Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-21014 ապրիլի, 1998 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է Ազգային ժողովի կողմից 14 ապրիլի 1998 թ. «ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Համատիրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1 հոդվածի` ա) 1-ին կետը «շենքի» բառից հետո լրացնել «կամ շենքերի» բառերով. բ) 8-րդ կետից հանել «շենքի» բառը. գ) 10-րդ կետից հանել «շենքում» բառը. դ) 11-րդ կետը «հատկացված է շենքի» և «ընդգրկելով նաև շենքի» բառերից հետո լրացնել «(շենքերի)» բառով: Հոդված 2. Օրենքի 3 հոդվածի «բ» ենթակետը «շենքի» բառից հետո լրացնել «(շենքերի)» բառով: Հոդված 3. Օրենքի 5 հոդվածի` ա) առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Համատիրությունը հիմնադրվում է ընդհանուր օգտագործման միասնական տարածքում տեղակայված մեկ կամ մի քանի շենքերում, որոնցում առկա են մեկից ավելի սեփականատերեր». բ) երրորդ մասում «(սեփականատերերի ձայների կեսը չի ապահովվում)» բառակապակցությունը փոխարինել «(չի ապահովված սեփականատերերի ձայների կեսը և յուրաքանչյուր շենքից առնվազն երկու սեփականատիրոջ մասնակցությունը)» բառակապակցությամբ, իսկ «առնվազն» բառը` «յուրաքանչյուր շենքից առնվազն» բառերով. գ) չորրորդ մասից հանել «այդ շենքի» և «շենքի» բառերը. դ) վեցերորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Շենքում չի կարելի հիմնադրել մեկից ավելի համատիրություն». ե) ավելացնել հետևյալ բովանդակությամբ իններորդ և տասներորդ մասեր` «Եթե համատիրության մեջ մտնող որևէ շենքի սեփականատերեր սույն օրենքով սահմանված կարգով այլ համատիրություն ստեղծելու կապակցությամբ անցկացնում են հիմնադիր ժողով, ապա ժողովի արձանագրությունը և այդ մասին որոշումը հիմք են հանդիսանում համատիրությունից դուրս գալու համար: Համատիրության վերակազմակերպումը կամ լուծարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, այլ օրենքներով և իրավական ակտերով սահմանված կարգով»: Հոդված 4. Օրենքի 7 հոդվածի «բ» ենթակետը «շենքի» բառից հետո լրացնել «(շենքերի)» բառով: Հոդված 5. Օրենքի 8 հոդվածի վերջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Քսանից ավելի սեփականատերերից կազմված համատիրության ընդհանուր ժողովում ընտրվում է համատիրության նախագահ, ինչպես նաև հինգ ու ավելի անդամներից կազմված վարչություն` ընդգրկելով վարչության կազմում յուրաքանչյուր շենքից առնվազն մեկ մարդ»: Հոդված 6. Օրենքի 15 հոդվածի առաջին մասից հանել «շենքում» բառը: Հոդված 7. Օրենքի 17 հոդվածի` ա) երկրորդ մասում «միասնական օրդերը» բառերից հետո ավելացնել «կամ կնքված վարձակալության պայմանագիրը» բառերը. բ) երրորդ մասում «շենքը պատկանում է» բառերը փոխարինել «շենքերը պատկանում են» բառերով: Հոդված 8. Օրենքի 36 հոդվածի «գ» ենթակետը «շենքը» բառից հետո լրացնել «(շենքերը)» բառով: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան Երևան 6 մայիսի 1998 թ. ՀՕ-210 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-210 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (25.05.1998-20.06.2002) Կարգավիճակ Չի գործում Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 1998.05.15/10(43) Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 14.04.1998 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 06.05.1998 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 25.05.1998 Ուժը կորցրել է 20.06.2002 Հիմնական ակտ 14.04.1998, ՀՕ-210 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 01.05.1996, ՀՕ-60 01.05.1996, ՀՕ-60 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
14 ապրիլի, 1998 թ.
Գործի #:
ՀՕ-210
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել