Հայրապետյան — ԳԴ4/0004/01/19
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. ՀԸ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում 2018 թվականի նոյեմբերի 15-ին հարուցվել է թիվ 43105518 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՇ քրեական օրենսգիրք) 34-104-րդ հոդվածի Լին մասի հատկանիշներով: 2018 թվականի նոյեմբերի 15ին Աղաբեկ Գարեգինի Հայրապետյանը ձերբակալվել է: Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ Աղաբեկ Հայրապետյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀՇ
Ամբողջ Տեքստ
ԹՎ ճռռ ԳԴ4/0004/01/19
ԿԱՏՇ Տ,
Խա ԱՆԵՅՅ2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում,
Նախազահող դատավոր՝ Ս.Մարաբյան
Դատավորներ՝ Մ.Պապոյան
Ա.Վարդանյան
4 հոկտեմբերի 2024 թվական ք.Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
ԱՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Աղաբեկ Գարեգինի Շայրապետյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի հունիսի 2-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանի վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. ՀԸ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում 2018 թվականի նոյեմբերի 15-ին հարուցվել է թիվ 43105518 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 34-104-րդ հոդվածի Լին մասի հատկանիշներով:
2018 թվականի նոյեմբերի 15ին Աղաբեկ Գարեգինի Հայրապետյանը ձերբակալվել է:
Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ Աղաբեկ Հայրապետյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:
Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2018 Տթվականի նոյեմբեի 1-ի որոշմամբ մեղադրյալ
Ա.Հայրապետյան նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել
կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով:
2018 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում թիվ 43105518 քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է նոր՝ թիվ 43105718 քրեական գործը:
Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի դեկտեմբերի 24-ի, 2019 թվականի ապրիլի 22-ի ն ապրիլի 26-ի որոշումներով Ա.Հայրապետյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է ն նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34104-րդ հոդվածի 1ին մասով ն 268-րդ հոդվածի 3-րդ մասով:
209 թվականի ապրիլի 29ին քրեական գործ, մեղադրական
եզրակացությամբ ուղարկվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան):
3
Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հունիսի 19ի որոշմամբ Ա.Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը՝ 10.000.000 (տասը) միլիոն ՀՀ դրամի չափով ն չհեռանալու մասին ստորագրությունը: Օրենքով սահմանված ժամկետում գրավի գումարը չի վճարվել ն Ա.Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց շարունակել է գործել կալանավորումը:
2. Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հուլիսի 13-ի դատավճռով ամբաստանյալ Ա.Հայրապետյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34104րդ հոդվածի Լին մասով, 268-րդ հոդվածի 3-րդ մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի Լին մասով Ա.Հայրապետյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 8 (ութ) տարի ժամկետով, 268-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ, նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ա.Հայրապետյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 9 (ինը) տարի ժամկետով:
Ա.Հայրապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝
կալանավորումը, թողնվել է անփոփոխ՝ մինչն դատավճոի օրինական ուժի մեջ մտնելը:
Պատժի կրման սկիզբը հաշվվել է՝ 2018 թվականի նոյեմբերի 15-ից:
33 Ամբաստանյալ Ա.շՀայրապետանի պաշտպան Տ.Աբրահամյանի,
ամբաստանյալ Ա.Հայրապետյանի ն պաշտպան Մ.Բեգյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2021 թվականի հունիսի 2ի որոշմամբ պաշտպան Տ.Աբրահամյանի վերաքննիչ բողոքը մերժել է` ամբաստանյալ Ա.Հայրապետյանի կողմից վերաքննիչ բողոքից հրաժարվելու հիմքով. իսկ ամբաստանյալ Ա.Հայրապետյանի ն նրա պաշտպան Մ.Բեգյանի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն. բեկանել ն փոփոխել է Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հուլիսի 13-ի դատավճիռը: Ա.Հայրապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1Լին մասով առաջադրված մեղադրանքը վերաորակվել է ն նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առանց
4
պատիժ նշանակելո՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով: Ա.Հայրապետյանն ազատվել է ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով նշանակված 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկման ձնով պատժից՝ կրած լինելու հիմքով:
Դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի հունիսի 2-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանը, որը Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 25-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանը 2023 թվականի փետրվարի ծ-ին որոշում է կայացրել վճռաբեկ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու մասին:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. ՇԸ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Աֆանդյանը, ներկայացրած բողոքում վերլուծելով Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ, նշել է, որ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն օրինական, հիմնավորված ն պատճառաբանված է, իսկ այն բեկանելու ն փոփոխելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է ն սխալ պատճառաբանված: Ա.Հայրապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34104րդ հոդվածի Լին մասով առաջադրված մեղադրանքը վերաորակելով ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17րդ, 125-րդ, 127-րդ ն 358րդ հոդվածներով սահմանված իրավանորմերը, ինչպես նան սխալ է մեկնաբանել ն չի կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 42րդ հոդվածի սպանութան փորձ համար քրեական
պատասխանատվություն սահմանող օրենքի դրույթները, որոնցով թույլ է տրվել դատական սխալ, որն իր հերթին ազդել է գործի ելքի վրա ն հանգեցրել է նյութական ու դատավարական օրենքների էական խախտման:
1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483- րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչն 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
5
5.. Բողոքաբերը նշել է, որ Գնորգ Մոսոյանի մարմնական վնասվածքները հասցվել են ծակող-կտրող գործիքով, ինչպիսին կարող է լինել դանակը, որոնք առաջացրել են առողջության ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:
Ըստ բողոքաբերի գործով հաստատված է, որ Ա..Հայրապետյանը
Գ.Մոսոյանին դանակով հարվածել է ինն անգամ ն դադարել է հարվածել միայն այն ժամանակ, երբ Արման Գասպարյանը քարով հարվածել է նրան: Թվով ինն անգամ մարմնի տարբեր մասերին դանակով հարվածներ հասցնելը վկայում է անձին ապօրինի կյանքից զրկելու դիտավորության մասին:
5.2. Անդրադառնալով արարքն անհրաժեշտ պաշտպանության
սահմանազանցմամբ կատարված լինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դատողություններին՝ բողոքաբերը նշել է, որ դրանք նս անհիմն են:
Մեկնաբանելով ՀՀ քրեական օրենսգրքի 42րդ հոդվածի դրույթները, Վճոաբեկ դատարանի՝ մի շարք նախադեպային որոշումներ, բողոքաբերը նշել է, որ ի տարբերություն Առաջին ատյանի դատարանի, Վերաքննիչ դատարանը հանգել է սխալ եզրահանգման, ինչը բերել է արարքի սխալ քրեաիրավական որակման ն առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող անձի՝ ապօրինի ազատության մեջ հայտնվելուն:
Մասնավորապես, ըստ բողոքաբերի՝ քրեական գործի նյութերով հիմնավորվել է, որ երբ Ա.Հայրապետյանի սեփականության նկատմամբ ոտնձգություն է կատարվել ն վերջինս ձայների պատճառով արթնացել ն դուրս է եկել, գողություն կատարած անձինք արդեն հեռանալիս են եղել:
Գործով հիմնավորվել է նան, որ հափշտակություն կատարող անձինք ունեցել են շինություն ապօրինի մուտք գործելու ն գույք հափշտակելու դիտավորություն, ինչը չէր կարող ամբաստանյալի կամ այ անձի կյանքի համար վտանգ ներկայացնել, ինչի մասին է վկայում նան դեպքի վայրից հեռանալու փորձը:
Բողոքաբերը նշել է նան, որ ամբաստանյալը, վերցնելով ծալովի դանակը ն անտեսելով մյուս կողմի անձանց թվաքանակը, գիտակցաբար զնացել է կոնֆլիկտի՝ ունենալով ապօրինի պահվող թմրամիջոցի հափշտակություն, կանխելու, գողություն կատարած անձանց պատժելու կամ նրանցից վրեժ լուծելու նպատակ:
6
Հետնաբար, ամբաստանյալի ապօրինի գույքի նկատմամբ ոտնձգությունն ավարտված է եղել, ն դա ամբաստանյալը չէր կարող չգիտակցել:
Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը եզրահանգել է, որ Առաջին ատյանի դատարանը հանգել է ճիշտ հետնությունների, իսկ Վերաքննիչ դատարանը, առանց հիմնավոր պատճառաբանության, նույն փաստական հանգամանքների պայմաններում ճիշտ չի կիրառել քրեական օրենքը, սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածը:
5.3. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2021 թվականի հունիսի 2-ի որոշումը ն օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հուլիսի 13-ի դատավճռին:
Վճռաբեկ բողոքի պատասխանը.
6. Ամբաստանյալ Ա.Հայրապետյանը վճռաբեկ բողոքի պատասխանում, ներկայացնելով ստորադաս դատարանների դատական ակտերը ն վկայակոչելով քրեադատավարական մի շարք իրավանորմեր, խնդրել է մերժել վճռաբեկ բողոքը:
Վճոաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Նախաքննության մարմնի կողմից Աղաբեկ Հայրապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34104րդ հոդվածի Լին մասով ն 268րդ հոդվածի 3րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. «(...) ՐՆ/ա, 2018 թվականի նոյեմբերի 15-ին ժամը 3ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքում գտնվող իր առանձնատան օժանդակ շինության մուտքի դոան վնասված ն բացված լինելու հանգամանքով պայմանավորված, ապօրինաբար Գնորգ Գուրգենի Մոսոյանին կյանքից զրկելու ուղղակի դիվավորությամբ, փանից նախապես վերցված իրեն պատկանող, ծալովի դանակով 9 անգամ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի կենսական կարնոր օրգաններին ձախ դարակի, անցումով ձախ ճաճանչ-դաատաւկային հողի շրջանների, ձախ բազկի միջին երրորդականի, ձախ բազկի վերին երրորդականի, ձախ ուսահոդի ն պարանոցի միջանկյալ հավվածի, ձախ ծոծրակային շրջանների, կրծքավանդակի աջ կեսի
7
առաջային մեաւկերեսի, ձախ արորանրակային շրջանների, որովայնի առաջային պատի շրջաններին նրա առողջությանն պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ժանրը մարմնական վնասվածք, սակայն Արման Սամվելի Գասպարյանի կողմից նրան քարով հարվածելու ն աջ թիկնային շրջանին քերծվածքների ձնով առողջությանը թեթն վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասված, պատճառելու արդյունքու, իր կամքից անկախ հանգամանքներում չկարողանալով հանցանքն ավարտին հասցնել հեռացել է:
Բացի այղ՝ Աղաբեկ Գարեգինի Հայրապետյանն առանց իրացնելու նպամաւկի, իր փնամերձ հողամասից ինքնաճ եղանակով աճած կանեփի բույսերից հավաքելու միջոցով ձեռք է բերել, մանրացնելու ն չորացնելու եղանակով պատրաստել է առանձնապես խոշոր չափերի՝ 1618,47 գրամ հաարատուն քաշով «Մարիխուանա», 2240 գրամ «Կանեմ» տեսակի թմրամիջոցներ ն դրանք ապօրինի պահկ է իր առանձնագտաւնր ն առանձնավաւն օժանդակ շինությունում, որոնցից առանձնապես խոշոր չափի 2240 գրամ հաարատուն քաշով «Կանեվ» տեսակի ն 1615,04 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցները, 2018 թվականի նոյեմբերի 15-ին հայտնաբերվել ն առգրավվել են Աղաբեկ Հայրապետյանի բնակարանում ն օժանդակ շինությունում կաւտարված խուզարկությամի, իսկ զգալի չափի՝ 3,43 հասկաւվուն քաշով «Մարիխուանա» փեսակի թմիամիջոցից 2,4 գրամը նույն օրը հայտնաբերվել ն առգրավվել է քննչական փտրձարարությամը, 103 գրամի 2018 թվականի նոյեմբերի 1Շին Արմեն Բեյբությանին պատկանող ավտոմեքենայում կատարված խուզարկությամի (...)»:
8. Ա.Շայրապետյանը դատաքննության ընթացքում ըստ էության ցուցմունք է տվել այն մասին, որ 2018 թվականի նոյեմբերի 15-ին եղել է իր տանը քնած: Գիշերը՝ ժամը 02:00ի սահմաններում, իր տան հարակից շինությունից, որը նս իր սեփականությունն է ն որտեղ պահվում են իր մշակած կաղամբը, տեխնիկայի պահեստամասեր ն այլ արժեքավոր գործիքներ, լսել է ձայն ն արթնացել է: Արթնանալով այդ կողմից լսել է ինչ-որ խոսակցություններ ն մտածել է, որ գողեր են: Որպեսզի տեսնի, թե ովքեր են, իր անվտանգության համար պահարանից վերցրել է դանակ ն գնացել հարակից շինության ուղղությամբ: Ճանապարհին տեսել է մի 2 Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 120-121, 122-123:
8
մեքենա ն 3 անձ: Նրանցից մեկն առանձին է կանգնած եղել, երկուսը՝ առանձին: Մինչ նրանց տեսնելը նկատել է, որ այդ շինության դռան փեղկը բաց է: Բղավել է «կանգնեք», որ տեսնի, թե ովքեր են ն ինչ են տանում կամ ինչ են ուզում: Այդ առանձին կանգնածը, ով բակում էր, բղավելով ասել է. «մենք ենք»: Իր հարցին, թե իր տան դռները ինչի համար են ջարդել, նա պատասխանել է, որ պետք է եղել, դրա համար են ջարդել ն իրեն հրել է ճաղավանդակի վրա: Հրելուց ինքը վայր է ընկել, կախվել է նրա վզից ն միասին ընկել են գետնին: Մտածել է, որ նրանք երեքով են ն իրեն կսպանեն: Վախենալով դրանից, պաշտպանվելու համար հանել է դանակը ն, բռնելով նրա վերարկուից, հարվածել է: Նրանք իրեն հայհոյել են: Իրենք երկուսով գետնից վեր են բարձրացել ն ինքը հետ է քաշվել: Դրանից հետո իրենց են մոտեցել ավտոմեքենայի մոտ կանգնած երկու անձինք, հետո երեքով նստել են մեքենա ու փախել:
Հայտնել է նան, որ տանից դուրս գալուց դանակը վերցրել է պաշտպանվելու համար: Բակում եղել է երեք հոգի: Նրանց տեսնելուց բղավել է ն հայհոյել:
Նախաքննության ընթացքում նույն հանգամանքի վերաբերյալ որպես կասկածյալ հայտնել է, որ այդ պահին նկատել է, որ շինության դռնից մոտ 6-7 մետր հեռավորության վրա, ճանապարհին կանգնած են եղել երեք անձինք: Ինքը նրանց հայհոյել է ն պահանջել կանգնել, ն այդ ժամանակ նրանցից մեկը, իր անունը տալով, ասել է, որ չհայհոյի, իրենք են:
8.. Տուժող Գնորգ Մոսոյանը դատաքննության ընթացքում ըստ էության ցուցմունք է տվել այն մասին, որ Աղաբեկ Հայրապետյանին ընդհանրապես չի ճանաչել: Իրենք ընկերներով գնացել են գյուղ, օրը ն թվականը չի հիշում: Եղել են Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի գազալցակայանում, որտեղ առկա են խաղային սարքեր, ն իրենք խաղացել են: Պարտվելուց հետո գնացել են գյուղ, որ իրենց ընկերներից մեկից գումար վերցնեն, ն կանգնած են եղել պատահական տան մոտ՝ դրա տարածքում: Մեքենայի մեջ նստած են եղել, ն պահի տակ դուռը բացել է, որ իջնի ն չի հասկացել, թե իրեն ով է հարվածել ն ինչպես: Նստել են մեքենա, գնացել են ն ճանապարհին ավտովթարի են ենթարկվել: Եղել են Արմանի, Թաթուլի ն Արմենի հետ: Պարտքով գումար պետք է վերցնեին իրենց ծանոթ որնէ Հ Տե'ս դատական նիստի լազերային սկավառակը:
9
պատահական անձից: Կանգնել են այդ տան մոտ, քանի որ Արմանը բնական պահանջ է ունեցել ն գնացել է այդ կարիքները հոգալու: Իր իջնելու պատճառը եղել է ձայն լսելը, բայց հստակ չի կարող ասել՝ ում ձայնն էր: Այդ ձայնն ասում էր. «եկավ- եկավ»: Իջել է, կանգնել է մեքենայի մոտ: Հետո չի հիշում՝ ով էր, ինչ էր, միայն մեքենայում է տեսել, որ արյան հետքեր կան: Իրեն այդ մարդը մոտեցել է դիմացից: Չի կարող նկարագրել այդ մարդուն, բայց Աղաբեկին նման չի եղել: Ստացել է բազմաթիվ հարվածներ մարմնի տարբեր մասերին: Չի կարող ասել, թե իրեն ինչի համար են հարվածել ն ով: Լավ հիշում է, որ ինքը ոչ մեկին չի հրել ն չի հարվածել: Չի կարող ասել, թե իր հետ գտնվող անձինք ինչ գործողություն են կատարել, քանի որ չի հիշում: Երկու անձինք մեքենայից չեն իջել, ինքն է միայն իջել ն երկու մետր քայլել է: Չի հիշում, թե դրանից հետո ինչպես են հասել հիվանդանոց: Ինքն անձամբ է նստել մեքենա, որ գնա հիվանդանոց: Չի կարող ասել` վթարի արդյունքում ինքը քերծվածք կամ վնասվածք ստացել է, թե՝ ոչ: Այդ տարածքին ինքը բացարձակ ծանոթ չի եղել, սակայն տարածքում տուն տեսել է: Մեքենայից իջնելուց չի հիշում իր պարանոցից բռնող եղել է, թե ոչ: Ինքը Աղաբեկի բնակարան չի գնացել, նրա հետ երբնէ չի խոսել ն չի տեսել, նրա հետ ոչ մի կապ չի ունեցել, նրա տան դուռը չի ջարդել: 1-02 հաղորդաշարով է հետագայում լսել, որ Աղաբեկ Հայրապետյանն է իրեն հարվածել: Չի տեսել ն չի կարող ասել, թե ով է իրեն հարվածել: Իրեն հարվածող անձի հետ չի հիշում, խոսակցություն ունեցել է, թե՝ ոչ':
8.2. Վկա Արմեն Բեյբությանը դատաքննության ընթացքում ըստ էության ցուցմունք է տվել այն մասին, որ Արմանն իջել ն ինչ-որ տեղ գնացել: Այնտեղից հետ է վերադարձել շուրջ 5 րոպե անց, ն նրա ձեռքում եղել է կանեփ, ինքն այդ ժամանակ չի իմացել, հետո մեքենան մաքրելուց է հասկացել: Չգիտի, թե Արմանը այդ կանեփը որտեղից էր վերցրել: Արմանի վերադառնալուց հետո լսվել են ձայներ, ն Արմանն ու Գնորգն իջել են ավտոմեքենայից: Քիչ անց նրանք հետ են վերադարձել, ն Գնորգը եղել է արյունոտված»:
8.3. Հրապարակվել են վկայի նախաքննական ցուցմունքներն այն մասին, որ իրենք գնացել են Աստղաձոր, ն Արմանն ասել է, որ սպասեն, ինքն իջնի ու հետ գա, " Տե'ս դատական նիստի լազերային սկավառակը:
5 Տե'ս դատական նիստի լազերային սկավառակը:
10
ն նրա ասածից հասկացել է, որ պետք է ինչ-որ մեկին տեսնի կամ հնարավոր է ինչ- որ մեկից ինչ-որ բան վերցնի: Շուրջ 3 րոպե անց Արմանը հետ է եկել, ձեռքում ինչ- որ բան է եղել, նստել է մեքենան ն ցանկացել է դուռը փակել, երբ մեկը նրա հետնից «արա» է գոռացել ն ասել է, որ անմիջապես կանգնի: Դրանից հետո Արմանն իջել է, Գնորգն էլ նրա հետնից, իր պատկերացմամբ միասին գնացել են մոտ 30 մետրը հեռու ն հետո հետ են եկել:
8.4. Արմեն Բեյբությանի ն Գնորգ Մոսոյանի՝ 2018 թվականի դեկտեմբերի 20-ի առերես հարցաքննության արձանագրության համաձայն՝ Արմեն Բեյբությանը Գնորգ Մոսոյանի ներկայությամբ հայտնել է, որ Արմանն է ճանապարհր ցույց տվել ն որտեղ ասել է կանգնեք, ինքը կանգնել է: Արմանն իջել է մեքենայից ն երբ ձեռքին ինչ-որ բան հետ է եկել, նստելու ժամանակ ինչ-որ մեկը հետնից ձայն է տվել, որ կանգնի՛:
85. Արմեն Բեյբությանի ն Աղաբեկ Հայրապետյանի 2018 թվականի դեկտեմբերի 24-ի առերես հարցաքննության արձանագրության համաձայն՝ Արմեն Բեյբությանն Աղաբեկ Հայրապետյանի ներկայությամբ պնդել է իր ցուցմունքն այն մասին, որ Արմանն իջել է մեքենայից ն մոտավորապես 3 րոպե հետո հետ է վերադարձել, ն երբ ցանկանում էր նստել մեքենա, այդ պահին լսվել է «եկավ», թե «կանգնիր» արտահայտությունը: Արմանը կրկին հետ է գնացել, Գնորգն էլ նրա հետ իջել է մեքենայից":
9. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն՝ «(...) Քրեական գործի դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներով հիմնավորվում է, որ ՀՇ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքի բնակիչ Աղաբեկ Գարեգինի Հայրապետյաւնը, 2018 թվականի ընթացքում, առանց իրացնելու նպատակի, իր տնամերձ հողամասից ինքնաճ եղանակով կանեփի բույսերից հավաքելու միջոցով, ձեռք է րերել ն մանրացնելու, չորացնելու եղանակով ապօրինի պատրաարել է առանձնապես խոշոր չափերի` 1616.07 գրամ հասփավուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, ինչպես նան 2240 գրամ «Կանեփ» տեսակի թմրամիջոց ն Հ Տե'ս դատական նիստի լազերային սկավառակը:
7 Տե'ս դատական նիստի լազերային սկավառակը:
Հ Տե'ս դատական նիստի լազերային սկավառակը:
11
դրանք տարբեր տարաների մեջ լցնելով, ապօրինի պահել է իր առանձնատանը ն իրեն պավզկանող օժանդակ շինությունում: Նշված թմրամիջոցները հայփնաբերվել են Աղաբեկ Հայրապետյանի տանը, օժանդակ շինությունում ն Արմեն Բեյբությանին պատկանող ավտոմեքենայում կատարված խուզարկություններով: Աղարեկ Հայրապետյանի այն պատճառաբանությունը, որ նշված թմրամիջոցներն ինքը պահել է, որպես մկների դեղ, Դատարանը գնահատում է, որպես ամբաարանյալի կողմից քրեական պազտաւսխանապտվությունից ն պատժից խուսափելու նպատակով արված հայտարարություն ն այն հավատրի դիտվել չի կարող: Ամբաարանյալը նախաքննության ընթացքում տրված ցուցմունքում ոչ միայն հայտնել է, որ այդ թմրամիջոցներն ինքն օգտագործել է, այլ նան հայտնել է, թն ինչի համար է օգտագործել ն ինչպես է օգտագործել:
Քրեական գործի դատաքննության ընթացքում հետազոտված
ապացույցներով հիմնավորվում է, ոլ. 2018 թվականի նոյեմբերի 15-ին՝ ժամը 3ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչներ, Գնորգ Գուրգենի Մոսոյանը, Թաթուլ Այվազի Հակորյանը, Արման Սամվելի Գասպարյանը ն Արմեն Սամվելի Բեյրությանը, վերջինիս կողմից վարած «Մերսեդես Բենց» մակնիշի 355 Շ2 567 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով, գնացել են Գեղարքունիքի մարզի Աատրղաձոր գյուղ ն կայանել Աղաբեկ Գարեգինի Հայրապետյանի փան մոտակայքում: Այնուհետն, Արման Գասպարյանը իջնելով ավտոմեքենայից, մուտք է գործել Աղաբեկ Հայրապետյանի տան բակ, ապա նան վերջինիս պատկանող առանձնատանը կից շինությու, որտեղից հափշտակկ է «Մարիխուանա» փեսակի թմրանյութ ն հետ է վերադարձել Արմեն Բեյբությանին պատկանող նույն ավտոմեքենայի մուր: Այդ ընթացքում, Աղաբեկ Հայրապետյանը դրսից ձայներ լսելով, ննջասենյակից իր հեր վերցնելով իրեն պատկանող ծալովի դանակը՝ փանից անմիջապես դուրս է եկել ն մոտենալով այդ շինությանը նկատել է, որ մուտքի երկփեղկանի դոան կախովի փականի ամրակը տեղահան է արված, փականը կախված է մյուս փեղկից, իսկ դուռր՝ վնասված ն բացված վիճակում է: Այդտեղ նկատելով Արման Գասպարյանին նրանից պահանջել է, որ նա կանգնի: Այդ ժամանակ, Գնորգ Մոսոյանը, ով նատած է եղել Արմեն Բեյրությանի ավտոմեքենայի հետնի նատատեղին, իջել է մեքենայից ն գնացել Աղաբեկ
12
Հայրապետյանի ուղղությամբ: Աղաբեկ Հայրապեվյանին պատկանող օժանդակ շինությունից հափշտակած թմրանյութը թողնելով ավտոմեքենայի մեջ, Արման Գասպարյանն իր հերթին նս գնացել է Աղաբեկ Հայրապետյանի ուղղությամբ: Մթության մեջ նկատելով Գնորգ Մոսոյանին, Աղաբեկ Հայրապետյանը մոտեցել էն նրան ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիփավորությամը, ձախ ձեռքով բոնել է Գնորզ Մոսոյաւնի պարանոցի ծոծրակային հատվածից, իսկ աջ ձեռքով իր մոտ եղած սառը զենք չհանդիսացող ծալովի դանակով 9 անգամ հարվածներ է հասցրել Գնորգ Մոսոյանի մարմնի կենսական կարնոր օրգաններին՝ ձախ ուսահոդի ն պարանոցի միջանկյալ հատվածի, ձախ ծոծրակային շրջանների, կրծքավանդակի աջ կեսի առաջային մակերեսի, ձախ արորանրակային շիջանների, որովայնի առաջային պատի շրջաններին ն մյուս մասերին՝ ձախ դասվնաւկի, անցումով ձախ ճաճանչ-դաւսվաւկային հոդի շրջանների, ձախ բազկի միջին երրորդականի, ձախ բազկի վերին ներրորդականի հատվածներին, երա առողջությանը պատճառելով` կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածք: Այդ ամենը նկատելով, Արման Գասպարյանի, Գնորգ Մոսոյանին օգնություն ցուցաբերելու նպատակով, գետնից վերցրած քարով հարվածել է Աղաբեկ Հայրապետյանի աջ թիկնային շրջանին, որի արդյունքում վերջինս իր կամքից անկախ հանգամանքներում չկարողանալով հանցանքն ավարտին հասցնել՝ բաց է թողել Գնորգ Մոսոյանին ն հեռացել:
Կատալրվածից անմիջապես հետ, Արման Գասպարյանը Գնորգ Մոսոյանին թնանցուկ մոտեցրել ն նստեցրել է Արմեն Բեյբությանի ավտոմեքենան: Վերջինս տեսնելով, որ Գնորգ Մոսոյանը դանակահարված ն արյունոտված վիճակում է, նրան բուժօգնություն ցուցաբերելու նպատակով, իր ավտոմեքենան դեպքի վայրից՝ Ատրղաձոր գյուղից, արագընթաց վարել է Մարվունի քաղաքի ուղղությամբ: Ճանապարհին, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, ենթարկվել են ավտովթարի, որից հետո, Արման Գասպարյանը Գնորգ Մոսոյանին գործով չպարզված ավտոմնքենայով տեղափոխել է «Մարտունի» բժշկական կենտրոն, որտեղ երան ցուցաբերվել Լ անհրաժեշվ բուժօգնություն: Այնուհետրն՝ ժամի 8ի սահմաններում, Աղաբեկ Հայրապետյանն իր րնկեր Եղիազար Գագիկի Մխիթարյանի հետ միասին, վերջինիս վարած «ՎԱԶ 2121» մակնիշի, 99 ԻՁ 699
13
հաշվառման համարանիշի ավտոմեքենայով Ատտրղաձճոր գյուղից ցանկացել է մեկնել Տավուշի մարզի Գոշավան գյուղ ն ժամը 09:20-ին ՀՀ ռարիկանության աշխատակիցները Երնեան-Սնան-Իջնան ավտոճանապարհից Եղիազար
Մխիթարյանին ն Աղաբեկ Հայրապերյանին հայտնաբերել ն բերման են ենթարկվել ՀՀ ռարիկանության Սնանի, այնուհետն Մարտունու բաժին:
Աղաբեկ Հայրապետյանի պատճառաբանություններն այն մասին, որ ինքը 2018 թվականի նոյեմբերի 15-ին՝ ժամի 3-ի սահմաններում, իր տան մոտակայքում հարվածել է իր տուն գողության նպատակով մտած անձին, ովքեր եղել են երեքով ն ինքը վտանգ զգալով հարվածել է նրանց, հերքվում են իր իսկ նախաքննական ցուցմունքներով ն վկաների ցուցմունքներով: Ապացույցներով հիմնավորվում է, որ 2018 թվականի նոյեմբերի 15-ին՝ ժամի 3-ի սահմաններում, (...) Թաթուլ Այվազի Հակոբյանը ն Արմեն Սամվելի Բեյբությանը ավտոմեքենայից ընդհանրապես չեն իջել: Արման Սամվելի Գասպարյանը իջել է մեքենայից ն քիչ անց վերադարձել, որից հետո դրսից ձայներ լսելով կրկին իջել է ավվտմնքենայից: Նրա հետնից իջել է նան Գնորգ Գուրգենի Մոսոյանը: Իրենց մոտեցած անձր հայհոյանք է հնչեցրել, որին ի պատասխան Գնորգ Մոսոյանը հայտնել է, որ ինքն է ն պահանջել է չհայհոյել: Աղաբեկ Հայրապետյանն իր նախաքննական ցուցմունքում հարակ նշում: է, որ այդ ասողի դիմագծերից ն ձայնից, մովնենալով հասկացել է, որ Գոդոլի Գնոն է, նույն ինքը՝ Գնորգ Գուրգենի Մոսոյանը /այն մասին, որ ինքը դանակով հարվածել է Գոդոլի Գնոյին հայտնել է նան «Առարկան ճանաչման ներկայացնելու» գործողության ժամանակ, որն էլ արձանագրվել է քննիչի կողմից Աղաբեկ Հայրապետյանը պահանջելով կանգնել մոտեցել է ն բոնել Գնորգ Մոսոյանին ն հարցրել, թե ինչու են դուռը կոտրել: Այդ խոսակցության ընթացքում Գնորգ Մոսոյանը հրել է Աղաբեկ Հայրապետյանին, ով այդ հարվածից հենվել է ճաղավանդակին՝ իր հետ քաշելով Գնորգ Մոսոյանին ն վերկենալով դանակով հարվածել է Գնորգ Մոստյանին: Դա տեսնելով որ Աղաբեկ Հայրապարյանը հարվածներ է հասցնում Գեորգ Մոսղյանին, Արման Գասպարյանը քարով հարվածել է Աղաբեկ Հայրապետյանին, ով հեռացել է, հայտնելով, ոլ. սպասեն գալու է: Արման Գասպարյանի կողմից Աղաբեկ Հայրապետյանին քարով հարվածելու հանգամանքը հիմնավորվում է ոչ միայն Արման Գասպարյանի
14
ցուցմունքով, այլ նան Աղաբեկ Հայրապետյանի վերաբերյալ դավարբժշկական փորձաքննության եզրակացությամբ /ի լրումն: Արման Գասպարյանը օգնել է Գնորգ Մոսոյանին ն նրան նարեցրել մեքենան: Մեքենայում արդեն Թաթուլ Հակոբյանը ն Արմեն Բեյրությանը տեսել են, որ Գնորզ Մոսոյանը արյունորված է ն մեքենայի մեջ լսել են, որ Աղաբեկն է հարվածել: Այնուհետն Արմեն Բեյբությանը մեքենան վարկ է դեպի Մարտունու հիվանդանոց ն ենթեւրկվել են ինքնավթարի ու մի պատահական ավտոմեքենայով Գնորգ Մոստյանին տեղափոխել են հիվանդանոց:
Գնորզ Մոսոյանի դատաբժշկական փորձաքննության համաձայն նրա մարմնի վրա առկա է թվով ինը վնասվածք /կտփրած ն/կամ ծակած/:
Այսինքն, Աղաբեկ Հայրապետյանը Գնորգ Մոսոյանին դանակով հարվածել է ինն անգամ ն դադարել միայն այն ժամանակ, երբ Արման Գասպարյանը քարով հարվածել է նրան: Թվով ինն անգամ մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ որովայնի առաջնային մակերեսին, որովայնի վերին կեսին, ձախ դաստակի վերին կեսին, ձախ րազկին, ձախ ուսահողի, պարանոցի միջանկյալ շրջանին, կրծքավանդակի աջ կեսի առաջային շրջանին, ձախ արորանրակային շրջանին, ձախ ծոծրակային շրջանին դանակով հարվածներ հասցնելը խոսում է միայն անձին ապօրինի կյանքից զրկելու դիտավորության մասին: Նշված հատվածներին դանակով հարվածներ հասցնելուց անձր միանշանակ պարվավոր է գիտակցել, որ իր հարվածների արդյունքում կարող է անձին զրկել կյանքից: Դատարանը գնահատելով ապացույցները գտնում է, ոլ Աղաբեկ Հայրապետյանը թվով ինն անգամ դանակով հարվածներ հասցնելով ցանկացել է Գնորգ Մոսղյանին զրկել կյանքից, սակայն հանցավոր արարքն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում, քանի որ Արման Գասպարյանը քարով հարվածել է նրան ն ինքը հեռացել է:
Ինչ վերաբերվում է պաշտպանի այն պնդմանը, որ Աղաբեկ Հայրապետյանն իր փուս մտած անձանցից մեկին դանակով հարվածել է անհրաժեշտ պաշտպանությաւն վիճակում, ապա Դավզաւլրանը գտնում է, որ այն անհիմն է ն չի բխում գործում առկա ն Դատարանում հերազոտված ապացույցներից, հետնյալ պատճառաբանությամը՝
15
(-.)
Քրեական գործի նյութերի ուսումնասիրությունը ցույց է վւալիս, որ Աղաբեկ Հայրապետյանի գործողություններն առերնույթ չեն համապատասխանում անհրաժեշտ պաշտպանության կամ անհրաժեշտ պաշտպանության
սահմանազանցման հատկանիշներին: Նման եզրահանգման Դատարանը եկել ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Աղաբեկ Հայրապետյանի արարքում վերր նշված որոշման 27-րդ կետով ասսհմանված անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության վեց պայմաններից ոչ մեկն առկա չէ:
Աղաբեկ Հայրապետյանը գիշերը դոան ձայն լսելով, տանից դուրս է եկել ն տեսել, որ փաեւնր կից օժանդակ շինության դուոր կոտրված է: Շինության ներսում ոչ ոքի չի տեսել: Շինության մոտակայքում տեսել է կանգնած մեքենա ն անձի ու մոտեցել նրան: ձանաչել է այդ անձին ն նա փախուստի չի դիմել: Նրան ճանաչելով հարց է տվել ն հայհոյել: Այդ անձը պահանջել է չհայհոյել ն հրել է նրան: Այս փաստական հանգամանքներից ելնելով Դատարանն արձանագրում է, որ տրամարանակաւն չէ միանշանաւկ ենթադրել, որ Գնորգ Մոսոյանն ինչ-որ հանրային վտանգավոր ոտնձգություն է իրականացրել Աղաբեկ Հայրապերյանի նկատմամը /ճան իրավունքների/: Եթե նույնիսկ ուրնեճգություն եղել է, ապա այդ պահին Գնորգ Մոսոյանի գործողությունների պասիվությունը վկայում էր այն ավարտված լինելուն այլ որնձգության բացակայության մասին: Այդ պահին Աղաբեկ Հայրապետյանի, հասարակության կամ պեվաւթյան շահերին վտանգ սպառնալու վերարերյալ փարական վփվյալներ, գործում առկա չեն: Աղաբեկ Հայրապետյանը դանակով հարվածներ է հասցրել Գնորգ Մոսոյանին, սակայն քրեական գործում չկա գեթ մեկ փաստական փվյալ, որ Գեորգ Մոսոյանը ոտնձգել է Աղաբեկ Հայրապետյանի շահերին, իսկ եթե ընդունենք որ Գնորգ Մոստյանի կողմից Աղաբեկ Հայրապետյանին հրելի վերջինս դիտել է, որպես ովնձգությու, ապա պաշտպանությունը միանշանակ հաւմարժեք չի եղել:
Փաստորեն սույն քրեական գործում առկա են ըբազմաթիվ ապացույցներ, որոնք վկայում են ամիաստաւնյալ Աղաբեկ Գարեգինի Հայրապետյանի կողմից դիտավորությամբ ապօրինաբար Գնորգ Գուրգենի Մոսոյանին կյանքից զրկելու փորձ կատարելու ն առանձնապես խոշոր չափերի «Մարխխուանաւ», ինչպես նան
16
«Կանեփ» փեսակի թմրամիջոցներ հավաքելու միջոցով ձեռք բերելու, մանրացնելու ն չորացնելու եղանակով պատրասվելու, դրանք ապօրինի պահելու մասին, դրանք հավաստի են, արժանահավատ, թույլատրելի ն բավարար ամրբաատրանյալի նկատմամբ մեղադրական դավզաւկան ակտ կայացնելու համար (...)»':
10. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ փաստել է. «(...) Վերաքննիչ դատարանը փասվում է, որ գործում առկա չէ ապացույցների այնպիսի բավարար համակցություն, որի հնարավորություն կտա «հիմնավոր կասկածից վեր ապացուցողական» չափանիշով հաստատված համարելու, որ կոնկրետ դեպքում Ա.Հայրապետյանի դիտավորությունն ուղղված է եղել հենց տուժողին կյանքից զրկելուն:
Վերաքննիչ դատարանը գտնում է, ոլչ նման հերնություն անելու համար թե նախաքննական մարմինը, թնե Առաջին ատյանի դատարանը բավարար հիմքեր չեն ունեցել, ավելին առերնույթ անտեսել են այն հանգամանքը, որ ամբաստանյալի գործողությունները պայմանավորված են եղել տուժողի կողմից ամիաարանյալին պատկանող շինություն մուտք գործելու ն այնտեղից հափշտաւկություն կատարելու փաստով:
Բացի այդ, նախաքննության մարմինն ու Առաջին ատյանի դատարանն անտեսել են այն հանգամանքը, որ դեպքը տեղի է ունեցել գիշերը ժամը 03:00-ի սահմաններում, երը ամբաստանյալ Ա. Հայրապետյանը ձայներ է լսել իր տան բակից, դուրս է եկել ն նկատե, որ իր փանը հարակից շինության դուռր բաց է, կողպեքը վնասված, իսկ փան րակում նկատել է երեք անձի, ձայն է տվել՝ պահանջելով կանգնել, մոտեցել է ն բոնել Գնորգ Մոսոյանին, հարցրել, թե ինչու են դուռը կոտրել: Այդ խոսակցության ընթացքում Գնորգ Մոսոյանը հրել է Աղաբեկ Հայրապետյանին, ով այդ հարվածից հենվել է ճաղավանդակին իր հետ քաշելով Գնորգ Մոսոյանին ն դանակով հարվածել է Գնորգ Մոսոյանին: Տեսնելով, որ Աղաբեկ Հայրապետյանը հարվածներ է հասցնում Գնորգ Մոսոյանին, Արման Գասպարյանը քարով հարվածել է Աղաբեկ Հայրապետյանին, ով հեռացել է, հայտնելով, որ սպասեն գալու է:
5 Տե'ս քրեական գործ, հատոր 6, թերթեր 110-141:
17
Վերոգրյալ փաարական հանգամանքները Վերաքննիչ դատարանի մոտ համոզմունք են ձնավորում, որ գործով բավարար ապացույցներ առկա չեն, որ ամբաարաւնյալը նպաւտպտակ է ունեցել սպանություն կատարելու, որն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով: Վերաքննիչ դատարանի գնահատմամիը կոնկրետ դեպքի հանգամանքների պայմաններում ամբաարանյալը գտնվել է անհրաժեշտ պաշտպանության վիճաւկում, սաւկայն դուրս է եկել դրա սահմաններից ն տուժողին պավճաոկը է այնպիսի վնաս, որր փվյալ իրավիճակում համարժեք չի եղել ոտնձգության բնույթին ու վփաւնգավորության աստիճանին: /.../
Վերոգրյալ իրավական վերլուծության հիման վրա անդրադառնալով ամբաստանյալ Ա.Հայրապետյանի գործողությունների քրեաիրավական որակմանը Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաարանյալ Ա.Հայրապեվյանի արարքում անհրաժեշտ պաշտպանությաւն իրավաչափությաւն վեց պայմաններից հինգն առկա են եղել: Մասնավորապես, տուժող Գ.Մոսոյանի կողմից իրականացված ոտեձզությունը եղել է հանրորեն վտանգավոր, առկա ն իրական: Ամբասվաւնյալ Ա.Հայրապետյանի գործողություններն ուղղված են եղել իր իրավունքների (սեփականության, առողջության) պաշտպանությանը ն նա պաշտպանությամբ վնաս է պատճառել այդ պահին հանցանք կատարած ն իր նկատմամը նախահարձակ եղած անձին: Այլ կերպ ասած Ա.Հայրապետյանի նկատմամբ ոեձզություն կատալրելու իրական սպառնալիք է եղել, այն գործադրվել է, որպիսի պայմաններում էլ Ա.Հայրապետյանը ձեոք է բերել անհրաժեշտ պաշտպանության իրավունք, ղեկավարվելով պաշվայանությանը բնորոշ շարժառիթներով ն նպատակներով օգտվել է անհրաժեշտ պաշտպանության իր ասբյեկտիվ իրավունքից:
Ինչ վերաբերում է պաշտպանության համարժեքությանը, ապա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տուժող Գ.Մոսոյանի գործողությունների պարագայում ամբաստանյալ Ա.Հայրապետյանի կողմից նրա (տուժողի| նկատմամբ իրականացված ոտնձգության բնույթն ու պատճառված վնասի չափր չի համապատասխանում Գ.Մոսոյանն կատարած ոտնձգության բնույթին ն վտանգսաւվորությաւնը, որպիսի հանգամանքն ամբապրաւնյալի համար ակնհայտ է եղել, այսինքն ամբաստանյալի գործողությունները դուրս են եկել անհրաժեշտ
18
պաշտպանություն սուհմաններից ն անհրաժեշտ չեն եղել կոնկրետ, իրավիճակում, քանի որ առանց այդ վնասր պատճառելու էլ հնարավոր էր կանխել ն խափանել տուժողի հանցավոր գործողությունները:
Ինչ վերաբերում է Առաջին ատյանի դատարանի (...) պնդումներին (...) ապա' նախ Դատարանը հակասել է ինքն իրեն, քանի որ մինչ այդ հաստատված է համարել թե՛ հափշտակության հանգամանքը, թե՛ դրանից հերո ամբաստանյալի կողմից տուժողին մոտենալու ն նրա հետ վեճի րոնվելու հանգամանքը: Աղաբեկ Հայրապետյանը պահանջելով կանգնել, մոտեցել է ն բոնել Գնորգ Մոսոյանին ն հարցրել, թե ինչու են դուռր կոտրել: Այդ խոսակցության ընթացքում Գնորգ Մոսոյանը հրել է Աղաբեկ Հայրապետյանին, ով այդ հարվածից հենվել է ճաղավանդակին իր հետ. քաշելով Գնորգ Մոսոյանին ն վերկենալով դանակով հարվածել է Գնորգ Մոսոյանին: Դա տեսնելով որ Աղաբեկ Հայրապետյանը հարվածներ է հասցնում Գեորգ Մոսղյանին, Արման Գասպարյանը քարով հարվածել է Աղաբեկ Հայրապետյանին, ով հեռացել է, հայտնելով, ոլ. սպասեն գալու է:
Երկրորդ` ակնհայտ է, որ Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ պաշտպանության անհամարժեքությունն Օինքնին չի կարող վկայել հենց սպանության դիտավորության մասին, այն կարող է հավասարապես վկայել նան պաշտպանության սնւնմանազանցման մասին, քանի որ սատհմանազանցմեուն դեպքում էլ է պատճառված վնասր հանցավորի համար ակնհայտ անհամարժեք ոտեձգության բնույթին ու վտանգավորությանը: Այլ կերպ ասած, Դատարանը, հաստատված համարելով, որ պաշտպանությունը եղել է ոչ համարժեք, սխալմամբ այն դիտել է որպես սպանության փորձ, անտեսելով այն հանգամանքը, որ պաշտպանության անհամարժեքության դեպքում, եթե առկա է հատուկ հանցակազմ, որը պատասխանատվություն է նախատեսում հենց անհամարժեք պաշտպանության կամ պաշտպանության սահմանազանցման համար, ապա արարքը պեմք է որակվի հենց այդ արտոնյալ հանցակազմով նթե չի հիմնավորվում, որ անձը գործել է այ հանցագործության կատարման դիտավորությամբ:
Վերոգրյալով Փպայմանավորված ն ղեկավարվելով ՀՀ քրեական
19
դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 2-րդ մասով Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ամբաարանյալ Ա.Հայրապետյանին առաջադրված մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 34104րդ հոդվածի Էին մասից պետք է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով ն նրան մեղավոր ճանաչել այդ հոդվածով նախատեսված արարքի կատարմուն համար:
Վերոգրյալի հիման վրա Վերաքենիչ դատարանը գտնում է, որ պաշփայան Մ.Բեգյանի ն ամբաատրանյալ Ա.Հայրապետյանի վերաքննիչ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն` ՀՇ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2020 թվականի հուլիսի Թ-ի դատավճիոր պետք Լէ բեկանել ն փոփոխել, Ա.Հայրապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34104-րդ հոդվածի Լին մատով առաջադրված մեղադրանքը վերաորակել ն նրան մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով առանց պատիժ նշանակելու՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով: Ա. Հայրապետյանին պետք է ազատել ՀՀ քինական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով նշանակված 27նրկու/ տարի ժամկետով ազատազրկման ձեռով պավժից կրած լինելու հիմքով, իսկ Ա.Հայրապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը պետք Լ վերացնել ն նրան ազատ արձակել դատական նիարերի դահլիճում (...)»":
Վճոաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եգրահանգումը.
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավո՞ր են արդյոք ամբաստանյալ Ա.Հայրապետյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի Լին մասից ՀՀ քրեական օրենսգրքի 116- րդ հոդվածի 2-րդ մասով վերաորակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետնությունները:
12. ՀՀ քրեական օրենսգրքի 104րդ հոդվածի Լին մասի համաձայն՝ «Սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամի կյանքից զիկելը՝ պաղժվում է՝ (...)»:
օ Տե՛ս քրեական գործ, հատոր 8, թերթեր 36-54:
20
ՀԸ քրեական օրենսգրքի 34րդ հոդվածի համաձայն՝ «Հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործություն Օ Օ:»ավարտին չի հասցվլ անձ կամքից անկախ հանգամանքներով»:
Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ հանցափորձ են ձնավորում միայն ուղղակի դիտավորությամբ կատարվող այն գործողությունները (անգործությունը), որոնք անմիջականորեն ուղղված են հանցանքի կատարմանը:
«Անմիջականությունը» ենթադրում է, որ հանցավորը ձեռնամուխ է լինում հանցագործության օբյեկտիվ կողմի իրականացմանը, սակայն այն ավարտին չի հասցնում իր կամքից անկախ այնպիսի օբյեկտիվ կամ սուբյեկտիվ հանգամանքներով, որոնք նա չէր նախատեսել կամ չէր կարողացել հաղթահարել: Այլ կերպ՝ հանցափորձի դեպքում հանցագործությունը չի ավարտվում, քանի որ կա՛մ հանցավոր արարքն ամբողջությամբ չի իրականացվում, կամ արարքն իրականացվում է, սակայն չի առաջանում հանցավորի դիտավորության մեջ ընդգրկված ն նրա համար ցանկալի հանրորեն վտանգավոր հետնանքը (սյութական հանցակազմերի դեպքում)":
12.1. Սպանության փորձը սուբյեկտիվ կողմից դրս
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 4 հոկտեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ԳԴ4/0004/01/19
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
