Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՎԲ-05/12 ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՎԲ-05/12 ՄԱՍԻՆ

ՀՀ իրավական ակտերՎԲ-05/1215 հունիսի, 2018 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՎԲ-05/12 ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ Հ ԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԲ-05/12

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) նախագահությամբ` Հ. Ա սատրյանի մասնակցությամբ դատավորներ Լ. Թ ադևոսյանի ա. պ ողոս ՅԱՆԻ Ս. Օ հա նյանի

քարտուղարությամբ` Մ. Ավագյանի 2018 թվականի ապրիլի 15-ին ք. Երևանում դռնբաց դատական նիստում , քննության առնելով Ալիկ Ռուդիկի Մաթևոսյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի ` 2009 թվականի փետրվարի 25- ի , 2009 թվականի ապրիլի 30- ի և 2010 թվականի մարտի 26- ի որոշումների դեմ Ա . Մաթևոսյանի պաշտպան Հ . Բաղդասարյանի վճռաբեկ բողոքի հիման վրա նոր հանգամանքի հիմքով հարուցված վարույթով գործը ,

Պ Ա Ր Զ Ե Ց

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2006 թվականի ապրիլի 29- ին ՀՀ քրեական օրենսգրքի 104- րդ հոդվածի 1- ին մասով հարուցվել է թիվ 90501106 քրեական գործը ։ Նախաքննության մարմնի ` 2006 թվականի մայիսի 20- ի որոշմամբ Ալիկ Մաթևոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ , և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359- րդ հոդվածի 2- րդ մասով և 104- րդ հոդվածի 2- րդ մասի 10- րդ կետով ։ Նախաքննության մարմնի ` նույն օրվա մեկ այլ որոշմամբ Ա.Մաթևոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը ։ Նախաքննության մարմնի ` 2006 թվականի հոկտեմբերի 16- ի որոշմամբ Ա . Մաթևոսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է , և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359- րդ հոդվածի 2- րդ մասի 2- րդ կետով և 104- րդ հոդվածի 2- րդ մասի 7- րդ և 10- րդ կետերով ։ 2006 թվականի նոյեմբերի 14- ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարան ( այսուհետ ` նաև Առաջին ատյանի դատարան ) ։

2. Առաջին ատյանի դատարանի ` 2007 թվականի օգոստոսի 29- ի դատավճռով Ալիկ Ռուդիկի Մաթևոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 359- րդ հոդվածի 2- րդ մասի 2- րդ կետով և 104- րդ հոդվածի 1- ին մասով ։ ՀՀ քրեական օրենսգրքի 66- րդ հոդվածի հիման վրա նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Ա . Մաթևոսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում ` 9 ( ինը ) տարի 6 ( վեց ) ամիս ժամկետով ։ Նույն դատավճռով դատապարտվել են նաև Ռաֆիկ Արայիկի Հարությունյանը և Համլետ Երվանդի Ազիզյանը ։

3. Մեղադրողների , ամբաստանյալներ Ա . Մաթևոսյանի և Ռ . Հարությունյանի , վերջինիս պաշտպանի և տուժողի իրավահաջորդի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2007 թվականի դեկտեմբերի 3- ի դատավճռով Առաջին ատյանի դատարանի ` 2007 թվականի օգոստոսի 29- ի դատավճիռը թողել է անփոփոխ , իսկ վերաքննիչ բողոքները ` առանց բավարարման ։

4. 2008 թվականի հուլիսի 25- ին ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել է մեղադրողի բողոքը և , բեկանելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի ` 2007 թվականի դեկտեմբերի 3- ի դատավճիռը , գործն ուղղարկել է նույն դատարան ` այլ կազմով նոր քն ն ության ։ 5.

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ( այսուհետ ` նաև Վերաքննիչ դատարան ) 2008 թվականի նոյեմբերի 12- ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի ` 2007 թվականի օգոստոսի 29- ի դատավճիռը բեկանել և փոփոխել է , Ա . Մաթևոսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 359- րդ հոդվածի 2- րդ մասի 2- րդ կետով և 104- րդ հոդվածի 2- րդ մասի 10- րդ կետով ու պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով վերջինիս նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում ` 15 ( տասնհինգ ) տարի ժամկետով ։ 6.

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի ` 2009 թվականի փետրվարի 25- ի որոշմամբ Ա . Մաթևոսյանի պաշտպան Հ . Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է ։ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի ` 2009 թվականի ապրիլի 30- ի որոշմամբ Ա . Մաթևոսյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է ։ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի ` 2009 թվականի օգոստոսի 7- ի որոշմամբ Ա . Մաթևոսյանի և նրա պաշտպան Հ . Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության ։ Ա . Մաթևոսյանի պաշտպան Հ . Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի ` 2010 թվականի փետրվարի 26- ի որոշմամբ ընդունվել է վարույթ ։ Վճռաբեկ բողոքի քննության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը 2010 մարտի 26- ի որոշմամբ վճռաբեկ բողոքը մերժել է ` Վերաքննիչ դատարանի ` 2008 թվականի նոյեմբերի 12 - ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ ։

7. Ա . Մաթևոսյանի գանգատի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ( այսուհետ ` նաև Եվրոպական դատարան կամ Դատարան ) 2017 թվականի սեպտեմբերի 14- ին Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի գործով ( գանգատ թիվ 52316/09) վճիռ է կայացրել , որով ճանաչել է Ալիկ Մաթևոսյանի ` « Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին » եվրոպական կոնվենցիայի ( այսուհետ ` նաև Կոնվենցիա ) 3- րդ հոդվածով երաշխավորված իրավունքի խախտման փաստը ։

8. Որպես նոր հանգամանք վկայակոչելով Եվրոպական դատարանի ` 2017 թվականի սեպտեմբերի 14- ի ` Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը ` Ա . Մաթևոսյանի պաշտպան Հ . Բաղդասարյանը դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու վերաբերյալ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան ։ Վճռաբեկ դատարանի ` 2018 թվականի մարտի 30- ի որոշմամբ նոր հանգամանքի հիմքով հարուցվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի՝ 2009 թվականի փետրվարի 25- ի <SPAN style="LINE-HEIGHT:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
15 հունիսի, 2018 թ.
Գործի #:
ՎԲ-05/12
Դատարան:
ՀՀ իրավական ակտեր

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել