ՀՀ ՕՐԵՆՔԸ ««ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ««ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 202 6 թվականի մայիսի 11 - ին ««ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1․ ««Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2026 թվականի հունվարի 20-ի ՀՕ-11-Ն օրենքում (այսուհետ՝ Օրենք) «տեղեկանք» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «վկայական» բառով, բացառությամբ Օրենքի 2-րդ հոդվածով լրացվող 3-րդ հոդվածի տասնհինգերորդ պարբերության, Օրենքի 3-րդ հոդվածով շարադրվող 7-րդ հոդվածի 4-րդ մասի և Օրենքի 18-րդ հոդվածով շարադրվող 23-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի։ Հոդված 2․ Օրենքի 2-րդ հոդվածով շարադրվող 3-րդ հոդվածի 1-ին մասի տասնչորսերորդ պարբերությունից հանել «կացության կարգավիճակը հավաստող փաստաթուղթը փոխանակելու,» բառերը։ Հոդված 3․ Օրենքի 3-րդ հոդվածով շարադրվող 7-րդ հոդվածում՝ 1) 3-րդ մասի առաջին պարբերությունը «ստանալու» բառից հետո լրացնել «վարչական վարույթ իրականացնելու» բառերով․ 2) երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «Սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված կատեգորիայի օտարերկրացուն և նրա ընտանիքի անդամին բնակության օրինականությունը հավաստող վկայական տալու վարչական վարույթ իրականացնելու և կարգավիճակը հավաստող փաստաթուղթը տալու համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով, որը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով հնարավոր է վճարել նաև առցանց։»։ Հոդված 4․ Օրենքի 7-րդ հոդվածով շարադրվող 14-րդ հոդվածի 3-րդ մասում «, ներառյալ՝» բառը փոխարինել «և» բառով։ Հոդված 5․ Օրենքի 10-րդ հոդվածով շարադրվող 17-րդ հոդվածում՝ 1) 2-րդ մասից հանել «կացության քարտ տրամադրելը,» բառերը․ 2) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։ Հոդված 6․ 1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքով նախատեսված էլեկտրոնային միասնական հարթակի գործարկման մասին իր պաշտոնական կայքէջում միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի հայտարարության հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բայց ոչ ուշ, քան 2026 թվականի նոյեմբերի 1-ը։ Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2026 թ. մայիսի 29 Երևան ՀՕ-212-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 մայիսի 2026 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ««ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-212-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2026.05.25-2026.06.07 Պաշտոնական հրապարակման օրը 29.05.2026 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 11.05.2026 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 29.05.2026 Հիմնական ակտ 11.05.2026, ՀՕ-212-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 20.01.2026, ՀՕ-11-Ն --------- Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 11.05.2026, ՀՕ-210-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՄԱՍԻՆ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 11 մայիսի, 2026 թ.
- Գործի #:
- ՀՕ-212-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
