ՀԿԴ/0061/01/24
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1․ 2024 թվականի ապրիլի 5-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) է մուտքագրվել քրեական գործն ըստ մեղադրանքի՝ […]՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով՝ 16 դրվագ, […]՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով՝ 16 դրվագ, […]՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-441- րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով՝ 15 դրվագ, […]՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով՝ 9 դրվագ, […]՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-441-ր
Ամբողջ Տեքստ
ՀԿԴ/0061/01/24
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության
հակակոռուպցիոն դատարան,
Նախագահող դատավոր` Ս.Դադոյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,
Նախագահող դատավոր՝ Կ․Ամիրյան
2026 թվականի մայիսի 6-ին
քաղաք Երևանում
ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն
հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ՝
մասնակցությամբ դատավորներ`
Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ […]
[…] վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ
2
նաև՝ Վերաքննիչ դատարան) 2025 թվականի փետրվարի 27-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1․ 2024 թվականի ապրիլի 5-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) է մուտքագրվել քրեական գործն ըստ մեղադրանքի՝ […]՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով՝ 16 դրվագ, […]՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով՝ 16 դրվագ, […]՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-441- րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով՝ 15 դրվագ, […]՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով՝ 9 դրվագ, […]՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, […]՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով:
1.1 Առաջին ատյանի դատարանի 2024 թվականի ապրիլի 8-ի որոշմամբ թիվ ՀԿԴ/0061/01/24 քրեական գործն ստանձնվել է վարույթ և նշանակվել է նախնական դատալսումներ:
2. Առաջին ատյանի դատարանի 2025 թվականի հունվարի 15-ի որոշմամբ մեղադրյալ […] նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարաձգվել է 3 (երեք) ամսով՝ նույն ժամկետով սահմանափակելով մեղադրյալի՝ այլ անձանց հետ (բացառությամբ մերձավոր ազգականների) հաղորդակցվելու իրավունքը։
3. Մեղադրյալ […] պաշտպան Հ. Հարությունյանի հատուկ
վերանայման բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան)՝ 2025 թվականի փետրվարի 27-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանվել և կայացվել է դրան փոխարինող դատական ակտ:
3
3.1 Վերաքննիչ դատարանի որոշմամբ Մեղադրյալ […] նկատմամբ
որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոխվել և վերջինիս նկատմամբ որպես համակցված խափանման միջոցներ են կիրառվել տնային կալանքը՝ 3 (երեք) ամիս ժամկետով, գրավը՝ 2.500.000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով, և բացակայելու արգելքը։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գխավոր դատախազ Ա.Վարդապետյանը հատուկ վերանայման բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի 2025 թվականի ապրիլի 28-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոքաբերը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, մասնավորապես՝ խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 43-րդ և 116-119-րդ հոդվածներով նախատեսված իրավադրույթների պահանջները, ինչը հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով նախատեսված՝ վարույթի հանրայնության սկզբունքի խախտման, քանի որ չի ապահովվել հանրային և մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանությունը:
5.
1. Ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանն առավել մեղմ խափանման միջոց կիրառելով՝ մեղադրյալ […] օրինական վարքագիծն է ապահովելու հնարավորության վերաբերյալ հետևության հանգելիս, հաշվի չի առել և պատշաճ վերլուծության չի ենթարկել սույն գործում առկա մի շարք փաստական հանգամանքներ, այդ թվում այն, որ […] մեղսագրվում է բարձր հանրային վտանգավորություն ունեցող՝ հանրային ծառայության շահերի դեմ ուղղված 16 դրվագով ծանր` ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված հանցանքների կատարում, որոնց համար որպես պատիժ նախատեսված է բացառապես ազատազրկումը՝ չորսից ութ տարի ժամկետով, վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը, կանխատեսվող
4
պատժի խստությունը, որոնք արդեն իսկ բավարար են մեղադրյալի կողմից ազատության մեջ մնալու դեպքում իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դրված պարտականությունները չկատարելու և ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու բարձր հավանականությունը գնահատելու համար:
Բողոքաբերի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանն արձանագրելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայությունը, այնուամենայնիվ, սխալ եզրահանգման է եկել առ այն, որ այլընտրանքային խափանման միջոցներն ի զորու են ապահովել մեղադրյալի օրինական վարքագիծը։
5.
2. Բողոքաբերը նշել է, որ թեև Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ քրեական գործը գտնվում է նախնական դատալսումների փուլում և ապացույցները դեռևս չեն հետազոտվել, այնուամենայնիվ պատշաճ վերլուծության չի ենթարկել այն հանգամանքը, որ վարույթին ներգրավված, մասնավորապես՝ դատարանին հետազոտման համար մեղադրանքի կողմից ներկայացված վկաների մի մասը ՀՀ պետական եկամուտների կոմիտեում աշխատել են մեղադրյալ […] հետ, ըստ այդմ՝ ունեցել են աշխատանքային փոխհարաբերություններ վերջինիս հետ, ընդ որում՝ նրանցից որոշները մեղադրող բնույթի ցուցմունքներ են տվել մեղադրյալ […] դեմ, ինչը բարձրացնում է հավանականությունն առ այն, որ մեղադրյալը կալանքի տակ չգտնվելու պայմաններում չի կատարի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունները և կփորձի անօրինական ազդեցություն գործադրել վարույթին ներգրավված անձանց նկատմամբ:
5.
3. Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ տնային կալանքի կիրառման դեպքում ևս մեղադրյալն ազատության մեջ չի գտնվելու և չի կարող անօրինական ազդեցություն գործադրել վարույթով անցնող անձանց նկատմամբ, բողոքաբերը փաստել է, որ տնային կալանքի կիրառման սահմանափակումները, ի տարբերություն կալանքի, այն աստիճանի խիստ չեն, որ բացառեն մեղադրյալի կողմից վարույթին ներգրավված անձանց նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու ռիսկը։
5
5.
4. Բացի այդ, բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, հաշվի չի առել այն հանգամանքը, որ վերոնշյալ որոշումը կայացնելիս ստորադաս դատարանը հանդես է եկել որպես վարույթն իրականացնող մարմին, և Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտը հիմնված չէ ծանրակշիռ փաստական հանգամանքների վրա ու չունի պատճառաբանվածության առավել բարձր չափանիշ, ինչի արդյունքում վիճարկվող որոշումը կարող է իր բացասական ազդեցությունը թողնել Առաջին ատյանի դատարանում հիմնական քրեական գործի քննության բնականոն ընթացքի վրա և սահմանափակել վերջինի ներքին անկախությունը, քանի որ Առաջին ատյանի դատարանը, հանդիսանալով վարույթն իրականացնող մարմին, քրեական գործի փաստական հանգամանքների լույսի ներքո գնահատելով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի հիմքերը, գտել է, որ վարույթին ներգրավված անձանց նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու ռիսկն այն աստիճանի բարձր է, որ այլընտրանքային խափանման միջոցները չեն կարող չեզոքացնել այդ ռիսկերը, իսկ հակառակի մասին Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններն անհիմն են։
5.
5. Բողոքաբերի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ մեղադրյալ […] մեղսագրվող հանցանքների արդյունքում պետության օրինական շահերին պատճառված գույքային վնասի չափը կազմում է շուրջ 625.000.000 ՀՀ դրամ, ինչը ևս կարևոր ցուցիչ է մեղադրյալի կողմից ազատության մեջ մնալու դեպքում իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դրված պարտականությունները չկատարելու և ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու հավանականությունը գնահատելու համատեքստում։ Ըստ բողոքաբերի՝ որևէ կերպ փաստարկված և տրամաբանական չէ Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, թե 2.500.000 ՀՀ դրամ գրավը կարող է լինել առավել գործուն երաշխիք՝ տնային կալանքի և բացակայելու արգելքի հետ համակցված՝ մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու համար։
5.
6. Ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանը սույն դեպքում պատշաճ ուշադրության չի արժանացրել այն հանգամանքը, որ մեղադրյալ […] քրեական օրենքով արգելված արարքը կատարելիս եղել է պաշտոնատար անձ,
6
որպիսի հանգամանքը բարձրացնում է հավանականությունն առ այն, որ այլընտրանքային խափանման միջոցների պայմաններում վերջինս զբաղեցրած պաշտոնից բխող ազդեցությունն օգտագործելով կարող է դրսևորել ոչ իրավաչափ վարքագիծ և խոչընդոտել գործի քննությանը:
5.7 Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, թե սույն քրեական գործը դատարանի կողմից վարույթ ընդունելուց հետո մինչ օրս գտնվում է նախնական դատալսումների փուլում, բողոքաբերը նշել է, որ այդ փաստարկը չի կարող դրվել անձի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու հիմքում՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ […] նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու իրավաչափության պայմաններում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։
Այս համատեքստում բողոքաբերը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ մինչդատական վարույթի ավարտված լինելը, ինչպես նաև մեղադրյալի կալանքի տակ գտնվելու տևողությունն ինքնին չեն կարող առանցքային նշանակություն ունենալ գործի դատական քննության փուլում մեղադրյալի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու ռիսկերը գնահատելու հարցում։ Բողոքաբերի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը գործի դատական քննության փուլում մեղադրյալի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականությունը գնահատելիս հաշվի չի առել նաև դատաքննության ընթացքում կատարվելիք դատական գործողությունների ողջամտորեն սպասվելիք ծավալները և բնույթը, դրանց օբյեկտիվության վրա մեղադրյալի կողմից ազդեցություն գործելու հնարավորությունը։
5.
8. Բողոքաբերը նշել է նաև, որ մեղադրյալ […] անձը բնութագրող տվյալները չեն կարող բավարար լինել նրա նկատմամբ կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելու համար, և բացի այդ՝ […] որևէ կերպ զրկված չէ անազատության մեջ գտնվելու պայմաններում ստանալու անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում, այդ թվում նաև՝ քաղաքացիական բժշկական հաստատությունում։
5.
9. Ամփոփելով վերոգրյալը՝ բողոքաբերը փաստել է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ վերլուծության չի ենթարկել մեղադրյալին մեղսագրվող արարքների բնույթն
7
ու հանրային վտանգավորության աստիճանը, քրեական գործը նախնական դատալսումների փուլում գտնվելու և ապացույցները հետազոտված չլինելու, քրեական գործով դատակոչված անձանց կողմից նախաքննության ընթացքում մեղադրյալի դեմ մեղադրող բնույթի ցուցմունքներ տրված լինելու, վկաների՝ մեղադրյալի հետ աշխատանքային փոխհարաբերություններ ունենալու, մեղադրյալի՝ հանցանք կատարելու պահին պաշտոնատար անձ հանդիսանալու հանգամանքները, որոնք ողջամտորեն վկայում են մեղադրյալ […] օրինական վարքագծի
ապահովման տեսանկյունից կալանավորման այլընտրանքի բացակայության մասին։ 5.
10. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 27-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ մեղադրյալ […] կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելով 3 (երեք) ամիս ժամկետով: Հատուկ վերանայման բողոքի պատասխանի հիմքերը, հիմնավորումները․ 6.Մեղադրյալ […] պաշտպան Հ.Հարությունյանը հատուկ վերանայման վճռաբեկ բողոքի պատասխանում նշել է, որ դատախազի կողմից ներկայացված բողոքի փաստարկները իրավաչափ և հիմնավոր չեն։
6.
1. Ըստ բողոքի պատասխան ներկայացրած անձի՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ […] գործով ներգրավված անձանց չի ճանաչում, բացառությամբ իր գործընկերների, նրանց հետ որևէ առնչություն չի ունեցել և չի կարող ունենալ, ինչը հիմնավորվել է նաև քրեական վարույթի ընթացքում։ Պաշտպանը նշել է նաև, որ […] 2024 թվականի հունվար ամսից իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, որը պետք է համարվի որպես իրադրության փոփոխություն։
Ի թիվս վերոգրյալի՝ պաշտպանը նշել է, որ […]
[…]
[…]
[…]
8
Այսպիսով՝ պաշտպան Հ.Հարությունյանը խնդրել է անփոփոխ թողնել թիվ ՀԿԴ/0061/01/24 քրեական գործով ՀՀ հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հունվարի 15-ի որոշումը բեկանելու մասին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 27-ի որոշումը։
Հատուկ վերանայման վճռաբեկ բողոքի քննության համար էական
նշանակություն ունեցող փաստական հանգամանքները․
7. […] ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով՝ 16 դրվագով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(...) […].
[…]
հանդիսանալով պետական մարմնի անունից իրավունք,
պարտականություն և պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, ի թիվս այլնի, ունենալով […] […]
[…]
[…]
լիազորություն և տեղեկացված
լինելով, որ […]
[…]
նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, […]
[…]
[…]
օժանդակությամբ, իր իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով ի վնաս պետական շահերի` դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները և առանց բեռի ու բեռնային մասի
9
հսկողական գործառույթներ կատարելու, այն է՝ առանց համոզվելու, որ բեռն ամբողջությամբ համապատասխանում է այն քանակին և վիճակին, որի ժամանակ եղել է համապատասխան մաքսային ընթացակարգով ձևակերպվելիս, մաքսային մարմնի տեղեկատվական համակարգում և մաքսային հայտարարագրում կամ դրա պատճենի վրա համապատասխան նշումներ կատարելու միջոցով թույլատրել է […]
ապրանքների մեկնումը, որպիսի գործողությունների
կատարմամբ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել պետության օրինական շահերին։
(...)»:
*
[…]
8. Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի հունվարի 15-ի որոշման համաձայն՝ «(…) Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ […]
[…]
մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2- րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (16 դրվագ), որը պատասխանատվություն է սահմանում մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրենց իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելու կամ իրենց ծառայողական պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու կամ այնպիսի արարք կատարելու, որը չի բխում իրենց լիազորություններից կամ դուրս է իրենց լիազորությունների շրջանակից, որն առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին, որի համար օրենսդիրը պատիժ է նախատեսել բացառապես ազատազրկման ձևով, այն է` չորսից ութ տարի ժամկետով:
[…]
Քրեական գործի նյութերով, ընդհանուր առմամբ մատնանշվում է առերևույթ առնչությունը սույն որոշման 1.5.) կետում նկարագրված ենթադրյալ հանցագործություններին, ինչպես նաև հիմք է տալիս հիմնավոր կասկած ձևավորելու 1 Տե՛ս քրեական գործի հավելված, հատոր 1, թերթեր 13-14
առ այն, որ
[…]
ենթադրյալ հանցանքներին։
10
մեղսագրվող դեպքը համընկնում է նրան վերագրվող
[…]
Անդրադառնալով պաշտպան Հ. Հարությունյանի կողմից բարձրացված հարցերին, որոնք վերաբերում են
առնչությանը մեղսագրվող
հանցավոր արարքներին, Դատարանը հարկ է համարում նշել, որ քրեական գործի տվյալ փուլում անհնար
է
անդրադառնալ մեղադրանքի էությանը,
հիմնավորվածությանը, քանի որ սույն փուլը չի հետապնդում կատարված հանցագործության բոլոր հանգամանքները հետազոտելու և դրանց քրեաիրավական գանահատական տալու կամ տրված գնահատականը ստուգելու ու համապատասխան որոշում կայացնելու նպատակ: Այդ հարցերը կարող են քննարկման առարկա դառնալ միայն գործն ըստ էության քննելու և լուծելու ընթացքում, այսինքն` հանդիսանում են արդարադատության իրականացման արդյունքում լուծման ենթակա հարցեր: (...) Քրեական գործի սույն փուլում
[…]
առերևույթ առնչությունը
մեղսագրվող ենթադրյալ հանցագործություններին,
ընդհանուր առմամբ
մատնանշվում է քրեական գործի նյութերով և հնարավորություն է տալիս հիմնավոր […]
կասկած ձևավորելու առ այն, որ
նրան վերագրվող ենթադրյալ հանցանքին:
մեղսագրվող դեպքը համընկնում է
Այսպես․ Հակակոռուպցիոն դատարանը գտնում է, որ մեղադրյալն անձնական ազատությունից զրկվել է օրենքով սահմանված կարգով, քանի որ փաստական հանգամանքների բավարար ամբողջությամբ ու պատճառաբանված կերպով հաստատվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածով նախատեսված իրավաչափության համապատասխան պայմանները:
[…]
նկատմամբ խափանման միջոցի տեսակն ընտրելիս հաշվի են
առնվել նրա օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները, մասնավորապես՝ քրեական գործի նյութերի ուսումնասիրումից հնարավոր է հիմնավորված ենթադրություն անել, որ բարձր է հավանականությունն առ այն, որ մեղադրյալը մնալով ազատության մեջ, կարող է խոչընդոտել քրեական վարույթին։
Դատարանն արձանագրում է, пр խախտվել են հասարակական
հարաբերություններ և Դատարանը չի կարող հաշվի չառնել դրանց բնույթն ու
11
[…]
կարևորությունը, ինչպես նաև
վերագրվող արարքի ծանրության
աստիճանը, կատարման եղանակը, ակնկալվող պատժի հավանական ազդեցությունը վերջինիս վարքագծի վրա։
Նաև հատկանշական է, որ մեղադրյալի` հասարակությունում ունեցած դերի, կապերի և դատաքննության բնականոն ընթացքի վրա հնարավոր ազդեցության մեջև առկա է հանրավոր պատճառահետևանքային կապը, որը դատաքննության տվյալ փուլում չի նվազել, միաժամանակ, նվազման ռիսկն անհնար է գնահատել այն առումով, որ պաշտոնավարման դադարեցումից կամ կասեցումից կարճ ժամանակ անց վերացել է։
Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ Դատարանը փաստում է, որ դրանց համակցությունն էական նշանակություն ունի կալանավորումից զատ այլ խափանման միջոցների կիրառման նպատակահարմարությունն
NL
իրավաչափությունը
գնահատելու հարցում և գտնում է, որ այդ համակցությունը ողջամիտ և բավարար հիմք է տալիս արձանագրելու, որ կոնկրետ դեպքում կալանավորումից զատ որևէ այլ խափանման միջոց կամ դրանց համակցություն քննության այս հատվածում չի կարող ապահովել արդյունավետ իրավական ներգործություն՝ […] հավանական ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկը չեզոքացնելու համար:
Գործի քննության սույն փուլում, այն է` նախնական դատալսումներում, երբ Դատարանը չի անցել հիմնական դատալսումներին, չի հետազոտել որևէ ապացույց, այդ թվում` հարցաքննել վկաներին կամ մեղադրյալներին, որպիսի պայմաններում վերջիններիս վրա անօրինական ազդեցություն գործադրելու եղանակով Դատարանում գործի քննությանը […] կողմից խոչընդոտելու ռիսկը դեռևս բարձր է այն աստիճան, որ այլընտրանքային որևէ խափանման միջոց, այդ թվում՝ տնային կալանքը կամ այլընտրանքային խափանման միջոցների համակցված կիրառումը չի կարող լինել պիտանի միջոց ու փոխարինել կալանքին, այն է՝ չի կարող լինել արդյունավետ իրավական ներգործության միջոց, զսպելու ազատության մեջ [անընթեռնելի] [անընթեռնելի]Ӣ […] կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականությունը՝ չեզոքացնելով վերը նշված ոչ իրավաչափ հնարավոր վարքագծի դրսևորման ռիսկերը:
12
Միաժամանակ, Դատարանը հարկ է համարում նշել, որ կալանավորման հիմքերն ունեն կանխատեսական, մոտավոր բնույթ, քանի որ ենթադրում են ապագային վերաբերող իրադարձություններ։ Պարտադիր չէ, որ որևէ հանգամանք միանշանակ վկայի ապագայում մեղադրյալի ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման մասին, քանի որ այդպիսիք վերաբերում են ապագայում կատարվելիք գործողությունների հավանականությանը, իսկ այդ հավանականության վերաբերյալ գնահատականը ձևավորվում է գործով ձեռք բերված փաստական տվյալների համակողմանի ուսումնասիրման վրա:
Դատարանն արձանագրում է, որ տնային կալանքի կիրառման դեպքում չի կարող սահմանվել այնպիսի վարչական հսկողություն, ինչ կալանքի կիրառման դեպքում է, ուստի ևս մեկ անգամ Դատարանը փաստում է, որ տնային կալանքը նույնիսկ այլ խափանման միջոցների հետ համակցված չի կարող ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը դատաքննության փուլում։
Հաշվի առնելով վերոգրյալը` Հակակոռուպցիոն դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված պահանջների կատարումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է երկարաձգել մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքը՝ 3 (երեք) ամիս ժամկետով, ինչպես նաև վերը նկարագրվածի հաշվառմամբ Դատարանն անհրաժեշտ է համարում դեռևս նույն ժամկետով շարունակաբար սահմանափակելու մեղադրյալի՝ այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը՝ բացառությամբ մերձավոր ազգականների։
(...)»2:
9. Վերաքննիչ դատարանի 2025 թվականի փետրվարի 27-ի որոշման համաձայն՝ «(…) Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է հայտնում Դատարանի դատողություններին шп այն, որ սույն դեպքում առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքը:
2 Տե՛ս քրեական գործի հավելված, հատոր 1, թերթեր 120-141
13
Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում Դատարանի հետևությանն առ այն, որ «(...) կոնկրետ դեպքում կալանավորումից զատ որևէ այլ խափանման միջոց կամ դրանց համակցություն քննության այս հատվածում չի կարող ապահովել արդյունավետ իրավական ներգործություն՝
հավանական ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման
ռիսկը չեզոքացնելու համար (...)»:
[…]
(…) 6.2 Սույն դեպքում Դատարանը վիճարկվող որոշման հիմքում դրել է հետևյալ հանգամանքները․
1. մեղադրյալին վերագրվող արարքի բնույթ, վտանգավորության աստիճան, կատարման եղանակը, ակնկալվող պատժի հավանական ազդեցությունը վերջինիս վարքագծի վրա,
2. վարույթը գտնվում է նախնական դատալսումների փուլում,
3. տնային կալանքի կիրառման դեպքում չի կարող սահմանվել այնպիսի հսկողություն, ինչ կալանքի կիրառման դեպքում է:
են
6.2.1 Անդրադառնալով նախնական դատալսումների փուլում գտնվելու հանգամանքին` Վերաքննիչ դատարանի համար հատկանշական է այն, որ սույն դեպքում ողջամիտ
հատուկ ջանասիրության մասով Բողոքաբերի
դատողություննները, մասնավորապես, Վերաքննիչ դատարանն ընդգծում է, որ […] ձերբակալվել է 2024 թվականի փետրվարի 22-ին, իսկ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց է ընտրվել հաջորդ օրը՝ փետրվարի 23-ին։ Թիվ ՀԿԴ/0061/01/24 քրեական գործը փաստացի 2024 թվականի ապրիլի 8-ից գտնվում է դատարանի վարույթում, սակայն մինչ վիճարկվող որոշումը կայացնելու օրը` 2025 թվականի հունվարի 15-ը, այն գտնվում է նախնական դատալսումների փուլում։ Այլ կերպ ասած՝ **
մինչև վիճարկվող որոշման կայացումը կալանքի տակ է
գտնվում շուրջ 11 ամիս: Դատական վարույթում գտնվելու շուրջ 9 ամսվա ժամանակահատվածում կայացել են թվով 8 դատական նիստեր, որոնցից միայն 4-ում է հաջողվել անցկացնել որոշակի՝ այն է անձանց խափանման միջոցների հարցի քննարկում, մինչդեռ մեղադրյալ
կալանքի տակ է գտնվում հիմնական
դատալսումների փուլում գործով անցնող անձանց վրա անօրինական ազդեցություն չգործադրելու վարույթն իրականացնող մարմնի մտավախությունից ելնելով: Ամենևին […]
**
[…]
14
այդ՝ նախնական դատալսումների երկարատևության բեռը չդնելով ՀՀ հակակոռուպցիոն դատարանի վրա (հանրահայտ փաստ է, որ ամիսներ շարունակ մեղադրյալների ուղեկցում դատարաններ պատշաճ կերպով չեն իրականացվում, վարույթի մասնակիցների մեծաքանակ լինելու դեպքում հետագա նիստերը համաձայնեցնելու խնդիրներ է լինում և այլն), այնուամենայնիվ, Վերաքննիչ դատարանի համոզմամբ, նշվածը չի կարող դրվել նաև ամենախիստ խափանման միջոցի ներքո գտնվող մեղադրյալի վրա: Այլ կերպ ասած` քննության առարկա դեպքում գործ ունենք կալանքի անհիմն կրման շարունակականության հետ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման պայմաններում` դատական նիստերն, ըստ էության, տեղի չեն ունենում պետության մեղքով (անկախ այն հանգամանքից, թե ով պատշաճ կերպով չի իրականացնում իր պարտականությունները` դատարանը, թե կալանավորված անձանց պահելու կամ ուղեկցելու մարմինները), իսկ նման դեպքում անձին շարունակական և կայուն, երկարատև կալանքի տակ պահելը կարող է իր մեջ պարունակել պատժի տարրեր, ինչն անթույլատրելի է։
6.2.2 Բացի այդ, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալին վերագրվող հանցագործության բնույթը, վտանգավորության աստիճանը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, սպառնացող հնարավոր պատժի խստությունը, ի թիվս այլնի` նույնպես էական նշանակություն ունեն մեղադրյալի հետագա վարքագծի հավանականությունը կանխորոշելու հարցում և Վերաքննիչ դատարանը թեև գտնում է, որ նշյալները չեն կարող անտեսվել և պետք է էական նշանակություն ունենա խափանման միջոցի հարցը քննարկելիս, սակայն դա չի կարող դատավարական ցանկացած փուլում դիտարկվել որպես անբեկանելի հիմք՝ անձին կալանքի տակ պահելու կամ առավել մեղմ այլընտրանքային խափանման միջոցի չկիրառման համար: Այլ խոսքով` գործի քննության սույն փուլում միայն վերագրվող արարքի հանրային վտանգավորությունը և ծանրության աստիճանը չեն կարող համարվել բավարար պատճառներ` անձին շարունակաբար կալանքի տակ պահելու համար։ Այլ կերպ ասած, դրանք չեն կարող անձին կալանքի տակ պահելու ինքնուրույն և բավարար պատճառ հանդիսանալ, առավել ևս այն պայմաններում, երբ խափանման միջոցի նպատակն անձի պատշաճ վարքագծի ապահովումն է, այլ ոչ թե նրան պատժելը: Ասվածից հետևում է, որ տնային կալանքի իրավազորության
15
դեպքում վերջինս ունենալու է շփումների այն նույն հնարավորությունը, ինչ-որ ամենախիստ խափանման միջոցի` կալանավորման պայմաններում։
6.2.3 Ինչ վերաբերում է Դատարանի այն հետևությունը, որ` «(…) Դատարանը արձանագրում է, որ տնային կալանքի կիրառման դեպքում չի կարող սահմանվել այնպիսի վարչական հսկողություն, ինչ կալանքի կիրառման դեպքում է, ուստի ևս մեկ անգամ Դատարանը փաստում է, որ տնային կալանքը նույնիսկ այլ խափանման միջոցների հետ համակցված չի կարող ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը դատաքննության փուլում:(...)», ապա այս մասով Վերաքննիչ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում Դատարանի դատողությանը, քանի որ Դատարանը կասկածի տակ է դրել տնային կալանքի տակ գտնվող անձանց նկատմամբ հսկողություն իրականացնող իրավասու պետական մարմնի՝ Պրոբացիայի ծառայության կողմից իր վրա դրված պարտականությունների պատշաճ կատարումն առհասարակ, ինչը որևէ կերպ չի կարող լինել արդարացված` հիմք ընդունելով պետական իրավասու մարմնի բարեխիղճ գործելու կանխավարկածը։ 6.3 Այսպիսով, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ վիճարկվող դատական ակտը չի պարունակում համոզիչ և բավարար փաստարկներ առ այն, թե ինչու պետք է մեղադրյալի նկատմամբ շարունակվի պահպանվել ամենից խիստ խափանման միջոց կալանքը և ինչու այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքն ինքնին կամ համակցված ի զորու չէ ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը նախնական դատալսումների սույն հատվածում:
Վիճարկվող որոշումը պետք է պարունակեր հստակ և աներկբա փաստարկներ առ այն, որ այլընտրանքային խափանման միջոցի կիրառումն անբավարար է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու համար: Հետևաբար, քննության առարկա դեպքում վարույթն իրականացնող մարմինը պետք է փաստական հանգամանքների բավարար ամբողջությամբ հիմնավորեր այլընտրանքային խափանման միջոցի` ինչպես առանձին, այնպես էլ՝ համակցված կիրառման ոչ իրավաչափությունը, անարդյունավետությունը, մինչդեռ ներկայացված փաստարկներն այնպիսին չեն, որ հաղթահարեն օրենսդրությամբ կալանքի իրավաչափության համար սահմանված բարձր չափանիշը և բավարար լինեն անձի նկատմամբ կալանք կիրառելու համար:
16
Այլ կերպ ասած, պետք է ցույց տրվի ոչ միայն խոչընդոտելու հավանականության բարձր լինելը, այլ նաև` միայն կալանքի կիրառմամբ կամ կիրառված կալանքի շարունակական պահպանմամբ այդ ռիսկը չեզոքացնելու հնարավորությունը, քանի որ այդ հավանականության առկայությունն ինքնին չի վկայում կալանավորման բացարձակ անհրաժեշտության մասին, մինչդեռ նման հիմնավորումներ ինչպես միջնորդությունը, այնպես էլ ներկայացված բողոքը չեն պարունակում: Վերաքննիչ դատարանը փաստում է, որ տնային կալանք այլընտրանքային խափանման միջոցի կիրառման դեպքում ևս մեղադրյալն ազատության մեջ չի գտնվելու և ունենալով շփումների խիստ սահմանափակ շրջանակ, չի կարող անօրինական ազդեցություն գործադրել վարույթով անցնող որևէ անձի նկատմամբ, ինչպիսի մտավախությունն ունի վարույթն իրականացնող մարմինը: Միևնույն ժամանակ, հարկ է արձանագրել, որ տնային կալանք խափանման միջոց ընտրելու դեպքում սահմանափակվում է նաև մեղադրյալի` այլ անձանց հետ հեռախոսային խոսակցության, նամակագրության և այլ հաղորդակցության իրավունքը, իսկ այդ պայմանը խախտելու դեպքում անձը կրկին կարող է կալանավորվել։ Ավելին, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տնային կալանք խափանման միջոցի հետ համակցված գրավի և բացակայելու արգելքի կիրառումը լրացուցիչ երաշխիք կարող է հանդիսանալ մեղադրյալի իրավաչափ վարքագիծը կանխորոշելու հարցում։ Բացի այդ, դատարանն ընդգծում է, որ խափանման միջոցի հիմքերը ոչ թե ստատիկ, այլ դինամիկ կատեգորիա են և ենթակա են ժամանակի ընթացքում փոփոխման: Այս դեպքում նախաքննությունն ավարտվել է, գործն արդեն գտնվում է նախնական դատալսումների փուլում, ուստի, կարելի է արձանագրել, որ քննությանը խոչընդոտելու հավանականությունը՝ ի տարբերություն նախկինում առկա իրավիճակի, որոշակի չափով նվազել է։
[…]
[…]
Նման պայմաններում, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, մեղադրյալ կողմից գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունն այլևս այնքան բարձր չէ, որ տնային կալանքի, գրավի և բացակայելու արգելքի համակցված գործուն երաշխիք՝ հիշյալ հավանականությունը
կիրառումը չհանդիսանա
1
չեզոքացնելու համար:
17
6.4 Հիմք ընդունելով գործում առկա վերը նշված փաստական հանգամանքները u […] օրինական վարքագիծն ապահովող բոլոր հանգամանքները, այդ թվում՝ անձը բնութագրող տվյալները և առողջական խնդիրները` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տնային կալանք այլընտրանքային խափանման միջոցի առկայության պայմաններում հնարավոր է հասնել մեղադրյալ
[…]
կողմից
իր վրա օրենքով դրված պարտականությունների կատարմանը, իբրև այլընտրանք` այն պետք է դիտարկվի որպես արդյունավետ միջոց` հակակշռելու համար մեղադրյալի ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկերը և ի զորու է երաշխավորելու վերջինիս պատշաճ վարքագիծը։
Այսպիսով, մեղադրյալ
[…]
նկատմամբ կիրառված խափանման միջոց
կալանքը փոփոխելով և նրա նկատմամբ համակցված այլընտրանքային խափանման միջոցներ տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք կիրառելով ևս հնարավոր է հասնել ՀՀ քրեական դատավարությամբ նախատեսված իրավաչափ նպատակներին։ Ինչ վերաբերում է գրավի չափի ընտրությանը` Վերաքննիչ դատարանը փաստում է, որ քննարկման առարկա դեպքում գրավի չափ պետք է սահմանել 2.500.000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ, որը կարող է լինել առավել գործուն երաշխիք` տնային կալանքի և բացակայելու արգելքի հետ համակցված՝ մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու համար:
Այսպիսով, հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումները և առաջնորդվելով անձի ազատության սահմանափակման նվազագույնի սկզբունքով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքի, 2.500.000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով գրավի և բացակայելու արգելքի համակցված կիրառմամբ հնարավոր է հասնել հետապնդվող նպատակին: (…)»:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է․ հիմնավոր է արդյո՞ք այլընտրանքային խափանման միջոցների 3 Տե՛ս քրեական գործի հավելված, հատոր 2, թերթեր 84-102
18
համակցված կիրառմամբ մեղադրյալ
ապահովելու
հետևությունները։
[…]
հնարավորության վերաբերյալ
օրինական վարքագիծն
Վերաքննիչ
դատարանի
11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Վարույթն իրականացնող մարմինն անձի նկատմամբ հարկադրանքի միջոց ընտրելիս առաջնորդվում է նվազագույնի սկզբունքով։ Արգելվում է անձի նկատմամբ ընտրել ավելի խիստ հարկադրանքի միջոց, քան այն, որով քրեական վարույթի ընթացքում հնարավոր կլինի ապահովել անձի օրինական վարքագիծը:»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Մեղադրյալը պարտավոր է՝
(...)
3) չխոչընդոտել քրեական վարույթին, այդ թվում` ապօրինի չմիջամտել ապացուցման գործընթացին.
(...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի համաձայն՝ «(...)
2. Խափանման միջոցը կարող է կիրառվել, եթե դա անհրաժեշտ է՝ (...)
3) մեղադրյալի կողմից իր վրա սույն օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար:
3. Խափանման միջոցի տեսակն ընտրելիս հաշվի են առնվում մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները։
(...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն՝ «1. Կալանքը դատարանի որոշմամբ մեղադրյալին օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ազատությունից զրկելն է` օրենքով և դատարանի այդ որոշմամբ սահմանված ժամկետով:
19
2. Կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու համար:
(...)
4. Կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ փաստական հանգամանքների բավարար ամբողջությամբ քննիչի կամ դատախազի կողմից հիմնավորվել և դատարանի կողմից պատճառաբանված հաստատվել են սույն օրենսգրքի 116-րդ հոդվածով նախատեսված իրավաչափության համապատասխան պայմանները: Դատական վարույթում կալանքի կիրառման համար բավարար է դատարանի կողմից նշված պայմանների պատճառաբանված հաստատումը։ (...)»:
Վկայակոչված իրավադրույթների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ խափանման միջոցները, դասակարգվելով կալանավորման ու կալանքին այլընտրանք հանդիսացող խափանման միջոցների, նպատակ ունեն ապահովելու քրեական վարույթի ընթացքում մեղադրյալի պատշաճ վարքագիծը, և կիրառվում են միայն այն դեպքում, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ անձը կարող է կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողությունները կամ դրանցից որևէ մեկը։ Ընդ որում՝ վերոնշյալ նպատակի իրականացման համար անհրաժեշտ ու պիտանի խափանման միջոցի կոնկրետ տեսակի ընտրության հարցն օրենսդիրը վերապահել է վարույթն իրականացնող մարմնի հայեցողությանը՝ միաժամանակ երաշխավորելով մեղադրյալի պատշաճ վարքագիծը նրա իրավունքների հնարավոր նվազ սահմանափակմամբ ապահովելու հնարավորությունը։ Մասնավորապես, օրենսդիրն ամրագրել է, որ անձի նկատմամբ խափանման միջոց ընտրելիս վարույթն իրականացնող մարմինը պետք է առաջնորդվի նվազագույնի սկզբունքով, այն է՝ չընտրի ավելի խիստ խափանման միջոց, քան այն, որով քրեական վարույթի ընթացքում հնարավոր կլինի ապահովել մեղադրյալի օրինական վարքագիծը։ Վերոգրյալի հետ մեկտեղ, հարկ է նշել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված խափանման միջոցների աստիճանակարգության մեջ, ելնելով՝ ներգործության բնույթից, աստիճանից և վրա հասնող հետևանքներից՝
20
կալանքը համարվում է ամենախիստը, քանի որ առավելագույն չափով է սահմանափակում մարդու սահմանադրական իրավունքներն ու ազատությունները, և որպես անձի ոչ պատշաճ վարքագծի կանխման վերջին հնարավոր միջոց (ultima ratio) պետք է կիրառվի այն բացառիկ դեպքերում, երբ կհիմնավորվի մեղադրյալի օրինական վարքագիծն այլընտրանքային խափանման միջոցներով երաշխավորելու անհնարինությունը։ Այլ խոսքով՝ կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ վարույթն իրականացնող մարմինը փաստական հանգամանքների բավարար ամբողջությամբ կհիմնավորի, իսկ դատարանն էլ պատճառաբանված որոշմամբ կհաստատի, որ միայն այդ խափանման միջոցի կիրառմամբ է հնարավոր հասնել խափանման միջոցների կիրառմամբ հետապնդվող նպատակներին՝ այդ համատեքստում հաշվի առնելով մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող ու դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները*:
12. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկնել նաև, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված` մեղադրյալի ոչ պատշաճ վարքագծի դրսևորման հավանական ձևերի մասին հետևությունները բոլոր դեպքերում պետք է պայմանավորված լինեն վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվող տեղեկություններով, փաստերով կամ ապացույցներով։ Ընդ որում՝ կալանավորման անհրաժեշտության մասին դատարանի հետևությունները պետք է հիմնված լինեն ոչ թե այդ փաստական տվյալները մեկը մյուսից անջատ, ինքնավար հետազոտման ենթարկելու, այլ դրանք իրենց համակցության մեջ գնահատման ենթարկելու արդյունքում ձևավորվող փաստարկված դատողությունների վրա։ 12.
1. Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով անձի նկատմամբ խափանման միջոց ընտրելիս նրան վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը հաշվի առնելու կարևորությանը, իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ 4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արշակ Հակոբյանի գործով 2022 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ ԵԴ/1194/06/21 որոշման 13.1-րդ կետը։
5 Տե՛ս, մասնավորապես, Վճռաբեկ դատարանի` թիվ ՎԲ-132/07, ԱՎԴ/0022/06/08, ԼԴ/0197/06/08, ԵԿԴ/0580/06/09, ԵԿԴ/0678/06/10, ՏԴ/0052/06/14, ԵԱՔԴ/0386/06/15 որոշումները: 6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Տիգրան Պետրոսյանի գործով 2017 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ԵԿԴ/0084/06/16 որոշման 13-րդ կետը, mutatis mutandis, Վալերի Հակոբյանի գործով 2020 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ ԵԴ/0548/06/19 որոշումը։
21
թեև մեղադրյալին վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը չեն կարող գնահատվել որպես կալանավորման հիմնավորվածությունը հաստատելու ինքնուրույն հիմք, այնուամենայնիվ, դրանք էական նշանակություն ունեն խափանման միջոցի տեսակն ընտրելիս: Մեղսագրվող հանցանքի ծանրությունը և, հետևաբար նաև ակնկալվող պատժի խստությունը հանդիսանում են քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու կամ գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը գնահատելու կարևոր տարրեր ու գործի նյութերից բխող մյուս հանգամանքների հետ միասին հնարավորություն են տալիս հիմնավորված ենթադրություններ անել անձի ազատության
հիմնարար իրավունքը
սահմանափակելու հիմքերի առկայության կամ բացակայության մասին?: 12.
2. Վճռաբեկ դատարանը, Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ որոշմամբ անդրադառնալով մեղադրյալի՝ քրեական օրենքով արգելված ենթադրյալ արարքները կատարելիս պաշտոնատար անձ հանդիսանալու հանգամանքի գնահատմանը, արձանագրել է, որ մեղադրյալը՝ Դ.Համբարձումյանը քրեական օրենքով արգելված ենթադրյալ արարքները կատարելիս զբաղեցրել է քաղաքապետի պաշտոնը: Ընդ որում, այդ պաշտոնը նա շարունակել է զբաղեցնել նաև քրեական վարույթի ընթացքում օգտվելով նաև դրանից բխող իշխանությունից, ուստի նման պայմաններում, էապես բարձր է եղել հավանականությունն առ այն, որ ազատության մեջ գտնվելու դեպքում, մեղադրյալը կարող է դրսևորել ոչ իրավաչափ վարքագիծ և խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական գործով որպես մեղադրյալ և վկա ներգրավված անձինք որոշակի փոխհարաբերությունների մեջ են գտնվել մեղադրյալի հետ՞:
13. Դատական քննության փուլում գտնվող գործով դատարանի կողմից մեղադրյալի (ամբաստանյալի) ազատության իրավունքը սահմանափակող խափանման միջոցի կիրառման իրավաչափության ստուգման շրջանակներում Վճռաբեկ դատարանը կարևորել է այն հանգամանքը, որ գործի դատական քննության 7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Վահագն Պողոսյանի գործով 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԿԴ1/0062/06/12 որոշումը:
8 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Դավիթ Համբարձումյանի գործով 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ԵԴ/0700/06/18 որոշումը:
22
ընթացքում մեղադրյալի (ամբաստանյալի) նկատմամբ խափանման միջոցի կիրառման վերաբերյալ հարցը լուծելիս, առաջին ատյանի դատարանը հանդես է գալիս որպես վարույթն իրականացնող մարմին։ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ նման պայմաններում, որպես վարույթն իրականացնող մարմին հանդես եկող առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելիս, վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշումը պետք է հիմնված լինի ծանրակշիռ փաստական հանգամանքների վրա և ունենա պատճառաբանվածության առավել բարձր չափանիշ։ Հակառակ մոտեցումը, Վճռաբեկ դատարանի համոզմամբ, կարող է իր բացասական ազդեցությունը թողնել առաջին ատյանի դատարանում հիմնական քրեական գործի քննության բնականոն ընթացքի վրա՝ դրանով իսկ սահմանափակելով առաջին ատյանի դատարանի ներքին անկախությունը: […]
[…]
նկատմամբ
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝ Առաջին ատյանի դատարանը, անդրադառնալով
կիրառված խափանման միջոցի հարցին, և հաշվի առնելով […] վերագրվող արարքի ծանրության աստիճանը, կատարման եղանակը, ակնկալվող պատժի հավանական ազդեցությունը վերջինիս վարքագծի վրա, այն հասարակական հարաբերությունները, որոնք առերևույթ խախտվել են
ենթադրյալ
հանցանքի արդյունքում, դրանց բնույթն ու կարևորությունը՝ արձանագրել է, որ […]
վերջինս մնալով ազատության մեջ, կարող է խոչընդոտել քրեական վարույթին։ Առաջին ատյանի դատարանը գնահատելով մեղադրյալ […] հավանական ոչ իրավաչափ վարքագիծը նաև հաշվի է առել մեղադրյալի՝ հասարակությունում ունեցած դերի, կապերի և դատաքննության բնականոն ընթացքի վրա հնարավոր ազդեցության միջև հնարավոր պատճառահետևանքային կապը։ Բացի այդ, Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով գործի քննության փուլը՝ նշել է, որ երբ դատարանը չի անցել հիմնական դատալսումներին, չի հետազոտել որևէ ապացույց, այդ թվում՝ հարցաքննել վկաներին կամ մեղադրյալներին, ապա վերջիններիս վրա անօրինական ազդեցություն գործադրելու եղանակով դատարանում գործի քննությանն 9 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արման և Արքա Մադաթյանների գործով 2020 թվականի մայիսի 26-ի թիվ ԱՐԴ/0152/01/19, Արքա Մադաթյանի գործով 2022 թվականի մարտի 4-ի թիվ ԱՐԴ/0152/01/19 որոշումները:
23
[…]
[…]
[…]
կողմից խոչընդոտելու ռիսկը դեռևս բարձր է այն աստիճան, որ այլընտրանքային որևէ խափանման միջոց չի կարող լինել արդյունավետ իրավական ներգործության միջոց, զսպելու ազատության մեջ գտնվելու դեպքում կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականությունը՝ չեզոքացնելով վերը նշված ոչ իրավաչափ հնարավոր վարքագծի դրսևորման ռիսկերը՞։ *
Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, գտել է, որ սույն դեպքում առկա է կալանքի անհիմն կրման շարունակականություն, քանի որ
[…] մինչև վիճարկվող որոշման կայացումը կալանքի տակ է գտնվել շուրջ 11 ամիս, իսկ այդ ընթացքում դատական նիստերն, ըստ էության, տեղի չեն ունեցել պետության մեղքով (անկախ այն հանգամանքից, թե ով պատշաճ կերպով չի իրականացնում իր պարտականությունները՝ դատարանը, թե կալանավորված անձանց պահելու կամ ուղեկցելու մարմինները), իսկ նման դեպքում անձին շարունակական և կայուն, երկարատև կալանքի տակ պահելը կարող է պատժի տարրեր պարունակել։ Վերաքննիչ դատարանը գտել է, որ տնային կալանքի իրավազորության դեպքում
ունենալու է շփումների այն նույն
հնարավորությունը, ինչ-որ ամենախիստ խափանման միջոցի՝ կալանավորման պայմաններում։ Բացի այդ, Վերաքննիչ դատարանը նշել է, որ նախաքննությունն ավարտվել է, գործն արդեն գտնվում է նախնական դատալսումների փուլում, ուստի, կարելի է արձանագրել խոչընդոտելու հավանականությունը՝ ի տարբերություն նախկինում առկա իրավիճակի, որոշակի չափով նվազել է և այլևս այնքան բարձր չէ, որ տնային կալանքի, գրավի և բացակայելու արգելքի համակցված կիրառումը չհանդիսանա գործուն երաշխիք՝ հիշյալ հավանականությունը չեզոքացնելու համար։ […]
[…]
Ինչ վերաբերում է գրավի չափին՝ Վերաքննիչ դատարանը փաստել է, որ քննարկման առարկա դեպքում գրավի չափ պետք է սահմանել 2.500.000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ, որը կարող է լինել առավել գործուն երաշխիք՝ տնային կալանքի և բացակայելու արգելքի հետ համակցված՝ մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու համար":
10 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը
11 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը
24
15. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-13-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը՝
[…]
[…]
նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցը
լուծելիս պատշաճ գնահատման չի ենթարկել սույն գործում առկա մի շարք հանգամանքներ:
Մասնավորապես.
պատշաճ վերլուծության և գնահատման չի ենթարկվել այն առանցքային փաստական տվյալը, որ մեղադրյալ
[…]
իրեն մեղսագրվող քրեական
օրենքով արգելված ենթադրյալ արարքները կատարելիս զբաղեցրել է […] […]
[…]
[…]
[…]
[…] **
[…]
պաշտոնը և հանդիսացել է
u
պետական մարմնի անունից իրավունք, պարտականություն
պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ։ Այս առումով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ, ի թիվս այլնի, անձի ազատության իրավունքի սահմանափակման հարցը լուծելիս առանձնահատուկ դերակատարում ունի նրա` հասարակությունում ունեցած դերը, զբաղեցրած պաշտոնն ու հնարավոր ազդեցությունը գործով անցնող վկաների վրա, նրա հնարավորությունները՝ խոչընդոտելու վարույթի բնականոն ընթացքին2:
*
[…]
Վերաքննիչ դատարանը պատշաճ ուշադրության չի արժանացրել նաև այն, որ մեղադրյալ
վերագրվում է բարձր լատենտայնություն ունեցող
ենթադրյալ ծանր հանցագործություններ, որոնք ոտնձգում են այնպիսի կարևոր արժեքների դեմ, ինչպիսիք են պետաիշխանական և կառավարչական կառույցների բնականոն գործունեությունը, դրանց հեղինակությունը և հանրային վստահությունը պետական մարմինների նկատմամբ։ Նշվածի կապակցությամբ կարևոր է նկատի 12 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Khodorkovskiy v. Russia գործով 2011 թվականի մայիսի 31-ի վճիռը, գանգատ թիվ 5829/04, կետեր 188-189, Amirov v. Russia գործով 2014 թվականի նոյեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 51857/13, կետեր 103-107։
25
ունենալ նաև մեղսագրվող ենթադրյալ արարքների կատարման եղանակն ու գործողությունների բնույթը, քանակն ու պարբերականությունը։
- Վերաքննիչ դատարանը հաշվի առնելով […] շուրջ 11 ամիս կալանքի տակ գտնվելու, ինչպես նաև նախնական դատալսումների փուլում գտնվելու հանգամանքները պայմանավորելով դատական նիստերի «ձգձգումով»՝ մեղադրյալի կամքից անկախ հանգամանքներով, և այն, որ նախաքննությունն ավարտվել է, գործն արդեն գտնվում է նախնական դատալսումների փուլում, արձանագրել է, որ քննությանը խոչընդոտելու հավանականությունը՝ ի տարբերություն նախկինում առկա իրավիճակի, որոշակի չափով նվազել է:
Այս կապակցությամբ, նախևառաջ, անդրադառնալով մեղադրյալ […] կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածն ni մեղադրյալից անկախ հանգամանքներով գործի դեռևս նախնական դատալսումների փուլում գտնվելը Վերաքննիչ դատարանի կողմից արձանագրելու հանգամանքին՝ Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում իր կողմից ներկայացված իրավական դիրքորոշումը՝ շարունակական կալանքի պարագայում, վարույթի բնականոն ընթացքին զուգահեռ, մեղադրյալին կալանքի տակ պահելու անհրաժեշտության վերաբերյալ, ևս մեկ անգամ վերահաստատում է, որ վերոհիշյալ հանգամանքների բացասական հետևանքները չի կարող կրել մեղադրյալը, քանի որ տվյալ հանգամանքները որևէ կերպ պայմանավորված չեն նրա վարքագծով։ Մինչդեռ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, այն, որ կոնկրետ սույն գործի փաստական հանգամանքների պայմաններում այդ հանգամանքներն ինքնին չեն բացառում անձի հնարավոր ոչ պատշաճ վարքագծի վտանգները, քանի որ, սույն գործով դատական գործողությունները, ի թիվս այլնի, ենթադրելու են նաև թույլատրելի ապացույցների հետազոտում, այդ թվում՝ դատական նիստին կանչված անձանց հնարավոր հարցաքննություններ, և բարձր է հավանականությունն առ այն, որ ազատության մեջ գտնվելու դեպքում մեղադրյալ […] իր զբաղեցրած պաշտոնից բխող ազդեցությունն օգտագործելով, կարող է ոչ իրավաչափ ազդեցություն ունենալ նրանց վրա, խոչընդոտել գործի քննությանը՝ հատկապես հաշվի առնելով, որ գործով 13 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Մելսիկ Ալեքսանյանի գործով 2025 թվականի ապրիլի 9-ի թիվ ԼԴ1/0059/01/17 և Եղիշ Գևորգյանի գործով 2026 թվականի մայիսի 5-ի թիվ ԵԴ/0374/01/22 որոշումները։
26
դատակոչի ցուցակի համաձայն՝ վկաներ են հանդիսանում ի թիվս այլ անձանց նաև […] գործընկերները։
Այլ կերպ, կարևորելով մեղադրյալի նկատմամբ վերոգրյալ հանգամանքների հնարավոր բացասական հետևանքների տարածման բացառումը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կոնկրետ սույն դեպքում խնդրո հանգամանքը պետք է գնահատվի հանրային (ենթադրյալ հանցանքների վերաբերյալ վարույթի իրականացման արդյունավետ կարգի սահմանում) և մասնավոր (քրեական վարույթի ընթացքում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանություն) շահերի հավասարակշռված պաշտպանության համատեքստում:
Վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ դատական քննության փուլում մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցի կիրառման հարցը քննարկելիս, վերաբերելի գործոնների հաշվառմամբ, գնահատման է ենթարկվում մեղադրյալի մասնակցությամբ գործի պատշաճ դատական քննության հանրային շահը, ինչը ենթակա է գնահատման քրեական վարույթի տվյալ փուլում մեղադրյալի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականության համատեքստում։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի դատական քննության փուլում մեղադրյալի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականությունը գնահատելիս, ի թիվս այլ հանգամանքների, պետք է հաշվի առնել դատաքննության ընթացքում կատարվելիք դատական գործողությունների ողջամտորեն սպասվելիք ծավալները և բնույթը, ինչպես նաև դրանց օբյեկտիվության վրա մեղադրյալի կողմից ազդեցություն գործելու հնարավորությունը'4:
Ուստի, այս առումով կիրառելի են ինչպես Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները”, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձևավորված կայուն նախադեպային իրավունքն այն մասին, որ ի թիվս այլնի, անձի ազատության իրավունքի սահմանափակման հարցը 14 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Ալեքսեյ Գոմցյանի գործով 2022 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ ՀԿԴ/0015/01/22 որոշումը։
15 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Դավիթ Համբարձումյանի գործով 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ԵԴ/0700/06/18 որոշումը, կետ 16:
27
լուծելիս առանձնահատուկ դերակատարում ունի նրա` հասարակությունում ունեցած դերը, զբաղեցրած պաշտոնն ու հնարավոր ազդեցությունը գործով անցնող վկաների վրա, նրա հնարավորությունները՝ խոչընդոտելու վարույթի բնականոն ընթացքին: Այդ համատեքստում անձի ազատության իրավունքի սահմանափակման հարցը լուծելիս, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաշվի է առել օրինակ` անձի նախկինում ոստիկան հանդիսանալը և իր նախկին ծառայողական գործունեության հետ սերտ կապված հանցագործություն կատարելու մեջ մեղադրվելը՝ ազատության մեջ գտնվելու դեպքում գործի քննությանը միջամտելու հավանականությունը գնահատելու տեսանկյունից7:
16. Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի փաստական հանգամանքները համակողմանի գնահատման չեն ենթարկվել Վերաքննիչ դատարանի կողմից, ինչի արդյունքում հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ […] նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոցներ համակցված կիրառված՝ տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը դատական քննության տվյալ փուլում՝ նախնական դատալսումների ընթացքում, ի զորու չեն հակակշռելու վերջինիս ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկը` հնարավորություն տալով ապահովելու նրա անձնական ազատության իրավունքի և վերջինիս մասնակցությամբ գործի պատշաճ քննության հանրային շահի միջև արդարացի հավասարակշռությունը։ Այլ կերպ, Վերաքննիչ դատարանը համակողմանի գնահատման չի ենթարկել այն, որ սույն գործով անցնող դատավարության մասնակիցների նկատմամբ հնարավոր անօրինական ազդեցություն գործադրելու բարձր հավանականության պայմաններում այլընտրանքային խափանման միջոցները չեն կարող լինել արդյունավետ իրավական ներգործության միջոց, որը կկաշկանդեր նրան դրսևորել ոչ պատշաճ վարքագծի և ցանկացած ոչ իրավաչափ վարքագծի հետևանքով այլընտրանքային խափանման 16 Տե՛ս Մարու իրավունքների եվրոպական դատարանի` Neumeister v. Austria գործով 1968 թվականի հունիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 1936/63, Gabor Nagy v. Hungary (No.
2) գործով 2017 թվականի ապրիլի
11-ի վճիռը, գանգատ թիվ 73999/14, կետ 70։
17 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Khanzadyan v. Armenia գործով 2014 թվականի մարտի 11-ի որոշումը, գանգատ թիվ 68571/11։
28
միջոցները կալանքով փոխելու վտանգի սպառնալիքով կչեզոքացներ նաև մեղադրյալ […] ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկը:
17. Անդրադառնալով մեղադրյալ […] մոտ հիվանդությունների
առկայության և նրա կողմից բժշկական օգնություն ստանալու իրավունքի սահմանափակման մասին պաշտպանի փաստարկներին, Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ մեղադրյալին ազատությունից զրկելու հնարավորությունը բացառող հիվանդությունները հստակորեն սահմանված են «Կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ ամրագրված կողմնորոշիչ ցանկով։ Ուստի նշված ցանկից դուրս հիվանդության կամ հիվանդությունների առկայությունը չի կարող բացառել մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքի կիրառումը, եթե դա բխել է կոնկրետ վարույթով կալանքի կիրառման անհրաժեշտությունը հիմնավորող փաստական հանգամանքներից։ Միևնույն ժամանակ, ցանկացած պարագայում Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ մեղադրյալի նկատմամբ ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոցի կիրառման կամ դրա ժամկետի երկարաձգման հարցը քննարկելիս անհրաժեշտ է մեղադրյալի առողջական վիճակի գնահատումը, հատկապես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեղադրյալի մոտ առկա հիվանդությունները ենթակա են գնահատման նաև խափանման միջոցի կիրառման հիմքերի (նպատակների) համատեքստում։ Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հանգամանքներն իրենց բնույթով այնպիսին են, որ չեն կարող դիտվել՝ որպես մեղադրյալի ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկը հակակշռող բավարար գործոններ, իսկ մեղադրյալի առողջական խնդիրների վերաբերյալ պաշտպանի դիտարկման մասով Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ […] մոտ կալանքը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդություն ախտորոշված լինելու վերաբերյալ որևէ տվյալ առկա չէ, բացի այդ, մասնագիտացված բուժօգնության կարիք ունենալու դեպքում մեղադրյալն օրենքով սահմանված կարգով կարող է տեղափոխվել
29
հատուկ մասնագիտացված կամ քաղաքացիական բուժհաստատություն` բժշկական օգնություն ստանալու համար։
18. Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի` մեղադրյալ […] նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ որոշումը, չի մատնանշել ծանրակշիռ փաստական հանգամանքներ, որոնք կարող էին վկայել քրեական վարույթն իրականացնող՝ Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշման ոչ իրավաչափ լինելու մասին:
Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ մեղադրյալ […] նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը 3 (երեք) ամսով երկարաձգելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն։
19. Այսպիսով, ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, հանգելով հետևության, որ մեղադրյալ […] օրինական վարքագիծը հնարավոր է ապահովել վերջինի նկատմամբ կիրառված կալանքի խափանման միջոցի ժամկետի երկարաձգմամբ, հանգել է իրավաչափ եզրահանգման, իսկ Վերաքննիչ դատարանը Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելիս և մեղադրյալ […] նկատմամբ համակցված այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելիս, թույլ է տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով ամրագրված վարույթի հանրայնության սկզբունքի խախտում, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, հիմք է Վերաքննիչ դատարանի 2025 թվականի փետրվարի 27-ի որոշումն ամբողջությամբ բեկանելու և փոխարինող դատական ակտ կայացնելու համար։ Դրա հետ մեկտեղ, սակայն, հարկ է արձանագրել, որ մեղադրյալ […] նկատմամբ կիրառված կալանք
խափանման միջոցը համակցված այլընտրանքային խափանման միջոցներով փոխարինելու մասին Վերաքննիչ դատարանի որոշման կայացումից հետո անցել է ավելի քան տասներկու ամիս, իսկ խափանման միջոցի իրավաչափության պայմաններն ու մասնավորապես խափանման միջոց կիրառելու հիմքերը, որպես
30
կանոն, ժամանակի ընթացքում փոփոխվում են, այլ կերպ՝ ստատիկ չեն և, ի թիվս այլնի,
վարույթի համապատասխան փուլի
պայմանավորված՝ ենթարկվում են փոփոխության։
առանձնահատկություններով
Տվյալ դեպքում, ինչպես երևում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում առկա տվյալների ուսումնասիրությունից, սույն քրեական գործով դատաքննությունն արդեն գտնվում է հիմնական դատալսումների փուլում, ինչպես նաև Առաջին ատյանի դատարանի կողմից արդեն մեկ անգամ երկարաձգվել է տնային կալանքի ժամկետը և հատուկ վերանայման վարույթի առանձնահատկություններով պայմանավորված, սահմանափակ նյութերի պայմաններում, Վճռաբեկ դատարանը, ի տարբերություն վարույթն իրականացնող Առաջին ատյանի դատարանի, օբյեկտիվորեն զրկված է մեղադրյալ […] նկատմամբ խափանման
միջոց(ներ)ի կիրառման հիմք(եր)ի՝ ներկա պահին շարունակականության և կոնկրետ խափանման միջոց(ներ)ի պիտանելիության հարցում փաստարկված դատողություն անելու իրական հնարավորությունից, ինչը չի կարող մեկնաբանվել ի վնաս մեղադրյալի։ Ուստի՝ հաշվի առնելով նախորդիվ ասվածը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 2025 թվականի փետրվարի 27-ի որոշումը պետք է թողնել անփոփոխ` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15- րդ, 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Մեղադրյալ […] վերաբերյալ ՀՀ վերաքննիչ
հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 27-ի որոշումը թողնել 18 Տե՛ս www.datalex.am, «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգ, թիվ ՀԿԴ/0061/01/24 քրեական գործը։
31
անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։
Նախագահող՝
Ս.ՉԻՉՈՅԱՆ
Դատավորներ՝
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ
Դ.ՎԵՔԻԼՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 6 մայիսի, 2026 թ.
- Գործի #:
- ՀԿԴ/0061/01/24
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
