ԵԴ/3891/02/22
Ամփոփում
քննելով ըստ «Նյու Բրենդ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ)՝ վարկային պայմանագրի հիման վրա ծագած վճարային պարտավորությունը դադարած ճանաչելու ն որպես հետնանք՝ գրավի պայմանագրերը դադարած ճանաչելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.02.2023 թվականի որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է կատարման անհնարինության հիմքով դադարած ճանաչել 30.06.2020 թվականին կնքված թիվ 323662
Ամբողջ Տեքստ
Ն 112-1` ԵԻՉ
Ան,
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/3891/02/22 դատարանի որոշում 2024թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/3891/02/22
Նախագահող դատավոր՝ Ն. Կարապետյան
Դատավորներ՝ Կ. Չիլինգարյան
Լ. Գրիգորյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Ս. ՄԵՂՐՅԱՆ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
2024 թվականի նոյեմբերի 11-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ «Նյու Բրենդ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ)՝ վարկային պայմանագրի հիման վրա ծագած վճարային պարտավորությունը դադարած ճանաչելու ն որպես հետնանք՝ գրավի պայմանագրերը դադարած ճանաչելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.02.2023 թվականի որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է կատարման անհնարինության հիմքով դադարած ճանաչել 30.06.2020 թվականին կնքված թիվ 323662 վարկային
2
պայմանագրի հիման վրա Բանկի նկատմամբ ծագած՝ Ընկերության ամբողջ վճարային պարտավորությունը Ա որպես հետնանք դադարած ճանաձել նան 30.06.2020 թվականին կնքված պարտապան չհանդիսացող անձանց պատկանող անշարժ գույքի գրավի թիվ 323662/11, թիվ 323662/12 ու թիվ 323662/13 պայմանագրերը ն 26.01.2021 թվականին կնքված թիվ 323662/17 պայմանագիրը:
Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 24.08.2022 թվականի որոշմամբ գործի վարույթը կարճվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.02.2023 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 24.08.2022 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
Վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Բանկը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածը ն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ դատարան ներկայացված հայցապահանջի ձնակերպումն ինքնին չի կարող մեխանիկորեն հանգեցնել գործի վարույթը կարճելուն, քանի դեռ դատարանը չի պարզել, թե իրականում որն է իրավունքի պաշտպանության նպատակով հարուցված հայցի էությունը ն ներկայացված հայցապահանջների շրջանակում հայցվորի խախտված կամ վիճարկվող իրավունքների պաշտպանության ու վերականգման հնարավորությունը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 13-րդ կետի գոյություն -առհասարակ, քանի որ սուն գործով ներկայացված հայցապահանջն առնվազն ներառվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 13-րդ կետում, այն է՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է օրենքով նախատեսված այլ եղանակներով: Մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 432-րդ հոդվածով սահմանված է պարտավորության դադարման ինքնուրույն հիմք, որն իրավունքի պաշտպանության ինքնուրույն եղանակ է:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.02.2023 թվականի որոշումը ն գործն ուղարկել նոր քննության:
Յ
2.1 Բանկի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը ն հիմնավորումները
Վճռաբեկ բողոքն անհիմն է ն ենթակա է մերժման՝ հետնյալ պատճառաբանությամբ:
Սույն քաղաքացիական գործով հայցվող պահանջը չի համարվում քաղաքացիական դատավարության կարգով լուծման ենթակա:
Վերաքննիչ դատարանն իրավացիորեն արձանագրել է, որ քաղաքացիական իրավահարաբերությունների սուբյեկտները, ազատ լինելով սեփական կամքով կատարել որոշակի գործողություններ Ա ընտրել վարքագծի դրսնորման համապատասխան ձն, միննույն ժամանակ պարտավոր են դրսնորել իրավաչափ վարքագիծ, այն է՝ իրենց գործողությունները համապատասխանեցնել օրենքի պահանջներին: (Թեն անձինք իրենց ազատ կամահայտնությամբ են ընտրում իրավունքի պաշտպանության ցանկալի եղանակը, սակայն այն պետք է համապատասխանի օրենքով նախատեսված որոշակի պահանջներին:
Վերաքննիչ դատարանն արդարացիորեն ընդգծել է, որ իրավունքների պաշտպանությունը կարող է իրականացվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված եղանակներից որնէ մեկով, այդ թվում՝ իրավունքի խախտման փաստը հաստատելով, մինչն խախտումը եղած դրությունը վերականգնելով, իրավունքը ճանաչելով, գոյություն ունեցող իրավահարաբերությունները փոփոխելով կամ դադարեցնելով Ա այլն: Դատարանում հայց հարուցելու նպատակը ենթադրաբար խախտված իրավունքների պաշտպանությունն է կամ իրավունքի ճանաչումը: Այսինքն, հայց ներկայացնելիս կողմը պետք է հիմնավորի նան, թե իր ո՞ր իրավունքն է խախտվել կամ ո՞ր իրավունքի պաշտպանությանն է ուղղված հայցի հարուցումը, ն որ այդ իրավունքների պաշտպանությունն իրականացվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված սպառիչ հիմքերից որնէ մեկով:
Անձը կարող է իր խախտված քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացնել միայն այն եղանակով, որն ուղղակիորեն նախատեսված է օրենքով: Ընդ որում, հենց այդ եղանակն է, որ դատարանին հնարավորություն է տալիս պարզելու այն հարցը, թե արդյո՞ք վեճը ենթակա է ՀՀ քաղաքացիական դատավարության կարգով քննության, թե՝ ոչ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
1) դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է կատարման անհնարինության հիմքով դադարած ճանաչել 30.06.2020 թվականին կնքված թիվ 323662 վարկային պայմանագրի հիման վրա Բանկի նկատմամբ ծագած՝ Ընկերության ամբողջ վճարային պարտավորությունը ն որպես հետնանք դադարած ճանաչել նան 30.06.2020 թվականին կնքված պարտապան չհանդիսացող անձանց պատկանող անշարժ գույքի գրավի թիվ 323662/11, թիվ 323662/12 ն թիվ 323662/13 պայմանագրերն ու 26.01.2021 թվականին կնքված թիվ 323662/17 պայմանագիրը (հատոր 1-ին, գ.թ. 5-9).
2) Բանկի ներկայացուցիչը 15.06.2022 թվականին Դատարան է ներկայացրել գործի վարույթը կարճելու վերաբերյալ միջնորդություն՝ գործը քաղաքացիական դատավարության
4
կարգով ենթակա չլինելու հիմքով: Նշված միջնորդության հիմքում դրվել է այն փաստը, որ «Ընկերության կողմից ներկայացված պահանջը որնէ կերպ չի տեղավորվում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ից 12րդ կետերով նախատեսված քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակների տրամաբանության մեջ ն չի համապատասխանում դրանց բնորոշմանը. ՀՀ այլ օրենքներով նս նախատեսված չէ քաղաքացիական իրավունքների պաշտպանության նման եղանակ (..)» (հատոր 1-ին, գ.թ. 70-77):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թուլ է տվել ԸՍահմանադրությաան 61-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի ու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույե բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն հարցին, թե արդյո՛ք գործի վարույթը ենթակա է կարճման" գործը քաղաքացիական դատավարության կարգով քենության ենթակա չլինելու հիմքով, եթե ներկայացված պահանջի ձնակերպումե առերնույթ չի համըեկեում օրենքով նախատեսված իրավունքի պաշտպանության եղանակներից որնէ մեկին' վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումը:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:
Սահմանադրութամբ Ան Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նան արդար դատաքննության իրավունքների կարնորությունը բազմիցս նշվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) որոշումներում:
5
Այսպես՝ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին ն պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է՝ քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային ն արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տես ԽԿռսչ ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նան, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորվում է յուրաքանչյուրի դատական պաշտպանության իրավունքը, երբ որոշվում են նրա «քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները»: Այս կապակցությամբ Եվրոպական դատարանը դեռնս 1971 թվականին նշել է, որ խնդրո առարկա հասկացությունը ներառում է բոլոր ընթացակարգերը, որոնց արդյունքը վճռորոշ է մասնավոր իրավունքների ն պարտականությունների համար (տես Թյջօյջօո ընդդեմ Ավստրիայի գործով Եվրոպական դատարանի 16.07.1971 թվականի վճիռը, 94-րդ կետ):
Անդրադառնալով անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման իրավական խնդրին՝ Սահմանադրական դատարանն արտահայտել է հետնյալ իրավական դիրքորոշումը.
«Հայցը կամ դիմումը դատարան ներկայացնելն իրավական պաշտպանության այն միջոցեերե են, որոնցով հիմեակաե իրավունքներ, այդ թվում դատական պաշտպանության իրավունքի կրող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պաշտպանվում է իր իրավունքների տարաբնույթ խախտումներից, որոնք կարող են կատարվել ինչպես հանրային իշխանության, այնպես էլ մասնավոր անձանց կողմից: Իշխանության ոտեձգություններից անձի պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը դատարան դիմելու նրա իրավունքն է, որը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես ն բոլոր այլ իրավական պետություններում ունի սահմանադրական (հիմեարար) իրավունքի բնույթ:
Անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը ապահովել այե թե նորմաստեղծ, թե' իրավակիրառ գործունեություն իրականացնելիս: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը ն պայմանները սահմանում է օրենսդիրը: Օրենսդիրն այս գործընթացում օժտված է գնահատման որոշակի ազատությամբ, սակայն սա չի եշանակում, որ օրենսդիրն իրավասու է սահմանել դատարան դիմելու իրավունքի իրացմանը վերաբերող ցանկացած իրավակարգավորում: ՀՀ
6
Սահմանադրությամբ երաշխավորված այս հիմնարար իրավունքի իրացման կարգը ն պայմանները նախատեսող իրավակարգավորումեերը պետք է նպատակ հետապնդեն ապահովելու դատական պաշտպանության միջոցների գործնականում արդյունավետ երաշխավորումը, այլ խոսքով' արդարադատության պատշաճ իրականացումը ն անձանց իրավունքեերի ու ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանությունը» (տե'ս Սահմանադրական դատարանի 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-779 որոշումը):
Եվրոպական դատարանի ն Սահմանադրական դատարանի վերոգրյալ որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումների համադրված վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ Հայաստանի 6Հանրապետությունում երաշխավորվում են դատական պաշտպանության ու արդար դատաքննության հիմնական իրավունքները, ն Սահմանադրությամբ դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը սահմանում է օրենսդիրը (տե՛ս Գեղանուշ Հարությունյանն ընդդեմ Մարտին Մկրտչյանի թիվ ԱՐԴ/4024/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2018 թվականի որոշումը):
Սահմանադրութան ն Կոնվենցիայի վերը շարադրված իրավադրույթները, երաշխավորելով անձի՝ իր իրավունքների ու ազատությունների .5իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների ե դատական պաշտպանության իրավունքները, սահմանում են անձի դատարան դիմելու իրավունքը, որը կոչված է ստեղծելու պայմաններ անձի խախտված իրավունքները վերականգնելու համար: Դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ՝ իր իրավունքների 6խախտումների դեպքում ստանալ արդյուսւավետ իրավական պաշտպանություն: Այստեղից հետնում է այն կարնոր կանոնը, որի համաձայն՝ դատական պաշտպանություն անձն ստանում է վերջինիս Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով ն այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների ու (կամ) ազատությունների խախտման դեպքում: Դատական պաշտպանությունը չի կարող լինել ինքնանպատակ, այն ունի հստակ առաքելություն, հստակ սուբյեկտներ ն հասցեատեր ու կոչված է ապահովել անձի խախտված իրավունքների արդյունավետ վերակաեգնումը:
Նշված դիրքորոշումը համահունչ է Տիգրան էվոյանն ընդդեմ «/(Ժեղուտ» ՓԲԸ-ի թիվ ԼԴ2/1922/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.01.2024 թվականի որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշմանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր անձ իրավունք ունի սույն օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան` Սահմանադրությամբ, օրենքներով ն այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների ն օրինական շահերի պաշտպանության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցադիմումի կամ դիմումի հիման վրա:
7
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրականացնում է իր դատավարական իրավունքները, տնօրինում է դատական պաշտպանության միջոցները ն եղանակները սեփական հայեցողությամբ՝ օրենքով սահմանված կարգով:
Վերոնշյալ սահմանադրական, օրենսդրական ն կոնվենցիոն դրույթների, ինչպես նան Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների վերլուծությունից հետնում է, որ դատարանի մատչելիության իրավունքը (որի բաղկացուցիչ մասն է դատարան դիմելու իրավունքը) ուղղակիորեն հարաբերակցվում է հայց հարուցելու իրավունքի նախադրյալների հետ: Դրանք այն հանգամանքներն են, որոնց առկայության կամ բացակայության հետ օրենսդիրը կապում է կոնկրետ գործով դատարան հայց ներկայացնելու սուբյեկտիվ իրավունքի ծագումը եո դատարանի պոզիտիվ պարտականությունն Օ այդ հայցով իրականացնելու արդարադատություն՝ կայացնելով վեճն ըստ էության լուծող եզրափակիչ դատական ակտ:
Հայց հարուցելու իրավունքի բացասական նախադրյալ է վեճը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չլինելը, որը ինչպես հայցադիմումի ընդունումը մերժելու, այնպես էլ գործի վարույթը կարճելու հիմքերից է: Այսպես.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատարանը դատավարության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով:
Նախկինում կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել, որ օրենսդրի կողմից վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով դատարան դիմելու իրավունքի սահմանափակումն ինքնանպատակ չէ, այլ նպատակաուղղված է ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի ն դատական խնայողության սկզբունքների ապահովմանը: Օրենսդիրը երաշխավորել է անձանց դատական պաշտպանության իրավունքը՝ նրանց իրավունք վերապահելով իրենց իրավունքների ն օրինական շահերի պաշտպանության համար հայց հարուցել դատարան, իսկ դատարանի համար սահմանելով պարտականություն՝ քննելու գործը ն գործով կայացնելու օրինական, հիմնավորված ն պատճառաբանված դատական ակտ: Միննույն ժամանակ օրենսդիրն ամրագրել է դատարանի լիազորությունը՝ կարճել գործի վարույթը բոլոր այն դեպքերում, երբ վեճն իր բնույթով ենթակա չէ դատարանում քննության: Հետնաբար, յուրաքանչյուր դեպքում դատարանի կողմից նշված հիմքով գործի վարույթը կարճելու լիազորության կիրառումը ն ըստ այդմ՝ անձի դատական պաշտպանության իրավունքի մերժումը պետք է պայմանավորված լինեն ներկայացված հայցի շրջանակում անձի՝ իր սուբյեկտիվ իրավունքների դատական կարգով վերականգնման, դրանց ենթադրյալ խախտումների վերացման հնարավորության իսպառ բացակայությամբ, որն անհնարին է դարձնում տվյալ վեճի քննումը դատարանի կողմից (տես Անժելա Գնորգյանն ընդդեմ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ն «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի թիվ ԵԱՔԴ/3724/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.05.2020 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ գործի վարույթի կարճմամբ դատավարության հետագա ընթացքը, փաստորեն, դադարում է:
8
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ անդրադառնալով գործի վարույթը կարճելու դատավարական փուլին, նշել է, որ գործի վարույթի կարճումն իրենից ներկայացնում է գործի վարույթի ավարտ՝ առանց դատարանի կողմից գործն ըստ էության քննելու ն վեճը լուծող վերջնական դատական ակտ կայացնելու (տես Նիկոլայ Իսկանդարյանն ըեդդեմ ՀՀ կառավարությանն առըեթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ն Վեհանուշ Գրիգորյանի թիվ 3-169(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.03.2007 թվականի որոշումը): Ըստ այդմ էլ Վճռաբեկ դատարանը գտել է, որ չնայած այն հանգամանքին, որ գործի վարույթի կարճումը դատավարական մի փուլ է, որի ընթացքում դատարանը գործի ըստ էության քննություն չի իրականացնում, այնուամենայնիվ դատավարական այս փուլում դատարանը պարզում ն գնահատում է գործի վարույթի կարճման հիմքում ընկած փաստական հանգամանքների հիմնավորվածությունը՝ արդյունքում կայացնելով համապատասխան դատական ակտ (տես «Նորք 5/4» համափիրությունե ընդդեմ Սարգիս Մանուկյանի թիվ ԵԴ/16359/02/18. քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 16.12.2020 թվականի որոշումը):
Վերոգրյալի հիման վրա անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակների (միջոցների) բովանդակությանը նե դրանց իրացման ՛աառանձնահատկություններին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1ին կետի :համաձայն՝ քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր գկողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության ն գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որնէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-Նին կետի :համաձայն՝ քաղաքացիները ն իրավաբանական անձինք իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները` ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում են իրենց հայեցողությամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 13րդ հոդվածի 1-ին կետի :համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը (..):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է՝
1) իրավունքը ճանաչելով.
2) մինչն իրավունքի խախտումը եղած դրությունը վերակաեգնելով.
9
3) իրավունքը խախտող կամ դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները կանխելով.
4) առոչինչ գործարքի անվավերության հետնանքները կիրառելով.
5) վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելով ն դրա անվավերության հետնանքները կիրառելով.
6) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտն անվավեր ճանաչելով.
7) դատարանի կողմից պետական ն տեղական ինքնակառավարման մարմնի՝ օրենքին հակասող ակտը չկիրառելով.
8) իրավունքի ինքնապաշտպանությամբ.
9) պարտականությունը բնեղենով կատարելուն հարկադրելով.
10) վնասներ հատուցելով.
11) տուժանք բռնագանձելով.
12) իրավահարաբերությունը դադարեցնելով կամ փոփոխելով.
13) օրենքով նախատեսված այլ եղանակներով:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վկայակոչված իրավադրույթների համակարգային վերլուծության արդյունքում փաստել է, որ քաղաքացիական օրենսդրության հիմնարար սկզբունքների, այդ թվում՝ քաղաքացիական հարաբերությունների մասնակիցների իրավունքների անարգել իրականացման, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների ապահովման նպատակով օրենսդիրը քաղաքացիական իրավունքներ Ան պարտականություններ կրող սուբյեկտներին օժտել է իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները` ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրենց հայեցողությամբ իրականացնելու իրավազորությամբ: Ընդ որում, օրենսդիրը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի կարգավորմամբ սահմանելով քաղաքացիական իրավունքների պաշտպանության իրականացման հիմնական եղանակները, որոնց օգնությամբ շահագրգիռ անձը կարող է խափանել, կանխել իր իրավունքի խախտումը, վերականգնել (ճանաչել) իր իրավունքները ն (կամ) փոխհատուցում ստանալ իրավունքի խախտմամբ պատճառված վնասների դիմաց, միաժամանակ հնարավորություն է վերապահել անձանց՝ իրենց իրավունքների պաշտպանությունն իրականացնել նան օրենքով նախատեսված այլ եղանակներով: (..) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածում քաղաքացիական իրավունքների ։պլաշտպանության եղանակների թվարկումը նպատակ ունի ոչ թե սպառիչ կերպով ձնակերպել քաղաքացիական իրավունքների պաշտպանության բոլոր եղանակները, այլ դրանցից առավել տարածված եղանակների մատնանշմամբ կողմնորոշել շահագրգիռ անձանց՝ իրենց խախտված իրավունքների դատական պաշտպանության միջոցների ընտրության հարցում: Այլ կերպ ասած՝ անկախ նրանից, թե անձն ինչպես է ձնակերպում իրավունքի պաշտպանության եղանակն իր պահանջում, դատարանը նախ պետք է պարզի ներկայացված նյութաիրավական պահանջի բովանդակային, այլ ոչ թե ձնական համապատասխանությունն օրենքով նախատեսված պաշտպանության եղանակներից որնէ
10
մեկին, որից հետո պարզի ներկայացված պահանջի շրջանակում հայցվորի խախտված կամ վիճարկվող իրավունքների պաշտպանության ն վերականգնման հնարավորությունը: Նշվածն ինքնին բացառում է դատարանի կողմից ներկայացված նյութաիրավական պահանջի քննության մեխանիկորեն մերժումը՝ այն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածով կամ այ՝` օրենքով սահմանված քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակների մեջ ներառված չլինելու (այդ թվում՝ ներկայացված պահանջն իրավունքի պաշտպանություն եղանակներին համահունչ ձնակերպված չլինելու) հիմքով, քանի դեռ դատարանի կողմից չի պարզվել իրավունքի պաշտպանության նպատակով հարուցված հայցի էությունը Ա ներկայացված հայցապահանջների շրջանակում հայցվորի խախտված կամ վիճարկվող իրավունքների պաշտպանության ն վերականգման հնարավորությունը: Շարադրվածի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ եթե անգամ հայցվորի ձնակերպած պահանջն առերնույթ չի համընկնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14րդ հոդվածում ներառված իրավունքի պաշտպանության եղանակներից որնէ մեկին, սակայն բովանդակային առումով համապատասխանում է դրանց, ապա դատարանը չի կարող մերժել իրավունքի պաշտպանությունը` վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով (տե՛ս Անժելա Գնորգյանն ըեդդեմ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ն «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի թիվ ԵԱՔԴ/3724/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.05.2020 թվականի որոշումը):
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Դիմելով Դատարան՝ Ընկերությունը պահանջել է կատարման անհնարինության հիմքով դադարած ճանաչել 30.06.2020 թվականին կնքված թիվ 323662 վարկային պայմանագրի հիման վրա Բանկի նկատմամբ ծագած Ընկերության ամբողջ վճարային պարտավորությունը Ա որպես հետնանք դադարած ճանաչել նան 30.06.2020 թվականին կնքված պարտապան չհանդիսացող անձանց պատկանող անշարժ գույքի գրավի թիվ 323662/11, թիվ 323662/12 ն թիվ 323662/13 պայմանագրերն ու 26.01.2021 թվականին կնքված թիվ 323662/17 պայմանագիրը:
15.06.2022 թվականին դատարանում ստացվել է Բանկի ներկայացուցչի միջնորդությունը գործի վարույթը կարճելու վերաբերյալ՝ գործը քաղաքացիական դատավարության կարգով ենթակա չլինելու հիմքով: Նշված միջնորդության հիմքում դրվել է այն փաստը, որ «Ընկերության կողմից ներկայացված պահանջը որնէ կերպ չի տեղավորվում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի Լից 12րդ կետերով նախատեսված քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակների տրամաբանության մեջ ն չի համապատասխանում դրանց բնորոշմանը. ՀՀ այլ օրենքներով նս նախատեսված չէ քաղաքացիական իրավունքների պաշտպանության նման եղանակ (..)»:
Դատարանը, արձանագրելով, որ «Հայցվորը (.) խեդրել է դադարած ճանաչել նախկինում կեքված պայմանագրով իր ստանձնած վարկային պարտավորությունների
11
չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար անհաղթահարելի ուժի առկայության հիմքով իր ամբողջ վճարային պարտավորությունը», «նման պահանջը չի տեղավորվում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14րդ հոդվածի Լից 12րդ կետերով նախատեսված քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակների տրամաբանության ն էության շրջանակներում ն չի համապատասխանում դրանց բնորոշմանը», «ՀՀ այլ օրենքներով նս նախատեսված չեն քաղաքացիական իրավունքների պաշտպանության նման եղանակ», «հայցադիմումում (..) որնէ կերպ բացահայտված չէ, թե հայցվորի կոնկրետ որ իրավունքն է՝ վերջիվերջո խախտված, որի պաշտպանության համար էլ վերջինս դիմել է դատարան», «Հայցադիմումի իրավական հիմքը, հիմնավորումները, դրանց համադրումը գործի լուծման համար եշանակություն ունեցող փաստերի բաժնում բերված հիմնավորումները ամբողջությամբ ուղղված են նրան, թե ինչ հանգամանքների բերումով հայցվորը չի կարողանում կատարել իր ստանձնած վարկային պարտավորությունները», եզրակացրել է, որ «Հայցվորի կողմից հայցադիմումով ներկայացված պահանջը չի բխում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի նպատակներից, ուստի այն ենթակա չէ դատական կարգով քննության», 24.08.2022 թվականի որոշմամբ գործի վարույթը կարճել է:
Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ «քաղաքացիական
իրավահարաբերությունեերի սուբյեկտները, ազափ լինելով սեփական կամքով որոշակի գործողություններ կատարել ն ընտրելով վարքագծի դրսնորման համապատասխան ձնը, մինեույն ժամանակ պարտավոր են դրսնորել իրավաչափ վարքագիծ, այն է' իրենց գործողությունները համապատասխանեցնել օրենքի պահանջներին», «Անձը կարող է իր խախտված քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացնել միայն այն եղանակ(ներ)ով, որն ուղղակիորեն նախատեսված է օրենքով», «Սույն դեպքում (..) հայցվորի պահանջնե ուղղված է ոչ թե դատական ակտի ուժով իրավահարաբերությունը դադարեցնելուն, այլ իր պեդմամբ անհաղթահարելի ուժի հիմքով պարտավորության դադարումը ճանաչելուն (ընդգծումը Վճռաբեկ դատարանին է), իսկ (..) իրավունքի պաշտպանության նման եղանակի բացակայության դեպքում, հայցվող «վեճը» չի համարվում քաղաքացիական դատավարության կարգով լուծման ենթակա», 23.02.2023 թվականի որոշմամբ Ընկերության բերած վերաքննիչ բողոքը մերժել է՝ Դատարանի 24.08.2022 թվականի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը ն գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սուն գործով ներկայացված պահանջի ու դրա հիմքերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ներկայացված պահանջով հայցվոր Ընկերությունը հետամուտ է եղել իր ն Բանկի միջն կնքված վարկային պայմանագրից ու ի ապահովումն դրա կնքված գրավի պայմանագրերից բխող ։պարտավորությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 432-րդ հոդվածով նախատեսված՝ կատարման անհնարինության հիմքով դադարեցնելուն ակնհայտորեն հետապնդելով գրավի առարկա հանդիսացող գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքի դատական պաշտպանության նպատակ:
12
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 423-րդ հոդվածի 1-ին կետի Էհամաձայն՝ պարտավորությունը լրիվ կամ մասնակի դադարում է օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով նախատեսված հիմքերով:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ կողմերից մեկի պահանջով թույլատրվում է դադարեցնել պարտավորությունը միայն օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, ի թիվս այլնի, որպես պարտավորական .իրավահարաբերություը դադարելու հիմք սահմանել|Ս է պարտավորության կատարման անհնարինությունը: Մասնավորապես.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 432-րդ հոդվածի 1-ին կետի Էհամաձայն՝ պարտավորությունը դադարում է կատարման անհնարինությամբ, եթե դա առաջացել է այնպիսի հանգամանքից, որի համար կողմերից որնէ մեկը պատասխանատու չէ: Այդ դեպքում պարտատերն իրավունք չունի պարտապանից պահանջել պարտավորության կատարում:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարտապանի կողմից պարտավորության կատարման անհնարինության դեպքում, որն առաջացել է պարտատիրոջ մեղքով, պարտատերն իրավունք չունի հետ պահանջել պարտավորությամբ իր կատարածը:
Նշված իրավական նորմերի ն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 12-րդ ենթակետի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քաղաքացիական օրենսդրությունը երաշխավորում է պարտավորական իրավահարաբերությաան կողմի իրավունքը դատական (կարգով .պահանջելու պայմանագրային պարտավորության դադարեցում դրա կատարման անհնարինության հիմքով:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության կողմից ներկայացված պահանջը, անկախ դրա ձնակերպումից, բովանդակային առումով ուղղված է եղել իրավահարաբերությունը դադարեցնելու միջոցով իր քաղաքացիական իրավունքների պաշտպանությանը, որպիսի պայմաններում գործի վարույթի կարճումն այն պատճառաբանությամբ, որ «անհաղթահարելի ուժի հետեանքով առաջացած կատարման անհնարինության հիմքով պարտավորության դադարումը ճանաչելու» իրավունքի պաշտպանության եղանակ օրենքով նախատեսված չէ, իրավաչափ համարվել չի կարող, քանի որ, թեն հայցվորի ձնակերպած պահանջն առերնութ չի համընկնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածում ներառված իրավունքի պաշտպանության եղանակներից որնէ մեկին, այդ թվում՝ նույն հոդվածի 12-րդ ենթակետով նախատեսվածին, սակայն բովանդակային առումով համապատասխանում է դրան:
Նշվածն ինքնին բացառում է դատարանի կողմից ներկայացված նյութաիրավական պահանջի քննության մեխանիկորեն մերժումը՝ այն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածով կամ այ օրենքով սահմանված քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակների մեջ ներառված չլինելու (այդ թվում՝ ներկայացված պահանջն իրավունքի պաշտպանություն եղանակներին համահունչ ձնակերպված չլինելու) հիմքով:
13
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ներկայացված պահանջն օրենքով նախատեսված իրավունքի պաշտպանության միջոց չհանդիսանալու ն այդ հիմքով այն դատարանում քննության ենթակա չլինելու ու նշված պահանջի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումները հիմնավոր չեն: Դրանց արդյունքում թուլ է տրվել Սահմանադրության 61-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի Ա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ ն 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, նկատի ունենալով, որ սույն գործով ներկայացված հայցապահանջի մասով Դատարանը գործի ըստ էության քննություն չի իրականացրել, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում կիրառման է ենթակա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու ն գործն ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը՝ հաշվի առնելով նան սուն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Վերոգրյալ պատճառաբանություններով միաժամանակ հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու ն բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են նույն գլխի (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում Վճռաբեկ
14
դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.02.2023 թվականի որոշումը ն գործն ուղարկել Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Զեկուցող Ս. ՄԵՂՐՅԱՆ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 11 նոյեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ԵԴ/3891/02/22
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
