցնելու պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Կազմակերպությանն արգելել օգտագործել «ԱՊԱՐԱՆ ՋՈՒՐ
Ամբողջ Տեքստ
43 «ԱնՏա իննը,
(ՍԵՆ
ՊԱՐՏՔ
ԱՄԱՅ Բ 3)
ՀԱՏԱԿ ՀՀ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/0922/02/20 դատարանի որոշում 2024թ.
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/0922/02/20
Նախագահող դատավոր՝ Ն. Կարապետյան
Դատավորներ՝ Լ. Գրիգորյան
Կ. Չիլինգարյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով
նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
2024 թվականի դեկտեմբերի 17-ին
գրավոր ընթացակարգով քննելով «ՈՒՈԹԵՐԼՈԿ» սահմանափակ
պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.06.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ Ընկերության հայցի ընդդեմ «ԱՊԱՐԱՆ ՋՈՒՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ նան Կազմակերպություն)` որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու ն ֆիրմային անվանման գրանցման գործողությունը դադարեցնելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Կազմակերպությանն արգելել օգտագործել «ԱՊԱՐԱՆ ՋՈՒՐ» ֆիրմային անվանումը, ֆիրմային անվանման մեջ օգտագործել «ՃՔՃԹՃՈ» ապրանքային նշանին նույնական կամ շփոթելու աստիճան նման անուն կամ տարր, ինչպես նան որպես հետնանք՝ դադարեցնել ֆիրմային անվանման գրանցման գործողությունը: Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 19.11.2020 թվականի վճռով Ընկերության հայցը բավարարվել է մասնակիորեն՝
2
վճռվել է. «Պատասխանող «ԱՊԱՐԱՆ ՋՈՒՐ» ՍՊԸ-ին արգելել օգտագործել «Ապարան ջուր» ֆիրմային անվանումը, ինչպես նան ֆիրմային անվանման մեջ օգտագործել «ՃՔՃՋՃՈ» ապրանքային նշանին նույնական կամ շփոթելու աստիճան նման անուն կամ տարր: Մնացած մասով՝ որպես հետնանք՝ դադարեցնել ֆիրմային անվանման գրանցման գործողությունը, պահանջը մերժել»:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 25.06.2021 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 19.11.2020 թվականի վճիռը բեկանվել է ն փոփոխվել է՝ որոշվել է ««Ուոթերլոկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայցն ընդդեմ «Ապարան ջուր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ ֆիրմային անվանման, ինչպես նան ֆիրմային անվանման մեջ ապրանքային նշանին նույնական կամ շփոթելու աստիճան նման անուն կամ տարր օգտագործելն արգելելու ն որպես հետնանք ֆիրմային անվանման գրանցման գործողությունը դադարեցնելու պահանջների մասին, մերժել»:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Գոհար Գնորգյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կազմակերպությունը (ներկայացուցիչ Հայկուհի Սեդրակյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Ապրանքային եշանների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածը, Մտավոր սեփականության իրավունքների" առնտրիե »առեչվող հայեցակետերի մասինե համաձայնագրի (1Ջ/ՔՏ) 16-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1168-րդ ն 169-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ ու 379-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ընկերությունն ի սկզբանե իր հայցապահանջը ներկայացրել է երկու ինքնուրույն հիմքերով, որոնցից երկրորդը վերաբերում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1168-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված իմպերատիվ պահանջին՝ ֆիրմային անվանումն օգտագործել միայն այնպես, ինչպես այն գրանցված է՝ պայմանով, որ սպառողի կողմից այն չընկալվի որպես ապրանքային նշան: Ինքը հայցադիմումով այս հիմքը ներկայացրել է որպես առանձին ն ինքնուրույն հիմք՝ Դատարանին մանրամասն ներկայացնելով իր փաստարկներն ու դրանք հիմնավորող ապացույցները: Սակայն ո'չ Դատարանի, ո'չ Վերաքննիչ դատարանի կողմից այս հիմքին պատշաճ անդրադարձ չի կատարվել, չի քննարկվել դրա կիրառելիության հարցը, այն դիտարկվել է մեկ ամբողջության մեջ մյուս հիմքերի հետ: Մինչդեռ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1168-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված արգելքի համար որնէ նշանակություն չունի` արդյո՞ք ֆիրմային անվանումը որնէ ապրանքային նշանի նման է, թե ոչ, արդյո՞ք նման կիրառությունը որնէ ապրանքային նշանի իրավատիրոջ իրավունքները ոտնահարում է, թե՝ ոչ: Հոդվածի
Յ
կիրառելիության համար անհրաժեշտ է հիմնավորել երկու հանգամանք՝ ֆիրմային անվանման իրավատերն այն օգտագործում է, ն այդ օգտագործումը սպառողի կողմից ընկալվում է որպես ապրանքային նշան, ինչն ինքը կատարել է: Գործում առկա են մի շարք ապացույցներ, որոնք ցույց են տալիս նման ընկալումը ն իր կողմից շշալցվող ջրերի՝ այլ ջրերից տարբերակումը հենց նրա ֆիրմային անվանմամբ ու ոչ թե ապրանքային նշանով տարբերակելու փաստը: Նշված ապացույցները նե փաստարկներն ստորադաս դատարանների կողմից պատշաճ գնահատականի չեն արժանացել, ինչն ուղղակիորեն ազդել է սույն գործի ելքի վրա:
Վերաքննիչ դատարանն անդրադարձել է վերաքննիչ բողոքի հիմքին Ա հիմնավորումներին, այն դեպքում, երբ վերաքննիչ բողոք բերած անձը տվյալ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը չի հայտնե Դատարանում գործի քննության ժամանակ՝ զրկված չլինելով այդ հնարավորությունից: Նշվածը վերաբերում է Կազմակերպության վերաքննիչ բողոքում նշված բոլոր փաստարկներին: Արդյունքում Վերաքննիչ դատարանի որոշումը հանգեցրել է գործի սխալ լուծմանը:
Բացի այդ, Դատարանում ինքը ներկայացրել է մի շարք ապացույցներ Կազմակերպության կողմից իր ֆիրմային անվանումը որպես ապրանքային նշան օգտագործելու վերաբերյալ, որոնց հետազոտման արդյունքում Դատարանը չի հաստատել կամ հերքել որնէ փաստ, որը պարտավոր էր կատարել, իսկ Վերաքննիչ դատարանն առհասարակ չի անդրադարձել նշված հանգամանքին, թեն Դատարանի հետազոտած ապացույցների հիման վրա հնարավոր էր նման փաստ հաստատել:
Վերաքննիչ դատարանը, դուրս գալով բողոքի շրջանակներից ն կիրառելով «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 10-րդ ու 53-րդ հոդվածները, հանգե է եզրակացության, որ հայի բավարարման դեպքում Կազմակերպություն զրկվելու է պետության կողմից ճանաչված, գրանցված ն պաշտպանության տակ առնված ապրանքային նշանը գրանցված պատկերով օգտագործելու հնարավորությունից, ինչն ուղղակիորեն հակասություն է առաջացնում վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի սկզբունքի հետ: Նման եզրահանգման գալով՝ Վերաքննիչ դատարանն առհասարակ չի պատճառաբանել, թե ինչու քննարկման առարկա չի դարձնում իր դիրքորոշմանը հակադրվող ն նման մոտեցման կիրառումը բացառող՝ իր կողմից վկայակոչված իրավակարգավորումներն ու միջազգային իրավական ակտերը, չի քննարկել նշված ակտերով ապրանքային նշանի իրավատիրոջ իրավունքների «բացառիկության» եզրույթի կիրառելիության հարցը` քաղաքացիաիրավական վեճի լուծումը բացառապես գտնելով «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի կարգավորման դաշտում:
Վերաքննիչ դատարանի կողմից տրված իրավական գնահատականները չեն բխում Դատարանում հետազոտված, գործում առկա ապացույցներից ն հանգամանքներից, անտեսում են մի շարք հաստատված հանգամանքներ ու ապացույցներ: Վերաքննիչ դատարանի կողմից նման լիազորության իրացումը չի բխում նան արդարադատության արդյունավետության շահից, քանի որ վեճի նկատմամբ կիրառելով մինչ այդ քննության առարկա չդարձված իրավական ինստիտուտներ ու սեփական նախաձեռնությամբ փոփոխելով վեճի նկատմամբ կիրառելի իրավահարաբերությունների բնույթն ու իրավանորմերը՝ Վերաքննիչ դատարանն
4
իրականացրել է Դատարանի գործառույթ զրկելով իր դատական ակտն ըստ էության բողոքարկելու արդար դատաքննության իրավունքից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.06.2021 թվականի որոշումը Ա օրինական ուժ տալ Դատարանի 19.11.2020 թվականի վճռին:
2.1 Կազմակերպության վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վճռաբեկ բողոքն անհիմն է ն ենթակա է մերժման հետնյալ պատճառաբանությամբ:
Ընկերությունը պահանջել է դադարեցնել պատասխանողի ֆիրմային անվանման գրանցման գործողությունն այն հիմքով, որ պատասխանողը որպես ապրանքային նշան օգտագործում է իր ֆիրմային անվանումը, այսինքն՝ այն նշում է իր ապրանքների պիտակներին, որի իրավունքը պատասխանողը չունի: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իր ֆիրմային անվանումը գրանցված է որպես ապրանքային նշան, ակնհայտ է, որ Ընկերությունը սույն գործով ներկայացված հայցով ուղղակիորեն վիճարկել է իր ապրանքային նշանի օգտագործման իրավաչափությունը:
Դատարանը նս իր ֆիրմային անվանման օգտագործումը դիտարկել է բացառապես այն տեսանկյունից, որ ֆիրմային անվանումը նշված է իր արտադրանքի պիտակի վրա, Դատարանի վերլուծությունները հիմնված են եղել բացառապես այն փաստի վրա, որ «ԱՊԱՐԱՆ ՋՈՒՐ ՍՊԸ» արտահայտությունն արտահայտիչ կերպով երնում է իր արտադրանքի պիտակների վրա, այսինքն՝ օգտագործված է որպես ապրանքային նշան ն վճռում պարզման հենց առաջին հանգամանքը նշել է իր ֆիրմային անվանումը որպես ապրանքային նշան օգտագործած լինելը պարզելու հարցը: Այսինքն՝ Դատարանը նս իր ֆիրմային անվանումը որպես ապրանքային նշան է դիտարկել Ա այն որպես ապրանքային նշան է համեմատել Ընկերության ապրանքային նշանի հետ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
3 Ընկերությունը 03.04.2000 թվականից զբաղվում է բնական աղբյուրի ջրի շշալցման գործունեությամբ ն հայտնի է իր «ԱՊԱՐԱՆ» ապրանքանիշով: Ընկերությունը նշված ապրանքանիշն օգտագործում է դեռնս 2001 թվականից, իսկ «ՃՔՃԹՃԱ» ապրանքային նշանը գրանցվել է 2011 թվականին, օրենքով սահմանված կարգով (թիվ ԻՐ61, ԻԹ17637, ԻՐ17339, ԻՐ6680) (հատոր 1-ին, գ.թ. 18-23).
2) 13.06.2019 թվականին Ի» 61 «ՃՔՃԹճՃի» ապրանքային նշանն Էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության կողմից գրանցվել է որպես հանրահայտ ապրանքային նշան, որով օրենքով սահմանված կարգով ճանաչվել է նան այս ապրանքային նշանի 01.01.2015 թվականից հանրահայտ լինելու փաստը (հատոր 1-ին, գթ. 15).
3) Ընկերության կողմից «Ճքոոճո» ապրանքային նշանը 30.10.2012 թվականին օրենքով սահմանված կարգով գրանցվել է նան Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ինչպես նան 26.03.2015 թվականից ապրանքային նշանի նկատմամբ միջազգային գրանցման ընթացակարգով պահպանություն է տրամադրվել Ռուսաստանի Դաշնության տարածքում (հատոր 1-ին, գ.թ. 24-28).
5
4) 12.03.2019 թվականին պետական գրանցում է ստացել «ԱՊԱՐԱՆ ՋՈՒՐ» ֆիրմային անվանումով սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (հատոր 1-ին, գթ. 104,105).
5 Էկոնոմիկայի նախարարութան Մտավոր սեփականության գործակալության էլեկտրոնային տվյալների համակարգում առկա տվյալների համաձայն՝ «ԱՊԱՐԱՆ ՋՈՒՐ ՍՊԸ
ՇՇԱԼՑՎԱԾ Է ՋՐԵՐԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԱՊԱՐԱՆՈՒՄ ԳԱԶԱՎՈՐՎԱԾ 19Լ. ՃԵՃՔՃԱ ՇՒՐ/ ՏԱՇԷ
1828» նշանը գրանցվել է 11.12.2019 թվականին, իրավատերն է «Ապարան Ջուր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, բացի «ԱՂԲՅՈԻՐ» ն «ԱՊԱՐԱՆ ՋՈՒՐ» ՍՊԸ գրառումներից մնացած բոլոր բառային տարրերն ու թվերն ինքնուրույն պահպանության օբյեկտներ չեն, ապրանքային նշանը պահպանվում է սպիտակ, մուգ կապույտ, կարմիր ն բաց մոխրագույն գունային համակցութամբ (հատոր 1-ին, գ.թ. 27,28).
6) Էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության էլեկտրոնային տվյալների համակարգում առկա տվյալների համաձայն՝ «ԱՂԲՅՈՒՐ ԱՊԱՐԱՆ ՋՈՒՐ ՍՊԸ» նշանը գրանցվել է 11.12.2019 թվականին, իրավատերն է «Ապարան Ջուր» ՍՊԸ-ն, բացի «ԱՂԲՅՈԻՐ» ն «ԱՊԱՐԱՆ ՋՈՒՐ» ՍՊԸ գրառումներից մնացած բոլոր բառային տարրերն ու թվերն ինքնուրուն պահպանության օբյեկտներ չեն, ապրանքային նշանը պահպանվում է սպիտակ, մուգ կապույտ, կարմիր ն բաց մոխրագույն գունային համակցութամբ (հատոր 1-ին, գ.թ. 29,30):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սուն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար իխախտման առկայությամբ, որը հերքվում է ստոր ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակում Վճռաբեկ դատարանը եախկիեում արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում անհրաժեշր է համարում անդրադառնալ ֆիրմային անվանման պետական գրանցման իրավաչափության կանխավարկածին:
Սահմանադրության 60-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` մտավոր սեփականությունը պաշտպանվում է օրենքով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 58-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ (...): Իրավաբանական անձը, որի ֆիրմային անվանումը գրանցված է օրենքով սահմանված կարգով, ունի դրա օգտագործման բացառիկ իրավունք:
Ֆիրմային անվանումների գրանցման ու օգտագործման կարգը սահմանվում է օրենքով ն այլ իրավական ակտերով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1168-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ֆիրմային անվանման օգտագործում է համարվում իրավաբանական անձի կողմից այդ անվանման ներքո իրավունքներ նն ապարտավորություներ ձեռք բերելը 60ապպրանքներ արտադրելը, ծառայություններ մատուցելը ն ֆինանսական գործառնություններ կատարելը:
6
Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ֆիրմային անվանումն օգտագործվում է միայն այնպես, ինչպես այն գրանցված է, պայմանով, որ սպառողի կողմից այն չընկալվի որպես ապրանքային նշան:
Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ ֆիրմային անվանումը կամ դրա տարբերակող անունը կարող է օգտագործվել տվյալ իրավաբանական անձի ապրանքների ն (կամ) ծառայությունների անհատականացման նպատակով միայն այն դեպքում, եթե տվյալ ապրանքի (կամ) ծառայությունների համար դա օրենքով սահմանված կարգով գրանցվել է որպես ապրանքային նշան կամ ներառվել լն պահպանություն է ստացել որպես այդպիսի ապրանքային նշանի տարրը:
Նույն հոդվածի 11-րդ կետի համաձայն՝ ֆիրմային անվանումը համարվում է ապրանքային նշանին շփոթելու աստիճան նման, եթե նրա տարբերակող անունը համընկնում կամ շփոթելու աստիճան նման է ապրանքային նշանին կամ նրա մաս կազմող բառային կամ ձայնային տարրին:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դիմողմն իրավաբանական անձի պետական գրանցման համար գործակալություն է ներկայացնում «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների Ա անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերը:
«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ն անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1ին մասի 1ին կետի համաձայն՝ իրավաբանական անձանց պետական գրանցման գրանցամատյանում գրառվում են հետնյալ տեղեկությունները՝ իրավաբանական անձի անվանումը:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ իրավաբանական անձի ֆիրմային անվանումը մտավոր սեփականության օբյեկտ է, որն իր բնույթով ն ֆունկցիոնալ նպատակներով իրավաբանական անձի բացառիկ իրավունքներից է, ինչն իրենից ենթադրում է, որ բացի իրավատիրոջից ոչ ոք չունի այն օգտագործելու ո՛չ հնարավորություն, ո՛չ իրավունք: Այս իրավունքը գտնվում է Սահմանադրության ն ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի պաշտպանության ներքո:
Իրավաբանական անձը՝ որպես քաղաքացիական շրջանառության սուբյեկտ, հանդես է գալիս իր ֆիրմային անվանման ներքո, ուստի նրա բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով ֆիրմային անվանման մեջ օգտագործվում են անհատականացման ն գործունեության մասին տեղեկատվությունն Օ ապահովող տարբերակի: ու տվյալ իրավաբանական անձին հատուկ միջոցներ:
Ֆիրմային անվանումն իրավունքի սուբյեկտի անհատականացման այն միջոցն է, որը հնարավորություն է տալիս կոնկրետ սուբյեկտին տարբերակել ,առնտրային հարաբերություններում մասնակցող այլ սուբյեկտներից, ապահովել ն կարգավորել նրա հարաբերություններն իրավունքի այլ սուբյեկտների հետ: Բոլոր դեպքերում ֆիրմային անվանումը` Օ`պետք է տարբերվի Հայաստանի Հանրապետությունում գործող այլ իրավաբանական անձանց ֆիրմային անվանումներից, գրանցված ն գործող ապրանքային կամ սպասարկման նշաններից, այն չի կարող նան շփոթելու աստիճան նման լինել դրանց:
7
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ օրենսդիրը սահմանել է, որ իրավաբանական անձի ֆիրմային անվանման իրավական պահպանությունը տրամադրվում է օրենքով սահմանված կարգով իրավասու սուբյեկտի՝ պետական ռեգիստրի կողմից դրա պետական գրանցման հիման վրա: Այսինքն՝ իրավաբանական անձի ֆիրմային անվանման նկատմամբ բացառիկ իրավունքը ծագում է իրավաբանական անձի պետական գրանցման օրվանից կամ գրանցված իրավաբանական անձի ֆիրմային անվանման փոփոխության մասին իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում գրառում կատարելու օրվանից: Նման կերպով օրենսդիրը ֆիրմային անվանման իրավական պահպանությունը, որը ներառում է ինչպես այլ անձի կողմից դրա ապօրինի օգտագործումն արգելելը, այնպես էլ՝ դրա նկատմամբ բացառիկ իրավունք ունեցող իրավատեր հանդիսացող իրավաբանական անձի կողմից առանց որնէ մեկի կողմից անհարկի միջամտության տիրապետելը ն օգտագործելը, կապել է օրենքով սահմանված կարգով պետական լիազոր մարմնի կողմից պետական գրանցման հետ՝ դրանով այդ բացառիկ իրավունքի պահպանությունը վերցնելով պետության կողմից օրենքի ուժով պահպանության տակ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1171-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ապրանքային ն սպասարկման նշանը (այսուհետ՝ ապրանքային նշան) այն նիշն է, որն օգտագործվում է մեկ անձի ապրանքները ն (կամ) ծառայություններն այ անձի ապրանքներից ն (կամ) ծառայություններից տարբերելու համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1172-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ապրանքային նշանի իրավատերը բացառիկ իրավունք ունի տիրապետելու, օգտագործելու ն տնօրինելու ապրանքային նշանը, ինչպես նան այլ անձանց թույլատրելու կամ արգելելու դրա օգտագործումը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1171-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ (...) Ապրանքային նշանների իրավական պահպանության հետ կապված ն նույն պարագրաֆով չկարգավորված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
Մինչն 12.08.2023 թվականը գործած խմբագրությամբ «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1ին կետի համաձայն՝ նույն օրենքի շրջանակներում պետական լիազոր մարմնի հիմնական գործառույթներն են ապրանքային նշանների գրանցման հայտերի ընդունումը ն քննարկումը, դրանց փորձաքննության անցկացումը, ապրանքային նշանների պետական գրանցումը, պետության անունից գրանցման վկայագրերի հանձնումը:
«Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1ին մասի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրվում է նույն օրենքով սահմանված կարգով դրա պետական գրանցման հիման վրա:
Միննույն ժամանակ Վճռաբեկ դատարանը համակարգային վերլուծության ենթարկելով նան ապրանքային նշանին վերաբերող իրավական կարգավորումները, փաստում է, որ ապրանքային նշանն այն պայմանանշանն է, որը ծառայում է որնէ արտադրողի, ծառայություն մատուցողի Ա այլ նմանատիպ գործունեություն իրականացնող սուբյեկտի քաղաքացիական շրջանառության մեջ տարբերակելու համար:
8
Մտավոր սեփականության այս օբյեկտը նույնպես հանդիսանում է բացառիկ իրավունք: Միաժամանակ օրենքով սահմանված է, որ ապրանքային նշանի իրավատերը բացառիկ իրավունք ունի արգելելու երրորդ անձանց առանց իր թույլտվության առնտրային գործունեության ընթացքում օգտագործելու ցանկացած նիշ, որը նույնական կամ նման է ապրանքային նշանին, որը գրանցված է այլ ապրանքների ն (կամ) ծառայությունների համար, եթե վերջինս Հայաստանի Հանրապետությունում ունի բարի համբավ, ու այդ նիշի օգտագործումն անհիմն առավելությունների կհանգեցնի կամ վնաս կհասցնի ապրանքային նշանի տարբերակիչ բնույթին կամ բարի համբավին: Օրենսդիրը գտել է նան, որ, ի թիվս այլոց Սուծո ձիճ), խախտում է համարվում, եթե՝ նիշն օգտագործվում է ֆիրմային անվանման մեջ, ն այդ նիշի ու գրանցված ապրանքային նշանի նմանության պատճառով ֆիրմային անվանման օգտագործումը հանրությանը շփոթության մեջ է գցում այն ապրանքների ն (կամ) ծառայությունների հարցում, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը:
Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ֆիրմային անվանումը ն ապրանքային նշանը ենթակա են պետական լիազոր մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով պետական գրանցման: Այսպես.
«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով նե ուղված է անձանց համար իրավունքներ ն պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:
ՀՀ վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով Սահմանադրությամբ ամրագրված օրինականության սկզբունքը, արձանագրել է, որ վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի սկզբունքը նշանակում է, որ բոլոր դեպքերում վարչական ակտը համարվում է իրավաչափ, եթե այն օրենքով սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել: Հետնաբար քննվող գործի շրջանակներում որնէ վարչական ակտի իրավաչափության վիճարկման պահանջի բացակայության պայմաններում դատարանն իրավասու չէ անդրադառնալ այդ հարցին, գնահատական տալ չվիճարկվող վարչական ակտի իրավաչափությանը, ինչպես նան դրա՝ իրավական հետնանքներ առաջացնելու հնարավորությանը: Այլ կերպ՝ դատարանը պարտավոր է ձեռնպահ մնալ քննվող գործի շրջանակներում չվիճարկվող վարչական ակտի իրավաչափության կամ դրա՝ իրավական հետնանքներ առաջացնելու հնարավորության վերաբերյալ գնահատականներ տալուց (տե՛ս Երնանի քաղաքապետարանն ընդդեմ Հրաչյա Քարամյանի թիվ ՎԴ/2068/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2009 թվականի որոշումը):
Վերոգրյալից հետնում է, որ ապրանքային նշանների պետական գրանցման իրականացման գործառույթը վերապահված է բացառապես պետական լիազոր մարմնին՝ Էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակին (այսուհետ՝ Գրասենյակ): Պետական լիազոր մարմնի կողմից ապրանքային նշանի պետական գրանցում իրականացնելու պահից տվյալ նշանի նկատմամբ ծագում է այդ նշանի իրավատիրոջ իրավունքը, ն քանի դեռ ապրանքային նշանի գրանցման փաստը «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքի 21-րդ, 22-րդ կամ 23-րդ հոդվածներով սահմանված կարգով չի վիճարկվել
9
կամ իրավատերը չի հրաժարվել ապրանքային նշանի նկատմամբ իրավունքից, գործում է այդ ակտի իրավաչափության կանխավարկածը: Այս առումով Վճռաբեկ դատարանը հարկ է համարում վերահաստատել Կարեն Մնացականյանն ընդդեմ Սեդա Ներսիսյանի ն այլոց գործով արտահայտած դիրքորոշումն այն մասին, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է ելնել այն կանխավարկածից, որ վարչական մարմնի կողմից իրավունքի գրանցման վերաբերյալ ակտն ընդունվել է Սահմանադրությամբ ու օրենքներով սահմանված լիազորությունների շրջանակում: Դրա հետնանքով պետք է եզրակացնել, որ նշված ակտն իրավաչափ է, ն որնէ անձ, այդ թվում՝ պետական մարմին, չի կարող կասկածի տակ դնել այդ ակտի իրավաչափությունը (տե՛ս Կարեն Մեացականյանն ըեդդեմ Սեդա Ներսիսյանի ն այլոց թիվ ԱՎԴԼ0098/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.04.2011 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ Ընկերությունը 03.04.2000 թվականից զբաղվում է բնական աղբյուրի ջրի շշալցման գործունեութամբ ն հայտնի է իր «ԱՊԱՐԱՆ» ապրանքանիշով: Հայցվորը նշված ապրանքանիշն օգտագործում է դեռնս 2001 թվականից, իսկ 2011 թվականին օրենքով սահմանված կարգով գրանցվել է «ՃՔՃՋՃՒ» ապրանքային նշանը (թիվ ԻՏ61, Ի517637, ԻԹ17339, Ի56680): 13.06.2019 թվականին Ի561 «ՃԵՃՋՃՈ» ապրանքային նշանը գրանցվել է որպես հանրահայտ ապրանքային նշան, որով օրենքով սահմանված կարգով՝ ճանաչվել է նան այս ապրանքային նշանի 01.01.2015 թվականից հանրահայտ լինելու փաստը: Ընկերության կողմից «ձՃքճոճո» ապրանքային նշանը 30.10.2012 թվականին օրենքով սահմանված կարգով գրանցվել է նան ԱՄՆ-ում, ինչպես նան 26.03.2015 թվականից ապրանքային նշանի նկատմամբ միջազգային գրանցման ընթացակարգով պահպանություն է տրամադրվել ՌԴ տարածքում: 12.03.2019 թվականին պետական գրանցում է ստացել «ԱՊԱՐԱՆ ՋՈՒՐ» ֆիրմային անվանումով սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:
Էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության էլեկտրոնային տվյալների համակարգում առկա տվյալների համաձայն՝ «ԱՊԱՐԱՆ ՋՈՒՐ ՍՊԸ ՇՇԱԼՑՎԱԾ Է ՋՐԵՐԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԱՊԱՐԱՆՈՒՄ ԳԱԶԱՎՈՐՎԱԾ 19Լ. ՃՔՃԹՃԻ ՇՒՐ/ ՏԱՇԷ 1828» նշանը գրանցվել է 11.12.2019 թվականին, իրավատերն է «Ապարան Ջուր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, բացի «ԱՂԲՅՈԻՐ» ն «ԱՊԱՐԱՆ ՋՈՒՐ» ՍՊԸ գրառումներից մնացած բոլոր բառային տարրերն ու թվերն ինքնուրույն պահպանության օբյեկտներ չեն, ապրանքային նշանը պահպանվում է սպիտակ, մուգ կապույտ, կարմիր ն բաց մոխրագույն գունային համակցութամբ:
Էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության էլեկտրոնային տվյալների համակարգում առկա տվյալների համաձայն ` «ԱՂԲՅՈՒՐ ԱՊԱՐԱՆ ՋՈՒՐ ՍՊԸ» նշանը գրանցվել է 11.12.2019 թվականին, իրավատերն է «Ապարան Ջուր» ՍՊԸ-ն, բացի «ԱՂԲՅՈՒՐ» ն «ԱՊԱՐԱՆ ՋՈՒՐ» ՍՊԸ գրառումներից մնացած բոլոր բառային տարրերը ն թվերն ինքնուրույն պահպանության օբյեկտներ չեն, ապրանքային նշանը պահպանվում է սպիտակ, մուգ կապույտ, կարմիր ու բաց մոխրագույն գունային համակցութամբ:
10
Դիմելով Դատարան՝ Ընկերությունը պահանջել է «ԱՊԱՐԱՆ ՋՈՒՐ» ՍՊԸ-ին արգելել օգտագործել «ԱՊԱՐԱՆ ՋՈՒՐ» ֆիրմային անվանումը, ֆիրմային անվանման մեջ օգտագործել «ՃՔՃՔՃԻ» ապրանքային նշանին նույնական կամ շփոթելու աստիճան նման անուն կամ տարր, ինչպես նան որպես հետնանք՝ դադարեցնել ֆիրմային անվանման գրանցման գործողությունը:
Դատարանը 19.11.2020 թվականի վճռով Ընկերության հայցը բավարարել է մասնակիորեն այն պատճառաբանությամբ, որ. «(..) «Ապարան Ջուր» ՍՊԸի կողմից իր ֆիրմային անվանումն ապրանքային նշանի մեջ օգտագործելու հանգամանքը կարող է ստեղծել իրադրություն, որը սպառողի մուր կառաջացնի շփոթություն:
Միաժամանակ դատարանը փաստում է նան, որ երկու ընկերություններն էլ արտադրում են միննույն ապրանքատեսակը, ինչն ավելի մեծ է դարձնում հավանականությունը շփոթության:
Դատարանը հիմնավոր է համարում Հայցվորի ներկայացված պատճառաբանություններն այդ մասով, առ այն, որ բառային (տառային) ֆիրմային անվանումները ն ապրանքային նշանները, որպես կանոն, դասվում են այն եշանների շարքիե, որոնք ընկալվում են միաժամանակ տեսողական, իմաստային ն ձայնային եղանակով: Այսիեքն' բառային ապրանքային եշանն առկա է ն. իրականացնում է իր առջն դրված գործառույթները' անկախ դրա հավելումեերից, հետնաբար երկու եշանները պետք է գնահատվեն ինքեուրույնաբար' առանց հաշվի առնելու դրանց ներկայացման եղանակը, իսկ համեմատության առարկա պետք է դառեա միայն համապատասխան եշաեը' առաեց հաշվի առնելու այդ եշանի գեղագրությունը: Ֆիրմային անվանման ն ապրանքային եշանի համեմատության ընթացքում նախ ն առաջ պեմրք է հաշվի առնվի տարբերակիչ եշանակություն ունեցող տարրը' անկախ լրացուցիչ ն զուտ սիմվոլիկ տարրերի առկայությունից, իսկ ֆիրմային անվանման կամ ապրանքային եշանում տարբերակիչ եշանակություն ունեցող փարրի կրկեման դեպքում կարելի է եզրակացնել, որ այն ունի շփոթելու աստիճան նմանություն: Տվյալ դեպքում Հայցվոր «ՈՒՈԹԵՐԼՈԿ» ՍՊԸ-ի կողմից ավելի վաղ գրանցված ն օրենքով սահմանված կարգով հանրահայտ ճանաչված թիվ 61 «ՃՔ484ի» ապրանքային նշանը, ինչպես նան ի617637, ԻԹ17339, ԻԲԹ6680 պատկերային ապրանքային նշաններում հիմեական ընկալման «4ՔՃթԹ4ի» տարրը, թե՛' ձայնային, թե՛' իմաստային առումով նույնանում է Պատասխանող «ԱՊԱՐԱՆ ՋՈՒՐ» ֆիրմային անվանման հիմեական տարբերակիչ եշանակություն ունեցող «ԱՊԱՐԱՆ» պտարրին՝ առաջացնելով շփոթության աստիճանի եմանություն»:
Վերոգրյալի հիման վրա Դատարանը վճռել է. «Պատասխանող «ԱՊԱՐԱՆ ՋՈՒՐ» ՍՊԸ-ին արգելել օգտագործել «Ապարան ջուր» ֆիրմային անվանումը, ինչպես նան ֆիրմային անվանման մեջ օգտագործել «4Ք4Թ4ի» ապրանքային եշանին նույնական կամ շփոթելու աստիճան եման անուն կամ տարր: Մնացած մասով' որպես հետնանք' դադարեցնել ֆիրմային անվանման գրանցման գործողությունը, պահանջը մերժել»:
Վերաքննիչ դատարանը 25.06.2021 թվականի որոշմամբ արձանագրել է, որ. «(..) հայցվորը ներկայացրել է միայն ֆիրմային անվանման օգտագործումն արգելելու պահանջ, սակայն նույն «Ապարան Ջուր» նշանը գրանցված է թե որպես պատասխանողի ֆիրմային անվանում, թե' որպես պատասխանողի ապրանքային եշանի պահպանվող տարր: Այսինքե' պատասխանողի ֆիրմային անվանումն արտացոլված է նան գրանցված ապրանքային նշանում: Ընդ որում, հատկապես կարնոր է այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանի կողմից սույն որոշումը կայացնելու պահին ապրանքային եշանը գրանցելու վերաբերյալ
11
վարչական ակտը շարունակում է գործել:
Այսինքե' նման պայմաններում հայցի բավարարման դեպքում պատասխանողը զրկվելու է պետության կողմից ճանաչված, գրանցված ն պաշտպանության տակ առեված ապրանքային նշանն գրանցված պատկերով օգտագործելու հնարավորությունից, ինչն ուղղակիորեն հակասություն է առաջացեում վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի սկզբունքի հետ:
Այսիեքե՝ «Ապարան Ջուր» ֆիրմային անվանումն ապրանքային եշանի մեջ արտացոլելու արգելքը հանգեցնելու է որպես ապրանքային եշան գրանցված «Ապարան Ջուր» նշանն օգտագործելու հնարավորության սահմանափակման: Այլ կերպ ասած' ֆիրմային անվանումը ն ապրանքային նշանը միաձուլված են ն ֆիրմային անվանումն օգտագործելու արգելք սահմանելը ինքնաբերաբար հանգեցնելու է գրանցված ապրանքային եշանի' գրանցված պատկերով օգտագործման արգելքի: (...)
(.-.) Գործի նյութերում առկա չէ որնէ ապացույց առ այն, որ վարչական ակտը, որի հիման վրա տրվել է այն ապրանքային նշանն օգտագործելու իրավունք, որում արտացոլված է ֆիրմային անվանումը, վերացվել է»:
Վերոշարադրյալ պատճառաբանությունների ուժով Վերաքննիչ դատարանը Կազմակերպության վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն՝ Դատարանի 19.11.2020 թվականի վճիռը բեկանել է ն փոփոխել է որոշել է. ««Ուոթերլոկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայցն ընդդեմ «Ապարան ջուր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ֆիրմային անվանման, ինչպես նեան ֆիրմային անվանման մեջ ապրանքային եշանին նույնական կամ շփոթելու աստիճան նման անուն կամ տարր օգտագործելն արգելելու ն որպես հետնանք ֆիրմային անվանման գրանցման գործողությունը դադարեցնելու պահանջների մասին, մերժել»:
Տվյալ դեպքում, ինչպես իրավացիորեն նշել է Վերաքննիչ դատարանը, հայցվոր Ընկերությունը ներկայացրել է միայն ֆիրմային անվանման օգտագործումն արգելելու մասին պահանջ՝ չնայած այն բանի, որ «Ապարան Ջուր» նշանը գրանցված է ինչպես որպես պատասխանող «ԱՊԱՐԱՆ ՋՈՒՐ» ՍՊԸ-ի ֆիրմային անվանում, այնպես էլ հանդիսանում է վերջինիս «ԱՊԱՐԱՆ ՋՈՒՐ ՍՊԸ ՇՇԱԼՑՎԱԾ Է ՋՐԵՐԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԱՊԱՐԱՆՈՒՄ ԳԱԶԱՎՈՐՎԱԾ 19Լ ՃՔՃԹՃԱ ՇԼԼ/ ՏԱՎՇԷ 1828» ապրանքային նշանի պահպանվող տարը:
Հիմք ընդունելով վերը շարադրված իրավական նորմերը ն դիրքորոշումները, անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության կողմից «ԱՊԱՐԱՆ ՋՈՒՐ» ՍՊԸ-ի ֆիրմային անվանման, ինչպես նան ֆիրմային անվանման մեջ ապրանքային նշանին նույնական կամ շփոթելու աստիճան նման անուն կամ տարր օգտագործելն արգելելու պահանջի ներկայացումն իրենից ենթադրում է վարչական ակտի վիճարկում, քանի որ դրանց նկատմամբ բացառիկ իրավունքը ծագում է պետական լիազոր մարմնի կողմից համապատասխան վարչական ակտ ընդունելով: Հետնաբար, առաջնորդվելով վերը շարադրված ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ձնավորված կայուն նախադեպային իրավունքով ն վարչական ակտի իրավաչափության կանխավարկածով, հարկ է փաստել, որ ֆիրմային անվանման, ինչպես նան ֆիրմային անվանման մեջ ապրանքային նշանին նույնական կամ շփոթելու աստիճան նման անուն կամ տարր օգտագործելն արգելելու պահանջը չի կարող բավարարվել, քանի դեռ չի հիմնավորվել,
12
որ պատասխանող Կազմակերպությանը «ԱՊԱՐԱՆ ՋՈՒՐ» ֆիրմային անվանումն օգտագործելու իրավունք վերապահող վարչական ակտը վերացվել է:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Դատարանի կողմից Ընկերության հայցի բավարաման ն ֆիրմային անվանման, ինչպես նան ֆիրմային անվանման մեջ ապրանքային նշանին նույնական կամ շփոթելու աստիճան նման անվան կամ տարրի օգտագործման արգելքն ինքնին կբացառի վարչական ակտի հիման վրա գրանցված ֆիրմային անվանման օգտագործումը, ինչն էլ իր հերթին կիմաստազրկի օրենքով սահմանված կարգով տրված վարչական ակտի կիրառումը:
Վերոգրյալ ։ պատճառաբանություններով հիմեավորվւմ են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:
Ամփոփելով վերոգրյալ՝ իրավական ն փաստական վերլուծությունները Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի 25.06.2021 թվականի որոշումը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող եզրափակիչ դատական ակտ: Հետնաբար՝ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վճռաբեկ բողոքը մերժելու ն ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու լիազորությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը Ա վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու ն բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են նույն գլխի |ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ) կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման, իսկ Ընկերության կողմից վճռաբեկ բողոքի համար նախապես վճարվել է պետական տուրքի գումար՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական այլ ծախսերի վերաբերյալ պահանջ ներկայացված չլինելու պատճառաբանությամբ այդ ծախսերի հարցը պետք է համարել լուծված:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
13
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.06.2021 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ սույն որոշման պատճառաբանություններով:
2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող ` Գ ՀԱԿՈԲՅԱՆ
Զեկուցող . ՍԵԴՐԱԿՅԱՆ
ԶՈ Ը Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 17 դեկտեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ԱՐԱԴ/0922/02/20
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
