Կարապետյան — ԱՐԴ/4009/02/17
Ամփոփում
քննելով Սամվել Պողոսյանի ներկայացուցիչ Ղևոնդ Պապոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.10.2018 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության (այսուհետ` Դատախազություն) ընդդեմ Սեյրան Կարապետյանի, Հերիքնազ Ասատրյանի, Ալվարդ Պողոսյանի, Գոհարիկ Դավթյանի և Սամվել Պողոսյանի (այսուհետ` Համապատասխանողներ)` պետությանը պատճառված վնասը բռնագանձելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 2 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Դատախազությունը պահանջել է Համապատասխանողներից համապարտությամբ բռնագանձել 225.016.000 ՀՀ դրամ: ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատա
Ամբողջ Տեքստ
/
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/4009/02/17
Նախագահող դատավոր` Գ. Խանդանյան
Դատավորներ՝
Լ. Գրիգորյան
Ա. Մկրտչյան
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/4009/02/17
2021թ.
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող
զեկուցող
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ
2021 թվականի հունիսի 04-ին
գրավոր
ընթացակարգով
քննելով
Սամվել
Պողոսյանի
ներկայացուցիչ
Ղևոնդ
Պապոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.10.2018 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության (այսուհետ` Դատախազություն) ընդդեմ Սեյրան Կարապետյանի, Հերիքնազ Ասատրյանի, Ալվարդ Պողոսյանի, Գոհարիկ Դավթյանի և Սամվել Պողոսյանի (այսուհետ` Համապատասխանողներ)` պետությանը պատճառված վնասը բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
2
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Դատախազությունը պահանջել է Համապատասխանողներից համապարտությամբ բռնագանձել 225.016.000 ՀՀ դրամ:
ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Էդ. Հովհաննիսյան) (այսուհետ` Դատարան) 11.07.2018 թվականի վճռով հայցը՝ Սեյրան Կարապետյանից, Հերիքնազ Ասատրյանից և Գոհարիկ Դավթյանից գումար բռնագանձելու պահանջի մասով, բավարարվել է՝ բռնագանձվել է 225.016.000 ՀՀ դրամ` որպես պետությանը պատճառված վնասի հատուցում:
Հայցը՝ Ալվարդ և Սամվել Պողոսյաններից գումար
բռնագանձելու պահանջի մասով, մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.10.2018 թվականի որոշմամբ Դատախազության վերաքննիչ բողոքը բավարարվել է` մասնակիորեն՝ Դատարանի 11.07.2018 թվականի վճիռը բեկանել և փոփոխվել է` Սեյրան Կարապետյանից, Հերիքնազ Ասատրյանից, Գոհարիկ Դավթյանից, Սամվել Պողոսյանից և Ալվարդ Պողոսյանից բռնագանձվել է 225.016.000 ՀՀ դրամ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սամվել Պողոսյանի ներկայացուցիչը: Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Դատախազությունը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է (Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասինե եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետը, 340-րդ հոդվածի 1-ին կետը, (Դատախազության մասինե ՀՀ օրենքի 29-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետը, 340-րդ հոդվածի 1-ին կետը, 364-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, այն հանգամանքը, որ Դատախազությունը Սամվել Պողոսյանին մեղադրանք առաջադրելու մասին որոշման կայացման հաջորդ օրվանից՝ 01.07.2014 թվականից, ակնհայտորեն իմացել է վերջինիս գործողություններով պետությանը 450.016.000 ՀՀ դրամի չափով պատճառված վնասի, այսինքն՝ պետության իրավունքի խախտման մասին, հետևաբար Սամվել Պողոսյանի պարտավորության մասով հայցային վաղեմության ժամկետը սկսել է հոսել 01.07.2014 թվականից:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ պետությանը պատճառված վնասի հատուցումը հնարավոր է միայն հանցագործության մեջ մեղադրվող անձի նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատավճռի առկայության դեպքում, ապա այդ եզրահանգումն անհիմն է, քանի որ քաղաքացիական հայցի լուծումը չի կարող կախվածության մեջ դրվել օրինական ուժի մեջ մտած դատավճռի հետ, այլ այն կարող է լուծվել նաև դատավճռով, որը դեռ օրինական ուժի մեջ չի մտել:
3
Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ հայցային վաղեմության ժամկետն ընդհատված պետք է համարվի սույն գործով բոլոր Համապատասխանողների համար, քանի որ պարտքի ճանաչումը կատարվել է նրանցից մեկի կողմից, սակայն այդ եզրահանգումն անհիմն է,
քանի
որ
սույն
գործով
ձեռք
բերված
ապացույցներով
հիմնավորվում
է,
որ
Համապատասխանողներից ոչ մեկի կողմից հայցային վաղեմության ժամկետի ընթացքում անձամբ կամ նրանց միջոցներից վճարումներ չեն կատարվել, գործում առկա չեն այդ փաստը հիմնավորող վերաբերելի, թույլատրելի, բավարար ապացույցներ: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ գործում առկա 25.02.2014 թվականի թիվ 2286 վճարման հանձնարարականի համաձայն՝ Տիգրան Կարապետյանը, որպես Սեյրան Կարապետյանի կողմից հանցավոր արարքի հետևանքով պատճառված վնասի հատուցում Դատախազության դեպոզիտ հաշվին վճարել է 100.000.000 ՀՀ դրամ, 11.03.2014 թվականին նույն նպատակով Արթուր Կարապետյանը վճարել է 13.500.000 ՀՀ դրամ, 11.04.2014 թվականին Անի Կարապետյանը՝ 41.500.000 ՀՀ դրամ, իսկ 29.10.2014 թվականի թիվ 5090 վճարման
հանձնարարականով՝
25.000.000
ՀՀ
դրամ,
այսինքն՝
հանցագործությամբ
պատճառված վնասների հատուցումները կատարվել են ոչ թե պատասխանողների, այլ որոշ անձանց կողմից:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ համապարտ պարտապաններից մեկի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողության կատարումը չի
կարող
մեկնաբանվել
միայն
մեկ
անձի
նկատմամբ
և
հայցային
վաղեմության
ժամկետը մեկ պարտապանի նկատմամբ հաշվարկվել, իսկ մյուսի համար համարել ընդհատված: Եզրահանգելով, որ պատասխանողներից մեկի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողությունների կատարումն ընդհատում է հայցային վաղեմության ժամկետը բոլոր պարտապանների համար, Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում չի նշել, թե որ նորմի հիման վրա է նման եզրակացության հանգել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.10.2018 թվականի որոշումը՝ օրինական ուժ տալով Դատարանի 11.07.2018 թվականի վճռին կամ գործն ուղարկել նոր քննության:
2.1. Դատախազության վճռաբեկ բողոքի վերաբերյալ պատասխանի հիմնավորումները. Տվյալ դեպքում Դատախազությունը հանցագործությամբ պետության իրավունքի խախտման փաստի, ինչպես նաև հանցագործություն կատարած անձանց մասին իմացել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 27.04.2017 թվականի դատավճռով և 28.08.2017 թվականին օրինական ուժ ստացած որոշմամբ, իսկ հայցը հարուցել է 05.10.2017 թվականին, այսինքն՝ իրավունքի պաշտպանության համար սահմանված ժեմկետի սահմաններում: Սույն գործով հայցային վաղեմության ժամկետի սկիզբը համընկնում է իրավունքի խախտման առկայությունը հիմնավորող տվյալների և իրավունքի խախտում իրականացրած անձի մասին Դատախազության իմանալու կամ իմացած լինելու պարտականության ի հայտ գալու հետ:
4
Բացի այդ, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման համար հնարավոր է հայց
ներկայացնել
միայն
այն
դեպքում,
երբ
հանրորեն
վտանգավոր
արարքը
հանցագործություն է համարվել օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Ինչ վերաբերում է բողոք բերած անձի պատճառաբանությանը Սեյրան Կարապետյանի կողմից վնասի մասնակի հատուցումը որպես պարտքի ճանաչումը վկայող գործողության կատարում դիտելուն և միայն մեկ անձի մասով հայցային վաղեմության ժամկետը ընդհատելու հիմք համարելուն, ապա այն անհիմն է, քանի որ Սեյրան Կարապետյանի կողմից քրեական գործի շրջանակներում վնասի մի մասը կամովին հատուցելը դիտվել է որպես վերջինիս անձը բնութագրող և մեղմացուցիչ հանգամանք, որի միակ մասնակիցը Սեյրան Կարապետյանն է, իսկ համապարտ պարտականության դեպքում պարտապանն իրավունք չունի պարտատիրոջ պահանջների դեմ անել այնպիսի առարկություններ, որոնք հիմնված են մյուս պարտապանների և պարտատիրոջ այն հարաբերությունների վրա, որոնց տվյալ պարտապանը չի մասնակցում, այսինքն՝ Սամվել Պողոսյանը նման առարկություն ներկայացնելու իրավունք չունի:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) 16.05.2011 թվականին Դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 61203311 քրեական գործը, 13.05.2013 թվականին Սեյրան Կարապետյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (հատոր 1-ին, գ.թ 102-104):
2) 30.06.2014 թվականին Սամվել Պողոսյանը հայտնաբերվել է, նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: 08.12.2014 թվականին թիվ 61203311 քրեական գործից մեղադրյալներ Ս. Կարապետյանի, Հ. Ասատրյանի, Ա. Պողոսյանի, Ս. Պողոսյանի և Գ. Դավթյանի վերաբերյալ գործի մասն անջատվել է՝ թիվ 69112414 համարի ներքո։ 27.12.2014 թվականին թիվ 69112414 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 27.04.2017 թվականի՝ օրինական ուժի մեջ մտած թիվ ԱՐԴ/0188/01/14 որոշմամբ ամբաստանյալներ Սեյրան Կարապետյանի, Վաղարշակ Գևորգյանի, Հերիքնազ Ասատրյանի, Գոհարիկ Դավթյանի վերաքննիչ բողոքները բավարարվել են մասնակի՝ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 18.03.2016 թվականի դատավճիռը` ամբաստանյալներ Սեյրան Կարապետյանի և Հերիքնազ Ասատրյանի նկատմամբ նշանակված պատժաչափերի, որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում` ամբաստանյալներից համապարտության կարգով հօգուտ պետբյուջեի 225.016.000 ՀՀ դրամ բռնագանձելու և ամբաստանյալների գույքի վրա դրված արգելանքների մասով բեկանվել է և փոփոխվել, (...) հանցագործությամբ պատճառված գույքային վնասի հատուցման հարցը թողնվել է առանց քննության՝ քաղաքացիական հայց հարուցված չլինելու հիմքով: Դատավճիռը` մնացած մասով թողնվել է անփոփոխ (հատոր 1-ին, գ.թ 8-65):
3) Ըստ գործում առկա 25.02.2014 թվականի թիվ 2286 վճարման հանձնարարականի՝ Տիգրան Կարապետյանը, որպես Սեյրան Կարապետյանի կողմից հանցավոր արարքի
5
հետևանքով պատճառված վնասի հատուցում, ՀՀ Գլխավոր դատախազության դեպոզիտ հաշվին վճարել է 100.000.000 ՀՀ դրամ, 11.03.2014 թվականի թիվ 1531 վճարման հանձնարարականի՝ Արթուր Կարապետյանը նույն նպատակով վճարել է 13.500.000 ՀՀ դրամ, 11.04.2014 թվականի թիվ 136 փոխանցման անդորրագրի համաձայն՝ Անի Կարապետյանը՝ 41.500.000 ՀՀ դրամ, իսկ 29.10.2014 թվականի թիվ 5090 վճարման հանձնարարականով՝ 25.000.000 ՀՀ դրամ: Ըստ գործում առկա 18.07.2014 թվականի թիվ 120135 վճարման հանձնարարագրի անդորրագրի՝ Մնացական Սամվելի Պողոսյանը, որպես Սամվել Պողոսյանի կողմից հանցավոր արարքի հետևանքով պատճառված վնասի հատուցում, ՀՀ Գլխավոր դատախազության դեպոզիտ հաշվին վճարել է 15.000.000 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ.թ. 98-103): 4)
Դատախազությունը
սույն
գործով
Համապատասխանողների
դեմ
գումարի
բռնագանձման պահանջի վերաբերյալ հայցադիմումը դատարան է ներկայացրել 06.10.2017 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 3-7):
5) Սույն քաղաքացիական գործով Սամվել Պողոսյանի ներկայացուցիչը Դատարան է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն (հատոր 2-րդ, գ.թ. 24):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ բողոքում բարձրացված հարցերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի և 340-րդ հոդվածի 1-ին կետի միատեսակ կիրառության համար, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի և 340-րդ հոդվածի 1-ին կետի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն
էությունը,
և
որի
առկայությունը
հիմնավորվում
է
ստորև
ներկայացված
պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը վերահաստատելով և զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.
1) ո՞ր պահից է ծագում դատախազության` պետությանը պատճառված վնասի հատուցման պահանջով հայց հարուցելու իրավունքը և նման հայցի հարուցման համար պարտադիր պայմա՞ն է արդյոք վնաս պատճառած անձի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հանցագործության կատարման մեջ մեղավոր ճանաչված լինելու հանգամանքը:
2) Մի քանի անձանց համապարտ պարտավորության առկայության դեպքում պարտապաններից մեկի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողության կատարումը արդյո՞ք ընդհատում է հայցային վաղեմության ժամկետը նաև մյուս պարտապանների համար:
6
1. Անդրադառնալով սույն որոշմամբ առաջադրված առաջին հարցին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ
քաղաքացիական
օրենսգրքի
14-րդ
հոդվածի
10-րդ
կետի
համաձայն`
քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է վնասներ հատուցելով: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
Իրավահարաբերության ծագման պահին գործող՝ 22.02.2007 թվականին ընդունված, 01.05.2007 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած (Դատախազության մասինե ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատախազի կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելն ընդգրկում է՝
1)
քաղաքացիական
դատավարության
կարգով
պետության
գույքային
շահերի
պաշտպանության հայցի հարուցումը.
2) վարչական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցի հարուցումը.
3) քրեական դատավարության կարգով հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված գույքային վնասի հատուցման հայցի հարուցումը:
Նույն
հոդվածի
2-րդ
մասի
համաձայն`
դատախազը
պետական
շահերի
պաշտպանության հայց հարուցում է միայն, եթե՝
1) իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, որին վերապահված է պետական շահերի պաշտպանությանն առնչվող տվյալ հարցերով հայց ներկայացնելը, իրազեկ լինելով պետական շահերի խախտման փաստի մասին, ողջամիտ ժամկետում հայց չի ներկայացրել կամ հայց չի ներկայացնում դատախազի կողմից հայց ներկայացնելու առաջարկություն ստանալուց հետո, կամ
2) պետական շահերի խախտում է տեղի ունեցել այն հարցերով, որոնցով հայց ներկայացնելն
օրենսդրությամբ
վերապահված
չէ
որևէ
պետական
կամ
տեղական
ինքնակառավարման մարմնի, կամ
3) դատախազին հայց հարուցելու միջնորդությամբ է դիմել իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, կամ
4) հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված է գույքային վնաս, կամ 5)
պետական
շահերի
պաշտպանության
հայցը
հարուցվում
է
այլ
երկրների
դատարաններում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս տեղի ունեցող արբիտրաժներում, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը
(այսուհետ`
կառավարություն)
դատարանը,
նախկինում
լիազորում
է
այլ
մարմնի
կամ
կազմակերպության:
ՀՀ
վճռաբեկ
կայացրած
որոշմամբ
անդրադառնալով
իրավահարաբերության ծագման պահին գործող՝ 22.02.2007 թվականին ընդունված, 01.05.2007
7
թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած (Դատախազության մասինե ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի իրավական վերլուծությանը, նշել է, որ դատախազությունն իրավասու է, որպես պետությանը պատճառված վնասի հատուցում, հարկային հաշվետվություններ ներկայացնելու լիազորություն ունեցող անձից չվճարված կամ պակաս վճարված գումարները գանձելու հայց ներկայացնել քաղաքացիական դատավարության կարգով (տեԲս, օրինակ, ՀՀ
գլխավոր դատախազությունն ընդդեմ Վալենտինա Մկրտչյանի թիվ ԵԿԴ/3058/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը): Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ չվճարված հարկերը կամ տուրքերը, որպես պետությանը պատճառված վնաս գանձելու համար կարող է առկա լինել ինչպես հանցագործություն կատարելու փաստը և վնաս պատճառելը (22.02.2007 թվականին ընդունված, 01.05.2007 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած (Դատախազության մասինե ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ), այնպես էլ առանց հանցագործության փաստը հիմնավորող թույլատրելի ապացույցի առկայության վնաս պատճառելը (...): Ընդ որում, նշված դեպքում որպես պատասխանող հանդես է գալիս այն անձը, ում լիազորությունների շրջանակում է եղել հարկային հաշվետվությունների ներկայացումը, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով չկատարելու արդյունքում պետությունը կրել է գույքային կորուստ:
Միաժամանակ
ՀՀ
վճռաբեկ
դատարանն
արձանագրել
է,
որ
հարկային
հաշվետվություններ ներկայացնելու լիազորություն ունեցող անձից չվճարված կամ պակաս վճարված գումարները գանձելու հայցը դատախազությունը կարող է ներկայացնել քրեական գործի դատավարության ընթացքում քաղաքացիական հայցի ձևով կամ քաղաքացիական դատավարության կարգով: Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ այն դեպքերում, երբ պետությանը պատճառված վնասի հատուցման հայցը ներկայացվել է տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձի դեմ, ում լիազորությունն է հարկային հաշվետվությունների ներկայացումը,
անհրաժեշտ
է
ապացուցել
տվյալ
անձի
կողմից
ոչ
իրավաչափ
գործողությունների կամ անգործության կատարած լինելու փաստի առկայությունը, որպիսին հիմնավորվում է օրենքով սահմանված ապացույցներով (տե՛ս ՀՀ գլխավոր դատախազությունն
ընդդեմ Վարդան Հարությունյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ԵԱՆԴ/0789/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
Վերոնշյալ եզրահանգումների համար ՀՀ վճռաբեկ դատարանը հիմք է ընդունել նաև Մարդու
իրավունքների
եվրոպական
դատարանի
նախադեպային
իրավունքը:
Մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ չնայած քաղաքացիական պատասխանատվության ծագման պայմանները հանգամանքների բերումով կարող են որոշ դեպքերում համընկնել քրեական պատասխանատվության առաջացման պայմանների
հետ,
այդուհանդերձ
քաղաքացիաիրավական
հայցը
պետք
է
լուծվի
քաղաքացիական պարտավորական իրավունքի սկզբունքների հիման վրա: Քրեական գործով իրականացված դատավարության արդյունքը որոշիչ չէ վնասի հատուցման վերաբերյալ գործով: Տուժողն իրավունք ունի պահանջել վնասների հատուցում անկախ այն հանգամանքից պատասխանողը դատապարտվել է, թե` արդարացվել, և փոխհատուցման հարցը պետք է դառնա իրավական ինքնուրույն գնահատման առարկա, որի պարագայում ապացուցման չափորոշիչները էականորեն տարբերվում են քրեական պատասխանատվության ենթարկելու
8
դեպքերից: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կարծիքով՝ այն, որ միևնույն արարքը կարող է առաջացնել քրեական գործի հետ նույնական (ընդհանուր) հանգամանքներից (փաստերից) բխող վնասը հատուցելու քաղաքացիաիրավական պարտականություն, բավարար հիմքեր
չի
ստեղծում
անձի
նկատմամբ
կիրառված
քաղաքացիաիրավական
պատասխանատվությունը դիտել նաև (քրեական պատիժե (տե՛ս Ռինգվոլդն
ընդդեմ
Նորվեգիայի գործով Եվրոպական դատարանի 11.02.2003 թվականի վճիռը, պարբ. 38): Այսինքն` ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած դիրքորոշումներից հետևում է, որ անկախ այն հանգամանքից, որ 22.02.2007 թվականին ընդունված, 01.05.2007 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած (Դատախազության մասինե ՀՀ
օրենքի
27-րդ
պաշտպանության
հոդվածով
հայց
ամրագրված
հարուցում
է
է,
որ
դատախազը
պետական
միայն,
եթե
հանցագործությամբ
շահերի
ուղղակիորեն
պետությանը պատճառվել է գույքային վնաս, այդուհանդերձ, վնասի առկայությունը կախվածության մեջ չպետք է դրվի վնաս պատճառած անձի՝ հանցագործության կատարման մեջ
մեղավոր
ճանաչված
լինելու
հանգամանքից,
քանի
որ,
թեև
քաղաքացիական
պատասխանատվության ծագման պայմանները հանգամանքների բերումով կարող են որոշ դեպքերում համընկնել քրեական պատասխանատվության առաջացման պայմաններին, այնուամենայնիվ,
պետությանը
վնաս
պատճառած
անձի
արարքում
հանցակազմի
բացակայությունը չի բացառում ինքնուրույն ոչ օրինաչափ վարքագծի առկայությունը, որն առաջացնում է քաղաքացիաիրավական պատասխանատվություն:
Վերահաստատելով նշված դիրքորոշումը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պետությանը պատճառված վնասի հատուցման իրավահարաբերության նկատմամբ, որպես քաղաքացիաիրավական
հարաբերության,
կիրառելի
են
քաղաքացիական
իրավունքի
ընդհանուր ինստիտուտները, այդ թվում նաև՝ հայցային վաղեմության ինստիտուտը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում
իրավունքը
խախտված
անձի
հայցով
իրավունքի
պաշտպանության
ժամանակահատվածը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` իրավունքի պաշտպանության
մասին
պահանջը
դատարանը
քննության
է
ընդունում
հայցային
վաղեմության ժամկետը լրանալուց անկախ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Այդ կանոնից բացառությունները սահմանվում են նույն օրենսգրքով և այլ օրենքներով:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերը նշված հոդվածների վերլուծությանը, արձանագրել է, որ օրենսդիրը, ամրագրելով հայցային վաղեմության ընդհանուր երեք տարվա ժամկետը, միաժամանակ սահմանել է նաև այդ ժամկետի հաշվարկման կարգը, այն է`
9
հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին (տե՛ս Ռազմիկ Դարբինյանն ընդդեմ
Դանիել Ղասաբողլյանի թիվ ԵԷԴ/0723/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը):
Վերահաստատելով և զարգացնելով նախկինում արտահայտած իր իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ հարկ է համարել արձանագրել հետևյալը. ինչպես բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունից՝ օրենսդիրը հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկիզբը կապել է ոչ թե իրավունքի խախտման պահի, այլ այն օրվա հետ, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Օրենսդրի այս կարգավորումը բխում է այն տրամաբանությունից, ըստ որի՝ եթե անձն իր իրավունքի խախտման մասին չիմանա, ապա չի էլ կարող ձեռնամուխ լինել որևէ եղանակով՝ այդ թվում և հայց հարուցելու միջոցով իր խախտված իրավունքի պաշտպանությանը: Ընդ որում, հայցային վաղեմության ժամկետի ընթացքի մեկնարկի երկու նախապայմանների դեպքում էլ օրենսդիրը գործածել է (իմացել էե և (պետք է իմացած լիներե արտահայտությունները, որոնց տառացի մեկնաբանությունը հանգեցնում է այն հետևության, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվելու համար անհրաժեշտ է, որ հայցվորը հաստատապես իմանա կամ իմացած լինի իր իրավունքի խախտման մասին:
Վերոգրյալից բխում է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքը չի կարող սկսվել, եթե հայցվորին հասանելի տեղեկությունները նրան թույլ տան եզրակացնել միայն իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին: Իրավակիրառ պրակտիկայում շահագրգիռ անձը դատական պաշտպանության իր իրավունքն իրացնում է այն դեպքում, երբ համոզված է իր իրավունքի հաստատապես խախտման հարցում: Այլ կերպ ասած՝ շահագրգիռ անձը պետք է համոզված լինի իր իրավունքի խախտման հարցում ՝ անկախ նրանից, թե իրականում իրավունքի խախտում տեղի ունեցել է, թե ոչ, ինչը դատարանի գնահատման առարկա է: ՀՀ վճռաբեկ դատարանի դիտարկմամբ շահագրգիռ անձի կողմից իր իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու համար վերջինս պետք է տիրապետի խախտման վերաբերյալ բավարար տեղեկությունների, իսկ եթե այդ տեղեկությունները բավարար չեն, այսինքն՝ եթե հայցվորը կարող է միայն ենթադրություններ անել իր իրավունքի հնարավոր խախտման մասին, ապա նա չի էլ կարող հստակ պահանջ ներկայացնել իր իրավունքի խախտման վերացման վերաբերյալ: Այսպիսով, օրենսդիրը հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվելու իրավական հետևանքը պայմանավորել է հայցվորի կողմից ոչ թե իր իրավունքի խախտման մասին ենթադրելու հնարավորությամբ, այլ այդ խախտման մասին հավաստի կերպով իմանալու կամ իմացած լինելու փաստերով:
ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ հայցային վաղեմության ժամկետը կմեկնարկի այն օրվանից, երբ շահագրգիռ անձը տիրապետի անհրաժեշտ և բավարար տեղեկությունների՝ պատշաճ հայցադիմում դատարան ներկայացնելու համար (տե՛ս (Ալյանս պլյուսե ՍՊԸ-ն
ընդդեմ (ԱրմենՏելե ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/4524/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.06.2019 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ փաստել է, որ յուրաքանչյուր դեպքում հայցային վաղեմության ժամկետի սկիզբը ճիշտ որոշելու համար անհրաժեշտ է հաշվի առնել
10
գործի փաստական հանգամանքները, վիճելի իրավահարաբերության բնույթը և սուբյեկտային կազմը:
Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցային վաղեմության ժամկետի սկիզբը ճիշտ որոշելու համար առավել կարևորվում է իրավազոր անձի կարգավիճակը:
Քաղաքացիական
իրավահարաբերություններում,
քաղաքացիներից
և
իրավաբանական անձանցից զատ, որպես իրավազոր անձ կարող է հանդես գալ նաև պետությունը: Վերջինս քաղաքացիական իրավահարաբերություններին մասնակցում է այդ նպատակի համար լիազորված պետական մարմինների միջոցով: Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ որպես իրավազոր անձ քաղաքացիական դատավարության կարգով դատարան է դիմում պետությունը` ի դեմս պետական մարմնի, հայցային վաղեմության ժամկետի սկիզբը ճիշտ որոշելու համար անհրաժեշտ է նախևառաջ պարզել` արդյոք տվյալ պետական մարմինն իրավասու է վիճելի իրավահարաբերության շրջանակներում ներկայացնելու պետության շահերը և երկրորդ` երբ է վերջինս բացահայտել կամ պետք է բացահայտած լիներ պետական շահի խախտման փաստը: Ընդ որում, թե՛ առաջին և թե՛ երկրորդ հարցադրումների շրջանակներում պետք է ուսումնասիրել տվյալ պետական մարմնի` օրենսդրությամբ ամրագրված լիազորությունների շրջանակը (տե՛ս ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ
Հենրիկ Սարգսյանի թիվ ԵՄԴ/1149/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը: Օրենսդիրը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանել է, որ քրեական դատավարությունում քաղաքացիական հայց չհարուցելու դեպքում անձն իրավունք ունի քաղաքացիական հայց հարուցել քաղաքացիական դատավարության կարգով, սակայն քաղաքացիական դատավարության կարգով հայց հարուցելիս արդեն ոչ թե գործում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված այն կանոնակարգումը, համաձայն որի` քրեական դատավարությունում քաղաքացիական հայցի վրա չեն տարածվում քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված հայցային վաղեմության ժամկետները, այլ գործում են քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված` հայցային վաղեմության վերաբերյալ կանոնակարգումները, իսկ դատախազությունն
քաղաքացիական
էլ,
իբրև
օրենսգրքի
Հայաստանի
128-րդ
Հանրապետության
հոդվածի
1-ին
կետի
լիազոր
ուժով`
մարմին,
ՀՀ
քաղաքացիական
օրենսդրությամբ ու այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերություններում հանդես է գալիս այդ հարաբերությունների մյուս մասնակիցների` քաղաքացիների և իրավաբանական անձանց հետ հավասար հիմունքներով: Դա իր հերթին նշանակում է, որ դատախազի կողմից մեղադրական եզրակացությամբ քրեական գործը դատարան ուղարկելուց հետո, անկախ քրեական
գործի
հետագա
ընթացքից,
դատախազության
կողմից
քաղաքացիական
դատավարության կարգով հայց հարուցելու պարագայում լիովին կիրառելի են հայցային վաղեմության
վերաբերյալ
ՀՀ
վճռաբեկ
դատարանի
արտահայտած
իրավական
դիրքորոշումները, մասնավորապես` հայցային վաղեմության ժամկետի հոսքը սկսվում է այն պահից, երբ դատախազությունն իմացել է կամ պետք է իմացած լիներ պետության գույքային շահերին վնաս պատճառված լինելու մասին: Քրեական գործի հետագա ընթացքն այս դեպքում որևէ ազդեցություն չի կարող ունենալ հայցային վաղեմության ժամկետի հոսքի վրա, քանի որ դրա հետ կապված ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը չի նախատեսել հայցային վաղեմության
11
ժամկետի
ընթացքի
դատավարությունում,
ընդհատում
կամ
քաղաքացիական
կասեցում:
Ավելին,
դատավարությունում
ինչպես
ևս
քրեական
արգելված
չէ
քաղաքացիական հայցի հարուցումը հայցն առանց քննության թողնելու պարագայում, սակայն այս դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 341-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` մինչև հայցի հարուցումն սկսված հայցային վաղեմության ժամկետի ընթացքը շարունակվում է ընդհանուր կարգով:
Ամփոփելով վերոգրյալը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պետությանը պատճառված վնասի հատուցման պահանջով դատախազության` հայց հարուցելու իրավունքի ծագման պահը ճիշտ որոշելու համար առանցքային նշանակություն ունի այն հարցի պատասխանը, թե որ պահից սկսած է վերջինս տիրապետում պետության գույքային շահի խախտման վերաբերյալ բավարար տեղեկությունների, ինչպես նաև իր տնօրինության ներքո ունենում այդ խախտման փաստը հիմնավորող ապացույցների բավարար համակցություն, ինչպիսի
հանգամանքներով
էլ
պայմանավորված
հնարավոր
կլինի
փաստել,
որ
դատախազության մոտ հենց այդ պահից սկսած հաստատապես ձևավորվում է համոզմունք առ այն, որ պետությանը պատճառվել է գույքային վնաս և վերջինս այդ պահից սկսած հնարավորություն է ստանում պատշաճ հայց ներկայացնելու միջոցով դիմելու դատական պաշտպանության: Ընդ որում, Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ դատախազության` պետությանը պատճառված գույքային վնասի հատուցման պահանջով հայց հարուցելու իրավունքը ծագում է
անկախ այն հանգամանքից, թե արդյոք վնաս պատճառած անձը
պետությանը վնաս է պատճառել հանցագործության կատարման հետևանքով, թե այլ հակաիրավական վարքագծի արդյունքում, ինչպես նաև անկախ այն հանգամանքից, թե վնաս
(տե՛ս
ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Նունե Իսկոյանի թիվ ԵԱՔԴ/2855/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.09.2020 թվականի որոշումը): պատճառած անձն արդյոք մեղավոր է ճանաչվել այդ արարքի կատարման մեջ, թե ոչ
Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հավելել հետևյալը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը նրա կողմից հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցությունն է: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի առաջին մասում նախատեսված հիմքերի առկայության դեպքում քննիչը, դատախազը պատճառաբանված որոշում են կայացնում անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ որոշման նկարագրական-պատճառաբանական մասում նշվում են մեղադրյալի անունը, ազգանունը և նրա անձի մասին այլ տվյալներ, մեղադրանքի ձևակերպումը`
նշելով
հանցագործության
տեղը,
ժամանակը,
եղանակը
և
մյուս
հանգամանքները, որքանով դրանք պարզված են գործի նյութերով: Եզրափակիչ մասում շարադրվում է անձին գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը և քրեական օրենսգրքի հոդվածը, հոդվածի մասը կամ կետը, որով նախատեսված է կատարված հանցանքի համար պատասխանատվությունը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկվում է դատախազին:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի համաձայն՝ միայն ապացույցների հիման վրա են հաստատվում`
1) դեպքը և հանգամանքները (կատարման ժամանակը, տեղը, եղանակը և այլն).
12
2) կասկածյալի և մեղադրյալի առնչությունը դեպքին.
3) հանցագործության` քրեական օրենքով նախատեսված հատկանիշները.
4) անձի մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու մեջ.
5) քրեական օրենքով նախատեսված պատասխանատվությունը մեղմացնող կամ խստացնող հանգամանքները.
6) այն հանգամանքները, որոնցով դատավարության մասնակիցը կամ քրեական դատավարությանը մասնակցող այլ անձը հիմնավորում է իր պահանջները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
Նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ հափշտակության, մասնավորապես խարդախության միջոցով պետական գույքի հափշտակության դեպքում անձի նկատմամբ հնարավոր է որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում կայացնել, երբ առկա է բավարար ապացույցների համակացություն նրա կողմից
ՀՀ քրեական օրենսգրքով չթույլատրված
արարքի կատարման փաստի, և մասնավորապես, պատճառված գույքային վնասի չափի վերաբերյալ, իսկ անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկվում է դատախազին: Դա նշանակում է, որ որոշումը ստանալու պահից դատախազությունը տիրապետում է բավարար տեղեկությունների՝ ՀՀ քրեական օրենսգրքով չթույլատրված արարքի հետևանքով պետության գույքային շահերին կոնկրետ չափով վնաս պատճառված լինելու վերաբերյալ, ինչպես նաև որոշումը ստանալու պահից տիրապետում է պետության գույքային շահերի խախտման փաստը հիմնավորող բավարար ապացույցների համակցության, ուստի այդ պահից էլ Դատախազությունը հնարավորություն է ստանում հակաօրինական արարք թույլ տված անձի դեմ պատշաճ հայց ներկայացնելու միջոցով պաշտպանելու պետության գույքային շահերը:
Նկատի ունենալով վերոհիշյալ հանգամանքը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը ստանալու պահից էլ Դատախազության համար սկսվում է հայցային վաղեմության ժամկետի ընթացքը, որը կարող է ընդհատվել պատշաճ հայց հարուցելով: Եթե քրեական դատավարության կարգով պատշաճ հայց չի հարուցվել, ինչը հարուցելու դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հոդվածի
4-րդ
մասի
համաձայն՝
քրեական
դատավարությունում
չեն
154-րդ
տարածվի
քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված հայցային վաղեմության ժամկետները, ապա քաղաքացիական դատավարության կարգով վնասի հատուցման պահանջով հայցը կարող է ներկայացվել անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը ստանալու պահից երեք տարվա ընթացքում: Ընդ որում, նման հայցի հարուցման համար պարտավոր անձի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով հացագործության կատարման մեջ մեղավոր ճանաչված լինելու հանգամանքը պարտադիր չէ, քանի որ անձի՝ քրեական պատասխանատվության ենթարկված լինելը չէ, որ կանխորոշում է նրանից վնասի հատուցում պահանջելու հնարավորությունը, այլ այդ անձի ոչ իրավաչափ վարքագծի արդյունքում վնաս պատճառված լինելու փաստի պարզված լինելը հայց հարուցելու իրավունք ունեցող անձի համար:
2) Անդրադառնալով սույն որոշմամբ առաջադրված երկրորդ հարցին՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել հետևյալը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է սահմանված կարգով հայցը հարուցելով,
13
ինչպես նաև պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողությունները կատարելով:
Շարադրված նորմի վելուծությունից բխում է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվելու համար անհրաժեշտ է, որ սահմանված կարգով հայցը հարուցվի: Ի թիվս այլ բաղկացուցիչների (սահմանված կարգով հայցը հարուցելուե պայմանն ընդգրկում է նաև հայցը տվյալ հայցով պատշաճ պատասխանողի դեմ ներկայացնելու պահանջը, քանի որ եթե հայցը ներկայացվի այլ անձի դեմ, ապա տվյալ հայցով պատշաճ պատասխանողն ընդհանրապես հնարավորություն չի ունենա հայցային վաղեմության կիրառման մասին դիմումով հանդես գալու,
և
հայցային
ինքնանպատակ: Նույն
վաղեմության
վերաբերյալ
տրամաբանությունն
իրավակարգավորումները
է գործում նաև
հայցային
կդառնան
վաղեմության
ընդհատման մյուս հիմքի առկայությունը գնահատելիս, ընդ որում, օրենսդիրն այս հիմքը շարադրելիս առավել հստակ է սահմանել, որ պարտքի ճանաչումը վկայող գործողությունները պետք է կատարվեն հատկապես պարտավոր անձի կողմից: Այլ անձի, այդ թվում և այլ պարտավոր անձի, կողմից մեկ այլ պարտավոր անձի պարտքի ճանաչումը չի կարող որևէ իրավական հետևանք առաջացնել տվյալ պարտավոր անձի համար, հակառակ պարագայում կստացվի, որ անձի գործունակությունը՝ իր գործողություններով իրավունքներ ձեռք բերելու և պարտականություններ
ստանձնելու
ունակությունը,
կարող
է
առանց
տվյալ
անձի
համաձայնության փոխանցվել այլ անձի:
Վճռաբեկ դատարանի նշված հետևությունը հիմնավորում է նաև նրանով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով: Դա նշանակում է, որ պարտավոր անձն ինքն է որոշում հայցային վաղեմության կիրառման դիմումով հանդես գալու կամ չգալու իր վարքագիծը կամ, այլ խոսքով՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին դիմում տալը սուբյեկտիվ իրավունք է, որն անխզելիորեն կապված է պարտավոր անձի հետ: Համապատասխանաբար վիճող կողմում մի քանի անձանց առկայության դեպքում մեկ անձի կողմից հայցային վաղեմության կիրառման մասին դիմում տալը հայցային վաղեմության կիրառման կամ չկիրառման առումով կարող է իրավական հետևանքներ առաջացնել միայն դիմում տված անձի համար և չի կարող նման հետևանքներ առաջացնել դիմում չտված մյուս անձանց համար: Նմանապես պարտքի ճանաչումը վկայող գործողությունը պարտապաններից մեկի կողմից կատարվելու դեպքում հայցային վաղեմության ժամկետի ընդհատման իրավական հետևանքը կարող է առաջանալ միայն տվյալ պարտապանի համար, քանի որ նման գործողության կատարմամբ միայն նա է ճանաչում իր պարտքը, իսկ մյուս պարտապանները, որոնք նման գործողություն չեն կատարել, չեն կարող կրել այլ պարտապանի սուբյեկտիվ գործողության բացասական հետևանքները և պարտքը չընդունելու պայմաններում համարվել պարտքն ընդունած պարտապաններ:
Պարտավորության համապարտ լինելու հանգամանքը չի կարող անձին զրկել իր իրավունքների պաշտպանության եղանակն ընտրելու հնարավորությունից, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետին համ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 4 հունիսի, 2021 թ.
- Գործի #:
- ԱՐԴ/4009/02/17
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
