Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Մակինյան — ՎԴ/11707/05/18
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Մակինյան — ՎԴ/11707/05/18

Վճռաբեկ դատարանՎԴ/11707/05/1820 հունվարի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ՀՀ առողջապահական ն աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ` Տեսչական մարմին) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 27.10.2021 թվականի որոշման դեմ վարչական գործով ըստ հայցի «Թեոֆարմա» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) տնօրեն Վահրամ Մակինյանի ընդդեմ Տեսչական մարմնի՝ 10.10.2018 թվականի թիվ 50 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Ընկերության տնօրեն Վահրամ Մակինյանը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչական մարմնի 10.10.2018 թվականի թիվ 50 որոշումը: ՀՀ վարչական դատարանի (

Ամբողջ Տեքստ

Բ ի Աա Ֆ

27 Հա ԱՏ թ

ՑԱՆ

Մի, ՀՐԵ

ՆԱՐՑՔշ Տ2

Աթ)

ՀԱԲ ԱՏՆ ած»

ՀՏ աած377

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/11707/05/18

դատարանի որոշում 2023թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/11707/05/18

Նախագահող դատավոր` Կ. Ավետիսյան

Դատավորներ՝ Կ. Բաղդասարյան

Ա. Թովմասյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

2023 թվականի հունվարի 20-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ առողջապահական ն աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ` Տեսչական մարմին) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 27.10.2021 թվականի որոշման դեմ վարչական գործով ըստ հայցի «Թեոֆարմա» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) տնօրեն Վահրամ Մակինյանի ընդդեմ Տեսչական մարմնի՝ 10.10.2018 թվականի թիվ 50 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ընկերության տնօրեն Վահրամ Մակինյանը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչական մարմնի 10.10.2018 թվականի թիվ 50 որոշումը: ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ս. Հովակիմյան) (այսուհետ` Դատարան) 14.11.2019 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 27.10.2021 թվականի որոշմամբ Ընկերության տնօրեն Վահրամ Մակինյանի ներկայացրած

2

վերաքննիչ բողոքը բավարարվել է, բեկանվել է Դատարանի 14.11.2019 թվականի վճիռը ն փոփոխվել՝ հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչական մարմինը (ներկայացուցիչ՝ Հակոբ Ավագյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը խախպել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածը, 144-րդ հոդվածի Լին մասը ն 145-րդ հոդվածի Լին մասի 3րդ կետը, «Վարչարարության հիմունքեերի ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Սույն գործով Վերաքննիչ դատարանը սեփական նախաձեռնությամբ դուրս է եկել Դատարանում գործի քննության շրջանակից ն կայացրել է նոր դատական ակտ՝ դատավարության որնէ փուլում չքննարկված հիմքերով: Տվյալ պարագայում Տեսչական մարմինը, զրկված լինելով դատական պաշտպանության արդյունավետ միջոցներից, հնարավորություն չի ունեցել դիրքորոշում հայտնել Վերաքննիչ դատարանի կողմից 27.10.2021 թվականին կայացված որոշմամբ մատնանշած ն առհասարակ սույն վարչական գործով անդրադարձ չկատարված լրիվ նոր Ա իրավակիրառ պրակտիկայում գոյություն չունեցող լուծումներին, քանի որ դրանք չեն եղել վերաքննիչ բողոքի հիմքերում, ինչպես նան չեն քննարկվել դատական նիստերի ընթացքում:

Վերաքննիչ դատարանը, վարչական իրավախախտման վերաբեյալ վարույթի նկատմամբ կիրառելով «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածը ն ամբողջ որոշումը ծավալելով վերոնշյալ հոդվածի շուրջ, եկել է սխալ եզրահանգման:

Ավելին Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ կիրառված վարչական պատասխանատվության միջոցները օրենքի ուժով (Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ սահմանված իրավանորմով) կլանվել են առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիայի շրջանակում: Նշված իրավադրույթը որնէ կերպ չի ենթադրում կատարված արարքների Ա դրա կատարման համար օրենքով նախատեսված պատասխանատվության կլանում, այլ տվյալ կարգավորմամբ կլանվում են արդեն իսկ կիրառված սանկցիաներն առավել լուրջ խախտման համար նախատեսված սանկցիայի շրջանակում:

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.10.2021 թվականի որոշումը ն փոփոխել այն, կամ գործն ուղարկել նոր քննության:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

3 Տեսչական մարմնի ղեկավարի 03.09.2018 թվականի «Վարչական վարույթ հարուցելու, ք. Երնան, Գուսան Շերամի փողոց 92/3 հասցեում գործող «(Թեոֆարմա» ՍՊ ընկերությունում զննում իրականացնելու մասին» թիվ 536-Ա հրամանով հարուցվել է վարչական վարույթ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի

3

ժամանակավոր պաշտոնակատարի 31.08.2018 թվականի թիվ ՀՀ/22.1/12546-18 գրությամբ ներկայացված ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի ն բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 29.08.2018 թվականի Կ0106125818 գրությամբ, ինչպես նան ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի ն բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 29.08.2018 թվականի ԽՊ0106125918 գրությամբ նշված փաստական հանգամանքները՝ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի, 21-րդ հոդվածի 1-ին, 4-րդ մասերի, 23-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նան ՀՀ կառավարության 20.09.2000 թվականի թիվ 581 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետություն դեղերի ն դեղանյութերի ներմուծման ու արտահանման կարգի» 5.1-րդ, 28-րդ, 34.1-րդ, 34.5-րդ կետերի պահանջների պահպանումը պարզելու նպատակով: Հարուցված վարչական վարույթի շրջանակներում 05.09.2018 թվականից 14.09.2018 թվականը ներառյալ քաղաք Երնան Գուսան Շերամի 92/3 հասցեում գործող Ընկերությունում իրականացնել զննում (հատոր 1-ին, գ.թ. 46):

2) Տեսչական մարմնի Երնան քաղաքի տարածքային կենտրոնի պետ՝ Արտաշես Բեյբությանի 05.09.2018 թվականի թիվ 01/1799-18 ծանուցումով Ընկերության տնօրեն Վահրամ Մակինյանը տեղեկացվել է հարուցված վարչական վարութի ն զննում իրականացնելու տեղի ու ժամանակի մասին: Նշված ծանուցումը հայցվորն առձեռն ստացել է 10.09.2018 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 47):

3 Տեսչական մարմնի Երնան քաղաքի տարածքային կենտրոնի դեղերի շրջանառության վերահսկողության բաժնի պրովիզորներ Դավիթ Սայամյանը ն Նեկտար Խուդաբաշյանը, Տեսչական մարմնի ղեկավարի 03.09.2018 թվականի «Վարչական վարույթ հարուցելու ք. Երնան, Գուսան Շերամի փողոց 92/3 հասցեում գործող «Թեոֆարմա» ՍՊ ընկերությունում զննում իրականացնելու մասին» թիվ 536-Ա հրամանի հիման վրա Ընկերությանը պատկանող ք. Երնան, Գուսան Շերամի փողոց 92/3 հասցեում 05.09.2018 թվականից 14.09.2018 թվականը ներառյալ իրականացրել են զննում, որի արդյունքում 26.09.2018 թվականին կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 57 արձանագրությամբ արձանագրվել են հայտնաբերված խախտումները (հատոր 1-ին, գ.թ. 51-52):

4) Տեսչական մարմնի Երնան քաղաքի տարածքային կենտրոնի պետ` Արտաշես Բեյբությանի 05.10.2018 թվականի թիվ 01/2107-18 ծանուցագրով Ընկերության տնօրեն Վահրամ Մակինյանը հրավիրվել է մասնակցելու 10.10.2018 թվականին՝ ժամը 11:00-ին, կայանալիք վարչական վարույթի լսումներին: Նշված ծանուցումը հայցվորն առձեռն ստացել է 09.10.2018 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 53):

5) Տեսչական մարմնի ղեկավարի կողմից 10.10.2018 թվականին կայացված «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 50 որոշմամբ Ընկերության տնօրեն Վահրամ Մակինյանին՝ որպես խախտում թույլ տված անձի, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի ն 4-րդ մասի, 23-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նան ՀՀ կառավարության 20.09.2000 թվականի թիվ 581 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետություն դեղերի ն դեղանյութերի ներմուծման ն արտահանման կարգ»-ի 5.1-րդ ն 34.1-րդ կետերի պահանջները խախտելու համար՝

1/ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ն 3-րդ կետերի պահանջով՝ ՀՀ օրենսդրությամբ խախտմամբ ներմուծված հետնյալ քանակներով յուրաքանչյուր 4 (չորս) անվանում դեղերի համար՝

ա. Պիրալգին Ա 10 - 20056 տուփ

4

բ. Գլիցին 100մգ.Կ50 - 3000 տուփ

ենթարկվել է վարչական տույժի յուրաքանչյուր անվանմամբ դեղի 30 ն ավելի փաթեթի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով՝ 1.600.000 (մեկ միլիոն վեց հարյուր հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի:

գ. Ռեմանտադին 50մգ. Ի| 20, սերիա՝ 10318, - 20 տուփ

դ. Ֆուրադոնին 50մգ. Խ 20, սերիա՝ 10218, - 20 տուփ

ենթարկվել է վարչական տույժի՝ յուրաքանչյուր անվանմամբ դեղի՝ 10-ից մինչն 30 փաթեթի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով' 600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի:

2/ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ն 3-րդ կետերի պահանջով՝ ՀՀ օրենսդրությամբ խախտմամբ իրացված հետնյալ քանակներով յուրաքանչյուր 4 (չորս) անվանում դեղերի համար՝

ա. Պիրալգին Ա 10 - 20056 տուփ

բ. Գլիցին 100մգ. Ի 50 - 3000 տուփ

ենթարկվել է վարչական տույժի՝ յուրաքանչյուր անվանմամբ դեղի՝ 30 ն ավելի փաթեթի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով՝ 1.600.000 (մեկ միլիոն վեց հարյուր հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի:

գ. Ռեմանտադին 50մգ. Ի| 20, սերիա՝ 10318, - 20 տուփ

դ. Ֆուրադոնին 50մգ. Է| 20, սերիա՝ 10218, - 20 տուփ

ենթարկվել է վարչական տույժի՝ յուրաքանչյուր անվանմամբ դեղի՝ 10-ից մինչն 30 փաթեթի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով' 600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի:

3/ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ վարույթի արդյունքում հայտնաբերված ն սույն որոշման պատճառաբանական մասում նշված, Ընկերության տնօրեն Վահրամ Մակինյանի կողմից օրենքի խախտմամբ դեղեր ներմուծելը կարող է առավել վտանգ ներկայացնել մարդու առողջությանը ն կյանքին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված սկզբունքին համաձայն, որպես առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիա՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 47.3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ն 3-րդ կետերով ՀՀ «օրենսդրությամբ խախտմամբ ներմուծված հետնյալ քանակներով յուրաքանչյուր 4 (չորս) անվանում դեղերի համար՝

ա. Պիրալգին Ա 10 - 20056 տուփ

բ. Գլիցին 100մգ. Ի 50 - 3000 տուփ

ենթարկվել է վարչական տույժի՝ յուրաքանչյուր անվանմամբ դեղի 30 ն ավելի փաթեթի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով՝ 1.600.000 (մեկ միլիոն վեց հարյուր հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի:

գ. Ռեմանտադին 50մգ. Ի| 20, սերիա՝ 10318, - 20 տուփ

դ. Ֆուրադոնին 50մգ. Է| 20, սերիա՝ 10218, - 20 տուփ

ենթարկվել է վարչական տույժի՝ յուրաքանչյուր անվանմամբ դեղի՝ 10-ից մինչն 30 փաթեթի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով' 600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի (հատոր 1-ին, գ.թ. 15-24):

5

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն. ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը Ա որը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.

Սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառեալ հետնյալ իրավական հարցադրմանը.

- արդյոք ՀՀ վերաքենիչ վարչական դատարանն իրավասու է դատական ակտ կայացնել այեպիսի հիմքով, որը քենության առարկա չի դարձվել ՀՀ վարչական դատարանում ն վկայակոչված չէ վերաքենիչ բողոքում" վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը:

ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական ն տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ Ա անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե ("62 օքիօլօ"):

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով ն առարկություներվ ն իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ՝ կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր ն հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար:

Նուն հոդվածի 3-րդ մասի համաձայն դատարանը մատնանշում է

հայցադիմումներում առկա ձնական սխալները, առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, տարբերակել հիմնական ն ածանցյալ պահանջները, համալրել ոչ բավարար փաստական

6

տվյալները, ինչպես նան պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու ն գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 6-րդ ն 7-րդ կետերի համաձայն՝ հայցադիմումը բովանդակում է՝ այն փաստերը, որոնց վրա հիմնվում է հայցվորի պահանջը, հայցվորի պահանջը հիմնավորող փաստարկները ն հայցվորի պահանջը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցվորը հայցի հիմքը ն (կամ) առարկան կարող է փոփոխել նախնական դատական նիստի ընթացքում կամ դատաքննություն նշանակելու մասին վարչական դատարանի որոշումը ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում: Հայցի հիմքը ն (կամ) առարկան կարող են փոփոխվել գործը քննող վարչական դատարանի ընդդատության սահմաններում: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական դատարանը կարող է թույլ չտալ նման փոփոխություն, եթե այն հանգեցնում է հայցի էության փոփոխության:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս՝ որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները ն այլ իրավական ակտերը, ինչպես նան այն իրավական ակտերը, որոնք պետք է կիրառվեին տվյալ գործով, սակայն օրենքին հակասելու պատճառով կիրառման ենթակա չեն:

ՀՀ վարչական դատավարության 134-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր, որում նշվում են նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա:

Նույն մասի 5-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր, որում նշվում են վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նան գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները` վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, սահմանադրական դատարանի, վճռաբեկ դատարանի այն որոշումները, որոնք վերաքննիչ բողոք բերած անձը վերաբերելի է համարում` մեջ բերելով դրանց հակասող մասերը ն կատարելով համեմատական վերլուծություն:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե վարչական դատարանում բողոք բերած անձը զրկված է եղել բողոքի առարկա հանդիսացող որնէ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից, ապա վերաքննիչ բողոքում պետք է նշի նան իր դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում՝ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրությամբ Ա Կոնվենցիայով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրացման հիմնական սկզբունքներից է տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքը, որն անձի՝ ՀՀ Սահմանադրությամբ ն օրենքով նրան տրված հնարավորությունն է սեփական հայեցողությամբ տնօրինելու իր նյութական ն դատավարական իրավունքնեը ե դրանց. »պաշտպանությաան եղանակները: Տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքն անձանց հնարավորություն է տալիս ինքնուրույն որոշել՝ դիմել, թե չդիմել դատարան իրենց իրավունքների, ազատությունների ն օրինական շահերի պաշտպանության համար, այսինքն՝ իրականացնել, թե չիրականացնել

7

իրենց դատական պաշտպանության հիմնական իրավունքը: Անձինք իրենց դատական պաշտպանության հիմնական իրավունքն իրացնելիս, ինչպես նան դատարաններն արդարադատություն իրականացնելիս պետք է առաջնորդվեն վերը նշված սկզբունքով:

Դատական պաշտպանության իրավունքի իրացումը .տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքի հիման վրա անձի համար երաշխավորում է նան հայցի առարկան ն հիմքն ինքնուրույն որոշելու իրավական հնարավորություն:

Միաժամանակ, անհրաժեշտ է փաստել, որ տնօրինչականության սկզբունքը վարչական դատավարության առանձին փուլերում ունի որոշակի առանձնահատուկ դրսնորումներ: Նշվածը պայմանավորված է վարչական դատավարությունում դատարանի դերով, որը գործը քննում է ի պաշտոնե: Այսպես, վարչական դատարանի կողմից գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("624 օքիօլօ") պարզելու գործառույթը ենթադրում է, մասնավորապես, հետնյալը.

9) Վարչական դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով ն առարկություններով: Նշվածից հետնում է, որ թեն դատարանը պարտականություն է կրում անդրադառնալ դատավարության մասնակիցների ներկայացրած բոլոր ապացույցներին, միջնորդություններին, առաջարկություններին, 0բացատրություննեին ն առարկություններին, սակայն սահմանափակված չէ դրանցով:

2 "Վարչական դատարանն իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ՝ կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր ն հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար: Այսինքն՝ դատարանը, կաշկանդված չլինելով վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով ն առարկություններով, ձեռնարկում է համարժեք միջոցներ՝ գործի քննության ն լուծման համար նշանակություն ունեցող փաստերի վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու համար: Ընդ որում, անհրաժեշտ է փաստել, որ վարչական դատավարությունը պետք է ընթանա այնպես, որ բացահայտվեն գործի իրական փաստերը: Նշված առաքելությունն իրականացնելու համար դատարանն օժտված է համապատասխան լիազորություններով, որոնք պետք է համարժեք օգտագործվեն քննարկվող գործառույթն իրականացնելու համար: Ըստ այդմ, գործի իրական փաստերը բացահայտելը վարչական դատարանի ոչ թե հայեցողական լիազորությունն է, այլ պարտականությունը:

3) 2`Վարչական դատարանը մատնանշում է հայցադիմումներում առկա ձնական սխալները, առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, տարբերակել հիմնական Ա ածանցյալ պահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները:

4) Վարչական դատարանը պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու ն գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները: Նշված լիազորությունը նույնպես բխում է այն հանգամանքից, որ դատարանը կրում է գործի իրական փաստերն ամբողջությամբ բացահայտելու պարտականություն (տես, Ա/Ձ Գնորգ Դավթյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առըեթեր պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի թիվ ՎԴ/2976/05/15 վարչական գործով որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանը 10.02.2015 թվականի թիվ ՍԴՌՂ190 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ մասնագիտացված արդարադատության,

8

այդ թվում վարչական արդարադատության ինստիտուտի ներդրումը, ի թիվս այլնի, նպատակ է հետապնդում առաջին հերթին ապահովելու տվյալ ոլորտում դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունը ն լիարժեքությունը՝ արդարադատության այդ տեսակին բնորոշ առանձնահատկությունների հաշվառմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("4 օքՈօօ") պարզելու վարչական դատարանին ուղղված օրենսդրական պահանջը նպատակաուղղված է վարչական արդարադատության առջն դրված առանձնահատուկ խնդիրների լուծմանը ն հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ու լուծման միջոցով ֆիզիկական, իրավաբանական անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոցի կենսագործունեության ապահովմանը: Վարչադատական գործընթացում գործի փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքի իրավական ամրագրումը հետապնդում է դատավարությունում ֆիզիկական ու իրավաբանական անձանց նկատմամբ հանրային-իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ունեցած փաստացի առավելությունները վերացնելու նպատակ: Քննարկվող իրավական սկզբունքը հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ընթացքում վարչական դատարանին օժտում է ակտիվ դերակատարությամբ, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետորեն ապահովելու իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ընդունած իրավական ակտերի, գործողությունների ու անգործությունների դեմ ֆիզիկական ն իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության իրացումը:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու (" Օքոօօ") սկզբունքի համաձայն դատարանի ակտիվ դերակատարությունն արտահայտվում է, մասնավորապես, որոշակի դատավարական գործողություննե կատարելիս դատավարության մասնակիցներին օժանդակելու՝ վարչական դատարանի պարտականությամբ: Այսպես, գործնականում հնարավոր են դեպքեր, երբ ֆիզիկական ն իրավաբանական անձինք՝ որպես վարչական դատավարության մասնակիցներ, ակնկալելով վարչական դատավարության կարգով վերականգնել իրենց խախտված իրավունքները, հայցադիմումը ներկայացնում են ձնական սխալներով, ճիշտ չեն ընտրում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված համապատասխան հայցատեսակը կամ ճիշտ չեն ձնակերպում իրենց հայցային պահանջները կամ ճիշտ չեն տարբերակում հիմնական ու ածանցյալ պահանջները կամ ներկայացնում են ոչ բավարար փաստական տվյալներ: Նշված դեպքերում վարչական դատարանի՝ դատավարության մասնակիցներին օժանդակելու պարտականությունը ստանում է գործնական մեծ նշանակություն, քանի որ հայցադիմումներում առկա ձնական սխալները մատնանշելու, ինչպես նան ոչ հստակ հայցային պահանջները ճշտելու, ոչ ճիշտ հայցատեսակները պատշաճ հայցատեսակներով փոխարինելու, հիմնական ն ածանցյալ պահանջները տարբերակելու, ոչ բավարար փաստական տվյալները համալրելու վերաբերյալ դատավարության մասնակիցներին առաջարկ անելու վարչական դատարանի պարտականության պատշաճ կատարման պայմաններում ապահովվում է ոչ միայն արդյունավետ դատաքենությունը, այլ նան անձի խախտված իրավունքների արդյունավետ դատական պաշտպանությունը (տես, Ալեքսանդրը Կարալովե ըեդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

9

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վեճի լուծման համար էական փաստերը մատնանշելու ն դրանց վերաբերյալ ապացույցներ պահանջելու, անհրաժեշտ ներքին համոզմունք ձնավորելու նպատակով ողջամիտ միջոցներ ձեռնարկելու վերաբերալ դատավարական գործողություննեի իրականացման դատարանի իրավունքը սահմանափակված է բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված` պատճառաբանված ներքին համոզման հանգելու դատարանի պարտականությամբ ն պետք է բխի արդարության բոլոր պահանջների պահպանման սահմանադրական հիմնադրույթից (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիրի հարկային տեսչությունն ընդդեմ «Ջորջ ընդ Բրանդն» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/5525/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում հայտնած իր դիրքորոշմամբ արձանագրել է, որ վարչական դատավարությունում հայցվորը չի կրում հայցադիմումում հայցի իրավական հիմքերը մատնանշելու օրենսդրական պարտականություն: Օրենսդիրը հայցվորի համար սահմանել է պարտականություն՝ հայցադիմումում մատնանշել միայն իր պահանջը ն. այն հիմնավորող փաստարկները: Մյուս կողմից, վարչական մարմնինների ոչ իրավաչափ վարչական ակտերի, գործողություննեի ն անգործության դեմ ֆիզիկական ն իրավաբանական անձանց իրավունքների դատական պաշտպանությունն արդյունավետ դարձնելու ն վերջիններիս նկատմամբ հանրային-իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ունեցած փաստացի առավելությունները հնարավորինս մեղմելու նպատակով օրենսդիրը վարչական դատարանին օժտել է ակտիվ դերակատարությամբ:

Ըստ այդմ, վարչական դատարանը պարտավոր է ինքնուրույն որոշել վեճի լուծման համար կիրառելի ենթակա իրավական նորմերը, ապա ձեռնարկել համարժեք միջոցներ՝ գործն ի պաշտոնե քննելու համար: ՀՀ վճռաբեկ դատարանի նշված եզրահանգումը բխում է նան ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի կարգավորումից, որով սահմանվում է, որ վարչական դատարանը նախնական դատական նիստում պարզում է վիճելի իրավահարաբերության բնութը ն կիրառման ենթակա իրավական ակտերի շրջանակը:

Այսպես, վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործի շրջանակներում նախնական դատական նիստում պարզելով վիճելի իրավահարաբերության բնույթը ն կիրառման ենթակա իրավական ակտերի շրջանակը, վարչական դատարանը մատնանշման իր լիազորությունն իրացնելիս պարտավոր է քննարկման առարկա դարձնել վարչական ակտի իրավաչափության վրա ազդեցություն ունեցող հնարավոր բոլոր հանգամանքները, այդ թվում՝ արդյո՞ք պահպանվել են այդ ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթի ընթացակարգային բոլոր կանոնները, Ա արդյո՛ք ճիշտ են մեկնաբանվել ու կիրառվել վարչական ակտի հիմքում ընկած նյութական իրավունքի նորմերը: Այ կերպ ասած՝ վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործի շրջանակներում վարչական դատարանը, անկախ հայցվորի կողմից վկայակոչված իրավական հիմքերից, պետք է մատնանշի նան ողջամտորեն հնարավոր բոլոր այն իրավական նորմերը, որոնց խախտումը կարող է հիմք հանդիսանալ վարչական ակտի անվավերության համար Ա առաջարկի հայցվորին դրանք համալրել համապատասխան փաստական տվյալներով:

Միաժամանակ, հաշվի առնելով տնօրինչականության սկզբունքի բովանդակությունը ն դրա կիրառելիությունը նան վարչական դատավարությունում՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական ակտի իրավաչափությունը գնահատելիս հետագա դատավարական

10

գործողությունների իրականացման ժամանակ վարչական դատարանը կաշկանդված է շահագրգիռ անձի կամահայտնությամբ: Մասնավորապես` այն դեպքում, երբ հայցվորը դատարանի կողմից մատնանշման լիազորության իրականացումից հետո պնդում է, որ վարչական ակտի իրավաչափությունը գնահատվի միայն որոշակի իրավական նորմի ն, ըստ այդմ, ներկայացված փաստական հանգամանքների շրջանակներում, վարչական դատարանը գործի հետագա քննությունը պետք է իրականացնի ն գործն ըստ էության լուծող դատական ակտում վարչական ակտի իրավաչափությունը գնահատի միայն այդ իրավական Աե փաստական հիմքերի շրջանակներում: Մինչդեռ, այն դեպքում, երբ հայցվորը նս գտնում է, որ դատարանը վարչական ակտի իրավաչափությունը պետք է ստուգի ամբողջ ծավալով, դատարանը վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործի շրջանակներում պարտավոր է ձեռնարկել ողջամտորեն հնարավոր բոլոր միջոցները վարչական ակտի իրավաչափությունն ամբողջ ծավալով գնահատելու համար անհրաժեշտ ապացույցներն ու տեղեկությունները ձեռք բերելու ուղղությամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման համաձայն՝ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("6 օքոօօ") պարզելու սկզբունքը դրսնորվում է նան վերաքննության փուլում:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ամրագրված փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("52 օքօօ") սկզբունքը վերաբերում է բացառապես գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելուն, այլ խոսքով, կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրավաբանական փաստերի վերաբերյալ հնարավոր ն հասանելի տեղեկություններ ձեռք բերելուն. այս դատավարական սկզբունքը վերաքննիչ դատարանին հնարավորություն չի ընձեռում սեփական նախաձեռնությամբ ն ինքնուրույն լրացնել վերաքննիչ բողոքի իրավական հիմքերը: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ թեն վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում՝ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար, սակայն չի կարող սեփական նախաձեռնությամբ դուրս գալ առաջին ատյանի դատարանում գործի քննության շրջանակներից, մասնավորապես՝ փոխել հայցի հիմքը ն կայացնել դատական ակտ այն իրավական ն փաստական հիմքերով, որոնք առաջին ատյանի դատարանում քննության առարկա չեն դարձվել (տես ՀՀ առողջապահության նախարարությունն ընդդեմ «Ռեվերդի» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/3271/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Զարգացնելով վերոհիշյալ իրավական դիրքորոշումը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ հարկ է համարել նշել, որ գործի վերաքննության փուլում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("Ջ օքիօլօ") սկզբունքի բովանդակությունը որոշակիորեն տարբերվում է գործի դատաքննության փուլում այդ սկզբունքի ունեցած բովանդակությունից: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ գործի վերաքննության փուլում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("6 օքոօօ") սկզբունքի բովանդակությունը հանգում է հետնյալին. վերաքննիչ դատարանը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերն ըստ էության քննության առարկա դարձնելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ, վերաքննիչ դատարանը, մի կողմից՝ չի կարող սեփական նախաձեռնությամբ դուրս գալ վարչական դատարանում գործի քննության շրջանակներից, այսինքն` առանց վերաքննիչ բողոքում համապատասխան հիմքի առկայության կայացնել դատական ակտ այն իրավական ն փաստական հիմքերով,

11

որոնք առաջին ատյանի դատարանում քննության առարկա չեն դարձվել: Իսկ մյուս կողմից՝ վերաքննիչ բողոքում վարչական դատարանի կողմից քննության առարկա չդարձված հիմքի առկայության դեպքում վերաքննիչ դատարանը պարտավոր է ըստ էության քննության առարկա դարձնել նան վերաքննիչ բողոքի այդ հիմքը՝ այս պարագայում չսահմանափակվելով վարչական դատարանում գործի քննության շրջանակներով (տես ՀՀ առողջապահության նախարարությունն ըեդդեմ «Ռեվերդի» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/3271/05//2 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը ն ԱՁ Գնորգ Դավթյանն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/2976/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը, Արայիկ Գրիգորյանն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/7994/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.12.2022 թվականի որոշումը):

Այսպես, Վճռաբեկ դատարանը մեկ անգամ նս փաստում է, որ ՀՀ վարչական դատարանը մատնանշման իր լիազորությունն իրացնելիս պարտավոր է քննարկման առարկա դարձնել վարչական ակտի իրավաչափության վրա ազդեցություն ունեցող հնարավոր բոլոր հանգամանքները՝ հետագա քննության ծավալը պայմանավորելով հայցվորի կամահայտնությամբ: Միննույն ժամանակ, վարչական դատավարությունում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("5 օքօլօ") սկզբունքի ուժով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերն ըստ էության քննության առարկա դարձնելու համար՝ անկախ այն հանգամանքից, թե վերաքննիչ բողոքում վկայակոչված այս կամ այն հիմքը ՀՀ վարչական դատարանում քննարկվել է, թե՝ ոչ: Իսկ այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքում վկայակոչված չէ այնպիսի հիմք, որի վերաբերյալ ՀՀ վարչական դատարանում քննություն չի իրականացվել, ապա ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը չի կարող դուրս գալ ՀՀ վարչական դատարանում գործի քննության շրջանակներից ն կայացնել դատական ակտ վերաքննիչ բողոքում չվկայակոչված Ա ՀՀ վարչական դատարանում քննության առարկա չդարձված հիմքով:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Ընկերության տնօրեն Վահրամ Մակինյանը հայց է ներկայացրել ընդդեմ Տեսչական մարմնի` պահանջելով անվավեր ճանաչել Տեսչական մարմնի 10.10.2018 թվականի թիվ 50 որոշումը:

Դատարանը 14.11.2019 թվականի վճռով հայցը մերժել է այն պատճառաբանությամբ, որ «(...) Հայաստանի Հանրապետության առողջապահական ն աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 03.09.2018 թվականի «Վարչական վարույթ հարուցելու, ք. Երնան, Գուսան Շերամի փողոց 92/3 հասցեում գործող «Թեոֆարմա» ՍՊ ընկերությունում զննում իրականացնելու մասին» թիվ 536-Ա հրամանի ստորագրմամբ ընդամենը հարուցվել է վարչական վարույթ, որը նպատակաուղղված է եղել վարչական ակտի ընդունմանը: Ուստի, հրամանի տրման պահը չի կարող նույնականացվել իրավախախտման դեպքի բացահայտման հետ: (...) Եթե անձը կատարել է մի քանի վարչական իրավախախտումներ, որոնց վերաբերյալ գործերը միաժամանակ քենվում են նույն մարմնի (պաշտոնատար անձի) կողմից, տույժը նշանակվում է առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիայի շրջանակներում: Այդ դեպքում հիմնական տույժին կարող է միացվել կատարված իրավախախտումներիից ցանկացածի համար :։պիաստասխանատվության վերաբերյալ

12

հոդվածներով նախատեսված լրացուցիչ տույժերից մեկը: Այսպիսով՝ վարչական մարմինը, հաստատված համարելով հայցվորի կողմից կատարված իրավախախտումները, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի 6Հանրապետության օրենսգրքի 35-րդ հոդվածի հիմքով հայցվորի նկատմամբ կիրառել է վարչական տույժ' 2.200.000 (երկու միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: Դատարանը՝ անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա, ներքին համոզմամբ գտնում է, որ Հայաստանի Հանրապետության առողջապահական ն աշխատանքի տեսչական մարմնի 10.10.2018 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 50 որոշումը կայացվել է իրավահարաբերության պահին Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրության իրավաչափ կիրառման արդյունքում»:

Վերաքննիչ դատարանը 27.10.2021 որոշմամբ Վահրամ Մակինյանի վերաքննիչ բողոքը բավարարել է, բեկանել է Դատարանի վճիռը ն հայցը բավարարել է, այն հիմնավորումներով, որ. «(...) քննարկվող դեպքում, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, վարչական ակտ ընդունելու վարչական մարմնի նախաձեռնության մասին ուղղակիորեն վկայում է 2018 թվականի սեպտեմբերի 03-ի «Վարչական վարույթ հարուցելու, ք. Երնան, Գուսան Շերամի փողոց 92/3 հասցեում գործող «Թեոֆարմա» ՍՊ ընկերությունում զննում իրականացնելու մասին» թիվ 536-Ա հրամանը, որի բովանդակությունից երնում է, որ վարչական վարույթը հարուցվել է 2018 թվականի սեպտեմբերի 03-ին, հետնաբար Վերաքննիչ դատարանը եզրակացնում է, որ այն պետք է ավարտվեր մինչն 2018 թվականի հոկտեմբերի 04-ը: Մինչդեռ, վիճարկվող որոշումն ընդունվել է 2018 լթյվականի հոկտեմբերի 10-ին: Ըստ այդմ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ քննարկվող դեպքում պահպանված չէ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վարչական վարույթի առավելագույն 30-օրյա ժամկետը, որպիսի իրողությունն ուղղակիորեն վկայում է վիճարկվող որոշումը ոչ իրավաչափ որակելու «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածով նախատեսված իրավական հիմքի առկայության մասին: (...) Վկայակոչված վերլուծությունների հիման վրա Վերաքննիչ դատարանը բանաձնում է, որ քննարկվող դեպքում վիճարկվող որոշումն ընդունվել է օրենքի խախտմամբ, ինչն ուղղակիորեն հանգում է վիճարկվող որոշման 0անվավերությանը հանգեցնող՝ «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածով նախատեսված իրավական հիմքին:

(..) Միաժամանակ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ նման պայմաններում բողոքում մատնանշված մյուս փաստարկները գործի օբյեկտիվ հանգուցալուծման տեսանկյունից որնէ նշանակություն ունենալ այլես չեն կարող, հետնապես դրանց իրավական գնահատմանը Վերաքննիչ դատարանը չի անդրադառնում»:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը. Դատարանը, անդրադառնալով վարչական պատասխանատվության ենթարկելու ժամկետների հարցին, արձանագրել է, որ պահպանվել է վարչական պատասխանատվության ենթարկելու երկամսյա ժամկետը, միննուն ժամանակ, Դատարանը նան անդրադարձլ է նշանակված տույժի իրավաչափության հարցին:

Սույն գործով վերաքննիչ բողոք է ներկայացրել Ընկերության տնօրեն Վահրամ Մակինյանը ն, վերաքննիչ բողոքում վկայակոչելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածը, նշել է, որ տվյալ դեպքում չի պահպանվել

13

վարչական պատասխանատվության ենթարկելու երկամսյա ժամկետը, ինչպես նան մատնանշել է այն հանգամանքը, որ խախտվել են դեղերի շրջանառության ոլորտի պահանջների 6խախտման արդյունքում նշանակվող տուժի չափի որոշման իրավակարգավորումները:

Ամփոփելով վերաքննիչ բողոքի հիմքերը՝ Ընկերության տնօրեն Վահրամ Մակինյանն արձանագրել է, որ դրանք նույնանում են հայցի հիմքերի Ա Դատարանի վճռով անդրադարձած իրավական հարցերի հետ, այն է՝ վարչական պատասխանատվության ենթարկելու երկամսյա ժամկետի հաշվարկի ն դեղերի շրջանառության ոլորտի պահանջների խախտման արդյունքում նշանակվող տույժի չափի հարցերի հետ:

Վերաքննիչ դատարանը, սակայն, սուն գործով 27.10.2021 թվականի որոշմամբ Ընկերության տնօրեն Վահրամ Մակինյանի վերաքննիչ բողոքը բավարարել է, բեկանել ն փոփոխել է Դատարանի 14.11.2019 թվականի վճիռը` անդրադառնալով վարչական վարույթի տնողության հարցին, նշելով՝ որ խախտվել է վարչական վարույթի 30-օրյա ժամկետը ն «նման պայմաններում բողոքում մատնանշված մյուս փաստարկները գործի օբյեկտիվ հանգուցալուծման տեսանկյունից որնէ նշանակություն ունենալ այլես չեն կարող, հետնապես դրանց իրավական գնեահատմանը Վերաքենի:։ Օ դատարանը չի անդրադառնում»:

Վերոգրյալ փաստական հանգամանքների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, իր որոշմամբ եզրահանգելով, որ վիճարկվող վարչական ակտը ենթակա է անվավեր ճանաչման՝ վարչական վարույթի 30-օրա ժամկետի խախտման հիմքով, ըստ էության, դուրս է եկել

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
20 հունվարի, 2023 թ.
Գործի #:
ՎԴ/11707/05/18
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել