Խլղաթյան
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նան՝ Առաջին ատյանի դատարան) 2021 թվականի հունիսի 10-ի որոշմամբ 2 ՀՇ ոստիկանության պետի առաջին տեղակալի միջնորդությունը՝ Ռ.Խլղաթյանի նկատմամբ «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու մասին, բավարավել է: 2. Վերոնշյալ որոշման դեմ Ռ.Խլղաթյանի պաշտպաններ Ա.Սարդարյանի ն Գ.Պապոյանի կողմից բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այ
Ամբողջ Տեքստ
48/10.06.2021
Մ: Է
ՏԱՏ Աու
2 ՏՂ
ԱՏՆ
ԻՏՀՈՋ
ՏԱՏՀ 22
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Նախագահող դատավոր՝ Ա.Բեկթաշյան
ՀԸ վճռաբե`։ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն
հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նան՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ
2023 թվականի սեպտեմբերի 15-ին քաղաք Երնանում
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 8-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նան՝ Առաջին ատյանի դատարան) 2021 թվականի հունիսի 10-ի որոշմամբ
2
ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի միջնորդությունը՝ Ռ.Խլղաթյանի նկատմամբ «հեռախոսային խոսակցությունների վերահսկում»
օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու մասին, բավարավել է:
2. Վերոնշյալ որոշման դեմ Ռ.Խլղաթյանի պաշտպաններ Ա.Սարդարյանի ն Գ.Պապոյանի կողմից բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նան՝ Վերաքննիչ դատարան) 2021 թվականի հուլիսի 8-ի որոշմամբ բողոքը բավարարել է մասնակի, բեկանել Առաջին ատյանի դատարանի 2021 թվականի հունիսի 10-ի որոշումը մերժելով ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի միջնորդությունը:
3. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ ԱԴավթյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի նոյեմբերի 10-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
2023 թվականի հունվարի 16-ին գործը բաշխվել (հանձնվել) է ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմին:
Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 6-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
4. Վճռաբեկ բողոք բերած ՀՀ գլխավոր դատախազը գտել է, որ Վերաքննիչ դատարանի 2021 թվականի հուլիսի 8-ի որոշումն օրինական ն հիմնավորված չէ, Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որն ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա:
4... Մասնավորապես՝ բողոքաբերի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը, նշելով, որ իր տրամադրության ներքո գտնված նյութերում բացակայում է «հեռախոսային խոսակցություննեի վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման ' Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքները քննվում են մինչն 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
3
իրականացման անհրաժեշտությունը հիմնավորող նյութերը, հանգել է սխալ հետնության, քանի որ հենց դատական ակտում վկայակոչված ն Վերաքննիչ դատարանի տրամադրության տակ գտնված՝ ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Կ.Շակոբյանի՝ «Օպերատիվ աղբյուրից ստացված տեղեկատվության մասին» 2021 թվականի հունիսի 10-ի տեղեկանքով հիմնավորվում է վերոգրյալ օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման անհրաժեշտությունը:
4.2. Բողոքաբերը փաստարկել է նան, որ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը Վերաքննիչ դատարանին իր պատրաստակամությունն է հայտնել դատարանի կողմից անհրաժեշտություն տեսնելու ն նման պահանջ ներկայացվելու դեպքում ներկայացնել փաստաթղթեր վերոգրյալ օպերատիվ տեղեկատվությունը այլ
օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ստուգելու, սակայն արդյունքի չհասնելու վերաբերյալ, մինչդեռ Վերաքննիչ դատարանը, այդ կապակցությամբ ոստիկանության ներկայացուցին որնէ հարցադրում չկատարելով, այդ փաստաթղթերը ոստիկանության ներկայացուցչից չպահանջելով, հեռացել է խորհրդակցական սենյակ ն արդյունքում վիճարկվող դատական ակտում արձանագրել, թե իբը հետաքննության մարմնից պահանջել է ներկայացնել միջնորդությունը հիմնավորող նյութեր, սակայն այդպիսիք չեն ներկայացվել:
43. Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ վիճարկվող դատական ակտում Վերաքննիչ դատարանը օպերատիվ-հետախուզական միջոցառումների ն քննչական գործողությունների իրականացման փաստական հիմքերի ապացուցողական շեմը նույնացրել է՝ անտեսելով օպերատիվ-հետախուզական գործունեության առանձնահատուկ բնույթը: Բողոքաբերի համոզմամբ՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ն քննչական գործողությունների իրականացման փաստական հիմքերի ապացուցողական շեմերը չեն կարող նույնացվել՝ առաջին հերթին հաշվի առնելով օպերատիվ-հետախուզական գործունեության առանձնահատուկ բնույթը: Օպերատիվ տեղեկությունները կարող են ստացվել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հաստիքային գաղտնի աշխատակիցներից ն այդ մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող
4
անձանցից, որոնք չեն կարող բացահայտվել: Բացի այդ, ՀՀ օրենսդրությունը մինչ քրեական գործի հարուցումը հետաքննության մարմինների կողմից օպերատիվ- հետախուզական գործունեություն իրականացնելու ն արդեն հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքում դատական վերահսկողության առարկա հանդիսացող քննչական գործողություններ կատարելու համար սահմանել է անձի սահմանադրական իրավունքների սահմանափակման տարբեր երաշխիքներ, իրենց առջն դրված խնդիրներով պայմանավորված՝ այդպիսի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ն քննչական գործողություններ իրականացնելու անհրաժեշտությունը հիմնավորող տարբեր չափանիշներ, մինչդեռ վիճարկվող դատական ակտով Վերաքննիչ դատարանը փորձ է կատարել դրանք գնահատել նույն հարթության մեջ:
4.4. Բողոքաբերը նշել է նան, որ Վերաքննիչ դատարանը, (նախագահող նույն դատավորը) այ գործերով «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու մասին միջնորդությունը առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից բավարարելու մասին որոշումների դեմ պաշտպանների կողմից ներկայացված բողոքները մերժելով, հետաքննության մարմնի կողմից ներկայացված նույնաբնույթ քաղվածքը բավարար է գնահատել հիմնավորված համարելու այդպիսի օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու հիմքեի ն անհրաժեշտության վերաբերյալ՝ արձանագրելով, որ «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ- հետախուզական միջոցառում իրականացնելը հանդիսացել է ծայրահեղ միջոց, որի դեպքում միայն հնարավոր կլիներ ձեռք բերել պահանջվող ապացույցները:
5. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2021 թվականի հուլիսի 8-ի որոշումը` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հունիսի 10-ի որոշումը:
Վճոաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
6. Առաջին ատյանի դատարանը 2021 թվականի հունիսի 10ի որոշմամբ արձանագրել է հետնյալը. (...) (Ելնելով մասնավոր ն հանրային շահերի անհրաժեշտ
5
հավասարակշոման անհրաժեշտությունից ն նկատի ունենալով, որ այլ եղանակով անհրաժեշտ վաեղեկատվության ձեռքբերումն անհնարին է, ն ՈւԽլղաթյանի նկատմամի «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» միջոցառման անցկացմամբ կարող են արացվել երկու ն ավելի անձի գումար տալու կամ հարկադրելու միջոցով ընտրությունների ժամանակ թեկնածուներից կամ կուսաւկցություններից (կուսակցությունների դաշինքներից) որեէ մեկի օգտին քվեարկելու վերաբերյալ հիշյալ տեղեկատվությունը հիմնավորող վվյալներ, որոնց օգտագործումը կնպաստի ՀՀ քրեական օրենսգիքի 35-142.2րդ հոդվածի 4-րդ մասի Չրդ կետով նախատեսված ենթադրյալ ժանրը հանցագործության կանխմանը, դատարունր գտնում է, որ միջնորդությունը հիմնավոր է ն ենթական է բավարարման (-.»2
7. Վերաքննիչ դատարանը 2021 թվականի հուլիսի 8-ի-ի որոշմամբ արձանագրել է հետնյալը. «(...) Սույն գործի նյութերի ուասմնասիրությունից հետնում է, որ հետաքննության մարմնի կողմից միջնորդություն է հարուցվել Առաջին ատյանի դատարան 6 «Հեռախոսային խոսակցություների վերահսկում» օպերատիվ- հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն արանալու մասին: Առաջին ավյանի դատարանին են ներկայացվել այղ օպերատիվ-հետաւլխուզական միջոցառման իրականացման անհրաժեշտությունը հիմնավորող նյութերը, որոնք Առաջին ափյանի դատարանը միջնորդությունը բավարարելուց հետո վերադարձրել է հետաքննության մարմնին:
Առաջին ատյանի դատարանի որոշման վերաքննիչ բողոքարկման արդյունքում Առաջին ավփյանի դատարանի կողմից Վերաքննիչ դատարան ուղարկված նյութերում: բացակայում են «Հեռախոսային խոսակցությունների վերահակում» օպերատիվ- հետախուզական միջոցառման իրականացման անհրաժեշտությունը հիմնաւվորող նյութերը (Առաջին ատյանի դատարանից արացված նյութերում առկա. են հետեյալ փաստաթղթերը հետաքննության մարմնի ուղեկցական գրությունը, հետաքննության մարմնի որոշումի` «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ- հետախուզական միջոցառում անցկացնելու թույլատվություն 6 արանալու շ Տե՛ս գործի նյութեր, թերթեր 5-6:
6
միջնորդություն հարուցելու մասին, տեղեկանք՝ օպերատիվ աղբյուրից արացված տեղեկատվության մասին ն Առաջին ատյեունի դատարանի որոշումը):
Վերաքննիչ դատարանը հետաքննության ն նախաքննական մարմիներից, ինչպե նան Օ-դատախազից պահանջել Լէ ներկայացնել «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հեարախուզական 6 միջոցառմուն իրականացման անհրաժեշտությունը հիմնավորող նյութերը, որոնք ներկայացված են եղել Առաջին ազյանի դատարանին, սակայն Վերաքննիչ դատարան որնիցն նյութ չի ներկայացվել:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանին չեն ներկայացվել «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ- հետախուզական միջոցառման իրականացման անհրաժեշտությունը հիմնաւվորող նյութեր, ինչը հիմք է այդ օպերատիվ-հեվաւխուզական միջոցառում իրականացնելու թույլվվություն տալու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու ն հետաքննության մարմնի միջնորդությունը մերժելու համար:
Ինչ վերաբերում է ՀՀ ռարիկանության Արմավիրի մարզային վարչության պետի կողմից ներկայացրած օպերատիվ տեղեկանքին, ապա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ միայն օպերատիվ տեղեկանքը չի կարող հիմք հանդիսանալ անձի սահմանադրական ն կոնվենցիոն իրավունքը սահմանափակելու համար: Ընդ որում՝ ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԵՇԴ/0073/07/15 քրեական գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի որոշմամի արտահայտել է հեւրնյալ իրավական դիրքորոշումը` «(...) հետնում է, որ արորադաս դատարանները որպես խուզարկություն կատալրելու թույլվվություն վաալու հիմք են դիտարկել միայն Շենգավիթի բաժնից արացված վերոնշյալ գրությունը՝ առանց գնահատման ենթարկելու դրանում առկա տվյալները: Այսպես, արորադաս դափարաւններն անտեսել են հանգամանքներն առ այն, որ օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում, դասվում է այն օպերատիվ- հետախուզական միջոցառումների շարքին, ոյոնք ընգրկված չեն նախնական դատական վերահսկողության օբյեկտների շրջանակում, դրու արդյունքն ամրագրված է միայն փաարաթղթային ձնով, աղբյուրը բաւցահայվվաւծ չէ: Գործի նյութերում աոկա չեն այլ հանգամանքներ, որոնք հնարավորություն կտան գնահատել այդ տվյալը,
7
ինչպես նան բացակայում են այլ տվյալներ, որոնց հեվւ հաւմակցությամի քննարկվող օպերատիվ տվյալը կարող էր հիմք հանդիսանալ խուզարկություն կատարելու թույլտվությու, տալու համար: Նման պայմաններում միայն վկայակոչված օպերատիվ տվյալի հիման վրա խուզարկություն կատարելու թույլտվություն տալր բովանդակազիկել է քննարկվող քննչական գործողության նկատմամբ դատական վերահսկողության էությունը, այն դարձել է ձնական, իսկ անձի՝ բնակարանի անձեռնմխելիության իրավունքը` վերացական ն պատրանքային, ինչն անթույլավտելի Լ (...»՝:
Վճոաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եգրահանգումը.
8. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավոր է արդյո՞ք Վերաքննիչ դատարանի հետնությունն այն մասին, որ Ռ.Խլղաթյանի նկատմամբ «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումն իրավաչափ չէ:
9. ՇԸ Սահմանադրության 33-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների ն հաղորդակցության այլ ձների ազատության ն գաղտնիության իրավունք:
2 Հաղորդակցության ազատություն ն գաղտնիությույ, կարող են սահմանափակվել միայն օրենքով՝ պերական անվտանգության, երկրի տնփեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման Օկամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության ն բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների ն ազատությունների պաշտպաւնության նպատակով:
Յ Հաղորդակցության գաղտնիություն, կարող է սահմանափակվել միայն դատարանի որոշմամի, բացառությամբ երբ դա անհրաժեշտ է պետական անվտանգության պաշտպանության համար ն պայմանավորված է
հաղորդակցվողների՝ օրենքով սահմանված առանձնահատուկ կարգավիճակով»:
3 Տե՛ս գործի նյութեր, թերթեր 42-43:
8
«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նան՝ Կոնվենցիա) 8-րդ հոդվածի համաձայն` «մ. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարաւնի ն նամակագրության նկատմամը հարգանքի իրավունք
2. Չի թայլատրվում պետական մարմինների միջամվությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երը դա նախատեսված է օրենքով ն անհրաժետ Լ ժողովրդավարական հասարակությունւմ ի շառ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի փետեսական բարեկեցության, ինչպես նան անկարգություննեի կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այ անձանց իրավունքների ն ազատությունների պաշտպանության նպատակով»:
«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` «Օպերատիվ-հետախուզական գործունեությունը մարդու ն քաղաքացու իրավունքներն ու ազավաւթյունները, պերական ու հասարակական անվտանգությունը հակաիրավական ուրնձգություններից պաշտպանելու նպատակով օրենքով նախաւտեսված օպերատիվ-հերախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից օպերատիվ-հերախուզական միջոցառումների անցկացումն է»:
«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի համաձայն` «Հեռախոսային խոսակցությունների վերահսկումը հատուկ ն այլ փեխնիկական միջոցների օգտաւգործմամը իրականացվող խոսակցությունների, այդ թվում ինտերնետային հեռախոսային խոսակցությունների ն էլեկտրոնային հաղորդումների գաղտնի վերահսկումն է (...)»:
Նույն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն «/ԲԵնրքին դիտում, նամակագրության, փտատրային, հեռագրական ն այլ հաղորդումների վերահսկում, հեռախոսային խոսակցությունների վերահսկու, ֆինանսական տվյալների մատչելիության ապահովում ն ֆինանսական գործարքների գաղտնի վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառումները կարելի է անցկացնել միայն այն դեպքերում, երբ անձր, ում նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կասկածվում է ծանրը ն առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, ն եթե կան
9
հիմնավոր ապացույցներ, որ այ եղանակով օպերատիվ-հետրախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից սույն օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշվ տեղեկավվության ձեռքբերումն անհնարին է»:
1998 թվականի հուլիսի Լին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նան՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 284-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Հարցի քննարկման արդյունքներով դատարանը որոշում է կայացնում օպերատիվհետախուզական միջոցառումն իրականացնելոր թույլվվություն տալու կամ միջնորդությունը մերժելու մասին նշելով բավարարման կամ մերժման հիմքերը: Համապատասխան նյութերը դատարանը վերադարձնում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնին»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն՝ «Քննչական գործողություներ ե օպերատիվ-հարախուզական միջոցառումներ կատարելու, ինչպես նան դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին դատական որոշումների բողոքարկումը ն արուգումը, բացառությամը սույն օրենսգրքի 289Լին հոդվածով նախատեսված դեպքերի, կատարվում են այն օրենսգրքի 287 ն 288 հոդվածներով նախատեսված կանոններով»:
ՀԸ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 6րդ մասի համաձայն՝ «Այն դեպքում, երբ նիստին ներկայացված չեն կալանքը որպես խափանման միջոց ընտրելու ինչպես նան կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու օրինականությունը ն հիմնավորվածությունը հաստատող նյութեր, դատարունը որոշում է կայացնում տվյալ խավաւնման միջոցը վերացնելու նե անձին կալանքից ազատելու մասին»:
9... ՀՀ Սահմանադրական դատարանը 2020 թվականի ապրիլի 28-ի թիվ ՍԴՈ- 1526 որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 284-րդ հոդվածի 6րդ մասով նախատեսված իրավակարգավորումը, համաձայն որի՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու թույլտվություն տալու մասին որոշում կայացնելուց հետո առաջին ատյանի դատարանը համապատասխան միջոցաման իրականացման անհրաժեշտությունը հիմնավորող նյութերը վերադարձնում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող
10
մարմնին, չի կարող կողմերն ն Վերաքննիչ դատարանին այդ նյութերը չտրամադրելու հիմք հանդիսանալ, ն վերոնշյալ դրույթը պետք է ընկալվի ն մեկնաբանվի բացառապես այն իմաստով, որ չխաթարվի Սահմանադրության 61-րդ հոդվածի 1ին մասով ն 63-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդյունավետ դատական պաշտպանության ն արդար դատաքննության իրավունքների բուն էությունը: ՀԸ Մահմանադրական դատարանը գտել է, որ շահագրգիռ անձանց համար իրավական պաշտպանության այդպիսի միջոցները հասանելի են միայն միջնորդության քննարկման արդյունքներով կայացված որոշման դատական բողոքարկման շրջանակներում, իսկ այդպիսի բողոքարկումն իրացնելի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287-288-րդ հոդվածների նորմերով նախատեսված կարգով, հետնաբար՝ նան առկա են երաշխիքներ Սահմանադրության 61-րդ հոդվածի Լին մասի ն 63»րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակության համատեքստում:
Մասնավորապես.
1) բողոքն ստանալով՝ վերաքննիչ դատարանն անհապաղ պահանջում է միջոցառման իրականացման անհրաժեշտությունը հիմնավորող նյութերը ն առաջին ատյանի դատարանի որոշումը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ հոդվածի 3-րդ մաս),
2) միջոցառման իրականացման օրինականությունը ն հիմնավորվածությունը դատարանն ստուգում է դրանք հաստատող նյութերն ստանալու օրվանից՝ երեք օրվա ընթացքում (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 2-րդ մաս),
Յ) առաջն ատյան դատարանի որոշման օրինականությունը ն
հիմնավորվածությունը վերաքննիչ դատարանն ստուգում է դռնփակ դատական նիստում` կողմերի մասնակցությամբ` պարզաբանելով նրանց իրավունքները ն պարտականությունները (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ ն 4-րդ մասեր),
4) )3դատական ստուգման արդյունքում վերաքննի. դատարանը որոշում է կայացնում բողոքը բավարարելու կամ մերժելու մասին (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 5-րդ մաս),
1
5) այն դեպքում, երբ նիստին ներկայացված չեն միջոցառման իրականացման օրինականությունը ն հիմնավորվածությունը հաստատող նյութեր, վերաքննիչ դատարանը որոշում է կայացնում տվյալ միջոցառումը վերացնելու մասին (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 6-րդ մաս):
9.2. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իր նախադեպային որոշումներում բազմիցս նշել է, որ «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ որոշումը պետք է լինի պատճառաբանված ն հիմնված լինի ներպետական օրենսդրությամբ նախատեսված կոնկրետ իրավական նորմերի վրա» Բացի այդ, ցանկացած շահագրգիռ անձ պետք է «արդյունավետ» հնարավորություն ունենա այդ որոշումը դատական կարգով բողոքարկելու քանի որ հեռախոսային գաղտնալսումները հանդիսանում են որպես անձի՝ Կոնվենցիայով նախատեսված նամակագրությունը հարգելու իրավունքի նկատմամբ լուրջ սահմանափակում:
93. Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով օպերատիվ-հետախուզական
միջոցառումների կոնկրետ տեսակն ընտրելիս անձի իրավունքների նկատմամբ իրականացվող միջամտության բնույթի Գոռ Սարգսյանի վերաբերյալ գործով արձանագրել է, որ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում հարկավոր է հաշվի առնել նան մարդու իրավունքների ն ազատությունների պաշտպանության վերաբերյալ` պետութան կողմից ՀՀ Սահմանադրությամբ նե Կոնվենցիայով ստանձնած պոզիտվ ն նեգատիվ պարտավորությունները՝ մշտապես պահպանելով հանրային շահի ն անհատի շահերի միջե անհրաժեշտ հավասարակշռություն: (Մասնավորապես, օպերատիվ- հետախուզական գործունեության բնույթից ելնելով իրավասու մարմիններն առաջադրված խնդիրները լուծելու նպատակով, համապատասխան միջոցառման տեսակն ընտրելի Օն այն իրականացնելիս, անձի իրավունքների նկատմամբ 4 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի 2020 թվականի ապրիլի 28-ի թիվ ՍԴՈ-1526 որոշումը: 5 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` ԱՄՄ/Օ չ. ԻԹՂԿՇԻ գործով 1990 թվականի ապրիլի 24-ի վճիռը, գանգատ թիվ 11105/84, ԵՏՆՏՆՈՄ ւ. ԻՏ4ԽՇՔ գործով 1990 թվականի ապրիլի 24-ի վճիռը, գանգատ թիվ 11801/85, ՇԱՂԹԼԵՏ ԽՐՂԹՇԵՆՎԻԱ ս. ԲԹ/ՎՇՔ գործով 2008 թվականի մայիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 30392/03:
12
իրականացվող միջամտության դեպքում համաչափության սկզբունքին համահունչ պետք է ապահովեն նան արդար դատաքննության, անձնական ն ընտանեկան կյանքը հարգելու ն այ հիմնարար իրավունքների ու ազատությունների համարժեք պաշտպանությունը: Բացի այդ ներպետական օրենսդրությունը նույնպես որոշ խումբ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման համար նախատեսելով լրացուցիչ չափանիշներ՝ սահմանափակել է դրանք ընտրելու իրավակիրառողի հայեցողության լուսանցքը:
Հաշվի առնելով որ այդ գործողություններ իրականացմամբ լուրջ միջամտություն է տեղի ունենում անձի անձնական ն ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքին՝ օրենսդիրն ամրագրել է, որ այն կարող է իրականացվել բացառապես երբ՝
ա) անձը, ում նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կասկածվում է ծանը ն առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, ն
բ) եթե կան հիմնավոր ապացույցներ, որ այլ եղանակով օպերատիվ- հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է:
Ընդ որում՝ Վճռաբեկ դատարանը ընդգծել է, որ վերջին չափանիշի ամրագրմամբ օրենսդիրն մո6- ճնռ սահմանել է, որ նշված միջոցառումը կարող է իրականացվել միայն որպես ծայրահեղ (վերջին) միջոց (1651 755071), երբ այլընտրանքային եղանակով անհնարին է առաջադրված խնդիրնեի լուծման Օ`համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումը: Այսինքն` նշված միջոցառումը ոչ միայն պետք է իրականացվի դրա բնույթին ն նպատակային նշանակությանը համապատասխան, այլ նան այն դեպքում, երբ բացակայում են անձի իրավունքների ն ազատությունների ոլորտ նվազ միջամտության եղանակով նույն տեղեկությունների ձեռքբերման այլ միջոցներ, այդ թվում քրեական գործով վարույթի շրջանակում քրեական
3
դատավարության օրենսգրքով կոնկրետ տեղեկությունների ձեռքբերման համար նախատեսված միջոցներըձ:
10. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից հետնում է, որ՝
- Առաջին ատյանի դատարանը, թույլատրելով Ռ.Խլղաթյանի նկատմամբ «հեռախոսային խոսակցություննեի վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը, արձանագրել է, որ մասնավոր ն հանրային շահերի անհրաժեշտ հավասարակշոման անհրաժեշտությունից ելնելով ն նկատի ունենալով, որ այլ եղանակով անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է՝ միջնորդությունը պետք է համարել հիմնավոր՛:
- Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին դատարանի որոշումը ն մերժելով հետաքննության մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը, արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանին չեն ներկայացվել «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման անհրաժեշտությունը հիմնավորող նյութեր: Ինչ վերաբերում է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի կողմից ներկայացրած օպերատիվ տեղեկանքին, ապա Վերաքննի, դատարանը գտել է, որ միայն օպերատիվ տեղեկանքը չի կարող հիմք հանդիսանալ անձի սահմանադրական ն կոնվենցիոն իրավունքը սահմանափակելու համար::
1. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 9-9.3-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների ն արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննի, ։6»դատարանի այն դատողությունը, որ Ռ.Խլղաթյանի նկատմամբ «հեռախոսային խոսակցություննեի վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումն իրավաչափ չէ, հիմնավոր է: Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ միայն օպերատիվ աղբյուրից ստացված 6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գոռ Սարգսյանի վերաբերյալ թիվ ԵԿԴ/0229/01/16 գործով 2019 թվականի ապրիլի 1Լի որոշման 17.2-րդ կետը:
7 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:
Ց Տես սույն որոշման 7-րդ կետը:
14
տեղեկատվության մասին տեղեկանքը բավարար չէ հիմնավորված համարելու Ռ.Խլղաթյանի նկատմամբ «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու անհրաժեշտությունը, միաժամանակ Վերաքննիչ դատարան չեն ներկայացվել այլ փաստական տվյալներ, որոնց հետ համակցությամբ հնարավոր կլիներ գնահատել վերոնշյալ տեղեկանքի հավաստիությունը: Այ կերպ, միան օպերատիվ աղբյուրից ստացված տեղեկատվության մասին տեղեկանքն ինքնին բավարար չէ հաղթահարված համարելու այն նվազագույն շեմը, որն անհրաժեշտ է անձի սահմանադրական ն կոնվենցիոնալ իրավունքի սահմանափակման ն դրա նկատմամբ միջամտություն իրականացնելու համար:
12. Անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկին, որ Վերաքննիչ դատարանը ոստիկանության ներկայացուցչից չի պահանջել ձեռք բերված օպերատիվ տվյալները այլ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ստուգելու, սակայն արդյունքի չհասնելու վերաբերյալ փաստաթղթերը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ գործի նյութերում առկա են տվյալներ, որ Վերաքննիչ դատարանը խնդրել է «հեռախոսային խոսակցություննեի վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու միջնորդություն հարուցած հետաքննության մարմնին ներկայացնել սույն գործով առկա բոլոր նյութերը՝ թղթային տարբերակով, սակայն Վերաքննիչ դատարանին այդպես էլ չեն ներկայացվել Ռ.Խլղաթյանի նկատմամբ «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու անհրաժեշտությունը հիմնավորող նյութերը:
Հաշվի առնելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը նման պարագայում փաստացի զրկվել է Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշման օրինականությունը ն հիմնավորվածությունը ստուգելու հնարավորությունից, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 6-րդ մասի իրավակարգավորման ն ՀՀ Սահմանադրական դատարանի 2020 թվականի ապրիլի 28ի թիվ ՄԴՈՎ:26 որոշման մեջ տեղ գտած իրավական 5 Տե՛ս գործի նյութեր, թերթեր 26 ն 30:
15
դիրքորոշումների լույսի ներքո հիմք է ներկայացված միջնորդությունը մերժելու համար:
3. Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում բողոքաբերի այն փաստարկին, որ վիճարկվող դատական ակտում Վերաքննիչ դատարանը օպերատիվ-հետախուզական միջոցառումների ն քննչական գործողությունների իրականացման փաստական հիմքերի ապացուցողական շեմը նույնացրել է՝ անտեսելով օպերատիվ-հետախուզական գործունեության առանձնահատուկ բնույթը: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ մինչն նախնական քննության սկսվելը անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերման համար օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի գործիքակազմը սահմանափակ է՝ ի համեմատ այն իրավիճակների, երբ արդեն իրականացվում է հետաքննություն կամ նախաքննություն քանի որ դրանց իրականացման ընթացքում գործով անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերման համար ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված է ավելի լայն գործիքակազմ: Բացի այդ, մինչեւ հետաքննությոն կամ նախաքննություն իրականացնելը դատարանի թույլտվությամբ կատարվող օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացվում են սակավ տեղեկատվության առկայության պայմաններում, որոնց։ Օ:Օ6նպատան է ծան ն առանձնապես ծանը հանցագործությունների հայտնաբերումը, բացահայտումը ն կանխումը, հանցագործություն, Օ։Ցնախապատրաստող, կատարող կամ կատարած անձանց հայտնաբերումը:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի այն դատողությունը, որ Ռ.Խլղաթյանի նկատմամբ «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացումը թույլատրելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումն իրավաչափ չէ, հիմնավոր է:
14. Ամփոփելով վերոշարադրյալը՝` Վճռաբեկ դատարանն եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ չի տվել դատական այնպիսի սխալ` դատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է գործի ելքի վրա: Ուստի վճռաբեկ բողոքը
16
պետք է մերժել, իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 8-ի որոշումը` թողնել օրինական ուժի մեջ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 36Լ1րդ, 403- 406-րդ, 415.1-րդ, 418.Լ-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 8-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:
՞Նախագահող՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Դատավորներ՝ Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 10 հունիսի, 2021 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
