ԵԴ1/0029/18/23
Վճռաբեկ դատարանի նախադեպային շտեմարանում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 389. Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման ենթակա դատական ակտերի շրջանակըԱմփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. Լ ՀՇ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Կենտրոն ն Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է թիվ արա ււ վարոյթը՝ ՀՇ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հատկանիշներով: 2023 թվականի հուլիսի 4-իս աար ը ավել Է հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով: 2. 2023 թվականի հովիսի 5-ին Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան) է ստացվել Խար կա
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Վ.Գրիգորյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Լ.Աբգարյան
11 հուլիսի 2025 թվական
ԵԴ1/0029/18/23
ք.Երևան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝
Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 3-ի որոշման դեմ
պաշտպան
հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է թիվ քրեական վարույթը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հատկանիշներով։
2023 թվականի հուլիսի 4-ին
ձերբակալվել է՝
հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով։
2. 2023 թվականի հուլիսի 5-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան) է ստացվել
ձերբակալման իրավաչափության վիճարկման
վերաբերյալ պաշտպան
բողոքը։
Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի հուլիսի 9-ի որոշմամբ ձերբակալման իրավաչափության վիճարկման վերաբերյալ
պաշտպան
բողոքի կապակցությամբ հարուցված վարույթը կարճվել է՝
կողմերի դատական նիստին չներկայանալու հիմնավորմամբ:
3.
պաշտպան
հատուկ վերանայման
վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի օգոստոսի 3-ի որոշմամբ թողել է առանց քննության:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ
պաշտպան
ներկայացրել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը
Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 2-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։ Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը․
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոնշյալ փաստարկներով.
2
3
5. Բողոքի հեղինակի պնդմամբ` Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավորված չէ, դրանով թույլ է տրվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են վարույթի ելքի վրա, և որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ քրեադատավարական օրենքի միատեսակ կիրառության համար։
5.1. Բողոքաբերը փաստարկել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումներից հետևում է, որ անկախ ձերբակալման իրավաչափության վիճարկման բողոքի առնչությամբ կայացված դատական ակտի բովանդակությունից, այսինքն՝ բողոքը բավարարվել է, մերժվել է, թե հարուցված վարույթը կարճվել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի ուժով այն ենթակա է բողոքարկման հատուկ վերանայման կառուցակարգերի շրջանակում։ Ըստ բողոքաբերի՝ նշված դատական ակտը կարող է դիտարկվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով սահմանված՝ օրենսգրքով նախատեսված դեպքերում բողոքարկման ենթակա այլ դատական ակտերի շրջանակում, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածով նախատեսված դատական ակտերի շրջանակը սպառիչ չէ, և օրենսդիրը նախատեսել է նաև թվարկված դատական ակտերից բացի, այլ ակտերի բողոքարկման հնարավորություն։
5.2. Բողոքաբերի պնդմամբ՝ բոլոր այն դատական ակտերը, որոնք կարող են կասեցնել կամ խոչընդոտել դատարանի մատչելիության իրավունքի իրացումը, անմիջականորեն բողոքարկելի դատական ակտեր են, և նշված դատական ակտերը պետք է դիտարկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով նախատեսված նորմի ներքո։
5.3. Ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն առ այն, որ Առաջին ատյանի դատարանի նշված դատական ակտը չի խոչընդոտում դատարանի մատչելիության իրավունքի իրացմանը կամ չի կասեցնում գործի քննության հնարավորությունը, և որ այն վերաբերում է գործի քննությունը կազմակերպելու՝ Առաջին ատյանի դատավորի հայեցողությանը, չի բխում քրեադատավարական կարգավորումներից, Սահմանադրական դատարանի, Մարդու իրավունքների
4
եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի կողմից ձևավորված իրավական դիրքորոշումներից, ավելին՝ հակասում է դրանց։
Բողոքի հեղինակի պնդմամբ՝ ձերբակալման իրավաչափության վիճարկման վերաբերյալ բողոքի կապակցությամբ հարուցված վարույթը կարճելու մասին որոշումը «հետաձգված բողոքարկման» կանոնների կիրառմամբ հնարավոր չէ բողոքարկել, քանի որ այն չի շոշափում գործի ըստ էության քննության փուլին վերաբերելի հարցեր, բացի այդ հետաձգված բողոքարկման պարագայում կկորի նշված ակտի բողոքարկման ամբողջ էությունն ու տրամաբանությունը, քանի որ գործ ունենք անձի անձնական ազատության հիմնարար իրավունքի սահմանափակման հետ: 5.4. Բողոքաբերը Վճռաբեկ դատարանի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ վերաքննիչ բողոքում բարձրացված հարցը վերաբերել է դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ պաշտպանական կողմի պատշաճ ծանուցված չլինելուն, և ստացվել է մի իրավիճակ, երբ Առաջին ատյանի դատարանը կարող է առանց դատավարության մասնակիցներին պատշաճ ծանուցելու դատական նիստ հրավիրել, վարույթը կարճել՝ խախտելով անձի անձնական ազատության հիմնարար իրավունքը, այնինչ ձևական պահանջների հաշվառմամբ նշված ակտի իրավաչափությունը չի կարող ստուգման ենթարկվել վերադաս դատական ատյանի կողմից։
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի հատուկ վերանայման բողոքն առանց քննության թողնելու մասին 2023 թվականի օգոստոսի 3-ի որոշումը՝ կայացնելով դրան փոխարինող դատական ակտ։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական և իրավական հանգամանքները.
7. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(...) [Կ]ողմերից ոչ ոք չի ներկայացել նշանակված դատական նիստին։ Ուստի Դատարանը գտնում է, որ վերը վկայակոչված կարգավորումների լույսի ներքո
5
անհրաժեշտ է առանց բողոքն ըստ էության քննության առնելու՝ կայացնել բողոքի կապակցությամբ հարուցված վարույթը կարճելու մասին որոշում (…)»:
8. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ բացի այդ հոդվածի 1-ին մասի 1-12-րդ կետերում թվարկված դատական ակտերի՝ Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման են ենթակա նաև առաջին ատյանի դատարանների այլ դատական ակտեր՝ օրենքով նախատեսված դեպքերում: Մասնավորապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ուսումնասիրությունից հետևում է, որ հատուկ վերանայման կարգով անմիջական բողոքարկման ենթակա են նաև առաջին ատյանի դատարանի՝ սեփականության իրավունքի սահմանափակումը վերացնելու միջնորդության քննության արդյունքում կայացված որոշումները և այլն: Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածով նախատեսված ցանկում չընդգրկված կամ այլ հատուկ նորմում չնախատեսված դատական ակտերը ենթակա չեն հատուկ վերանայման կարգով անմիջական բողոքարկման, քանի որ մեկնաբանման expressio unius կանոնից բխում է, որ սպառիչ ցանկում որևէ տարր չներառելը պետք է մեկնաբանել դրա բացառման իմաստով։
Սույն վարույթի փաստերից հետևում է, որ Առաջին ատյանի դատարանը, ստանալով ձերբակալման իրավաչափության վիճարկման վերաբերյալ պաշտպան [անընթեռնելի] բողոքը և դրա հիման վրա ստացված նյութերը, որոշում է կայացրել վարույթ հարուցելու մասին և դատական նիստ նշանակել, որի մասին տեղեկացվել են պաշտպանը և քննիչը: Նշանակված դատական նիստին կողմերից ոչ ոք չի ներկայացել, ինչի արդյունքում Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել բողոքի կապակցությամբ հարուցված վարույթը կարճելու մասին, որը պաշտպան [անընթեռնելի] բողոքարկել է Վերաքննիչ դատարան: Մինչդեռ սույն որոշման նախորդ կետերում մեջբերված իրավական նորմերից և վերլուծություններից հետևում է, որ այդ որոշումը հատուկ վերանայման կարգով անմիջականորեն բողոքարկելու հնարավորություն քրեադատավարական օրենքը չի նախատեսում:
1 Տե՛ս, նյութեր, հատոր 1, թերթեր 15-16։
6
Բացի այդ, Առաջին ատյանի դատարանի նշված դատական ակտը չի
խոչընդոտում դատարանի մատչելիության իրավունքի իրացումը կամ կասեցնում գործի քննության հնարավորությունը: Ավելին, այն վերաբերում է գործի քննությունը կազմակերպելու՝ Առաջին ատյանի դատավորի հայեցողությանը, և Վերաքննիչ դատարանի կողմից գնահատականներ տալը սույն դեպքում ըստ էության կենթադրի դատարանի կողմից օրենքով չնախատեսված և անհամաչափ միջամտություն վարույթն իրականացնող մարմնի գործունեությանը:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ [անընթեռնելի] պաշտպան
կողմից բողոքարկվել է այնպիսի
դատական ակտ, որը հատուկ վերանայման կարգով բողոքարկման ենթակա չէ: Ամփոփելով վերոգրյալը, Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ [անընթեռնելի] պաշտպան
կողմից ներկայացված բողոքը
պետք է թողնել առանց քննության՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հիմքով, այն է` բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման (…)»:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը․
9. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է իրավունքի զարգացման գործառույթի իրացմամբ։ Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մինչդատական ակտի վիճարկման բողոքով հարուցված վարույթը կարճելու մասին որոշման՝ հատուկ վերանայման կարգով բողոքարկման ենթակա լինելու հարցի վերաբերյալ առկա է իրավունքի զարգացման խնդիր։ Ուստի, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք ուղղորդող նշանակություն կունենան նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար։
10. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ ձերբակալման իրավաչափության վիճարկման վերաբերյալ բողոքի 2 Տե՛ս, նյութեր, հատոր 1, թերթեր 48-49։
կա
ապակցությամբ հարուցված վարույթը կարճելու մասին որոշումը հատուկ վերանայման կարգով բողոքարկման ենթակա չէ։
իր
hp
7
11. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության հրավունք»:
ՀՀ Սահմանադրության
172-րդ հոդվածի համաձայն՝ «Վերաքննիչ
դատարաններն առաջին ատյանի դատարանների դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում` վերանայող դատական ատյան են»։
11.1. Դատական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատարանի մատչելիության սահմանադրական իրավունքի վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանը ձևավորել է հետևյալ իրավական դիրքորոշումները՝
անձի հիմնական իրավունքներն ու ազատությունները՝ որպես բարձրագույն արժեք, դատարանների կողմից ենթակա են անվերապահ պաշտպանության՝ կոնկրետ գործի ինչպես ըստ էության քննության, այնպես էլ հնարավոր հետագա վերաքննության շրջանակներում,
դատական բողոքարկումը` որպես դատական պաշտպանության եղանակ, պետք է արդյունավետ միջոց ծառայի վերականգնելու անձի խախտված իրավունքներն nı ազատությունները՝ պահպանելով
իրականացման սահմանադրական սկզբունքները,
արդարադատության
– դատական բողոքարկման ինստիտուտը, առանց բացառության, պետք է միջոց հանդիսանա հավասարության պայմաններում, օբյեկտիվ, բազմակողմանի, արդար և հրապարակային դատաքննության արդյունքում, ողջամիտ ժամկետներում բացահայտելու և շտկելու դատական բոլոր այն սխալները, որոնք թույլ են տրվել ինչպես նյութական, այնպես էլ դատավարական իրավունքի նորմերի խախտման արդյունքում, հետևաբար հանգեցրել են դատական գործի սխալ լուծմանը, դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,
ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,
– նախապայմանների խստացումը չպետք է տեղի ունենա անհամաչափ՝ անձանց համար ստեղծելով իրավունքների պաշտպանության խոչընդոտներ։ Բացի դրանից, վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հարցում դատարանները պետք է ունենան ոչ թե հայեցողական անսահմանափակ ազատություն, այլ՝ օրենսդրորեն նախատեսված, հստակ, և անձանց համար միակերպ ընկալելի հիմքերով, բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու իրավունք և պարտականություն, դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի նպատակը միայն
ներկայացված պահանջի մերժման կամ բավարարման իրավաչափության ստուգումը չէ։ Այս ինստիտուտն այն հիմնական և էական իրավական երաշխիքն է, որի միջոցով ապահովվում է ստորադաս դատարանի կողմից արդար դատաքննության իրավունքի հիմնական բաղադրատարրերի, մասնավորապես, ՀՀ
Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դատավարական երաշխիքների պահպանումը։ Բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը չի պահպանել հիշյալ դատավարական երաշխիքները, քաղաքացին չունենալով վերաքննության իրավունք, ըստ էության զրկվում է իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից և արդար դատաքննության իրավունքի խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից,
- բողոքարկելի են միջանկյալ դատական այն բոլոր ակտերը, որոնք կարող են կասեցնել կամ խոչընդոտել դատարանի մատչելիության իրավունքի իրացումը, մինչդեռ բողոքարկման ոչ ենթակա դատական ակտերն իրենց բնույթով այնպիսին 8
են, որ չեն կասեցնում գործի քննության հնարավորությունը և վերաբերում են գործի քննությունը կազմակերպելու՝ դատավորի հայեցողությանը՚։
11.2. ՀՀ Սահմանադրական դատարանը թիվ ՍԴՈ-1190 որոշմամբ,
վերահաստատելով իր բազմաթիվ որոշումներում դատական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատարանի մատչելիության սահմանադրական իրավունքների լիարժեք իրացման երաշխավորվածության և ապահովման վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները, վարչական վարույթը կարճելու մասին որոշման բողոքարկման հնարավորության բացակայության առնչությամբ նշել է, որ. «(...) [Ն]ախ՝ գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի դատական ակտերի հետ կապված իրավահարաբերությունների` տվյալ դեպքում բողոքարկման ինստիտուտի կանոնակարգումների ժամանակ (...) [օ]րենսդիրը բավարար հետևողականություն չի ցուցաբերել քննության առարկա հարցի մասով օրենսդրական կանոնակարգումները սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներին ներդաշնակ և համահունչ զարգացնելու առումով, չի ապահովել վել իրավական օրենքին ներկայացվող իրավական որոշակիության, ճշգրտության և կանխատեսելիության որակները։ (...) [Ե]րկրորդ՝ գործի վարույթը կս
կարճելու մասին վարչական դատարանի որոշման բողոքարկման իրավական ամրագրման բացակայությունն արգելափակում է ոչ միայն դատարանի մատչելիության իրավունքը, այլև անձին ոչ իրավաչափորեն զրկում է դատական պաշ աշտպանության սահմանադրական իրավունքի բաղադրատարր հանդիսացող՝ դատական
որոշման
կան ակտի բողոքարկման իրավունքից։ Գործի վարույթը կարճելու մասին ման բողոքարկման իրավունքի նորմատիվ․ ամրագրումը կընդլայնի արդյունավետության և օբյեկտիվության նկատմամբ հանրային վստահությունը, կապահովի խախտված իրավունքների լիարժեք վերականգնման հնարավորությունը, թույլ կտա վերադաս ատյանի դատարանին վերացնել ստորին ատյանի թույլ տված դատական սխալները, ուղղված կլինի վերադաս դատական ատյանների մատչելիության ապահովմանը և կնպաստի դատական պաշտպանության իրավունքի 3 Տե՛ս, mutatis mutandis, ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2007 թվականի ապրիլի 9-ի թիվ ՍԴՈ- 690, 2011 թվականի փետրվարի 8-ի թիվ ՍԴՈ-936, 2012 թվականի հուլիսի 18-ի թիվ ՍԴՈ-1037, 2015 թվականի մարտի 3-ի թիվ ՍԴՈ-1192, 2016 թվականի մարտի 10-ի թիվ ՍԴՈ-1257 և 2015 թվականի փետրվարի 24-ի թիվ ՍԴՈ-1191 որոշումները։
9
10
իրացման լիարժեքությանը: Դատական բողոքարկման իրավունքը վերադաս դատարանի կողմից դատական ակտի վերանայման՝ անձի իրավունքն է, որը հետեւողականորեն պետք է իր արտացոլումը գտնի օրենսդրության մեջ՝ նախատեսելով գործի վարույթը կարճելու մասին որոշման վերանայման համապատասխան ընթացակարգեր (…)»*:
12. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Կոնվենցիա) 13-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:
12.1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան) անձի արդար դատաքննության հիմնարար իրավունքի բաղադրատարր հանդիսացող դատարանի մատչելիության իրավունքի կապակցությամբ նշել է, որ դատարան դիմելու իրավունքը բացարձակ չէ, և կարող է որոշակի սահմանափակումների ենթարկվել դրանք թույլատրված են այն կանխադրույթի հիմնան վրա, որ դատարան դիմելու իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից սահմանված կարգավորման առկայություն։ Այս առումով պետություններն ունեն հայեցողության որոշակի սահման, թեև Կոնվենցիայի պահանջների պահպանման կապակցությամբ վերջնական որոշումը կայացնում է Եվրոպական դատարանը: Անհրաժեշտ է հիմնավորել, որ կիրառված սահմանափակումները դատարան դիմելու՝ անձի իրավունքն այն աստիճան չեն սահմանափակում կամ նվազեցնում, որ դրա արդյունքում խաթարվի իրավունքի բուն էությունը։ Բացի դրանից, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին, եթե այն օրինական նպատակ չհետապնդի, և առկա չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն գործադրված միջոցի u
հետապնդված նպատակի միջև5։
4 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2015 թվականի փետրվարի 10-ի թիվ ՍԴՈ-1190 որոշումը։ 5 Տե՛ս mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Philis v. Greece գործով 1991 թվականի օգոստոսի 27-ի վճիռը, գանգատներ թիվ 12750/87, 13780/88, 14003/88, կետ 59, De Geouffre de la Pradelle v. France գործով 1992 թվականի դեկտեմբերի 16-ի վճիռը, գանգատ
11
13. Դատական պաշտպանության և դատարանի մատչելիության հիմնարար իրավունքների առնչությամբ Վճռաբեկ դատարանը ևս արձանագրել է, որ՝ դատարանի մատչելիության իրավունքը պետք է լինի իրական և ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում՝ ողջամիտ սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա։ Դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սահմանափակումները չպետք է ձևական բնույթ կրեն, որպեսզի շահագրգիռ անձը հավասար պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքի իրացման հնարավորություն ունենա։ Հակառակ դեպքում կխախտվեն անձի` դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքները, անձի՝ դատարանի մատչելիության և դատական պաշտպանության
կարևորագույն իրավունքների սահմանափակման համար ընտրված միջոցը պետք է իրավաչափ նպատակ հետապնդի և չպետք է անհամարժեք լինի նշված իրավունքի բուն էությանն ու նշանակությանը։ Այլ կերպ՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման յուրաքանչյուր դեպքում պետք է պահպանել կիրառվող միջոցի և հետապնդվող նպատակի միջև արդարացի հավասարակշռություն՝ բացառելով անհամաչափ խիստ միջոցներով հետապնդվող նպատակին հասնելու
հնարավորությունը։
13.1. Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ դատական պաշտպանության իրավունքի համատեքստում անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում պետք է դատարան դիմելու և իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա։ Հետևապես, դատարանի մատչելիության իրավունքի թիվ 12964/87, կետ 28, Stanev v. Bulgaria գործով 2012 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 36760/06, կետ 229, Hirschhorn v. Romania գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 29294/02, կետ 50։
6 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Էդգար Գրիգորյանի գործով 2018 թվականի հունվարի 12-ի թիվ ԵԿԴ/0026/01/17 որոշման 16-րդ կետը։
12
արդյունավետ իրացման տեսանկյունից իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը ենթադրում է նաև դատական այն ակտերի բողոքարկման հնարավորությունը, որոնք ինքնին կարող են կասեցնել կամ խոչընդոտել դատարանի մատչելիության իրավունքի իրացումը՝ բացառելով անձի կողմից իր խախտված իրավունքների և ազատությունների՝ դատական կարգով վերականգնումը։
14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ոչ ոք չի կարող զրկվել իր գործն այն դատարանում և այն դատավորի կողմից քննվելու իրավունքից, որոնց ընդդատությանը կամ իրավասությանն այն վերապահված է օրենքով»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածի համաձայն՝ «Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման ենթակա են առաջին ատյանի դատարանի հետևյալ դատական ակտերը.
(...)
4) սույն օրենսգրքի 284-րդ, 291-րդ, 294-րդ հոդվածներով նախատեսված միջնորդություններից որևէ մեկը բավարարելու կամ մերժելու մասին, ինչպես նաև մինչդատական ակտի վիճարկման բողոքը բավարարելու կամ մերժելու մասին. (...)
13) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ այլ դատական ակտեր»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի համաձայն՝ «1. Մինչդատական ակտի վերաբերյալ բողոքն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, դատարանը կայացնում է մինչդատական ակտը վիճարկելու վարույթ հարուցելու մասին որոշում (…)։
1.1. Եթե մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 301-րդ հոդվածով սահմանված որևէ պահանջի, ապա համապատասխան թերությունները մատնանշելով և երեքից վեց օր ժամկետ տրամադրելով՝ դատարանն այն վերադարձնում է բողոքը ներկայացրած անձին։ (…)
2. Վարույթի հարուցումը հիմնավորված մերժվում է, եթե պահպանված չէ սույն օրենսգրքի 299-րդ և 300-րդ հոդվածներով սահմանված որևէ պահանջ, կամ երբ մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը դատարանի սահմանած ժամկետում չի
13
համապատասխանեցվել սույն օրենսգրքի 301-րդ հոդվածով սահմանված պահանջներին (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Մինչդատական ակտի վիճարկման վարույթն իրականացվում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ ձերբակալման իրավաչափության վիճարկման դեպքի, իսկ սույն օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում՝ բանավոր ընթացակարգով: Բանավոր ընթացակարգով բողոքի քննությունն իրականացվում է դատալսումների ձևով՝ բողոքը ներկայացրած անձի կամ նրա ներկայացուցչի կամ պաշտպանի պարտադիր մասնակցությամբ: Եթե նշված անձանցից ոչ ոք դատական նիստին չի ներկայացել, ապա դատարանի որոշմամբ վարույթը կարճվում է»։
Նույն օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին մասին համաձայն՝ «1. Մինչդատական ակտի վիճարկման վարույթի արդյունքով դատարանը որոշմամբ ամբողջությամբ կամ մասնակի բավարարում է բողոքը կամ մերժում է այն»:
15. Վերոշարադրյալ քրեադատավարական նորմերի վերլուծությունից բխում է, որ մինչդատական ակտի իրավաչափության դատական երաշխիքների վարույթով կարող է կայացվել հետևյալ հինգ, այն է՝ բողոքը վերադարձնելու, վարույթի հարուցումը մերժելու, բողոքը մերժելու, բավարարելու կամ վարույթը կարճելու մասին որոշումներից որևէ մեկը: Ընդ որում, բողոքը վերադարձնելու մասին որոշումը կայացվում է, եթե այն չի համապատասխանում օրենքով նախատեսված որևէ պահանջի, վարույթի հարուցումը մերժվում է, եթե չեն պահպանվել բողոքարկման առարկայի և ընթացակարգի վերաբերյալ դատավարական պահանջները, բողոքը մերժելու կամ բավարարելու մասին որոշումները կայացվում են բողոքի ըստ էության քննության արդյունքում, իսկ վարույթը կարճելու մասին որոշման կայացման հիմքը ղոքի քննությանը դատական երաշխիքների վարույթին պարտադիր
մասնակիցների բացակայությունն է։ Ընդ որում, ելնելով դատական պաշտպանության և դր դրա բաղադրատարրը կազմող՝ դատական ակտի բողոքարկման իրավունքի աշխավորման նպատակից` օրենսդիրն իրավաչափորեն նախատեսել է ոչ միայն բողոք]
քի ըստ էության քննության արդյունքում կայացված, այլ նաև ինքնին վարույթի հարուցումը մերժելու մասին որոշման բողոքարկման հնարավորություն՝
14
իրավաչափորեն ելնելով այն հանգամանքից, որ այդ որոշման կայացմամբ անձը զրկվում է իր ներկայացրած բողոքի ըստ էության քննության հնարավորությունից։ Եվ այնքանով, որքանով վարույթի հարուցումը մերժելու մասին որոշումը խոչընդոտում է դատական պաշտպանության իրավունքի իրացմանը, անձն օրենսդրական հնարավորություն ունի վիճարկելու այդ որոշման կայացման՝ օրենքով նախատեսված հիմքերի առկայության մասին դատարանի որոշման իրավաչափությունը: Մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքներով դատարանի կողմից մինչդատական ակտի վիճարկման բողոքով հարուցված վարույթը կարճելու մասին որոշում կայացնելն ըստ էության եզրափակում է վարույթը՝ բացառելով անձի իրավունքները ենթադրաբար խախտած մինչդատական ակտի դեմ ներկայացված բողոքի բովանդակային քննարկումը։ Վարույթը կարճելու մասին որոշումն իր առաջացրած իրավական հետևանքներով հավասարազոր է վարույթի հարուցումը մերժելու մասին որոշմանը, որի բողոքարկման հնարավորությունը, ի տարբերություն վարույթը կարճելու մասին որոշման, ուղղակիորեն նախատեսված է քրեադատավարական օրենքով։
15.1. Բողոքի ըստ էության քննությունը բացառելու հանգամանքով պայմանավորված՝ վարույթը կարճելու մասին որոշումը խոչընդոտում է դատական պաշտպանության իրավունքի իրացմանը, սակայն օրենսդիրն այդ որոշման՝ հատուկ վերանայման կարգով բողոքարկման ուղղակի հնարավորություն չի նախատեսել՝ ոչ իրավաչափորեն սահմանափակելով անձի՝ դատական պատպանության
մատչելիության համատեքստում վարույթը կարճելու մասին որոշումը կայացնելու հիմքերի առկայության կամ բացակայության հարցը դատական կարգով բողոքարկելու իրավունքը, ինչն անհամատեղելի է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով և Կոնվենցիայի 13-րդ հոդվածներով երաշխավորված՝ դատական պաշտպանության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքների հետ։
16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
15
Առաջին ատյանի դատարան է ստացվել
ձերբակալման իրավաչափության վիճարկման վերաբերյալ պաշտպան բողոքը։
Առաջին ատյանի դատարանը, 2023 թվականի հուլիսի 9-ի որոշմամբ, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասով, ձերբակալման իրավաչափության վիճարկման վարույթը կարճել է այն հիմնավորմամբ, որ կողմերից ոչ ոք չի ներկայացել նշանակված դատական նիստին՞:
- Նշված դատական ակտի դեմ բերված բողոքը Վերաքննիչ դատարանը թողել է առանց քննության՝ այն հիմնավորմամբ, որ բողոքը բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման և փաստել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածով նախատեսված ցանկում չընդգրկված կամ այլ հատուկ նորմում չնախատեսված դատական ակտերը ենթակա չեն հատուկ վերանայման կարգով անմիջական բողոքարկման, քանի որ մեկնաբանման expressiounius կանոնից բխում է, որ սպառիչ ցանկում որևէ տարր չներառելը պետք է մեկնաբանել դրա բացառման իմաստով։ Բացի այդ, Վերաքննիչ դատարանը փաստել է, որ Առաջին ատյանի դատարանի նշված դատական ակտը չի խոչընդոտում դատարանի մատչելիության իրավունքի իրացմանը կամ կասեցնում գործի քննության հնարավորությունը, քանի որ այն վերաբերում է գործի քննությունը կազմակերպելու՝ Առաջին ատյանի դատարանի դատավորի հայեցողությանը, և Վերաքննիչ դատարանի կողմից գնահատականներ տալը սույն դեպքում ըստ էության կենթադրի դատարանի կողմից օրենքով չնախատեսված և անհամաչափ միջամտություն վարույթն իրականացնող մարմնի գործունեությանը:
17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-15.1-րդ կետերում վկայակոչված իրավանորմերի, ՀՀ Սահմանադրական դատարանի, Եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշումների համատեքստում ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ձերբակալման իրավաչափության վիճարկման բողոքով 7 Տե՛ս, սույն որոշման 2-րդ կետը:
8 Տե՛ս, սույն որոշման 7-րդ կետը։
9 Տե՛ս, սույն որոշման 8-րդ կետը։
16
հարուցված վարույթը կարճելու մասին որոշումը հավասարազոր է վարույթի հարուցումը մերժելու մասին որոշմանը։ Ուստի այնքանով, որքանով օրենսդիրը նախատեսել է միջդատական ակտի վիճարկման վարույթի հարուցումը մերժելու մասին որոշումը բողոքարկելու և, ըստ այդմ, նշված որոշումը կայացնելու հիմքերի առկայության մասին դատարանի հետևության իրավաչափությունը վիճարկելու հնարավորություն, դատական պաշտպանության մատչելիության իրավունքի երաշխավորման տեսանկյունից անձը պետք է հնարավորություն ունենա բողոքարկելու ձերբակալման իրավաչափության վիճարկման վարույթը կարճելու մասին որոշումը՝ վերադաս դատական ատյանի առջև բարձրացնելով նման որոշում կայացնելու հիմքերի առկայության հարցը և փաստացի վիճարկելով, օրինակ, պատշաճ ծանուցված չլինելու հանգամանքը և այլն: Կոնկրետ դեպքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ձերբակալման իրավաչափության վիճարկման վարույթը կարճելու մասին որոշումը բողոքարկելու հնարավարություն անձին ընձեռելը կոչված է երաշխավորելու, նշված որոշման բեկանման պարագայում, անձի կողմից իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը դատական կարգով վիճարկելու իրավունքը, որն ուղղակիորեն երաշխավորված է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածով և Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետով։ Մասնավորապես, կոնվենցիալ այս դրույթը ենթադրում է անձի կողմից իրեն ազատությունից զրկելու օրինականությունը վիճարկելու իրավական պաշտպանության միջոցի առկայություն10։
18. Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ ձերբակալման իրավաչափության վիճարկման վերաբերյալ բողոքի կապակցությամբ հարուցված վարույթը կարճելու մասին որոշումը հատուկ վերանայման կարգով բողոքարկման ենթակա չէ, իրավաչափ չէ։
19. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, հատուկ վերանայման բողոքն առանց քննության թողնելով, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածում ամրագրված՝ դատական պաշտպանության ապահովման սկզբունքի խախտում, ինչը ՀՀ քրեական
10 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Petkov and Profirov v. Bulgaria գործով 2014 թվականի հունիսի 24-ի վճիռը, գանգատներ թիվ 50027/07 և 50781/09, 67-րդ կետը:
17
դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ քրեադատավարական օրենքի էական խախտում է և հիմք է դատական ակտը բեկանելու և վարույթը նոր քննության փոխանցելու համար":
Նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, պետք է քննության առնի
պաշտպան
բողոքը և հանգի համապատասխան հետևության։
հատուկ վերանայման վերաքննիչ
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
պաշտպան
հատուկ վերանայման
բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 3-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության։
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։
Նախագահող՝
Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
1 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 և Ավաթ Ամինի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումները։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 11 հուլիսի, 2025 թ.
- Գործի #:
- ԵԴ1/0029/18/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
