Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Հովսեփյան — ԵԱՔԴ/4994/02/15
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Հովսեփյան — ԵԱՔԴ/4994/02/15

Վճռաբեկ դատարանԵԱՔԴ/4994/02/1530 հունիսի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Աշոտ Մալխասյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 17.08.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Երեմ Հովսեփյանի ընդդեմ Աշոտ Մալխասյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել՝ բեկանել Վերաքննիչ դատարանի 17.08.2021 թվականի որոշումը ն գործն ուղարկել Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան նոր քննության: ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանս, համաձայն չլինելով 30.06.2023 թվականի

Ամբողջ Տեքստ

ՀԱՏ

ՄԱ-ԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/4994/02/15 դատարանի որոշում 2023թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/4994/02/15

Նախագահող դատավոր Ն. Բարսեղյան

Դատավորներ Տ. Նազարյան

Ա. Պետրոսյան

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատի կողմից թիվ ԵԱՔԴ/4994/02/15 քաղաքացիական գործով

30.06.2023 թվականին կայացված որոշման վերաբերյալ

«30» հունիսի, 2023թ. ք. Երնան

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 30.06.2023 թվականին գրավոր ընթացակարգով քննելով Աշոտ Մալխասյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 17.08.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Երեմ Հովսեփյանի ընդդեմ Աշոտ Մալխասյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել՝ բեկանել Վերաքննիչ դատարանի 17.08.2021 թվականի որոշումը ն գործն ուղարկել Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան նոր քննության:

ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանս, համաձայն չլինելով 30.06.2023 թվականի որոշման (այսուհետ՝ Որոշում) պատճառաբանական ն եզրափակիչ մասերի, այն է՝ ստորադաս դատարանների կողմից ՀՀ վճռաբեկ դատարանի սահմանած գործի նոր քննության ծավալը պահպանված չլինելու, այդ որոշմամբ արտահայտված ն գործը քննող դատարանի համար պարտադիր իրավական դիրքորոշումները Վերաքննիչ դատարանի կողմից անտեսված լինելու մասին Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ ն 10-րդ մասերով, շարադրում եմ հատուկ կարծիք այդ մասերի վերաբերյալ:

1. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Հատուկ կարծիքը շարադրելիս հիմք են ընդունվել Որոշման մեջ ներկայացված՝ վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները, վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները ն բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը:

2

2. Հատուկ կարծիքի հիմնավորումները.

Աշոտ Մալխասյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, Վճռաբեկ դատարանը գտել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Համաձայն չլինելով ՀՀ Վճռաբեկ դատարանի 23.03.2020 թվականի որոշմամբ սահմանված ծավալը ստորադաս դատարանների կողմից գործի նոր քննության ընթացքում պահպանված չլինելու, այդ որոշմամբ արտահայտված ն գործը քննող դատարանի համար պարտադիր իրավական դիրքորոշումները Վերաքննիչ դատարանի կողմից անտեսված լինելու մասին Վճռաբեկ դատարանի եզրահանգումների հետ, հայտնում եմ հետնյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանում գործի նոր քննությունն իրականացվում է գործը նոր քննության ուղարկելու մասին որոշմամբ սահմանված ծավալով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի նոր քննության ժամանակ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանի կողմից տվյալ գործով կիրառման ենթակա նորմերի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները պարտադիր են գործը քննող դատարանի համար, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:

Նշված նորմից հետնում է, որ վերադաս դատական ատյանի կողմից դատական ակտը բեկանելու ն գործը նոր քննության ուղարկելու դեպքում գործի քննության ծավալը պայմանավորված է վերադաս դատական ատյանի որոշման պատճառաբանություններով ն եզրահանգումներով, որոնք ստորադաս դատարանին տրված ցուցումներ են քննարկման ենթակա հարցերի, դատավարական գործողություններ կատարելու, օրինակ՝ որոշակի ապացույցներ հետազոտելու ն գնահատելու, ինչպես նան կիրառելի օրենսդրության, օրենքի մեկնաբանման ն այլ հարցերի մասին: Ընդ որում, գործի նոր քննության ընթացքում կիրառելի նորմերի մասին վերադաս դատական ատյանի արտահայտած իրավական դիրքորոշումները պարտադիր են գործը քննող դատարանի համար, եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ չի հիմնավորվում գործի փաստերի նկատմամբ դրանց կիրառելի չլինելու հանգամանքը:

Վճռաբեկ դատարանի՝ որպես բարձրագույն դատական ատյանի, կողմից կիրառելի նորմերի վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումները Ա սահմանած գործի նոր քննության ծավալը պարտադիր են գործը քննող դատարանի համար, ուղղորդում են գործի նոր քննությունը, բայց չեն կանխորոշում դրա արդյունքը: Այն, որ գործը քննող դատարանը պետք է գործի նոր քննությունն իրականացնի ՀՀ Վճռաբեկ դատարանի սահմանած ծավալով՝ կատարելով սահմանված դատավարական գործողությունները, իր հեթին նշանակում է, որ ՀՀ Վճռաբեկ դատարանն իր դատական ակտում պետք է հստակ նշի նյութական ն/կամ դատավարական իրավունքի նորմերի այն խախտումները, որոնք գործի նոր քննության ժամանակ ստորադաս դատարանի կողմից պետք է վերացվեն, ինչպես նան գործի նոր քննության ընթացքում կատարվելիք դատավարական գործողությունների շրջանակը:

Սույն գործով առաջին քննության ժամանակ ՀՀ Վճռաբեկ դատարանը 23.03.2020 թվականի որոշմամբ բեկանել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.01.2018

3

թվականի որոշումը վերջինիս կողմից դատավարական իրավունքի նորմերի՝ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած ն 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին օրենսգիրք 47րդ ն 53րդ հոդվածների (խախտում թուլ տրված լինելու պատճառաբանությամբ: ՀՀ Վճռաբեկ դատարանը 23.03.2020 թվականի որոշմամբ նշել է «ստորադաս ատյանները վկայի ցուցմունքը' որպես ապացույց, որակել են անարժանահավատ այն պատճառաբանությամբ, որ հակառակ Ռիմա Ամիրխանյանի ցուցմունքի, որ ինքը տեղյակ չէ անշարժ գույքի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի գրանցման վերաբերյալ, կադաստրային գործում առկա են Ռիմա Ամիրխանյանի անունից ներկայացված դիմումներ: Միեչդեռ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ այդ վկայի ցուցմունքը սույն գործով ունի էական ն կարնոր ապացուցողական նշանակություն: Վկայի ցուցմունքը միայն վերոգրյալ պատճառաբանությամբ ոչ արժանահավատ համարելե իրավաչափ չէ: Նախ' իրականում չեն ստուգվել կադաստրային գործում առկա դիմումներում առկա ստորագրությունեերի իսկությունը: Երկրորդ' եթե անգամ կադաստրային գործում առկա դիմումները ներկայացվել են Ռիմա Ամիրխանյանի կողմից, ապա այդ դիմումներով չի ապացուցվում այե փաստը, որ Ռիմա Ամիրխանյանն իրականում առուվաճառքի գումարը փոխանցել է Աշոտ Մալխասյանին: Հետնաբար, կադաստրային գործում առկա դիմումները չեն կարող բավարար համարվել վկայի ցուցմունքն անարժանահավատ ապացույց դիտելու համար: (...»: ՀՀ Վճռաբեկ դատարանը նույն որոշմամբ արձանագրել է նան, որ «ստորադաս դատարանները վկա Ռիմա Ամիրխանյանի ցուցմունքը ոչ արժանահավատ ապացույց են համարել անհիմն կերպով' չգեահատելով այդ ցուցմունքը սույն գործում առկա ապացույցների համակցության մեջ: Արդյունքում ոչ բավարար հիմնավորելով ցուցմունքի անարժանահավատ լինելը' ստորադաս դատարանները հանգել են ոչ իրավաչափ եզրահանգման: (...)»:

Անդրադառնալով գործը նոր քննության ուղարկելու անհրաժեշտության հարցին ն նոր քննության ծավալին՝ ՀՀ Վճռաբեկ դատարանը 23.03.2020 թվականի որոշմամբ նշել է՝ «(...) տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանում գործի նոր քենությունը չի իրականացվել գործը նոր քննության ուղարկելու մասին սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի կողմից 23.03.2020 թվականին կայացված որոշմամբ սահմանված ամբողջ ծավալով, ինչպես նան անտեսվել են ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի կողմից նույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումները, որոնք պարտադիր են եղել գործը քենող դատարանի համար: (...)»:

Նշվածից բխում է, որ ՀՀ Վճռաբեկ դատարանը հիմնավորված չի համարել կադաստրային գործում առկա դիմումների վկայակոչմամբ վկա Ռիմա Ամիրխանյանի ցուցմունքը ոչ արժանահավատ ապացույց լինելու մասին ստորադաս դատարանների պատճառաբանությունները՝ արձանագրելով, որ այդ ապացույցը պետք է գնահատել գործում եղած այլ ապացույցների հետ համակցության մեջ: Վկայի ցուցմունքի՝ որպես ապացույցի առանձին տեսակի, գնահատման մասով ոչ իրավաչափ եզրահանգման գալու հիմնավորմամբ ՀՀ Վճռաբեկ դատարանը ստորադաս դատարաններին դատավարական իրավունքի նորմերի՝ Նախկին օրենսգրքի 47-րդ ն 53-րդ հոդվածների խախտումներ է վերագրել: Գործը նոր քննության ուղարկելու պայմաններում ՀՀ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործի նոր քննության ընթացքում հայցը բավարարման կամ մերժման ենթակա լինելու հարց լուծելիս ստորադաս դատարանները պետք է հիմք ընդունեն

4

գործում եղած բոլոր ապացույցները, այդ թվում՝ վկա Ռիմա Ամիրխանյանի կողմից տրված ն ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից արժանահավատ ապացույց համարված ցուցմունքը: Այսինքն՝ ՀՀ Վճռաբեկ դատարանը գործը քննող դատարանի համար ընդհանուր կարգով սահմանել է գործում առկա բոլոր ապացույցները, այդ թվում նան՝ գործի առաջին քննության ժամանակ չհետազոտված ու չգնահատված վկայի ցուցմունքը, իրենց համակցության մեջ գնահատելու ն հետազոտելու պարտականություն, որը ստորադաս դատարանների կողմից կատարվել է:

Մասնավորապես, Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Ռ. Բունիաթյան) (այսուհետ՝ Դատարան) վճռում արձանագրել է, որ «պատասխանողը խնդրել է հաշվի առնել արդեն իսկ նախորդ քննության ընթացքում տված ցուցմունքը, (...)», ապա անդրադարձել դրան ն գործում առկա այլ ապացույցների համակցության մեջ գնահատել այն` հանգելով այն եզրակացության, որ «նկատի ունենալով, որ առուվաճառքի պայմանագիրն անվավեր պայմանագիր չէ' եման պայմաններում պատասխանողի վրա լիազորագրի ուժով դրված է եղել առուվաճառքի գումարը ստանալու ն հայցվորին հանձնելու պարտավորությունը ն միայե այդ փաստի առկայության դեպքում լիազորագրով ստանձնած պարտավորության կատարումը կարող էր համարվել պատշաճ, մինչդեռ պատասխանողի կողմից որնէ վերաբերելի ապացույց չի ներկայացվել պարտավորության պատշաճ կատարված լինելու վերաբերյալ, հետնաբար նման պայմաններում Դատարանը իրավացիորեն գտել է, որ Աշուր Մալխասյանից հօգուտ Երեմ Հովսեփյանի պետք է բռնագանձել 48 800 000 ՀՀ դրամ: (...)»:

Իր հերթին Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով վկա Ռիմա Ամիրխանյանի ցուցմունքին Ա գնահատելով դրա վերաբերյալ Դատարանի պատճառաբանությունների իրավաչափությունը, գտել է, որ «դատարանի հետնությունեերը դիտում է հիմեավոր, իսկ բողաքաբեր Ա.Մալխասյանի փաստարկները" անհիմե: (...)»: Ավելին` անդրադառնալով Դատարանի կողմից ՀՀ Վճռաբեկ դատարանի 23.03.2020 թվականի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին հակասող հետնություններ արված լինելու մասին բողոք բերած անձի փաստարկին՝ Վերաքննիչ դատարանն իրավաչափորեն արձանագրել է, որ «ընդհանուր իրավասության դատարանն իրականացրել է գործի բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ քննություն: Դատարանի կողմից, տվյալ դեպքում, վկա Ռիմա Ամիրխանյանի ցուցմունքը գնեահատվել է գործով ներկայացված մյուս ապացույցեերի հետ համակցության մեջ ն տրվել դրանց գնահատականը վերջեական ակտով: (...)»:

Ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարանի այն եզրակացությանը, որ Դատարանը, անտեսելով ՀՀ Վճռաբեկ դատարանը 23.03.2020 թվականի որոշմամբ արտահայտված՝ իր համար պարտադիր իրավական դիրքորոշումները «հայցվորի վրա պարտականություն չի դրել ապացուցելու որ Ռիմա Ամիրխանյանի կողմից Աշոր Մալխասյանին փոխանցվել է (վերջինն Ռիմա Ամիրխանյանից ստացել է) անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի գումարը. ընդհակառակը՝ գործի նոր քննության ընթացքում Դատարանը պատասխանող կողմի վրա պարտականություն է դրել ապացուցելու, որ Ռիմա Ամիրխանյանը պայմանագրի գումարն իրեն չի փոխանցել:». ապա հարկ եմ համարում նշել հետնյալը.

Դատարանը, հաշվի առնելով Ռիմա Ամիրխանյանի ցուցմունքներով նշված այն հանգամանքը, որ պայմանագրի կնքման օրը բնակարանի առուվաճառքի գումարը չի փոխանցվել Աշոտ Մալխասյանին, ինչպես նան վաճառողի ն գնորդի իրավունքներն ու պարտականությունները սահմանող՝ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի 5-րդ ն 6-րդ կետերը, արձանագրել է, որ եթե «անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի

5

կեքման պահին գնորդը չի վճարել անշարժ գույքի արժեքը, իսկ պայմանագրով սահմաեվել էր, որ այն պետք է վճարվեր պայմանագիրը վավերացվելու պահին ն պայմանագիրը վավերացվել է պայմանագրի կնքման օրը, հետնաբար Աշոտ Մալխասյանը նման պարագայում պարտավոր է եղել պայմանագրի կեքման օրը գումարի չվճարման պարագայում ձեռնարկել բոլոր միջոցները անշարժ գույքի արժեքը գնորդից պահանջելու համար: Հետփանաբար եման պարագայում պատասխանողի պարտավորությունը կդիտարկվեր պատշաճ կատարված միայն այն դեպքում, երբ գնորդի կողմից առուվաճառքի գումարի չվճարման պարագայում վերջինիցս ստանար գումարը ն փոխանցեր հայցվորին հաշվի անելով նան այն հանգամանքը, որ լիազորագրով սահմաեված չի եղել առուվաճառքի գումարի ստանալու պարագայում այն տնօրինել ն լիազորված է եղել կատարել միայն հանձնարարության հետ կապված գործողություններ:»

Այսինքն՝ Դատարանը ոչ թե Աշոտ Մալխասյանի վրա դրել է պարտականություն ապացուցելու, որ «Ռիմա Ամիրխանյանը պայմանագրի գումարն իրեն չի փոխանցել», այլ Դատարանն արձանագրել է, որ Աշոտ Մալխասյանը կրել է այն փաստն ապացուցելու պարտականությունը, որ պատշաճ կատարել է իրեն լիազորագրով վերապահված՝ առուվաճառքի գումարը ստանալու ն հայցվորին հանձնելու պարտավորությունը:

Նշված պատճառաբանություններով գտնում եմ, որ ստորադաս դատարաններն իրականացրել են ՀՀ Վճռաբեկ դատարանի 23.03.2020 թվականի որոշմամբ սահմանված ծավալով գործի նոր քննություն, գործում եղած ապացույցների, այդ թվում վկա Ռիմա Ամիրխանյանի ցուցմունքի, բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ լուծել են վեճը, հետնաբար Վճռաբեկ դատարանը պետք է կիրառեր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1- ին մասի 1-ին կետը՝ մերժեր վճռաբեկ բողոքը ն օրինական ուժի մեջ թողներ Վերաքննիչ դատարանի 17.08.2021 թվականի որոշումը:

ԴԱՏԱՎՈՐ ԱՐՍԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 հունիսի, 2023 թ.
Գործի #:
ԵԱՔԴ/4994/02/15
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել